Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 13 բայտ, 07:48, 15 Հունիսի 2013
/* ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ */
==ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ==
  Բիլբոն գոբլիններից փախավ, բայց գաղափար չուներ, թե որտեղ է գտնվում։ Նա կորցրել էր կնգուղը, թիկնոցըմ թիկնոցը ուտելեղենը, պոնիին, կոճակները և բարեկամներին։ Նա գնում էր հա գնում՝ ուր աչքը կտրեր։ Վերջապես արահետի վրա լեռների ստվերներն ընկան Բիլբոյի առջև։ Նա ետ նայեց․ արևը անցել էր լեռների ետևը։ Այդ ժամանակ նա առաջ նայեց և տեսավ ցած իջնող լանջեր։ Ներքևում առերի ծառերի արանքից տեղ-տեղ մարգագետիներ էին երևում։
  ― Ողորմած աստված,― բացականչեց Բիլբոն։― Երևում է ես դուրս եմ եկել Մառախլապատ Լեռների մյուս երեսը։ Որտե՞ղ են, ախ, որտե՞ղ են Հենդալֆն ու թզուկները։ Միայն թե նրանք մնացած չլինեն գոբլինների իշխանության տակ․․․ Նա քայլում էր հա քայլում, բարձրացավ իջվածքից, անցավ նրա եզրով ու ներից սկսեց իջնել։ Բայց ամբողջ ժամանակ նրան տանջում էր մի չափազանց տհաճ միտք․ արդյոք պարտավոր չէ՞ հիմա, երբ մատին կախարդական մատանի ունի, վերադառնալ սարսափելի թունելները և փնտրել իր բարեկամներին։ Նոր էր նա հանգել այդ որոշմանը, որ դա իր պարտքն է, և իրեն վերջնակապանես դժբախտ զգացել, երբ հանկարծ ձայներ լսեց։
  Բիլբոն ավելի մոտիկ սողաց, և հանկարծ երկու քարի արանքում կարմիր կնգուղ տեսավ․ այնտեղից դուրս էր նայում Բալին, որ, ինչպես միշտ, պահակ էր կանգնած։ Բայց իրեն զսպեց։ Նա դեռ մատանին չէր հանել մատից, վախենալով որևէ անսպասելի ու տհաճ հանդիպումից, և հիմա Բալինը նայում էր ուղիղ Բիլբոյի միջով։
  «Արի սրանց անակնկալի բերեմ»,― մտածեց Բիլբոն և հովիտի եզրին աճած թփերի միջոց միջով առաջ շարժվեց։
  Հենդալֆը վիճում էր թզուկների հետ։ Նրանք քննարկում էին թունելներում տեղի ունեցած իրադարձությունները և որոշում էին, թե ինչ անեն հետագայում։ Հենդալֆը թզուկներին համոզում էր, որ չի կարելի ճանապարհը շարունակել, միստր Բեգինսին թողնելով գոբլինների ձեռքում, նույնիսկ առանց պարզելու՝ կենդանի է նա, թե ոչ, առանց նրան փրկելու փորձ անելու, իսկ թզուկներն անբավականություն էին հայտնում։
  Թզուկները պնդում էին, որ առհասարակ պետք չէր նրան հետները վերցնել, և վրդովվում էին, թե ինչու նա կորավ ու ոչ թե մնաց իրենց հետ, և ինչու Հենդալֆը չի ընտրել մեկ ուրիշ ավելի խելոքի։
  ― Առայժմ նա ավելի շատ հոգս է պատճառում, քան օգուտ է տալիս,― ասաց մեկը։― Իսկ ինչ մնում է ետ գնալ և ձնտրել փնտրել նրան մութ թունելներում, ապա ես թքել եմ նրա վրա․․․
  ― Այո, ես եմ նրան բերել ինձ հետ, իսկ ես անօգտակար ոչինչ չեմ անում։ Կամ օգնեք ինձ գտնել նրան, կամ ես կհեռանամ, և ինքներդ տհաճությունների մեջ կընկնեք։ Իսկ եթե մենք նրան գտնենք, դեռ շատ անգամ ինձնից շնորհակալ կլինեք։ Ինչո՞ւ ինքդ փախար, Դորի, իսկ նրան թողեցիր․․․
  ― Իսկ դրանից հետո ինչո՞ւ նրան չվերցրիր․․․
  ― Ողորմած տեր․․․ Դուք դեռ հարցնո՞ւմ եք․․․ Գոբլինները մթության մեջ կռվում էին, կծում, թափվում մերը մեկը մյուսի վրա, խփում՝ ում պատահի․․․ Քիչ էր մնում դուք Գլեմդրինգով իմ գլուխը թռցնեիք, իսկ Տորինը Օրկրիստով խոցում էր բոլոր կողմերը։ Այդտեղ դուք բոլորին կուրացրիք ձեր լույսով, գոբլինները վժժոցով նահանջեցին, դուք գոռում էիք․ «Բոլորն իմ ետևից», և բոլորը ենթարկվեցին։ Այսինքն՝ մենք մտածում էինք, որ վերջ։ Դուք շատ լավ էիք հասկանում, որ մենք ժամանակ չունենք մեզ հաշվելու։ Մենք ծլկեցինք ժամապահների կողքով, դռնից դուրս փախանք և գլորվեցինք այստեղ։ Եվ ահա այստեղ ենք, իսկ գողը չկա, այ ոչ ու փուչ լինի նա․․․
  ― Իսկ գողն էստեղ է որ կա,― հայտարարեց Բիլբոն՝ առաջ գալով և մատանին մատից հանելով։
Բիբլոն գովեստներից այնքան շոյված էր, որ, իր մտքում ծիծաղելով, ոչինչ չասաց մատանու մասին, իսկ երբ նրան հարցեր տվեցին, նա պատասխանեց․
  ― Դե, պարզապես կամացուկ, գաղտագողի ծլկեցի, հաբիտական հոբիտական ձևով։
  ― Նույնիսկ մուկը չէր կարող ծլկել իմ քթի տակից և աննկատ մնալ,― ասաց Բալինը։― Կնգուղս հանումեմ հանում եմ ձեր առջև։― Որը և նա արեց, ավելացնելով․― Բալին, ձեզ ծառա։
  ― Միստր Բեգինս, ձեր ծառան,― պատասխանեց Բիլբոն։
  Հետո նրանք հաշիվ պահանջեցին Բիլբոյի արկածների մասին, սկսած այն պահից, ինչ նա կորել էր։ Եվ Բիլբոն պատմեց ամեն ինչ․․․ Բացի նրանից, որ գտել էր մատանին։ («Առայժմ կսպասեմ»,― վճռեց նա)։ Առանձնապես նրանց հետաքրքրեց հանելուկներով մրցությունը, իսկ երբ նա նկարագրեց Գոլլումին, թզուկները, կարեկցելով հանդերձ, սարսափեցին։
  Այդ ասելիս Հենդալֆը իր թավ հոնքերի տակից մի տարօրինակ հայացք գցեց Բիլբոյի վրա, և հոբիտի մեջ աղոտ կասկած առաջացավ, թե չլինի կախարդը կռահում է պատմության այն մասը, որ ինքը բաց թողեց։
  Նրա մոտ էլ շատ հարցեր էին կուտակվել։ Գուցե Հենդլաֆն ամեն ինչ թզուկներին արդեն բացատրել է, բայց Բիլբոն ինքը չի լսել։ Նա ուզում էր իմնալաիմանալ, թե կախարդն ի՞նչ ձևով է թզուկներին դուրս բերել, և սա ի՞նչ հովիտ է։
  Հրաշագործը, չթաքցնենք, միշտ էլ դեմ չէր մի ավելորդ անգամ իր իմաստությամբ պարծենալ։ Դրա համար էլ նա հաճույքով պատմեց Բիլբոյին, որ ինքը և Էլրոնդը շատ լավ էլ գիտեին լեռների այդ մասում ապրող չար գոբլինների մասին։ Բայց առաջ գլխավոր դարպասը բացվում էր այլ արահետի վրա, ավելի դյուրին ու մատչելի, որտեղ գոբլինները հաճախ էին որսում ճանապարհորդներին, որոնց վրա մութը վրա էր հասնում հենց այդ դարպասի մոտ։ Ըստ երևույթին մարդիկ լքել էին այդ ճանապարհը, և գոբլինները նոր դարպաս էին բացել այն արահետի վրա, որով գնում էին թզուկները։ Ինչպես երևում է, դա տեղի էր ունեցել բոլորովին վերջերս, քանի որ մինչև հիմա այդ ճանապարհն անվտանգ էր համարվում։
  ― Այդ դեպքում գոտիներս ավելի պինդ ձգենք և քայլենք առաջ։ Ավելի լավ է առանց ընթրիքի մնանք, քան ինքներս ընթրիք դառնանք։
  Ճանապարհին Բիլբոն շուրջն էր նայում, թե ինչ ուտելու բան կարելի է ճարել․ սև հաղարջ հաղարջը նոր էր ծաղկել, կաղինը դեռ չէր հասել, ալոճենու հատապտուղները չէին կարմրել։ Բիլբոն թրթնջուկ ծամեց, արահետը հատող լեռնային առվակից բռով ջուր խմեց և նույնիսկ մորու երեք հատապտուղ կուլ տվեց, բայց քաղցը չհագեցավ։
  Նրանք գնում էին հա գնում։ Քարքարոտ անհարթ արահետը կորավ։ Անհետացան թփուտները, քարերի միջև բուսած բարձր խոտը, ճագարների կրծած ճիմերի հատվածները, անհետացան ուրցն ու եղեսպակը, անանուխն ու լեռնային դեղին վարդերը։ Ճամփորդները հայտնվեցին քարերով ծածկված մի լայն դիք լանջի վրա։ Երբ նրանք սկսեցին իջնել, քարն ու խիճը թափվում էին նրանց ոտքերի տակից։ Հետո քարերի ավելի մեծ կտորներ թռան՝ շարժման մեջ դնելով փլվածքը, հետո մեծ բեկորներ սկսեցին պոկվել։ Շուտով ամբողջ լանջը, նրանցից վերև ու ներքև, տեղից շարժվեց, և նրանք սահեցին ցած՝ փոշու մեջ կորած, թափվող քարերի դղրդոցի ու թնդյունի ուղեկցությամբ։
  ― Էլի մի քիչ,― ասաց Հենդալֆը։
  Ինչպես նրանց թվաց, մի ամբողջ հավիտենություն անցավ, և հանկարծ նրանք դուրս եկան լուսնի լույսով վառ լուսավորված մի բացատ։ Այդ տեղը ոչ մեկին դուր չեկավ, թեպետ որոշակի ոչ մի վատ բան չէին կարող ասել։
  Հանկարծ սարի ստորոտում ոռնոց լսվեց՝ սարսափազդու, հուսահատ։ Ոռնոցը լսվում էր աջից ու ձախից և գնալով հետզհետե մոտենում էր։ Դրանք գայլերն էին, որ լուսնի վրա էին ոռնում, գայելրգայլեր, որ հավաքվելով ոհմակ էին դառնում։
  Չնայած միստր Բեգինսի հարազատ բնի մոտակայքում գայելր չկային, բայց նա ոռնոցն իսկույն ճանաչեց։ Այն բավական հաճախ նկարագրում էին հեքիաթներում, իսկ Բիլբոյի մորաքրոջ ավագ որդին ճանապարհորդության մեծ սիրահար էր և շատ անագմ անգամ էր գայլի պես ոռնացել, որպեսզի Բիլբոյին վախեցնի։ Բայց գայլերին լսել ահա այսպես, անտառում, գիշերով, լուսնի լույսով, դա չափազանց է․․․ Նույնիսկ կախարդական մատանիները թույլ միջոց են գայլերի դեմ, հատկապես սարսափելի ոհմակի դեմ, որ ապրում էր գոբլինյան սարի հովանու տակ, Վայրի Երկրում։ Այդպիսի գայլերն ավելի նուրբ հոտառություն ունեն, քան գոբլինները, նրանց համար իրենց զոհին տեսնելը պարտադիր չէ։
  ― Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել,― գոռաց Բիլբոն։― Գոբլիններից փրկվեցինք, գայլերի երախն ընկանք։
  Նրա խոսքերը առած դարձան, չնայած այժմ, այդպիսի տհաճ իրադրության մեջ մենք ասում ենք․ «Անձրևից փախանք, ջուրն ընկանք»։
  ― Բարձրացեք ծառերը, արագ․․․― հրամայեց Հենդալֆը։ Նրանք նետվեցին դեպի բացատը շրջապատող ծառերը և ակնթարթորեն մագլցեցին ամենավորին ամենավերին ճյուղերը, որոնք որ կարող էին նրանց պահել։ Ծիծաղից փորներդ կպատռվեին, եթե տեսնեիք (բնական է, անվտանգ տարածությունից), թե ինչպես էին թզուկները նստել ճյուղերին, իսկ նրանց մորուքները կախվել էին ներքև․ իսկը ասես խելքները թռցրած ծերուկները որոշել են տղա-տղա խաղալ։ Ֆիլին ու Կիլին տեղավորվել էին սաղարթի գագաթին, որը հիմա Նոր տարվա տոնածառի էր նման։ Դորին, Նորին, Օրին, Օյնը և Գլոյնը շատ հարմար նստել էին պատկառելի ճյուղերով մի բարձր սոճու վրա։ Բիֆուրը, Բոֆուրը, Բոմուրը և Տորինը նստել էին մյուս սոճու վրա։ Դվալինն ու Բալինը մագլցեցին բարձրուղեշ, նոսր ճյուղերով եղևնու վրա և փորձում էին գագաթի խիտ մասում տեղավորվել։ Հենդալֆը, որ մնացածներից զգալիորեն բարձրահասակ էր, իր համար այնպիսի բարձր սոճի էր ընտրել, որ մյուսներն այնտեղ չէին կարող հասնել։ Ճյուղերը Հենդալֆին այնպես էին ծածկել, որ միայն նրա աչքերն էին փայլում լուսնի լույսից։
  Իսկ Բիլբո՞ն։ Բիլբոն ոչ մի տեղ չկարողացավ բարձրանալ և վազումէր վազում էր մի ծառաբնից մյուսը, բույնը կորցրած ճագարի պես, որի ետևից շուն է ընկել։
  ― Էլի դու գողին թողեցիր․․․― նկատեց Նորին՝ ներքև նայելով։
  ― Նրան կուտեն, եթե մենք որևէ միջոց ձեռք չառնենք,― ասաց Տորինը։ Ոռնոնցն ավելի ու ավելի մոտիկից էր լսվում, նրանց օղակելով։― Դորի,― ձայն տվեց նա, քանի որ Դորին բոլորից ներքև էր նստած, ամենահարմար ծառին։― Շուտ ձեռքդ տուր միստր Բեգինսին։
  Դորին, չնայած իր փնփնթոցներին, շատ օրինավոր թզուկ էր․ իջավ ավելի ներքև և ձեռքը մեկնեքմեկնեց, բայց այստեղ էլ խեղճ Բիլբոն չկարողացավ հասնել նրան։ Դորին ստիպված եղավ իջնել գետնին և կռանալ, որպեսզի Բիլբոն բարձրանա իր մեջքին։ Այդ պահին գայլերը ոռնոցով մտան բացատ։ Հարյուրավոր գայլային աչքեր հառվեցին Բիլբոյի և Դորիի վրա։ Այնուամենայնիվ Դորին հոբիտին չլքեց փորձանքի պահին, նա սպասեց, մինչև վերջինս նրա մեջքից անցավ ծառի վրա և միայն այդ ժամանակ թռավ ու բռնեց ներքևի ճյուղից։ Ճիշտ ժամանակին։ Գայլը ատամները կրճտացրեց ու քիչ էր մնում բռներ Դորիի վերարկուի փեշից։ Մի վայրկյանում ամբողջ ոհմակը խռնվեց ծառի շուրջը, գայլերը ոռնոցով թռչկոտում էին բնի մոտ, նրանց աչքերը վառվում էին, լեզուները դուրս էին ընկել։
  Բայց նույնիսկ վայրենի-գազան վարգերը (այդպես էին կոչվում չար գայլերը Մառախլապատ Լեռների մյուս կողմում) ծառ բարձրանալ չեն կարողանում։ Որոշ ժամանակ ճանապարհորդներին վտանգ չէր սպառնում։ Նրանց բախտից գիշերը տաք էր ու քամի չկար։ Ծառերի վրա ընդհանրապես էլ երկար նստել չես կարող, էլ ուր մնաց, երբ արդեն ցուրտ է ու քամի, իսկ ներքևում էլ գայլերն են հսկում։
  Չնայած բոլոր վտանգներին, որ սպասում էին մարդկանց այս հեռավոր երկորում, որոշ խիզախներ վերջին ժամանակներս սկսել էին այստեղ վերադառնալ հարավից, կտրել ծառերը և իրենց համար տներ կառուցել առավել լուսավոր անտառներում՝ հովիտներում ու գետերի ափերին։ Աստիճանաբար նրանք շատացան, բոլորն էլ լավ զինված մարդիկ էին, նույնիսկ վարգերը չէին համարձակվում ցերեկվա պայծառ լույսով հարձակվել նրանց վրա։ Ահա և վարգերը պայմանավորվել էին գոբլիննների հետ գիշերով հարձակվել սարերին մոտիկ գտնվող գյուղի վրա։ Եթե նրանց պլանը հաջողվեր, հաջորդ օրը գյուղում ոչ մի կենդանի շունչ չէր լինելու, ոչ մի, բացի նրանցից, ում գոբլինները գերի կվերցնեին։
  Զարհուրելի խոսքեր էին դրանք․ վտանգն վտանգը սպառնում էր ոչ միայն խիզախ փայտահատներին, նրանց կանանց ու երեխաներին, այլև Հենդալֆին ու նրա բարեկամներին։ Վարգերը կատաղեցին ու զարմացան՝ նրանց իրենց հավաքատեղիում հայտնաբերելով։ Նրանք կասկածեցին, որ փայտահատների բարեկամները եկել են իրենց լրտեսելու և նորությունները գյուղ կհասցնեն։ Այդ դեպքում գայլերն ու գոբլինները ստիպված կլինեն կյանքի ու մահու կռիվ մղել, փոխանակ հեշտությամբ քնածների հետ հաշիվները մքարելու կամ իրենց մոտ քարշ տալու։ Դրա համար էլ վարգերը որոշեցին հսկել գերիներին համենայն դեպս մինչև առավոտ, որպեսզի այդ արարածները չփախչեն։ Այդ ժամանակ լեռներից կիջնեն գոբլինները, իսկ գոբլինները կարողանում են ծառ բարձրանալ կամ տապալել դրանք։
  Այժմ ձեզ համար պարզ է, թե ինչու Հենդալֆը ականջ դնելով վարգերի գռմռոցին ու կլանչոցին, սաստիկ վախեցավ, շատ էլ որ ինքը կախարդ էր։ Նա հասկացավ, որ իրենք ծուղակն են ընկել ու դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք փրկվել։ Բայց նա որոշեց, որ այդպես հեշտ ու հանգիստ չի հանձնվի, չնայած, գայլերով շրջապատված ծառի կատարին նստած, շատ բան անել չէր կարող։ Սկզբում նա իր սոճուց քաղեց խոշոր կոները, հետո դրանիցից մեկը վառեց իր գավազանով և շպրտեց գայլերի վրա։ Կոնը ֆշշալով ընկավ գայլի մեջքին։ Գայլի փրչոտ մորթին իսկույն բռնկվեց, և նա զզվելի ոռնոցով դեսուդեն ընկավ բացատում։ Առաջինի ետևից թռան երկրորդը, երրորդը․ մեկը երկնագույն բոցով էր վառվում, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ կանաչ։ Դրանք գետին ընկնելով պայթում էին ու ցրվում գույնզգույն կայծերով, թանձր ծուխ արձակելով։ Ամենամեծ կոնը կպավ առաջնորդի քթին, նա երեք մետր թռավ օդ, իսկ հետո սկսեց շրջանաձև պտտվել՝ վախից ու չարությունից իր հպատակներին կծոտելով։
  ― Ի՞նչ աղում էր այսօր գիշերն անտառում,― զարմացավ արծիվների Տիրակալը։ Նա նստած էր ժայռի կատարին, և լուսնի լույսի տակ նշմարվում էր նրա սև ուրվագիծը։― Ես գայլերի ձայնն եմ լսում։ Չլինի՞ թե գոբլիններն են անկարգություն անում այնտեղ։
  Թևերի մի քանի բախյունով նա օդ բարձրացավ, և անհապաղ երկու արծիվ պոկվեցին ժայռերից ու հետևեցին նրան։ Շրջաններ գծելով՝ նրանք ուշադիր նայում էին ներքև և, վերջապես, նկատեցին վարգերի օղակը, փոքրիկ մի կետ իրենց ներքևում, հեռո՜ւ-հեռու։ Արծիվները սուր տեսողություն ունեն, նրանք մեծ հեռավորություններից տեսնում են ամենափոքր առարակաները։ Մառախլապատ Լեռների արծիվների Տիրակալի աչքերը կարող էին նայել ուղիղ արևին, առանց թարթելու, կամ մեկ մղոն բարձրությունից տեսնել գիշերը խոտի մեջ վազվզող ճագարներին։ Նա չէր կարող պարզ տեսնել ճյուղերին նստածներին, բայց տեսնում էր վազվզող գայլերին ու կրակի բռնկումները, լսում էր նրանց ոռնոցը և կլանչոցը։ Նա տեսավ նաև լուսնի լույսի փայլատակումը գոբլինների նիզակների ու սաղավարտների վրա․ այդ չար արարածների երկար շղթաները դարպասից գալարվելով սարի լանջով շարժվում էին դեպի անտառ։
  Արծիվներըն Արծիվներին բարի չես ասի։ Նրանք էլ լինում են վախկոտ ու դաժան։ Բայց հյուսիսային լեռների հնագույն ցեղի արծիվները հպարտ էին, հզոր ու ազնվածին՝ թռչուններից ամենաերևելիները։ Նրանք գոբլիններին չէին սիրում և չէին վախենում նրանցից։ Որ արծիվները գոբլիններին իրենց ուշադրությանն էին արժանացնում (դա շատ հազվադեպ էր լինում, քանի որ արծիվները նրանց չէին ուտում), ապա վերևից վրա էին տալիս գոբլիններին և քշում քարայրները, թույլ չտալով նրանց թալանն ավարտել։ Գոբլիններն ուտում էին արծիվներին և վախենում նրանցից, բայց չէին կարող հասնել մինչև ժայռերի կատարներին գտնվող նրանց բները և վռնդել լեռներից։
  Այդ գիշեր արծիվների Տիրակալին համակել էր հետաքրքրասիրությունը․ նա ցանկացավ իմանալ, թե ինչ է կատարվում անտառում։ Նրա հրամանով բազմաթիվ արծիվներ լքեցին բարձունքները և անտառի վրա դանդաղ պտտվելով սկսեցին կամաց-կամաց իջնել այնտեղ, ուր շրջանաձև նստած էին գայլերն ու գոբլիններին էին սպասում։
  Հանկարծ ճիչերով բացատ խուժեցին գոբլինները։ Նրանք կարծում էին, թե կռիվը այստեղ փայտահատների հետ է։ Բայց իմանալով բանն ինչ է, ոմանք ծիծաղից փլվեցին գետնին, իսկ մյուսները ճոճում էին նիզակները և կոթերով խփում վահաններին։ Գոբլինները կրակից չէին վախենում։ Շուտով նրանք մի պլան կազմեցին, որն իրենց բավական սրամիտ թվաց։
  Նրանք գայլերին հավաքելով ոհմակ կազմեցին և ծառերի շուրջը ձարախոտ ու խռիվ փռեցին։ Այնքան ժամանակ նրանք շուրջանակի վազեցին դոփելով ու ծափ տալով, ծափ տալով ու դոփելով, մինչև հրդեհը հանգցրեցին, բայց այն ծառերի մոտ, որոնց վրա նստած էին թզուկները, կրակը չմարեցին։ Ընդհակառակն, այնտեղ դեռ տերևներ, չոր ճյուղեր, ձարխոտ ավելացրին։ Թզուկների շուրջը ծխի ու կրակի օղակ առաջացավ։ Գոբլինները թույլ չէին տալիս, որ այն դեպի դուրս տարածվի, դրա փոխարեն կրակը գնալով խտանում էր ու նեղ օղակով վեր ձգվում։ Շուտով սողացող կրակը փոխադրվեց խռիվի ու տերևների վրա, որ կուտակվածէին կուտակված էին թզուկների ծառերի տակ։ Ծուխն արդեն կսկծացնում էր Բիլբոյի աչքերը, նա արդեն զգում էր խարույկի ջերմությունը, ծխի վարագույրի միջոց միջից տեսնում էր, ինչպես են գոբլինները պարում իրենց ծառերի շուրջը։ Նիզակներով ու տապարներով պարող ռազմիկների օղակի ետևում, պատկառելի հեռավորության վրա կանգնել էին գայլերը, դիտում էին և սպասում։
  Եվ այստեղ գոբլինները մի սարսափելի երգ ձգեցին․
&nbsp;&nbsp;<br>Շուրջը ամեն ինչ թող իրար խառնի,
&nbsp;&nbsp;<br>Հեյ-հե՜յ։
&nbsp;&nbsp;<br>Սոխով, ալյուրով տապակնեք տապակենք համեղ,
&nbsp;&nbsp;<br>Դեռ շատ աղ բերեք, բիբար ու համեմ։
&nbsp;&nbsp;<br>Վառեք ջահերը ու բարձր պահեք,
&nbsp;&nbsp;Այդ վայրկյանին երկնքից նրա վրա ընկավ արծիվների Տիրակալը, ճանկերի մեջ առավ և սուրաց վերև։
&nbsp;&nbsp;Կատաղության ու զարմանքի ոռնոց թռավ գոբլինների կոկորդներից։ Հենդալֆը ինչ-որ բան ասաց արծիների Տիրակալին, սա ուժեղ ճչաց, և իսկույն նրան ուղեկցող սև թռչունները վիթխարի սև ստվերների պես խոյացան ներքև։ Գայլերը ոռնացին և ատամները կրճտացրին։ Գոբլինները ոռնացին ու դոփեցին, կատաղությունից իզուր օդ նետելով իրենց ծանր նիզակները։ Արծիվները նետվում էին նրանց վրա, սև թևերի ուժեղ բախյուններով գետին տապալում կամ քշում հեռու, դեպի անտառ։ Արծվային ճանկերը ճանկռում էին նրանց։ Մյուս արծիվները ճանկեցին թզուկներին, որոնք բարձրացել էին ծառերի կատարներին և, սարսափից, նվաղած, ճոճվում էին այնտեղ։
&nbsp;&nbsp;Քիչ էր մնում խեղճ Բիլբոյին նորից մենակ թողնեին․․․ Նա հազիվ հասցրեց կախվել Դորիի ոտքերից, երբ արծիվը վերջինը նրան բարձրացրեց։ Նրանք խոյացան խառնաշփոթությունից ու հրդեհից վեր։ Բիլբոն կախված էր օդում, նրա թևերը տառացիորեն տեղից դուրս էին գալիս։
&nbsp;&nbsp;― Տիրակալաը քեզ հրամայեց գերիներին բերել Մեծ Խորշը,― գոռաց նա և թռավ։
&nbsp;&nbsp;Առաջին արծիվը Դորիին վերցրեց ճանկերի մեջ և անհետացավ գիշերվա խավարում, Բիլբոյին թողնելով մենակ։ Բիլբոն այն է սկսել էր խորհել՝ ինչ է նշանակում «գերիներ» բառը և արդյոք շուտո՞վ ճագարի փոխարեն ինքը կդառնա արծիվների ընթրիք, երբ արծիվը եկավ իր ետևից, բռնեց բաճկոնից ու վեր խոյացավ։ Այս անգամ ստիպված չեղան հեռու թռչել։ Բիլբոն հայնտվեց լայն խորշում։ Նա պառկել էր ու վախից շունչը պահել։ Այս կողմը ոչ մի արահետ չէր գալիս, այստեղ կարելի էր գալ միայն թռչելով, իսկ այստեիղ՝ այստեղից՝ թռչել ետ կամ թռչել անդունդը։ Մնացած ճամփորդներն արդեն մեջքները ժայռերին հենած նստած էին այնտեղ։
&nbsp;&nbspԱրծիվների Տիրակալը նույնպես այնտեղ էր և զրուցում էր Հենդալֆի հետ։ Դուրս է գալիս, որ ոչ ոք մտադիր չէր Բիլբոյին ուտել։ Կախարդը և գլխավոր արծիվը, ամեն ինչից դատելով, ծանոթ էին և նույնիսկ բարեկամական հարաբերությունների մեջ էին։ Բանն այն է, որ Հենդալֆը, իր զբաղմունքի բերումով հաճախակի լինելով սարերում, մի անգամ արծիվներին ծառայություն էր մատուցել՝ բուժելով նրանց տիրակալի վերքը։ Այնպես որ «գերիներ» նշանակում էր միայն «գոբլինների գերիներ» և ուրիշ ոչինչ։ Նրանց զրույցին ականջ դնելով՝ Բիլբոն հասկացավ, որ հիմա արդեն իրենց վերջնականապես կհեռանան այս զարհուրելի լեռներից։ Հենդալֆը խնդրեց Մեծ արծիվին, որ արծիվները իրեն, թզուկներին ու Բիլբոյին տեղափոխեն որքան կարելի է հեռու․ դա կկրճատեր նրանց ճանապարհը հովիտի միջով։ Սակայն արծիվների Տիրակալը չհամաձայնեց նրանց տանել այնտեղ, ուր մոտակայքում մարդիկ են ապրում։
&nbsp;&nbsp;Քիչ անց դուք կարող էիք տեսնել խարույկի պայծառ, թեժ կրակը ժայռի խորշում և շուրջը գորշ կերպարանքներ․ այդ թզուկներն էին ընթրիք պատրաստում։ Խարույկից խորովածի անուշ բույր էր տարածվում։ Արծիները ժայռի մոտ ցախ բերեցին, ճագար, նապաստակ և ոչխար։ Թզուկները հմտորեն բոլոր պատրաստությունները տեսան։ Բիլբոն այնպես էր թուլացել, որ օգնել չէր կարող, ասենք ընդհանրապես նրանից օգուտ չկար․ նա ճագարներ մորթազերծել, փորոտիքը թափել, միսը կտրատել չգիտեր, որովհետև մսագործը միսը միշտ կտրտած էր բերում նրան՝ միայն խորովիր։ Հենդալֆն էլ պառկեց հանգստանալու։
&nbsp;&nbsp;Այսպես ավարտվեցին արկածները Մառախլապատ Լեռներում։ Շուտով Բիլբոյի ստամոքսը հաճելիորեն ծանրացավ, չնայած սրտի խորքում նա կգերադասեր հաց ու կարագ և ոչ թե փայտիկների վրա խորոված մսի կտորներ։ Նա զգաց, որ քունը տանում է։ Կուչ գալով կոշտ քարերի վրա՝ նա ննջեց և քնեց ավելի պինդ, քան երբևէ իր տանը, փետրե անկողնում։
==ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ==