Changes
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի. «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է. չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը...
Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա ն նա մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։
― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով...