Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 40 բայտ, 20:22, 7 Հունիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր, թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:
— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... Այ, այ, այ... Վերջվերջ... Վշտալի է, որ մերոնցից այսքան քիչ են մնացել,— ասաց նա՝ շրջվելով դեպի հոբիթներըասաց նա: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը՝ այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես, ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևն այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է. անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ գոնե ձմեռն արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Իսկ Կաշվակեղևն Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Կաշվակեղևին ծանր վիրավորել էին, նրա ցեղակիցներից շատերին սպանել, իսկ ծառերից նույնիսկ քոթուկներ չէին թողել: Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե, իհարկե, կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավական դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք էստեղ,— զարմացավ Փիփինը,— մի՞թե բոլորը մահացել են:
— Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի, թե այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե՛ էլֆերը, թե՛ մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Դե դու էլ վերցրու ու պատմիր այդ մասին կամ էլ մի երգ երգիր:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք, և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերն արշավի դուրս գան:
— Ուրեմն, այսպես, դա մի տարօրինակ և տխուր պատմություն է,— քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜, ինչ հրաշագեղ էր Ֆիմբրեթիլը, իմ թեթևոտն կեչուհին, օ՜հ, ինչ երանելի էին պատանեկության տարիները... Մենք միասին էինք ապրում և միասին էլ թափառում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին, իսկ էնտուհիները՝ ինչին տիրապետում էին: Էնտերին դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախասկզբնական անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերն էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: Նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը՝ ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը՝ դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել ծառերի հետ: Նրանք միայն ուզում էին, որ դրանք լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտուհիներն այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Իսկ երբ Խավարը նահանջեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Սակայն մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց կանանց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Մարդիկ հիմա այդ տարածքն անվանում են Շագանակագույն հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես՝ իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում Արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ էնտուհուց, որի հետ ես թափառում էի նախասկզբնական անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը՝ խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Ուրեմն, մենք հատեցինք Անդուինը և, հասնելով մեր կանանց հողերին, ավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմն ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանանց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդներն արևմուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Ցավոք, մեր որոնումներն ապարդյուն էին:
Մեծ էր մեր վիշտը, սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, հանդիպողներին տալիս էինք նրանց գեղեցիկ անունները... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Այժմ հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր որոնումների մասին, և այդ երգերից մի քանիսը նույնիսկ մարդիկ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց կանանց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և՛ նրանց, և՛ մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե՛ նրանք, և թե՛ մենք կկորցնենք այն ամենը՝ ինչ հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնն ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերն այդ մասին մի երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը Մեծ Գետի ափերին ամեն տեղ երգում էին: Ճիշտ է, մենք այդպես չէինք երգի, մեր երգը, թերևս, շա՜տ-շա՜տ երկար կստացվեր, սակայն էֆականն անգիր սովորել ենք և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
<poem>
— Ահա այսպես,— երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են, պրծավ գնաց: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերն ավելի երկար կարող էին այդ մասին պատմել, եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել, մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
Դե, հոբիթները Հոբիթները սովորաբար պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:
— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ա՜խ հա, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ գնտվում ու խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:
Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Ակունքային Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և բարձր, գրեթե անտառազուրկ լեռների լանջերի երկայնքով քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները նույնիսկ Լորիենում չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, ինչպես այն ժամանակ, երբ նոր էին մտել անտառ, սակայն հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ-որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում»՝ անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:
Նրանք երկար գնացին: Փիփինը սկսեց հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց ու ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքըքայլերը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և ու փչեց նրանց դրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից ու կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:
Էնտը վարձրացրեց բարձրացրեց հոբիթներին, տեղավորեց ուսերին ու շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն մի նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերից հյուսված կենդանի պատ երևաց: Դրանց ճյուղերն սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց՝ առանց փշերի: Ձիթապտղի երանգով խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:
Ծառմորուսը թեքվեց ձախ ու գնաց կենդանի ցանկապատի երկայնքով: Այն փակել էր ճանապարհը. միայն մի տրորված կածան էր տանում մյուս կողմը՝ զառիվայր լանջով ներքև, դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ ու արծաթափայլ կեչիներից: Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել. մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինչպես հոբիթը՝ հոբիթին, սակայն դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է , զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Ամենաերիտասարդ ներկայացուցիչները բարձրահասակ, հզոր, հարթ կեղևով գեղեցիկ էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն քսանից ավելի Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:
Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնն ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էրէին, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ-որ չափով նման էին Ծառմորուսին և, ըստ երևույթին, պատկանում էին կա՛մ կաղնու ծառատեսակին, կա՛մ՝ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները՝ հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները՝ եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը, շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորն էլ միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է, ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե, խորքում առկայծող կանաչ կրակով:
Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մե՛կ աստիճանաբար բարձրանում էին, մե՛կ իջնում՝ միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փիփինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերն ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է, քանի՞ օր դրա համար կպահանջվի:
— Հըմ, հո, հեյ, Փիփին,— ասաց նա, և Էնտերը լռեցին: — Ես բոլորովին մոռացել էի, որ դուք շտապողական ժողովուրդ եք: Թեպետ, ու՞մ չի ձանձրացնի անհասկանալի լեզվով զրույցը: Գնացեք զբոսնեք: Ես ձեզ ներկայացրեցի, էնտերը ձեզ ուշադիր զննեցին, համաձայնեցին, որ դուք օրքեր չեք, և որոշեցին ցուցակում մի տող էլ ավելացնել: Առայժմ այդքանն ենք որոշել, բայց ասեմ ձեզ, որ շատ արագ ենք որոշել: Եթե ուզում եք, կարող եք զբոսնել հովտում: Ա՜յ այն լանջին աղբյուր կա, ջուրը շատ լավն է ու մաքուր, կարող եք խմել ու թարմանալ: Իսկ մենք դեռ պետք է մինչև բուն թեմային անցնելը էլի որոշ բաների մասին խոսենք: Ես ժամանակ առ ժամանակ ձեզ կհանդիպեմ և կասեմ, թե ինչպես են գործերը ընթանում:
Նա հոբիթներին իջեցրեց գետնին: Մինչև հեռանալը Մերին ու Փիփինը խոնարհվեցին ու խորը գլուխ տվեցին էնտերին: Դա նրանց բավականին զվարճացրեց՝ դատելով նրանց գոհունակություն արտահայտող գվվոցից և աչքերում կայծկլտացող կանաչ կրակից: Բայց շուտով նրանք նորից շրջվեցին և ու շարունակեցին իրենց անվերջանալի երգը, իսկ հոբիթները թողնելով նրանց, սկսեցին բարձրանալ արևմտյան կածանով: Հասնելով կենդանի ցանկապատին՝ նրանք անցան նեղ կածանով և դուրս եկան մյուս կողմը: Առջևում ծառածածկ լանջ էր երևում, իսկ հեռվում՝ անտառածածկ բլուրներից այն կողմ, փայլում էր ձյունաճերմակ լեռան գագաթը: Ձախ կողմում, հոբիթների աչքերի առաջ բացվում էր դեպի մոխրագույն հեռուն տարածվող անտառը: Հեռու հորիզոնում մի կանաչ շերտ էր երևում, և Մերին հասկացավ, որ դա Ռոհանյան հարթավայրի սկիզբն է:
— Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,— հետաքրքրվեց Փիփինը:
— Եթե իմանայի որտեղ ենք, գուցե և ասեի,— արձագանքեց Մերին: — Այս լեռը, պետք է մտածել, Մեթեդրեսն է: Իսկ Իզենգարդը, եթե ճիշտ եմ հիշում, փռված է լեռան հովանու տակ գտնվող խորը կիրճում: Մեթեդրեսի լանջերը դեպի ստորոտ են իջնում եղանի ատամների պես: հենց այդ ատամներից մեկի արանքում էլ թաքնված է Իզենգարդը: Տեսնու՞մ ես, այնտեղ ինչ-որ մշուշ է երևում... Կամ գուցե ծո՞ւխ է:
— Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,— հարցրեց Փիփինը: — Էնտերը կարո՞ղ են մոտենալ դրաննրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:
— Չգիտեմ,— ասաց Մերին: — Իզենգարդը, որքան գիտեմ, շրջանաձև հովիտ է՝ շրջապատված անառիկ ժայռերով, իսկ հովտի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Էնտեղ էլ ապրում է Սարումանը: Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես կարգին չգիտեմ մի՞ դարպաս կա այնտեղէնտեղ, թե՞՝ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. սկսվում է ինչ-որ տեղ լեռներում ու գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է, այդ անառիկ ամրոցն էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերն այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են: Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց էդ միայն տեսքից: Նրանք, իհարկե, տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե այդ հանկարծ կատարվի՝ ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:
— Թերևս, հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փիփինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած հանգիստ որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփոխությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ՝ դա էդքան էլ հեշտ չէ: Այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին. տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...
Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ բարձրացել էր: Ճառագայթները թափանցում էին հովիտ՝ ոսկեզօծելով հանդիպակաց լանջը և երեք կեչիների կատարները: Լանջի վրա հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ, ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին՝ նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Հմայահովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ-որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչ նրանք տեսել էին մինչև հիմա և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:
— Հըմ հում, ահա և ես,— ասաց նա: — Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը: Եվ առհասարակ, ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կընդունենք: Ի՜նչ կարող ես անել, էնտերը դանդաղաշարժ ժողովուրդ են: Թեպետ, ժամանակն ավելի շատ պետք է խոսելու, բացատրելու համար՝ որոշում մենք արագ ենք ընդունում: Այնպես որ պատրաստ եղեք, այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ գտել: Նա մոտակայքում է ապրում, և նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ. նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: — Եվ Ծառմորուսը հեռացավ:
Բրեգալադը հանդիսավոր ու լրջորեն զննում էր հոբիթներին, նրանք էլ իրենց հերթին նայում էին էնտին՝ մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապողականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր և, ըստ երևույթին, ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքներն ալ կարմիր էին, մազերը՝ մոխրականաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես խոսեց: Նրա ձայնը զրնգուն էր՝ ինչպես Ծառմորուսինը, սակայն ավելի բարակ էր ու ավելի բարձր:
— Հա, հըմ, բարեկամներս, եկե՛ք գնանք զբոսնենք,— առաջարկեց նա: — Ես Բրեգալադն եմ կամ ձեր լեզվով՝ Արագամիտը: Դա, իհարկե, մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին՝ չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ:
Նա կռացավ և ու երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտն ուրախ էնտ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող հոբիթներին անհասկանալի շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե, իհարկե, կարելի է տուն անվանել լանջի հովանու տակ խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Հմայահովտից դեռ լսվում էր էնտերի գվվոցը, բայց հիմա այն, կարծես թե, ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ-որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադն ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
</poem>
Եվ հոբիիթները հոբիթները քնեցին Բրեգալադի մեղեդային երգի տակ, որը բոլոր լեզուներով ողբում էր իր արոսենիների մահը:
Հաջորդ օրն առավոտյան նրանք նորից գնացին զբոսնելու և ամբողջ օրն անցկացրին միասին, բայց Բրեգալադի «տանից» հեռու չգնացին: Օրվա մեծ մասը լուռ նստած էին լանջի հովանու ներքոտակ: Օրը ցրտել էր, սառը քամի էր փչում, ամպերը ծածկել էին երկինքը, արևը հազվադեպ էր երևում: Էնտմութը դեռ շարունակվում էր, և առաջվա պես լսվում էր էնտերի միալար գվվոցը՝ մեկ աստիճանաբար բարձրանալով ու հզորանալով, մեկ էլ իջնելով ու խլանալով:
Եկավ երկրորդ գիշերը, իսկ էնտերը դեռ երգում էին: Քամին սրընթաց քշում էր խիտ ամպերը, որոնց միջև բացվող երկնքի փոքրիկ պատառիկներում առկայծում էին աստղերը:
Սկսվեց երրորդ առավոտը՝ գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ գվվոցի և ու նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավթեթևացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փիփինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին, և հովիտը լուսավորվեց արևի ճառագայթներով: Անսովոր լռություն տիրեց, նույնիսկ Էնտերի գվվոցն էր կտրվել: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Հմայահովտի կողմը: Եվ հանկարծ լռությունը խախտեց բարձր ու հզոր կանչը. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն, որին հաջորդեց հզոր քայլերգը.
</poem>
Բրեգալադը գրկեց հոբիթներին և ու շտապեց եկողներին ընդառաջ: Վերջապես նրանք տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին ընդառաջլանջից: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, և նրա հետևից գալիս էին հիսունից ավելի էնտեր: Քայլում էին երկու շարքով և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
— Հում, հում, ահա և մե՛նք, գնու՛մ ենք, գնու՛մ վերջապես,— Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: — Դե՛հ, եկեք, միացե՛ք մեզ: Գնում ենք Իզենգա՛րդ:
Այդպես էին երգում էնտերը՝ քայլելով դեպի հարավ:
Բրեգալադը փայլատակող աչքերով միացավ քայլերթին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սրտերը թփրտացինթփրտում էին, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ, թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը, գահավիժելով ցած, սրբում տանում է իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ:
— Բայց էնտերը բավական արագ որոշում ընդունեցին, չէ՞,— համարձակություն հավաքելով հարցրեց Փիփինը, երբ երգն ավարտվեց, ու միայն ոտքերի դոփյունի ձայն էր լսվում:
— Ասում ես արա՞գ,— արձագանքեց Ծառմորուսը: — Հում, թերևս դու ճիշտ ես, ավելի արագ, քան ես սպասում էի: Այսպես զայրացած չէի տեսել նրանց արդեն շատ դարեր: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ ու շատ հազվադեպ ենք զայրանում, և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչ ոք ու ոչինչ չի սպառնացել՝ համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում՝ ռառու՛մ, ու վառելիք պատրաստում: Լավ, ասենք թե վառելիք են պատրաստում, չնայած՝ դա էլ է հանցագործություն, բայց ախր ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այսպես զայրացրել: Բացի դրանից, Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել պահպանելու և ոչ թե քանդելքանդելու: Այդպիսի դավաճանության համար ո՛չ էլֆերը, ո՛չ մարդիկ, ո՛չ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:
— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:
Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգը վերածվեց մրթմրթոցի, իսկ հետո նա առհասարակ լռեց: Փիփինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար. կանաչ կրակն ավելի էր ուժեղացել, բայց կրակի լույսն ասես հեռվից գալիս լիներ, նրա մտքերի մթին խորքերից:
— Իհարկե ամեն ինչ կարող է պատահել, բարեկամներ,— դանդաղ ասաց ծեր էնտը: — Հնարավոր է, մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ, և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են ենք Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ճիշտ ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: Այո՛,— հոգոց հանեց նա: — Գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին օգնած կլինենք: Ես, իհարկե, կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Սակայն չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում...
Էնտերը շարունակում էին հսկայական քայլերով առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատի լեռնագագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց հետևում: Այնուամենայնիվ դեռ հանդիպում էին խմբերով աճած ծառեր, բայց դրանք հիմնականում կեչիներ էին: Քիչ անց դրանք էլ մնացին հետևում, և ձգվեցին դատարկ լանջեր. միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:
Փիփինը հետ նայեց: Այս ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ...
Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ու ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փիփինը տրորեց աչքերը՝ մտածելով, որ երազ է տեսնում, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փիփինի ականջներին. ասես քամուց սոսափում էին ծառերի սաղարթները:
Լեռան գագաթը մոտենում էր. ոչ ոք այևս չէր երգում: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր իջել. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ և բազմաթիվ շշնջացող ձայների նմանվող ինչ-որ շրշյուն էր լսվում հետևից: Գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ-որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
— Գիշեր է իջել Իզենգարդի վրատիրում Իզենգարդում,— ասաց Ծառմորուսը:
==== Գլուխ հինգերորդ. Ճերմակ Ձիավորը ====
Վստահելի
1342
edits