Changes

Մատանիների Տիրակալը

896 bytes removed, 19:13, 27 Մայիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
<poem>Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը, ---------------(Նան-Թասսարիոնը (Թասարինենը) տարածք է Բելերիենդում, Սիրիոն գետի ափին, ներկայում խորտակված ջրի տակ) 
Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը:
 
Ու ես ասում էի. «դա լավ է, լավ է»:
 Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, ----------------------(Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում: Ա՜խ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: ----------------------------Հետագայում այնտեղ է գտնվել Գիլ-գալադի թագավորությունը) 
Ու ես մտածում էի. «ավելի լավ չի՛ լինում»:
 Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: -------------------------(Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում) 
Ա՜խ, ինչ ոսկեգույն էր Թաուր-նա-Նելդորը:
 
Դա ավելին էր, քան ես սպասում էի:
 Ձմռանն էլ զբոսնում էի Դորտոնիոնյան Սոճիների տակ, ------------------------(Դորտոնիոն (Օրոդ-նա-Թհոն) Բելերիենդի հյուսիսային մասը, այստեղ սկզբում ապրել են Էդայնի տոհմի մարդիկ) 
Ա՜խ, Օրոդ-նա-Թհոնի սև ու սպիտակ ձմեռը:
 
Եվ ես չէի կարող չերգել այդ երկնքի տակ:
 
Բայց այժմ այդ հողերը խորտակվել են ջրի տակ,
 Ու զբոսնում եմ ես հիմա իմ Ֆենգորնի ստվերի տակ: 
Ամբարոնէ, Թաուրեմորնէ, Ալդալոմէ,
 
Որտեղ արմատները շատ խորն են իջնում հողի տակ,
 
Որտեղ տարիներն են անցել տերևների չափ,
 
Թաուրեմորնալոմէ...
</poem>
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը. Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտուոշ գետը, կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով, քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Աջ կողմում սկսվում էր հարթ, կանաչապատ լանջը, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:
Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին, աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես էին նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, և այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք, կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը Մեծ Գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
<poem>
-ԷՆՏ-
 
Երբ գարնանը կանաչում են տերևները, և ճյուղերն են հյութալի,
 
Երբ քայլերը լայն են, շնչառությունը՝ խորը, և քամին է դուրալի,
 
Երբ արևն է պայծառ շողում ու ջերմացնում վայրի անտառը,
 
Վերադարձի՛ր ինձ մոտ և ասա, որ չկա իմ երկրից չքնաղը:
 
-ԷՆՏՈՒՀԻ-
 
Երբ գարունն է շրջում դաշտերում, և եգիպտացորենն է աճում,
 
Երբ իմ այգում սպիտակ ձյան պես ծաղիկներն են ծաղկում,
 
Երբ անձրև է գալիս արևային և բուրմունքով լցնում օդը,
 
Ես չե՛մ վերադառնա, որովհետև չքնաղ է իմ երկիրը:
 
-ԷՆՏ-
 
Երբ ամառն է գալիս անտառ, պայծառ արև, տերև ոսկեգույն,
 
Սաղարթի տակ՝ թավուտներում, անտառային երազներն են թափառում,
 
Երբ արևմտյան քամին երգում է անտառում, և քաղցր է նրա ձայնը,
 
Վերադարձիր ինձ մոտ և ասա, որ չքնաղ է իմ երկիրը:
 
-ԷՆՏՈՒՀԻ-
 
Երբ ամառը քաղցրացնում է պտուղները և հատապտուղները վառում,
 
Երբ դաշտերը դառնում են ոսկեգույն, և բերքահավաք է այգում,
 
Երբ արևմտյան քամին է կանչում, ու քաղցր է նրա ձայնը,
 
Ես չեմ վերադառնա քո անտառ, որովհետև չքնաղ է իմ երկիրը:
 
-ԷՆՏ-
 
Երբ ձմեռն է գալիս անտառ, և ծառերն են մերկանում,
 
Թավուտներում մութ է, մռայլ, գիշերը ցերեկից չի տարբերվում,
 
Եվ երբ քամին սառնաշունչ արևմուտքից անձրև է բերում,
 
Ես ինքս քեզ կփնտրեմ, առանց քեզ չեմ կարողանում:
 
-ԷՆՏՈՒՀԻ-
Երբ կգա սառը ձմեռը, այգիները կմեռնեն, երգ ու ծիծաղ կմարի,
 
Խավարը կտիրի աշխարհին, և մեր չարչարանքը կկորչի,
 
Կփնտրենք մենք իրար և կհանդիպենք կրկին,
 
Եվ սառն անձրևի ներքո դեպի արևմուտք կգնանք միասին:
 
-ԵՐԿՈՒՍՈՎ-
 
Հեռու երկիր կգնանք միասին արևմտյան ճանապարհով,
 
Եվ կգտնենք ինչ փնտրում էինք ու կապրենք հանգիստ սրտով:
</poem>
— Ահա այսպես,— երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել, եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...
<poem>
Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե,
 
Օ արոսենի, մազերդ ճերմակ ծաղիկներով զարդարված,
 
Օ իմ արոսենի, հիշում եմ կանգնած էիր ամռան պես պայծառ:
 
Կեղևդ փայլուն էր, տերևդ թեթև, ձայնդ մեղեդային ու փափուկ,
 
Կանաչ ու կարմիր պսակը գլխիդ, դու շրշում էիր կամացուկ:
 
Օ արոսենի մեռած, չորացել են քո մազերը և դարձել են մոխրագույն,
 
Պսակդ ընկել է, և հավիտյան լռել ձայնդ սիրասուն:
 
Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե...
</poem>
Եվ հոբիիթները քնեցին Բրեգալադի մեղեդային երգի տակ, որը բոլոր լեզուներով ողբում էր իր արոսենիների մահը:
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.
<poem>
Քայլում ենք թմբուկի հարվածների տակ
 
Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:
</poem>
Էնտերի մոտենալուն զուգընթաց երգի ձայնը բարձրանում էր:
<poem>
Գնում ենք մենք, որ կռիվ տանք
 
Տարամ-դարամ-դարամ:
</poem>
Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
— Դեպի Իզենգա՛րդ,— միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: — Դեպի Իզենգա՛րդ:
<poem>
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
 
Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,
 
Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,
 
Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:
 
Հարազատ ճյուղեր են հիմա ճարճատում,
 
Իզենգարդի վառարաններում,
 
Եվ մենք գնում ենք քայլերթով, արագ,
 
Դարձնելու մահվան երկիրն ավերակ:
 
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
 
Ճակատագրին ընդառա՛ջ:
</poem>
Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:
Վստահելի
1342
edits