Changes

Տեսակների Ծագումը

19 bytes removed, 14:14, 9 Հունիսի 2017
==ԳԼՈՒԽ III։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ==
<FONT SIZE="-1">ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ։— «ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՍԸ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ։— ՄՐՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ։— ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՐԱԳ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈԻՅԹԸ։— ԿԼԻՄԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։— ԱՆՀԱՏՆԵՐԻ ԲԱԶՄԱՔԱՆԱԿՈՒԹ8ՈՒՆԻՑ ԲԱԶՄԱՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՎՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՌ Է ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՀԱՃԱԽ ՆԱԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԵՌԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ։</FONT>
Նախքան այս գլխի բովանդակությունը կազմող նյութի շարադրման անցնելը, ես պետք է մի քանի նախնական դիտողություններ անեմ, որպեսզի ցույց տամ, թե գոյության կռիվը ինչ հարաբերության մեջ է գտնվում բնական ընտրության նկատմամբ։ Նախորդ գլխում մենք տեսանք, որ բնական վիճակում գտնվող օրգանական էակները ցուցաբերում են որոշ աստիճանի փոփոխականություն։ Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ այդ դրույթը երբևիցե վիճարկվել է։ Մեզ համար էական չէ, թե տեսակներ, ենթատեսակներ կամ տարատեսակներ կանվանվեն բազմաթիվ կասկածելի ձևերը, ինչպես, օրինակ, բույսերի այն կասկածելի ձևերը, որոնք հաշվվում են բրիտանական բուսականության մեջ, քանի որ հստակ կերպով արտահայտված տարատեսակների գոյությունն ընդունվում է բոլորի կողմից։ Միայն անհատական տարբերությունների և մի քանի խիստ նկատելի տարատեսակների գոյությունը, թեև այդ անհրաժեշտ էլ է որպես մեկնակետային փաստ, բայց շատ քիչ է օգնում մեզ ըմբռնելու այն, թե բնության մեջ տեսակներն ինչպես են առաջանում։ Ի՞նչ կերպով այդպիսի կատարելության են հասել այն զարմանալի հարմարումները, որ ունի օրգանիզմի մի մասը մյուսի կամ ամբողջ օրգանիզմը արտաքին կենսապայմանների կամ, վերջապես, մի օրգանիզմ մյուսի նկատմամբ։ Մենք այդ սքանչելի փոխադարձ հարմարումները լիակատար ակներևությամբ տեսնում ենք փայտփորի կամ ճագոմի վրա և փոքր ինչ ավելի պակաս ակներև այն ողորմելի մակաբույծի մեջ, որը կպած է չորքոտանու մազին կամ թռչունի փետուրին, ջրի մեջ սուզվող բզեզի կառուցվածքում, թեթև քամուց թռչող սերմի հարմարանքներում,— մի խոսքով՝ մենք սքանչելի հարմարումներ ենք տեսնում ամեն տեղ և օրգանական աշխարհի ամեն մի մասում։
===«ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՄՆ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ===
Ես պետք է նախազգուշացնեմ, որ այդ արտահայտությունը գործ եմ ածում լայն և փոխաբերական իմաստով, սրա մեջ ներառելով մի էակի կախումը մյուսից, ինչպես նաև հասկանալով (որը ավելի ևս կարևոր է) ոչ միայն մի անհատի կյանքը, այլև նրա հաջողությունը հաջորդներով իրեն ապահովելու տեսակետից։ Canis սեռին պատկանող երկու կենդանիների մասին կարելի է միանգամայն ստույգ կերպով ասել, որ սովածության շրջանում նրանք պայքարում են իրար դեմ սննդի և ապրուստի համար։ Անապատ ի Անապատի եզրին բուսող բույսի մասին ևս ասում են, որ նա պայքարում է չորության դեմ, թեև ավելի ճիշտ կլիներ ասել, որ նա կախված է խոնավությունից։ Այն բույսի մասին, որ ամեն տարի տալիս է հազարավոր սերմեր, որոնցից միջին հաշվով միայն մեկն է աճում, դառնում հասուն բույս, իսկապես կարելի է ասել, որ նա պայքարում է իրեն նմանների դեմ և ուրիշ բույսերի դեմ, որոնք արդեն ծածկել են գետնի նույն տեղամասը։ Ճագոմի կյանքը կախված է խնձորենուց և էլի մի քանի ծառատեսակներից, բայց բռնազբոսիկ բան կլիներ նրանց դեմ ճագոմի պայքարի մասին խոսելը միայն այն պատճառով, որ եթե այդ մակաբույծներից