Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
Սակայն Բորոմիրն արդեն հավիտյան լռել էր:
— Ավա՜ղ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: — Դենեթորի հետնորդը ժառանգը հեռացավ աշխարհից, ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց: Սա իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի Ջոկատի ճակատագիրը: Ես . ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է Մատանին, որտե՞ղ է Պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես նրան գտան Գիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Գիմլին ձեռքի մեջ սեղմում էր արյունոտ կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և, դառնությամբ լցված, կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրինք անտառում, բայց, երևում է, այստեղ ավելի էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք այստեղ, բայց, փաստորեն, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել: Իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա. Բորոմիրը Բորոմիրն ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, մինչդեռ ես գագաթին էի:
— Հոբիթների՞ն,— բացականչեց Գիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փիփինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն է՞լ են եղել նրանց հետ, թե՞ ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք հիմա:
— Առաջին հերթին Սկզբում հարկավոր է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը: — Հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:
— Միայն թե արագ,— ավելացրեց Գիմլին: — Բորոմիրին նույնպես դանդաղելը դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք միմյանց վրա:
— Տեսե՛քՀապա տեսե՛ք,— բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ, կարմիր քարերով:
— Այս դաշույնները դաշույններն օրքերինը չեն,— հաղթական ասաց նա: — Սրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է. նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են Արևմտյան Երկրում և դրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամներն անզեն են, եթե, իհարկե, ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, թեպետ հույսը շատ փոքր է:
— Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,— ասաց Լեգոլասը,— կապարճս դատարկ է:
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և շիլաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դաջված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռունագիր «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
— Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,— մտամոլոր ասաց Արագորնը: — Կուզենաի Կուզենայի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:
— «Ս» Սաուրոն,— ենթադրեց Գիմլին,— հասկանալը դժվար չէ:
— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը Բոսոր Աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը Սարումանն ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, սակայն Սարումանը Սարումանն այլ տարբերակներ էլ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց Գիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
— Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,— առարկեց ասաց Արագորնը:
— Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,— կասկածեց թզուկը:
— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց նավակները և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին հետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը՝ շիթերից բաղկացած մի ամպ՝ քուլա-քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը օդն սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի նավակն արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Նավակն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքն արագ առավ այն իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր. շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժն առանց դադարի շառաչում էր: Գետն ընդունեց Բորոմիրին, Դենեթորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս երբեք նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով, սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ և, կտրելով Մեծ Գետը, գիշերային աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծովԾով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
<poem>
Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,:
«Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛
Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:
Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,
Սև ու սպիտակ ափեր, երկնքի և ջրի մրրիկում,
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ՝ դեպի ծով Ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա»:
«Օ՜ Բորոմի՛ր, դեպի ծով Ծով ճամփան հարավ է տանում:
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝
Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»:
— Ճիշտ կանես,— պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, երբ Արագորնը դուրս ցատկեց և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ անընդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
— Օրքերն այստեղ չեն եղել,— ասաց նա: — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց զննել խոնավ գետինը:
— Այստեղ բավական Բավական լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ, բայց ե՞րբ է դա կատարվել՝ չեմ կարող ասել:
— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,— հարցրեց Գիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեպարկերը:
— Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,— վերջապես ասաց նա: — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է , նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է, նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:
— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց Գիմլին: — Տարօրինակ արարք է:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց.
— Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր , ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փիփինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ Պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, այնքան, մինչև հասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը, տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին և հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնելու օրքերի հետքը: