Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
[[Պատկեր:Theoden.jpg|300px|thumb|right]]
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճամփորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և ու իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Գիմլին ու Լեգոլասը միանգամից քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն : Միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն Հրաշագործն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը լույսի ներքո նույնքան արագ, որքան՝ ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Գիմլին սկսեց նիրհել և ու քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Դալուկ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ ու ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծ Լուսաչը կտրուկ կանգ առավ ու բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
— Տեսե՛ք,— ասաց նա, և նրա ուղեկիցները բարձրացրեցին բարձրացրին իրենց հոգնած աչքերը:
Առջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով ու խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում հովիտները և, բարձրանալով լանջն ի վեր, կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Դրանցից ամենալայնաձակը, ասես ծովախորշ լեռների մեջ թաղված, հեռվում վերջանում էր խառնիխուռն ժայռերի կուտակումով, որոնց գլխին բազմել էր ձյունապատ լեռնագագաթը, իսկ հովտի սկզբնամասում մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
Պարզկա ու ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ ճամփորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և, ճանապարհը հատելով, գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտուոշին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները ծածկված էին ուռիներով: Այս հարավային երկրում դրանց ճյուղերի ծայրերն արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին, գետն անցնում էին ծանծաղուտով՝ դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճամփորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուր տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը մտավ քարերով պատնեշված բլրի ստորոտը և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերն ասես ձյունապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
— Տեսեք, թե ինչ պայծառ աչքեր ունեն,— ասաց Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով՝ Սիմբելմինե: Այդ ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այո, այստեղ Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
— Յոթ գերեզմանաթումբ ձախից և ինը աջից,— հաշվեց Արագորնը: — Շատ սերունդներ են հեռացել աշխարհից այն ժամանակից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե Ապարանքը:
— Մեզ մոտ՝ Սև Անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամանակամիջոց ժամանակ չէ:
— Իսկ Ռոհանի չափանիշներով շատ մեծ է,— ասաց Արագորնը: — Այնքան մեծ, որ Ոսկե Ապարանքի կառուցման օրերից մնացել են միայն երգեր, իսկ ավելի վաղ անցյալի մասին հիշողությունները հեռացել են ու կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և պապենական հողը, իսկ նրանց լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող իրենց իսկ ազգակիցների համար:
Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին թզուկին ու Գիմլիին էլֆին անծանոթ լեզվով: Բայց մեղեդին գեղեցիկ էր, և նրանց դուր եկավ:
— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է ու ազատ, մեկ էլ կոպիտ ու խիստ՝ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ-որ թախիծ կա միայն մահկանացուներին բնորոշ...
— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը,— բայց չգիտեմ, կստացվի՞ արդյոք:
<poem>
— Այսպես է երգել վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազնը այստեղ է արշավել հյուսիսից, և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջը նստած երգում են այս երգը:
Լռին գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճամփորդներն սկսեցին բարձրանալ կանաչ լանջին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և շուտով մոտեցան Էդորասի հզոր ու ամուր դարպասին: Դարպասի մոտ տասից ավելի շողշողացող շողշողուն զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք, տեսնելով ճամփորդներին, ոտքի ցատկեցին և, նիզակները խաչելով, փակեցին նրանց ճանապարհը:
— Կա՛նգ առեք, օտարականնե՛ր,— գոռացին նրանք իրենց լեզվով: — Ասացե՛ք, ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:
— Ձեր լեզուն իմ ականջին հասկանալի է,— ասաց Գենդալֆը ռոհաներեն,— բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն գիտենալ: Ինչո՞ւ չեք խոսում ընդհանուր համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
— Թեոդեն արքայի հրամանն է,— պատասխանեց ժամապահներից մեկը: — Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և գոնդորցիներին՝ Մունդբուրգից: Ովքե՞ր եք դուք, որ այդպես տարօրինակ զգեստավորված անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ հերթապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ եկվորների: Եվ այդ ազնվազարմ նժույգը, որը երկու հեծյալ է տանում, կարծես թե Մեարաս ցեղից է... Եթե իմ աչքերը հմայված չեն ինչ-որ հմայախոսքերով: Պատասխանի՛ր, կախա՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Կամ գուցե դուք չարամետ ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
— Մենք ուրվականներ չենք,— Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,: — և աչքերդ էլ հմայված չենԱչքերիդ կարող ես հավատալ: Որ ձիերը ձերն են՝ դու այդ մասին նախապես գիտեիր, պետք չէ անիմաստ հարցնել: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Հասուֆելն ու Արոդն են, որոնց Էոմերը՝ Ռոհանի երրորդ զորավարը, ժամանակավոր տվել է մեզ: Մենք եկել ենք, որ վերադարձնենք նրանց՝ ինչպես խոստացել էինք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
Ժամապահը շփոթվեց, և նրա աչքերը մտահոգ տեսք ստացան:
— Էոմերի մասին ես ոչինչ ասել չեմ կարող,— ասաց նա: — Բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա, անտարակույս, Թեոդենը գիտե ձեր մասին: Շատ հնարավոր է, որ նա հիմա սպասում է ձեզ: Բայց երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձալեզուն և հայտարարեց, որ թագավորի հրամանով այսուհետ այսուհետև օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:
— Ախ, Օձալեզուն,— խոսեց Գենդալֆը, խիստ հայացքով չափելով ժամապահին: — Էլ ո՛չ մի խոսք: Իմ գործը Ռոհանի թագավորի հետ է, ո՛չ թե ինչ-որ Օձալեզվի: Եվ այն չի կարող սպասել: Ի՞նքդ կգնաս մեր գալստյան մասին թագավորին զեկուցելու, թե՞ կուղարկես ինչ-որ մեկին:
Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խստացած խոժոռվեց:
— Ինքս կգնամ,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց ինչպե՞ս ձեր մասին հայտնեմ, ի՞նչ անուններ տամ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ ահեղ զորություն և ու կամք կա է թաքնված:
— Դե ինչ, սուր աչք ունես ու ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենդալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Սա Լուսաչն է, լավագույնը բոլոր նժույգներից, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգը: Նրա ճանապարհը Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Գիմլին՝ մեր փորձված բարեկամները: Գնա՛ և ասա քո թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
— Չորս կողմը հրաշքներ են,— ուսերը թոթվեց ժամապահը: — Տարօրինակ անուններ ունեք, բայց, եթե պնդում եք, կփորձեմ զեկուցել ձեր մասին: Սպասեք դարպասի մոտ, մինչև կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դռները բացվեցին, և ճամփորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում , հենց դռների մոտից, լայն, սալարկված ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստիճաններով այն բարձրանում էր բլրի գլուխը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ դարավանդի վրա, քարե ընդարձակ բարձրություն էր կառուցված, որի տակ քարակերտ ձիու գլխով աղբուր կար: Աղբյուրի ջուրը թափվում էր մեծ ավազանի մեջ, իսկ այնտեղից՝ ճանապարհի երկայքով ձգվող քարե հունը: Լայն քարե սանդուղքը տանում էր վերև՝ դեպի բարձրության վրա գտնվող դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած թրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի կանգնեցին, ճամփորդները տեսան, որ նրանք սովորական մարդկանցից բարձրահասակ են:
— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր նկատմամբ բարեհաճ գտնվի:
— Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու՝ թեև նա Ռոհանի տիրակալն է՝ կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգի համար:
— Այս տան տերը Թեոդենն է, ոչ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,— կտրեց Համան՝ փակելով ճանապարհը: Նա Նրա թրի շեղբն այժմ ուղղված էր դեպի օտարականները:
— Անիմաստ վեճ է,— միջամտեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, սակայն այստեղ նրա խոսքն օրենք է: Որքան էլ անխոհեմ թվա նրա հրամանը, ստիպված ենք հնազանդվել:
Արագորնը ծիծաղեց.
— Ամենքի համար էլ դժվար է իր գանձը վստահել օտարին: Բայց մի՞թե դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Թո՛ղ Թող անցնենք վերջապես:
— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան: Նա կասկածանքով զննեց հացենու փայտից գավազանը, որին հենված էր Գենդալֆը: — Որոշ դեպքերում, սակայն, իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, և ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:
Դռնապանները բարձրացրին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ ու տոթ թվաց ճամփորդներին: Երկար, ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա, ոտքերի տակից սկսելով, ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրանախշ, ոսկեզօծ սյուները փայլում էին խամրած ոսկու փայլով և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված, ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքներ: Գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, վրան սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, և նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Ձին բարձրացրել էր գլուխն ու լայնացրել ռունգերը ճակատամարտի սպասումով, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:
— Տեսնու՞մ եք, այդ Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:
Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և ու կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից գաճաճ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքն իջնում էր մինչև ծնկները: Բայց աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ աստիճաններին՝ թագավորի ոտքերի մոտ, նստած էր նիհար ու խորամանկ դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:
Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին չէր շարժվում, միայն լուռ զննում էր հյուրերին: Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.
— Ողջույն քեզ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդի: Ինչպես տեսնում ես, ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, որպեսզի առանձին-առանձին չոչնչանան:
Ծերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մարմնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր ու արժանապատիվ կեցվածք է ունեցել:
— Քեզ էլ ողջույն, Գենդա՛լֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, և քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից՝ ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել, և երբ Էոմերը լուր բերեց այն մասին, որ դու հեռացել ես այս աշխարհից, ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան առաջ: Ասա՛ ինձ, Գենդալֆ Փոթորկաբեր Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:
Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
— Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,— ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: — Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի՝ Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Էոմերին վստահել չի կարելի. բավական է նրան ինքնուրույն գործելու հնարավորություն տաս՝ և քո արքունիքը կմնա առանց պաշտպանության: Իսկ Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Փոթորկաբեր Ագռավ: Լաթսպե՛լ է պետք եմ կոչում քեզ կոչել, Չարագույժ, իսկ սուրհանդակին էլ, ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրին համապատասխան:
Նա մռայլ քմծիծաղ տվեց և, բարձրացնելով ծանր կոպերը, չարությամբ նայեց հյուրերին:
— Դու այստեղ իմաստուն ես համարվում, բարեկամ Օձալեզու և, անտարակույս, թագավորի կարծիքով, հուսալի թիկունք ես ծառայում իրեն,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պարտադիր չէ, որ վատ լուր բերողն այդ լուրի հեղինակը լինի: Եվ պատահում է նաև, որ վատ լուրերի հետ միասին գալիս է նաև օգնությունը: Առհասարակ, ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իրական բարեկամները խաղաղ ու և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ, երբ մոտենում է վտանգը, հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
— Պատահում է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց պատահում է, որ երրորդ երես էլ է լինում: Կան այնպիսինները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Ինչո՞վ ես դու մեզ այսքան ժամանակ օգնել, Փոթորկաբե՛ր Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել հիմա: Հիշում եմ, անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչին: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց, երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ու՞ր է բերածդ զորքը: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն... Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել: Թեպետ ինքդ ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
— Տեսնում եմ, անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին, Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,— ասաց Գենդալֆը: — Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի, իսկ զենքները, որ նրանք թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժամանակների ժողովուրդների ամենաքաջարի դյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև այդպես են հագցրել հանդերձել նրանց Լորիենի էլֆերը: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:
— Ուրեմն, Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկի Անտառի կախարդուհու հետ,— քմծիծաղեց Օձալեզուն: — Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում (Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ դավաճանության որոգայթներ են հյուսել:
Հազվադեպ է օտարը լինում:
Մահկանացուի աչքից հեռու, թաքնված,
Փայլում է այդ երկիրն ինչպես ալմաստադամանդ:
Գալադրիել, Գալադրիել,
Վճիտ են քո երկրի ջրերը,
</poem>
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ-որ կախարդանքով, կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և ու հստակ, սառը ձայնով գոչեց.
— Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, Գրիմա, Գալմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ որդի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և տեղին ու անտեղի: Դե լռի՛ր ու թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես նրա համար չեմ անցել կրակի և ու մահվան միջով, որ արդարանամ ինչ-որ ստոր, քծնող ծառայի առջև:
Հրաշագործը բարձրացրեց գավազանը՝ և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակն արագորեն հանգավ, միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
Մթության մեջ լսվեց Օձալեզվի ֆշշոցը.
— Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և ու դավաճան Համան խորտակեց մեզ:
Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին: Հետո լռություն տիրեց: Օձալեզուն բերանքսիվայր ընկած էր հատակին:
— Իսկ այժմ լսի՛ր ինձ, Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը: — Դու օգնությո՞ւն էիր փնտրում: — Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: — Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, և դա կլինի ամենամեծ օգնությունը: Սև Ստվերը դեռ ամենազոր չէ, թոթափիր հուսահատությունդ, լսի՛ր իմ խոսքերը: Ես ուզում եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և ու շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում ու լսել կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:
Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճն աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը, և նրա օգնությամբ թագավորը, անվստահ իջնելով աստիճաններով, կաղալով քայլեց դեպի ելքը: Օձալեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց:
— Գնա՛, Էովին, դո՛ւստր քրոջ,— ասաց թագավորը: — Վախի և կասկածի ժամանակներն անցան:
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ, բայց դռների մոտ կանգ առավ ու շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և ու արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը, ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազնի՝ իմաստնացած իմաստացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
— Իսկ հիմա, տիրակա՛լ, նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը,— ասաց Գենդալֆը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք, գետի մոտից սկսվելով, կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսիսից էր փչում, և արևելքից եկած փոթորիկը փոթորիկն աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովըԾովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլեցին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:
— Աշխարհում դեռ այնքան էլ մութ չէ,— գոչեց Թեոդենը:
— Դու իրավացի ես,— ասաց Գենդալֆը: — Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և ու գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ-որ բեռի տակ կորացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք , և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
— Մութ էին իմ երազները,— ասաց նա,— բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ, հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի՝ երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ կարող եմ անել ես հիմա անել:
— Դու դեռ շա՛տ շատ բան կարող ես անել,— ասաց Գենդալֆը: — Բայց, սկզբում, ուղարկիր ինչ-որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձալեզու են կոչում: Այդպե՞ս է:
— Այդպես է,— պատասխանեց Թեոդենը,— բայց Էոմերը չենթարկվեց իմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:
— Հիմա ժամանակը չի բավականացնի պատմելու քեզ այն ամենը, ինչ դու պետք է իմանաս,— ասաց Գենդալֆը,— բայց հուով եմ, որ շուտով հնարավորություն կընձեռնվի, ու մենք ինչպես հարկն է կզրուցենք: Իմացած եղիր, օ՛ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է սպառնում: Իրականությունն ավելի սարսափելի է, քան այն մթին երազները, որ Օձալեզուն էր քեզ ներշնչում: Սակայն դու քնած չես այլևս, դու սթափվել ես: Գոնդորն ու Ռոհանը միայնակ չեն: Թշնամին չափազանց ուժեղ է, նրա հորդաներն անհամար են, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ-որ բան ասաց՝ լսելի միայն թագավորին: Թեոդենի աչքերը պայծառացան. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով և ու շրջվեց դեպի արևելք: Հրաշագործըը Հրաշագործը կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
— Ճշմարիտ, որ այդպես է,— բարձր ու հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,— մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված, բայց ամեն դեպքում հույս կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:
Գենդալֆին ու Թեոդենին հետևելով՝ մյուսներն էլ իրենց հայացքները դարձրին արևելք: Առջևում անծայրածիր տարածություն էր և մոխրագույն մշուշի մեջ թաղված հորիզոնհորիզոնը, բայց նրանք մտովի տեղափոխվեցին լեռներից այն կողմ տարածված մահաբեր Խավարի Երկիրը: Որտե՞ղ է հիմա Մատանու Պահապանը: Իսկապես, որքա՜ն Որքա՜ն բարակ է թելը, որից կախված է ընդհանուր ճակատագիրը: Լեգոլասը լարեց տեսողությունը, և էլֆի սուր աչքերը նկատեցին հեռու՜ հեռավոր գոնդորյան պահակային աշտարակի գագաթին ընկած արևի պայծառ ցոլքը, իսկ աշտարակից այն կողմ՝ աննկարագրելի հեռավորության վրա, հազիվ նկատելի բոսոր կրակի սպառնալի հրացոլքը:
Թեոդենը ծանրացած նստեց նստարանին. ասես ծերունական թուլությունը՝ պայքարելով Գենդալֆի կամքի հետ, հաղթանակ տարավ: Ապա նայեց իր դղյակին:
— Ավա՜ղ,— ասաց նա,— չարագույժ օրեր բաժին ընկան ինձ կյանքիս մայրամուտին: Ես էլ հույս ունեի կյանքիս վերջին տարիներն ապրել խաղաղության մեջ, որին արժանացել եմ: Ավա՜ղ քաջարի Բորոմիրին: Ջահելները զոհվում են հերոսի մահով, իսկ ծերերn ծերերն անիմաստ ձգում են իրենց օրերը և օրերն ու ավելի ծերանում:
Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին:
— Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, եթե թրի բռնակ սեղմենթրի բռնակը,— ասաց Գենդալֆը:
Թեոդենը վեր կացավ ու ձեռքը տարավ դեպի ազդրը, բայց թուր չկար այնտեղ:
— Վերցրու այս մեկը, տիրակա՛լ,— լսվեց ինչ-որ մեկի բարձր ձայնը: — Այն միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:
Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին ու կանգնել մի քանի աստիճան ներքև: Նրանցից մեկն Էոմերն էր, առանց սաղավարտի և ու զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից ու բռնակը մեկնել Թեոդենին:
— Սա ի՞նչ է նշանակում,— խստորեն հարցրեց թագավորը՝ շրջվելով դեպի Էոմերը: Ռազմիկները շշմած նայեցին նրան, ասես չճանաչեցին իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ ու փառահեղ մի այր: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսնում էին միայն ձեռնափայտին հենված, կծկված, նստած իր գահին:
— Իմ մեղքն է տիրակալ,— դողալով խոսեց Համան: — Ես այնպես հասկացա, որ Իմ հասկացողությամբ դու ներեցիր ու ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ, երևի, սխալ թույլ տվեցի: Որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքն ու վերադարձնել նրա թուրը:
— Ես թուրը խնդրեցի միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, թագավո՛ր,— ասաց Էոմերը:
— Գուցե թուրդ վերցնե՞ս,— լռությունը խախտեց Գենդալֆը:
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց թրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքն աչքի առաջ լցվում է ուժով ու եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը և, սուլոցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց գլխավերևում: Այնուհետև բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի հարազատ լեզվով:
<poem>
— Հետ վերցրու թուրդ, Էոմե՛ր, քրո՛ջ որդի,— ասաց թագավորը: — Հա՛մա, գնա իմ թրի հետևից, Գրիման է պահպանում այն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:
— Դու արդեն դրա կարիքը չունես,— ժպտաց Գենդալֆը: — Իմ խորհուրդն էր՝ վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձալեզվին: Մի կողմ դիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք՝ ինչպես Էոմերն էր խորհուրդ տալիս: Հարկավոր է, քանի դեռ ուշ չէ, Սարումանի հարցը լուծել: Եթե չկարողանանք, ապա ամեն ինչ կորած է: Իսկ եթե կարողանանք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում. Ռոհիրիմներն այնտեղ ապաստարան ունեն՝ հատուկ այսպիսի իրավիճակների համար: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և ու մահվան մասին:
— Քո խորհուրդն իմ սրտով է,— համաձայնեց Թեոդենը: — Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... Ճիշտ ասացիր, Գենդալֆ, մենք անքաղաքավարի ենք դարձել: Ամբողջ գիշեր արշավել եք, և հիմա : Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք դեռ ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում միասին սեղան կնստենք:
— Ոչ, թագավոր,— առարկեց ասաց Արագորնը,— հոգնած ճամփորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները ճանապարհի են պատրաստվում, և մենք՝ թուրը, տապարը և տապարն ու աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո տան դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս-ուսի տված:
— Այդժամ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,— գոչեց Էոմերը:
— Հույս կա,— հաստատեց Գենդալֆը,— բայց Իզենգարդն ամուր է: Եվ ավելի սարսափելի վտանգներ էլ են մոտենում... Մի՛ հապաղիր, Թեոդե՛ն: Հենց որ մենք ճանապարհ ընկնենք, անմիջապես տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:
— Ո՛չ Գենդալֆ, դու, երևի, ինքդ էլ չգիտես, թե ինչ լավ բուժակ ես: Ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի՝ կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:
— Ես կմտածեմ այդ մասին,– պատասխանեց Թեոդենը: — Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:
— Ահա քո հնագույն թուրը՝ Հերուգրիմը, թագավո՛ր,— ասաց նա: — Այն հայտնաբերվեց Գրիմայի սնդուկում, որի բանալիները նա ոչ մի կերպ չէր ուզում տալ: Այնտեղ այլ իրեր էլ կային, որ վաղուց կորած են համարվում:
— Սու՛տ է,— բղավեց Օձալեզուն: — Տիրակալն ինքն է ինձ տվել իր թուրը՝ պահպանելու համար:
— Եվ հիմա էլ վերցնում է հետ,— ասաց Թեոդենը,— ինչ-որ բան քո սրտով չէ՞:
— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան որ կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զբաղեցնի այս ձանձրացնող հյուրերին: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
— Ցանկանում եմ,— պատասխանեց Թեոդենը: — Սեղա՛ն գցեք ինձ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքն այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք ազդարարներին, թող հավաք հայտարարեն և ու կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ ու տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:
— Ա՜խ, տիրակալ,— բացականչեց Օձալեզուն,— հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկե Ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:
— Ողորմա ինձ, տիրակա՛լ,— գետնին փռվելով տնքաց Օձալեզուն: — Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը, ինչ ունի՝ չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային:
— Կխղճամ,— պատասխանեց Թեոդենը: — Կխղճամ և ու չեմ վտարի քեզ: Ես իմ հեծյալների հետ գնում եմ պատերազմ: Դու կգաս ինձ հետ և կռվելով իմ կողքին՝ կապացուցես քո հավատարմությունը:
Օձալեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին՝ ծուղակն ընկած և ու որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն՝ նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:
— Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,— վերջապես ասաց նա: — Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան՝ կխղճային նրա ծերությունը: Տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահն այնքան չի վշտացնի, որքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում, գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով գիտե քո մտքերը և հարգում է քո կամքը: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես ժողովրդիդ և գանձարանիդ համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է: