Changes

Մատանիների Տիրակալը

9 bytes removed, 17:58, 25 Մայիսի 2017
/* Գլուխ երրորդ. Ուրուք Հայ */
Վախեցած Փիփինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փիփինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում. ըստ երևույթին ոհմակում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սատկացնելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– զվարճանալու համար չենք էստեղ եկել:
— Բայց արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ հո կարելի՞ է,— ասաց մյուսը: — Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, բայց դեռ ոչինչ չենք որոշել:
— Հրամանը մնում է հրաման,— թավ ձայնով գոռաց երրորդը,— մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ»: Ահա այդպե՛ս:
— Բայց ինչո՞ւ անվնաս,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— այս գաճաճներն ի՞նչ որ մեկին պետք են զվարճության զվարճանալու համա՞ր:
— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ-որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆական է, ինչ է, ես էլ չգիտեմ: Նշանակում է, նրանց պետք է հարցաքննեն:
Վստահելի
1342
edits