Changes

Խենթ ու խելառ Վիլլին

Ավելացվել է 1393 բայտ, 02:00, 2 Փետրվարի 2018
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խենթ ու խելառ Վիլլին |հեղինակ = [[Ռոբերտ Բյորնս]] |թարգմանիչ = Երվանդ Սարգսյան...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Խենթ ու խելառ Վիլլին
|հեղինակ = [[Ռոբերտ Բյորնս]]
|թարգմանիչ = Երվանդ Սարգսյան
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Պոեզիա]]
[[Կատեգորիա:Շոտլանդական գրականություն]]
[[Կատեգորիա:Չափածո]]

<poem>
Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ,
Բայց մոտդ փող չկա:

Դու կգնեիր գինի ու ռոմ,
Թե վաճառեիր ջութակդ հին...
Բայց այս թշվառ գաղափարը
Ցավով լցրեց քո հոգին:

- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք...
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....

- Թե վաճառեմ հին ջութակը`
Ձեր խմիչքին ես գերի,
Ու՞մից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:

...

Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը` դուռը բաց,
Ուր անկյունում խելառ Վիլլին,
Ընկերների հետ էր նստած:

Կյանքը կամփոփի հուշերը
Հորձանուտում իր անհուն,
Երբ խենթ ու խելառ Վիլլին
Վերադառնա մի օր տուն:
18
edits