Changes
Ճիկառան
,Շաբաթը մեկ-երկու անգամ ալ, հեյպե մը ուներ, ուսեն կձգեր, բիրը կառներ, հին փաթթոցը ականջներուն վրայեն կկապեր չմսելու համար,շրջակա գեղերը կերթար, գացած տեղերեն, ասոր անոր տուփերեն ճիկառա շինելով՝ կգոհացներ իր պահանջը։
Իսկ ամառ որ ըլլար՝ դուրս կուգար, ծալապատիկ կնստեր առաջքի հարթավայրին վրա իր տանը, որ գյուղին եզերքը խրճիթե ավելի նեղ ու փեթակի նման կլոր հողե բույն մըն էր, ու կդիտեր անտառուտ զառիթափերը, որոնք բոլորն ալ սահելով, կիջնային Ղոլռու Չայի խորունկ ձորը։
Գյուղացիներուն անցուդարձը չէր դադրեր, Զայիմ աղա իր նստած տեղեն կխոսեր բոլորին հետ, անոնց որպիսությունը կհարցներ, կհեաաքրքրվեր, թե ի՞նչ ընելու կերթային, և ճիկառա կուզեր:
Ահա, տեսեր ես՝ գունավոր չարշաֆներով, տրեխով կիներու, բոբիկ վազող մանուկներու քանի մը խումբերե հետո՝ լուծք մը եզ առաջքը, լըծվար մը կանցներ։
- Նորեն ո՞ւր, նորեն ո՞ւր, քեռորդի,– կհարցներ իր տեղեն Զայիմ աղան երիտասարդին։
- Շատ աղեկ կընես, դեռ ատեն կա, ուշ չսեպվիր, մինչև մայիսի վերջը կցանվի, մանավանդ որ այն կողմերը քամիին դեմ է, բարձր, արևզարկ չըլլար։
- Նայինք բան մըն ալ պիտի ելլե, Զայիմ քեռի, առջի տարի ցանած սերմնցուս ալ չառի:
- ճանըմ, դուն չգիտես չէ՝ մեր մեծերուն խոսքը. էքիճի օլ պիլիճի օլմա*,— - կհարեր Զայիմ աղան, ավելի լրջանալով ու կրկնելով գյուղացիներու հատուկ իմաստությունը՝ թե պետք է ցանել, ու ա՛լ չխորհիլ, մնացածը աստուծո հանձնել, ու կշարունակեր.
- Մի՞թե իմ ու քու ուզելովդ պիտի ըլլա, ինչ որ կամենա՝ ան կուտա... թեվեքելլի եղիր… Աստված իր ծառան որ ստեղծեր է, րըզգն էլ հետը ստեղծած է, անոթի չթողուր… նասիպ… նասիպեդ ավելի չըլլար ինչքան ալ աշխատիս։
Ու կավարտեր խոսքը՝ ըսելով, որ ճիկառա մը տար: Գյուղացին կերկարեր տուփը, ու Զայիմ աղան կփաթթեր հաստ, որքան հնար էր, հաստ ճիկառա մը, կվառեր, ու կթողուր որ մեկներ:
Մի հարցներ, Զայիմ աղա,— կպատասխաներ ան,— մի՞ հարցըներ։
Ու կպատմեր, թե դատարանեն կուգար: Վեց արտավարնոց ջրարբի արտ մը իր եղբորորդիները ձեռքեն հափշտակել կուզեին, ու կկասկածեր իր հաջողութենեն, որովհետև ուխտիկցի Մոլլան, Կուլանցի Մահմուտ պեկը, փանպուխձորցի Կոճո պեկը հակառակ էին իրեն:
Միաժամանակ՝ մինթանին ներքևեն ծխախոտին տուփը կհաներ:
Զայիմ աղա, առանց հրավերի սպասելու՝ հաստ ճիկառա մը շինելով ու անուշ-անուշ հոտոտելով վառելե հետո՝ կպատասխաներ, հանդիմանական շեշտով մը.
- Չեն ամչնար այդ եղբորորդիներդ… Ինսան-օղլին հարամ կաթ է ծծեր. Ատը Կյուզել աղա, քեզիպես աստվածավախ մարդուն ալ կընեն… Ուխտիկի Մոլլան, Կոճո պեկը ինչ ըսելով՝ երես կուտան անոնց…- Այս աշխարհքին վրան կա , ներքևն ալ կա. Այս աշխարհքեն անդին ալ կա.հոն պատասխան տալ ալ կա, Ատը Կյուզել աղա…
Զայիմ աղա ճիկառա մըն ալ կշիներ, հետո երրորդ մը ևս, այս անգամ այնքան հաստ, որ թուղթին երկու եզերքները չէին միանար:
Ատը կյուզել աղան չէր նկատեր անգամ, Տուփը առնելով՝ կդներ ծոցը ու, սրտապնդող խոսքերեն ուժ առնելով, ոտքի կելլեր ու կմեկներ:
Իսկույն պառկած տեղեն բռնեցին, վեր առին, նստեցուցին, ճիկառա մը շինեցին, վառեցին ու բերանը դրին:
Զարմացան բոլորը:
Զայիմ աղան աղեկցավ, սկսավ խոսիլ: Գյուղացիներուն ուրախությունը չափ չուներ:
Ինք իր ոտքովը գոմեն ելավ, ներքնատունը օճախին մոտ գնաց ու նստավ: