Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 13 բայտ, 16:25, 14 Հունիսի 2013
/* ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ */
   Եվ նա հագավ գոգնոցը, սալօջախը վառեց, ջուր եռացրեց ու արագորեն լվաց ամբողջ աման-չամանը: Խոհանոցում տնավարի մի լավ նախաճաշելուց հետո միայն անցավ ճաշասենյակը կարգի բերելուն: Արևն արդեն փայլում էր ողջ պայծառությամբ, մուտքի դուռը կրկնակի վրա բաց էր, գարնանային գոլ զեփյուռը տուն լցվեց: Բիլբոն սկսեց բարձր սուլել և բոլորովին մոռացավ երեկվա երեկոն: Նոր-նոր նա պատրաստվում էր նստել ճաշասենյակում, բաց պատուհանի առջև, ու երկրորդ անգամ կարգին նախաճաշել, երբ հանկարծ հայտնվեց Հենդալֆը:
   — Աղավնյակս,— ասաց նա,— ախր ե՞րբ ես բարեհաճելու: Եվ դեռ խոսում էիր «վաղ վերկենալու» վեր կենալու» մասին: Ասացեք խնդրեմ, նստել նախաճաշում է, կամ, ինքդ ինչպես ես անվանում դա, մինչդեռ տասն անց կես է: Նրանք սպասել չէին կարող և քեզ նամակ են թողել:
   — Ի՞նչ նամակ, — անասելի հուզված հարցրեց խեղճ միստր Բեգինսը:
   — Ոչ մի «բայց ախր»: Վազքով:
   Հետագայում Բիլբոն ոչ մի կերպ չէր կարողանում հիշել, թե ինչպես հայտնվեց փողոցում՝ առանց գլխարկի, առանց ձեռնափայտի, առանց դրամի, առանց բոլոր այն իրերի, որ նա սովոր էր տնից դուրս գալիս իր հետ վերցնել: Նա կիսատ թողեց երկրորդ նախաճաշը, անլվա թողեց ամանները, Հենդալֆի ձեռքը խոթեց տան բանալիներն ու փրչոտ փռչոտ ոտքերում ինչքան ուժ կար՝ վազեց փողոցով, մեծ ջրաղացի կողքով, անցավ կամուրջը և դեռ մի մղոնի չափ էլ առաջ գնաց Գետի Այն Կողմով:
   Լրիվ շնչասպառ էր եղել նա, քրտինքի մեջ կորել էր, երբ ուղիղ ժամը տասնմեկին, ժամացույցի զարկերի հետ, հասավ Բայուոտեր: Եվ ինչ լինի, որ լավ է. պարզվեց, որ թաշկինակն էլ է մոռացել տանը:
   — Այժմ երկուսդ էլ հեծեք, և առաջ, — հրամայեց Տորինը:
   — Ներողություն եմ խնդրում, — ընդվզեց Բիլբոն,— ես չհասցրի գլխարկս դնել, մոռացա թաշկինակս և փող չվերցրի: Ձեր փրկտողը երկտողը ստացա միայն տասն անց քառասունհինգ րոպեին, որպեսզի ճշտապահ լինեմ...
   — Իսկ դուք այդքան ճշտապահ մի՛ եղեք,— խորհուրդ տվեց Դվալինը, — և մի՛ հուզվեք: Ստիպված կլինեք մինչև ճանապարհորդության վերջը յոլա գնալ առանց թաշկինակների ու առանց ուրիշ շատ բաների: Իսկ գլխարկի փոխարեն... ինձ մոտ, իրերիս մեջ ավելորդ կնգուղ և թիկնոց կա:
   Բիլբոն զգեստավորվեց մուգ կանաչ թիկնոցով և մի քիչ խունացած մուգ կանաչ կնգուղով, որ նրան փոխարինաբար տվեց Դվալինը: Հագուստը նրան մեծ եղավ, բավականին անհեթեթ տեսք ուներ: Նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կմտածեր հայր Բանգոն, եթե տեսներ իր որդի Բիլբոյին: Բիլբոն միայն նրանով էր մխիթարվում, որ իրեն թզուկի տեղ դնել չի կարելի, քանի որ ինքը մորուք չունի:
   Հազիվ էին նրանք հեռացել խորտկարանից, երբ ետևներից հասավ Հենդալֆը, որ, սպիտակ, սքանչելի ձին հեծած, կատարելապես հրաշալի տեսք ուներ: Նա Բիլբոյին մի կապոց թաշկինակ էր բերել, սիրած ծխամորճն ու ծխախոտը: Խումբը ուրախ-ուրախ շարունակեց ճանապարհը: Ճանապարհորդներն ամբողջ օրը զանազան զվարճալի պատմություններ էին պատմում, երգեր երգում և լռում էին միայն մի փոքր հաց ուտելու համար, դադարների ընթացքում: Եվ չնայած դա այնքան էլ հաճախ չէր պատահում, որքան Բիլբոն կուզեր, բայց, այնուամենայնիվ, քիչ-քիչ կյանքը դուր էր գալիս: Եվ մտածում էր, որ արկած ասվածն էլ վատ բան չէ:
   Սկզբում նրանք անցնում էին հոբիտների տիրությով, որ լայնարձակ, բարեկարգ երկիր էր, հիանալի ճանապարհերով, հարգարժան ժողովրդով բնակեցված. ժամանակ առ ժամանակ հանդիպում էր որևէ թզուկ կամ ֆերմեր, որ շտապում էին իրենց գործին: Հետո սկսվեցին այնպիսի տեղանքներ, որտեղ բնակիչները խոսում էին անծանոթ լեզվով և երգում երգեր, որ Բիլբոն առաջներում լսած էլ չկար: Վերջապես նրանք խորացան Անապատային Երկիրը, որտեղ արդեն ոչ բնակիչներ էին հանդիպում, որ պատնդոկներ, ճանապարհներն էլ գնալով ավելի ու ավելի էին վատանում: Առջևում միգապատ լեռներ նշմարվեցին, մեկը մյուսից բարձր, որ խիտ անտառներով ծածկված լինելու պատճառով ոև սև էին թվում: Լեռների վրա տեղ-տեղ երևացին հինավուրց ամրոցներ, այնքան չարագուշակ տեսքով, ասես դրանք վատ մարդիկ էին կառուցել: Շրջապատում ամեն ինչ մռայլ դարձավ, քանի որ եղանակը հանկարծ փչացավ, ցրտեց ու խոնավացավ: Ստիպված էին գիշերել որևէ պատահական տեղում:
   — Արի ու բան հասկացիր՝ հունիսը քթներիս տակ է, — փնթփնթաց Բիլբոն. նրա պոնին գյուղական ճանապարհով չլմփացնելով գալիս էր թափորի վերջից: Երեկոն իջնում էր, թեյի ժամն անցել էր, ամբողջ օրն անդադար անձրև էր մաղում, կնգուղից ջուրը հոոււմ հոսում էր աչքերի մեջ, թիկնոցը մինչև վերջին թելը թրջվել էր, պոնին հոգնել էր ու սայթաքում էր քարերի վրա: Ճանապարհորդներն անտրամադիր էին և լուռ:
   «Հաստատ անձրևը թրջել է չոր շորերի հակերը և ջուրը լցել է ուտելիքի պարկերը, — թախիծով մտածեց Բիլբոն:— Ինչպես կուզեի հիմա հայտնվել իմ տանը: Իմ փառավոր բնում, օջախի մոտ, և որ թեյնիկն սկսեր երգել...»:
   Քամի բարձրացավ, ափերի ուռենիներն օրորվեցին ու խշշացին: Բարեբախտաբար հնադարյան քարե կամուրջն անվնաս էր, ու նրանք հարկարդված չեղան ծանծաղուտով անցնել, թե չէ գետն անձրևներից վարարել էր և աղմուկով ցած էր սլանում լեռներից ու բլուրներից:
   Երբ, վերջապես, նրանք հայտնվեցին մյուս ափին, բոլորովին մթնեց: Քամին ամպերը ցրեց, լուսինը դուրս եկավ: Նրանք ձիերից իջան, և Տորինը ինչ-որ բան մռթմռթաց ընթրիքի ու գիշերելու համար մի չոր տեղ գնտլու մասին: Եվ միայն այդ ժամանակ նկատեցին, որ Հենդալֆը չկա: Նա ամբողջ ճանապարհին իրենց հետ էր, բայց այդպես էլ չասելով՝ մասնակցո՞ւմ է արշավանքին, թե ուղղակիժամանակավորապես ուղղակի ժամանակավորապես ուղեկցում է: Նա բոլորից շատ էր ուտում, բոլորից ավելի շատ էր խոսում ու բոլորից էլ բարձր էր ծիծաղում: Իսկ հիմա ուղղակի մեկից-մեկ չքվել է և վերջ:
   — Այն էլ այն ժամանակ, երբ մեզ այնքան հարկավոր էր հրաշագործը, — տնքացին Դորին ու Նորին (նրանք համամիտ էին հոբիտի հետ, որ պետք է ուտել ճիշտ ժամանակին, հաճախակի և որքան կարելի է շատ):
   Վերջիվերջո որոշեցին գիշերել այնտեղ, ուր գտնվում էին, միայն մտան ծաերի ծառերի տակ, որովհետև հողն այնտեղ մի քիչ չոր էր: Բայց քամին օրորում էր տերևները, և թափվող կաթիլների ձայնը՝ «կը՛լթ-կը՛լթ», թախիծ էր բերում: Դեռ խարույկին էլ ինչ-որ բան էր պատահել, ասես կրակը կախարդել էին: Սովորաբար թզուկները կարողանում էին խարույկ վառել բառացիորեն որտեղ ուզես և ինչից ուզես, անկախ այն բանից՝ քամի կա՞ թե չկա: Բայց այդ երեկո բան չէր դուրս գալիս, նույնիսկ Օյնը և Գլոյնը չէին կարողանում, որոնք ինչ-ինչ, բայց խարույկի վարպետ էին:
   Հետո հանկարծ պոնիներից մեկը չգիտես ինչից խրտնեց ու փախավ: Չկարողացան բռնել, նա նետվեց գետը: Փորձելով պոնին ձրից ջրից հանել՝ Ֆիլին ու Կիլին քիչ էր մնում խեղդվեին, իսկ բեռը ջուրը տարավ: Այնտեղ, հակառակի պես, մթերքի առավել մեծ մասն էր, դրա համար էլ նրանց աղքատիկ ընթրիք էր սպասում և էլ ավելի աղքատիկ նախաճաշ:
   Նրանք այսպես մռայլ, թրջված նստել ու փնթձնթում փնթփնթում էին, իսկ Օյնն ու Գլոյնը շարունակում էին բզբզել խարույկն ուիրար ու իրար հայհոյել: Բիբլոն տխրությամբ խորհում էր այն մասին, որ արկածները բոլորովին էլ մայիսյան շողշողուն զվարճալի զբոսանքներ չեն: Եվ հանկարծ Բալինը, որ գիշերապահն էր, բղավեց.
   — Նայեք, այնտեղ կրակ է երևում:
   Դա հարցը վճռեց:
   — Վերջ ի վերջո Գողը մեզ հետ է, — ասացին նրանք ու ուղևորվեցին կրակի կողմը, բոլոր հնարավոր նախազգուշություններով, իրենց պոնիներին սանձերից բռնած տանելով: Նրանք հասան բլրին և մտան անտառ, հետո սկսեցին վերև բարձրանալ, բայց ոչ մի տեղ արահետ չէր երևում, որ տաներ դեպի տուն կամ ֆերմա: Ինչքան էլ ջանք էին թափում, միևնույն է, շրշյունը, ճայթյուննն ու ճռռոցը (նույնն է փե թե ասենք մեր քրթմնջյունն ու սատանայի հասեցին հայհոյանքներ տեղալը) երկինք էին հասնում, մինչ նրանք թանձր խավարի մեջ ճեղքում էին անտառի թավուտը:
   Հանկարծ ծառերի արանքից կարմիր լույս փայլեց, շատ մոտիկ:
   — Գնացեք ստուգեք, դա ինչ լույս է, և ինչի համար է, և արդյոք ամեն ինչ խաղաղ ու անվտա՞նգ է, — հրամայեց Տորինը հոբիտին: — Շտապեցեք, և եթե ամեն ինչ կարգին է, իսկույն վերադարձեք: Եթե ամեն ինչ կարգին չէ, նմանապես փորձեք վերադառնալ: Չե՞ք կարող վերադառնալ՝ երկու անգամ բվեճի պես բվացեք, իսկ մեկ անգամ կռնչացեք բվի պես, և մենք կաշխատենք որևէ բան ձեռնարկել:
   Եվ Բիլբոն ստիպված եղավ գնալ, այդպես էլ չհասցնելով բացատրել, որ ինքը ոչ բվի պես կռնչալ գիտի, ոչ էլ բվեճի նման բվալ կարող է: Դրա փոխարեն հոբիտները կարող ն են բացարձակապես անձայն քայլել անտառում: Նրանք իրենց այդ ունակությամբ շատ են հպարտանում, և Բիլբոն մեկ անգամ չէ, որ արհամարհանքով փնչացնում էր, լսելով այն «շրխկթրխկոցը», որ, իր կարծիքով, թզուկները գցել էին անտառով անցնելիս: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ մենք իսկի ոչինչ էլ չէինք նկատի, եթե նույնիսկ նրանց հեծելախումբը դոփեր մեզնից երկու քայլ այն կողմ: Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա երբ նա սողոսկում էր դեպի կրակը, նույնիսկ զգուշավոր ժանտաքիսը ոչինչ չէր լսի: Բիլբոն բարեհաջող, ոչ ոքի չխրտնեցնելով, հասավ կրակին և ահա թե ինչ տեսավ:
   Երեք վիթխարի հսկաներ նստել էին հաճարենու գերաններից վառած խարույկի շուրջը: Նրանք փայտե երկար շամփուրներով ոչխարի միս էին խորովում և լիզում յուղոտ մատները: Օդում չտեսնված ախորժալի բույր էր տարածվել: Կողքը ինչ-որ համեղ բանով մի տակառիկ էր դրված, և հսկաները գավաթները լցնելով խմում էին: Դրանք տրոլներ էին: Այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող: Նույնիսկ Բիլբոն, չնայած իր ճգնավորական կյանքին, իսկույն գլխի ընկավ, թե նրանք ովքեր են՝ նրանց կոպիտ, անտաշ մռութներից, հսկայատիպ չափերից, քարե ոտքերից և, գլխավորը, նրանց խոսակցությունից, որ բոլորովին բարձրաշխարհիկի նման չէր:
   — Երեկ ոչխարի միս, էսօր ոչխարի միս, երևում է էգուց էլ, արևս մեռնի, սիտպված պիտի էդ գրողի տարած ոչխարի մսիը խժռենք, — ասաց տրոլներից մեկը:
   — Գոնե մի կտոր մարդու թեկուզ նեխած միս լիներ,— արձագանքեց երկրորդը: — Եվ էդ պնդաճակատ Վիլյամը ինչի համար մեզ քարշ տվեց էս կողմերը: Խմելիքն էլ է վերջանում, — ավելացրեց նա Վիլյամի արմունկը բոթելով հենց այն պահին, երբ վերջինս գավաթից կում էր անում:
   Նա ատամներով մի մեծ կտոր պոկեց ոչխարի ազդրից, որ խորովում էր, և թևքով բերանը սրբեց:
   Ես կարծում եմ, որ տրոլները միշտ էլ այդպես անկուլտուական անկուլտուրական են պահում իրենց, նույնիսկ նրանք, ովքեր մեկական գլուխ ունեն: Այս բոլորը լսելով՝ Բիլբոն հասկացավ, որ հարկավոր է անհապաղ գործի անցնել. Կամ հարկավոր է կամացուկ ետ դառնալ ու նախազգուշացնել յուրայիններին, որ մի քանի քայլի վրա երեք հաղթանդամ տրոլ են նստած ամենասոսկալի տրամադրությամբ և ակնհայտ է, որ չեն հարաժարվի հրաժարվի խորոված թզուկ կամ, բերանի համը փոխելու համար, թեկուզ խորոված պոնի անուշ անել: Կամ էլ ինքը պետք է գողություն անելու փայլուն օրինակ ցույց տա: Իսկական, առասպելական առաջին կարգի գողը նման պարագայում կդատարկեր տրոլների գրպանները (համարյա միշտ արժե դա անել), հենց շամփուրի վրայից կհաներ ոչխարը, կփախցներ գարեջուրը և կչքվեր: Իսկ տրոլները նրան իսկի չէին էլ նկատի: Գողերն ավելի գործնական են, մասնագիտական փառասիրությունից զուրկ, դեռ նախապես կխոցեին տրոլներին դաշույնով: Որից հետո ճոխ ընթրիքով ուրախ-ուրախ գիշերը կկարճացնեին:
   Բիլբոն գիտեր այդ բոլորը: Նա բավականաչափ կարդացել էր այնպիսի բաների մասին, որ իր կյանքում չէր տեսել և չէր արել: Նա խիստ հուզված էր, բայց և զզվանք էր զգում: Նա կուզենար հարյուր մղոն հեռու լինել այստեղից և միաժամանակ... և միաժամանակ ոչ մի կերպ չէր կարող պարզապես վերցնել ու դատարկ ձեռքերով վերադառնալ Տորինի և Ընկ.-ն մոտ: Դրա համար էլ նա խավարի մեջ կանգնել ու մտածում էր: Տրոլների գրպանները դատարկելը գողերի նրան հայտնի բազմատեսակ գործերից ամենահեշտն էր թվում: Վերջապես նա վճիեռ վճիռ կայացրեց և սողաց հենց Վիլյամի թիկունքում գտնվող ծառի ետևը:
   Բերտը և Թոմը գնացին դեպի տակառիկը: Վիլյամը նորից մի գավաթ կոնծեց: Վախը հաղթահարելով՝ Բիլբոն փոքրիկ ձեռքը մտցրեց Վիլյամի ընդարձակ գրպանը: Քսակն այնտեղ էր և Բիլբոյին մի պարկի չափ մեծ թվաց. «Ահա,― մտածեց նա՝ հաճույք զգալով իր նոր արհեստից և զգուշորեն քսակը դուրս քաշելով։ ― Դժվարը սկիզբն է»։
   ― Ես ինչ իմանամ։ Դու ի՞նչ ես։
   ― Ե՞ս․․․ Բիլբո Բեգինսն եմ, վզզ-հոբիտ,― պատասխանեց խեղճ Բիլբոն, ամբողջ մարմնով դողալով և փորձելով կռահել, թե ինչպես բվի պես կռնչա, քանի դեռ իրեն չեն խեղդել։
   ― Վզզհոբի՞տ,― կրկնեցին տրոլները զգուշանալով։ Տրոլները մտքից խեղճ են, այդ պատճառով էլ ամեն անծանոթ բանի կասկածանքով են վերաբերվում։
   ― Իսկ նրանից կարելի՞ է ճաշ պատրաստել, ― հետաքրքրվեց Թոմը։
   ― Փորձիր՝ կիմանաս,― պատասխանեց Բերտը՝ շամփուրը վերցնելով։
   ― Կաշին թե հանենք, մի կծելու միս հազիվ մնա,― խոսեց Վիլյամը, որը հենց նոր էր կուշտ ընթրել։
   ― Գուցե ման անքգանք, էստեղ դրանցից էլի՞ գտնենք։ Կարկանդակ կթխեինք,― ասաց Բերտը։― Հե՜յ, քեզ նմանները շա՞տ են էս անտառում։ Քոսոտ ճագար,― ավելացրեց նա հոբիտի փրչոտ ոտքերին նայելով։ Տրոլը բռնեց Բիլբոյի ոտքերից և ուժգին թափ տվեց։
   ― Շա՜տ,― ծղրտաց Բիլբոն և այդ ժամանակ միայն գլխի ընկավ, որ բարեկամներին մատնել չի կարելի։ ― Ո՛չ, ոչ՛, ո՛չ մեկը, ― արագ ավելացրեց նա։
   ― Իսկ ես էդ բանը թույլ չեմ տա,― ասաց Վիլյամը։ ― Ես եմ նրան բռնել։
   ― Վիլյամ, ես քեզ ասել եմ, որ դու ճարպակալած հիմար ես,― գառաց գոռաց Բերտը,― և էլի եմ կրկնում։
   ― Իսկ դու գյադա ես։
   ― Ես դա քեզ չեմ ների, Բիլլ Հագինս,― ոռնաց Բերտը, բռունցք արած վրա քշեց Վիլյամին ու հասցրեց աչքին։
   Այստեղ մի վայրենի քաշքշուկ սկսվեց։ Բերտը Բիլբոյին վայր գցեց, և սրա գլխում մնացած խելքը բավարարեց այնքան, որ մի կողմ սաղացսողաց, որպեսզի ոտքի տակ չտային։ Իսկ տրոլներն սկսեցին կատաղորեն կռվել, իրար ամեն տեսակ, պետք է ասել շատ սազական, վիրավորական անուններ տալով։ Քիչ հետո նրանք գետին տապալվեցին և, իրարից կառչած, աքացի տալով, գլորվեցին ուղիղ խարույկի մեջ, իսկ Թոմը մի ճյուղ վերցրած ձաղկում էր երկուսին էլ, որ խելքի գան, որից նրանք, բնական է, էլ ավելի էին մոլեգնում։
   Այստեղ իսկը հոբիտի ծլկելու ժամանակն էր։ Բայց Բերտը իր թաթով ուժեղ ճզմել էր նրա խղճուկ փրչոտ ոտքերը, ուժերը լքել էին Բիլբոյին, գլուխը պտտվում էր, նա պառկած էր խարույկի լույսից դուրս և հևում էր։
   Կռվի ամենաթեժ պահին հայտնվեց Բալինը։ Թզուկները հեռվից աղմուկ լսեցին և, իզուր սպասելով Բիլբոյին կամ բվի կռնչոցին, մեկիկ-մեկիկ սողացին դեպի խարույկի լույսը։ Թոմը խարույկի լույսի տակ Բալինին նկատելով, մի սարսափելի վայնասուն բարձրացրեց։ Ըրոլներն Տրոլներն ուղղակի տանել չեն կարողանում թզուկներին (համենայն դեպս հում վիճակում)։ Բերտն ու Բիլլը վայրկենապես դադարեցին կռիվը և ֆշշացին․ “Թոմ«Թոմ, պարկը, շո՛ւտ”։ շո՛ւտ»։ Եվ մինչ Բալինը, որ մտածում էր, թե այս խառնաշփոթության մեջ որտեղ գտնի Բիլբոյին, հասկացավ ինչ է կատարվում, պարկը հագցրին գլխին, և նա փռվեց գետնին։
   ― Հիմա էլի կգան,― ասաց Թոմը,― կամ էլ ես խիստ սխալվում եմ։ Հենց էդ է որ կա՝ շատ և ոչ մեկը։ Վզզհոբիտ՝ ոչ մեկը, իսկ թզուկներ՝ շատ։ Իմ խելքով էդպես է։
   ― Եկեք լույսից դուրս գանք։
   Այդպես էլ արեցին։ Պարկերը պատրաստ պահած, որոնց մեջ ոչխարներ ու այլ ավար էին քարշ տալիս, նրանք թաքնվեցին խավարում։ հենց Հենց որ հերթական թզուկը հայտնվում էր ու խարույկը, դատարկ գավաթներն ու կրծած ոսկորները տեսնելով զարմանքից քարանում՝ հոպ, գարշահոտ, զզվելի պարկն իջնում էր նրա գլխին, և թզուկը փռվում էր գետնին։ Շատ շուտով Դվալինը պառկած էր Բալինի կողքին, Ֆիլին ու Կիլին նույնպես միասին էին պառկած, Դորին, Նորին և Օրին ընկած էին մեկը մյուսի վրա, իսկ Օյնը, Գլոյնը, Բիֆուրը, Բոֆուրը և Բոմբուրը ամենաանհարմար կերպով մի կույտ կազմած թափված էին խարույկի մոտ։
   ― Թող իմանան սրանից հետո,― ասաց Թոմը։ Բիֆուրը և Բոմբուրը մեծ անախորժություններ պատճառեցին նրանց՝ կատաղածի պես դիմադրելով (բոլոր թզուկներն էլ մահացու վտանգի դեպքում կատաղածի պես են պաշտպանվում)։
   Բերտը մտածեց, որ Վիլյամն է խոսողը։
   ― Էլ մի՛ սկսկիր, Բիլլ,― ջղային պատասխանեց նա,― թե չէ իսկապես էլ ամբողջ գիշերը չարչարվելու ենք։
   ― Ո՞վ է սկսում,― արձագանքեց Վիլյամը, մտածելով, թե խոսողը Բերտն էր։
  ― Ինչո՞ւ մինչև հիմա ձայն չէիր հանում,― գոռացին բոլորը միասին։ Հենդալֆը Բիլբոյի ձեռքից խլեց բանալին ու մտցրեց փականքի անցքը։ Խումբը ողջ հզորությամբ համերաշխ հրեց․ քարե դուռը բացվեց, և նրանք ներս մտան։ Գետնին ոսկորներ էին թափված, քարանձավում զզվելի գարշահոտ էր տիրում, բայց անկարգորեն իրար վրա թափված ամեն տեսակ ավարից բացի (սկսած պղնձե կոճակներից մինչև անկյուններում դրված ոսկեդրամներով բերնեբերան լի կճուճները) թարքերին ու գետնին ճամփորդները պարենամթերքի կույտեր գտան։ Պատերին կախված էին մեծ թվով զանազան հագուստներ, որոնք տրոլների վրայով հաստատ փոքր էին, և կարծում եմ, նրանց զոհերին են պատկանել։ Այնտեղ թրեր էլ կային՝ տարբեր որակի, ձևի ու երկարության։ Դրանցից երկուսն իսկույն աչք էին ծակում իրենց գեղեցիկ պատյանների ու թանկարժեք քարերով զարդարված երախակալների շնորհիվ։
  Հենդալֆն ու Տորինը այդ երկու թուրը վերցրին իրենց, իսկ Բիլբոն վերցրեց կաշվե պատյանով դաշույնը։ Ըրոլի Տրոլի համար այդ դաշույնը գրպանի փոքրիկ դանակի տեղ կանցներ, իսկ հոբիտին որպես թուր կծառայեր։
  ― Իսկույն երևում է, հիանալի շեղբեր են,― ասաց հրաշագործը՝ թուրը կիսով չափ պատյանից հանելով և հետաքրքրությամբ զննելով։― Սրանք ոչ տրոլներն են կռել, ոչ էլ այս կողմերի մարդիկ, և ոչ էլ մեր ժամանակներում են շինված։ Երբ սեպագրերը վերծանենք, ավելի շատ բան կիմանանք սրանց մասին։
  ― Շուտ հեռանանք այստեղից, զզվելի հոտ է գալիս,― թախանձեց Ֆիլին։
  Նրանք դուրս տարան ոսկով լի կճուճները և այն մթերքը, որ ուտելու համար պիտանի էր երևում։ Նաև միլիքը մի լիքը տակառիկ էյլ։ Նրանք արդեն բնավ էլ դեմ չէին նախաճաշելուն և չարհամարհեցին տրոլների ամբարած սննդամթերքը։ Ախր նրանց ուտելեղեն շատ քիչ էր մնացել։ Թզուկները կուշտ հաց ու պանիր կերան, ուզածի չափ էյլ խմեցին և խանձողների վրա խոզի ապխտած միս խորովեցին։ Հետո պարկեցին քնելու։ Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այդպիսի գիշերից հետո քնելը մեղք չէ։ Համարյա մինչև երեկո հանգստանալուց հետո բերեցին պոնիներին, բարձեցին ոսկու կճուճները, տեղափոխեցին ու գետի երկայնքով գնացող արահետից ոչ հեռու հորեցին։ Նրանք տեղը տեղին կախարդեցին այդ վայրը և համայական խոսքեր արտասանեցին, հույս ունենալով, որ ոսկու համար կվերադառնան այստեղ։ Այս գործը վերջացնելով, հեծան պոնիները և նորից դանդաղ, մանրավարգ գնացին արևելք տանող ճանապարհով։
  ― Այդ ո՞ւր էիք կորել, եթե գաղտնիք չէ,― ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆից։
  ― Հետախուզում էի, թե առջևում ինչ կա,― պատասխանեց նա։
  ― Իսկ ձեզ ի՞նչն ստիպեց այդպես ժամանակին վերադառնալ։
   ― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։
 
==ԴԱԴԱՐ==