չափազանց շատ աճեն մի ծառի վրա, ծառը կտկարանա և կմեռնի։ Բայց այդ ճագոմի մի քանի սերմնաբույսերի մասին, որոնք աճում են միևնույն ճյուղի վրա, կարելի է միանգամայն ստույգ ասել, որ նրանք պայքարում են իրար դեմ։ Քանի որ ճագոմը տարածվում է թռչունների միջոցով, ապա նրա գոյությունը կախված է նրանցից և, արտահայտվելով փոխաբերական իմաստով, կարելի է ասել, նա պայքարում է ուրիշ պտղատու բույսերի դեմ նրանով, որ հրապուրում է թռչուններին ուտելու իր պտուղները և տարածելու իր սերմերը։ Այս բոլոր առումներով, որոնք փոխանցվում են մեկը մյուսի, ես հարմարության համար դիմում եմ «գոյության կռիվ» արտահայտությանը։
===ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ===
Գոյության կռիվը անխուսափելիորեն բխում է այն արագ պրոգրեսիայից, որով բոլոր օրգանական էակները ձգտում են բազմանալ։ Յուրաքանչյուր էակ, որն իր կյանքի ընթացքում արտադրում է մի քանի ձու կամ սերմ, անխուսափելի կերպով պետք է ոչնչացման ենթարկվի իր կյանքի որևէ հասակում, տարվա որևէ եղանակին կամ, վերջապես, որևէ պատահական տարիներում, այլապես բազմացման երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքի հետևանքով, նրա թիվը կհասներ այնպիսի չափերի, որ աշխարհում ոչ մի երկիր չէր կարողանա կերակրել կամ տեղավորել նրա սերունդներին։ Ուրեմն՝ քանի որ ավելի շատ անհատներ են արտադրվում, քան կարող են ապրել, պետք է յուրաքանչյուր դեպքում տեղի ունենա գոյության կռիվ կամ միևնույն տեսակի անհատների միջև, կամ տարբեր տեսակների անհատների միջև, կամ կյանքի ֆիզիկական պայմանների դեմ։ Դա Մալթուսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Malthus /> ուսմունքն է<ref>Դարվինը այստեղ ճիշտ կերպով է վկայակոչում Մալթուսին։ Բայց փորձելով բնական ընտրության վերաբերմամբ կիրառել Մալթուսի տեսությունը, Դարվինն իրեն համար աննկատելի կերպով ցույց է տալիս, որ Մալթուսի տեսությունը անկիրառելի է վայրի տեսակների կյանքի վերաբերմամբ։ Մարքսիզմի հիմնադիրները խիստ սահմանազատում էին Դարվինի ուսմունքի էությունը և մալթուսյան «գոյության կռիվը»։ Այսպես, Մարքսն ասում է, . «Դարվինի աշխատության մեջ, օրինակ, տեսակների մահաջնջման պատճառների քննարկության մեջ կա նաև — չխոսելով նրա հիմնական սկզբունքի մասին — մալթուսյան տեսության մանրամասն բնապատմական հերքում»։ (Կ. Մարքս, Հավելյալ արժեքի տեսությունը, հատոր 2, մաս 1, էջ 209, Կուսհրատ, 1936 թ.)։— ''Խմբ.։''</ref>, որն ավելի ևս մեծ ուժով կիրառելի է ամբողջ կենդանական և բուսական աշխարհի վերաբերմամբ, որովհետև այստեղ չի կարող լինել ոչ սննդի արհեստական ավելացում, ոչ էլ ամուսնանալուց խոհեմաբար հրաժարում։ Եթե, կարող է պատահել, ներկայումս որոշ տեսակներ բազմանում են շատ թե քիչ արագ կերպով, ապա բոլոր տեսակները չեն կարող հասնել այդ բանին, որովհետև երկիրը նրանց չէր կարող պարփակել։
Չկա ոչ մի բացառություն այն կանոնից, որի համաձայն ամեն մի օրգանական էակ բնականորեն բազմանում է այնպիսի պրոգրեսիայով, որ եթե նա չենթարկվեր ոչնչացման, ապա մեկ զույգի սերունդները կծածկեին ամբողջ երկիրը։ Նույնիսկ դանդաղորեն բազմացող մարդը քսան և հինգ տարվա ընթացքում թվով կրկնապատկվում է, և այդպիսի պրոգրեսիայով ավելի պակաս քան հազար տարի հետո նրա սերունդների համար բառացիորեն կանգնելու տեղ չէր լինի։ Լիննեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Linne>'''Լիննեյ Կարլ''' (Lìnné Carl)։— Հռչակավոր բնագետ Շվեդիայում (1707—1778)։ Հեղինակ բույսերի ու կենդանիների տեսակների դասակարգման ամենակատարյալ արհեստական սիստեմի։ Հետևողականորեն կիրառել է բինար անվանակարգությունը, ըստ որի յուրաքանչյուր կենդանի և բույս ստանում է կրկնակի՝ սեռային և տեսակային լատիներեն անուն։ Առաջին անգամ բիոլոգիական դասակարգման մեջ մտցրել է նաև մարդուն։ Հեղինակ տեսակառաջացման, այսպես կոչված, «հիբրիդագեն» տեսության, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ այժմյան դասերը, սեռերը և տեսակները ծագել են ինքնակամ հիբրիդացման միջոցով։</ref> հաշվել է, որ եթե որևէ միամյա բույս առաջացներ միայն երկու սերմ (իսկ այդպիսի թույլ արտադրողականությամբ բույս գոյություն չունի), ապա քսան տարի հետո նրա սերունդները կհասնեին միլիոնի։ Համարվում է, որ մեզ հայտնի կենդանիների մեջ փիղը ամենից ավելի դանդաղ է բազմանում, և ես աշխատեցի հաշվել նրա բազմացման նվազագույն չափերը։ Նա սկսում է բազմանալ, ամենից ավելի հավանական է, երեսուն տարեկանից ոչ վաղ հասակում և մինչև իննսուն տարեկան հասակը տալիս է ոչ ավելի քան վեց ձագ, իսկ ապրում է մինչև հարյուր տարի. ընդունելով այդ թվերը, կստանանք այն, որ 740—750 տարվա ընթացքում մեկ զույգից կստացվեր տասնևիննը միլիոն փիղ։
Բայց մենք ունենք ավելի համոզեցուցիչ վկայություններ, քան միմիայն, տեսական հաշիվները, այն է՝ որոշ կենդանիների զարմանալի արագ բազմացման բազմաթիվ դեպքերը բնական վիճակում, երբ պայմանները նրանց համաը համար ինչ-որ պատճառով առանձնապես բարենպաստ են եղել իրար հաջորդող երկու կամ երեք տարիների ընթացքում։ Ավելի ևս զարմանալի են այն փաստերը, որոնք վերաբերում են աշխարհի զանազան երկրներում վայրենացած մեր ընտանի մի քանի կենդանիներին, . այնպես դանդաղ բազմացող եղջերավոր անասունների և ձիերի Հարավային Ամերիկայում և ավելի ուշ Ավսարալիայում Ավստրալիայում արագ բազմանալուն վերաբերող մատնանշումները եթե չհենվեին ամենաարժանահավատ վկայությունների վրա, ապա նրանք պարզապես անհավատալի կթվային։ Այդպես էլ բույսերի նկատմամբ, . կարելի է օրինակներ բերել, երբ բերված բույսերը տասը տարուց ավելի քիչ ժամանակամիջոցում գրավել են ամբողջ կղզիների տարածությունը։ Մի քանի բույսեր, ինչպես, օրինակ, կարդոնները և մի բարձրահասակ տատասկափուշ, որոնք այժմ շատ սովորական են Լա-Պլատայի ընդարձակ հարթություններում և ծածկում են ամբողջ քառակուսի մղոններ, գրեթե դուրս մղելով այլ բույսերին, բերված են Եվրոպայից։ Իսկ այլ բույսեր, որոնք, ինչպես ինձ հաղորդել է դոկտոր Ֆոկոները,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Falconer>'''Ֆոկոներ''' (Falconer Hugh)։— Բուսաբան, երկրաբան և հնէաբան Անգլիայում (1808—1865)։ 1830 թ. սկսած մինչև 1842 թ. և 1847 թվականից մինչև 1855 թվականն աշխատել է Հնդկաստանում։ Նշանակվել է բուսաբանական այգու դիրեկտոր 1832 թ. Սինգապուրում և 1848 թ. Կալկաթայում։ Նրա նախաձեռնությամբ Հնդկաստանում մշակության մեջ են մտցվել 1830 թ. թեյի թուփը Բենգալիայում, 1848 թ. խինինի ծառը։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, գլխավորապես հնէաբանության վերաբերյալ։</ref> տարաբնակված են Հնդկաստանում Կամորինի Հրվանդանից մինչև Հիմալայան լեռները, բերված են Ամերիկայից՝ նրա հայտնադործումից հայտնագործումից հետո։ Այսպիսի դեպքերում, իսկ դրանց անվերջ ցուցակը կարելի էր ներկայացնել, ոչ ոք չի ենթադրի, որ կենդանիների կամ բույսերի պտղաբերությունը միայն ժամանակավոր և հանկարծակի կերպով այդքան զգալի աստիճանի է բարձրացել։ Ակնհայտ բացատրությունն այն է, որ կենսապայմանները եղել են չափազանց բարենպաստ, որի հետևանքով ծեր և մատղաշ անհատները ավելի քիչ են ոչնչացման ենթարկվել, և համարյա բոլոր երիտասարդ անհատները կարողացել են անարգել կերպով բազմանալ, նրանց բազմացման երկրաչափական պրոգրեսիան, որի հետևանքները մեզ միշտ զարմացնում են, շատ պարզ կերպով բացատրում է նրանց թվի արագ ավելացումը և լայն տարածումը նոր հայրենիքում։
Իր բնական վիճակում համարյա յուրաքանչյուր չափահաս բույս ամեն տարի տալիս է սերմեր, իսկ կենդանիների մեջ շատ քիչ կգտնվեն այնպիսիները, որոնք ամեն տարի չեն զուգավորվում։ Այստեղից էլ մենք համոզվածությամբ կարող ենք հաստատել, որ բոլոր կենդանիներն ու բույսերը ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանք կլցնեին բոլոր այն տեղերը, որտեղ միայն կկարողանան ապրել և որ երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու այդ ձգտումը պետք է սահմանափակման ենթարկվի միայն ոչնչացման միջոցով կյանքի որևէ շրջանում։ Ընտանի կենդանիների վրա կատարված սովորական դիտողությունները, ես կարծում եմ, հեշտությամբ կարող են մեզ թյուրիմացության մեջ գցել, որովհետև մենք չենք տեսնում, որ նրանք զգալի ոչնչացման ենթարկվեին, բայց միևնույն ժամանակ մոռանում ենք այն հազարավորների մասին, որոնք ամեն տարի մորթվում են մեր սննդի համար, և որ բնական դրության մեջ ևս այս կամ այլ կերպ նույն քանակով անխուսափելիորեն պիտի կոտորվեին։
===ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ===
Հայտնի են շատ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչքան բարդ ու անակնկալ են խոչընդոտները և փոխհարաբերությունները օրգանական էակների միջև, որոնք գոյության կռիվ են մղում միևնույն երկրում։ Կբերեմ միայն մեկ օրինակ, որը պարզ է, բայց ինձ խիստ հետաքրքրել է։ Ստաֆֆորդշիրում, իմ մի ազգականի կալվածքում, որտեղ ես հետազոտություններ կատարելու համար ունեի բոլոր հարմարությունները, գտնվում էր հավամրգու մի ընդարձակ և չափազանց անբերրի հարթություն, որին մարդկային ձեռք երբեք չէր դիպել, բայց բոլորովին նույնպիսի հարթությունից մի քանի հարյուր ակր տարածություն քսան և հինգ տարի առաջ ցանկապատել էին ու այնտեղ տնկել շոտլանդական սոճիներ։ Տնկիներ ունեցող մասի բնական բուսականության մեջ կատարված փոփոխությունը զարմանալի էր և գերազանցում էր այն տարբերությանը, որը սովորաբար նկատվում է մի հողատեսակից մի բոլորովին այլ հողատեսակի անցնելիս, ոչ միայն բոլորովին փոխվել էր հավամրգային ֆորմացիան բնորոշող զանազան տեսակներին պատկանող բույսերի հարաբերակցությունը, այլև երևան էին եկել տասներկու նոր տեսակներ (չհաշված հացազգիները և բոշխերը), որոնք չէին հանդիպում հավամրգուտի մնացած մասում։ Այդ փոփոխությունը միջատների վրա ավելի էական ազդեցություն էր գործել, որովհետև սոճու տնկարկում երևացել էին վեց տեսակի միջատակեր թռչուններ, որոնք չեն հանդիպում հարթության մնացած մասում, որտեղ լինում էին միջատակեր թռչունների երկու կամ երեք տեսակներ։ Մենք տեսնում ենք, թե որքան հզոր է միայն մեկ ծառատեսակի տնկելու ազդեցությունը, քանի որ ուրիշ ոչինչ չէր արված, բացի նրանից, որ այդ տեղը ցանկապատվել էր անասունների արածավերումից պաշտպանելու համար։ Բայց թե ցանկապատումն ինչպիսի կարևոր դեր կարող է խաղալ, ես դրանում պարզորոշ կերպով համոզվեցի Ֆարնեմի մոտերքը՝ Սորրեյում։ Այնտեղ հանդիպում են ընդարձակ հավամրգուտներ՝ շոտլանդական սոճիների փոքրաթիվ, խմբերով, որոնք ցրված են բլուրների գագաթների վրա. վերջին տասնամյակում մեծ տարածություններ ցանկապատվել են, և ինքնացան սոճիներն այնքան խիտ են բուսել, որ իրենք իրենց խեղդում են։ Երբ ես ստույգ իմացա, որ ոչ ցանք է եղել, ոչ էլ ծառեր են տնկվել, այնպես զարմացել էի նրանց բազմաքանակության վրա, որ բարձրացա մի քանի բարձրադիր կետերի վրա, որտեղից կարող էի տեսնել չցանկապատված հարթության հարյուրավոր ակրերը, և բառացի կերպով չտեսա ոչ մի ծառ, բացի այն սոճիներից, որոնք տնկված էին բլուրների վրա։ Բայց մտիկ տալով, հավամրգու ցողունների միջև ես գտա բազմաթիվ սերմնատունկեր և մատղաշ ծառեր, որոնց կրծոտել էին անասունները։ Հին ծառերի խմբից մոտավորապես հարյուր յարդ հեռավորության վրա մեկ քառակուսի յարդում ես հաշվեցի երեսուներկու ծառ. նրանցից մեկն ուներ քսան վեց տարեկան շերտեր, այդ երկար տարիների ընթացքում նա ապարդյուն կերպով աշխատել է իր գլուխը շրջակա հավամրգուց վեր բարձրացնել։ Զարմանալի չէ, որ հողակտորը ցանկապատելուն պես նա ծածկվել է խիտ բուսած մատղաշ սոճիներով։ Բայց այդ հավամրգուտները այնքան ընդարձակ էին և այնքան անբերրի, որ ոչ ոքի մտքով չէր անցնի, թե անասունները կարող էին այդքան ջանադիր կերպով ու մինչև տակը արածավերել նրանց։
Այստեղ մենք տեսանք, որ շոտլանդական սոճու գոյությունը կախված էր անասուններից. բայց աշխարհի որոշ մասերում անասունների գոյությունը կախված է միջատների ներկայությունից։ Թերևս այդ տեսակետից ապշեցուցիչ օրինակ է ներկայացնում Պարագվան. այնտեղ չեն վայրենացել ոչ ձիերը, ոչ տավարը, ոչ էլ շները, թեև նրանից ավելի հարավ և հյուսիս նրանք վխտում են վայրենացած վիճակում։ Թե Ազարան<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Asara>'''Ազարա''' (Asara Felix)։— Ճանապարհորդ և բնախույզ Իսպանիայում (1746—1811)։ Նրա գլխավոր աշխատությանն է «Ճանապարհորդություն դեպի Հարավային Ամերիկա» (1809)։ Էջ 167, 261։</ref> և թե Ռենգերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Rengger>'''Ռենգեր''' (Rengger Johann-Rudolf)։— Ճանապարհորդ և բնախույզ (1795—1832)։ Ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում, զբաղվել է կենդանիների՝ գլխավորապես կաթնասունների կյանքի վերաբերյալ դիտումներով։ Ուսումնասիրել է նաև ծովային կենդանիները Իտալիայում իր կատարած ճանապարհորդության ժամանակ (1831)։</ref> ցույց են տվել, որ այդ կախված է Պարագվայում մեծ քանակությամբ հանդիպող որոշ տեսակի ճանճից, որն իր ձվերը դնում է նորածին կենդանիների պորտում։ Այդ ճանճը, ինչքան էլ որ նա բազմաքանակ է, չի կարողանում էլ ավելի բազմանալ գուցե մի խոչընդոտի, հավանորեն այլ մակաբույծ միջատների պատճառով։ Հետևաբար, եթե Պարագվայում միջատակեր թռչունների թիվը պակասեր, այդ դեպքում մակաբույծ միջատները կբազմանային, իսկ այդ կպակասեցներ պորտի մեջ ձու դնող ճանճերի թիվը. այն ժամանակ տավարը և ձիերը կվայրենանային, իսկ դա զգալի լափով կփոխեր (ինչպես ես նկատել եմ Հարավային Ամերիկայի մի քանի մասերում) բուսականության բնույթը, որը դարձյալ կանդրադառնար միջատների վրա, իսկ վերջիններս իրենց հերթին, ինչպես մենք հենց նոր տեսանք Ստաֆֆորդշիրում, կազդեին միջատակեր թռչունների վրա և այսպես գնալով ավելի հեռուները ավելի ու ավելի ընդարձակվող բարդ կերպով խառնահյուսվող շրջաններով։ Սակայն չպետք է կարծեի կարծել, որ բնության մեջ էակների փոխհարաբերությունները երբևիցե այդքան պարզ են եղել, ինչպես այս օրինակում։ Մարտերն իրար հաջորդում են շարունակ փոփոխական հաջողությամբ և այնուամենայնիվ ստացված երկար հանրագումարում ուժերն այնպես նուրբ կերպով են հավասարակշռված, որ բնության արտաքին տեսքը երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ, թեև ամենաչնչին հանգամանքը կարող է պայմանավորել մի օրգանիզմի հաղթանակը մյուսի վրա։ Բայց և այնպես մեր անգիտությունը այնքան խորն է, իսկ մեր ինքնավստահությունը այնքան մեծ, որ մենք զարմանում ենք, երբ լսում ենք որևէ օրգանական էակի մահաջնջման մասին և, չհասկանալով դրա պատճառը, մոգոնում ենք ինչ որ կատակլիզմներ, որոնք ամայացնում են ամբողջ աշխարհը, կամ հորինում ենք ինչ որ օրենքներ, որոնք սահմանափակում են օրգանական էակների երկարատևությանը։ Չեմ կարող զսպել գայթակղությունս բերելու էլի մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես բույսերն ու կենդանիները, որոնք տեղավորված են օրգանական սանդուխքի իրարից հեռու գտնվող աստիճանների վրա, սերտորեն շրջահյուսված են լինում բարդ փոխհարաբերությունների ցանցով։ Ես առիթ կունենամ ցույց տալու, որ էկզոտիկ Lobelia fulgens-ին իմ պարտեզում միջատները երբեք չեն այցելում և այդ պատճառով, նրա հատուկ կառուցվածքի շնորհիվ նա երբեք սերմեր չի տալիս։ Գրեթե մեր բոլոր խոլորձիազգի բույսերն անպայման այն միջատների այցելության կարիք ունեն, որոնք տեղափոխում են նրանց ծաղկափոշին և այսպիսով նրանց փոշոտում են։ Իմ կատարած փորձերի հիման վրա ես համոզվել եմ, որ եռագույն մանուշակի (Viola tricolor) բեղմնավորման համար իշամեղուները գրեթե անհրաժեշտ են, որովհետև մյուս մեղուները այդ ծաղիկներին չեն այցելում։ Ես գտել եմ նաև, որ մեղուների այցելությունը անհրաժեշտ է երեքնուկի մի քանի տեսակների բեղմնավորման համար, . այսպես, օրինակ, սպիտակ երեքնուկի (Trifolium repens) քսան գլխիկները տվել են 2290 սերմ, մինչդեռ մեղուների այցելությունից պաշտպանված մյուս քսան գլխիկները չեն տվել ոչ մի հատ սերմ։ Մի ուրիշ փորձում կարմիր երեքնուկի (T. pretensepratense) հարյուր գլխիկը ավել է 2700 սերմ, իսկ մեղուների այցելությունից պաշտպանված նույնքան գլխիկները՝ ոչ մի հատ։ Միայն իշամեղուներն են այցելում կարմիր երեքնուկին, որովհետև մյուս մեղուները չեն կարողանում հասնել նրա նեկտարին։ Ենթադրություն է արվել, թե երեքնուկը կարող է բեղմնավորվել ցեցազգի միջատների միջոցով, բայց ես կասկածում եմ այն բանում, որ նրանք կարողանային այդ անել կարմիր երեքնուկի վերաբերմամբ,— նրանց մարմնի կշիռը չի բավականանա, որպեսզի նրանք կարողանային ճնշել այդ ծաղկի կողքային պսակաթերթիկները, այսպես կոչված, թևերը։ Այստեղից մենք իրավունք ունենք եզրակացնելով որ եթե իշամեղուների ամբողջ ցեղը մահաջնջվի կամ շատ հազվագյուտ դառնա Անգլիայում, այդ դեպքում եռագույն մանուշակն ու կարմիր երեքնուկը նույնպես կդառնային հազվագյուտ կամ իսպառ կանհետանային։ Իշամեղուների թիվը մի երկրում զգալի չափով կախված է դաշտային մկների քանակությունից, որոնք ոչնչացնում են նրանց բները և խորիսխները. գնդապետ Նյումանը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Newmann>'''Նյուման''' (Newmann Edward)։— Միջատաբան Անգլիայում (ծնվ. 1801 թ.)։ Հատկապես ուսումնասիրել է գյուղատնտեսության համար օգտակար և վնասակար միջատները։</ref> որ երկար ժամանակ ուսումնասիրել է իշամեղուների կյանքը, կարծում է, որ Անգլիայում նրանց երկու երրորդ մասը ոչնչանում է այդ ձևով։ Բայց մկների թիվը, ինչպես ամեն ոք գիտե, մեծ չափով կախված է կատուների թվից, և գնդապետ Նյումանը ասում է. «Գյուղերի և փոքրիկ քաղաքների մոտակայքում ես ավելի մեծ քանակությամբ եմ հանդիպել իշամեղուների բների, քան այլ տեղերում, և այդ վերագրում եմ կատուների ներկայությանը, որոնք մկներին որսում են»։ Այստեղից միանգամայն հավանական է դառնում, որ մեծ քանակությամբ կատվացեղ կենդանիների ներկայությունը մի որոշ վայրում որոշում է նախ, մկների, և ապա իշամեղուների միջոցով բույսերի որոշ ծաղիկների առատությունը այդ վայրում։
Յուրաքանչյուր տեսակի վրա հավանորեն անդրադառնում է ամենաբազմազան խոչընդոտների ազդեցությունը, որոնք ներգործում են կյանքի տարբեր շրջաններում, տարվա տարբեր եղանակներին կամ տարբեր տարիներում, և թեև նրանցից մեկը կամ մի քանիսը կարող են ավելի զորավոր լինել, այնուամենայնիվ տեսակի միջին թիվը կամ նույնիսկ գոյությունը կախված կլինի նրանց միացած ներգործությունից։ Որոշ դեպքերում կարող է թվալ, թե միմյանց բոլորովին չնմանվող խոչընդոտները ազդում են միևնույն տեսակի բազմացման վրա տարբեր երկրներում։ Երբ մենք նայում ենք խիտ բուսակալած ջրափին խռնված խոտերի և թփուտների վրա, մենք այդ բուսականության կազմը և նրա ներկայացուցիչների հարաբերական թիվը հակամիտ ենք վերագրելու, այսպես ասած, պատահականության։ Բայց որքա՜ն թյուր է այդ կարծիքը։ Ամեն ոք, իհարկե, լսել է, որ երբ Ամերիկայում կտրատում են անտառը, նրան փոխարինում է բոլորովին այլ բուսականություն, բայց նկատված է, որ Հյուսիսային Ամերիկայի Հարավային Նահանգներում հին հնդկական ավերակները, որոնց վրա միաժամանակ, իհարկե, ոչ մի ծառ չի բուսել, այժմ ծածկված են այնպիսի բուսականությամբ, որը ներկայացնում է նույն սքանչելի բազմազանությունը և նույն թվական հարաբերությունը տեսակների միջև, ինչ որ նկատվում է շրջապատող կուսական անտառում։ Ինչպիսի կռիվ պիտի շարունակվեր դարերի ընթացքում զանազան ծառատեսակների միջև, որոնք հազարներով շաղ էին տալիս իրենց սերմերը, ինչպիսի կռիվ պիտի մոլեգներ միջատների, խխունջների և այլ կենդանիների միջև, թռչունների և գիշատիչ գազանների միջև, որոնք միանման կերպով ձգտում են բազմանալ, սնվում են մեկը մյուսի հաշվին կամ ծառերի, նրանց սերմերի ու ծիլերի կամ այն մյուս բույսերի հաշվին, որոնք սկզբում ծածկել էին հողը և խեղդում ծառերի աճեցողությունը։ Վեր նետեք մի բուռ փետուրներ օդի մեջ, և նրանցից ամեն մեկը գետին կընկնի միանգամայն որոշակի օրենքների համաձայն. բայց ինչքան հասարակ խնդիր է որոշել, թե ուր կընկնի յուրաքանչյուր փետուրիկը՝ համեմատած անհամար բույսերի և կենդանիների բոլոր այն ազդեցություններին և հակազդեցություններին հետամտնելու խնդրի հետ, որոնք դարերի ընթացքում որոշել են բուսականության կազմը և ծառատեսակների հարաբերական թիվը հին հնդկական ավերակների վրա։
Մի օրգանիզմի կախումը մյուսից, օրինակ, մակաբույծի կախումը իր զոհից, սովորաբար կապում է միմյանց հետ այնպիսի էակներ, որոնք օրգանական սանդուխքի միմյանցից հեռու աստիճանների վրա են գտնվում։ Նույնը կարելի է ասել երբեմն նաև այն օրգանիզմների մասին, որոնք խիստ իմաստով պայքարում են գոյության համար, ինչպես, օրինակ, մորեխի և խոտակեր չորքոտանի կենդանիների միջև եղած մրցակցությունը։ Բայց կռիվը անպայման ամենից ավելի կատաղի կլինի նույն տեսակի ներկայացուցիչների միջև, որովհետև նրանք ապրում են միևնույն վայրում, միևնույն սննդի կարիք ունեն և ենթարկվում են միևնույն վտանգներին։ Միևնույն տեսակի տարատեսակների միջև կռիվը կլինի համարյա նույնքան սրված, և մենք երբեմն տեսնում ենք, որ նրա վախճանը որոշվում է շատ արագ կերպով. այսպես, օրինակ, եթե ցորենի մի քանի տարատեսակներ ցանենք միասին և ստացված խառը սերմերը նորից ցանենք, այդ դեպքում որոշ տարատեսակներ, որոնք ավելի համապատասխանում են կլիմային ու հողին կամ ավելի պտղաբեր են, կտան ավելի շատ սերմ և, այսպիսով, մի քանի տարում դուրս կմղեն մնացած տարատեսակներին։ Խառնուրդը կայուն հարաբերության մեջ պահպանելու համար, երբ խառնուրդը կազմված է նույնիսկ այնպիսի միմյանց մոտիկ տարատեսակներից, ինչպիսիք են զանազան երանգի հոտավետ ոլոռները, անհրաժեշտ է սերմերը հավաքել առանձին-առանձին և խառնել հարկ եղած հարաբերությամբ, այլապես ավելի թույլ տարատեսակների թիվը հետզհետե կպակասի և, վերջապես, նրանք իսպառ կանհետանան։ Նույնն է նաև ոչխարի տարատեսակների նկատմամբ, . պնդում են, որ ոչխարների որոշ լեռնային տարատեսակներ դուրս են մղում մյուսներին, այնպես որ վերջիններս սոված են մնում, և նրանց չի կարելի միասին պահել։ Նույնպիսի հետևանք է ստացվել բժշկական տզրուկների մի քանի տարատեսակները միասին բազմացնելիս։ Կարելի է մինչև անգամ կասկածել, թե արդյոք մեր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի տարատեսակները օժտված են այնքան միանման ուժով, սովորություններով և կացույթով, որպեսզի նրանց միջև եղած սկզբնական հարաբերությունը (իհարկե խաչաձևման բացակայության դեպքում) կարողանար պահպանվել կես դյուժին սերունդների ընթացքում, եթե նրանց թողնվեր նույնպիսի կռիվ վարելու միմյանց դեմ, ինչպիսին վարում են էակները բնական վիճակում, և եթե նրանց սերմերը կամ ձագերը չպահպանվեին ամեն տարի հարկ եղած թվական հարաբերության մեջ։
===ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀԱՄԱՌ է, ԵՐԲ ԱՅՆ ՏԵՂԻ է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ===
Քանի որ միևնույն սեռի տեսակները սովորաբար, թեպետև բնավ ոչ միշտ, իրենց սովորություններով ու կացույթով նման են և միշտ նման են իրենց կառուցվածքով, ուստի, ընդհանուր առմամբ, կռիվը նրանց միջև, եթե միայն նրանք մտնում են մրցության մեջ, սովորաբար լինում է ավելի դաժան, քան տարբեր սեռերի տեսակների միջև։ Այդ տեսնում ենք, օրինակ, Միացյալ Նահանգների որոշ մասերում վերջերս ծիծեռնակի մի տեսակի տարածվելուց, որին ուղեկցել է ծիծեռնակի մի այլ տեսակի չքացումը։ Վերջերս Շոտլանդիայի մի քանի մասերում կեռնեխի մի տեսակի (missel-thrush) բազմանալը առաջ է բերել մի այլ տեսակին տեսակի՝ երգեցիկ կեռնեխի (song-thrush) թվի նվազում։ Ինչքան հաճախ առիթ է լինում լսելու, որ մեծամկան մի տեսակ դուրս է մղում մյուսին ամենաբազմազան կլիմայական պայմաններում։ Ռուսաստանում աշխետ ուտիճը ամենուրեք դուրս է մղում խոշոր սև ուտիճին։ Ավստրալիայում ներմուծված սովորական մեղուն երկրում արագ կերպով դուրս է մղում տեղական փոքրիկ, խայթոցից զուրկ մեղվին։ Դաշտային մանանեխի մի տեսակը դուրս է մղում մյուսին և այլն։ Մենք աղոտ կերպով ենք ըմբռնում, թե ինչու մրցությունը պետք է ամենից ավելի դաժան լինի այնպիսի մերձավոր ձևերի միջև, որոնք գրեթե միևնույն տեղն են գրավում բնության տնտեսության մեջ. բայց ամենայն հավանականությամբ մենք ոչ մի դեպքում չէինք կարողանա ճշտությամբ որոշել, թե ինչու հատկապես մի տեսակը մյուսի նկատմամբ հաղթող է դուրս գալիս մեծ կենսակռվում։
Բերված դիտողություններից կարելի է շատ կարևոր եզրակացություն անել, այն է, որ յուրաքանչյուր օրգանական էակի կառուցվածքը ամենաէական ձևով, թեպետ երբեմն էլ թաքուն ձևով, կապված է մյուս բոլոր օրգանական էակների հետ, որոնց հետ նա մրցության մեջ է մտնում սննդի կամ բնակատեղի համար, որոնցով նա սնվում է, կամ որոնցից ինքն է փրկություն որոնում։ Դա ակներևորեն արտահայտվում է ինչպես վագրի ատամների և ճիրանների մեջ, այնպես էլ այդ վագրի մազերին կպչող մակաբույծի կառչուն վերջավորությունների մեջ։ Բայց խտուտիկի հիանալի մազապատված թռչող սերմի վրա և ջրաբզեզի տափակ ու եզրազարդ ոտի վրա առաջին հայացքից նկատվում է միայն նրանց առնչությունը օդային կամ ջրային միջավայրի հետ։ Սակայն թռչող սերմերի առավելությունը ակներևորեն հարընչության մեջ է գտնվում այլ բույսերով տվյալ երկրի բնակվածության խտության հետ. թռիչքաթևերի շնորհիվ սերմերը կարող են հեռու տարածվել և ընկնել դեռ չզբաղեցված հողի վրա։ Ջրաբզեզի ոտները, որ հարմարված են սուզվելու համար, նրան թույլ են տալիս մրցելու ջրային այլ միջատների հետ, հետապնդելու իր որսին և ինքն էլ որս չդառնա այլ կենդանիների համար։
Շատ բույսերի սերմերում եղած սննդապաշարը առաջին հայացքից կարծես առնչություն չունի այլ բույսերի հետ։ Բայց ոլոռի կամ բակլայի նման և բարձր խոտերի մեջ ցանված սերմերից առաջացած մատղաշ բույսերի արագ աճեցողության հիման վրա կարելի է ենթադրել, որ սերմի մեջ եղած այդ սննդապաշարների գլխավոր նշանակությունը նրանումն է, որպեսզի նպաստեն սերմնաբույսերի աճեցողությանը, քանի դեռ նրանք ստիպված են պայքարել իրենց շրջապատող ու արագ զարգացող բուսականության դեմ։
Դիտեցեք բույսը նրա տարածման բնական բնագավառում, թե ինչու նա չի կրկնապատկում, չի քառապատկում իր անհատների թիվը։ Մենք գիտենք, որ նա կարող է դիմանալ քիչ ավելի տաքության կամ ցրտության, չորության կամ խոնավության, որովհետև իր տարածման սահմանագծերում նա մտնում  է ավելի տաք կամ ցուրտ, ավելի չոր կամ խոնավ շրջաններ։ Այդ օրինակի վրա մենք պարզ տեսնում ենք, որ եթե մենք մտովի ցանկանում ենք բույսին բազմանալու հնարավորություն տալ, մենք պետք է օժտենք նրան որոշ առավելություններով՝ նրա դեմ մրցող ախոյանների համեմատությամբ կամ նրան ուտող կենդանու համեմատությամբ։ Աշխարհագրական տարածման սահմանագծերում կլիմայի վերաբերմամբ բույսի ընդհանուր կազմվածքի մեջ կատարված փոփոխությունը կլիներ ակնհայտ առավելություն մեր բույսի համար. բայց մենք հիմք ունենք ենթադրելու, որ շատ քիչ բույսեր կամ կենդանիներ են այդքան լայնորեն տարաբնակվում, որ իրենց տարածման սահմանագծերի վրա ոչնչանում են բացառապես կլիմայական պայմաններից։ Միայն կյանքի ծայրային սահմաններում՝ կամ բևեռային երկրներում, կամ թե անապատի եզրին ամեն ձևի մրցումը դադարում է։ Երկիրը կարող է լինել խիստ ցուրտ կամ անջուր, և այնուամենայնիվ այնտեղ ապրող սակավաթիվ տեսակների, կամ միևնույն տեսակի անհատների միջև տեղի է ունենալու կռիվ ամենատաք, ամենախոնավ տեղերի համար։
Այստեղից մենք նկատում ենք, որ եթե բույսը կամ կենդանին տեղափոխենք մի նոր երկիր, այդ դեպքում նոր ախոյանների մեջ նրա կենսապայմանները էականորեն կփոխվեն, թեկուզև կլիման բոլորովին նման լիներ նրա հայրենիքի կլիմային։ Նոր հայրենիքում նրա միջին թիվը բարձրացնելու համար մենք պետք է նրան փոփոխենք բոլորովին ոչ այնպես, ինչպես կփոփոխեինք նրան իր հայրենիքում, որովհետև պետք է որևէ գերեզանցություն տանք նրան բոլորովին այլ մրցակիցների կամ ոսոխների հանդեպ։
Վստահելի
1396
edits