Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

572 bytes removed, 09:33, 10 Փետրվարի 2018
Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիտ էր ապրում: Ոչ թե ինչ֊որ զզվելի, կեղտոտ, խոնավ բնում, որտեղ բոլոր կողմերից որդեր են կախված և գարշելի նամշահոտ է տարածված, և ոչ էլ ավազե չոր բնում, ուր չգիտես որտեղ նստես և ինչ ուտես: Ոչ, դա հոբիտի բույն էր, ուրեմն՝ բարեկարգ:
Բույնը սկսվում էր լուսանցույցի պես անթերի կլոր դռնից, որ ներկված էր կանաչ ներկով և ուղիղ կենտրոնում պղնձե փայլուն բռնակ ուներ: Դուռը դեպի ներս էր բացվում, մի երկար միջանցքի մեջ, որ նման էր երկաթուղային թունելի, բայց առանց ծխի ու մրի, և նույնիսկ շատ բարեկարգ․ այստեղ պատերը փայտամած էին, հատակը սալիկապատ էր ու գորգածածկ, պատերի տակ փայլուն աթոռներ էին դրված և չորս կողմը կեռիկներ էին կախված՝ վերարկուների ու գլխարկների համար, քանի որ հոբիտը հյուրեր շատ էր սիրում: Թունելը գալարվում էր ավելի ու ավելի հեռու և բավականին խորաում խորանում էր, բայց չէր հասնում, իչպես մի քանի մղոնի վրա ապրող շրջակա բնակիչներն էին անվանում Բլուրի ամենախորքը: Թունելի երկու կողմերում դռներ էին, շա՜տ֊շա՜տ, կլոր դռներ: Հոբիտը աստիճաններով բարձրանալ չէր սիրում․ ննջարանները, լողասենյակները, նկուղներն ու մառանները (շա՜տ֊շա՜տ մառաններ), հանդերձարանները (հոբիտը մի քանի սենյակ հատկացրել էր հագուստների պահպանման համար), խոհանոցն ու ճաշասենյակները գտնվում էին միևնույն հարկում և, դեռ ավելին, միևնույն միջանցքում:
Լավագույն սենյակները ձախ թևի վրա էին և միայն դրանք պատուհաններ ունեին՝ կլոր խորադիր լուսամուտներ, որ նայում էին այգուն և դեպի գետն իջնող հեռավոր մարգագետիններին:
Այժմ դուք բավականին բան գիտեք և կարելի է շարունակել:
Ինչպես արդեն ասել եմ, մեր հոբիտի, այսինքն՝ Բիլբո Բեգինսի մայրը առասպելական Բելադոննա Տուկն էր, ծերունի Տուկի, Գետի Այն Կողմում, այսինքն՝ Բլուրի ստորոտով հոսող գետակի մոտ ապրող հոբիտների գլխավորի երեք արժանահիշատակ դուստրերից մեկը: Ասեկոսներ էին պտտվում, իբրև թե հի՜ն֊հին ժամանակներում Տուկերից մեկը էլֆերից է կին առել: Հիմարություններ են, իհարկե, բայց Տուկերի բոլոր սերունների սերունդների մեջ իսկապես էլ ինչ֊որ ոչ լիովին հոբիտային մի բան կար․ ժամանակ առ ժամանակ Տուկերի տոհմից որևէ մեկը գնում էր արկածներ որոնելու: Նրանք շատ նրբանկատորեն անհետանում էին և ընտանիքն էլ ջանում էր կոծկել այդ բանը: Բայց փաստը մնում էր փաստ: Տուկերը այնքան պատվարժան չէին հարավում, որքան Բեգինսները, չնայած, ամենափոքր կասկած անգամ լինել չէր կարող, ավելի հարուստ էին:
Ճիշտ է, չի կարելի ասել, թե Բելադոննա Տուկը միստր Բանգո Բեգինսի հետ ամուսնանալուց հետո երբևէ արկածներ է որոնել: Բանգոն մեր վիպակի հերոսի հայրը, կնոջ համար (մասամբ և նրա փողերով) շքեղ հոբիտական բույն կառուցեց, որից շքեղը չկար ո՛չ Բլուրի ստորոտում, ո՛չ էլ Բլուրի ետևում, ո՛չ էլ Գետի Այն Կողմում, և ապրեցին նրանք այնտեղ մինչև իրենց օրերի վերջը: Եվ, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ Բիլբոն՝ Բելադոննա Տուկի միակ որդին, որ արտաքինով ու վարքագծով իր բարեվայելուչ, պատկառելի հոր ճիշտ պատճենն էր, Տուկիներից ինչ֊որ տարօրինակություն էր ժառանգել, որը դրսևորվելու համար առիթ էր հարկավոր: Այդ առիթը երկար ժամանակ չէր ներկայանում, այնպես որ Բիլբո Բեգինսը հասցրեց մեծահասակ հոբիտ դառնալ, այսպես, հիսունին մոտ: Նա ապրում էր հոբիտական մի հիանալի բնում, որ հայրն էր կառուցել, նույն բնում, որ այնպես մանրամասնորեն նկարագրեցինք այս գլխի սկզբում, և թվում էր, թե նա իր տեղից այլևս չի շարժվի:
— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, սիրելի սըր: Թույլ տվեք… կարծեմ ձեր անունն իմանալու պատիվը չունեմ…
— Ունեք, ունեք, սիրելի սըր, իսկ ես գտիեմ գիտեմ ձերը, միստր Բիլբո Բեգինս, և դուք էլ իմը գիտեք, չնայած չեք էլ հիշում, թե դա ես եմ որ կամ: Ես Հենդալֆն եմ, իսկ Հենդալֆը՝ ես եմ: Տեսեք, թե ուր եմ հասել․ Բելադոննա Տուկի որդին ինձնից գլուխն ազատում է իր «բարի լույսով», կարծես թե ես փողոցներն ընկած կոճակ եմ ծախում:
— Հենդա՜լֆ, ողորմած աստվածներ: Մի՞թե դուք այս թափառական հրաշագործն եք, որ ծերունի Տուկին մի զույգ ադամանդե ճարմանդ էր նվիրել, դեռ դրանք էլ իրենք իրենց կոճկվում էին, բայց արձակվում էին միայն հրամանով: Նա՞, ով ընկերական քեֆերում այնպիսի զարմանալի պատմություններ էր պատմում վիշապների ու գոբլինների, հսկաների ու փրկված արքայադուստրերի, աղքատ այրիների հաջողակ տղաների մասին: Նույն ի՞նքը, որ այնպիսի անկրկնելի հրավառություններ էր կազմակերպում: Ես դրանք հիշում եմ: Ծերունի Տուկը սիրում էր Իվանի օրվա նախօրյակին այդպիսի բաներ սարքել: Ի՜նչ հոյակապ էր: Դրանք դեպի վեր էին թռչում, ասես իսկական վիթխարի հրե շուշաններ, և՛ առյուծի երախ, և՛ ոսկե անձրև և ամբողջ երեկո դրանք մնում էին մթնշաղ երկնքում:
Դուք, հավանական է, արդեն նկատեցիք, որ միստր Բեգինսը բոլորովին էլ այնքան հասարակ չէր, որքան ինքը կցանկանար, ինչպես նաև, որ նա ծաղիկներ շատ֊շատ էր սիրում:
— Աստվա՜ծ իմ, — շարունակեց նա: — Մի՞թե դուք այն նույն Հենդալֆն եք, որի ողորմածությամբ այնքան խելոք պատանիներ ու աղջիկներ ուղևորվեցին արկանծեր արկածներ որոնելու և անհետ կորան գնացին: Ամեն տեսակ արկածներ՝ սկսած ծառեր մագլցելուց մինչև այցելություններ էլֆերին: Նրանք նույնիսկ նավերով լողում էին օտար ափեր: Աստված իմ, այն ժամանակներում ինչքա՜ն հետա… ուզում եմ ասել, դուք կարողանում էիք այն ժամանակ ամեն ինչ գլխի վրա շուռ տալ մեր կողմերում… Ներողություն եմ խնդրում, իսկի մտքովս չէր անցնում, թե դուք դեռևս… աշխատում եք:
— Իսկ ի՞նչ անեմ, — հարցրեց կախարդը: — Դե ահա, այնուամենայնիվ հաճելի է, որ դուք գոնե որոշ բաներ իմ մասին հիշում եք: Համենայն դեպս հիշում եք իմ հրավառությունները: Ուրմեն Ուրեմն այնքան էլ անհուսալի չեք: Դրա համար էլ հանուն ձեր պապի և հանուն խեղճ Բելադոննայի ես ձեզ նվիրում եմ այն, ինչ ինձնից խնդրեցիք:
— Կներեք, բայց ես ձեզնից ոչինչ չեմ խնդրել:
Եվ այս խոսքերի հետ հոբիտը շրջվեց, ծլկեց իր կանաչ կլոր դռնից ներս ու արագ ծածկեց այն, աշխատելով միաժամանակ շատ ուժեղ չշրխկացնել, որպեսզի անքաղաքավարություն չլինի․ այնուամենայնիվ կախարդը մնում է կախարդ:
— Հանուն ինչի՞ ես նրան թեյի հրավիրեցի, — ինքն իրեն հարցերց հարցրեց Բիլբոն մառան մտնելով․ ճիշտ է, ինքը նոր էր նախաճաշել, բայց այդպիսի հուզիչ խոսակցությունից հետո չէր խանգարի խմիչքից, բանից մի կում անել, երկու կտոր կեքսով փորը պնդացնել:
Իսկ Հենդալֆը դեռ երկար կանգնած էր դռան ետևում ու կամացուկ ծիծաղից խեղդվում էր: Հետո մոտեցավ և կանաչ, գեղեցիկ դռան վրա գավազանի սուր ծայրով ինչ֊որ տարօրինակ նշան խզմզեց: Ապա հեռացավ, իսկ հենց այդ ժամանակ Բիլբոն երկրորդ կեքսը կերավ ու սկսեց խորհել այն մասին, թե ինչպիսի ճարպկությամբ խույս տվեց արկածներից:
— Շնորհակալություն, — պատասխանեց կատարելապես զարմացած Բիլբոն:
Իհարկե, նրա պատասխանը տեղին չէր, բայց, ախր, նրան բոլորովին համբերույթունից համբերությունից հանեցին «մերոնք հավաքվում են» բառերը: Հյուրեր նա սիրում էր, բայց սիրում էր ծանոթ հյուրեր և գերադասում էր ինքը հրավիրել: Նրա մտքով մի սարսափելի բան անցավ, որ կեքսը կարեղ է չբավականացնել, և այն ժամանակ ինքը (իսկ նա գիտակցում էր հյուրընկալի իր պարտականությունը և մտադիր էր կատարել ինչ գնով էլ որ լիներ) ստիպված կլիներ առանց կեքսի յոլա գնալ:
— Ներս համեցեք, թեյ խմեք, — վերջապես, իրեն ստիպելով, մի կերպ ասաց նա:
— Տեսնում եմ, Դվալինն ու Բալինն արդեն այստեղ են, — ասաց Կիլին: — Միանանք ազնիվ ընկերախմբին:
«Ընկերախո՜ւմ«Ընկերախո՜ւմբ, — մտածեց միստր Բիլբոն: — Ինչ֊որ ինձ դուր չի գալիս այդ բառը: Գոնե մի րոպե նստեմ, մտքերս ժողովեմ ու մի կում թեյ խմեմ»:
Հազիվ էր նա տեղավորվել անկյունում ու մի կում արել (իսկ չորս թզուկներն այդ ժամանակ նստել էին սեղանի շուրջ և խոսում էին հանքերի, ոսկու, չար գոբլինների, վիշապների անկարգությունների ու էլի շատ ուրիշ բաների մասին, որը նա չէր հասկանում, ասենք չէր էլ ուզում հասկանալ, քանի որ այդ բոլորից արկածների հոտ էր գալիս), երբ հանկարծ՝ զը՜նգ֊ զը՜նգ֊ զը՜նգ֊ զը՜նգ, զանգը նորից հնչեց, և այնպես բարձր, ասես ինչ֊որ չարաճճի հոբիտիկ փորձում էր պոկել այն:
— Էլի մեկը, — աչքով անելով ասաց Բիլբոն:
— Էլի շատ մեկեր, դատեոլվ դատելով զանգից, — նկատեց Ֆիլին: — Մենք նույնիսկ տեսել ենք նրանց, անմիջապես մեր ետևից չորսը գալիս էին:
Խեղճ հոբիտը նախասրահում փլվեց աթոռին, գլուխը ձեռքերի մեջ առավ ու սկսեց խորհել․ ի՞նչ է տեղի ունենում, դեռևս ի՞նչ է տեղի ունենալու և մի՞թե բոլորը կմնան ընթրելու: Այդ միջոցին զանգը առաջվանից ավելի ուժեղ քաշեցին, և Բիլբոն նետվեց դեպի դուռը: Հազիվ էր նա բռնակը պտտել, և առ քեզ, հյուրերն արդեն միջանցքում են, խոնարհվում են ու հերթով կրկնում․ «պատրաստ եմ ծառայելու»: Թզուկներն արդեն ոչ թե չորսն էին, այլ հինգը: Մինչ Բիլբոն տարված էր իր խոհերով, մեկն էլ հասավ: Նրանց կոչում էին Դորի, Նորի, Օրի, Օյն ու Գլոյն: Եվ շուտով երկու մանուշակագույն, մոխրագույն, շագանակագույն ու սպիտակ կնգուղներ կախված էին կեռիկներից, իսկ թզուկները հանդիսավոր անցնում էին ճաշասենյակ, իրենց լայն թաթերը ոսկե և արծաթե գոտիների մեջ խրած: Ճաշասենյակում այժմ իսկապես էլ մի ամբողջ ընկերախումբ էր հավաքվել: Ոմանք էյլ էին պահանջում, մյուսները՝ պորտեր, ինչ֊որ մեկը՝ սուրճ, և բոլորը առանց բացառության՝ կեքս, այնպես որ հոբիտը բոլորովին հալից ընկավ:
Բայց թզուկներն ի պատասխան սկսեցին երգել․
<poem>
Ջարդեք ափսեները, պնակները ջարդեք,

Թող ծռմռվեն դանակ, պատառաքաղ,
Շիշը զարկեք գետնին, սրբիչները նետեք,
Կեղտաջրով թրջվեն պատերը թող:
Բզիկ֊բզիկ արեք սփռոցները, հյուրեր,

Ճարպոտ ճաշը թափեք աթոռներին լաքած,
Կոխորտելով անցեք, ու թող ամենուրեք
Ոսկորներ ու կճեպ լինեն թափված:
Բաժակները բերեք, գավաթները բերեք,

Լցրեք տաշտը տաք ջուր, լցրեք արագ,
Հետո խառնեք լինգով, ջարդափշուր արեք,
Տարեք աղբահորը թափեք դրանք:
Ո՞վ է անգործ այնտեղ, ո՞վ է աչքերը փակում․

Դե շուտ, ձեռքդ մեկնիր ճենապակուն…</poem>
Ոչ մի նման բան ըդհակառակը, բնական է, նրանք թույլ չտվեցին, ընդհակառակը, մի ակնթարթում ամբողջը լվացին ու հավաքեցին, մինչ հոբիտը պտտվում էր խոհանոցում, ջանալով հետևել նրանց: Հետո բոլորը վերադարձան ճաշասենյակ և տեսան, որ Տորինը նստել է, ոտքերը օջախի ճաղերին դրած, ու ծխամորճ է ծխում: Նա չտեսնված մեծության ծխի օղակներ էր բաց թողնում և հրամայում դրանց՝ ուր գնալ․ մերթ խողովակի մեջ, մերթ բուխարու թարեքին դրված ժամացույցի ետևը, մերթ սեղանի տակ, մերթ դեպի առաստաղ, որտեղ նրանք շրջաններ էին գծում: Բայց Տորինի օղակն ուր էլ որ թռչեր, Հենդալֆն ավելի ճարպիկ էր գտնվում: Փո՜ւֆ, նա իր կարճլիկ կավե ծխամորճից ավելի փոքր օղակ էր արձակում, և վերջիսն վերջինս լողում էր Տորինի յուրաքանչյուր օղակի միջով: Դրանից հետո Հենդալֆի օղակը կանաչում էր, վերադառնում տիրոջ մոտ և սավառնում նրա գլխավերևում: Այդ օղակներից մի ամբողջ ամպ գոյացավ, և սենյակի կիսախավարում Հենդալֆը խորհրդավոր ու իսկական կախարդական տեսք ստացավ: Բիլբոն կանգնել և հիանում էր․ օղակներ բաց թողնել ինքն էլ էր սիրում և հիմա ամոթից կարմարել կարմրել էր, հիշելով, թե ինչպես էր նախորդ օրն առավոտյան պարծենում իր օղակներով, որ քամին տանում էր Բլուրի ետևը:
— Իսկ հիմա անցնենք երաժշտությանը, — ասաց Տորինը: — Բերեք գործիքները:
Կիլին ու Ֆիլին վազելով բերեցին փոքրիկ ջութակները, Դորին, Նորին և Օրին թևերի տակից հանեցին սրինգները, Բոմբուրը նախասենյակից քարշ տվեց թմբուկը, Բիֆուրն ու Բոֆորը նույնպես դուրս գնացին ու վերադարձան կլարնետներով, որ հանվելիս թողել էին ձեռնափայտերի հետ․ Դվալինն ու Բալինը միաժամանակ ասացին․ «Ներեցեք, ես իմ գործիքը մոռացել եմ նախամուտքում»:
— Իմն էլ վերցերքվերցրեք, — ասաց Տորինը:
Նրանք մի կերպ քարշ տվեցին իրենց բոյին երկու վիոլա և Տորինի՝ կանաչ կտորի մեջ փաթաթած տավիղը․ տավիղը ոսկուց էր ու գեղեցիկ, և երբ Տորինը խփեց լարերին, բոլորն էլ նվագեցին ու այնպիսի մի անսպասելի քաղցրալուր, մեղեդային երաժշտություն հորդեց, որ Բիլբոն ամեն ինչ մոռացավ․ մտքով թռավ անծանոթ երկրներ, այնտեղ, ուր երկնքում օտար լուսին էր կախված՝ Գետից Այն Կողմ և Բլուրի մոտ գնտվող գտնվող հոբիտյան բնից շատ հեռու: Բլուրի լանջին գտնվող պատուհանից սենյակ թափանցեց մթությունը, օջախի կրակը (դեռևս ապրիլ ամիսն էր) սկսեց հանգել, իսկ նրանք դեռ նվագում էին ու նվագում, և Հենդալֆի մորուքի ստվերը օրորվում էր պատի վրա:
Սենյակը խավարով լցվեց, օջախը հանգավ, ստվերներն անհետացան, իսկ թզուկները շարունակում էին նվագել: Եվ հանկարծ, նախ մեկը, հետո մյուսը, խուլ սկսեցին երգել թզուկների խորհրդավոր երգը, որ երգում էին իրենց հնագույն բնակատեղիների խորհրդավոր լռության մեջ: Ահա մի հատված նրանց երգից, եթե միայն բառերն առանց մեղեդու կարող են երգի նման լինել․
<poem>
Կապույտ լեռներից, մշուշից անդին

Քարավանները կձգվեն անթիվ
Դեպի որջերը, քարանձավները,
Որտեղ գանձերն են երկիր֊հեքիաթի:
Կախարդ թզուկներն անցյալում այդտեղ

Միշտ վառ են պահել կանթեղ ու անթեղ,
Մետաղ են ձուլել, ադամանդ, սուտակ
Եվ այդ գանձերը պահել են անթաղ:
Նրանք բանել են էլֆ֊արքայի մոտ,

Նրանք բանել են անխոնջ ու հմուտ,
Նրանց պատրաստած զարդերը չքնաղ
Լուսավորել են անձավները մութ:
Արքայավայել քեֆեր են արել,

Տավիղի ոսկի լարերն են լարել,
Հնչել է երգը ընդերքում հողի,
Հնչել են նոր ու անսովոր բառեր:
Սակայն ծառերը խենթ շառաչեցին,

Եվ քամիները խուլ հառաչեցին,
Կրակը շողաց լեռների վրա,
Հրդեհվեց նոճու անտառը անծիր:
Զանգեր հնչեցին տագնապով․ ահով,

Գետինը ճեղքվեց ու լցվեց մահով,
Վիշապը դաժան և անզիջում էր․
Տները դարձան մոխրակույտ ու հուր:
Եվ թզուկները, հույսները հատած,

Երկնային պատժի սարսափով պատած,
Մտան ընդգետնյա պալատները խոր,
Նրանց հետ կորան գանձերը անդարձ:
Կգնանք կապույտ լեռներից անդին,

Կանցնենք ճամփաներ ու գետեր անթիվ․
Որ հավատարիմ մնանք մեր խոսքին,
Որ մեր թշնամուց խլենք ոսկին:</poem>
Եվ նրանց լսելով՝ հոբիտը զգաց, թե ինչպես իր մեջ ծնվում է սերը դեպի գեղեցիկ իրերը՝ արարված հրաշարգործությամբ հրաշագործությամբ և հմուտ ձեռքերով, կատաղի ու խանդոտ սեր, հրապուրանք, որ ապրում է բոլոր թզուկների սրտերում: Եվ նրա մեջ արթնացավ ինչ֊որ տուկյան մի բան, նա ցանկություն ունեցավ տեսնելու հսկայական լեռները, լսելու սոճիների սոսափն ու ջրվեժների աղմուկը, լինելու քարայրներում և ձեռնափայտի փոխարեն սուր կրելու: Նա դուրս նայեց պատուհանից: Մութ երկնքում ծառերի վրա փայլում էին աստղերը: Նա մտածեց մթին քարայրներում շողշողացող թզուկների թանկարժեք իրերի մասին: Հանկարծ Գետի Այն Կողմում անտառի վրա կրակը երկինք բարձրացավ (երևի ինչ֊որ մեկը խարույկ էր վառել), և Բիլբոն պատկերացրեց, թե ինչպես կողոպտիչ վիշապները գրավում են իր խաղաղ Բլուրը և շուրջն ամեն ինչ կրակի մատնում: Նա ցնցվեց և իսկույն դարձավ նորից սովորական միստր Բեգինսը, Բեգ֊Էնդից, որը գտնվում էր Բլրատակում:
Բիլբոն վեր կացավ: Ամբողջ մարմնով դողում էր: նա Նա տատանվում էր, չգիտեր ինչ աներ, ոչ այն է լամպը բերեր, ոչ այն է ձևացներ, թե գնում է լամպը բերելու, իսկ ինքը թաքնվեր մառանում, գարեջրի տակառների արանքում ու դուրս չգար, մինչև թզուկները գնային: Բայց այդ պահին նա հանկարծ նկատեց, որ երգն ու երաժշտությունը լռել են, բոլոր թզուկներն ակնապիշ իրեն են նայում, և նրանց աչքերը փայլատակում են խավարում:
— Այդ ո՞ւր, — ձայն տվեց նրան Տորինը այնպիսի տոնով, որից պարզ զգացում էր, որ նա Բիլբոյի մտադրությունները կռահում է:
Նա շունչ առավ, հոբիտին հնարավորություն տալով ինչպես հարկն է քաղաքավարական խոսքեր ասելու, բայց խեղճ Բիլբո Բեգինսը ասվածն ընդունեց բոլորովին էլ ոչ որպես գովեստ: Նա շարժեց շրթունքները, փորձելով ժխտել «խիզախ» և, որ ավելի վատ էր, «դավադրության եղբայրակից» բառերը, բայց այնպես հուզվեց, որ չկարողացավ նույնիսկ մի ծպտուն հանել: Դրա համար էլ Տորինը շարունակեց․
— Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեր պլանները, գործելու եղանակներն ու միջոցները, մեր գաղտնի մտադրություններն ու հնարքները: Շատ շուտով, մինչև լույսը բացվելը, մենք ճանապարհ կընկնենք, մեր ճամփան երկար կլինի, ճանապարհորությունճանապարհորդություն, որից մեզանից ոմանք, հնարավոր է նույնիսկ բոլորը, բացի, հասկանալի է, մեր բարեկամից և խորհրդատուից՝ հնարամիտ հրաշագործ Հենդալֆից, կարող են չվերադառնալ: Եկել է հանդիսավոր պահը: Մեր նպատակը, ինչպես ենթադրում եմ, բոլորիս հայտնի է: Բայց հարգելի միստր Բեգինսին, իսկ գուցեև կրտսեր թզուկներից (կարծում եմ չեմ սխալվի, եթե տամ Կիլիի և Ֆիլիի անունները) որևէ մեկին ներկա պահի իրադրությունը կարող է որոշ բացատրությունների պահանջ ներկայացնել:
Այդպիսին էր Տորինի ոճը: Չէ՞ որ նա կարևոր դեմք էր: Եթե նրան չընդհատեին, նույն ոգով անվերջ կշարունակեր, մինչև որ բոլորովին շնչակտուր լիներ, բայց այդպես էլ հասարակությանը ոչ մի նոր բան չէր հաղորդի: Սակայն ամենակոպիտ ձևով ընդհատեցին: Խեղճ Բիլբոն այլևս չկարողացավ դիմանալ: «Կարող են չվերադառնալ» բառերը լսելիս նա զգաց, որ կոկորդում ճիչ է հավաքվում, և այդ ճիչը, վերջապես, դուրս թռավ սուր, իսկական թունելից դուրս սուրացող շոգեքարշի սուլոցի նման: Բոլոր թզուկները տեղներից վեր թռան, և սեղանը շուռ եկավ: Իր կախարդական գավազանի ծայրին Հենդալֆը երկնագույն կրակ վառեց, և դրա առկայծող լույսի տակ բոլորը տեսան, որ խեղճ հոբիտը չոքել է օջախի առջև փռված գորգի վրա և դողդողում է ինչպես դոնդող: Հանկարծ նա բերանքսիվայր փլվեց հատակին մի հուսահատ վայնասունով․ «Կայծակը սպանեց, կայծակը սպանեց», — և երկար ժամանակ նրանից ուրիշ ոչինչ իմանալ չկարողացան: Թզուկները բարձրացրին նրան ու տարան հարևան հյուրասենյակը, աչքից հեռու, պառկեցրին բազմոցի վրա, կողքը մի բաժակ ջուր դրեցին, իսկ իրենք վերադարձան իրենց «մութ գործերին»:
— Իսկ իմ կարծիքով որջը շատ ընդարձակ է,— ձայն տվեց Բիլբոն (որը երբեք վիշապների հետ չէր առնչվել, իսկ ինչ վերաբերում է որջերին, ապա նա ծանոթ էր միայն հոբիտների բներին): Նա նորից տաքացավ ու տարվեց տեղի ունեցածով և մոռացավ, որ ավելի լավ է լռել: Նա պաշտում էր բոլոր տեսակի քարտեզները, նա ինքը իր նախասենյակում կախել էր շրջակայքի մեծ քարտեզը, որտեղ զբոսանքի նրա սիրելի ուղիները նշված էին կարմիր թանաքով: — Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ հսկայական դուռը թաքցնել որևէ մեկից, ով էլ որ նա լինի, նույնիսկ եթե վիշապը վրիպել է ու չի տեսել, — հարցրեց նա: Մի՛ մոռացեք, որ նա ընդամենը մի փոքրիկ հոբիտ էր:
— Ամենատարբեր ձևերով, — պատասխանեց Հենդալֆը: — Բայց թե ինչպես են թացրել թաքցրել հատկապես այդ դուռը, մենք չենք իմանա, մինչև մեր սեփական աչքերով չտեսնենք: Որքան ես կարող եմ հասկանալ քարտեզի վրա եղած մակագրություններից, դուռը հուսալիորեն կողպված է և ձուլվում է Սարի հետ: Թզուկների մոտ ըդունված ձև է, եթե չեմ սխալվում:
— Չեք սխալվում, — հաստատեց Տորինը:
— Ամենից առաջ ես կուզենայի ավելի շատ բան լսել բուն գործի մասին, — ասաց հոբիտը (նրա գլխում ամեն ինչ խառնվեց, ստամոքսում սառնոթյուն զգաց, բայց նա, որպես Տուկերի իսկական հետնորդ, որոշեց չնահանջել): — Այսինքն՝ ոսկու և վիշապների մասին, և բոլոր մնացած բաների մասին, և թե ինչպես է ոսկին հայտնվել այնտեղ, ումն է այն, և այլն:
—Ողորմած — Ողորմած տեր,— ասաց Տորինը:— Մի՞թե դուք քարտեզները չտեսաք: Մեր երգը չլսեցիք: Մի՞թե այդ մասին չենք խոսում մի քանի ժամ շարունակ:
— Եվ, այունամենայնիվ, ես ուզում եմ ամեն ինչ մանրամասնորեն ու հերթականությամբ նորից լսել, — համառությամբ ասաց Բիլբոն գործարար տեսք ընդունելով (սովորաբար նախանշված նրանց համար, ովքեր փորձում էին նրանից դրամ պարտք վերցնել) և ամեն կերպ ջանալով խելացի, շրջահայաց, պատկառելի մասնագետ երևալ, Հենդալֆի երաշխավորությունն արդարացնելու համար: — Ես կուզենայի նաև ավելի մանրամասն լսել վտանգի աստիճանների, չնախատեսված ծախսերի մասին, այն մասին, թե ինչքան ժամանակ է հատկացվում այդ ամբողջ ձեռնարկումի համար, հատուցման մասին և այլն, և այլն:

Դա նշանակում էր․ «Ինձ ի՞նչ կհասնի: Եվ ողջ֊առողջ կվերադառնա՞մ արդյոք»:
— Դե լավ, թող այդպես լինի, — ասաց Տորինը: — Սրանից շատ տարիներ առաջ, իմ պապ Տրորի օրոք, մեր ընտանիքին Հեռավոր Հյուսիսից քշեցին, և նա ողջ ունեցվածքով ու աշխատանքի գործիքներով ստիպված եղավ փոխադրվել քարտեզի վրա նշված Սարի մոտերքը: Այդ Սարով, որ մի ժամանակ հայտնաբերել էր իմ վաղեմի նախնի Տրեյն Ավագը, մեր ցեղի թզուկները լրջորեն են զբաղվել․ փորել են լայնքով ու երկայնքով, ընդարձակել բնակատեղերն ու արհեստատնոցները, ընդ որում, ինչպես ես եմ հասկանում, բավական շատ ոսկի ու թանկարժեք քարեր են գտել: Ինչ եղել է, չի եղել, համենայն դեպս նրանք առասպելական հարստության տեր են դարձել ու փառաբանվել, և իմ պապը դարձել է Սարտակի թագավորը, և նրան շատ հարգել են մարդիկ, որոնք սկզբում ապրում էին Հարավում, բայց աստիճանաբար վերաբնակեցվեցին Արագահոս գետի վերին մասերում, ընդհուպ մինչև Սարի հովանու տակ գտնվող Հովիտը: Այդ ժամանակ էլ նրանք կառուցեցին ուրախ քաղաք Դեյլը: Նրանց կառավարիչները միշտ հրավիրում էին մեր դարբիններին և առատ վարձատրում, նույնիսկ ավելի պակաս հմուտներին: Հայրերն իրենց որդիներին ուղարկում էին մեզ մոտ սովորելու և առատորեն վճարում, հատկապես ուտելեղեններով, այնպես որ մենք մեզ նեղություն չէինք տալիս վարել֊ցանելու և, առհասարակ, սննդամթերք հայթայթելու: Դրանք երանելի օրեր էին, և նույնիսկ մեզանից ամենաչունևորները ավելրոդ ավելորդ դրամ ու ազատ ժամանակ ունեին այնքան, որ սկսեցին գեղեցիկ իրեր պատրաստել հենց այնպես, սեփական հաճույքի համար: Էլ չեմ խոսում զարմանալի կախարդական խաղալիքների մասին, որոնցից հիմա աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Իմ պապի ապարանքները տառացիորեն տրաքվում էին ամեն տեսակ զենքերից, թանկագին քարերից, դրվագազարդ առարկաներից ու սափորներից: Իսկ Դեյլի խաղալաիքների խաղալիքների տոնավաճառը համարվում էր Հյուսիսի հրաշքը: Այս բոլորն էլ, անկասկած, գրավեց Վիշապի ուշադրությունը: Վիշապները, ինչպես հայտնի է, ոսկի ու թանկարժեք իրեր են գողանում մարդկանցից, էլֆերից, թզուկներից, որտեղ և ինչպես միայն կարող են, ու իրենց ավարտը ավարը պահպանում են մինչև կյանքի վերջը (իսկ վիշապները իրականում ապրում են հավերքհավերժ, եթե, իհարկե, նրանց չեն սպանում), բայց երբեք չեն օգտագործում նույնիսկ ամենաէժան մատանին: Անձամբ իրենք ոչ մի բան անելու ընդունակ չեն, նույնիսկ իրենց զրահի մի թուլացած թեփուկն ամրացնել չեն կարող: Այն ժամանակ Հյուսիսում վիշապները շատ բազմացան, իսկ ոսկին, ինչպես երևում է, քանի գնաց քչացավ, որովհետև թզուկներից ոմանք փախան Հարավ, ոմանք ոչնչացան, և սնանկացման ու ամայացման պատկերն ավելի ու ավելի սպառանլի չափեր ընդունեց: Այսպես, ուրեմն, այնտեղ բոլորից էլ ագահ, ուժեղ ու զզվելի մի օձ կար, անունը Սմոգ: Մի անգամ Հյուսիսից մի խուլ թնդյուն լսեցինք, որ նման էր փոթորիկի ոռնոցի, և Սարի բոլոր սոճիները տնքացին ու ճռնչացին քամուց: Այն թզուկները, որ բաց երկնքի տակ էին գտնվում և ոչ թե Սարի ընդերքում (բարեբախտաբար ես նրանց թվում էի), հեռվից տեսան, թե ինչպես Վիշապը, ամբողջովին բոցերով պատած, վայրէջք կատարեց մեր Սարի վրա, հետո ցած իջավ, սողաց մինչև անտառ ու վառեց այն: Այդ ժամանակ Դեյլում բոլոր զանգերը ղողանջեցին, և զինվորներն արագ զինվեցին: Թզուկները նետվեցին դեպի Գլխավոր դարպասը, բայց Վիշապն այնտեղ նրանց էր սպասում: Նրանցից ոչ ոք չփրկվեց: Գետը տապից եռ էր գալիս, մշուշը պատել էր Դեյլը: Ադ Այդ մշուշի մեջ Վիշապը հարձակվեց ռազմիկների վրա և համարյա բոլորին կոտորեց․ սովորական տխուր պատմություն, որը, ավա՜ղ, այն տարիներին հազվադեպ չէր: Հետո Վիշապը ետ դարձավ դեպի Սար, Գլխավոր դարպասից ներս սողաց և բոլոր փողոցներն ու նրբանցքները, նկուղները, առանձնատներն ու պատշգամբները մաքրեց բնակիչներից: Եվ երբ Սարում ոչ մի կենդանի թզուկ չմնաց, Սմոգը ամբողջ գանձը վերցրեց իրեն: Երևի նա, ինչպես ընդունված է վիշապների մոտ, այդ գանձը դիզել է ամենահեռավոր մի քարանձավում և, գլուխը թալանած ոսկու վրա դրած, այդ օրվանից քնել: Գիշերները նա Գլխավոր դարպասից դուրս էր սողում, առևանգում Դեյլի բնակիչներից և ուտում, այնպես որ Դեյլը աստիճանաբար անկում ապրեց, իսկ բնակչության մի մասը ոչնչացավ, մի մասն էլ ցրվեց: Իսկությունը չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, հազիվ թե որևէ մեկը համարձակվի Սարին մոտիկ ապրել: Թե ապրեն էլ, երևի, լճի մոտերքում: Մենք՝ այդ օրը փրկված մի բուռ թզուկներս, նստել էինք ապաստարանում և, Սմոգին անիծելով, մեր բախտն էինք լալիս: Հանկարծ ներս մտան հայրս ու պապս՝ խանձված մորուքներով: Նրանք շատ մռայլ էին ու խոսելու անտրամադիր: Երբ ես հարցրի, թե նրանց ինչպես է հաջողվել ողջ մնալ, նրանք ինձ պատվիրեցին սսկվել և ասացին, որ ժամանակին ամեն ինչ կիմանամ: Հետո մենք հեռացանք այդ վայրերից ու թափառում էինք տեղից տեղ՝ փորհաց աշխատելով, ինչպես կարողանում էինք․ պատահում էր, որ նույնիսկ դարբնի արհեստի էինք ձեռք զարկում, կամ աշխատում էինք ածխահորերում: Բայց մեզանից գողացած գանձերի մասին երբեք չէինք մոռանում: Եվ նույնիսկ հիմա, երբ խոստովանում եմ, մենք որոշ բան ետ ենք գցել սև օրվա համար և այլևս կարիքի մեջ չենք (այստեղ Տորինը շոյեց վզից կախված ոսկե շղթան), դեռևս լի ենք դրանք վերադարձնելու և Սմոգից վրեժ լուծելու վճռականությամբ՝ եթե հաջողվի:
Ես հաճախ էի գլուխ կոտրում այն բանի վրա, թե հայրս ու պապս ինչպես են փրկվել: Այժմ հականում եմ, որ նրանք իմացել են կողամուտքի տեղը, որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտեր: Ըստ երևույթին հենց նրանք էլ կազմել են քարտեզը, և ես կուզեի իմանալ, թե ինչ հնարքով է այն հափշտակել Հենդալֆը, և ինչու չի հասել ինձ՝ օրինական ժառանգիս:
Բիլբոն այդ երգի տակ քնեց և գարշելի երազներ տեսավ: Երբ արթնացավ, արդեն վաղուց լուսացել էր:

==ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ==
Բիլբոն աշխուժորեն վեր թռավ, խալաթը հագավ և մտավ ճաշասենյակ: Ոչ մի շունչ չկար: Այնտեղ նա տեսավ միայն առատ և հապճեպ նախաճաշի հետքեր: Սենյակում ամեն ինչ տակունվրա տակնուվրա էր արված, խոհանոցում կեղտոտ ամանների կույտեր էին, համարյա բոլոր կաթսաներն ու թասերը կեղտոտ էին: Բիլբոն տխրությամբ համոզվեց, որ երեկոյան խնջույքը վատ երազ չէր: Բայց և թեթևություն զգաց, տեսնելով, որ հյուրերն ուղևորվել են՝ ժամանակ չգտնելով իրեն արթնացնելու («նույնիսկ շնորհակալություն չասացին»,— մտածեց նա): Միևնույն ժամանակ Բիլբոն մի քիչ հիասթափություն էր ապրում և ինքն էլ զարմացավ իր հիասթափության վրա: «Հիմար չլինես, Բիլբո Բեգինս,— ինքն իրեն համոզում էր նա,— քո տարիքում արժե՞ արդյոք մտածել վիշապների ու հեքիաթային զանազան անհեթեթությունների մասին»:
Եվ նա հագավ գոգնոցը, սալօջախը վառեց, ջուր եռացրեց ու արագորեն լվաց ամբողջ աման֊չամանը: Խոհանոցում տնավարի մի լավ նախաճաշելուց հետո միայն անցավ ճաշասենյակը կարգի բերելուն: Արևն արդեն փայլում էր ողջ պայծառությամբ, մուտքի դուռը կրկնակի վրա բաց էր, գարնանային գոլ զեփյուռը տուն լցվեց: Բիլբոն սկսեց բարձր սուլել և բոլորովին մոռացավ երեկվա երեկոն: Նոր֊նոր նա պատրաստվում էր նստել ճաշասենյակում, բաց պատուհանի առջև, ու երկրորդ անգամ կարգին նախաճաշել, երբ հանկարծ հայտնվեց Հենդալֆը:
Հազիվ էին նրանք հեռացել խորտկարանից, երբ ետևներից հասավ Հենդալֆը, որ, սպիտակ, սքանչելի ձին հեծած, կատարելապես հրաշալի տեսք ուներ: Նա Բիլբոյին մի կապոց թաշկինակ էր բերել, սիրած ծխամորճն ու ծխախոտը: Խումբը ուրախ֊ուրախ շարունակեց ճանապարհը: Ճանապարհորդներն ամբողջ օրը զանազան զվարճալի պատմություններ էին պատմում, երգեր երգում և լռում էին միայն մի փոքր հաց ուտելու համար, դադարների ընթացքում: Եվ չնայած դա այնքան էլ հաճախ չէր պատահում, որքան Բիլբոն կուզեր, բայց, այնուամենայնիվ, քիչ֊քիչ կյանքը դուր էր գալիս: Եվ մտածում էր, որ արկած ասվածն էլ վատ բան չէ:
Սկզբում նրանք անցնում էին հոբիտների տիրությովտիրույթով, որ լայնարձակ, բարեկարգ երկիր էր, հիանալի ճանապարհերով, հարգարժան ժողովրդով բնակեցված․ ժամանակ առ ժամանակ հանդիպում էր որևէ թզուկ կամ ֆերմեր, որ շտապում էին իրենց գործին: Հետո սկսվեցին այնպիսի տեղանքներ, որտեղ բնակիչները խոսում էին անծանոթ լեզվով և երգում երգեր, որ Բիլբոն առաջներում լսած էլ չկար: Վերջապես նրանք խորացան Անապատային Երկիրը, որտեղ արդեն ոչ բնակիչներ էին հանդիպում, որ պատնդոկներ, ճանապարհներն էլ գնալով ավելի ու ավելի էին վատանում: Առջևում միգապատ լեռներ նշմարվեցին, մեկը մյուսից բարձր, որ խիտ անտառներով ծածկված լինելու պատճառով սև էին թվում: Լեռների վրա տեղ֊տեղ երևացին հինավուրց ամրոցներ, այնքան չարագուշակ տեսքով, ասես դրանք վատ մարդիկ էին կառուցել: Շրջապատում ամեն ինչ մռայլ դարձավ, քանի որ եղանակը հանկարծ փչացավ, ցրտեց ու խոնավացավ: Ստիպված էին գիշերել որևէ պատահական տեղում:
— Արի ու բան հասկացիր՝ հունիսը քթներիս տակ է, — փնթփնթաց Բիլբոն․ նրա պոնին գյուղական ճանապարհով չլմփացնելով գալիս էր թափորի վերջից: Երեկոն իջնում էր, թեյի ժամն անցել էր, ամբողջ օրն անդադար անձրև էր մաղում, կնգուղից ջուրը հոսում էր աչքերի մեջ, թիկնոցը մինչև վերջին թելը թրջվել էր, պոնին հոգնել էր ու սայթաքում էր քարերի վրա: Ճանապարհորդներն անտրամադիր էին և լուռ:
Քամի բարձրացավ, ափերի ուռենիներն օրորվեցին ու խշշացին: Բարեբախտաբար հնադարյան քարե կամուրջն անվնաս էր, ու նրանք հարկարդված չեղան ծանծաղուտով անցնել, թե չէ գետն անձրևներից վարարել էր և աղմուկով ցած էր սլանում լեռներից ու բլուրներից:
Երբ, վերջապես, նրանք հայտնվեցին մյուս ափին, բոլորովին մթնեց: Քամին ամպերը ցրեց, լուսինը դուրս եկավ: Նրանք ձիերից իջան, և Տորինը ինչ֊որ բան մռթմռթաց ընթրիքի ու գիշերելու համար մի չոր տեղ գնտլու գտնելու մասին: Եվ միայն այդ ժամանակ նկատեցին, որ Հենդալֆը չկա: Նա ամբողջ ճանապարհին իրենց հետ էր, բայց այդպես էլ չասելով՝ մասնակցո՞ւմ է արշավանքին, թե ուղղակի ժամանակավորապես ուղեկցում է: Նա բոլորից շատ էր ուտում, բոլորից ավելի շատ էր խոսում ու բոլորից էլ բարձր էր ծիծաղում: Իսկ հիմա ուղղակի մեկից֊մեկ չքվել է և վերջ:
— Այն էլ այն ժամանակ, երբ մեզ այնքան հարկավոր էր հրաշագործը, — տնքացին Դորին ու Նորին (նրանք համամիտ էին հոբիտի հետ, որ պետք է ուտել ճիշտ ժամանակին, հաճախակի և որքան կարելի է շատ):
Հետո հանկարծ պոնիներից մեկը չգիտես ինչից խրտնեց ու փախավ: Չկարողացան բռնել, նա նետվեց գետը: Փորձելով պոնին ջրից հանել՝ Ֆիլին ու Կիլին քիչ էր մնում խեղդվեին, իսկ բեռը ջուրը տարավ: Այնտեղ, հակառակի պես, մթերքի առավել մեծ մասն էր, դրա համար էլ նրանց աղքատիկ ընթրիք էր սպասում և էլ ավելի աղքատիկ նախաճաշ:
Նրանք այսպես մռայլ, թրջված նստել ու փնթփնթում էին, իսկ Օյնն ու Գլոյնը շարունակում էին բզբզել խարույկն ու իրար հայհոյել: Բիբլոն Բիլբոն տխրությամբ խորհում էր այն մասին, որ արկածները բոլորովին էլ մայիսյան շողշողուն զվարճալի զբոսանքներ չեն: Եվ հանկարծ Բալինը, որ գիշերապահն էր, բղավեց․
— Նայեք, այնտեղ կրակ է երևում:
Քիչ հեռվում սևին տվող մի բլուր էր երևում, որ տեղ֊տեղ բավական խիտ ծածկված էր ծառերով: Ծառերի թավուտում իսկապես կրակ էր փյլփլում՝ փայլփլում՝ կարմրավուն, տաքուկ, ասես խարույկի կամ ջահի լույս լիներ:
Նրանք նայեցին, նայեցին ու սկսեցին վիճել: Մեկն ասում էր՝ «այո», մեկն ասում էր՝ «ոչ»: Ոմանք կողմնակից էին, որ գնան և ուղղակի տեսնեն, թե դա ինչ բան է, հո սրանից էլ վատ չէր լինելու: Ուրիշները համոզում էին՝ «Տեղանքը մեզ անծանոոթ է, լեռներն էլ չափազանց մոտիկ են: Ինչքան քիչ հետաքրքրասիրություն ցուցաբերենք ճանապարհին, այնքան քիչ կլինի փորձանքի մեջ ընկնելու հավանականությունը»:
Երեք վիթխարի հսկաներ նստել էին հաճարենու գերաններից վառած խարույկի շուրջը: Նրանք փայտե երկար շամփուրներով ոչխարի միս էին խորովում և լիզում յուղոտ մատները: Օդում չտեսնված ախորժալի բույր էր տարածվել: Կողքը ինչ֊որ համեղ բանով մի տակառիկ էր դրված, և հսկաները գավաթները լցնելով խմում էին: Դրանք տրոլներ էին: Այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող: Նույնիսկ Բիլբոն, չնայած իր ճգնավորական կյանքին, իսկույն գլխի ընկավ, թե նրանք ովքեր են՝ նրանց կոպիտ, անտաշ մռութներից, հսկայատիպ չափերից, քարե ոտքերից և, գլխավորը, նրանց խոսակցությունից, որ բոլորովին բարձրաշխարհիկի նման չէր:
— Երեկ ոչխարի միս, էսօր ոչխարի միս, երևում է էգուց էլ, արևս մեռնի, սիտպված պիտի էդ գրողի տարած ոչխարի մսիը միսը խժռենք, — ասաց տրոլներից մեկը:
— Գոնե մի կտոր մարդու թեկուզ նեխած միս լիներ,— արձագանքեց երկրորդը: — Եվ էդ պնդաճակատ Վիլյամը ինչի համար մեզ քարշ տվեց էս կողմերը: Խմելիքն էլ է վերջանում, — ավելացրեց նա Վիլյամի արմունկը բոթելով հենց այն պահին, երբ վերջինս գավաթից կում էր անում:
― Դեղին գուլպաներովն է,― ասաց Բերտը։
― Հիմարություն, մոխարգույնմոխրագույն,― լսվեց Վիլյամի ձայնին նման ձայնը։
― Ես դիտմամբ միտս եմ պահել՝ դեղին,― պնդեց Բերտը։
― Ճիշտ է, դեղին,― հաստատեց Վիլյամը։
― Բա էլ ի՞նչ ես ասում՝ մոխարգույնմոխրագույն,― վրդովվեց Բերտը։
― Ես չեմ ասել։ Դա Թոմն ասաց։
― Շուտ հեռանանք այստեղից, զզվելի հոտ է գալիս,― թախանձեց Ֆիլին։
Նրանք դուրս տարան ոսկով լի կճուճները և այն մթերքը, որ ուտելու համար պիտանի էր երևում։ Նաև մի լիքը տակառիկ էյլ։ Նրանք արդեն բնավ էլ դեմ չէին նախաճաշելուն և չարհամարհեցին տրոլների ամբարած սննդամթերքը։ Ախր նրանց ուտելեղեն շատ քիչ էր մնացել։ Թզուկները կուշտ հաց ու պանիր կերան, ուզածի չափ էյլ խմեցին և խանձողների վրա խոզի ապխտած միս խորովեցին։ Հետո պարկեցին պառկեցին քնելու։ Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այդպիսի գիշերից հետո քնելը մեղք չէ։ Համարյա մինչև երեկո հանգստանալուց հետո բերեցին պոնիներին, բարձեցին ոսկու կճուճները, տեղափոխեցին ու գետի երկայնքով գնացող արահետից ոչ հեռու հորեցին։ Նրանք տեղը տեղին կախարդեցին այդ վայրը և համայական խոսքեր արտասանեցին, հույս ունենալով, որ ոսկու համար կվերադառնան այստեղ։ Այս գործը վերջացնելով, հեծան պոնիները և նորից դանդաղ, մանրավարգ գնացին արևելք տանող ճանապարհով։
― Այդ ո՞ւր էիք կորել, եթե գաղտնիք չէ,― ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆից։
― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։

==ԴԱԴԱՐ==
― Դուք ընդհուպ մոտեցել եք, ինչպես հավանաբար մեզանից մի քանիսին հայտնի է, Վայրի Երկրի սահմաններին։ Ինչ֊որ տեղ առջևում թաքնվում է Ռիվենդելի գեղատեսլի հովիտը, այնտեղ, Ընտանեկան Վերջին Հանգրվանում ապրում է Էլրոնդը։ Ես իմ ծանոթների միջոցով լուր եմ ուղարկել նրան, և մեզ սպասում են։
Դա շատ հաճելի ու մխիթարական հնչեց, բայց դեռ հարկավոր էր հասնել այնտեղ, իսկ Ընտանեկան Վերջին Հանգրվանի ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Տեղանքը աստիճանաբար բարձրանում էր դեպի մոտակա լեռների ստորոտը։ Նրա միօրինակությունը ոչինչ չէր խախտում․ ոչ ծառեր կային, ոչ ծեպեր, ոչ բլուրներ, միայն հավամրգի գույնի փշրվող ժայռերով ընդարձակ լանջն էր,որ տեղ֊տեղ ծածկված էր ջրի գոյության մասին վկայող խոտի ու մամուռի կանաչ խալերով։
«Հը՜մ, էլֆերի հոտ է գալիս»― մտածեց Բիլբոն և նայեց աստղերին։ Դրանք առկայծում էին վառ երկնագույն լույսով։ Եվ այդ պահին ծառերի միջից անսպասելի, ասես ծիծաղի պոռթկում, հնչեց երգը․
<poem>
Այդ ի՞նչ եք անում,

Ո՞ւր եք վռազում,
Հոգնել եք, ու ձեր
Ձիերն են հոգնել,
Իսկ շուրջն ամենուր
Ջրանցքներ են խոր
Հա՛֊հա՛֊հա՛։
Եկեք լսեք դուք մեզ

Ու մնացեք մեզ հետ,
Բլիթներն արդեն
Պատրաստ են, տեսեք։
Տրա՛֊տա՛֊տա՛, տրա՛֊տա՛, տա՛,
Գնացինք,
Գնացինք,
Հա՛֊հա՛։
Թշվառներ, այդ ո՞ւր,

Անտառի մեջ պոր
Երկար մորուքով
Չարքեր կան ինչ֊որ․
Ֆիլին ու Կիլին
Տեսան ու փախան
Դեպի անտառ…
Հա՛֊հա՛։
Մինչև երեկո

Քիչ է մնացել․
Ախր հոգնած են
Պոնիները ձեր։
Ով ցանկանում է
Գիշերը մնալ,
Նա մեր այս երգից
Շատ գոհ կմնա
Հա՛֊հա՛֊հա՛։</poem>
Այնտեղ, ծառերի մեջ, ինչ֊որ արարածներ կչկչում էին ու երգում և, որ ճիշտն ասենք, կարգին անհեթեթություններ էին դուրս տալիս։ Բայց նրանք դրանից անհարմար չեն զգում, և եթե այդ մասին նրանց ասեին, առաջվանից ավելի ուժեղ կկչկչային։ Իհարկե, դրանք էլֆերն էին։
Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։
Բայց թզուկները միաձայն կողմանկից կողմնակից էին ընթրելուն, ընդ որում անհապաղ, դրա համար էլ չցանկացան ուշանալ։ Պոնիների սանձերից բռնած՝ նրանք առաջ շարժվեցին։ Էլֆերը նրանց դուրս բերեցին ուղիղ գետափի երկարությամբ ձգվող մի լավ արահետ։ Գետակը հոսում էր արագ, աղմուկով, ինչպես բոլոր լեռնային վտակները ամառվա գիշերներին, երբ արևն ամբողջ օրը հալեցնում է լեռնագագաթների ձյունը։ Մի քարե կամուրջ էր տանում մյուս ափ, առանց բազրիքների, այնքան նեղ, որ պոնիները դժվարությամբ կարող էին անցնել։ Ստիպված եղան առաջ շարժվել զգուշորեն, մեկ֊մեկ իրենց ետևից ձիերին տանելով։ Էլֆերը նրանց ուղին լուսավորում էին պայծառ լապտերներով և ուրախ երգեր երգում, մինչև ամբողջ խումբը գետն անցավ։
― Մորուքդ ջուրը չգցես, հերիկ,― գոռում էին էլֆերը Տորինին, որը կամրջոց քայլում էր երեքտակված։― Թրջել պետք չէ, առանց այդ էլ երկար է։
Էլրոնդը կատարելապես գիտեր ամեն տեսակ սեպագրերը։ Մեկնելուց մեկ օր առաջ նա զննեց թրերը, որ գտել էին տրոլների որջում, և ասաց․
― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների գոբլինների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների գոբլինների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միասին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք…
― Հետաքրքիր է, ինչպես են դրանք ընկել տրոլների մոտ,― խոսեց Տորինը՝ հետաքրքրությամբ զննելով իր թուրը։
― Ի՞նչ են նշանակում դրանք,―հարցրին Հենդալֆն ու Տորինը միաժամանակ, մի քիչ սրտնեղելով այն բանի համար, որ առաջինը Էլրոնդը հայտնաբերեց դա, չնայած, այն էլ ասենք, որ մինչև այժմ այդպիսի առիթ չէր ներկայացել։
― «Դյուրինի օրը կանգնիր մոխարգույն մոխրագույն քարի մոտ, երբ կկչկչա կեռնեխը»,― կարդաց Էլրոնդը,― և մայր մտնող արևն իր վերջին ճառագայթը կնետի բանալու անցքի վրա»։
― Դյուրին, դե, իհարկե,― ձայնեց Տորինը։― Նա եղել է Երկարամորուք թզուկների հնագույն տոհմի ավագներից ավագը և իմ ամենավեջին նախահայրը։ Ես Դյուրինի շառավիղն եմ։
Իվանի օրվա առավոտն այնքան հրաշալի էր, որ միայն երազել կարելի է․ լազուր երկնքում ոչ մի ամպ, արևի շողերը պարում էին ջրի վրա։ Ուղևորները ճանապարհ ընկան, նրանց ուղեկցում էին հրաժեշտի երգերն ու բարի մաղթանքները։ Նրանք պատրաստ էին հետագա արկածների համար և հաստատ գիտեին ճանապարհը, որ Մառախլապատ Լեռների միջով իրենց դուրս էր բերելու լեռներից այն կողմ գտնվող երկիրը։

==ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ==
Մնացածների գլուխներն էլ ոչ պակաս վհատ մտքեր էին գալիս։ Մինչդեռ նրանք Էլրոնդին հրաժեշտ տվին ամենապայծառ տրամադրությամբ և կանխապես վայելում էին լեռներն անցնելու և արագորեն առաջ սլանալու հաճույքը։ Նրանք նույնիսկ նախատեսում էին մինչև Մենավոր Լեռան գաղտնի դուռը հասնել նույն աշնանը, նոր լիալուսնի ժամանակ։ «Գուցեև հասցնենք Դյուրինի օրվան»,― ասում էին նրանք։
Միայն Հենդալֆն էր գլուխն օրորում ու ձայն չէր հանում։ Թզուկներն արդեն երկար տարիներ չէին անցել այդ ճանապարհով, բայց Հենդալֆը այստեղ եղել էր և գիտեր, որ այն ժամանակից ի վեր, ինչ վիշապներն այստեղից քշել են մարդկանց, և Մորայայի հանքերի մոտ թզուկների դեմ մղած ճակատամարտում պատրվեցլուց պարտվելուց հետո գոբլինները վերաբնակվել են այստեղ, չարն անպատիժ թագավորում է Վայրի Երկրում և ճամփորդներին ամեն տեղ վտանգ է դարանում։ Նույնիսկ Հենդալֆի նման իմաստուն հրաշագործների և Էլրոնդի նման բարի մարդկանց պլաններն էլ կարող են տապալվել, եթե վտանգավոր ճանապարհորդություն է կատարվում Վայրի Երկրով։ Հենդալֆը բավականաչափ իմաստուն էր, որպեսզի դա հասկանար։ Նա գիտեր, որ ցանկացած րոպեին կարող է չնախատեսված մի բան տեղի ունենալ և հույս էլ չուներ, թե կարելի է շրջանցել սարսափելի իրադարձությունները անմատչելի գագաթներով և չարագուշակ հովիտներով վիթխարի լեռներն անցնելու ժամանակ, որտեղ անօրենությունն է տիրում։ Եվ չհաջողվեց էլ շրջանցել… Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ մի անգամ նրանք ընկան ամպրոպի տակ, այն էլ ինչպիսի… թվում էր ոչ թե ամպրոպի որոտ էր, այլ թնդանոթի։ Ամեն ոք գիտի, թե ինչ կատաղի են մոլեգնում ամպրոպն ու կայծակը սարերում, գիշերը, երբ երկու ամպրոպ կռիվ են գնում իրար վրա։ Կայծակները գագաթներին զարկվելով շիկանում են, ժայռերը ցնցվում են, ամպրոպի սոսկալի ճայթյունը ցնցում է օդը։ Արձագանքը տարածվում է բոլոր անձավներում ու խորխորատներում, և խավարը լցվում է խլացնող դղրդոցով ու փայլատակումներով։
Բիլբոն երբեք նման բան չէր տեսել և նույնիսկ երևակայել չէր կարող։ Թզուկները գտնվում էին բարձր լեռներում, մի նեղ հարթակի վրա, անդնդախոր ձորի պռնկին, որ թեքությամբ իջնում էր դեպի ներքև։ Նրանք գիշերելու տեղավորվեցին մի կախված ժայռի տակ։ Բիլբոն պառկել էր վերմակի մեջ փաթաթված և դողում էր ամբողջ մարմնով։ Վերմակի տակից մի աչքով նայելով՝ նա կայծակի լույսի տակ հովտի մյուս կողմում քարե հսկաներ տեսավ, որոնք ժայռաբեկորներ էին նետում միմյանց, բռնում դրանք և նորից շպրտում դեպի խավարը․ բեկորները թափվում էին ներքև, ծառերի թավուտը, կամ դղրդյունով փշուր֊փշուր լինում։ Հետո քամի բարձրացավ և անձրև տեղաց։ Քամին անձևով ու կարկուտով մտրակում էր ամեն կողմից, այնպես որ ժայռը դադարեց պաշտպանիչ ծածկույթ լինելուց։ Շուտով ճանապարհորդները թրջվեցին, նրանց պոնիները կանգնած էին գլխիկոր ու պոչները քաշած, ոմանք սարսափից կամաց վրնջում էին։ Լսելի էր, թե ինչպես են հսկաները հռհռում ու իրար ձայն տալիս բոլոր լանջերին։
Ինչպես այդ գիշերը ցույց տվեց, նրանք լավ արեցին, որ Բիլբոյին վերցրին իրենց հետ։ Երկար ժամանակ նրա քունը չէր տանում, իսկ երբ վերջապես քնեց, սարսափելի երազներ տեսավ։ Երազում տեսավ, իբր քարանձավի ետին պատի ճեղքը մեծանում է, գնալով ավելի ու ավելի լայնանում․ նա սարսափեց, բայց չէր կարող ճչալ, չէր կարող շարժվել, այլ պարզապես պառկել ու նայում էր։ Հետո նա երազում տեսավ իբր թե քարանձավի հատակը թեքվում է, և ինքն ընկնում է, գլորվում հայտնի չէ թե ուր…
Նա ուժգին ցնցվեց ու արթնացավ և տեղնուտեղը հասկացավ, որ տեսածները բոլորովին էլ երազ չէին։ Քարանձավի վերջում ճեղքն իսկապես լայնացավ և դարձավ մի լայն միջանքցմիջանցք, ճեղքում աղոտ երևաց վերջին պոնիի պոչն ու անհետացավ։ Եվ այստեղ հոբիտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, այնքան բարձր ու սուր, ինչպես կարող են գոռալ միայն հոբիտները, չնայած իրենց կարճ հասակին։ Եվ այդ ժամանակ մի ակնթարթում, որ դուք չէիք հասցնի ասել «ախ, վախ», ճեղքից դուրս թափվեցին գոբլինները, հսկա ու աժդահա, տգեղ ու այլանդակ գոբլինների անհամար ամբոխներ։ Ամեն թզուկին նրանցից վեց հոգի էր ընկնում, նույնիսկ Բիլբոյին բաժին հասավ երկուսը։ Նրանք հափռեցին մեր ճանապարհորդներին ու քաշեցին ճեղքից ներս այնքան արագ, որ դուք չէիք հասցնի շշնջալ «փորձանքն ընկանք»։ Բայց նրանք չհասցրին Հենդալֆին հափշտակել։ Եվ դրա պառճառը Բիլբոյի գոռոցն էր։ Կախարդն արթնացավ մի ակնթարթում, ասես չէր էլ քնել, և երբ գոբլինները մոտեցան նրան, քարանձավում կուրացուցիչ լույս փայլատակեց, վառոդի հոտ եկավ, և մի քանի գոբլին տեղնուտեղն ընկան սպանված։ Ճեղքը շրխկոցով փակվեց, և Բիլբոն ու թզուկները հայտնվեցին մյուս կողմում։ Ո՞ւր կորավ Հենդալֆը։ Չգիտեին ո՛չ նրանք, ո՛չ էլ գոբլինները, դե գոբլիններն իսկի դրանով չհետաքրքրվեցին էլ։ Նրանք շարունակում էին քարշ տալ Բիլբոյին ու թզուկներին։ Շուրջը մութ էր, թանձր խավար, այդպիսի մթության մեջ միայն գոբլինները կարող են տեսնել, որովհետև նրանք սովոր են լեռների խորքում ապրել։ Բոլոր կողմերով անցուղիներ էին գնում՝ իրար հատելով, իրար խառնվելով, բայց գոբլինները հարկ եղած ճանապարհն այնքան լավ գիտեին, որքան դուք մոտակա փոստի ճանապարհը գիտեք։ Կածանն իջնում ու իջնում էր և ներքևում անտանելի խեղդոց էր։ Գոբլիններն իրենց շատ կոպիտ էին պահում, անգթորեն կսմթում էին գերիներին և հռհռում սարսափելի, փյատե փայտե ծիծաղով։
Վերջապես առջևում կարմիր լույս առկայծեց, և գոբլինները երգեցին, խռպոտ ձայնով մի զզվելի երգ ձգեցին, տափակ ներբաններով երգի հանգով քարերին չլմփացնելով և գերիներին թափահարելով․
<poem>
Թրախկ ու շրախկ։ Ուղիղ ճակատին։

Հասիր ու բռնիր։ Անունդ։ Ասա։
Հսկա գոբլիններն այստեղ են ապրում։
Եկեք։ Համարձակ։ Շուտ եկեք։ Հասանք։
Թխկոց է։ Զնգոց։ Դոփյուն է։ Տնքոց։

Մեկ֊երկու֊երեք՝ սուլոց ու հառաչ։
Երեք֊չորս՝ պատրաստ պահեք մուրճերը։
Դեպի ստորգետնյա ուղին, դե, առաջ։
Ճայթյուն ու որոտ։ Ճիպոտ ու մտրակ։

Զարկիր, խուզարկիր։ Մռնչա, փնչա։
Ստում ես, ստում։ Էլ չես ծլկի դու։
Գոբլիններն այնտեղ խմում են, երգում։

Իսկ դու՝ միշտ առաջ, իսկ դու՝ միշտ առաջ։
Դեպի ստորգետնյա ուղին՝ միշտ առաջ։</poem>
Դա սարսափելի էր հնչում։ Պատերը ցնցվում էին «թրախկ ու շրախկ», «ճայթյուն ու որոտ»֊ից և այլանդակ ծիծաղից։ Երգի իմաստը բավական պարզ էր․ գոբլինները հանեցին մտրակները և գերիներին առաջներն արած քշեցին՝ վը՜ժժ֊վը՜ժժ… Թզուկները աղիողորմ տնքում էին և ղժղժում։ Եվ հանկարծ բոլորը լցվեցին մի հսկայական քարանձավ։ Մեջտեղում հուրհրատում էր կարմիր մեծ խարույկը, պատերին ջահերև էին վառվում, քարանձավը լեփլեցուն էր գոբլիններով։ Նրանք բոլորը հռհռացին, ոտքերով դոփեցին ու ծափ զարկեցին, երբ ներս ընկան թզուկները, և վերջինը (նշանակում է մտրակներին առավել մոտիկ)՝ խեղճ Բիլբոն։ Նրա ետևից հայհույով և մտրակներով շրխկացնելով գալիս էին հալածողները։ Սենյակում իրար գլխի էին հավաքվել պոնիները, գետնին թափված էին պատռված և շուռ տված հակերն ու պարկերը, գոբլինները խառնշտում էին, հոտոտում իրերը՝ շոշափելով դրանք ու միմյանց հայհոյելով։ Որքան էլ դա ցավալի է, թզուկներն այլևս երբեք չտեսան իրենց հիանալի պոնիներին, այդ թվում ուժեղ, կայտառ ճերմակին, որ Էլրոնդն էր տվել Հենդալֆին։ Որպես գաղտնիք կասեմ, գոբլինները ուտում են և՛ ձիերին, և պոնիներին, և էլի ուրիշների ու միշտ սոված են։ Բայց հիմա գերիների հոգսը պոնիները չէին, նրանք մտածում էին միայն իրենց մասին։ Գոբլինները նրանց ձեռքերը ոլորեցին, բոլորին իծաշարուկի կապեցին մի երկար շղթայով և քարշ տվին քարանձավի հեռավոր անկյունը։ Ճստիկ Բիլբոն քարշ էր գալիս պոչից։
― Ի՞նչ նպատակով,― դիմեց Գերագույն Գոբլինը Տորինին։― Գրազ կգամ, որ որևէ ստորություն եք ձեռնարկել։― Կասկածում եմ, որ լրտեսում էիք իմ ժողովրդին։ Բոլորովին չեմ զարմանա, եթե դրանք գողեր լինեն։ Իսկ ավելի հավանական է, ոճրագործներ են և էլֆերի բարեկամներ։ Դե՞, ի՞նչ կասեք։
― Թզուկ Տորինը ձեզ ծառա,― ասաց Տորինը (դա սովորական քաղաքվարություն քաղաքավարություն է, ինչպես դուք հասկանում եք)։― Այն հանցանքների մեջ, որ վերագրում եք մեզ, մենք անմեղ ենք։ Մենք ամպրոպից պատսպարվեցինք, ինչպես մեզ թվաց, հարմար ու դատարկ քարանձավում։ Գոբլիններին անհանգստացնելու ոչ մի մտադրություն չենք ունեցել։― Եվ դա ճշմարտություն էր։
― Հը՜մ,― ասաց Գերագույն Գոբլինը։― Այդպես ուրեմն։ Իսկ կարո՞ղ եմ իմանալ արդյոք, թե առհասարակ ինչ գործ ունեիք լեռներում, որտեղի՞ց լույս ընկաք և ու՞ր եք գնում։ Ես կուզեի ձեր մասին ամեն ինչ իմանալ։ Ճիշտ է, դա ձեզ քիչ կօգնի, Տորին Օուքենշիլդ, առանց այն էլ ինձ շատ բան է հայտնի քո ցեղի մասին։ Բայց ավելի լավ է ամեն ինչ պարզ ասեք։
― Մենք ճանապարհ ենք ընկել՝ ցանկանալով տեսնել մեր ազգականներին՝ զարմիկներին ու զարմուհիներին, հորաքրոջ տղաներին ու աղջիկներին, հորեղբոր ու պապի եղբոր տղաներին ու աղջիկներին և մեր ընդհանուր նախնիների այլ շառավիղներին, որոնք ապրում են այս իսկապես հյուրասեր լեռների արևելքում,― պատասխանեց Տորինը։ Նա դժվար վիճակում էր գտնվում․ ինչպես կարելի է ամեն ինչ ճիշտ ասել այնպիսի պայմաններում, երբ ճշմարտությունն այնքան էլ տեղին չէ։
― Նա խաբում է, ով մեծերից ամենամեծը,― մեջ ընկավ հալածողներից մեկը։― Մերոնցից մի քանիսը կայծակից զարկվեցին քարանձավում, երբ մենք այս արարածներին առաջարկեցինք մեզ հետ ներքև իջնել։ Մերոնք տեղնուտեղը մեռան։ Եվ հետո նա ի՞նչ բացատրույթուն բացատրություն կտա այ սրա համար։― Այստեղ գոբլինը ցույց տվեց Տորինի թուրը, որ տրոլների որջից էին վերցրել։
Գերագույն Գոբլինը մի հայացք գցեց թրի վրա և կատաղության ու չարության սիրտ ճաքեցնող ոռնոց արձակեց, իսկ բոլոր զինվորները ատամները կրճտաեցրինկրճտացրին, վահանները դղրդացրին ու ոտքերով դոփեցին։ Նրանք իսկույն ճանաչեցին թուրը։ Իր ժամանակին, երբ Գոնդոլինի պայծառ էլֆերը նեղել էին գոբլիններին և իրենց քաղաքի պարիսպների տակ կռվում էին նրանց դեմ, այդ թուրը հարյուրավոր գոբլիններ տապալեց։ Բարի էլֆերն այն անվանեցին Օրկրիստ, կամ Գոբլինների Խորտակող, իսկ գոբլիններն իրենց ուղղակի «Կծող» անունը տվին։ Նրանք ատում էին այդ թուրը և առավել շատ նրանց, ում ձեռքին այն գտնվում էր։
― Գոբլիններին սպանողները և էլֆերի բարեկամները,― գոռաց Գերագույն Գոբլինը։― Ջարդեք դրանց։ Ձաղկեք դրանց։ Կծեք դրանց։ Կրծեք դրանց։ Դրանց գցենք փոսերը օձերի հետ, որպեսզի ցերեկվա լույսն այլևս չտեսնեն։
Նրանք առաջ շարժվեցին։ Պարզվեց, որ Հենդալֆն իրավացի էր․ մութ անցուղիներում, որտեղով նրանք հենց նոր էին անցել, աղմուկ, դոփյուն և գոբլինների սարսափելի գոռգոռոցներ լսվեցին։ Թզուկներն ավելի արագացրին փախուստը, և քանի որ Բիլբոն չէր կարող նրանց ետևից հասնել, ապա նրանք հանձն առան հերթով շալակած տանել նրան։
Եվ, այնուամենայնիվ, գոբլինները թզուկներից արագ էին վազում, ընդ որում նրանք ճանապարհն էլ ավելի լավ գիտեին, քանի որ իրենք էին ելքերը բացել և, բայցի բացի դրանից, կատաղությունից խելքները թռցրել էին։ Այնպես որ թզուկները որքան էլ ջանում էին փախուստ տալ հետապնդումից, շուտով լսեցին մոտեցող ճիչերն ու ոռնոցները։ Բազմաթիվ ոտքերի չլմփոցը լսվում էր տառացիորեն մոտակա շրջադարձից։ Թունելում, թզուկների թիկունքում, առկայծեցին ջահերի լույսերը։ Իսկ թզզուկներն արդեն ուժասպառ էին եղել։
― Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ ես հեռացա իմ բնից,― կրկնում էր դժբախտ միստր Բեգինսը՝ Բոմբուրի մեջքին վեր֊վեր թռչելով։
Դեռևս երկար ժամանակ գոբլինները չէին համարձակվում սարսափելի շրջադարձից ետ նայել։ Այդ ընթացքում թզուկները հասցրին խորանալ գոբլինների մութ թագավորության հեռու֊հեռավոր անցուղիները։ Գլխի ընկնելով, թե ինչն ինչոց է, ողջ մնացած գոբլինները նորից վառեցին ջահերը, հագան փափուկ ոտնամաններ և թզուկների հետևից ուղարկեցին սուր լսողություն ու տեսողություն ունեցող ամենաուժեղ արագավազներին։ Սրանք առաջ նետվեցին մթության մեջ՝ արագ, ինչպես կզաքիսը, և անշշուկ, ինչպես չղջիկը։ Դրա համար էլ ոչ Բիլբոն, ոչ էլ Հենդալֆը նրանց մոտենալը չլսեցին։ Եվ չտեսան նրանց։ Դրա փոխարեն գոբլինները փախստականներին շատ լավ էին տեսնում, որովհետև Հենդալֆի գավազանը թույլ լույս էր արձակում, լուսավորելով թզուկների ճանապարհը։ անսպասելիորեն բռնեցին Դորիի ոտքից, որը հիմա վերջն էր ընկել և Բիլբոյին էր շալակած տանում։ Դորին ճչաց ու դրխկաց գետնին, իսկ հոբիտը թռավ խավարի մեջ, գլուխը խփեց քարին ու գիտակցությունը կորցրեց։

==ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ==
Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անի, չէր կարող հիշել, թե ինչու են իրեն մենակ թողել, այդ դեպքում ինչու գոբլինները իրեն չեն տարել, ինչպես նաև՝ թե ինչու է իր գլուխն այսպես ցավում։ Ախր պատճառն այն էր, որ ինքը նետվեց անկյունը ու մնաց իր համար մթության մեջ ընկած։ Ինչպես ասում են՝ աչքից հեռու… սրտից հեռու։
Որոշ ժամանակ հետո նա գրպանում շոշափեց ծխամորճը․ լավ է, չէր կոտրվել։ Հետո քիսան հանեց, այնտեղ մի քիչ ծխախոտ էր մնացել՝ էլի մի բան էր։ Հետո գրպանները քրքրեց և ոչ մի տեղ լուցկի չգտավ։ Նրա երազները հօդս ցնդեցին։ Մի քիչ մտածելով, ճիշտ է, նա որոշեց, որ այդպես նույնիսկ ավելի լավ է։ Աստված գիտե, թե ինչի կհասցներ լուցկու չրթոցը և ծխախոտի հոտը։ Ո՞վ կհարձակվեր նրա վրա այդ սև անցուղիներից։ Բայց այնուամենայնիվ լուցկու բացակայությունը մի պահ նրան վշտացրեց։ Շուրջն ափլփելիս՝ նրա ձեռքը կպավ դաշույնի կոթին, որ վերցրել էր տրոլների քարանձավից և որի մասին բալորովին մոռացել էր։ Լավ է, որ գոբլինները չեն նկատել․ դաշույնը խրված էր գոտու տակ։ Բիլբոն դաշույնը հանեց պատյնաիցպատյանից, և այն թույլ լուսավառվեց մթության մեջ։
«Ուրեմն սա էլ էլֆերի սարքածն է,― մտածեց Բիլբոն,― իսկ գոբլինները չնայած մոտիկ չեն, բայց այնքան էլ հեռու չեն»։
«Ուրեմն սա ջրափոս է կամ լիճ և ոչ թե գետ»,― մտածեց Բիլբոն։ Նա չէր համարձակվում մթության մեջ ջուրը մտնել։ Լողալ չգիտեր, և նրան պատկերանում էին զանազան զզվելի լպրծուն էակներ, դուրս պրծած կույր աչքերով, որ գալարվում են ջրի մեջ։ Տարօրինակ էակներ են լինում լեռների խորքերում գտնվող լճակներում․ ձկներ, որոնց նախնիները լողացել եկել են այստեղ աստված գիտե թե երբվանից, և այլևս չեն կարողացել լույս աշխարհ դուրս գալ, նրանց աչքերն անընդհատ դուրս են պրծնում ու դուրս գալիս խոռոչներից նրա համար, որ ջանում են մթության մեջ տեսնել։ Այնտեղ արարածներ կան, որ ձկներից էլ սարսափելի են։ Դրանք բնակվել են քարանձավներում գոբլիններից առաջ և հիմա թաքնվում են մութ անկյուններում, դեսուդեն են ընկնում, գաղտագողի նայում ու հոտոտում։
Այստեղ խորության և մթության մեջ, հենց ջրի ափին ապրում էր ծեր Գոլլումը՝ մեծամարմին և լպրծուն մի էակ։ Չգիտեմ որտեղից էր նա հայտնվել և ով էր կամ ինչ էր իրենից ներկայացնում։ Գոլլում՝ և վերջ։ Սև, ինչպես ինքը խավարը, երկու հսկայական կլոր անգույն աչքեր նեղ դեմքի վրա։ Նա ուներ մի փոքրիկ նավակ և դրանով հանդարտ սահում էր լճի վրա։ Դա իսկապես էլ լիճ էր՝ լայն, խոր և սառը։ Նա թիավարում էր իր ետևի երկար թաթերով, դրանք նավակողերից ցած կախելով, թիավարում էր անձայն, առանց մի ճողփյունի։ Նա ձեր ասածներից չէր, որ աղմկեր։ Իր՝ մաղի նման կլոր աչքերով հետևում էր կույր ձկներին և երկար մատներով կայծակնային արագությամբ հանում ջրի միջից։ Միս էլ էր սիրում։ Երբ նրան հաջողվում էր գոբլին բռնել, շատ գոհ էր լինում․ նրանց համը դուրեկան էր։ Բայց ինքը իր հերթին աշխատում էր նրանց աչքին չերևալ։ Սովորաբար գոբլինների վրա հարձակվում էր թիկունքից և խեղդում, եթե պատահում էր, որևէ գոբլին մեն֊մենակ հայնտնվում հայտնվում էր լճի ափին, այն ժամանակ, երբ Գոլլումը չափչփում էր մոտակայքը։ Նրանք, իհարկե, շատ հազվադեպ էին ջուրն իջնում, որովհետև զգում էին, որ այնտեղ, ներքևում, լեռան բուն արմատների մոտ իրենց համար տհաճություն է դարանում։ Նրանք լճին դեմ էին առել շատ վաղուց, երբ թունելներ էին փորում, և համոզվել էին, որ դրանից այն կողմ թափանցել չեն կարող։ Դրա համար էլ ճանապարհը հենց այդտեղ վերջանում էր։ Այնտեղ գնալու հարկ էլ չկար, եթե միայն հանկարծ Գերագույն Գոբլինի սիրտը լճի ձուկ չուզեր և ինքը չուղարկեր նրանց։ Երբեմն նա այլևս ոչ ձուկն էր տեսնում, ոչ ձկնորսին։
Գոլլումն ապրում էր լճի մեջտեղում ընկած սոթլիկ քարե կղզյակում։ Նա արդեն վաղուց նկատել էր Բիլբոյին և նրա վրա չռել իր հեռադիտակի նման դժգույն աչքերը։ Բիլբոն Գոլլումին տեսնել չէր կարող, իսկ Գոլլումը նրան տեսնում էր և, հետաքրքրասիրությունից նվաղելով, հասկանում էր, որ դա գոբլին չէ։ Նա մտավ նավակն ու հեռացավ կղզյակից, իսկ Բիլբոն այդ ժամանակ նստել էր ափին՝ մոլորված, գլուխը կորցրած, մի խոսքով՝ կատարելապես շշկռված։ Եվ հանկարծ անշշուկ մոտեցավ Գոլլումը ֆշշացրեց ու սուլեց շատ մոտիկից․― Ուտես֊ս ու խմես֊ս֊ս, իմ ս֊ս֊ս֊քանչելի… Փառավոր հյուրա֊ս֊սիրություն… համեղ պատառ֊ռ մեզ֊զ֊զ համար…
― Ո՞վ ես,― հարցրեց Բիլբոն՝ դաշույնն առաջ մեկնելով։
― Իսկ նա՞ ով է, իմ ս֊ս֊ս֊քանչելի,― ֆշշացրեց Գոլլումը (նա սովոր էր ինքն իրեն դիմելու, որովհետև էլ ուրիշ մեկը չկար, որի հետ խոսեր)։ Նա հատուկ եկել էր իմնալաուիմանալու, թե դա ով է։ Հիմա նա քաղց չէր զգում, միայն հետաքրքրասիրություն․ սոված լիներ, նախ Բիլբոյին կճանկեր, իսկ հետո արդեն կֆշշար։
― Ես միստր Բիլբո Բեգինսն են։ Ես կորցրել եմ թզուկներին, կորցրել եմ կախարդին և չգիտեմ, թե որտեղ են։ Չեմ էլ ուզում իմանալ, մենակ թե դուրս պրծնեմ այստեղից։
― Էդ ի՞նչ բ֊բ֊բ֊ան է նրա ձեռիքնձեռքին,― հարցրեց Գոլլումը դաշույնին նայելով, որը նրան հաստատ դուր չեկավ։
― Թուր, պատրաստված Գոնդոլինում։
Եվ Գոլլումը ֆշշացրեց․
<poem>
Արմատներ ունի անտեսանելի,

Բարդուց էլ բարձր է մի քանի անգամ,
Անվերջ բարձրանում, բարձրանում է վեր,
Չի աճում սակայն։</poem>
― Դե դա հեշտ է,― ասաց Բիլբոն։― Երևի լեռն է։
― Համաձայն եմ,― ասաց Բիլբոն, չհամարձակվելով հրաժարվել և հուսահատորեն փորձելով հանելուկ մտածել, որն իրեն ուտելուց փրկեր։
<poem>
Կարմիր բլուրների վրա

Երեսուն ճերմակ նժույգներ
Միանում են իրար
Ու բաժանվում,
Հետո անշարժ սպասումՆույնի կրկնությանը։<br/poem>Նույնի կրկնությանը։
Ահա բոլորը, ինչ նա կարողացավ քամել իրենից․ «ուտել» բառը նրան խանգարում էր մտածել։ Հանելուկը հին էր, և Գոլլումն, իհարկե, պատասխանը գիտեր մեզնից էլ ոչ վատ։
― Հ֊հ֊հին է,― ֆշշացրեց նա։― Ատամները… Ատամները… իմ ս֊ս֊սքանչելի… Մերը վ֊վ֊վեցն է…
Ապա նա երկրորդ հանելուկն առաջադրեց․
<poem>
Ձայն չունի, բայց կանչում է,

Թևեր չունի, թռչում է,
Կոկորդ չունի՝ ոռնում է,
Ձեռքեր չունի՝ բռնում է։</poem>
― Մի րոպե…― ճչաց Բիլբոն, որի ականջներում առաջվա նման հնչում էր «ուտել» բառը։ Բարեբախտաբար, ինչ֊որ նման բան նա երբևէ լսել էր և հիմա հիշողությունը լարեց ու պատասխանեց․
― Քամին, հասկանելի է, քամին…
Նա այնքան գոհ էր իրենից, որ հետևյալ հանելուկն ինքը հնարեց։ «Թող տանջվի գարշելի արարածը»,― մտածեց նա։
<poem>
Մի հսկա աչք է

Երկնքում շողում,
Մի փոքրիկ աչք է խոտերում դողում։
Մեծ աչքը նայեց
Եվ ուրախ ասաց․«Եղբայրիկս է»։<br/poem>«Եղբայրիկս է»։
― Ս֊ս֊ս,― շվվացրեց Գոլլումը։ Նա այնքան վաղուց էր ապրում գետնի տակ, որ մոռացել էր այդպիսի բաների մասին։ Բայց երբ Բիլբոն արդեն սկսեց հուսալ, որ անճոռնի արարածը տանուլ է տվել, Գոլլումը հիշողության մեջ վերակենդանացրեց այն հեռավոր ժամանակները, երբ ինքը տատիկի հետ ապրում էր բնում, գետի ափին։
― Սը՜֊ս֊ս, իմ ս֊ս֊քանչելի,― սուլեց նա,― խատուտիկը, ահա թե ինչ։

Բայց այդպիսի առօրեական, վերգետնային հանելուկները ձանձրացրին նրան։ Միաժամանակ հիշեցրին այն օրերի մասին, երբ նա այսպես միայնակ չէր, այսքան զզվելի չէր, չէր թաքնվում, պահ չէր մտնում։ Եվ նրա տրամադրությունը փչացավ։ Եվ հետն էլ սովածացավ։ Այդ պատճառով էլ այս անգամ ավելի խարդախ հանելուկ մտածեց․
<poem>
Ոչ կարող ես շոշափել,

Ոչ էլ կարող ես տեսնել,
Ոչ գույն ունի, ոչ էլ համ,
Լռություն է անսահման։
Տարածվում է երկնքում
Անպարագիծ և անհուն,
Նրանով է ամեն ինչ սկսվում և վերջանում։</poem>
Ի դժբախտություն Գոլլումի, Բիլբոն ինչ֊որ ժամանակ լսել էր այս տեսակ մի բան, և համենայն դեպս պատասխանը լեզվի ծայրին էր․
― Խավարը,― վրա բերեց նա, առանց նույնիսկ ծոծրակը քորելու կամ էլ մատը ճակատին դնելու։
<poem>
Անդուռ, անճեղք կլոր մի տուն,

Մեջը՝ դեղին ոսկու կտոր,―</poem>
ասաց Բիլբոն հենց այնպես, որպեսզի ժամանակը ձգի, մինչև իսկականից անլուծելի մի բան հնարի։ Նա մտածեց, թե հանելուկը բավականաչափ մաշված է, և աշխատեց արտահայտել գոնե նոր բառերով։ Բայց Գոլլումի համար հանելուկը անսպասելիորեն դժվար դուրս եկավ։ Գոլլումը սուլում էր ու ֆշշացնում, փնչում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում գլխի ընկնել։
― Ս֊ս֊սուլ֊սուլեց նա։― Ս֊ս֊սու, այ թե ինչ։ Եվ արագ առաջադրեց․
<poem>
Առանց օդի է ապրում,

Շիրիմի պես սառն է անվերջ,
Զրահ ունի՝ չի զնգում,
Ջուր չի խմում՝ ջրի մեջ։</poem>
Հիմա էլ Գոլլումն էր իր հերթին հանելուկը չափազանց հեշտ համարում, որովհետև պատասխանը միշտ պտտվում էր գլխում։ Ուղղակի այդ րոպեին ձվի մասին հանելուկը նրան այնքան էլ հուզել, որ ավելի դժվարը չկարողացավ հորինել։ Բայց դա խեղճ Բիլբոյին անլուծելի թվաց, ախր նա ջանում էր, երբ կարողանում էր, ջրի հետ գործ չունենալ։ Դուք, իհարկե, գիետք պատասխանը կամ ուղղակի կռահեցիք, քանի որ նստած եք հարմարավետ տանը, և ոչ ոք չի պատրաստվում ձեզ ուտել։ Բիլբոն հազաց մեկ֊երկու անգամ, բայց պատասխանը չհայտնվեց։
Նա նորից խավարի միջից աչքերը չռեց Բիլբոյի վրա։
― Մի րոպե,― աղաչեց հոբիտը՝ տերևի պես դողալով։― Կես րոպե։ Չէ որես որ ես քեզ ժամանակ տվեցի ուղեղդ շարժելու։
― Թող շ֊շ֊շտապի, շ֊շ֊շտապի,― խոսեց Գոլլումը և սկսեց նավակից տեղափոխվել ափ, Բիլբոյին մոտիկ։ Բայց հազիվ էր նա իր նիհար, սարդային ձեռն իջեցրել ջրի մեջ, երբ այնտեղից դուրս թռավ վախեցած ձուկը և շրմփաց Բիլբոյի ոտքին։
Գոլլումը խիստ հիասթափվեց։ Իսկ Բիլբոն, վայրկյան իսկ չկորցնելով, նոր հարց տվեց, այնպես որ Գոլլումը ուզած֊չուզած ստիպված էր ետ դառնալ նավակ և մտածել։
<poem>
Երկու ոտք՝

Չորս ոտք վազքով գալիս են

Անոտի հետ հեռանում։
</poem>
Նա այնքան էլ հաջող ժամանակ չընտրեց այդ հանելուկի համար, բայց շատ էր շտապում։ Մի այլ դեպքում Գոլլումը հարկադրված կլիներ գլուխ ջարդել այդ հանելուկի վրա, բայց հիմա, երբ հենց նոր խոսք բացվեց ձկան մասին, «անոտքը» բավական հեշտ հասկացվեց, իսկ մնացածը գնաց հալած յուղի պես․ «Մարդը նստած է աթոռակի վրա և ձուկ է ուտում։ Մոտ է վազում կատուն, ձուկը փախցնում»։ Գոլլումը որոշեց, որ հասել է իսկապես ուժերից վեր ու զարզանդեցնող որևէ բան հարցնելու ժամանակը։ Եվ ահա թե ինչ հարցրեց նա․
<poem>
Ոչնչացնում է շուրջը ամեն ինչ՝

Ծաղիկ ու գազան, շենքեր ու ծառեր,
Երկաթը ծամում, պողպատ լափում,
Փոշի է դարձնում ժայռեր ու սարեր․
Եվ ոչ մի քաղաք, և ոչ մի արքա
Հզորություն և ուժ չունի այդքան։</poem>
Խեղճ Բիլբոն նստել ու մտքում վերհիշում էր բոլոր հրեշների ու ճիվաղների անունները, որոնց մասին լսել էր, բայց դրանցից ոչ մեկն այդքան ավերածություն միանգամից պատճառել չէր կարող։ Նա այնպիսի զգացում ուներ, որ իրբ թե պատասխանը բոլորովին էլ հրեշի հետ կապված չէ, որ ինքը գիտե այն, բայց գլուխն այլևս հրաժարվում է աշխատելուց։ Նա խուճապի մեջ ընկավ, իսկ դա միշտ խանգարում է մտածելուն։ Գոլլումը նորից թաթերը նավակողից դուրս գցեց, թռավ ջուրը և ճլմփացրեց դեպի ափ։ Նրա աչքերը գնալով մոտենում էին Բիլբոյին… Բիլբոյի լեզուն կապ ընկավ․ նա ուզում էր ճչալ․ «Մի քիչ էլ ժամանակ տուր… ժամանակ տուր…»։
― Ձե՞ռքը,― հարցրեց Գոլլումը։
― Ճիշտ չէ,― պատասխանեց Բիլբոն՝ ժամանակին ձեռքը գրնապից գրպանից հանելով։ ― Նորից…
― Ս֊ս֊ս,― սուլեց Գոլլումը։ Նա ավելի հուզվեց և սկսեց հիշել բոլոր առարկաները, որ պահում էր իր գրպաններում՝ ձկան փուշ, գոբլինների ատամներ, թաց խխունջներ, չղջիկի թևի կտոր, ժանիքներ սրելու քար և այլ անպետքություններ։
― Դանակ,― վերջապես դժվարութմյաբ դժվարությամբ պատասխանեց նա։
― Չիմացար,― ուրախացավ Բիլբոն, որ վաղուց կորցրել էր դանակը։― Մնաց վերջինը։
― Նվեր, ս֊ս֊ստացած ծննդյան օրը, իմ ս֊ս֊սքանչելի։
Այդպես նա միշտ հավատացրել էր ինքն իրեն, բայց ո՞վ գիտե Գոլլումն ինչ ճանապարհով էր ձեռք բերել դա այն վաղեմի ժամանակներում, երբ այդպիսի մատանիներ աշխարհում շատ կային։ Հավանաբար Վարպետն ինքը՝ մատանիների տիրակալն էլ դա չգիտեր։ Սկզբում Գոլլումը մատանին կրում էր մատին, հետո ձանձրացավ և սկսեց տոպրակի մեջ դրած կախել վզից, մինչև մատանին տրորտեց տրորեց մաշկը և վերք բացեց։ Այժմ Գոլլումը մատանին սովորաբար պահում էր իր կղզյակում, քարերի տակ, և շարունակ ստուգում էր՝ տեղո՞ւմ է արդյոք։ Նա մատանին կրում էր շատ հազվադեպ, երբ արդեն բոլորովին ի վիճակի չէր դիմանալ առանց դրա, կամ երբ շատ սոված էր լինում, իսկ ձկից զզվանք էր զգում։ Այդ ժամանակ նա գաղտագողի գնում էր մութ թունելներով դեպի վեր և հետևում գոբլիններին։ Երբեմն սիրտ էր անում ծիկ անել այնտեղ, որտեղ ջահեր էին վառվում․ աչքերը լույսից ցավում էին, կկոցում էր, բայց ինքն անվտանգության մեջ էր։ Այո, լիակատար անվատանության մեջ։ Ոչ ոք նրան չէր տեսնում, չէր նկատում, և հանկարծ՝ հ֊հոպ… Նրա մատները խրվում էին գոբլինի կոկորդը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա դրեց մատանին և մի փոքրիկ գոբլին բռնեց։ Սա ինչպե՜ս էր ծղրտում։ Նրանից մի երկու ոսկոր էր մնացել, բայց հիմա Գոլլումը որևէ ավելի նուրբ բան էր ուզում։
― Լիակատար անվտանգության մեջ֊ջ֊ջ,― շշնջում էր քթի տակ։― Նա մեզ֊զ֊զ չի տես֊ս֊սնի, ճիշտ է, իմ ս֊ս֊սքանչելի։ Ոչ, չի տեսնի և գարշ֊շ֊շելի թրիկը մեզ֊զ֊զ համար ս֊ս֊սարսափլի ս֊ս֊սարսափելի չի լինի, ս֊ս֊սարսափելի չի լինի։
Ահա ինչպիսի պլաններ էին վխտում նրա չար ուղեղում, երբ հանկարծ նա ճլմփաց դեպի նավակն ու անհետացավ մթության մեջ։ Բիլբոն որոշեց, որ նա չքվեց, էլ չի գա։ Բայց այնուամենայնիվ մի քիչ սպասեց․ միևնույն է, նա չէր պատկերացնում, թե ինչպես պետք է այստեղից դուրս գա։
Մի վայրկյանում Գոլլումը հասավ նրան։ Բայց նախքան Բիլբոն կհասցներ գոնե որևէ բան անել՝ շունչ քաշել, ոտքի թռչել կամ դաշույնը հանել, Գոլլումը վազելով անցավ կողքից, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա և շշուկով հայհոյելով ու ողբալով։
Դա ի՞նչ էր նշանակում։ Գոլլումը մթության մեջ գերազանց էր տեսնում։ Նույնիսկ հիմա, ետ մնալով, Բիլբոն առջևում նշմարում էր Գոլլումի աչքերի դժգույն լույսը։ Բիլբոն Դժվարությամբ վեր կացավ և զգուշորեն գնաց Գոլլումի ետևից։ Նրան ուրիշ ոչինչ չէր մնում անելու։ Հո նորից ետ չէ՞ր սողա դեպի լիճը։ Մեկ էլ տեսար, Գոլլումն իրեն դուրս բերեց սորևէ որևէ տեղ, ազատ աշխարհը, ինքն էլ այդ բանը չիմանալով։
― Վրեժ։ Վրեժ,― շշնջաց Գոլլումը։― Վրեժ։ Բեգինս֊ս֊սից։ Այն կորել է։ Ի՞նչ կա նրա գրպանում։ Մենք կռ֊ռ֊ռահում ենք, իմ ս֊ս֊սքանչելի, կռ֊ռ֊ռահում ենք։ Բեիինս֊ս֊սը գտել է, գտել է ծննդյան օրվա նվերը…
― Ծննդյան օրվա նվեր… Չ֊չ֊չարագործություն… Ինչպես կորցրինք այն, իմ ս֊ս֊սքանչելի, պարս֊սս է, պարս֊ս֊ս է։ Երբ վերջին անգամ այս֊ս֊ստեղ ոլորեցինք գարշելի ճղղանի վիզը։ Այդպե՜ս֊ս֊ս, այդպե՜ս֊ս֊ս։ Նա լքեց մեզ֊զ֊զ այս֊ս֊քան տարիներից հետո։ Նա անհետացել է, հափշտակված է, գոլլմ։
Անսպասելիորեն Գոլլումը նստեց և լաց եղավ։ Հոգեմաշ ու խղճալի էր լսել, թե ինչիպիսի ինչպիսի շվվացնող, բխկխբկացող, ճլմփացող ձայներ էր հանում։ Բիլբոն կանգ առավ ու սեղմվեց պատին։ Աստիճանաբար Գոլլումը դադարեց լաց լինելուց և նորից սկսեց քրթմնջալ։ Ըստ երևույթին նա ինքն իր հետ էր վիճում։
― Փնտրել պետք չ֊չ֊չէ, պետք չ֊չ֊չէ։ Մենք չենք կարող հիշ֊շ֊շել բոլոր տեղերը, որտեղ լինում ենք։ Անօգուտ է։ Մատանին Բեգինս֊ս֊սի գրպանում է։ Գարշ֊շ֊շելի ս֊ս֊ստահակն է գտել, մենք համոզված ենք։ Ոչ, մենք միայն կռ֊ռ֊ռահում ենք, իմ ս֊ս֊սքանչելի, միայն կռ֊ռ֊ռահում ենք։ Մենք չենք կարող իմանալ, մինչև չբռնենք գարշ֊շ֊շելի արարածին, մինչև նրա վիզը չոլորենք։ Ախր նա չգիտի, թե ինչ կարող է անել նվերը, ճի՞շտ է։ Նա այն ուղղակի կպահի գրպանում։ Նա չէր կարող հեռու գնալ։ Նա կորել է, գարշ֊շ֊շելի, խորամանկ արարածը։ Նա չ֊չ֊չգիտի այս֊ս֊ստեղից գնալու ճանապարհը, չ֊չ֊չգիտի, նա ինքն էր ասում։ Այո, աս֊ս֊սում էր, բայց նա խորամանկ է։ Նա պատասխանը չի աս֊ս֊սում, իմ ս֊ս֊սքանչելի… Չի աս֊ս֊սում, թե ինչ կա իր գրպանում։ Նա կարող֊ղացել է ներս մտնել, ուրեմն և կկարողանա դուրս֊ս֊գալ։ Նա փախել է դեպի ետնամուտքը։ Ուրեմն մենք էլ կգնանք այն կողմը։ Այնտեղ նրան գոբլինս֊ս֊սները կճանկեն։ Այնտեղից նա դուրս֊ս֊ս չ֊չ֊չի գա, իմ ս֊ս֊սքանչելի։ Գոբլինս֊ս֊սները… Եթե մեր գանձը նրա մոտ է, ապա գոբլինս֊ս֊սներին բաժին կընկնի, գոլլմ… Նրանք գլխի կընկնեն, թե ինչ կարող է անել մատանին։ Մենք երբեք անվտանգ չենք լինի, երբեք, գոլլմ… Գոբլինս֊ս֊սը կդնի մատին ու կանհետանա։ Գոբլինս֊ս֊սը այս֊ս֊ստեղ կլինի, իս֊ս֊սկ մենք նրան չենք տես֊ս֊սնի։ Նույնիսկ մեր ս֊ս֊սուր աչքերը նրան չեն նկատի։ Եվ այն ժամանակ գոբլինս֊ս֊սը կձևացնի, գաղտնի կմոտենա և կճանկի մեզ֊զ֊զ, գոլլմ… Բավական է․ շ֊շ֊շատախոսել, իմ ս֊ս֊սքանչելի, շ֊շ֊շտապիր։ Եթե Բեգինս֊ս֊սը գնացել է այն կողմը, պետք է հաս֊ս֊սնել։ Առաջ գնալ… քիչ է մնացել… Շ֊շ֊շ֊շուտ…
Գոլլումը վեր թռավ, ասես նրան վեր նետեցին, և անհավատալի արագությամբ չլմփացնելով գնաց առաջ։ Բիլբոն շատպեց շտապեց նրա ետևից, առաջվա պես զգուշություն պահպանելով։ Այժմ նրա գլխավոր հոգսն էր նորից չշրմփալ և աղմուկ չբարձրացնել։ Նրա գլխում փոթորիկ էր՝ հույսն ու հուսահատությունը խառնվել էին իրար։ Պարզվում է, որ իր գտած մատանին կախարդական է։ Այն անտեսանելի է դարձնում։ Բիլբոն, իհարկե, հնագույն հեքիաթներից գիտեր այդպիսի բաների մասին, բայց ինչ֊որ դժվար էր հավատալ, որ դու ինքդ պատահաբար այդպիսի մատանի ես գտել։ Սակայն, հավատաս թե չհավատաս, միևնույն է, Գոլլումն իր լապտեր֊աչքերով թռավ անցավ նրա կողքով։
Նրանք անընդհատ առաջ էին վազում․ Գոլլումը՝ ճլըմփ, ճլըմփ, առջևից, ֆշշացնելով ու նախատելով, Բիլբոն ետևից, անշշուկ, որպես իսկական հոբիտ։ Շուտով նրանք վազելով հասան այն տեղին, ուր երկու կողմերից, ինչպես Բիլբոն նկատել էր դեռևս դեպի լիճը գնալիս, կողմնային ուղիներ էին բացվում։ Գոլլումը իսկույն սկսեց հաշվել դրանք․ «Մեկը ձախից, մեկը աջից, այդպես֊ս֊ս։ Երկուս֊ս֊սը աջից, երկուս֊ս֊սը ձախից, այդպես֊ս֊ս, այդպես֊ս֊ս»։ Եվ այլն։
Հաշվելով, նա ավելի ու ավելի դանդաղ էր շարժվում առաջ։ Քայլերն ավելի անվստահ էին դառնում, իսկ քրթմնջոցն ավելի լացակումած․ ախր նա գնալով ավելի էր հեռանում ջրից, և դա սարսափելի էր նրա համար։ Գոբլիններն ամեն րոպե կարող էին հայտնվել բոլոր կողմերից, մատանին էլ կորցրել էր։ Վերջապես նա կանգ առավ ձախ կողմից բացվող մի ոչ մեծ անցի անցքի առջև։ «Յոթերրորդը «Յոթերորդը աջից, այդպես֊ս֊ս… վեցերորդը ձախից, այդպես֊ս֊ս…― շշնջում էր նա։― Այս֊ս֊ստեղ։ Ետնամուտքի ճանապարհը, այդպես֊ս֊ս։ Անցումն այս֊ս֊ստեղ է…»։
Նա նայեց այնտեղ ու ետ թռավ։
― Մենք չենք համարձակվի առաջ գնալ, իմ ս֊ս֊սքանչելի,չենք համարձակվի։ Այնտեղ գոբլինս֊ս֊սներ են, շատ գոբլինս֊ս֊սներ։ Մենք նրանց հոտն զգում ենք։ Ս֊ս֊ս… Ինչպե՞ս֊ս֊ս վարվենք։ Ջրի տարածները, գետնի տակն անցնեն դրանք… Հարկավոր է ս֊ս֊սպաս֊ս֊սել և նայել։
Այսպիսով ամեն ինչ խափանվեց․ Գոլլումը համենայն դեպս Բիլբոյին ճիշտ ճանապարհ հանեց, բայց Բիլբոն չէր կարող անցնել…
Բիլբոն մկից էլ զգույշ հեռացավ պատից։ Բայց Գոլլումը իսկույն խլշկոտեց, քթով օդ ներս քաշեց, աչքերը վառվեցին կանաչ կրակով։ Նա ցածր, բայց սպառնալից ֆշշացրեց։ Գոլլումը հոբիտին տեսնել չէր կարող, բայց խավարը սրել էր նրա լսողությունն ու հոտառությունը։ Նա կռացավ՝ թաթերի տափակ ափերով գետնին հենված, և վիզն առաջ մեկնեց, համարյա քթով քարե հատակին քսվելով։ Նրա աչքերը թույլ լույս էին արձակում, այդ լույսի մեջ հազիվ նշմարվում էր նրա ուրվագիծը, բայց Բիլբոն զգաց, որ Գոլլումը, լարված աղեղի նման, պատրաստվեց թռիչքի։
Բիլբոն ինքն էլ քարացավ տեղում և համարյա դադարեց շնչել։ Նա հուսահատված էր։ Անհրաժեշտ է դուրս գալ այստեղից, այս սարսափելի խավարից, քանի դեռ իր մեջ ուժ է մնացել։ Հարկավոր է պայքարել։ Այդ չար արարածին դաշույնով խփել, սպանել, կանխել նրան, քանի դեռ նա չի սպանել Բիլբոյին։Ոչ։ Բիլբոյին։ Ոչ։ Դա անազնվություն կլինի։ Բիլբոն անտեսանելի է, իսկ Գոլլումը դաշույն չունի, ասենք նա Բիլբոյին սպանելու փորձ էլ չի արել։ Եվ հետո, Գոլլումն այնքան միայնակ է, այնպես դժբախտ ու լքված։ Հանկարծակի Բիլբոյի սիրտը լցվեց կարեկցանքով, վախի հետ խառնված խղճահարությամբ, նա պատկերացրեց անվերջանալի անլույս օրերի շարանը, առանց լավ կյանքի որևէ հույսի՝ միայն կոշտ քար, սառը ձուկ, հավերժական վազվռտուք ու քրթմնջոց։ Այս բոլորը կայծակի պես անցան Բիլբոյի մտքով, նա ցնցվեց։ Եվ հանկարծ բոլորովին անսպասելի մի նոր միտք փայլատակեց նրա գլխում, և նա, ասես լցվելով վճռականությամբ ու եռանդով, թռավ…
Մարդու համար այդպիսի թռիչքը աստված գիտե, թե որքան դժվար կլիներ, բայց չէր որ դա նաև թռիչք էր դեպի անհայտություն… Բիլբոն թռավ ուղիղ Գոլլումի գլխավերևով՝ մի մետր բարձրությամբ և երկուսուկես մետր երկարությամբ։ Նա գլուխ չէր հանում, թե ինչպես եղավ, որ գանգը չփշրեց թունելի ցածր կամարին խփելով։
Անցուղին ցածր էր ու հատակը շատ վատ մշակված։ Հոբիտի համար տեղը բավարար էր, բայց այնուամենայնիվ նա մի քանի անգամ ցավեցրեց ոտքերի մատները՝ ցցված քարերին խփելով։ «Գոբլինների համար ցածրիկ է, համենայն դեպս գոնե խոշորների համար»,― մտածեց Բիլբոն։ Նա չգիտեր, որ նույնիսկ ամենախոշոր գոբլինները կարող են կռացած շարժվել հսկայական արագությամբ, ձեռքերով գետնին հենվելով։
Շուտով թեք վայրէջքը վերջացավ ու նորից վերելք սկսվեց, ավելի ու ավելի զառիվեր դառնալով։ Բիլբոն ստիպված եղավ արագությունը նվազեցնել։ Թունելը թեքվեց մի կողմ, այնուհետև կտրուկ իջավ ներքև, և այնտեղ, կարճ վայրէջքի վերջում, Բիլբոն լույս տեսավ, որ հաջորդ շրջադարձից էր ընկնում։ Ոչ թե կարմիր, խարույկի կամ ջահի, այլ սպիտակ, ցերեկային, որ լինում է միայն բաց երկնքի տակ։ Բիլբոն սկսեց վազել։ Նա բառացիորեն գլորվեց ներքև, շրջվեց վերջին անկյունից և հայտնվեց մի փոքրիկ հրապարակում, որ ողողված էր արևի լույսով։ Այդքան երկար խավարից հետո լույսը նրան կուրացրեց, բայց իրակիանում իրականում դա ընդամենը լույսի մի շերջ էր, որ ընկնում էր քարե մեծ բաց դռնից։ Բիլբոն աչքերը թարթեց և հանկարծ տեսավ գոբլիններին․ նրանք, լրիվ զինված, թրերը մերկացրած, նստած էին դռան առջև, աչքերը չկտրելով դեպի դուռը եկող թունելից։
Նրանք զգոն էին, ականջները սրած, կազմ ու պատրաստ։
― Դռան մոտ ստվեր է երևում… Այնտեղ ինչ֊որ մեկը կա…
Բիլբոյի սիրտը կատաղորեն թպրտաց, նա ամբողջ ուժով խցկվեց առաջ, կոճակները թռան չորս կողմ, բաճկոնն ու անթև բաճկոնակը պատռելով՝ Բիլոբն Բիլբոն դուրս պրծավ ու աստիճաններով այծի պես ցատկոտելով վազեց ներքև, իսկ ապշահար գոբլիններն ստիպված եղան նրա պղնձե գեղեցիկ կոճակները հավաքել։
Հասկանալի է, նրանք իսկույնևեթ հարայհրոցով ու ճիչերով ընկան Բիլբոյի ետևից։ Բայց գոբլիններն արևի լույս չեն սիրում, նրանց ոտքերը թուլանում են, գլուխները պտտվում։ Նրանց վիճակված չէր Բիլբոյին բռնել, որը մատանին մատին վազում էր ծառերի շվաքում՝ արագ, անաղմուկ, աշխատելով արևի տակ դուրս չգալ։ Շուտով, հայհոյելով և մռթմռթալով, գոբլինները ետ քաշվեցին, գնացին դուռը պահպանելու։
Բիլբոն փրկվեց…

==ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ==
Հենդալֆը վիճում էր թզուկների հետ։ Նրանք քննարկում էին թունելներում տեղի ունեցած իրադարձությունները և որոշում էին, թե ինչ անեն հետագայում։ Հենդալֆը թզուկներին համոզում էր, որ չի կարելի ճանապարհը շարունակել, միստր Բեգինսին թողնելով գոբլինների ձեռքում, նույնիսկ առանց պարզելու՝ կենդանի է նա, թե ոչ, առանց նրան փրկելու փորձ անելու, իսկ թզուկներն անբավականություն էին հայտնում։
― Վերջ ի վերջո նա իմ բարեկամն է,― ասում էր հրաշագործը,― և այնքան էլ վատ չէ։ Ես նրա համար պատասխանատու եմ։ Այնուամենայնիվ, խայտառակաություն խայտառակություն է, որ դուք նրան կորցրել եք։
Թզուկները պնդում էին, որ առհասարակ պետք չէր նրան հետները վերցնել, և վրդովվում էին, թե ինչու նա կորավ ու ոչ թե մնաց իրենց հետ, և ինչու Հենդալֆը չի ընտրել մեկ ուրիշ ավելի խելոքի։
― Իսկ գողն էստեղ է որ կա,― հայտարարեց Բիլբոն՝ առաջ գալով և մատանին մատից հանելով։

Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս վեր թռան անակնկալից։ Ինչպե՜ս գոռգոռացին զարմանքից և ուրախությունից։ Հենդալֆը զարմացած էր ուրիշներից ոչ պակաս, բայց իհարկե, ավելի գոհ։ Նա Բալինին կանչեց և նկատողություն արեց, ասելով այն ամենը, ինչ մտածում էր պահակների մասին, որոնց պատճառով կողմանկի մեկը կարող է անսպասելիորեն հայտնվել, ասես երկնքից ընկած։ Պետք է ասել, որ այդ դեպքից հետո թզուկների աչքում Բիլբոն խիստ բարձրացավ։ Եթե առաջ, չնայած Հենդալֆի հավատացումներին, նրանք կասկածում էին, որ Բիլբոն առաջին կարգի գող է, ապա հիմա նրանց կասկածները փարատվեցին։ Բալինը մյուսներից ավելի էր շշմել։ Եվ բոլոր թզուկները խոստովանեցին, որ Բիլբոն ճարպիկ է։
Բիբլոն Բիլբոն գովեստներից այնքան շոյված էր, որ, իր մտքում ծիծաղելով, ոչինչ չասաց մատանու մասին, իսկ երբ նրան հարցեր տվեցին, նա պատասխանեց․
― Դե, պարզապես կամացուկ, գաղտագողի ծլկեցի, հոբիտական ձևով։
Հետո նրանք հաշիվ պահանջեցին Բիլբոյի արկածների մասին, սկսած այն պահից, ինչ նա կորել էր։ Եվ Բիլբոն պատմեց ամեն ինչ… Բացի նրանից, որ գտել էր մատանին։ («Առայժմ կսպասեմ»,― վճռեց նա)։ Առանձնապես նրանց հետաքրքրեց հանելուկներով մրցությունը, իսկ երբ նա նկարագրեց Գոլլումին, թզուկները, կարեկցելով հանդերձ, սարսափեցին։
― Եվ այստեղ, երբ նա նստեց իմ կողքը, էլ ոչինչ հնարել չկաորղացաչկարողացա,― եզրափակեց Բիլբոն,― պարզապես հարցրի․ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Եվ երեք անգամն էլ չպատասխանեց։ Այն ժամանակ ես ասացի․ «Դու խոստացար։ Դե հիմա դուրս բեր ինձ»։ Բայց նա հարձակվեց ինձ վրա և ուզում էր սպանել, ես փախա ու վայր ընկա, իսկ նա մթության մեջ ինձ չնկատեց։ Այն ժամանակ ես նրա ետևից գնացի ու լսեցի, որ քթի տակ ինչ֊որ բան է քրթմնջում։ Նա կարծում էր, թե ես գիտեմ ինչպես դուրս գալ լեռան խորքից, ու վազեց դեպի ետնամուտքը։ Իսկ հետո հանկարծ վերցրեց ու նստեց թունելի ելքի մոտ, այնպես որ անցնել չէի կարող։ Ես էլ թռա վրայով ու ծլկեցի։
― Իսկ պահակներն ինչպե՞ս թողեցին,― հարցրին թզուկները։― Մի՞թե պահակներ չկային։
Այդ ասելիս Հենդալֆը իր թավ հոնքերի տակից մի տարօրինակ հայացք գցեց Բիլբոյի վրա, և հոբիտի մեջ աղոտ կասկած առաջացավ, թե չլինի կախարդը կռահում է պատմության այն մասը, որ ինքը բաց թողեց։
Նրա մոտ էլ շատ հարցեր էին կուտակվել։ Գուցե Հենդլաֆն Հենդալֆն ամեն ինչ թզուկներին արդեն բացատրել է, բայց Բիլբոն ինքը չի լսել։ Նա ուզում էր իմանալ, թե կախարդն ի՞նչ ձևով է թզուկներին դուրս բերել, և սա ի՞նչ հովիտ է։
Հրաշագործը, չթաքցնենք, միշտ էլ դեմ չէր մի ավելորդ անգամ իր իմաստությամբ պարծենալ։ Դրա համար էլ նա հաճույքով պատմեց Բիլբոյին, որ ինքը և Էլրոնդը շատ լավ էլ գիտեին լեռների այդ մասում ապրող չար գոբլինների մասին։ Բայց առաջ գլխավոր դարպասը բացվում էր այլ արահետի վրա, ավելի դյուրին ու մատչելի, որտեղ գոբլինները հաճախ էին որսում ճանապարհորդներին, որոնց վրա մութը վրա էր հասնում հենց այդ դարպասի մոտ։ Ըստ երևույթին մարդիկ լքել էին այդ ճանապարհը, և գոբլինները նոր դարպաս էին բացել այն արահետի վրա, որով գնում էին թզուկները։ Ինչպես երևում է, դա տեղի էր ունեցել բոլորովին վերջերս, քանի որ մինչև հիմա այդ ճանապարհն անվտանգ էր համարվում։
Ուրեմն Հենդալֆը հենց որ լսել էր Բիլբոյի գոռոցը, վայրկենապես հասկացել էր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա բոցի բռնկումներով սպանել էր իր վրա հարձակված գոբլիններին և հասրցել հասցրել մտնել ճեղքը ճիշտ այն րոպեին, երբ այն փակվում էր։ Նա գնացել էր հետապնդողների ու գերիների ետևից, հասել մինչև գահասրահը, այնտեղ անկյունում նստել և արարել էր իր կախարդական միջոցներից ամենահաջողակը։
― Շատ նուրբ հարց էր,― ասաց նա,― ամեն ինչ մազից էր կախված։
― Ես սարսափելի ուտել եմ ուզում,― տնքաց Բիլբոն, միայն այժմ գիտակցելով, որ նախանցյալ օրվանից բերանը ոչինչ չի դրել։ Թե դա ինչ բան է հոբիտի համար, միայն պատկերացնել է պետք։ Այժմ, երբ հուզմունքն անցել էր, նա զգաց, որ դատարկ փորիկը վեց֊վեց է անում և ոտքերն էլ դողում են։
― Ոչնչով օգնել չեմ կարող,― պատասխանեց Հենդալֆը։― Գուցե վերադառնաս և քաղաքավարությամբ խնրդես խնդրես գոբլիններին՝ ետ տան քո պոնին ու բեռը։
― Խորին շնորհակալություն, այդ մեկը չէ,― բացականչեց Բիլբոն։
Հանկարծ սարի ստորոտում ոռնոց լսվեց՝ սարսափազդու, հուսահատ։ Ոռնոցը լսվում էր աջից ու ձախից և գնալով հետզհետե մոտենում էր։ Դրանք գայլերն էին, որ լուսնի վրա էին ոռնում, գայլեր, որ հավաքվելով ոհմակ էին դառնում։
Չնայած միստր Բեգինսի հարազատ բնի մոտակայքում գայելր գայլերի չկային, բայց նա ոռնոցն իսկույն ճանաչեց։ Այն բավական հաճախ նկարագրում էին հեքիաթներում, իսկ Բիլբոյի մորաքրոջ ավագ որդին ճանապարհորդության մեծ սիրահար էր և շատ անգամ էր գայլի պես ոռնացել, որպեսզի Բիլբոյին վախեցնի։ Բայց գայլերին լսել ահա այսպես, անտառում, գիշերով, լուսնի լույսով, դա չափազանց է… Նույնիսկ կախարդական մատանիները թույլ միջոց են գայլերի դեմ, հատկապես սարսափելի ոհմակի դեմ, որ ապրում էր գոբլինյան սարի հովանու տակ, Վայրի Երկրում։ Այդպիսի գայլերն ավելի նուրբ հոտառություն ունեն, քան գոբլինները, նրանց համար իրենց զոհին տեսնելը պարտադիր չէ։
― Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել,― գոռաց Բիլբոն։― Գոբլիններից փրկվեցինք, գայլերի երախն ընկանք։
― Հո ես չեմ կարող հավիտյան նրան մեջքիս քարշ տալ,― առարկեք Դորին,― մեկ թունելներում, մեկ ծառերի վրա։― Քո կարծիքով ես ի՞նչ եմ։ Բեռնակի՞ր։
― Նրան կուտեն, եթե մենք որևէ միջոց ձեռք չառնենք,― ասաց Տորինը։ Ոռնոնցն Ոռնոցն ավելի ու ավելի մոտիկից էր լսվում, նրանց օղակելով։― Դորի,― ձայն տվեց նա, քանի որ Դորին բոլորից ներքև էր նստած, ամենահարմար ծառին։― Շուտ ձեռքդ տուր միստր Բեգինսին։
Դորին, չնայած իր փնփնթոցներին, շատ օրինավոր թզուկ էր․ իջավ ավելի ներքև և ձեռքը մեկնեց, բայց այստեղ էլ խեղճ Բիլբոն չկարողացավ հասնել նրան։ Դորին ստիպված եղավ իջնել գետնին և կռանալ, որպեսզի Բիլբոն բարձրանա իր մեջքին։ Այդ պահին գայլերը ոռնոցով մտան բացատ։ Հարյուրավոր գայլային աչքեր հառվեցին Բիլբոյի և Դորիի վրա։ Այնուամենայնիվ Դորին հոբիտին չլքեց փորձանքի պահին, նա սպասեց, մինչև վերջինս նրա մեջքից անցավ ծառի վրա և միայն այդ ժամանակ թռավ ու բռնեց ներքևի ճյուղից։ Ճիշտ ժամանակին։ Գայլը ատամները կրճտացրեց ու քիչ էր մնում բռներ Դորիի վերարկուի փեշից։ Մի վայրկյանում ամբողջ ոհմակը խռնվեց ծառի շուրջը, գայլերը ոռնոցով թռչկոտում էին բնի մոտ, նրանց աչքերը վառվում էին, լեզուները դուրս էին ընկել։
Հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ լսեց Հենդալֆը և ինչ չհասկացավ Բիլբոն։ Հաճախ էր պատահում, որ վարգերը և գոբլինները համագործակցում էին իրենց սև գործերում։ Այն հին օրերին գոբլինները հաճախ էին հարձակումներ կազմակերպում, որպեսզի սնունդ կամ ստրուկներ ձեռք բերեն։ Այդպիսի դեպքերում նրանք օգնության էին կանչում վարգերին և հետո ավարը կիսում նրանց հետ։ Երբեմն գոբլինները գնում էին վարգերին հեծած, ինչպես ձիերին։ Հենց այդ գիշերը հակառակի պես մեծ հարձակում էր նախատեսված։ Վարգերն այստեղ էին եկել գոբլինների հետ հանդիպման, իսկ սրանք ուշանում էին։ Պատճառը, ինչպես մենք գիտենք, Գերագույն Գոբլինի մահն էր, առհասարակ այն խառնաշփոթությունը, որ առաջացրել էին թզուկները, Բիլբոն և կախարդը, որոնց, հավանաբար, մինչև օրս էլ փնտրում էին թունելներում։
Չնայած բոլոր վտանգներին, որ սպասում էին մարդկանց այս հեռավոր երկորումերկրում, որոշ խիզախներ վերջին ժամանակներս սկսել էին այստեղ վերադառնալ հարավից, կտրել ծառերը և իրենց համար տներ կառուցել առավել լուսավոր անտառներում՝ հովիտներում ու գետերի ափերին։ Աստիճանաբար նրանք շատացան, բոլորն էլ լավ զինված մարդիկ էին, նույնիսկ վարգերը չէին համարձակվում ցերեկվա պայծառ լույսով հարձակվել նրանց վրա։ Ահա և վարգերը պայմանավորվել էին գոբլիննների հետ գիշերով հարձակվել սարերին մոտիկ գտնվող գյուղի վրա։ Եթե նրանց պլանը հաջողվեր, հաջորդ օրը գյուղում ոչ մի կենդանի շունչ չէր լինելու, ոչ մի, բացի նրանցից, ում գոբլինները գերի կվերցնեին։
Զարհուրելի խոսքեր էին դրանք․ վտանգը սպառնում էր ոչ միայն խիզախ փայտահատներին, նրանց կանանց ու երեխաներին, այլև Հենդալֆին ու նրա բարեկամներին։ Վարգերը կատաղեցին ու զարմացան՝ նրանց իրենց հավաքատեղիում հայտնաբերելով։ Նրանք կասկածեցին, որ փայտահատների բարեկամները եկել են իրենց լրտեսելու և նորությունները գյուղ կհասցնեն։ Այդ դեպքում գայլերն ու գոբլինները ստիպված կլինեն կյանքի ու մահու կռիվ մղել, փոխանակ հեշտությամբ քնածների հետ հաշիվները մքարելու մաքրելու կամ իրենց մոտ քարշ տալու։ Դրա համար էլ վարգերը որոշեցին հսկել գերիներին համենայն դեպս մինչև առավոտ, որպեսզի այդ արարածները չփախչեն։ Այդ ժամանակ լեռներից կիջնեն գոբլինները, իսկ գոբլինները կարողանում են ծառ բարձրանալ կամ տապալել դրանք։
Այժմ ձեզ համար պարզ է, թե ինչու Հենդալֆը ականջ դնելով վարգերի գռմռոցին ու կլանչոցին, սաստիկ վախեցավ, շատ էլ որ ինքը կախարդ էր։ Նա հասկացավ, որ իրենք ծուղակն են ընկել ու դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք փրկվել։ Բայց նա որոշեց, որ այդպես հեշտ ու հանգիստ չի հանձնվի, չնայած, գայլերով շրջապատված ծառի կատարին նստած, շատ բան անել չէր կարող։ Սկզբում նա իր սոճուց քաղեց խոշոր կոները, հետո դրանիցից դրանցից մեկը վառեց իր գավազանով և շպրտեց գայլերի վրա։ Կոնը ֆշշալով ընկավ գայլի մեջքին։ Գայլի փրչոտ մորթին իսկույն բռնկվեց, և նա զզվելի ոռնոցով դեսուդեն ընկավ բացատում։ Առաջինի ետևից թռան երկրորդը, երրորդը․ մեկը երկնագույն բոցով էր վառվում, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ կանաչ։ Դրանք գետին ընկնելով պայթում էին ու ցրվում գույնզգույն կայծերով, թանձր ծուխ արձակելով։ Ամենամեծ կոնը կպավ առաջնորդի քթին, նա երեք մետր թռավ օդ, իսկ հետո սկսեց շրջանաձև պտտվել՝ վախից ու չարությունից իր հպատակներին կծոտելով։
Թզուկներն ու Բիլբոն ցնծում էին ու գոռում ուրախությունից։ Սարսափելի էր նայել, թե ինչպես էին կատաղել գայլերը։ Նրանք ոտքի կանգնեցրին ողջ անտառը։ Գայլերն առհասարակ վախենում են կրակից, իսկ այդ կրակը հատուկ էր, գերբնական։ Կայծը մորթու վրա ընկնելով թաղվում էր մեջը, այրում գայլին, և եթե նա չէր թավալվում գետնին, ապա բոցն արագորեն պատում էր նրան։ Շուտով ամբողջ բացատով մեկ գայլեր էին թավալվում՝ փորձելով հանգցնել կայծերը․ նրանք, որ արդեն բոցավառվում էին, բարձր ոռնոցով դեսուդեն էին վազվզում և մյուսներին էլ վառում։
Եվ այստեղ գոբլինները մի սարսափելի երգ ձգեցին․
<poem>
Տասնհինգ թռչուն ճյուղերից կախվել,

Ճոճվում են քամու խենթ սուլոցի տակ,
Ավա՜ղ, անթև են խեղճերը, ավա՜ղ,
Էլ չեն տեսնելու երկինք կապուտակ։
Ուրեմն ինչպե՞ս նրանց հետ վարվել՝
Եփե՞լ։ Հո՞ւմ ուտել, թե՞ լավ խորովել։</poem>
Հետո նրանք դադարեցին պարելուց և գոռացին․
Հենդալֆն ուզում էր նրանց ծաղրել և ցույց տալ, որ չի վախենում։ Իսկ իրականում վախենում էր, բայց չէ՞ որ նա կախարդ էր… Իբրև թե նրան չլսելով, գոբլինները շարունակեցին երգել․
<poem>
Վառեք անտառը, թող բոցը հառնի,

Շուրջը ամեն ինչ թող իրար խառնի,
Հեյ֊հե՜յ։
Սոխով, ալյուրով տապակենք համեղ,
Դեռ շատ աղ բերեք, բիբար ու համեմ։
Վառեք ջահերը ու բարձր պահեք,
Հեյ֊հե՜յ,
Հեյ֊հե՜յ,Հեյ֊հե՜յ։<br/poem>Հեյ֊հե՜յ։
«Հե՜յ» բացականչության ժամանակ կրակը լիզեց Հենդալֆի ծառի բունը, հետո թռավ հարևան ծառերի վրա։ Կեղևը վառվեց, ստորին ճյուղերը ճտճտացին։
Այդ վայրկյանին երկնքից նրա վրա ընկավ արծիվների Տիրակալը, ճանկերի մեջ առավ և սուրաց վերև։
Կատաղության ու զարմանքի ոռնոց թռավ գոբլինների կոկորդներից։ Հենդալֆը ինչ֊որ բան ասաց արծիների արծիվների Տիրակալին, սա ուժեղ ճչաց, և իսկույն նրան ուղեկցող սև թռչունները վիթխարի սև ստվերների պես խոյացան ներքև։ Գայլերը ոռնացին և ատամները կրճտացրին։ Գոբլինները ոռնացին ու դոփեցին, կատաղությունից իզուր օդ նետելով իրենց ծանր նիզակները։ Արծիվները նետվում էին նրանց վրա, սև թևերի ուժեղ բախյուններով գետին տապալում կամ քշում հեռու, դեպի անտառ։ Արծվային ճանկերը ճանկռում էին նրանց։ Մյուս արծիվները ճանկեցին թզուկներին, որոնք բարձրացել էին ծառերի կատարներին և, սարսափից, նվաղած, ճոճվում էին այնտեղ։
Քիչ էր մնում խեղճ Բիլբոյին նորից մենակ թողնեին… Նա հազիվ հասցրեց կախվել Դորիի ոտքերից, երբ արծիվը վերջինը նրան բարձրացրեց։ Նրանք խոյացան խառնաշփոթությունից ու հրդեհից վեր։ Բիլբոն կախված էր օդում, նրա թևերը տառացիորեն տեղից դուրս էին գալիս։
― Ո՛չ, չգիտե՛ս,― առարկեց նրան Դորիի ձայնը։― Ճարպը, միևնույն է, վաղ թե ուշ նորից կընկնի թավայի մեջ, և դա հայտնի է։ Իսկ մենք, համարձակվում եմ հուսալ, չենք ընկնի։ Եվ հետո, արծիվները պատառաքաղ չեն։
― Ժայռերն էլ թեփ չեն… Օ՜յ…― արտաբերեց Բիլբոն, նստելով ու անհամբերությամբ նայելով արծվին, որ տեղավորվել էր իրենից քիչ հեռու։ Հետաքրքիր է, էլի ինչ հիմարություններ է դուրս տվել, և արդյոք արծիվը չի՞ նեղացել։ Հարկավոր չէ նեղացնել արծիվներին, երբ դու ընդամենը մի փոքրիկ հոբիտ ես և գիշերը պարկած պառկած ես լեռնային արծվի բնում։
Բայց արծիվը կտուցն էր սրում քարի վրա, փետուրները թափ տալիս և նրա խոսքերին ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Շուտով երկավ մյուս արծիվը։
Տիրակալաը Տիրակալը քեզ հրամայեց գերիներին բերել Մեծ Խորշը,― գոռաց նա և թռավ։
Առաջին արծիվը Դորիին վերցրեց ճանկերի մեջ և անհետացավ գիշերվա խավարում, Բիլբոյին թողնելով մենակ։ Բիլբոն այն է սկսել էր խորհել՝ ինչ է նշանակում «գերիներ» բառը և արդյոք շուտո՞վ ճագարի փոխարեն ինքը կդառնա արծիվների ընթրիք, երբ արծիվը եկավ իր ետևից, բռնեց բաճկոնից ու վեր խոյացավ։ Այս անգամ ստիպված չեղան հեռու թռչել։ Բիլբոն հայնտվեց հայտնվեց լայն խորշում։ Նա պառկել էր ու վախից շունչը պահել։ Այս կողմը ոչ մի արահետ չէր գալիս, այստեղ կարելի էր գալ միայն թռչելով, իսկ այստեղից՝ թռչել ետ կամ թռչել անդունդը։ Մնացած ճամփորդներն արդեն մեջքները ժայռերին հենած նստած էին այնտեղ։
&nbspԱրծիվների Արծիվների Տիրակալը նույնպես այնտեղ էր և զրուցում էր Հենդալֆի հետ։ Դուրս է գալիս, որ ոչ ոք մտադիր չէր Բիլբոյին ուտել։ Կախարդը և գլխավոր արծիվը, ամեն ինչից դատելով, ծանոթ էին և նույնիսկ բարեկամական հարաբերությունների մեջ էին։ Բանն այն է, որ Հենդալֆը, իր զբաղմունքի բերումով հաճախակի լինելով սարերում, մի անգամ արծիվներին ծառայություն էր մատուցել՝ բուժելով նրանց տիրակալի վերքը։ Այնպես որ «գերիներ» նշանակում էր միայն «գոբլինների գերիներ» և ուրիշ ոչինչ։ Նրանց զրույցին ականջ դնելով՝ Բիլբոն հասկացավ, որ հիմա արդեն իրենց վերջնականապես կհեռանան այս զարհուրելի լեռներից։ Հենդալֆը խնդրեց Մեծ արծիվին, որ արծիվները իրեն, թզուկներին ու Բիլբոյին տեղափոխեն որքան կարելի է հեռու․ դա կկրճատեր նրանց ճանապարհը հովիտի միջով։ Սակայն արծիվների Տիրակալը չհամաձայնեց նրանց տանել այնտեղ, ուր մոտակայքում մարդիկ են ապրում։
― Նրանք մեզ վրա մեծ պրկաղեղներից նետեր կարձակեն,― բացատրեց նա,― կկարծեն, թե մենք իրենց ոչխարների համար ենք թռել այնտեղ։ Եվ դրա համար հիմքեր ունեն։ Ոչ… Մենք ուրախ ենք գոբլինների ձեռքից խաղալիքը խլելու և անձամբ ձեզ երախտահայտույց լինելու համար, բայց հանուն թզուկների կյանքներս վտանգի ենթարկել՝ համաձայն չենք։
Այսպես ավարտվեցին արկածները Մառախլապատ Լեռներում։ Շուտով Բիլբոյի ստամոքսը հաճելիորեն ծանրացավ, չնայած սրտի խորքում նա կգերադասեր հաց ու կարագ և ոչ թե փայտիկների վրա խորոված մսի կտորներ։ Նա զգաց, որ քունը տանում է։ Կուչ գալով կոշտ քարերի վրա՝ նա ննջեց և քնեց ավելի պինդ, քան երբևէ իր տանը, փետրե անկողնում։

==ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ==
Մյուս առավոտյան Հոբիտին արթնացրեց ծագող արևը։ Նա վեր թռավ ժամացույցին նայելու և թեյնիկը դնելու մտադրությամբ… Բայց իսկույն էլ հասկացավ, որ ինքը ամենեևին էլ տանը չէ։ Նստեց և անձկությամբ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հաճելի կլիներ հիմա լվացվել և ատամները մաքրել… Ո՛չ լվացվել, ո՛չ ատամերը մաքրել, ո՛չ նախաճաշին թեյ, բոված հաց ու ապխտած խոզի միս ստանալ նրան չհաջողվեց։ Ստիպված եղավ բավարարվել ոչխարի ու ճագարի սառը մսով, որից հետո պատրաստվեցին ճանապարհ ընկնելու։
Այս անգամ նրան թույլ տվեցին բարձրանալ արծվի մեջքին և բռնել փետուրներից։ Թզուկները հրաժեշտի խոսքեր ասացին, խոստանալով երբևէ երախտահատույց լինել արծիների արծիվների Տիրակալին, և տասնհինգ վիթխարի թռչուն խոյացան երկինք։ Արևը դեռ չէր բարձրացել, օդը թարմ էր, մառախուղը փռված էր հովիտներում և թևածում էր լեռնագագաթների շուրջը։ Բիլբոն աչքերը բացեց ու տեսավ, որ գետինը հեռու ներքևում է, իսկ լեռները մնացել են ետևում ու քանի գնում փոքրանում են։ Բիլբոն նորից աչքերը կկոցեց ու ավելի ամուր կառչեց փետուրներից։
― Փետուրներս մի՛ պոկիր,― դժգոհ ասաց արծիվը։― Ի՞նչ ես ճագարի պես վախենում։ Ասենք դու իսկապես էլ ճագարի շատ ես նմանվում։ Հրաշալի առավոտ է, հաճելի զեփյուռ։ Թռիչքից էլ լավ բա՞ն։
― Ես հենց սկզբից մտադրվել էի հնարավորության սահմաններում ձեզ բարեհաջող անցկացնել լեռները, ― սկսեց կախարդը։ ― Իմ հմուտ ղեկավարության և, որ այնքան էլ կարևոր չէ, բարեհաջող հանգամանքների շնորհիվ այդ խնդիրը ես լուծեցի։ Վերջ ի վերջո սա իմ արկածը չէ։ Ես, կարող է պատահել, մի անգամ էլ մասնակցեմ դրան, բայց հիմա ինձ ուրիշ անհետաձգելի գործեր են սպասում։
Թզուկները սարսափելի վշտացան և տնքացին։ Բիլբոն չկարողացավ արցունքները պահել։ Նրանք, ախր, արդեն վարժվել էին, մտածելով, որ Հենդալֆն իրենց հետ կմնա մինչև վրեջ վերջ և միշտ ծանր վիճակներից կհանի։
― Ես հո չեմ պատրաստվում այս րոպեիս անհետանալու,― ասաց Հենդալֆը։― Կսպասեմ ևս մեկ֊երկու օր։ Հնարավոր է, ես ձեզ կօգնեմ այս վիճակից դուրս գալու, դեռ ինքս էլ եմ որոշ օգնության կարիք զգում։ Մենք ուտելիք չունենք, իրեր չունենք, ձիեր չունենք, և ձեզ հայտնի չէ, թե որտեղ ենք գտնվում։ Դա ես ձեզ կբացատրեմ։ Հիմա դուք գտնվում եք մի քանի մղոն հյուսիս այն արահետից, որով պետք է գնայիք, եթե շտապով չհեռանայիք լեռնային անցումից։ Այս կողմերում մարդիկ քիչ են, բայց այստեղից ոչ հեռու ապրում է Ոմնը։ Հենց նա էլ փորել է այս աստիճանները ժայռի մեջ, որը եթե չեմ սխալվում, անվանվում է Կարրոկ։ Այստեղ նա հազվադեպ է գալիս և համենայն դեպս ոչ ցերեկը, այստեղ նրան սպասելը միտք չունի։ Եվ նույնիսկ վտանգավոր է։ Մենք ինքներս պետք է նրան գտնենք։ Եթե հանդիպումը խաղաղ ընթացք ունենա, ես ձեզ մնաք բարով կասեմ և արծինվերի արծիվների նման բարի ճանապարհ կմաղթեմ, դեպի ուր էլ որ ուղղված լինի այն։
Թզուկներն աղաչեցին֊պաղատեցին նրան, որ իրենց չլքի, խոստացան վիշապի ոսկիները, արծաթն ու թանկարժեք իրերը, բայց նա անդրդվելի մնաց։
― Ո՞վ։
― Ոմնը, ում մասին որ խոսում էին։ Շատ կարևոր դեմք է։ Խնդրում եմ նրա հետ քաղաքավարի լինեք։ Ավելի լավ է ես ձեզ աստիճանաբար կներկայացնեմ, երկու֊երկու։ Եվ մտքներովդ չանցնի նրան գրգռել, թե չէ աստված գիտի, ինչ կարող է պատահել։ Զգուշացնում եմ ձեզ՝ նա շատ տաքարյուն է և ուղղակի սարսափելի, երբ զայրանում է, իսկ լավ տրամարդության տրամադրության դեպքում շատ սիրալիր է։
Թզուկները, լսելով, թե ինչի մասին է խոսում կախարդը Բիլբոյի հետ, հավաքվեցին նրանց շուրջը։
Բիլբոյի և թզուկների համար այժմ բավական խորհելու բան գտնվեց, այնպես որ նրանք լռեցին ու դադարեցին Հենդալֆին հարցեր տալուց։ Նրանք գնացին, գնացին, մեկ վեր, մեկ վար։ Տապ էր։ Բիլբոն այնքան էր սովածացել, որ հաճույքով կաղին կուտեր, եթե դրանք արդեն հասած ու գետնին թափված լինեին։
Վերջապես կեսօրից հետո նրանք նկատեցին, որ ծաղիկներն սկսեցին աճել այնպես, կարծես թե դիտմամբ էին ցանել, ամեն տեսակն առանձին։ Հատկապես շատ էր առվույտը․ կարմիր առվույտի ամբողջ ծովեր կային, կարճ սպիտակներ՝ մեղրի անուշ հոտով, վարդագույն։ Ամբողջ օդը լցված էր բզզոցով ու գվվոցով։ Չորս կողմը աշխատում էին մեղուները։Այն մեղուները։ Այն էլ ինչպիսի՜… Ձիաբոռերից խոշոր։ Բիլոբն նման բան չէր տեսել։
«Սրանցից մեկը որ ինձ կծի,― մտածեց նա,― համա թե կուռեմ, հա՛»։
Շուտով նրանք տեսան բարձր և լայն դարպասը, իսկ դրանից այն կողմ՝ այգի և մի քանի ցածր, փայտե շինություններ․ գերանակապ ծղոտե տանիքով շտեմարաններ, ձիանոց, մարագ և երկարավուն, ցածլիկ մի բնակելի տուն։ Բարձր ցանկապատի ներսում, հարավային կողմից, շարքերով դրված էին սրագագաթ, ծղոտով ծածկված անհամար փեթակներ։ Օդում լսվում էր հսկա մեղուների անլռելի գվվոցը, որոնք անդադար ներս ու դուրս էին թռչում փեթակներից։
Կախարդն ու հոբիտը հրեցին ծանր, ճռռացող դարպասը և լայն շավիղով գնացին դեպի տուն։ Հենց խոտի միջով վարգով նրանց մոտեցան խնամված, հարթ մաշկով, շատ խելացի մռութներով երկու ձիուկ, ուշադրույթմաբ ուշադրույթամբ նայեցին եկվորներին և սլացան դեպի տնակները։
― Նրանք տիրոջը կզեկուցեն օտարների գալու մասին,― խոսեց Հենդալֆը։
Վերջպաես նրանց ուղին փակեց մի տուն, որը երկու կից շինությունների հետ միասին բակ էր առաջացնում։ Բակի կենտրոնում, որի շուրջը մի մեծ կաղնու բուն էր ընկած, կտրտված ճյուղեր էին թափված։ Այստեղ կանգնած էր մի հսկա մարդ խիտ սև մորքուով մորուքով ու սև մազերով, հզոր ձեռքերով ու ոտքերով։ Հագել էր մինչև ծնկները հասնող բրդե պարեգոտ և հենվել մեծ կացնին։ Ձիուկները, մռութները նրա ուսերին դրած, կանգնել էին կողքերին։
― Օհո՜, ահա նրանք,― ասաց մարդը ձիերին։― Նրանց տեսքը սարսափելի չէ, գնացեք…― նա բաբրձր ծիծաղոց։― բարձր ծիծաղեց։― Ովքե՞ր եք և ինչ է պետք ձոզ,― կոպիտ հարցրեց նա՝ կռանալով Հենդալֆի վրա։ Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա նա ազատ կանցներ մարդու ոտքերի արանքից, նույնիսկ գլուխը նրա մոխրագույն պարետոգին չկպցնելով։
― Ես Հենդալֆն եմ,― ասաց կախարդը։
Հենդալֆը բարձր սուլեց, և իսկույն Տորին ու դորին տան ետևից դուս եկան արահետ, իսկ մեկ րոպե անց կանգնեցին նրանց առջև և խոնարհ գլուխ տվեցին։
― Դուք ուզում եք ասել՝ մի երեք,― նկատեց Բերոնը։― Բեորնը։― Սրանք արդեն ոչ թե հոբիտներ են, այլ թզուկներ…
― Տորին Օուքենշիլդ, ձեր ծառա… Դորի, ձեզ ծառա…― ասացին երկու թզուկները և նորից գլուխ տվեցին։
― Շնորհակալ եմ, ես ձեր ծառայության կարիքը չունեմ,― պատասխանեց Բեորնը։― Դրա փոխարեն դուք, երևում է, իմ կարիքը ունեք։ Ես այնքան էլ շատ չեմ սիրում թզուկներին։ Բայց քանի որ դու իսկականից Տորինն ես, Տրեյնի որդին, Տրորի թոռը, իսկ ձեր ուղեկիցը միանգամայն օրինավոր թզուկ է, դուք թշնամի եք գոբլիններին և ոչ մի մտարդությու մտադրություն չունեք որևէ խարդախություն անել իմ տերությունում… Ի դեպ, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։
― Նրանք գնում էին իրենց հայրերի երկիրը, որ գտնվում է Սև Անտառի ետևում, դեպի արևելք,― մեջ մտավ Հենդալֆը։― Մենք զուտ պատահականորեն ենք հայտնվել ձեր տիրապտությունուն։ տիրապտությունում։ Մենք կտրում էինք Վերին Լեռնանցքը և մտածում էինք դուրս գալ այն ճանապարհը, որ ընկած է ձեր երկրից հարավ։ Եվ այստեղ մեզ վրա տվին չար գոբլինները։ Դրա մասին էլ ուզում էի պատմել ձեզ։
― Դե պատմեք, էլի,― անհամբեր ասաց Բոերնը, որ քաղաքավարությամբ աչքի չէր ընկնում։
Հենդալֆը նորից սուլեց, և նույն վայրկյանին նրանց առջև կանգնեցին Նորին ու Օրին։
― Այ քեզ բա՜ն,― ասաց Բեորնը։― Արագաշարժ եք, ինչ ասեմ։ Որտե՞ղ էիք թաքնվել, Հենդալֆի ծխախոտատութի ծխախոտատուփի մե՞ջ։ Համեցեք այստեղ։
― Նորի՝ պատրաստ ձեզ ծառայելու, Օրի՝ պատ…― սկսեցին նրանք, բայց Բեորնը ընդհատեց․
― Շատ շնորհակալ եմ։ Երբ ձեր ծառայությունը պետք լինի, ես ինքս կխնդրեմ, նստեք, և եկեք շարունակենք, թե չէ մինչև ըթրիք ընթրիք պատմությունը լսել չենք հասցնի։
― Հենց որ քնեցինք,― շարունակեց Հենդալֆը,― ետին պատի վրա ճեղքը մեծացավ, այնտեղից դուրս թռան գոբլինները, բռնեցին հոբիտին, թզուկներին և մեր պոնիների երմակը…
― Որտե՞ղ կանգ առա… Ա՜խ, այո։ Ինձ չբռնեցին։ Ես գավազանիս կրակով երկու գոբլին սպանեցի…
― Հրաշալի է,― միջամտեց Բեորնը։― Ուրեմն կախարդն էլ կարող է երբեմն որևէ բանի պետք գալ»գալ։
― … և ճեղքից ներս սողոսկեցի, երբ այն փակվում էր։ Ես նրանց ետևից գնացի մինչև գլխավոր դահլիճը, որտեղ հավաքված էին գոբլինները՝ Գերագույն Գոբլինը երեսուն կամ քառասուն զինված պահապաններով։ Ես մտածեցի․ «Եթե նույնիսկ թզուկները կապված չլինեին իրար, ի՞նչ կարող էր անել մեկ դյուժինը այսպիսի բազմության դեմ»։
― Բավական է, բավական է,― կտրուկ ասաց Բեորնը։― Նստեք և լռեք։ Շարունակե՛ք, Հենդալֆ…
Եվ Հենդալֆը շարունակեց, մինչև հասավ ստորին դարպասի մոտ խավարում տեղի ունեցած կռվին և այն սարսափելի պահին, եր հայտնի դրաձավդարձավ, որ կորել է միստր Բեգինսը․ «Մենք մեկս մյուսիս հաշվեցինք, և պարզվեց, որ հոբիտը չկա։ Ընդամենը տասնչորսն էինք մնացել»։
― Տասնչո՞րսը։ ուրեմն տասից հանած մեկ կմնա տասնչո՞րս։ Սա ինչ֊որ նորություն է։ Դուք ուզում եք ասել «ինը» կամ թե չէ ինձ ներկայացրել եք ջոկատի ո՞չ բոլոր անդամներին։
― Այո, հասկանալի է, դուք դեռ չեք տեսել Օյնին և Գլոյնին։ Ա֊ա֊ա՜, ահա և նրանք։ Դուք նրանց կներե՞ք ավելրոդ ավելորդ անհանգստություն պատճառելու համար։
― Լավ, թող գան,,, գան… Արագ ներս եկեք և նստեք։ Լսեցեք… Հենդալֆ, միևնույն է, ստացվում է այսպես․ դուք, տասը թզուկը և հոբիտը,որ կորել էր։ Ընդամենը տասներկու և ոչ թե տասնչորս։ Գուցե կախարդները այնպես չե՞ն հաշվում, ինչպես մարդիկ։ Բայց դե հիմա շարունակեք, խնդրեմ։
Բեորնը աշխատում էր ցույց չտալ, թե այդ պատմությունն ինչպես է շարժել իր հետաքրքրասիրությունը։ Առաջներում նա գիտեր լեռների հենց այն մասը, որի մասին գնում էր խոսքը… Նա գլխով էր անում և փնթփնթում, լսելով, թե ինչպես է գտնվել հոբիտը, ինչպես են նրանք գլորվել քարե գահավանդակով և գայլերի ոհմակի մասին։
Այս խոսքերի հետ հայտնվեցին Բիֆուրն ու Բոֆուրը։
― Ես էլ,― վրա տվեց Բոմբուրը, փնչացնելով հասնելով նախորդ զույգին։ Նա շատ գեր էր, ընդ որում և բարկացել էր, որ իրեն վերջում են թողել, դրա համար էլ շունչը կտրվում էր։ Նա հրաժարվեց հինգ րոպե սպասելուց և իսկույն նրես ներս ընկավ։
― Դե ահա և դուք իսկապես տասնհինգն եք, իսկ քանի որ գոբլինները հաշվել գիտեն, ապա նշանակում է այդքան էլ նստած եք եղել ծառերին։ Վերջապես կարող եք ավարտել ձեր պատմությունն առանց ընդհատելու։
Նախասենյակում այժմ բոլորովին մթնեց։ Բեորնը ծափ զարկեց, և ներս վազեցին չորս գեղեցկագույն սպիտակ պոնիներ, ու մի քանի խոշորամարմին մոխրագույն շներ։ Բեորնը ինչ֊որ բան ասաց անհասկանալի մի լեզվով, որ բաղկացած էր գազանների արձակած հնչյուններից։ Խոնարհ կենդանիները դուրս եկան և նորից վերադարձան՝ երախներում մեկ֊մեկ ջահ բերելով։ Նրանք օջախի կրակից վառեցին ջահերը, մտցրին օջախի շուրջը գտնվող սյուներին ամրացված ջահակալների մեջ։ Շները, երբ ուզում էին, կանգնում էին ետին թաթերի վրա և առջևի թաթերով պահում այն ամենը, ինչ որ իրենց հարկավոր էր։ Նրանք ճարպկորեն բերեցին պատերին հենված տախտակներն ու իշոտնուկները և շարեցին օջախի առջև։
Հետո լսվեց «բա՜֊բա՜֊բա՜», և ներս ընկան մի քանի սպիտակաթույր մաքիներ՝ խոշոր, ածուխի պես սև խոյի առաջնորդությամբ։ Մաքիներից մեկը բերանով պահել էր անկյուններում կենդանիների պատկերներ գործած սպիտակ մի սփռոց, մյունսերն մյուսներն իրենց լայն մեջքներին բերում էին սկուտեղներ, որոնց վրա դրված էին թասեր ու փայտե ափսեներ, դանականեր ու փայտե գդալներ։ Շներն արագ֊արագ այդ բոլորը դասավորեցին սեղաններին։ Սեղաններն այնքան ցածլիկ էին, որ նույնիսկ Բիլբոյի համար շատ հարմար էր նստելը։ Պոնին սեղանի մի ծայրին դրեց հյուսած լայն նստատեղերով, կարճ ոտքերով երկու աթոռ՝ Հենդալֆի և Տորինի համար, իսկ սեղանի մյուս ծայրին դրեց մեծ, սև, նույնպես ցածր և նույնպես հյուսկեն նստատեղով մի աթոռ Բեորնի համար։ Բեորնը նստեց և իր հաստ ոտքերը երկարեց սեղանի տակ։ Հավանաբար, նստարանները, ինչպես նաև սեղանները դիտավորյալ ցածր էին արել, որպեսզի Բեորնին ծառայող հրաշալի կենդանիների համար հեշտ լիներ նստել։ Դե, իսկ ինչի՞ վրա նստեցին մնացածները։ Նրանց մասին էլ հոգ տարան։ Պոնիները գլորելով թմբուկների պես կլոր, հարթ տաշած ու հղկած և նույնիսկ Բիլբոյին համար կոճղեր բերեցին։ Շուտով բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջը՝ Բեորնի գլխավորությամբ։ Նախասենյակում, երևի, վաղուց այդքան մեծ խումբ չէր հավաքվել։
Եվ այստեղ սկսվեց ընթրիքը կամ ճաշը (ինչպես կուզեք անվանեք), որի նմանը նրանք չէին տեսել այն օրից, ինչ հեռացել էին «Ընտանեկան Վերջին Հանգրվանից»։ Շուրջը թրթռում էր ջահերի և օջախի կրակը, իսկ սեղանին վառվում էին երկու երկար կարմիր մոմ։ Մինչ հյուրերը կկշտանային, Բեորնը նրանց զբաղեցնում էր՝ իր թավ, որոտալից ձայնով պատմություններ պատմելով վայրի հողերի և հատկապես մութ, վտանգներով լի անտառի մասին, որ տարածվում էր մինչև հեռավոր Հյուսիս ու Հարավ և փակում Արևելք տանող ճանապարհը, ահասարսուռ Սև Անտառի մասին։
Արթնացավ նրանից, որ մուտքի դուռը ճռռաց ու փակվեց։ Բեորնը անհետացավ։ Թզուկները նստել էին հատակին, օջախի առջև, ոտքերը խաչել ու երգ էին երգում։ Ահա մի քանի քառյակ, բայց ոչ բոլորը, դրանք առավել շատ էին, և թզուկները երկար ժամանակ երգում էին ու երգում․
<poem>
Մռայլ ու խոնավ քամի է փչում,

Սարալանջի խեղճ ծառերին տանջում,
Կարծես խառնվել են ցերեկ ու գիշեր
Ու երկարում է սև ամպերի չուն։
Քամին փչում է լեռներից սառած,

Սոճու անտառը ցրտից սարսռաց,
Ու տագնապահար, թանձր խավարում
Տերևներն իրար շրշացին կամաց։
Քամին փչում է դեպի արևելք,

Թրջված անտառը մրսում է, դողում,
Թփերը սառել, ու ցուրտ երկնքում
Ամպերն էին դեռ ծանրորեն լողում։
Քամին դեպի այն սև սարն է փչում,

Որտեղ հրեշն է թաքնվել որջում,
Որտեղ լողում է ծուխը թանձրախիտ,
Լուսնի արծաթում հալվում է, կորչում։</poem>
Բիլբոն նորից ննջեց։ Հանկարծ վեր կացավ Հենդալֆը․
Երբ առավոտյան վերջնականապես արթանցավ, արդեն բավական ուշ էր։ Թզուկներից մեկը սայթաքեց և, Բիլբոյին կպչելով, փռվեց հատակին։ Դա Բոֆուրն էր։ Երբ Բիլբոն աչքերը բացեց, նա փնթփնթում էր ու ջղայնանում․
― Վեր կաց, ալարկոտ, թե չա չէ նախաճաշ չի հասնի։
Բիլբոն արագ վեր թռավ տեղից։
― Ես արջերի հետքերն էին տնտղում,― ի վերջո պատասխանեց Հենդալֆը։― Այս գիշեր այստեղ, ինչպես երևում է, արջերի բազմություն է հյուրընկալվել։ Ես իսկույն հասկացա, որ Բեորնը մենակ չէր կարող այդքան հետքեր թողնել, ըստ որում ամենատարբեր չափսերի։ Նույնիսկ կասեի, որ ամբողջ գիշերը, մինչև լույս այստեղ արջեր են պար եկել՝ փոքր ու խոշոր, միջահասակ ու հսկա։ Նրանք հավաքվել են բոլոր կողմերից, բացի մեկից․ ոչ ոք չի եկել արևմուտքից, լեռներից։ Եվ այդ կողմ գնում են միայն մեկ արջի հետքերը։ Ես հետքերով հասա մինչև Կարրոկ ժայռը, որտեղ դրանք իջան գետը, իսկ մյուս ափը չանցա՝ գետն այնտեղ չափազանց խոր է և հոսանքն էլ ուժեղ։ Այն կողմում հետքերը մտնում էին ուղիղ սոճիների անտառը՝ Մառախլապատ Լեռների արևելյան լանջերին, որտեղ տեղի ունեցավ մեր սիրազեղ հանդիպումը վարգերի հետ։ Այսպիսով, ես, թվում է, պատասխանեցի նաև առաջին հարցին,― վերջացրեց Հենդալֆը։ Բիլբոյին թվաց, որ ինքը հասկանում է, թե խոսքը դեպի ուր է ծռում կախարդը։
― Իսկ ի՞նչ կանենք, եթե նա այստեղ բերի վարգերին ու գոբլիններին,― բացականչեց Բիլբոն։― Բոլորիս կկոտորեն։ Չէ՞ որ դուք առաջ ասում էիք, թե Բեորնը նարնց նրանց հետ բարեկամություն չի անում։
― Հետո ի՞նչ։ Հիմա էլ եմ ասում։ Հիմարություններ դուրս մի՛ տուր։ Ավելի լավ է գնաս քնես, թե չէ գլուխդ արդեն չի աշխատում։
Հոբիտն իսկապես էլ իրեն ջախջախված էր զգում, և նրան մնում էր միայն պառկել քնել։ նա Նա քնեց թզուկների երգի տակ։ Ննջելով՝ Բիլբոն դարձյալ մտածում էր Բեորնի մասին․ նա երազում տեսավ, որ հարյուրավոր սև արջեր, շուրջպար բռնած, դանդաղ ու ծանրորեն պտտվում են լուսնի լույսի տակ։ Նա արթնացավ կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, դռան ետևից լսեց նույն շրշոցը, ֆսֆսոցն ու մռթմռթոցը, ինչ և նախորդ գիշերը։
Առավոտյան նրանց արթնացրեց Բեորնը։
― Ա՜, ուրեմն դուք դեռ այստեղ եք,― ասաց նա՝ հոբիտի օձիքից բռնած բարձրացնելով ու ծիծաղելով։― Տեսնում եմ, վարգերը, գոբլինները ու չար արջերը քեզ դեռ չեն կերել։― Եվ ամենաանհարգալի ձևով մատով բզեց միստր Բեգինսի փորը․― Մեր գնդլիկը լավ էլ տռզել է կաթնահացով ու մեղրով։ Գնանք էլի ավելացնենք։
Եվ բոլորը նրա հետ գնացին նախաճաշելու։ Այս անգամ Բեորնը հիանալի տրամադրության մեջ էր և շատ ծիծաղեցրեց նրանց զանազան զվարճալի պատմություններով։ Հյուրերը ստիպված չեղան երկար գլուխ ջարդել, թե ուր էր նա անհետացել և ինչու է այդպես սիրալիր․ շուտով նա ինքը պատմեց ամեն ինչ։ Բեորնը արշավ էր կատարել գետից այն կողմ, դեպի լեռները, և հարկ է նկատել, որ շատ արագ էր գործը գլուխ բերել։ Լինելով գայելրի գայլերի այրված բացատում՝ նա համոզվել էր, որ համենայն դեպս թզուկների պատմածի մի մասը ճշմարտություն է։ Նա անտառում մի վարգ ու գոբլին էր բռնել և նրանցից իմացել, որ գոբլինների պարեկները վարգերի հետ միասին դեռ թզուկներին են փնտրում։ Նրանց խիստ կատաղեցրել է Գերագույն Գոբլինի մահը և գայլերի առաջնորդի խանձված քիթը, ինչպս ինչպես նաև շատ գլխավոր վարգերի կործանումը կախարդի սարքած հրդեհից։ Նարքն Նրանք հարձակումներ էին կազմակերպում մառախլապատ Լեռների մոտակա հողերի վրա, որպեսզի բռնեն թզուկներին և վրեժխնդիր լինեն մարդկանցից ու շրջակայքի բոլոր էակներից, ովքեր, ինչպես նրաքն նրանք կասկածում էին, պատսպարում են թզուկներին։
― Ձեր պատմությունը հրաշալի էր,― եզրակացրեց Բեորնը,― բայց հիմա, երբ ես համոզվել եմ նրա ճշմարությանը, այն ավելի քան սրտովս է։ Ես ձեզ առաջարկում եմ ցանկացած օգնությունը, որ իմ ուժը կպատի։ Դուք էլ որ ինձ նման ապրեիք Սև Անտառի ծայրին, ոչ մեկի խոսքին չէիք հավատա։ Այս դեպքից հետո ես լավ կվերաբերվեմ բոլոր թզուկներին։ Հո քիչ բան չէ, սպանել են Գերագույն Գոբլինին, հենց իրեն՝ Գերագույն Գոբլինին։― Եվ նա ծիծաղեց դաժան ծիծաղով։
Ահա թե ինչ օգնություն խոստացավ Բեորնը։ Նա յուրաքանչյուր թզուկի պոնի կտարամադրի, իսկ Հենդալֆին՝ ձի, որպեսզի հասնեն մինչև անտառ։ Ճանապարհի համար մթերք կտա, որը խելացիորեն տնտեսելու դեպքում մի քանի շաբաթ կբավարարի։ Մթերքը թեթև կլինի և տեղափոխման համար հեշտ՝ ընկույզ, ալյուր, չորացած մրգով լի փակված սափորներ, մեղրով լցված կավե կճուճներ և հատուկ ձևով պատրաստված կեքսեր, որի մեջ սննդարար նյութերը շատ երկար են պահպանվում։ Այն պատրաստելու գաղտնիքը միայն Բեորնը գիտեր․ դրա բաղադրության մեջ մեղր կար, ինչպես որ նրա ամբողջ սննդի մեջ, և կեքսը համեղ էր, թեպետ ծարավ էր առաջացնում։ Նա նախազգուշացրեց, որ հետները ջուր վերցնել հարկավոր չէ, քանի որ մինչև անտառ ամբողջ ճանապարհին առվակներ ու աղբյուրներ կհանդիպեն։
― Բայց ճանապարհը Սև Անտառի միջով դժվար կլինի, վտանգներով լի և անծանոթ,― ասաց Բեորնը։― Ոչ ջուր, ոչ էլ կեր այնտեղ չեք գտնի։ Ընկույզն այնտեղ դեռ չի հասել, իսկ ընկույզից բացի ուտելու պիտանի ոչինչ չի աճում։ Անտառի բոլոր կենդանի էակները վայրենի են, կատաղած և այլակերպ։ Ես ձեզ տկեր կտամ ջի համար, նետեր ու աղեղներ։ Բայց չեմ կարծում, թե Սև Անտառում որևէ հարմար որս կամ էլ խմելու բան գտնվեր։ Արահետև Արահետը հատում է արագահոս Սև առուն։ Մտքներովդ չանցնի այնտեղ լողանալ կամ ջուր խմել․ ես լսել եմ, որ առուն կախարդված է և քուն ու մոռացկոտություն է բերում։ Չարժե թռչունների վրա կրակել, թե չէ, որսի ետևից ընկնելով, անտառի աղջամուղջում կարելի է արահետը կորցնել, իսկ դա ոչ մի դպքում դեպքում չի կարելի անել։ Ահա իմ բոլոր խորհուրդները։ Անտառում արդեն ոչնչով ձեզ օգնել չեմ կարող, հույսներդ դրեք ձեր հաջողության վրա, սեփական քաջության և այն պաշարների վրա, որ ես դնում եմ ձեզ հետ։ Խնդրում եմ անտառի եզրից ետ ուղարկեք պոնիներին և ձիուն։ Հաջողություն եմ ցանկանում։ Իմ տան դուռը միշտ բաց է ձեզ համար, եթե պատահի այս ճանապրհով ճանապարհով ետ դառնաք։
Նրանք, բնական է, շնորհակալություն հայտնեցին Բեորնին, բազմաթիվ խոնարհումներ արեցին, հատակը կնգուղներով ավլելով ու բազմիցս «պատրաստ ենք ձեզ ծառայելու, ով ընդարձակ փայտե դղյակների տեր» ասացին։ Բայց թզուկների սիրտը ճմլվում էր նրա չարագուշակ խոսքերից։ Վերջապես նրանց գիտակցությանը հասավ, որ իրենց ճանապրհորդությունն ճանապարհորդությունն ավելի վտանգավոր է, քան պատկերացրել են և, եթե նույնիսկ բոլոր դժվարությունները հաղթահարեն, ճանապարհի վերջում վիշապն է իրենց սպասում։
Ամբողջ առավոտ ճանապարհի պատրաստություն էին տեսնում։ Կեսօրին վերջին անգամ Բեորնի հետ հաց կերան, հեծան ձիերը և, տանտիրոջը հարժեշտ հրաժեշտ տալով, դարպասից դուրս եկան։ Դուրս գալով Բեորնի բարձր ցանկապատով շրջափակված տիրույթից, նրանք ուղղություն վերցրին դեպի հյուսիս, իսկ հետո շրջվեցին հյուսիս֊արևմուտք։ Բեորնի խորհրդին հետևելով՝ նրանք թողեցին անտառային գլխավոր ճանապարհը, որ անցնում էր նրա տիրապետության հարավային սահմանով։ Բեորնը նրանց զգուշացրեց, որ այդ ճանապարհից հիմա ավելի շատ օգտվում են գոբլինները, իսկ ճանապարհը, ինչպես ինքը լսել է, արևելքում խիստ ծածկվել է բուսականությամբ և վերջանում է անանցանելի ճահիճներում։ Կարրոկից մի քանի օրվա ձիու ճանապարհ դեպի հյուսիս մի արահետ կա, շատ քչերին հայտնի, որև Սև Անտառի միջով դուրս է գալիս ուղիղ Մենավոր Լեռը։
― Գոբլինները,― եզրափակեց Բեորնը,― Կարրոկից և իմ տնից հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա գետը անցնել չեն համարձակվի․ գիշերը այն վատ չի պահպանվում։ Բայց ձեր տեղը լինեի, կշտապեի․ եթե նրանք հարձակումը շուտ սկսեն, ապա կհասցնեն հարավում գետն անցնել և կսանրեն անտառի ամբողջ այդ մասը, որպեսզի ձեր ճանապրհը ճանապարհը փակեն։ Իսկ վարգերը, պետք է ասել, ավելի արագ են վազում, քան պոնիները։ Ուրեմն, արագ ճանապարհ ընկեք։
Նրանք սլանում էին լուռ, ոտքերի տակ ընտրելով փափուկ կամ խոտով ծածկված հողը։ Ձախից սևին էին տալիս լեռները, դիմացից մոտենում էին գետը եզերող ծառերը։ Արևը մինչև ուշ երեկո ոսկեզօծում էր մարգագետինները։ Դժվար էր ամբողջ ժամանակ հիշել գոբլինների ու հետապնդման մասին, և, մի քանի մղոն Բեորնի տնից հեռանալով, նրանք նորից սկսեցին շատախոսել, երգել ու դադարեցին առջևում իրենց սպասող անտառային մութ ճանապարհի մասին մտածել։ Երեկոյան, երբ մթնշաղը սկսեց իջնել և մայրամուտի շողերի մեջ փայլփլեցին լեռների գագաթները, ճանապարհորդները կանգ առան գիշերելու և պարեկներ նշանակեցին։ Բայց անհանգիտ քնեցին, և երազում գայլերի ոռնոց ու գոբլինների ճիչեր էին լսում։
Առավոտը լավ օր էր խոստանում։ Գետնին փռված էր սպիտակ մառախուղը, օդը զով էր, բայց շուտով արևելքում բաձրացավ կարմիր արևը, մշուշը ցրվեց, և ստվերները դեռ չէին հասցրել կարճանալ, երբ ուղևորները նորից ճանապարհ ընկան։ Նրանք արդեն երկու օր է գնում էին, բայց ոչինչ ու ոչ ոքի չէին տեսել, բացի խոտից ու ծաղիկներից, թռչուններից ու մենավոր ծառերից, մեկ֊մեկ էլ ազնիվ եղջերուներից, որ արածում կամ էլ ննջում էին պուրակների ստվերներում։ Երրորդ երեկոյան նրանք այնպես էին շտապում շուտով անտառի մուտքին հասնելու, որ մինչև գիշեր կանգ չառան և նույնիսկ որոշ ժամանակ էլ գնացին գիշերը, լուսնի լուսյով։ լույսով։ Աղջամուղջում Բիլբոյի աչքին մեկ ձախից, մեկ աջից մեծ արջի ուրվագիծ էր երևում, որ թաքնվելով շարժվում էր նույն ուղղությամբ։ Բայց երբ այդ մասին ասաց Հենդալֆին, նա միայն պատասխանեց․
― Սը՜ս֊ս… Ուշադրություն մի՛ դարձրու…
― Ցտեսությո՛ւն, ցտեսությո՛ւն, գնաս բարո՜վ,― փնթփնթացին թզուկները էլ ավելի ջղայնանալով այն բանից, որ Հենդալֆի մեկնումն իրենց սարսափելի վշտացրեց։ Ճանապարհորդության ամենավտանգավոր մասը դեռ առջևում էր։ Յուրաքանչյուրը շալակեց իր ծանր հակն ու ջրի տիկը, հետո շրջվեցին մեջքով դեպի արևը և մտան Սև Անտառ։

==ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ==
Երբ նրանց աչքերը վարժվեցին մթությանը, մուգ կանաչ կիսախավարի մեջ սկսեցին որոշ բաներ զանազանել շուրջը։ Երբեմն արևի մի բարալիկ շողի հաջողվում էր թափանցել սաղարթի խճճված ճյուղերի միջով։ Բայց դա հազվադեպ էր պատահում, իսկ հետո բոլորովին վերացավ։
Անտառում ցատկոտում էին սկյուռիկները։ Բիլբոյի սրատես ու հետարքրքասեր աչքերը մթությանը վարժվելով նկատում էին, թե ինչպես, փամփլիկ պոչերը խաղացնելով, սկյուռիկները փախչում էին արահետից ու թաքնվում ծառերի ետևում։ Գետնամած թփուտներում ու չորացած տերևների հաստ շերտում խշխշոց, վազվռտուք ու փնչոց էր լսվում։ Բայց թե ով էր այդ բոլոր ձայները հանում, Բիլբոն չէր կարողանում տեսնել։ Մի բան շատ զզվելի էր՝ սարդոստայնը, խիտ, արտասովոր հաստ սարդոստայնը ծառից ծառ էր ձգվում և պարուրում արահետի երկու կողմերի ստորին ճյուղերը։ Սարդոստայնը ոչ մի տեղ արահետև արահետը չէր հատում՝ կախարդանքով, թե մեկ ուրիշ պատճառով, հայտնի չէր։
Շատ ժամանակ չէր անցել, բայց նրանք ատեցին անտառն այնպես ուժգին, ինչպես ատում էին գոբլինյան թունելները․ նրանց թվում էր, թե այստեղից այլևս երբեք դուրս չեն գա։
Այդ բոլորը, ինչպես հոբիտին էր թվում, մի ամբողջ հավիտենականություն շարունակվեց։ Բիլբոն միշտ ուտել էր ուզում, որովհետև այժմ ստիպված էին մթերքը տնտեսել։ Օրերն անցնում էին, իսկ անտառը բոլորովին չէր փոխվում, և ճամփորդները տագնապեցին։ Մթերքի պաշարները սպառվում էին։ Թզուկները փորձում էին սկյուռիկներ նետահարել և բազում նետեր ծախսեցին, բայց միայն մեկին խփեցին։ Երբ այն խորովեցին, պարզվեց որ ուտելու բան չէ, և սկյուռներից ձեռ քաշեցին։
Նրանց տանջում էր ծարավը, որովհետև ջրի պաշարները պակասում էին, իսկ առայժմ ոչ մի աղբյուր կամ առվակ չէր հանդիպել։ Այդպես էլ շարունակեցին առաջ գնալ, մինչև որ մի անգամ նրանց ճանապարհը կտրեց մի վտակ՝ ոչ լայն, բայց արագահոս, և նույնպես սև էր թվում։ Լավ էր, որ Բեորնը նախազգուշացրել էր նարնցնրանց, թե չէ անպայման կուշտ կխմեին և դատարկ տկերը կլցնեին։ Իսկ հիմա նրանք մտածեցին, թե ինչպես անցնեն վտակը առանց ջուրը մտնելու։ Ինչ֊որ ժամանակ, երևում է, փայտե կամրջակներ են գցած եղել, բայց հիմա դրանցից կոտրտված սյուներ էին մնացել ափին կպած։
Բիլբոն ծնկի իջավ և, մթության մեջ նայելով, հանկարծ բացականչեց,
Ֆիլին երկար նայելուց և, վերջապես, նավակը զանազանելուց հետո մի կերպ որոշեց հեռավորությունը։ Նրան պարան տվեցին, իրենց հետ վերցրածներից ամենաերկարը, և ծայրին մի մեծ երկաթե կեռ կապեցին, նրանցից, որով հակերը ամրացնում էին կաշեփոկերին, երբ շալակած էին տանում։ Ֆիլին կեռիկը ձեռքն առավ, ափի մեջ տարուբերեց ու շպրտեց վտակի այն ափը։
Կեռիկը չլմփաց ջուրը։
― Չհասավ,― նկատեց Բիլբոն, որ հեռևում էր ընթացքին։― Եվս կես մետր, և այն կկառչի նավակից։ Նորից փորձիր։ Կարծում եմ, եթե ձեռք տաս թաց պարանին, չարքերը քեզ չեն վնասի։
― Այստեղ թիակներ չկան։ Ինչպե՞ս ենք մյուս ափ հասնելու,― հետաքրքրվեց հոբիտը։
― Ինձ մի պարան և մի կեռիկ էլ տվեք,― խնդրեց Ֆիլին։ Կեռիկը պարանին կապելով՝ նա նետեց մթության մեջ, որքան կարելի է հեռու և բարձր։ Կեռրիկը Կեռիկը ներքև չընկավ, հետևաբար լռվեց ճյուղերի մեջ։
― Նստեք,― հրամայեց Ֆիլին, մեկնումեկը թող ձգի ճյուղերից կախված պարանը, իսկ մեկ ուրիշը թող բռնի առաջին պարանը։ Երբ մենք կհասնենք մյուս ափը, նավակը ետ կքաշեք։
Այս ձևով բոլորը բարեհաջող անցան կախարդված վտակը։ Նոր էր Դվալինը նավակից ափ իջել, պարանի կծիկը ձեռքին, իսկ Բոմբուրը (ի միջի այլոց շարունակելով փնթփնթալ) պատրաստվում էր հետևել նրան, երբ հանկարծ իսկապես մի վատ բան տեղի ունեցավ։ Առջևում արահետի վրա սմբակների կատաղի դոփյուն լսվեց, խավրի խավարի միջից ծառացավ սուրացող եղջերուի ուրվագիծը։ Նա մխրճվեց թզուկների ջոկատի մեջ, սրանց զանազան կողմեր շպրտեց և օդ խոյացավ։ Նա մի ոստյունով թափ առավ վտակն անցնելու, բայց… չհաջողվեց անվնաս մյուս ափ հասնել։ Տորինը, առաջինը դիմացի ափ իջնելով, աղեղը լարեց ու նետը դրեց, մտածելով, որ նավակի տերը կարող է թաքնված լինել մոտակայքում։ Տորինը միակն էր, որ ոտքի վրա էր մնացել և պահպանել էր արիությունը․ այժմ նա վստահ ու դիպուկ նետն արձակեց եղջերուի վրա։ Վայէջք կատարելով՝ կենդանին ճոճվեց, նրան կուլ տվեց անտառի խավարը, լսվեց սայթաքող սմբակների ձայն, հետո ամեն ինչ լռեց։
Հենց այն է բոլորն ուզում էին դիպուկ կրակողին գովաբանել, երբ լսվեց Բիլբոյի հուսահատ ճիչը․
―― Բոմբուրը ջուրն ընկավ,― Բոմբուրը խեղդվում է…
Եղջերվամսի երազանքները նրանց գլխից դուրս մղվեցին։ Ավա՜ղ, դա ճշմարտություն էր։ Երբ եղջերուն դուրս է թռել անտառից ու Բոմբուրին տապալել, գիրուկը ցամաքին կանգնած է եղել միայն մեկ ոտքով։ Ընկնելով՝ Բոմբուրը ակամա նավակը հեռացրել է ափից, փորձել է բռնել լպրծուն արմատներից, բայց ձեռքերը պոկվել են և նա շրմփացել է ջուրը, իսկ մակույկը հոսանքը քշել տարել է։
Իհարկե, «ինչ֊որ մեկը» ասելով նկատի ուներ Բիլբոյին։ Ընտրությունը նրա վրա էր ընկնում այն պատճառով, որ պետք էր բարձրանալ ծառի գագաթը, իսկ դրա համար հարկավոր է շատ թեթև լինել, որպեսզի բարակ ճյուղերը դիմանան։ Խեղճ միստր Բեգինսը ծառեր մագլցելու մեծ վարպետ չէր, բայց ինչ կարող ես անել․ նրան նստեցրին արահետի եզրին աճած վիթխարի կաղնու ստորին ճյուղերին, և ուզած֊չուզած պետք է բարձրանաս վերև։ Բիլբոն դարավոր կեղևից կանաչ ու սև ներկվեց, շատ անգամ քիչ էր մնում վայր ընկներ և, վերջապես, հաղթահարելով ամենադժվար տեղամասը, որտեղ մի բան չկար, որից բռներ, հասավ գագաթը։ Իսկ քանի դեռ բարձրանում էր, միայն մի բան էր մտածում․ ծառի վրա սարդեր կա՞ն արդյոք, կհաջողվի՞ արդյոք ցած իջնել, չընկնել։
Վերջապես նրա գլուխը բարձրացավ սաղարթե տանիքի վրա։ Բիլբոն լույսից կուրացավ։ Ներքևից նրան ձայն էին տալիս թզուկները, բայց նա չէր պատասխանում և աչքերը կկոցելով միայն ավելի ամուր էր կառչում ճյուղերին։ Արևն այնպես պայծառ էր փայլում, որ նա երկար ժամաակ ժամանակ չէր կարողանում աչքերը բաց անել, իսկ երբ բացեց, քամուց օրորվող մուգ կանաչի ծով տեսավ։ Բիլբոն երկար ըմբոշխնում էր քամին, որ շոյում էր նրա դեմքն ու մազերը։ Վերջապես թզուկների ճիչերը, որոնք ներքևում տառացիորեն պայթում էին անհամբերությունից, հիշեցրին նրան գործի մասին։ Շուրջը նայեց, բայց ինչքան ուզում ես նայիր՝ չորս կողմը կանաչի համատարած ծով էր։
Իսկապես էլ, ինչպես արդեն ասել եմ, մինչև անտառի եզրը քիչ էր մնում։ Բիլբոն մի քիչ խելացի լիներ, կհասկանար, որ բարձր ծառը, որի վրա ինքը նստած էր, աճել էր մի լայն իջվածքի հատակում, և նրա գագաթից հնարավոր չէր տեսնել այդ մեծ թավուտի եզրը և թե որքան հեռու է տարածվում անտառը։ Բայց Բիլբոն դա չհասկացավ, դրա համար էլ, կատարելապես հուսահատված, ճանկռոտված, քրտնած, նա իջավ անտառի մթության մեջ և երկար ժամանակ շուրջը ոչինչ չէր զանազանում։ Նրա հաշվետվությունը մյուսներին էլ հուսահատության գիրկը գցեց։
Այդ երեկո նրանք կերան վերջին փշրանքները, իսկ առավոտյան արթնանալով՝ նորից ստամոքսը կրծող քաղց զգացին։ Անձրև էր մաղում և արդեն տեղ֊տեղ ներծծվում էր անտառի խիտ ծածկույթից ներս։ Ծարավից նրանց բերանները չորացել էին, բայց անձրևը նրանց վիճակը չթեթևացրեց․ հո լեզուդ հանած չե՞ս կանգնելու և սպասելու, թե երբ կաթիլը կընկնի լեզվիդ վրա։ Միակ մխիթարությունը, բոլորովին անսպասելի, Բոմբուրը պարգևեց նրանց։
Նա հանկարծ արթնացավ, նստեց, մտածկոտ քորեց ծոծրակը։ Բոմբուրը ոչ մի կերպ չէր կարողնաւոմ կարողանում հասկանալ որտեղ է ինքը և ինչու է այդպես սոված։ Նա մոռացել էր ամեն ինչ, որ տեղի էր ունեցել մայիսյան այն առավոտ, հոբիտի տան խնջույքից հետո։ Ահագին ջանքեր պետք եղան նրան համոզելու համար, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես իրենք են պատմում։
Լսելով, որ ուտելու բան չկա, նա դառը լաց եղավ։
Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլուն մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը…
Երգողները խոսքի կեսին լռեցին, մեռելային լռություն տրիեց… տիրեց… բոլոր կրակները հանգան, խարույկների տեղում սև ծխի սյուներ բարձրացան, մրի֊մոխրի փոշին փակեց թզուկների աչքերը։ Անտառը նորից լցվեց սրանց ողբ ու կականով։
Բիլբոն վազվզում էր չորս կողմը և կանչում էր հա կանչում․
Նրանք, մթության մեջ անտեսանելի, նույնն էին անում, դեռ «Բիլբոն» էլ ավելացնելով։ Բայց աստիճանաբար թզուկների ձայները մարեցին, հեռացան, հետո, ինչպես հոբիտին թվաց, օգնություն հայցող վայնասունի վերածվեցին, ապա ամեն ինչ սսկվեց, և Բիլբոն մենակ մնաց լիակատար լռության ու մթության մեջ։
Սա նրա կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Բիլբոն բավական արագ որոշեց, որ մինչև առավոտ ոչինչ անել պետք չէ, անիմաստ է մթության մեջ խարխափել և ուժասպառ լինել․ ան այն էլ նախաճաշի ոչ մի հույս չունենալով, որպեսզի ուժերը վերականգնի։ Բիլբոն նստեց, մեջքով հենվեց ծառին և, արդեն քանիերորդ անգամ, հիշեց իր հեռավոր բույնը, լեփլեցուն մառանները։ Նա խորասուզվեց խոզապուխտի, ձվերի, բոված հացի մասին իր երազանքների մեջ, երբ հանկարծ զգաց ինչ֊որ մեկի հպումը։ Նրա ձեռքին ինչ֊որ ամուր մածուցիկ պարան սեղմվեց, իսկ երբ նա փորձեց վեր կենալ, տեղունտեղն ընկավ, քանի որ նրա ոտքերը խճճվել էին էլի նույն գարշանքով։
Եվ հանկարծ նրա թիկունքից մի հաղթանդամ սարդ հայտնվեց։ Սա էր, որ մինչ ինքը ննջում էր, իրեն փաթաթել էր սարդոստայնով։ Բիլբոն տեսնում էր նրա աչքերը, զգում, թե ինչպես են հպվում իրեն փրչոտ թաթերը․ սարդը շատ բարեխղճորեն աշխատում էր՝ Բիլբոյին փաթաթում էր զզվելի թելերով։ Լավ էր, որ Բիլբոն ժամանակին սթափվեց՝ մեկ րոպե ևս, և նա արդեն շարժվել չէր կարողանա։ Եվ այն ժամանակ սարդը թույն կներարկեր, ինչպես սովորական սարդերը անում են ճանճերին։ Բիլբոն բռունքցներով սկսեց քաջաբար կռվել նողկալի արարածի հետ ու հանկարծ դաշույնը միտն ընկավ։ Հենց որ նա դուրս քաշեց դաշույնը, սարդը ետ թռավ, իսկ Բիլբոն այդ ժամանակ կտրատեց իրեն փաթաթված թելերը։ Այժմ հարձակվելու հերթը իրենն էր, և գրոհեց սարդի վրա։ Եթե սարդն իմանար, թե իրեն ինչ է սպառնում, ապա իսկույն կծլկեր, բայց նա հաստատ այդպիսի խայթով «որսի» սովոր չէր, և Բիլբոն հասցրեց դաշույնով հարվածել նրա գլխին։ Սարդը թռչկոտեց, պար եկավ, թաթերը ահավոր ցնցեց, այդ ժամանակ Բիլբոն երկրորդ հարվածով նրան տապալեց գետնին։ Բայց ինքն էլ տեղնուտեղն ընկավ և երկար ժամաակ ժամանակ գիտակցությունը կորցրեց։
Երբ նա ուշքի եկավ, շուրջը սովորական ցերեկային աղոտ կիսամութ էր։ Սարդը ընկած էր կողքին, դաշույնի բերանը սև խալերով էր պատված։ Սպանել հսկայական սարդին մթության մեջ, միայնակ, առանց կախարդի, առանց թզուկների կամ որևէ մեկի օգնության, դա, պետք է ասեմ, միստր Բեգինսի կյանքում չլսված իրադարձություն էր։ Նա իրեն բոլորովին ուրիշ էր զգում, առավել քաջ ու անողոք։ Նա դաշույնը խոտերին քսելով մաքրեց և դրեց պատյանը։
― Հիմա կդադարեցնի,― չարությամբ ֆշշացրեց սարդը և սողաց վերև։
Բիլբոն հասկացավ, որ գործելու ժամանակն է։ Մինչև սարդերը հասնել չէր կարող, կրակելու համար ոչինչ չուներ։ Ետ նայելով՝ մի փոսորակ տեսավ, ըստ երևույթին չորացած առվի հուն էր, որտեղ շատ քար կար։ Բիլբոն քար նետելու վարպետ էր։ Երկար չմտածելով՝ նա վերցրեց ձվի նման ողորկ մի քար, որ շատ հարմար տեղավորվեց ափի մեջ։ Տղա ժամանակ Բիլբոն շատ էր վարժություններ արել՝ տարբեր առարակների առարկաների վրա քարեր շպրտելով, այնպես որ ճագարները, սկյուռներն ու թռչունները դեռ նրա կռանալը տեսնելուն պես խելակորույս փախչում ու թռչում էին զանազան կողմեր։ Մեծանալով՝ նա շատ ժամանակ էր տրամարդում օղեր ու տեգեր նետելու, ձողիկին կրակելու, կեգլի, գնդակ խաղալու և նետելու ու շպրտելու բնույթի ուրիշ շատ խաղերին։ Առհասարակ Բիլբոն շատ բան գիտեր, բացի նրանից, որ ծխի օղակներ էր բաց թողնում, հանելուկներ էր լուծում և եփութափ անում։ Ուղղակի ես առաջ ժամանակ չունեի այդ բոլորի մասին պատմելու։ Հիմա էլ ժամանակ չունեմ։ Մինչև նա քարեր էր ընտրում, սարդը հասավ Բոմբուրին, և մի րոպե հետո նրա երգը երգվելու էր։ Այստեղ Բիլբոն քարը նետեց։ Թըրը՛խկ։ Քարը կպավ սարդի գագաթին, և նա անզգա, ճանկերը չռած, թրմփաց գետնին։
Երկրորդ քարը սուլոցով պատռեց մեծ սարդոստայնը և տեղնուտեղը սպանեց կենտրունում կենտրոնում նստած սարդին։ Խուճապն ընկավ սարդերի գաղութը, և միառժամանակ, կարող եմ ձեզ հավատացնել, նարնք նրանք թզուկների մասին մտածել անգամ մոռացան։ Բիլբոյին տեսնել չէին կարող։ Բայց հասկացան, թե որ կողմից են քարերը թռչում։ Կայծակի արագությամբ նրանք սլացան ճյուղերի վրայով՝ բոլոր ուղղություններով ոստայն նետելով։ Տարածությունը լցվեց մահաբեր ճոճանակներով։
Բայց Բիլբոն արդեն ուրիշ տեղ վազեց։ Նա սարդերին գժվեցնելու, գրգռելու, ինչպես հարկն է բարկացնելու ցանկություն ունեցավ։ Երբ այնտեղ, ուր մինչ այդ կանգնած էր նա, մոտ հիսուն սարդ հավաքվեց, Բիլբոն սկսեց նրանց վրա քարեր շպրտել, իսկ հետո ծառերի արանքում պարելով երգեց, որպեսզի գրավի սարդերի, ինչպես նաև թզուկների ուշադրությունը
<poem>
Գեր սարդը ճյուղից

Կախվել է ներքև
Եվ ինձ չի տեսնում
Օրը ցերեկով։
Հեյ, հիմար ծերուկ,
Լսո՞ւմ ես դու ինձ,
Թող ոստայնը քո,
nbsp;  Եկ իմ ետևից։</poem>
Երևի այնքան էլ հաջողակ երգ չէր զայրացնելու համար, բայց մի՛ մոռացեք, որ ինքն էր հնարել, հանպատրաստից, ամենաանպատեհ պահին։ Երգն իր գործը տեսավ․ մինչև Բիլբոն երգում էր, քարեր նետում և ոտքերով դոփում, տառացիորեն բոլորը նետվեցին դեպի նա։ Ոմանք թռան ներքև ու վազեցին գետնի վրայով, մյուսները սուրում էին ճյուղերով և թափ առնելով թռչում ծառից ծառ, երրորդները նոր թելեր էինգ գցում մթին տարածության մեջ։ Սարդերն առավել ճարպիկ դուրս եկան, քան սպասում էր Բիլբոն։ Նրանք ախր շա՜տ էին չարացել։ Առաջինը՝ քարերը նրանց դուր չեկան, երկրորդը՝ սարդերը տանել չեն կարողանում, երբ նարցն նրանց «գեր սարդ» են անվանում, դե դե իսկ արդեն «ծեր հիմարը» ում էլ ասես դուր չի գա։
Բիլբոն նետվեց նոր տեղ, բայց սարդերը ցրվեցին ամբողջ բացատով մեկ և արագ֊արագ սկսեցին ոստայն հյուսել ծառաբների միջև։ Ըստ երևույթին նրանց մտահաղացումն այսպիսին էր․ շատ շուտով հոբիտը անխուսափելիորեն կհայտնվի ծուղակում և նրա ճանապարհը փակված կլինի։ Բայց բոլոր կողմերից իրեն հետապնդող միջատնեորվ շրջապատված Բիլբոն իր մեջ ուժ գտավ ևս մի երգ փգելու․
<poem>
Ցանց են հյուսում ինձ համար

Եվ իմ շուրջը տարածում,
Սակայն զուր է ամեն ինչ,
Ինձ չեն տեսնի այդ ցանցում։
Ահա և ես։ Դե փորձեք
Պոկվել խարդախ ձեր թելից։
Հիմար, ծերուկ սարդուկներ,
Դե վազեք իմ ետևից։</poem>
Այստեղ նա շրջվեց և տեսավ, որ երկու բարձր ծառերի միջև գտնվող վերջին ազատ տարածությունը ևս պարուրված է սարդոստայնի թելերով, բայց բարեբախտաբար, ոչ թե իսկական խիտ ցանցով, այլ առանձին հաստ թելերով՝ փութկոտ այս ու այն կողմ ձգված։ Բիլբոն հանեց դաշույնը, կտրատեց դրանք և երգելով փախավ։
Այս եղանակով նրանք ազատեցին Կիլիին, Բիֆուրին, Բոֆուրին, Դորիին և Նորիին։ Խեղճ Բոմբուրն այնքան տանջահար էր (նրան, որպես ամենագիրուկի, բոլորից շատ էին կսմթել), որ ճյուղից գլորվեց, թրմփաց գետնին, տերևների կույտի վրա, և մնաց անշարժ պառկած։ Բայց հինգ թզուկ դեռ ճոճվում էին ճյուղի ծայրին, երբ սարդերը, է՛լ ավելի կատաղած, սկսեցին վերադառնալ։
Բիլբոն իսկույն ետ վազեց ճյուղի վրայով ու սկես սկսեց դաշույնով ետ մղել վեր բարձրացող սարդերին։ Բայց Ֆիլիին ազատելիս նա մատանին հանել էր ու մոռացել էր դնել մատին, այնպես որ սարդերն այժմ նրան տեսան և թուք շաղ տալով սուլեցին․
― Մենք քեզ տեսնում ենք, օձի ձագ… Մենք քո արյունն այնպես կծծենք, որ միայն ոսկորներդ ու կաշիդ մնա։ Ո՜ւխ։ Նա Խայթ ունի։ Թող լինի։ Միևնույն է, մենք նրան մեր ճանկը կգցենք, գլխիվայր կկախենք մեկ֊երկու օր…
Բիլբոն բոլորովին հալից ընկել էր, թզուկներից միայն չորսն էին ոտքի վրա ամուր կանգնած, սարդերն անխուսափելիորեն հաղթելու էին բոլորին, ինչպես ուժասպառ եղած ճանճերի։
ԲիլբոնյինԲիլբոյին, որ գլուխ էր ջարդում շարունակ, թե ինչ պետք է լինի հետո, մնում էր միայն թզուկներին հայտնել իր մատանու գաղտնիքը։ Ցավալի էր, բայց ուրիշ ելք չկար։
― Հիմա ես կանհետանամ,― ասաց նա։― Կաշխատեմ սարդերին իմ կողմքը կողմը քաշել, իսկ դուք բոլորդ միասին եղեք և ճեղքեք դուրս եկեք հակառակ ուղղությամբ, ձախ, մոտավորապես այնտեղ, ուր մենք տեսանք էլֆերի խարույկները։
Բիլբոն մեծ դժվարությամբ սա մտցրեց նրանց գլուխը, քանի որ նրանք օդում կախվելուց, գոռգոռալուց, քարեր նետելուց ու փայտեր ճոճելուց բթացել էին։
Դանդաղել չէր կարելի․ սարդերը նրանց ավելի ու ավելի խիտ էին շրջապատում։ Բիլբոն դրեց մատանինևմատանին և, ի մեծ զարմանք թզուկների, վարկենապես անհետացավ։
Նույն պահին ծառերի միջից լսվեց «գեր սարդ», «ծեր հիմար»։ Դա սարդերի մեջ խառնաշփոթություն առաջացրեց։
Նրանք կանգ առան։ Մի քանիսը վազեցին փայնի ձայնի կողմը։ «Ծեր հիմար» խոսքը նրանց բոլորովին հանեց համբերությունից, նրանք ուղղակի գլուխները կորցրին։ Բալինը, մյուսներից շուտ գլխի ընկնելով, թե որն է Բիլբոյի պլանը, թզուկներին գրոհի տարավ։ Թզուկները հավաքվեցին հոծ խմբով և, քարերի տարափ տեղալով, սարդերին ետ մղեցին ու ճեղքեցին նրանց պատնեշը։
Հակառակ կողմում երգն ու ճիչերը հանկարծ դադարեցին։ Աղոթելով, որպեսզի Բիլբոյին սարդերը չբռնեն, թզուկները շարժվեցին առաջ։ Չափազանց դանդաղ… Նրանք ուժասպառ էին եղել և արդեն հազիվահզ էին քարշ գալիս, իսկ սարդերը կրնկակոխ հետևում էին։ Թզուկները ստիպված էին մի գլուխ շուռ գալ և վանել թշնամուն։ Շատ սարդեր ճյուղերի վրայով վազում էին նրանց գլխավերևում երկար, կպչուն թելեր ցած գցելով։
Դրությունը գնալով ծանրանաում ծանրանում էր, երբ հանկարծ հայտնվեց Բիլբոն և անսպասելի կողքից հարձակվեց սարդերի վրա։
― Վազեք առաջ,― գոռաց նա։― Ես սրանց կպահեմ։
Եվ, պահեց նարնց։ նրանց։ Նա ետ ու առաջ էր նետվում՝ կտրատելով թելերը, կտոր֊կտոր անելով ճանկերը, ծակծկելով նրանց գեր մարմինները… Սարդերը կատաղությունից փքվում էին, ֆշշացնում էին ու թքում, սարսափելի անեծքներ էին տեղում, բայց Խայթը այնպիսի ահ էր ներշնչում, որ նրանք մոտենալ չէին համարձակվում։ Ոչ մի անեծք չօգնեց․ որսը դանդաղ, բայց հաստատապես ձեռնքերից դուրս էր գալիս։
Սարսափելի մարտը երկար տևեց, երևի մի քանի ժամ։ Վերջապես, երբ Բիլբոն զգաց, որ այլևս չի կարող ո՛չ ձեռքերը բարձրացնել, ո՛չ էլ գոնե մի հարված հասցնել, հետապնդողները հանկարծ նրանց հանգիստ թողեցին և հուսախաբված, ուղևորվեցին դեպի տուն՝ անտառի իրենց մութ անկյունը։
Տորինի ճակատագիրը մի քիչ ուրիշ էր։ Նա առաջ գնաց դեպի խարույկը և հարբածի նման ընկավ։ Մոլորված թզուկների ճիչերը, վայնասունը, երբ նրանց բռնեցին ու կապկպեցին սարդերը, հաջորդ օրվա մարտի ձայները Տորինին չէին հասել, նա ոչինչ չէր լսել։ Հետո նրան վերցրին էլֆերը, կապկպեցին ու տարան իրենց հետ։
Այո, հասկանալի է, քեֆ անողները անտառային էլֆերն էին։ Նրանք չար էակներ չէին, բայց անվստահությամբ էին վերաբերվում օտարներին, միշտ ծայրահեղ զգուշություն պահպանելով։ Նրանք այնքան իմաստուն չէին, որքան բարձարգույն բարձրագույն էլֆերը, բայց նույնպես գիտեին հմտորեն կախարդել և ավելի քան խարդախ էին։ Ախր նրանց մեծ մասը, այդ թվում լեռներում ու բլուրներում գտնվող նրանց ազգականները սերում էին կախարդական թագավորություն չայցելած հնագույն տոհմերից։ Իսկ այ, արեգակնային էլֆերը, ծովային էլֆերը և ստորգետնյա էլֆերը տարիներ շարունակ ապրում ու դաստիարակվում էին այդ թագավորությունում, դառնալով ավելի ու ավելի գեղեցիկ, իմաստուն և ուսյալ ու հետո, Մեծ Աշխարհ վերադառնալով, իրենց կախարդական արվեստն ի սպաս էին դնում ամեն տեսակ գեղեցիկ ու զարմանալի բաներ արարելու համար։ Անտառային էլֆերը երբեմն հայտնվում էին մթնշաղին, երբ արևը մայր էր մտնում և դուրս էր գալիս լուսինը, բայց ավելի շատ գերադասում էին գիշերն ու աստղերը։ Նրանք թափառում էին անտառներում, որպիսիք մեր ժամանակներում բոլորովին չեն մնացել։ Նրանք բնակվում էին անտառի եզրին, որտեղից հեշտ էր գնալ դաշտերը որսի, ձիով վարգել կամ ուղղակի վազվզել ազատ տարածության մեջ, լուսնի կամ աստղերի լույսի տակ։ Մարդկանց գալուց հետո նրանք ավելի շատ սիրեցին մթնշաղն ու խավարը։ Բայց, այնուամենայնիվ, նրանք մնում էին էլֆեր, իսկ էլֆերը բարի ժողովուրդ են։
Սև Անտառի արևելյան սահմանի մոտ, մեծ քաղաքում ապրում էր անտառային էլֆերի հզոր արքան։ Վիթխարի քարե դռների առջևով մի գետ էր հոսում, որ գալիս էր անտառապատ բլուրներից և թափվում էր լեռների ստորոտում գտնվող ճահիճները։ Գետնի տակ գտնվող այդ մեծ քարայրը բաղկացած էր բազմաքանակ սրահներից ու մուտքերից, որոնցից ճյուղավորվում էին բազմաթիվ մանր քարայրներ։ Ե՛վ քարայրը, և՛ միջանցքները անհամեմատ լուսավոր և ուրախ էին գոբլինների քարայրներից․ բոլորովին էլ ոչ նրանց պես պոր խոր և ոչ էլ այդքան վտանգավոր։ Արքայի հպատակները, որ ճիշտն ասենք, ապրում ու որս էին անում մեծ մասամբ բաց օդում, անտառներում։ Ապրում էին նրանք գետնին ու ծառերի վրա, բոլոր ծառերից ավելի սիրում էին հաճարենին։ Դու մի ասա, այդ քարայրը թագավորական պալատն էր, գանձարանը և ամրոցը՝ թշնամիների հարձակման դեպքում։ Այդտեղ էին գտնվում նաև գերիներին պահելու զնդանները։ Հենց այդտեղ էլ քարշ տվեցին Տորինին, որի հետ այնքան էլ քաղաքավարի չվարվեցին, որովհետև թզուկներին այստեղ չէին սիրում։ Հնում նույնիսկ պատահել է, որ էլֆերը կռիվներ են մղել թզուկների դեմ, որոնց մեղադրում էին իրենց գանձերը գողանալու համար։ Արդարությունը պահանջում է ասել, որ թզուկները դա այլ կերպ էին բացատրում․ նրանք, իբր թե, վերցրել են այն, ինչ իրենց է պատկանելիս եղել։ Էլֆերի արքան ինչ֊որ ժամանակ թանկագին զարդեր է պատվիրել նրանց, դրա համար ոսկի և արծաթ է տվել, իսկ հետո հրաժարվել է աշխատանքի դիմաց վճարել։ Եվ այդ ժամանակ թզուկները, վարձը չստանալով, զարդերը պահել են, չեն տվել։ Էլֆերի հզոր արքան իսկապես էլ այդպիսի թուլություն ուներ՝ մի քիչ ժլատ էր։ Նրա գանձարանը ոսկուց, արծաթից ու ադամանդից տրաքվում էր, բայց նա էլի ու էլի էր ուզում, որպեսզի հարստությամբ հավասարվի նախկին էլֆ տիրակալներին։ Նրա ժողովուրդը հանքահանությամբ չէր զբաղվում, մետաղ ու թանկարժեք քարեր չէր մշակում, առևտուր չէր անում, հող չէր մշակում։ Ամեն մի թզուկ գիտեր այդ բանը։ Բայց Տորինն ու իր նախնիները ոչ մի կապ չունեին էլֆերի ու թզուկների միջև եղած այդ հին վեճի հետ։ Դրա համար էլ, երբ նրանից հանեցին կախարդանքը, և նա արթնացավ, խիստ վրդովվեց նրանց վերաբերմունքից ու որոշեց, որ իրենից ոչ մի խոսք չեն քաշի ոսկու և թանկարժեք քարերի մասին։
Արքան Տորինի վրա հառեց դաժան հայացքը և սկսեց նրան հարցաքննել, բայց Տորինը բոլոր հարցերին միայն մի բան էր պատասխանում․ ինքը սովից մեռնում է։
― Շատ լավ,― ասաց թագավորը։― Տարեք և գցեք զնդան, մինչև ճիշտը կասի։ Թող նստի թեկուզ հարյուր տարի։
Էլֆերը Տորինին կապկպեցին կաշեփոկերով և փակեցին ամենահեռավոր փայտե ամուր դռնով զնդաններից մեկում։ Նրան առատ֊առատ ուտելիք ու խմելիք տվեցին, ճիշտ է, ոչ շատ ընտիր, բայց ախր անտառային էլֆերը գոբլիններ չեն, և նույնիսկ ոխերիմ թշնամիների հետ նրանք միանգամայն տանելի են վերաբերվում։ Միայն հսկա սարդերի նկատմամբ են անողոք։ Խեղճ Տորինը պառկել էր արքայական զնդանում։ հացն Հացն ու միսը ուտելով և ջուրը խմելով՝ նա ակամա շնորհակալական զգացում էր ապրում։ Հետո հիշեց իր անբախտ ընկերներին։ Նա ստիպված չեղավ երկար գլուխ ջարդելու, թե ինքն ինչ փորձանքի մեջ է ընկել՝ շատ շուտով ամեն ինչ իմացավ։ Բայց այդ մասին կպատմենք հաջորդ գլխում, ուր խոսք կգնա նոր արկածի մասին, որտեղ հոբիտը նորից ցույց տվեց, թե ինքն ինչի է ընդունակ։
== ՏԱԿԱՌՆԵՐԻ ՄԵՋ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ==
Սարդերի դեմ մղած ճակատամարտի հաջորդ օրը Բիլբոն և թզուկները անտառից դուրս գալու վերջին հուսահատ փորձն արեցին։ Նրանք վեր կացան և օրորվելով քարշ եկան դեպի այն կողմը, որտեղով, տասներեք բարեկամներից ութի կարծիքով, անցնում էր արահետը։ Բայց նրանց այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ով էր ճիշտ։ Մռայլ օրվան հաջորդեց մութ երեկոն, և հանկարծ չորս կողմում բոցավառվեցին պայծառ ջահեր, ասես հարյուրավոր կարմիր աստղեր։ Մթության միջից դուրս թռան անտառային էլֆերը՝ աղեղներով ու նիզակներով, և գոռացին․ «Կա՛նգ առ»։
Դիմադրելու մաիսն մասին իսկի մտածելու հարկ էլ չեղավ։ Նույնիսկ եթե թզուկները այդ աստիճան թուլացած չլինեին, միևնույն է, նրանց միակ զենքը՝ դանակը, էլֆերի նետերի հետ չէիր համեմատի․ էլֆերը թռչունի աչքին էին խփում լիակատար մթության մեջ։ Դրա համար էլ ճամփորդները նստեցին ու սկսեցին սպասել։ Բոլորը, բացի Բիլբոյից։ Նա մատանին դրեց ու շտապ քաշվեց մի կողմ։ Դրա համար էլ, երբ էլֆերը թզուկներին կապկպեցին, շարք կանգնեցրին ու հաշվեցին, հոբիտը հաշվից դուրս մնաց։
Նրա քայլերի ձայնը նույնիսկ էլֆերը չլսեցին, երբ նա մանրիկ քայլերով գնում էր շարանի ետևից։ Թզուկների աչքերը կապեցին։ Բիլբոն հազիվ էր հասնում նրանց ետևից, որովհետև էլֆերը թզուկներին անխնա էին քշում, ուշադրություն չդարձնելով այն բանի վրա, որ գերիները հոգնել են, թուլացել։ Արքան նրանց հրամայում էր շտապել, նրանք էլ շտապում էին։
Գերիներին բերեցին նրա մոտ։ Նա տհաճությամբ նայեց սրանց, բայց հրամայեց արձակել կապերը, որովհետև տեսավ, որ նրանք վիրավոր են ու տանջված։
― Առավել ևս, պարաննեն պարաններն այլևս պետք չեն,― ավելացրեց արքան։― Ով ընկավ այստեղ, նրան այլևս կախարդական դարպասից փախչել չկա։
Նա երկար ու մանրախնդիր հարցաքննեց թզուկներին՝ դեպի ո՞ւր են ուղևորվում, որտեղի՞ց և ինչո՞ւ։ Բայց ավելին չիմացավ, քան Տորինից․ թզուկները բարկացած էին և իրենց, ուղիղն ասենք, անքաղաքավարի էին պահում։
Դա հայտնաբերեց Բիլբոն։
Խե՜ղճ միստր Բեգինս։ Ի՜նչ տաղտկալի էր ձգվում ժամանակը, մինչև նա ապրում էր այստեղ բոլորովին մենակ, թաքնված, չհամարձակվլեով մի րոպե անգամ մատից հանել մատանին, համարյա աչք չփակելով, նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողվում էր ծվարել ամենահեռավոր, ամենամութ անկյունում, պարապությունից սկսում էր թրև գալ թագավորական պալատում։ Դարպասը կախարդանքով էր փակվում, բայց Բիլբոն, այնուամենայնիվ, դուրս պրծնելու ելք գտավ։ Անտառային էլֆերը երբեմն ամբողջ խմբով դուրս էին գալիս որսի կամ ուրիշ անտառային գործերի, կամ էլ ուղևորվում էին Արևելքում գտնվող հողերը։ Եթե Բիլբոն բավարար ճարպկություն էր հանդես բերում, ապա դուրս էր թռչում էլֆերի ետևից։ Դա վտանգավոր խաղէրխաղ էր, մի քանի անգամ քիչ էր մնում ճզմվեր դարպասի դռների արանքում, երբ նրանք դղրդյունով փակվում էին էլֆերի ետևից։ Բիլբոն վախենում էր խառնվել նրանց, գիտակցելով, որ իր ստվերը երևում է, չնայած ջահերի լույսի տակ այն թույլ էր ու դողդոջ։ Վախենում էր նաև այն բանից, որ պատահաբար կարող են իր վրա ընկնել։
Երբ նա,այնուամենայնիվ, դուրս եկավ արտաքին աշխարհ, ապա դա ոչ մի իմաստ չունեցավ․ ընկներներին լքել նա չէր ուզում, դե, ճիշտն ասած, առանց նրանց չգիտեր էլ, թե ուր գնար։ Նա չէր կարող ամբողջ ժամանակ որսորդների կողքին գտնվել և ազատորեն գնալ նրանց ետևից, ուստի այդպես էլ անտառից դուրս տանող ուղիներ չգտավ։
Մոլորվելու վախից ընկճված՝ նա թափառում էր դարպասի մոտակայքում և որևէ պատահական առիթի էր սպասում, որպեսզի վերադառնա գետնի խորքը։ Որպես որսորդ նա բանի պետք չէր, դրա համար էլ անտառում միշտ սոված էր մնում, իսկ պալատում պահոցներից կամ սեղաններից ուտելիք էր փախցնում, երբ մոտակայքում ոչ ոք չկար, այնպես որ սոված չէր մնում։
Մառաններում տակառներ էին դրված, անթիվ անհամար տակառներ։ Անտառայիան էլֆերը, և հատկապես նրանց թագավորը, պաշտում էին գինին, իսկ խաղող այդ կոմղերում չէր աճում։ Գինին և որոշ այլ ապրանքներ բերում էին Հարավի իրենց ազգականներից կամ ավելի հեռավոր տեղերից, որտեղ մարդիկ էին ապրում, որ զբաղվում էին խաղողագործությամբ։
Տակառների ետևում թաքնվելով՝ Բիլբոն հայտնաբերեց անցքի կափարիչը և իմացավ դրա նշանակությունը։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել մառան, ականջ դնել թագավորի սպասավորների շաղակրատանքներին և շուտով պարզեց, որ գինին ու այլ ապրանքները գետով կամ ցամաքով բերվում էին Երկար լճից։ Պարզվում է, որ լճի վրա մինչև հիմա էլ բարեկեցիկ ապրում են մարդիկ, որոնք իրենց քաղաքը կառուցել են ցցագերանների վրա, ուղիղ ջրի մեջ, որպեսզի իրենց պահպանեն ամեն տեսակ թշնամիներից։ Լճաշեն քաղաքից տակառները էլֆերի պալատն էին բերվում Անտառային գետով։ Դրանք լատի լաստի ձևով ամրացնում էին մեկը մյուսին և ձողերի կամ թիերի միջով քշում հոսանքով դեպի վեր։ Երբեմն դրանք բարձում էին լաստանավերի վրա։ Դատարկ տակառները էլֆերը գցում էին անցքը, բարձրացնում ջրարգելակի վանդակը, և վտակի գիրկն ընկած տակառները դուրս էին լողում գետի լայնարձակ տարածքները․ սրանք իրենց համար լողում էին հոսանքն ի վար, մինչև ալիքները տանում հասցնում էին Սև Անտառի արևելյան վերջավորության լեզվակարկառին։ Այստեղ դրանք հավաքում էին իրար գլխի, մի կույտ կապում և նորից ջուրը գցում, դեպի Լճաշեն քաղաքը, որ գտնվում էր այնտեղ, ուր Անտառային գետը թափվում էր Երկար լիճը։
Բիլբոն քիչ օր չկորցրեց՝ խորհելով ջրարգելակի մասին և մտածելով, թե չի՞ կարելի արդյոք դա օգտագործել փախուստի համար։ Եվ, վերջապես, նրա գլխում սկսեց մի հանդուգն պլան հասունանալ։
Այստեղ նրանք սթափվեցին ու սսկվեցին։ Հասկանալի է, նրանց միայն մնում էր անել այն, ինչ Բիլբոն էր առաջարկում, ուրիշ ելք չկար։ Ստիպված եղան գողեգող հոբիտի ետևից իջնել ներքև, ստորին մառանները։
Նրանք անցան բաց դռան մոտով․ այնտեղ դեռ երանելի ժպիտով պինդ քնած էին պահակության պետն ու ծառայապետը։ Թագավորական գինուց հաճելի երազներ էին տեսնում։ Բայց ինչպիսի՞ն կլինի պահակապետի դեմքի արտահայտությունը հաջորդ օրը… Բարեհոգի Բիլբոն բանալիներն զգուշությամբ ամրացրեց նրա գոտուն։ «Գուցե նրան այդքան էլ չնեղեն,― մտածեց միստր Բեգինսը։― Ըստ էության նա չար չէր չէ և գերիների հետ էլ բավականին տանելի էր վարվում։ Այ թե կզարմանա՜… կմտածի, երևի, որ մենք փակ դռների միջով ենք անցել, կախարդանքի օգնությամբ։ Անցե՜լ։ Դեռ ո՜չ, դրա համար հարկավոր է գործել, և արագ…»։
Բալինին թողեցին պահակապետին ու ծառայապետին հսկելու և, եթե սրանք ուշքի գան, իմաց տալու։ Մնացածներն ուղղվեցին դեպի հարևան՝ հատակին անցք ունեցող մառանը։ Չէր կարետլի կարելի վայրկյան անգամ կորցնել։ Տակառիկներն արդեն պատրաստ դրված էին մառանի կենտրոնում։ Գինու տակառները հարմար չէին, քանի որ դրանց հատակը դժվար էր բացել առանց աղմուկ բարձրացնելու, և ավելի դժվար էր փակելը։
Բայց այնտեղ ուրիշ տակառներ էլ կային, որոնցով յուղ էին մատակարարում, խնձոր և էլի զանազան մանր բաներ։ Շուտով տասներեք տանելի տակառ գտնվեց՝ թզուկների թվին համապատասխան։ Ոմանք նույնիսկ շատ ընդարձակ դուրս եկան, և, դրանց մեջ մտնելով, թզուկները տագնապով մտածեցին, թե ինչպես կցնցվեն ու պատերին կզարկվեն։ Բիլբոն շատ ջանք թափեց, հարդ և էլի ինչ֊որ փափուկ բան գտավ ու թզուկներին հարմարավետ տեղավորեց տակառների մեջ։
― Լավ, լավ,― համաձայնեցին նրանք՝ տակառները դեպի անցքը գլորելով։― Պատասխանը դու կտաս, երբ որ թագավորական լավագույն յուղով ու գինով լի տակառները լճի մարդկանց բաժին կդառնան։
<poem>
Տակառները գլորեք

Ամբողջ թափով ու շնչով,
Տակառները գլորեք,
Շըրը՛մփ, շըրը՛մփ, գետ նետեք…</poem>
երգեցին նրանք, տակառները դղրդյունով գլորելով և մեկը մյուսի ետևից մութ անցքը գցելով։ Որոշ տակառներ իսկապես դատարկ էին, մյուսների մեջ թզուկներն էին։ Սրանք բոլորը ցած էին թռչում ու բարձր ճլմփոցով շրմփում էին ջրի մեջ, երբեմն մեկը մյուսի վրա էին ընկնում, զարկվում թունելի պատերին, կպչում իրար և, պտտվելով, վեր ու վար անելով, քշվում հոսանքով։
Նա դուրս լողաց, փնչացնելով ու ջուր թքելով, և կառչեց տակառի եզրին, իսկական մկան նման, բայց ինչքան չարչարվեց՝ չկարողացավ վերև մագլցել․ տակառիկը ամեն անգամ շուռ էր գալիս ու տակով անում նրան։ Տակառիկը դատարկ էր ու խցանի նման լողում էր, Բիլբոյի ականջները ջուր էր լցվել, բայց նա դեռ լսում էր էլֆերի երգը․
<poem>
Հե՜յ, լող տվեք ամբողջ ուժով

Եվ հասեք մայր անտառը ձեր,
Ու երբ ցրվի մութը մուժոտ՝
Ճամփա ընկեք այգի հետքով։</poem>
Հանկարծ խուլ թրխկոցով անցքի կափարիչը փակվեց, էլֆերը լռեցին։ Բիլբոն հայտնվեց մութ թունելում և սառը ջրում լողաց մեն֊մենակ՝ ախր տակառիկներում խցկված ընկներները միևնույն է թե չկային։ Շուտով առջևում մի գորշ կետ նշմարվեց։ Բիլբոն լսեց բարձրացող վանդակի ճռռոցը և տեսավ, որ գտնվում է թռչկոտող, իրար խփվող տակառիկների ու տակառների միջև, որոնք խռնվել էին կամարի տակ, ձգտելով դուրս գալ ազատություն, գետի բաց տարածությունը։ Բիլբոն ինչքան կարող էր խուսանավեց, որ իրեն տակները չգցեն ու չճզմեն։ Վերջապես հրմշտոցը դադարեց, տակառներն սկսեցին ցրվել զանազան կողմեր և աստիճանաբար, մեկ֊մեկ քարե կամարի տակից դուրս լողալ դեպի լույսի աշխարհ։ Եվ այստեղ Բիլբոն ուրախացավ, որ չի կարողացել տակառին հեծնել․ ելքի մոտ, տակառի և ցածր կամարի արանքում տեղ չէր մնում նույնիսկ հոբիտի համար։
Նրանք լողացին ափերին աճած ծառերի տակով։ «Հետաքրքիր է,― մտածում էր Բիլբոն,― ինչպե՞ս են զգում իրենց թզուկները… Տակառների մեջ շա՞տ ջուր է լցվել ճեղքերից»։ Երևի թզուկները հենց այն տակառների մեջ էին, որոնք ավելի խոր էին նստած ջրի մեջ։ «Միայն թե կափարիչները պինդ մնան»,― անհանգստանում էր նա։ Բայց շուտով թզուկների մասին մտածելն անգամ մոռացավ, նրանցով զբաղվելու ժամանակը չէր։ Նա հարմարվել էր գլուխը ջրից դուրս պահելուն, բայց սարսափելի սառել էր և վախենում էր, որ այդպես երկար չի դիմանա՝ կամ լրիվ կսառչի, կամ մատները կբացվեն, ու ինքը կսուզվի։
Բախտը նորից նրան ժպտաց․ հորձանքը մի քանի տակառներ քշեց ափ, որոնց թվում և Բիլբոյի տակառիկը։ Դրանք լռվեցին այնտեղ, ինչ որ անտեսանելի խութի դեմ առած։ Բիլբոն օգտվեց դրանից և բարձրացավ իր տակառի գլխին, մինչև սա դեմ էր առել հարևան տակառներին։ Այստեղ նա փռվեց, ձեռքերն ու ոտքերը մեկնելով, որպեսզի հավասարակշռությունը պահպանի։ Քամին կտրում էր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ սառը չէր, ինչքան ջուրը։ Քիչ հետո տակառները պոկվեցին, նորից դուրս լողացին գետի մեջտեղը և օրորվելով առաջ սահեցին։ Ինչպես և ենթադրում էր Բիլբոն, պարզվեց, որ տակառի վրա մնալը անասելի դժվար էր։ Բարեբախտաբար Բիլբոն թեթև էր, իսկ տակառը մեծ էր ու ծանր, ընդ որում ճեղքերից բավականաչափ ջուր էր լցվել։ Եվ, այնուամենայնիվ, Բիլբոն իրեն նույնքն նույնքան հարմարավետ էր զգում, որքան, եթե հեծած լիներ մի ցմփոր պոնի, առանց սանձի ու ասպանդակների, որի ուշքան ամբողջ ժամանակ խոտերի վրա թավալ տալն է։
Ահա այս կերպ էր, որ միստր Բեգինսը, վերջապես, հասավ այն տեղին, ուր երկու ափերին էլ ծառերը նոսրացան և դրանց արանքից երևաց պայծառ երկինքը։ Գետը միանգամից լայնացավ ու միացավ Անտառայինին, որ արագ֊արագ փախչում էր թագավորական պալատից։ Ծառերն այլևս չէին ստվերում ջրի փայլատ հայելին, և նրա հարթ մակերեևույթին պարում էին ամպերի ու աստղերի վետվետուն արտացոլումները։ Ապա Անտառային արագահոս ջրերը տակառների ու տակառիկների ողջ բազմությունը քշեցին դեպի հյուսիսային ափ, որտեղ ջրի հոսանքը մի ընդարձակ ծովախորշ էր բացել։ Այստեղ էլ, թեք, ողորկ գետաքարերով ծածկված ափը դուրս եկավ տակառների մեծ մասը, բայց մի քանիսը նախ զարկվեցին դուրս ցցված քարե թմբերին։
Ափին արդնե արդեն մարդիկ էին կանգնած։ Նրանք ճարպկությամբ և արագորեն կեռաձողերով տակառները մի կույտ արեցին ծանծաղուտում, հաշվեցին, հետո պարաններով կապեցին և թողեցին մինչև առավոտ։ Խե՜ղճ թզուկներ… Բիլբոյի բախտն ավելի բերեց։ Նա տակառի վրայից սահեց ջուրը, դուրս եկավ ափ և վազեց դեպի գետից ոչ հեռու գտնվող տնակները։ Այժմ նա չէր տատանվում, երբ հնարավորություն էր ներկայացել առանց հրավերի ընթրել․ նա արդեն վարժվել էր ուրիշների հաշվին գլուխ պահել։ Իր դառը փորձից գիտեր ինչ է նշանակում իսկականից սոված լինել։ Ծառերի միջից առկայծում էր խարույկի կրակը՝ դեպի իրեն ձգելով թրջված, դողացող և գզգզված հագուստով Բիլբոյին։
Մանրամասն կանգ չենք առնի այն բանի վրա, թե նա ինչպես անցկարեց գիշերը․ մենք ժամանակ չունենք, մոտենում ենք դեպի Արևելք նրանց ճանապարհորդության ավարտին և վերջին, ամենակարևոր արկածին։ Բնական է, սկզբում, ինչպես միշտ, կախարդական մատանին օգնում էր, բայց հետո նրան մատնում էին թաց ոտնահետքերը և ջրակույտերը, որ մնում էին, երբ քայլում էր կամ նստում։ Բացի դրանից նրա մոտ հարբուխ սկսվեց, և ինչքան էլ որ աշխատում էր զսպել իրեն, ամբողջ ժամանակ բարձրաձայն փռշտում էր։ Շուտով գյուղակում իրարանցում սկսվեց։ Բիլբոն փախավ անտառ և տարավ հացի մի կտոր, գինու կաշվե տափաշիշն ու կարկանդակ, որ նրան չէին պատկանում։ Ստիպված եղավ գիշերվա մնացորդն անցկացնել թաց վիճակում, խարույկից հեռու, դրա փոխարեն տափաշիշն էլ օգնեց նրան տաքանալու և նույնիսկ մի քիչ ննջեց թափված տերևների վրա, թեև աշուն էր ու եղանակը խոնավ։
Եվ տակառները, վերջապես, տեղներից շարժվեցին, սկզբում դանդաղ, հետո քարե հրվանդանի վրա կանգնած էլֆերը դրանք մեկ անգամ էլ հրեցին, և տակառները լողացին արագ, արագ, դուրս թռան գետի մեջտեղը, և հոսանքը քշեց դրպի լիճ։

==ՍՐՏԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ==
Որքան նրանք լողում էին առաջ, այնքան լուսավոր ու տաք էր դառնում։ Շուտով գետը շրջադարձ կատարեց՝ շրջանցելով ձախից զառիթափ բարձրացող ելուստը, որի ստորոտում եռում ու փրփրում էր ջուրը, ափերը դարձան ողորկ, ծառերն աչքից կորան, և Բիլբոյի առջև այսպիսի պատկեր բացվեց․ գետը այստեղ բաժանվում էր հարյուրավոր ոլոր֊մոլոր առուների․ ջուրը կանգնած էր կղզյակներով ծածկված ճահիճներում ու գետախորշերում։ Բայց դաշշտավայրի դաշտավայրի մեջտեղով սովորականի պես համառորեն հոսում էր ուժեղ, արագընթաց գետը։ Իսկ հեռվում, սև գագաթը պատառոտված ամեպերի ամպերի մեջ, վեր էր խոյանում Սարը։ Այստեղից չէին երևում նրա հարևաններն ու բլրաշատ մատույցները։ Սարը կանգանծ կանգնած էր մեկուսի և ճահիճների վրայով նայում էր անտառին։ Ահա նա՝ Մենավոր Լեռը։ Երկար ճանապարհ անցավ Բիլբոն, բազմաթիվ վտանգավոր արկածների հանդիպեց Սարը տեսնելու համար։ Իսկ այժմ Սարն այնպե՜ս դուր չեկավ Բիլբոյին։ Լաստավարների խոսակցություններից Բիլբոն իմացավ, որ արևելքից Սև Անտառ տանող ցամաքային ճանապարհները փակվել են, որ այն ժամանակից ի վեր, ինչ թզուկներն ապրում են լեռներում, երկրաշարժերը փոփոխել են ամբողջ երկիրը, ճահիճներն ու ճմուտները տարածվել, շատացել են։ Արահետներն անհետանում էին, ձիավորներն ու հետիոտները՝ նույնպես, եթե փորձում էին ճանապարհ փնտրել ճահճուտների մեջ։ Սև Անտառի միջոց անցնող արահետը, որով Բեորնի խորհրդով գնում էին թզուկները, արևելյան ծայրում դարձել էր վայրի։ Առայժմ միայն գետն էր միակ հուսալի ճանապարհը Սև Անտառի հյուսիսային եզրից մինչև Սարի հովանու տակ ընկած դաշտավայրը։
Այնպես որ, ինչպես ինքներդ էլ տեսնում եք, Բիլբոն շատ հաջող ընկավ միակ կարգին ճանապարհը։ Եթե նա իմանար, որ իրենց փախուստի մասին լուրը հասել էր Հենդալֆի ականջը, որն այդ միջոցին շատ հեռու էր գտնվում, և նա, իրենց ճակատագրի համար անհանգստացած, վերջացնում է մյուս գործերը և պատրաստվում է որոնելու Տորինին և Ընկ․, բավականաչափ կմխիթարվեր։ Սակայն Բիլբոն, տակառի վրա դողալով, անտեղյակ էր այդ բոլորին։ Նա գիտեր միայն, որ գետը ոչ մի կերպ չի վերջանում, որ ինքը սովից մեռնում է, սարսափելի հարբուխ է ընկել, և որ իրեն դուր չի գալիս Սարի չարագուշակ տեսքը, որը որքան մոտենում, այնքան բացահայտորեն ավելի անբարյացկամ ու սպառնալից էր նայում իրեն։ Շուտով, սակայն, գետը թեքվեց Հարավ, Սարը մնաց մի կողմ, օրվա վերջում ափերը ժայռոտ դարձան, և գետը, իր բոլոր դեսուդեն փախչող վտակներն ի մի հավաքելով, վերածվեց հզոր, սրընթաց և խոր հոսանքի։ Արևն արդեն մայր էր մտել, երբ, ևս մի կտրուկ շրջադարձ անելով, գետը թափվեց Երկար Լիճը։ Երկար Լիճ… Բիլբոն կարծում էր, որ միայն ծովում է այդքան ջուր լինում։ Լիճը այնքան լայն էր, որ հանդիպակաց ափերը հեռո՛ւ֊հեռավոր էին թվում, և այնքան երկար, որ նրա հյուսիսային ծայրը առհաստարակ չէր երևում։ Միայն քարտեզից Բիլբոն հիշում էր, որ հեռվում, որտեղ առկայծում են Մեծ Արջի աստղերը, Դեյլից դեպի լիճ է իջնում Արագահոս գետը և Անտառայինի հետ միասին լցնում երբեմնի լեռնային հովիտը։ Լճի հարավային ծայրին ջուրը ջրվեժի նման գահավիժում էր ցած, և երկու գետն էլ շտապում էին առաջ, արդեն միասին, դեպի անհայտ երկրներ։ Իրիկնային լռության մեջ ջրվեժի շառաչը որոտի հեռավոր ճայթյունի պես էր հնչում։
Այ թե կզարմանային նրանք, տեսնելով, թե ինչ էր կատարվում ափին իրենց գնալուց հետո, երբ մութն ընկավ։ Ամենից առաջ Բիլբոն կտրեց պարանները, մի տակառ գլորեց ցամաք և բաց արեց։ Տնքոցներ լսվեցին, և այնտեղից ամենախղճալի տեսքով մի թզուկ դուրս եկավ։ Գզուզ մորուքի մեջ թաց ծղոտ էր մնացել, ամբողջ մարմինն այտուցվել ու ցավում էր, և նա այնքան ծեծված էր ու ջարդված, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Նա մի քանի քայլ արեց դեպի ափ և իսկույն էլ տնքոցով փլվեց ավազների վրա։ Նա սոված շան տեսք ուներ, որին կապել են բնում ու մի շաբաթ մոռացել։ Դա Տորինն էր, և նրան ճանաչել կարող էիք միայն ոսկե շղթայից ու մի ժամանակ երկնագույն, իսկ հիմա կեղտոտ ու պատառոտված, խունացած, արծաթե ծոպով կնգուղից։ Բավական ուշ նա սկսեց քիչումիչ քաղաքավարի խոսել հոբիտի հետ։
― Դե ինչ, դուք ո՞ղջ եք, թե ոչ,― հարցրեց վերջապես Բիլբոն բավականին ջղայնացած։ Նա, երկևում երևում է, մոռացել էր, որ ախր ինքը հասցրել է մեկ անգամ կուշտ ուտել, ամբողջ ժամանակ ազատ շարժել է ձեռքերն ու ոտքերը ու քեֆն ուզածի պես շնչել։― Ազատության մեջ չե՞ք, ինչ է։ Եթե ուզում եք ուտել և մտադիր եք շարունակել ձեր հիմար ձեռնարկությունը (այո՛, այո՛, ձեր, և ոչ թե իմ), ապա ձեռքերով ինքներդ ձեզ թփթփացրեք, ոտքներդ լավ շփեք և աշխատեք օգնել ինձ՝ մնացածներին հանելու, քանի դեռ ժամանակ ունենք…
Տորինն, իհարկե, ենթարկվելով բանականությանը, տնքոցով վեր կացավ և, աստված օգնել համարի, իբրև թե օգնեց Բիլբոյին։ Նրանց համար հեշտ չէր մթության մեջ, սառը ջրում տնտնալով գտնել, թե որ տակառներում են նստած թզուկները։ Տկտկացնելուն և կանչերին արձագանքեցին միայն վեցը։ Նրանց տակառների բերանները բացեցին և օգնեցին ափ դուրս գալ, ու նրանք տեղնուտեղը տնքտնքալով ու ախուվախով փռվեցին ավազներին։ Այն աստիճան էին նրանք թրջված, կծկված ու ջարդված, որ չէին կարող ինչպես հարկն է զգալ իրենց փրկվածությունը և երախտագիտության զգացում ապրել փրկարարի նկատմամբ։
Քաղաքագլուխը տարակուսեց և հարցական նայեց խնջույքավորներին։ Էլֆերի թագավորն այս կողմերում հզոր տիրակալ էր համարվում։ Քաղաքագլուխը չէր ուզում նրա հետ գժտվել, բացի դրանից մեծ նշանակություն չէր տալիս հին երգերին։ Նրան հետաքրքրում էին առևտուրը, մաքսը, բեռները, ոսկին, սրանց օգուտը լավ էր հասկանում, որի շնորհիվ էլ գրավում էր իր այժմյան պաշտոնը։ Բայց մյուսներն այլ կարծիքի էին, և հարցը շատ արագ լուծվեց անկախ քաղաքագլխից։ Նորությունը տարածվեց հրդեհի արագությամբ։ Քաղաքապետարանում և դրսում ողջույնի բացականչություններ էին հնչում, ափից վազող ոտքերի թփթոց էր լսվում։ Ինչ֊որ մեկը մի հին երգ սկսեց, որտեղ պատմվում էր Սարատակի թագավորի վերադարձի մասին (այն, որ վերադարձել էր ոչ թե Տրորն ինքը, այլ թոռը, նրանց չէր հուզում), ինչ֊որ մեկը ձայնարկեց, և երգը թևածեց լճի վրա․
<poem>
Շրջակա բոլոր սարերի արքան,

Քարանձավների, ժայռերի արքան
Վերջապես նորից տիրացավ գահին,
Ու մենք ուրախ ենք, երջանիկ այնքան։
Արքայի թագը կշողա նորից

Ադամանդներով, քարերով անգին,
Եվ ամենուրեք, և ամենուրեք
Հին ու հարազատ երգեր կերգեն։
Ազատ կխշշան ծառերը բոլոր,

Խոտը կշրշա զարթունքի խոսքեր,
Դեպի դաշտերը, հեռաստանները
Կվազեն նորից գետերը ոսկե։
Հողը կնայի լճակ աչքերով,

Հողը կշնչի, հողը կծաղկի
Եվ այսուհետև ոչ խռովություն,
Ոչ էլ գժտություն ու վեճ կծագի։</poem>
Ահա այսպիսի խոսքեր կային այդ երգում, միայն թե այն ավելի երկար էր ու խառնվում էր ճիչերին, տավիղների ու ջութակների հնչյուններին։ Իսկականից այդպիսի հուզմունքը քաղաքում չէր հիշում նույնիսկ ծերերից ամենածերը։ Անտառային էլֆերը նույնպես զարմացան տեղի ունեցածից և մի քիչ վախեցան։ Ախր նրանք չգիտեին, թե ինչպես է փախել Տորինը, և մտածեցին, որ իրենց թագավորը լուրջ սխալ է թույլ տվել։ Ինչ վերաբերում է քաղաքագլխին, ապա նա բարվոք համարեց ունկնդրել ժողովրդի ձայնին և, թեկուզ ժամանակավոր, ձևացնել, թե հավատում է Տորինին ու նրա բարբաջանքներին։ Նա Տորինին զիջեց իր մեծ բազկաթոռը և Ֆիլիին ու Կիլիին նստացրեց նրա կողքին, պատվավոր տեղում։ Նույնիսկ Բիլբոյին տեղ հատկացրին սեղանի գլխավերևում, և ընդհանուր խժդժության մեջ ոչ ոք չխնդրեց նրան բացատրել՝ իսկ ինքը որտեղից է հայտնվել (չէ՞ որ նրա մասին երգերում նույնիսկ ամենահեռավոր ակնարկն անգամ չկար)։
Եվ միակը, որ տխուր էր ու դժբախտ, դա Բիլբոն էր։

==ՇԵՄՔԻՆ==
Որքան էլ տարօրինակ է, բայց միստր Բեգինսի մոտ դրանցից ավելի շատ էր մնացել, քան մյուսների մոտ։ Նա հաճախ էր Տորինից վերցնում քարտեզն ու զննում, խորհրդածելով սեպագրերի ու լուսնատառերի նշանակության մասին։ Հենց նա էր, որ թզուկներին ստիպեց սկսել գաղտնի դռան վտանգավոր որոնումներն արևմտյան լանջերին։ Նրանք ճամբարը տեղափոխեցին երկար նեղ հովիտը, որ ծածկված էր լեռան ցածր ելուստներով։ Այս արևմտյան լանջին վիշապի ավազակային հարձակումների հետքերը քիչ էին, նույնիսկ մի քիչ խոտ էր մնացել նրանից պոնիների համար։ Սարի ստվերով մշտապես ծածկված այդ նոր ճամբարից օրը օրին, խմբերի բաժանվելով, նրանք դուրս էին գալիս որոնումների։ Եթե քարտեզին հավատանք, այստեղ, այս լանջի վրա, վերևում թաքնված էր գաղտնի դուռը։ Օրը օրին էլ նրանք ձեռնունայն վերադառնում էին ճամբար։
Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Մի անգամ Ֆիլին, Կիլին ու հոբիտը դուրս եկան նեղ հովտի վերջավորությունը և քարերի մեջ սկսեցին փորփրել։ Կեսօրին մոտ Բիլբոն անտաշ աստիճանների նմանվող ինչ֊որ բան տեսավ։ Նա երկու թզուկներին կանչեց, և երեքով հուզված սկսեցին բարձրանալ աստիճաններով, որը նրանց դուրս բերեց մի կածան՝ տեղ֊տեղ կորճողկորչող, տեղ֊տեղ, այնուամենայնիվ, նշմարվող, և այդպես, այդ կածանով հասան հարավային թևի կատարը, իսկ այնտեղից մի նեղ ելուստ, որ գոտևորում էր Սարը։ Ներքը նայելով՝ նրանք տեսան, որ ուղիղ իրենց տակ ճամբարն է։ Զգուշությամբ, ժայռի վրայով բարձրանալով, նրանք իծաշարուկի անցան նեղ ելուստը, անկյունից շրջվեցին և հայտնվեցին աչքից հեռու, խոտով ծածկված մի փոքրիկ հարթակում։ Սրա մուտքը ճամբարից տեսանելի չէր։ Ժայռը, որին դեմ էր առնում հարթակը, կատարելապես հարթ էր և ուղիղ, ասես որմնադիրն էր շարել։ Ոչ ճեղք կար, ոչ կցվածք, բարավոր,կողափայտ կամ շեմք հիշեցնող ոչ մի բան, փականքների, սողնակների կամ բանալու անցքի ոչ մի հետք։ Եվ, սակայն, նրանք չէին կասկածում, որ իրենց առջև հենց այն դուռն է։
Նրանք թակեցին դուռը, հրեցին, բոթեցին, թափվեցին վրա վրա, աղաչեցին, որ բացվի, դռները բացող հմայախոսություններ ասացին, բայց ժայռը մնաց անշարժ։ Վերջապես ուժասպառ փռվեցին խոտերին, իսկ երբ սկսեց մթնել, իջան ներքև։
Ինչպես կտեսնեք հետագայում, պարանները, ի բարեբախտություն Բոմբուրի դիմացան…
Այդ ընթացքում բարեկամները հետազոտեցին ելուստի մնացած մասը և մի արահետ հայտնաբերեցին, որ տանում էր դեպի վեր։ Բայց վախեցան հեռուն գնալ, ասենք անհրաժեշտություն էլ չէին տեսնում։ Գագաթին լռություն էր տիրում, միայն քամին էր շրշում ճեղքերում։ Նրանք ցածր էին խոսում, չէին երգում, իրար ձայն չէին տալիս՝ ամեն տեղ վտանգ էր դարանած։ Նրանք, որ դռան վրա էին չարչարվում, դեռ արդյունքի չէին հասել։ Անհամբերությունից ձեռքները թափ տվին սեպագրերի ու լուսնագրերի վրա և անխոնջ փորձեցին աչքաչափով որոշել, թե ժայռի հարթ մակերևույթի հատկապես ո՞ր մասում է դուռը թաքնված։ Նրանք Լճաշեն քաղաքից քլունգներ ու այլ գործիքներ էին բերել և սկզբում փորձեցին օգտագործել դրանք։ Բայց հենց առաջին հարվածից կոթերը ջարդուփշուր եղան և քիչ մնաց իրենց թևերն էլ տեղից դուրս գային․ պողպատե մասերը կոտրվեցին կամ ծռվեցին, ասես արճճից լինեին։ Թզուկները հասկացան, որ լեռնային գործում իրենց ունեցած հմտությունն անզոր է այդ հմայությունների դեմ, որոնք փակել են այդ դուռը։ Նրանք իրենց իսկ բարձրացրած աղմուկիցէլ աղմուկից էլ վախեցան․ յուրաքանչյուր հարված արձագանքելով՝ ավելի ուժգին էր հնչում։ Բիլբոյին սաստիկ ձանձրացրել էր շեմքին նստելը։ Այսինքն, ոչ մի շեմք էլ, հասկանալի է, չկար, պարզապես թզուկները կատակով այդպես էին անվանել խոտածածկ փոքրիկ հրապարակը․ նրանք Բիլբոյին հիշեցրին իր խոսքերը, որ ասել էր վաղուց, երբ նրա բույնը խուժեցին անկոչ հյուրերը։ Նա այն ժամանակ ասաց, թե իրենք կնստեն շեմքին ու մի բան կմտածեն։ Եվ հիմա ահա նստում են ու նստում, մտածում են ու մտածում կամ աննպատակ թրևվում են մոտակայքում, ու նրանց դեմքերն էլ սրվում են հա սրվում։
Արահետը գտնելով, նրանք մի փոքր արիացել էին հոգով, իսկ հիմա բոլորովին ընկճված էին։ Բայց, այնուամենայնիվ, չէին ուզում պարտվել ու ձեռնունայն վերադառնալ։ Այժմ հոբիտն էլ մյուսներից աշխույժ չէր։ Նա ոչինչ չէր անում, միայն ժայռին հենված, նստում էր և ելուստների ու լայնարձակ տարածությունների վրայով նայում էր արևմուտք՝ Սև Անտառի սև պատից այն կողմ, որտեղ նրա աչքին շարունակ երևում էին Մառախլապատ Լեռները։ Երբ նրան հարցնում էին, թե ինչ է անում, հոբիտը պատասխանում էր․
Հանկարծ Բիլբոյի գլխում մի միտք փայլատակեց… Զգուշության մասին մոռանալով, քիվի ծայրին կանգնած, նա սկսեց բարձրաձայն կանչել թզուկներին և ձեռքերը թափահարել։ Թզուկները, քարերի վրա սայթաքելով, վազեցին դեպի նա՝ գլխի չընկնելով, թե ինչ է պատահել։
Բիլբոն արագորեն ամեն ինչ բացատրեց։ Բոլորը լռեցին։ Հոբիտը կանգնեց գորշ քարի կողքը։ Թզուկներն անհամբեր սպասում էին։ Արևն ավելի ու ավելի էր իջնում ցած, և նրանց հույսերը հալվում էին։ Արևը մտավ բոսոր ամպերի շերտի մեջ ու ծածկվեց։ Թզուկները տնքացին, բայց Բիլբոն առաջվա պես անշարժ կանգնած էր։ Նեղ մանգաղն իջավ դեպի հորիզոն։ Սկսեց մթնել։ Եվ հանկարծ, երբ բոլորն արդեն իսպառ հույսները կորցրել էին, ամպերի արանքից կարմիր մի ճառագայթ դուրս պրծավ։ Այն նեղ անցումով թափանցեց խորշ և ընկավ ժայռի հարթ մակերեսին։ Կեռնեխը, որը, գլուխը մի կողմ թեքած, իր ուլունքանման աչուկներըով նույնպս աչուկներրով նույնպես հետևում էր ճառագայթին, հանկարծ կչկչաց։ Պատից ճայթյունով քարի մի բեկոր թռավ։ Գետնից երեք ոտնաչափ բարձրության վրա, այնտեղ, ուր ընկել էր ճառագայթը, ժայռի մեջ հանկարծ մի անցք բացեվց։ բացվեց։
Թզուկները, վախենալվվախենալով, որ պահը բաց կթողնեն, վազեցին ու իրենց գցեցին ժայռի վրա, ժայռը տեղից չշարժվեց։
― Բանալին, բանալին,― գոռաց Բիլբոն։― Ո՞ւր է Տորինը։
Նրանք նորից սեղմեցին դուռը, և պատի մի մասը կամաց֊կամաց ետ գնաց։ Երկար, ուղիղ ճեղքեր հայտնվեցին։ Հինգ ոտնաչափ բարձրությամբ, երեք ոտնաչափ լայնությամբ մի դուռ ուրվագծվեց և անձայն ու ծանր բացվեց դեպի ներս։ Խորքից, ասես գոլորշի, դուրս լողաց խավարը, նրանց աչքերի առջև բացվեց մի անտակ սևություն՝ լայնաբաց մուտքը դեպի Սարի խորքը։

== Ի՞ՆՉ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՆՐԱՆՑ ՆԵՐՍՈՒՄ ==
Թզուկները երկար կանգնել էին դռան առջև և վիճում էին։ Վերջապես Տորինը ճառ ասաց․
Եկել է ժամանակը, որ շատ պատվարժան միստր Բեգինսը, որը երկար ճամփորդության ընթացքում իրեն դրսևորեց որպես հիանալի գործընկեր, որպես հոբիտ, որը աչքի ընկավ խիզախությամբ ու հնարագիտությամբ, որոնք ապշեցնում են նրա ցածր հասակի հետ իրենց անհամապատասխանությամբ և, եթե կարող եմ այդպես արտահայտվել, օժտված հաջողակության պաշարով, որը գերազանցում է սովորականը, ճակատագրով հատկացվածը… Եկել է, կրկնում եմ, ժամանակը, որ նա մեզ մատուցի մի ծառայություն, որի համար նրան ներգրավել ենք մեր ընկերության մեջ, և վաստակի խոստացված բաժինը։
Դուք արդեն ծանոթ եք բացառիկ կարևոր դեպքերում Տորինի ոճին, դրա համար էլ նրա ճառը բառացիորեն չեմ վերապատմի։ Նա դեռ շատ երկար ծավալվեց։ Առիթն իսկապես կարևոր էր, բայց հոբիտն անհամբեր էր դարձել։ Նա ևս բավականաչափ լավ էր ուսումնասիրել Տորինին և իսկույն հասկացավ, թե նրա մտքինն ինչ է։
― Եթե ինձնից սպասում եք, որ ես առաջինը մտնեմ գաղտնադռնով, ով Տորին Օուքենշիլդ, որդիդ Տրեյնի, թող անվերջ երկարի ոք մորուքը,― վրդովված ասաց Բիլբոն,― ապա այդպես էլ ասացեք։ Իհարկե, ես կարող եմ և հրաժարվել։ Առանց այդ էլ արդեն երկու անգամ ձեզ փրկել եմ, իսկ դա գործարքի մեջ չի մտնում, այնպես որ որոշ պարգևի ես արդեն արժանի եմ։ Բայց, ինչպես իմ հայրն էր միշտ ասում․ «Ամեն ինչ երեք անգամից է լինում»։ Եվ, պատկերացրեք, չեմ հրաժարվի։ Ես հիմա իմ բախտավոր աստղին ավելի եմ հավատում, քան առաջներում (նա նկատի ուներ անցած գարունը, հարազատ տունը թողնելուց առաջ, բայց նրան թվում էր, թե դա հազար տարի առաջ էր)։ Լ՛ավԼա՛վ, գլուխս ազատելու համար համաձայն եմ մի անգամ մտնել այնտեղ։ Ո՞վ ինձ կընկերակցի։ Նա չէր էլ սպասում, թե կամավորների մի ամբողջ խմբի կանչերը կսլի, դրա համար էլ հիասթափություն չապրեց։ Ֆիլին ու Կիլին բացահայտորեն անհարմար զգացին և մի ոտքից մյուսը փոխվեցին։ Մյուսները նույնիսկ չթաքցրին իրենց դժկամությունը՝ բոլորը, բացի ծերուկ Բալինից, հավերժական պահակից, որը շատ էր կապվել հոբիտի հետ։ Նա ասաց, որ համենայն դեպս կմտնի ներս և գուցե նույնիսկ մի տասը քայլ առաջ կգնա, որպեսզի ծայրահեղ դեպքում գոնե մեկը լինի, որ օգնություն կանչի։
Ի՞նչ կարող եմ ասել թզուկներին արդարացնելու համար։ Որ նրանք մտադիր էին Բիլբոյին առատորեն վարձատրե՞լ իր ծառայությունների դիմաց։ Քանի որ նրանք Բիլբոյին վերցրել էին հատկապես նրա համար, որ իրենց փոխարեն դժվար աշխատանք կատարի, ապա և չէին առարկում կատարելուն, մանավանդ որ ինքն էլ դեմ չէր։ Բայց թզուկներն անպայման նրան օգնության ձեռք կմեկնեին փորձանքի պահին, ինչպես արդեն վարվել էին ճանապարհորդության սկզբում, տրոլների հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ ոչ մի պատճառ չունեին հոբիտին երախտապարտ լինելու։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է՝ թզուկները հերոսներ չեն, այլ հաշվենկատ մարդիկ, որոնք փողը ամեն ինչից վեր են դասում․ պատահում են խորամանկ, խարդախ և ընդհանրապես անպետք թզուկներ։ Բայց և կան և միանգամայն օրինավոր թզուկներ, ինչպես Տորինն և Ընկերությունը, միայն թե նրանցից չափազանց շատ բան սպասել պետք չէ։
Սև ամպերով պատված դժգույն երկնքում տեղ֊տեղ աստղեր երևացին։ Հոբիտը կախարդված դռնից ներս ծլկեց։ Սարի խորքում քայլելը, պարզվեց, բարդ գործ է։ Դա ձեզ համար ոչ գոբլինյան ցածր թունելներն են, ոչ էլ ծուռումուռ ստորգետնյա անցումներն անտառային էլֆերի քարայրում։ Սարի տակ թունելը թզուկներն էին պատրաստել իրենց հզորության ու վարպետության ծաղկման շրջանում․ ուղիղ, ասես քանոնով գծած, ողորկ հատակով ու ողորկ պատերով, հարթ ու հավասար թեքությամբ թունելն իջնում էր դեպի ինչ֊որ խորհրդավոր սևություն։
Կարճ ժամանակից հետո Բալինը Բիլբոյին հաջողություն ցանկացավ և կանգնած մնաց թունելի մեջտեղում, որտեղից դեռևս երևում էր դռան աղոտ պատկերը, և թունելի հատուկ կառուցվածքի շնորհիվ թզուկների քչփչոցը շատ մոտրկից մոտիկից էր լսվում։ Հետո Բիլբոն մատանին դրեց և սկսեց զգույշ առաջ գնալ դեպի թունելի խորքը։ Ձայների չափազանց բարձր արձագանքից վախեցած՝ նա ինքն իրեն գերազանցեց զգուշության ու անշշուկ քայլելու մեջ։ Նա վախից դողում էր, բայց դեմքին վճռականություն ու դաժանություն էր գրված։ Ախր նա բոլորովին էլ այն հոբիտը չէր, որ մի ժամանակ առանց թաշկինակի դուրս վազեց Բեգ֊Էնդից։ Նա առանց թաշկինակի յոլա էր գնացել արդեն մի ամբողջ հավիտենականություն։ Ստուգելով՝ տեղո՞ւմ է արդյոք դաշույնը, նա գոտին ձգեց ու շարունակեց ճանապարհը։
«Ահա քեզ, Բիլբո ԲեգիսնԲեգինս,― ասաց ինքն իրեն։― Քո սեփական կամքով գլխովին խրվեցիր այս գործի մեջ, դե հիմա էլ պատասխան տուր հիմարությանդ համար։ Ի՜նչ ապուշն եմ ես,― նրա ներսում պնդում էր ամենևին ոչ տուկովյան ձայնը։― Իմ ինչին էին պետք վիշապի գանձերը։ Ի՜նչ լավ կլիներ, թե որ կարողանայի արթնանալ ու հայտնվել ոչ թե այս անիծյալ թունելում, այլ իմ դաշտում։ Եվ թող գանձերը մնային այստեղ հավիտյանս հավիտենից»։
Բայց քանի որ դա երազ չէր, նա չարթնացավ, այլ շարունակեց գնալ առաջ ու առաջ։ Վերջապես դռան գծագրությունն անհետացավ, Բիլբոն բոլորովին մենակ մնաց։ Շուտով օդը տաքացավ։ «Գուցե տապը խորքի՞ց է գալիս։ Առջևում վառ հրացոլք եմ տեսնում»,― մտածեց նա։ Այդպես էլ կար։ Կարմիր լույսը ավելի ու ավելի պայծառ էր վառվում, և թունելում շոգը գնալով ուժեղանում էր։ Բիլբոյի գլխավերևում սկսեցին գոլորշու քուլաներ լողալ, պարուրել նրան։ Բիլբոն քրտինքի մեջ կորել էր, նա ինչ֊որ բլթբլթացող համաչափ աղմուկ էր լսում, որ նման էր կրակի վրա եռացող մեծ կաթսայի խլթխլթոցի և, միաժամանակ, հսկայական կատվի մռռոցի։ Շուտով Բիլբոն անսխալ ճանաչեց խոշոր գազանի խռմփոցը։ Առջևում, կարմիր հրացլոքի հրացոլքի մեջ մեկը քնած էր։ Բիլբոն մի պահ կանգ առավ։ Բայց միայն մի պահ, և իսկույն էլ առաջ շարժվեց։ Դա նրա կյանքում ամենախիզախ քայլն էր։ Բիլբոն իսկական հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ, առջևում դարանող անծանոթ վտանգի դեմ հանդիման։ Եվ այսպես, կարճատև դադարից հետո Բիլբոն գնաց առաջ։ Այժմ պատկերացրեք այսպիսի տեսարան․ Բիլբոն հասնում է թունելի ծայրը, մինչև մոտավորապես նույն մեծության ու ձևի մի բացվածքի, ինչ արտաքին դուռն էր, նայում է ներս․ նրա առջև բացվում է հինավուրց թզուկների գանձարանը՝ ամենացածր քարայրը Սարի ամենախորքում։ Այնտեղ մութ է, հսկայական քարայրի սահմանները չեն երևում, կարելի է միայն կռահել դրա մեծության մասին․ շատ մոտիկ, քարե հատակին մի հրե զանգված է։ Եվ այդ զանգվածը Սմոգն է։
Աժդահա ոսկեկարմրավուն վիշապը պառկած էր ու պինդ քնած։ Երախից ու ռունգներից դողդողացող ձայն էր դուրս գալիս և ծխի շիթեր, բայց առայժմ կրակ չէր ժայթքում։ Նրա մարմնի տակ, բոլոր թաթերի և հաստ, ոլորված պոչի տակ, նրա չորս կողմը բարձրանում էին թանկարժեք գանձերի կույտեր․ ոսկու ձուլակտորներ, ոսկեղեն իրեր, ակնեղեն, թանկարժեք քարեր՝ շրջանակներով, մարգարիտ ու արծաթ, որ այդ բոսոր լույսի տակ կարմիրին կարմրին էին տալիս։
Սմոգը կողքի վրա էր քնած, թևերը ծալած վիթխարի չղջիկի նման․ հոբիտը ներքևից տեսավ նրա երկար փորը, որի մեջ այդ հարուստ մահճում երկար պառկելուց թանկագին քարեր ու ոսկի էին խրվել։ Պատի վրա աղոտ փայլփլում էին օղազրահներ, սաղավարտներ, տապարներ, թրեր ու նիզակներ։ Հատակին շարքերով դրված էին մեծ֊մեծ կճուճներ ու ամաններ, որոնք լեփլեցնուն էին անհամար հարստություններով։
Թզուկները դեռ թասը ձեռքից ձեռք էին փոխանցում ու ոգևորությամբ քննարկում, թե ինչպես մոտ ապագայում կտիրանան իրենց բոլոր գանձերին։ Հանկարծ Սարի ներսում որոտի խուլ ճայթյուն լսվեց, ասես հանգած հարբուխ էր որոտում, որ որոշել էր նորից ժայթքել։ Նրանք դուռը ծածկեցին և տակը մի քար դրեցին, որ չփակվի, բայց Սարի խորքից ահավոր դղրդյուն, մռնչոց ու դոփյուն էր լսվում, այնպես որ ժայռը նրանց տակ ցնցվում էր։
Թզուկներն իսկույն մոռացան իրենց ինքնավստահ պարծենկոտությունը և վախից կուչ եկան։ Սմոգին անտես առնելը վաղ էր։ Եթե ապրում ես վիշապի հետ կողք կողքի, ապա բարի եղիր հաշվի նստել նրա հետ։ Վիշապներն իրենց հարստությունն օգտագործել չեն կարողանում, բայց դրա փոխարեն, որպես օրենք, յուրաքանչյուր առարկա հինգ մատի պես գիտեն։ Սմոգը բացառություն չէր կազմում։ Անհանգիստ երազը (այնտեղ ամենատհաճ կերպով գործում էր ինչ֊որ մանրահասակ ռազմիկ, որ չտեսնված կերպով խիզոխաության խիզախության տեր էր և սարսափելի թուր ուներ) փոխվեց նինջի, հետո վիշապը հանկարծ արթնացավ։ Քարայրում ինչ֊որ անծանոթ հոտ կար։ Գուցե հոտը այդ անցքի՞ց էր գալիս։ Չնայած անցքը փոքր էր, բայց միշտ թեթևակի տանգապ էր ներշնչում Սմոգին։ Նա կասկածանքով հայացքը հառեց այնտեղ։ Վաղուց պետք է փակած լիներ։ Վերջին ժամանակներս նրան նույնիսկ թվում էր, թե այնտեղից թույլ թակոց է լսվում։ Նա գլուխը բարձրացրեց և օդ ներս քաշեց։ Եվ այստեղ էլ նակտեցնկատեց, որ թասը չկա։
Գողե՜ր… Հրդե՜հ… Սպանությո՛ւն։ Այն օրվանից, ինչ ինքը բնակվում է սարում, դեռ ոչ մի անգամ այդպիսի բան չէր պատահել։ Նրա կատաղությունը նկարագրել չի լինի․ այդպիսի կատաղություն ունենում են միայն հարստության մեջ լող տվող ունևորները, եթե հանկարծ կորչում է այն իրը, որը նրանք վաղուց ունեին, բայց որը կյանքում ոչ մի անգամ հարկավոր չի եղել։ Սմոգի երախից կրակ ժայթքեց, քարայրը լցվեց ծխով, սարը սասանվեց։ Նա փորձեց գլուխը մտցնել անցքը, հետո ինչքան ուժ ուներ մռնչաց և, վիզը ներս քաշելով, լեռնային պալատի լայնարձակ թունելներով որջից սուրաց դեպի Գլխավոր դարպասը։ Նրա գլխում մի միտք էր նստած․ քրքրել ամբողջ լեռը, բռնել գողին, պատառոտել ու կոխկրտել… Սմոգը դարպասից դուրս թռավ, ջուրը գետում թշաց, ֆշշոցով գոլորշի բարձրացավ։ Կրակ շաղ տալով՝ Սմոգը օդ խոյացավ և վայրէջք կատարեց Սարի գագաթին, որ շրջապատված էր կրակի կանաչ ու ալ լեզուներով։ Թզուկները լսեցին նրա թևերի սարսափելի աղմուկը և ծեփվեցին պատին՝ հուսալով թաքնվել վիշապի աչքից, որ թշնամուն էր փնտրում։
Տեսնելով պոնիներին և ճամբարի հետքերը, վիշապն, իհարկե, գլխի ընկավ, որ գետից ու լճից ինչ֊որ մեկը եկել է, և հիմա իրար ետևից սանրում էր Սարի լանջը այն կողմից, որտեղ կանգնած էին պոնիները։ Բայց քարե դուռը նա չէր նկատել, իսկ փոքրիկ դարատափը թույլ չէր տալիս, որ այրող կրակը թունել հասնի։ Վիշապն ապարդյուն խուզարկում էր Սարը, լուսադեմին, վերջապես, նրա բարկությունն իջավ, ու նա ուղղվեց դեպի իր ոսկե մահիճը՝ քնելու և ուժ հավաքելու։ Կողոպուտը նա չէր մոռացել և չէր ների, թեկուզ անցներ հազար տարի, երբ ժամանակը իրեն՝ վիշապին, ածխացած քար կդարձներ, բայց կարող էր սպասել։ Անշտապ նա սողաց իր որջը և աչքերը փակեց։
Լույսը բացվելու հետ թզուկների վախը մի քիչ անցավ։ Նրանք հասկացան, որ նման կարգի իրադարձություններն անխուսափելի են, երբ գործ ունես գանձերի այդպիսի ահեղ ու խարդախ պահապանի հետ, և առայժմ իրենց մտադրությունից հրաժարվելը վաղ է։ Միևնույն է, իրենք, ինչպես արդարացիորեն ասաց Տորինը, այստեղից գնացողը չեն։ Իրենց պոնիներնը պոնիները կորել էին կամ վիշապը կերել էր, անհրաժեշտ էր սպասել, մինչև Սմոգը թուլացներ իր զգոնությունը, իսկ իրենք սիրտ անեին ետդարձի ճանապարհը ոտքով անցնելու։ Դեռ լավ էր, որ մթերքի մի մասը փրկեցին ու կարող էին որոշ ժամանակ դիմանալ։
Նրանք երկար քննարկում էին, թե ինչ անեն, բայց Սմոգից ազատվելու ոչ մի հնար չկարողացան գտնել։ Հոբիտը շատ էր ուզում հանդիմանել թզուկներին այն բանի համար, որ հենց սկզբից այդ խնդիրը նրանց մտահղացման ամենաթույլ տեղն էր։ Բայց այդ ժամանակ, ինչպես հատուկ է անելանելի դրության մեջ ընկածներին, թզուկներն սկսեցին փնթփնթալ ու կշտամբել հոբիտին այն բանի համար, ինչն սկզբում իրենց այնքան դուր էր եկել, այսինքն՝ որ նա վերցրել է թասը և չափազանց վաղ զայրացրել Սմոգին։
― Եվ ինչպիսի՞ն եմ քո կարծիքով…― հարցրեց վիշապը ակամա շոյված, չնայած Բիլբոյի ոչ մի խոսքին էլ չհավատաց։
― Իրականում երգերն ու հեքիաթները հեռու են իսկությունից, ով ՍմոգըՍմոգ, Կործանում արարող,― պատասխանեց Բիլբոն։
― Որպես գող ու ստախոս՝ դու շատ դաստիարակված ես,― նկատեց վիշապը։― Դու, պարզվում է, գիտես իմ անունը, բայց ինձ քո հոտն ինչ֊որ անծանոթ է։ Ո՞վ ես դու և որտեղի՞ց։
Դժվար է հավատալ, բայց խեղճ Բիլբոն իսկապես ապշած էր։ Մինչև հիմա նրա մտադրություններն ու ուժերը կենտրոնացված էին այն բանի վրա, թե ինչպես հասնի մինչև Սարը և գտնի մուտքը։ Նա ոչ մի անգամ չէր մտածել այն մասին, թե ինչպես գանձերը Սարից դուրս հանի, առավել ևս՝ իր բաժինը ինչպես հասցնի Բեգ֊Էնդ՝ Բլրատակ։ Այժմ նրա մեջ անախորժ կասկած առաջացավ․ իսկ եթե թզուկները գիտեն այդ կարևոր հանգամանքի մասին և թաքուն ծիծաղում են իր վրա՞։ Ահա թե վիշապի խոսքն ինչ ներգործություն է ունենում ան{որձների անփորձների վրա։ Իհարկե, Բիլբոն պետք է զգուշանար, բայց ախր շատ բռնակալն էր այդ Սմոգը։
― Ահա թե քեզ ինչ կասեմ,― Բիլբոն փորձեց չհանձնվել վիշապին և հավատարիմ մնալ իր բարեկամներին,― ոսկու մասին մենք հիշեցինք ոչ իսկույն։ Մենք այստեղ ենք ժամանել լեռների վրայով ու տակով, ջրով ու օդով, եկել ենք վրեժ լուծելու համար։ Ով անչափելի հարուստ Սմոգ, դու հո չես կարող չգիտակցել, որ քո հարստությունը քեզ համար շատ թշնամիներ է ստեղծել։
Այստեղ Սմոգը նորից քրքջաց… Այդ սպանիչ քրքիջից Բիլբոն տապալվեց գետնին, իսկ վերևում թզուկները սեղմվեցին իրար, որոշելով, որ հոբիտին անժամանակ ահավոր վախճան վիճակվեց։
― Վրե՛ժ,― ֆռթացրեց Սմոգը, և նրա աչքերը վառվեցին վառ կրակով, կայծակի պես քարայրը հատակից մինչև առաստաղ լուսավորելով։― Վրե՛ժ։ Սարատակի թագավորը վաղուց է մեռել, իսկ ո՞ւր են կորել նրա ազգականները։ Չի երևում, թե նրանք ինձ հետ հաշիվները մաքրելու համար կռվի կբռնվեն։ Դեյլի տիրակալ Գիրիոնը մահացել է, նրա ժողովրդին ես կերել եմ, ինչպես գայլը ոչխարներին, իսկ ո՞ւր են նրա որդների որդիների որդիները։ Նրանք իսկի մոտիկ գալ չեն համարձակվի։ Ես սպասում եմ, երբ ուզում եմ․ ոչ ոք չի հանդգնում դիմադրել։ Անցյալի բոլոր ռազմիկներին ես ոչնչացրի, իսկ այժմ այդպիսիները չեն ծնվում։ Այն ժամանակ ես դեռ ջահել էի ու թույլ, հիմա ծեր եմ և հզո՛ր, հզո՛ր…― հրճվանքով չարախնդաց վիշապը։― Իմ զրահը տասն անգամ ամուր է վահաններից, ատամներս՝ թրեր են, ճանկերս՝ նիզակներ, պոչիս հարվածը նման է կայծակի հարվածի, թևերս ինձ թռցնում են փոթորիկի արագությամբ, իմ շունչը մահ է։
― Ես լսել եմ,― ծվաց սարսափած Բիլբոն,― որ վիշապները ներքևից են խոցելի, հատկապես… հատկապես կրծքի շրջանում։ Բայց այդքան հիմնավորապես պաշտպանված անձնավորության մոտ ամեն ինչ, իհարկե, մտածված է։
― Ի՜նչ մռայլ մտքեր են, միստր Բեգինս,― ասաց Տորինը։― Ինչո՞ւ Սմոգը թունելի մուտքն իր կողմից չի փակել, եթե չի ուզում մեզ ներս թողնել։ Եթե փակեր, կլսեինք։
― Չգիտեմ, չգիտեմ։ Երևի սկզբում ուզում էր երկրորդ անգամ ինձ այնտեղ քաշել, իսկ հիմա հետաձգել է գիշերվային գիշերային որսից հետո կամ էլ չի ցանկանում իր ննջարանը կեղտոտել, մի՛ վիճեք, խնդրում եմ։ Ամեն րոպե Սմոգը կարող է դուրս թռչել։ Մեր միակ փրկությունն է՝ ավելի խոր մտնել թունել և դուռը փակել։
Նա այնքան կրակոտ էր խոսում, որ թզուկները հնազանդվեցին, ներս մտան, բայց հապաղեցին դուռը ծածկել։ Դա նրանց անմտություն էր թվում․ ով գիտե, կհաջողվի՞ դուռը որից բացել ներսից, իսկ բանտարվկած մնալ մի շինությունում, որտեղից մի ելք կար միայն՝ վիշապի որջի միջոց, նրանք շատ էլ չէին ուզում։ Առավել ևս, որ և՛ դրսում, և՛ ներսում ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք երկար ժամանակ նստել էին կիսաբաց դռնից ոչ հեռու և շարունակում էին զրուցել։ Խոսք բացվեց թզուկների վերաբերյալ վիշապի կեղտոտ ակնարկների մասին։ Երանի Բիլբոն դրանք լսած չլիներ։ Ինչպե՜ս էր նա ցանկանում հիմա թզուկներին հավատալ, երբ նրանք երդվում էին, իբրև թե իսկապես չեն մտածել այն ժամանակի մասին, երբ վիշապից գանձերն արդեն խլած կլինեն։
Վիշապը, կրակի ու ծխի մեջ կորած, երկինք խոյացավ և սուրաց հարավ, դեպի Արագահոս գետը։

==ՔԱՆԻ ՏԱՆՏԵՐԸ ՏԱՆԸ ՉԷՐ==
― Փորձենք դուռը բացել։ Ես ուղղակի կմեռնեմ առանց մաքուր օդի։ Ավելի լավ է այնտեղ Սմոգն ինձ ոչնչացնի, քան թե այստեղ խեղդվեմ։
Թզուկներից մեկը վեր կացավ և խարխափելով հասավ այն տեղին, նորտեղ որտեղ առաջ դուռն էր։ Բայց պարզվեց, որ թափված ժայռաբեկորները փակել են թունելի վերին ծայրը։ Բանալին ու հմայությունն այսուհետ անկարող էին բացել այն․այն։
― Ծուղակն ընկանք,― ողբացին նրանք։― Վերջ։ Էստեղ էլ մեռնելու ենք։
― Կրա՜կ,― գոռաց նա։― Ո՞վ կրակ կտա…
Թզուկներն, իհարկե, իրար էին անցել, երբ Բիլբոն թրմփոցով փոսը գլորվեց, և մուքից մուտքից ոչ հեռու խռնվել էին իրար գլխի։
― Շը՜շ֊շ… ֆշշացին նրանք՝ հոբիտի ձայնը լսելով։
Որոշ ժամանակ անց կրակն առկայծեց․ երևաց Օյնը, ոչ մեծ ջահը ձեռքին, Գլոյնը մի քանի հատ էլ թևի տակ դրած էր բերում։ Բիլբոն ճարպկորեն վազեց դեպի անցքը և հափշտակեց ջահը։ Բայց չկարողացավ համոզել թզուկներին, որ վառեն մնացած ջահերը և միանան իրեն։ Ինչպես հանգամանորեն բացատրեց Տորինը, միստր Բեգինսը դեռևս մնում էր պաշտոնական Գողն ու Հետախույզը։ Եթե նա իր կյանքը վտանգի ենթարկելով հարկ է համարում կրակ վառել, ապա դա իր գործն է։ Իսկ իրենք առանց թունելից դուրս գալու կսպասեն նրա զեկույցին։ Թզուկները նստեցին անցքի մոտ և սկսեցին հետևել Բիլբոյին։
Նրանք տեսան, թե ինչպես փոքրիկ գորշ կերպարանքը, ջահը բարձր բռնած, կտրեց անցավ քարայրը։ Քանի Բիլբոն մոտիկ էր, նրանք ջահի լուսյով լույսով տեսնում էին ոսկու փայլը և լսում զնգոցը, երբ հոբիտի ոտքը կպչում էր որևէ ոսկե առարկայի։ Հետո կրակն սկսեց հեռանալ, վետվետաց ինչ֊որ տեղ վերևում․ դա Բիլբոն էր մագլցում գանձերի կույտի վրա։ Շուտով նա հայտնվեց կույտի կատարին և շարունակեց ետ ու առաջ շարժվել։ Թզուկները տեսան, որ նա մի ակնթարթ կռացավ, բայց չկարողացան հասկանալ, թե ինչու։
Իսկ նա խոնարհվեց Արկենստոնի պատճառով։ Բիլբոն Սարի Սիրտը իսկույն ճանաչեց Տորինի նկարագրածով, ասենք ամբողջ աշխարհում չէր կարող երկու այդպիսի ադամանդ լինել, նույնիսկ մեկ ուրիշ այդպիսի նմանը չունեցող գանձարանում։ Դա էլ հենց այն սպիտակավուն փայլն էր, որ Բիլբոյին վեր էր քաշում։ Աստիճանաբար կետը վերածվեց լուսափայլ սպիտակ գնդի։ Այժմ գունդն առկայծում էր երփներանգ կայծով, որովհետև ջահի լույսը խաղում էր նրա նիստերի մեջ։ Վերջապես գունդը հայտնվեց ուղիղ հոբիտի առջև, և նրա շունչը կտրվեց։ Գանձերից ամենամեծագույնը լուսավորում էր խորքից եկող սեփական լույսով, միաժամանակ, անհիշելի ժամանակներում թզուկների հանած, հղկած ու փայլեցրած քարն իր մեջ էր հավաքում դրսի լույսը և բեկում տասնյակ հազարավոր սպիտակ կայծկլտուն նիստերով, և այդ սպիտակ լուսավորությունը հուրհրատում էր ծիածանի բոլոր գույներով։ Բիլբոյի ձեռքը, հնազանդվելով խորհրդավոր ուժին, ձգվեց դեպի Արկենստոնը և վերցրեց այն։ Նրա կարճ մատները չէին կարողանում պարփակել մեծ ու ծանր քարը, բայց Բիլբոն հաջողացրեց բարձրացնել այն և, աչքերը փակելով, խցկեց գրպանը։
― Դուք ճիշտ եք,― ասաց Տորինը՝ ինքն իրեն բուռը հավաքելով։― Գնանք։ Այժմ ես ձեզ կտանեմ։ Հազար տարի էլ անցներ, պալատի ելքերն ու մուտքերը ես չէի մոռանա։
Նա թզուկներին ահվաքեցհավաքեց, և, ջահերը գլխներից վեր պահելով, բոլորը միասին դուրս եկան բարձր դռնից, ափսոսանքով ետ նայելով։
Փայլփլուն օղազրահները նրանք նորից ծածկեցին հին թիկնոնցերովթիկնոցներով, իսկ փայլուն սաղավարտները՝ մաշված կնգուղներով։ Նրանք գնում էին Տորինի ետևից, ասես մթության մեջ կրակների շղթա լինեին, շարունակ ականջ դնելով՝ վիշապի ձայնը չի՞ լսվում արդյոք։ Չնայած շուրջն ամեն ինչ ժամանակից քայքայված էր կամ քանդրտված, փչացած ու աղտոտված՝ հրեշի ելումուտ անելուց, Տորինը ճանաչում էր յուրաքանչյուր միջանցքը, յուրաքանչյուր շրջադարձը։ Նրանք մագլցում էին երկար սանդուղքով, նորից շրջադարձ կատարում ու նորից աստիճաններով վեր բարձրանում։ Աստիճանները ողորկ էին, փորված ուղղակի ժայռի մեջ, լայն ու հարմար։ Թզուկները բարձարանում էին վեր ու վեր, բայց ոչ մի տեղ կենդանի շնչի մի հետք անգամ չհանդիպեցին, միայն ստվերներ էին գողերի պես այս ու այն կողմ փախչում՝ ջահերի միջանցիկ քամուց թրթռացող կրակների մոտենալու հետ։ Սանդուղքներն իրենց ողջ հարմարությամբ հանդերձ հոբիտի կարճլիկ ոտքերի համար չէին։ Բիլբոն արդեն ուժասպառվել էր և զգում էր, որ մի քիչ էլ՝ ու ինքը մի քայլ անգամ անել չի կարող։ Եվ այստեղ հանկարծ առաստաղը վեր նետվեց, դժգույն մի շող երևաց, օդը մաքրվեց, առջևում մի թույլ լույս առկայծեց լայն, կիսով չափ վառված դռներից, որ կորացած կախված էին ծխնիներից։
― Սա Տրորի գլխավոր դահլիճն է,― ասաց Տորինը,― այստեղ խնջույքներ էին անում և հավաքվում էր թագավորական խորհուրդը։ Այստեղից արդեն Գլխավոր դարպասը հեռու չէ։
― Այստեղից իր սկիզբն է առնում Արագահոս գետը,― ասաց Տորինը։― Նա մեզ դուրս կբերի Գլխավոր դարպասի մոտ։
Ժայռի մութ անցքից դուրս էր վազում վարար գետն ու հոսում հնագույն վարպետների հմուտ ձեռքերով քարի մեջ փորված նեղ ջրհորդանով։ Կողքով գնում էր սալարկած ճանապարհը, այնքան լայն, որ այնտեղով իրար կողքի շատ մարդիկ կարող էին անցնել։ Բարեկամները սլացան այդ ճանապարհով, շրջանցեցին ելուստը և… ո՜վ հրաշք,, հրաշք… հորդեց ցերեկային լույսը։ Նրանց առջև մի բարձր կամար հայտնվեց՝ սևացած, պլոկված, բայց հնագույն փորագրությունների հետքերով։ Միգապատ արևը Սարի ճյուղավորումների միջով թույլ շողեր էր ուղարկում, որոնք ոսկեզօծում էին շեմքը։ Ջահերի ծխից տագնապահար՝ չղջիկների երամը փոթորկի պես անցավ նրանց գլխավերևով։ Ճամփորդները վախեցած առաջ նետվեցին և սայթաքեցին քարերի վրա, որոնք հղկվել էին ու ծածկվել լորձով, որովհետև դրանց վրայով մշտապես սողացել էր վիշապը։ Այնուհետև գետը սլանում էր դեպի հովիտ՝ ազատ խշշալով, փրփրելով։ Նրանք ցած գցեցին այժմ արդեն ոչ պիտանի ջահերն ու քարացան՝ իրենց աչքերին չհավատալով․ խումբը դուրս էր եկել Գլխավոր դարպասից և նրանց առջև փռված էր հովիտը, որտեղ առաջ Դեյլ քաղաքն է եղել։
― Այո,― ասաց Բիլբոն։― Այ արդեն չէի սպասում, թե մի օր կհաջողվի նայել այս դարպասից։ Երբեք ավելի մեծ հաճույքով չեմ զմայլվել արևով և դեմքիս չեմ զգացել քամին։ Բու֊ու֊ո՜ւ։Բայց լավ էլ պաղ քամի է, հա՜։
― Ով երկնային ուժեր,― տնքաց հոբիտը։― Նորից գնալ, նորից ինչ֊որ տեղ մագլցել, նույնիսկ նախաճաշել չեն թողնում։ Հետաքրքիր է, որքան նախաճաշ, ճաշ ու ընթրիք ենք բաց թողել, մինչև նստած էին այդ զզվելի բնում առանց ժամ ու ժամանակի։
Ընդհանուր առմամբ ասած, այն րորպեիցրոպեից, ինչ վիշապը ջախջախեց կախարդական դուռը, անցել էր երկու գիշեր ու մեկ ցերեկ․ և լավ թե վատ, բայց ինչ֊որ ուտելիք կար, իսկ Բիլբոն բոլորովին կորցրել էր ժամանակի հաշիվը, և նրա համար մի գիեշերը, թե մի շաբաթը մեկ էր։
― Ի՜նչ եք ասում,― ծիծաղեց Տորինը (նա նորից ուրախացել էր ու թանկարժեք քարերը զնգզնգացնում էր գրպաններում)։― Այդ իմ պալա՞տն եք զզվելի բույն անվանում։ Կացեք, այ մի օր կհավաքեն, կմաքրեն ու կրկին կվերանորոգեն…
― Հարկավոր է հեռանալ այստեղից,― ասաց Դորին։― Ես ամբողջ ժամանակ թիկունքիս զգում եմ նրա հայացքը։
― Այստեղ շատ ցուրտ է ու տհաճ,― ավելարցրեց ավելացրեց Բոմբուրը։― Ծարավից այստեղ չենք մեռնի՝ ջուրը կողքներիս է, իսկ այ, ուտելիք, ինչ֊որ չեմ տեսնում։ Վիշապն այստեղ, հավանական է, միշտ էլ սով է զգում։
― Գնացինք, գնացինք,― գոռացին մյուսները։― Արագ դեպի Բալինի արահետը։
Ժայռից դեպի աջ ճանապարհ առհասարակ չկար։ Նրանք գլաքարերի միջով առաջ շարժվեցին գետի ձախ ափով։ Ամայությունը, անմարդաբնակությունը նորից սթափեցրին նույնիսկ Տորինին։ Կամուրջը, որի մասին հիշում էր Բալինը, վաղուց քանդվել էր, դրա քարերը, որպես հասարակ գլաքարեր, թափվել էին ծանծաղ, աղմկոտ գետը։ Նրանք առանց դժվարության հաղթահարեցին ծանծաղուտը և հինավուրց աստիճաններով մագլցեցին բարձր ափը։ Կարճ ժամանակ անց ընկան հին ճանապարհը և շուտով դուրս եկան ժայռերի մեջ ծածկված խոր լեռնագոգը։ Այստեղ մի քիչ հանգստացան, նախաճաշեցին չորահացով, վրայից էլ ջուր խմեցին։ (Եթե ուզում եք իմանալ ինչ բան է չորահացը, ապա կարող եմ ասել միայն, որ նրա հիմքում չորացած հացն է, որ գործանակնում գործնականում հավիտյանս չի փչանում, սննդարար է համարվում, բայց ամենևին ոչ համեղագույն, քանի որ հետաքրքրություն ներկայանցում է միայն ծնոտների վարժության տեսակետից։ Լճաշեն քաղաքի բնակիչները դա հատուկ պատրաստում էին երկար ճանապարհորդությունների համար)։
Ապա նրանք շարժվեցին առաջ։ Ճանապարհը գետից թեքվեց, և այժմ անշեղորեն սկսեց մոտենալ Սարի հարավային ճյուղին։ Վերջապես նրանք ոտք դրին լեռնային արահետի վրա, որը կտրուկ դեպի վեր էր գնում։ Դանդաղ և երկար բարձրանում էին ճամփորդները մեկը մյուսի ետևից և կեսօրից հետո մի կերպ հասան գագաթի ծայրն ու տեսան, որ արևմուտքում աշնանային պաղ արևը մայր է մտնում։
― Ուրիշ ոչինչ չի մնում անելու,― պատասխանեց Տորինը։― Այսօր մենք այլևս քայլել չենք կարող։
― Իմաստուն խոսքեր,― բացականչեց Բիլբոն՝ գետնին փռվելով։ Պահակատանը ինչքան ասես մարդ կտեղավորվեր․ ետևի պատի մեջ մի ելք կար դեպի մեկ ուրիշ սնեյակսենյակ, որը դրսի ցրտից ավելի լավ էր պաշտպանված։ Երևում էր, Սմոգի տիրապետության ժամանակներում նույնիսկ վայրի գազաններն այստեղ չէին մտել։ Ճամփորդներն այնտեղ դարսեցին իրենց ուղեբեռը, ոմանք իսկույն պառկեցին ու քնեցին, մյուսները նստեցին դրսի դռան մոտ և սկսեցին քննարկել հետագա գործողությունները։ Ինչի մասին էլ որ խոսում էին, ամեն անգամ վերադառնում էին միևնույն հարցին՝ որտե՞ղ է Սմոգը։ Նրանք հայացքները դարձրին դեպի Արևմուտք և ոչ ոքի չտեսան, Արևելքում՝ նույնպես, Հարավում վիշապի ոչ մի նշան, բայց այնտեղ թռչունների երամներ էին վխտում։ Ճամփորդները նայեցին այդ կողմն ու մտածեցին՝ տեսնես դա ի՞նչ է նշանակում… Արդեն հայտվեցին սառը փայլով առկայծող առաջին աստղերը, իսկ նրանք այդպես էլ ոչ մի մտքի չհանգեցին։
==ԿՐԱԿ ՈՒ ՋՈՒՐ==
Հանկարծ գագաթը բռնկվեց ինչ֊որ լույսով։ Բայց միայն մի ակնթարթ։
― Նայեք,― ասաց զբոսնողներից մեկը։― Նորից լույս… Այնցյալ Անցյալ գիշեր ժամապահներն էլ են կրակ տեսել այնտեղ՝ կեսգիշերից մինչև լուսաբաց․ կրակները մեկ երևացել են, մեկ անհետացել։ Ինչ֊որ վատ բան է կատարվում այնտեղ։
― Գուցե Սարատակի արքան ոսկի է հալում,― նկատեց մյուսը։― Նա վաղուց է ուղևորվել Հյուսիս։ Արդեն ժամանակն է, որ երգերն իրականանան։
Վիշապն էլ հենց այդ էր երազում։ Թող ինչքան ուզում են լցվեն նավակները, մտածում էր նա, թքած։ Փառավոր որս կլինի, կամ թե չէ սովից կմեռնեն։ Իսկ թե փորձեն ցամաքի վրա ոտք դնել՝ ինքը հո էնտեղ է ու էնտեղ։ Հիմա ինքը կհրդեհի առափնյա անտառները, կվառի ցանքսերն ու արոտավայրերը։ Վաղուց նա այդպես չէր զվարճացել, ինչպես հիմա՝ մի ամբողջ քաղաք կորստյան մատնելով։
Բայց վառվող ավերակների մեջ նստած էր նետաձիգների մի ամբողջ խումբ։ Նրանց կապիտանը Բերդն էր, մռայլ ձայնով ու խոժոռ դեմքով նույն ռազմիկը, որին բարեակամները բարեկամները մեղադրում էին այն բանում, որ միշտ ջրհեղեղ ու ձկների ժանտամահություն է կանխագուշակում։ Բայց դրա հետ միաժամանակ նրանք հիանալի գիտեին, որ նա խիզախ ու արժանավոր մարդ է։ Նա Գիրիոնի՝ Դեյլի տիրակալի, հեռավոր շառավիղներից էր, որի կինն ու որդին Դեյլի ավերման ժամանակ Արագահոս գետով փրկվել էին։ Այժմ նա նետահարեց այնքան, մինչև որ արձակեց բոլոր նետերը, բացի մեկից։ Հրդեհի կրակը մոտենում էր Բերդին։ Ընկերները նրան մենակ էին թողել։ Նա աղեղը լարեց վերջին անգամ։
Հանկարծ խավարի միջից թևածեց ու անվախ նրա ուսին նստեց մի թռչուն։ Բերդը անսպասելիությունից վեր թռավ, բայց դա ծեր կեռնեխ էր։ Նա խոնարհվեց Բերդի ականջին և կչկչաց։ Բերդը զարմացավ այն բանից, որ ինքը հասկանում է թռչունի լեզուն, բայց չէ՞ որ նա ծագումով հնագույն Դեյլ քաղաքից էր։
― Բերդ արքա՜ն, Բերդ արքա՜ն…― լսվեցին բացականչությունները, իսկ քաղաքագլուխն ատամները կրճտացրեց։
― Գիրիոնը Դեյլի տիրակալն էր, այլ ոչ թե Էսգարոտի թագավորը,― ասաց նա։― Լճաշեն քաղաքում քաղաքգլուխներ քաղաքագլուխներ միշտ ընտրել են ծերերից ու իմաստուններից և ոչ թե հասարակ ռազմիկներից։ Թող Բերդը գնա իր թագավորությունը, նրա վերադարձին ոչինչ չի խանգարում։ Ով ուզում է, կարող է գնալ նրա հետ, եթե գտնում է, որ Սարի հովանու տակի սառը քարերը լճի կանաչ ափերից ավելի լավն են։ Խելամիտները կմնան այստեղ, կվերակառուցեն իրենց քաղաքը, իսկ հետո կվայելեն խաղաղությունն ու առատությունը։
― Բերդ թագավորին ենք ուզում,― շարունակեց գոռալ ժողովուրդը,― հերիք եղավ, առևտրականներից ձանձրացել ենք արդեն։
― Կեցցե նետաձիգը, կորչեն փողի պարկերը…― միահամուռ գոչեցին բոլորը, և արձագանքը կրկնվեց ափին։
― Ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ նետաձիգ Բերդին,― շողոմաձայն շարունակեց քաղաքալուխը (Բերդն այժմ կանգնած էր նրա կողքին)։― Այսօր նա նշանավոր տեղ է վաստակել մեր քաղաքի բարերարների ցուցակում։ Նա արժանի է, որ իր մասին անմահ երգեր հյուսեն։ Բայց ինչո՞ւ, իմ ժողովուրդ,― քաղաքագլուխը հասակով մեկ ձգվեց ու ձայնը բարձրացրեց,― ինչո՞ւ եք ամեն ինչում ինձ մեղադրում։ Ո՞ր մեղքիս համար եք ուզում ինձ վռնդել։ Ո՞վ է վիշապին քնից արթնացրել, ես ձեզ եմ հարցնում։ Ո՞վ է մեզնից թանկագին ընծաներ ու լիառատ օգնություն ստացել և ստիպել մեզ հավատալ, իբր թե հնուց եկած կանխագուշակություններն սկսում են իրականանալ։ Ո՞վ օգտվեց մեր դյուրահավատությունից և բորբոքեց մեր երևակայությունը։ Եվ ի՞նչ ոսկկի ոսկի ուղարկեցին նրանք մեզ որպես պարգև։ Կրակ ու կործանում… Ումի՞ց հատուցում պահանջենք մեր կորուստների համար, օգնություն՝ մեր որբևայրիների ու երեխաների համար։
Ինչպես տեսնում եք, քաղաքագլուխն իզուր չէր զբաղեցնում իր պաշտոնը։ Նրա խոսքերի արդյունքն այն եղավ, որ ժողովուրդը մոռացավ նույիսկ մտածել նոր թագավորի մասին և իր վրդովմունքն ուղղեց Տորինի ու Ընկերության դեմ։ Բոլոր կողմերից զայրալից բացականչություններ ու սպառնալիքներ էին լսվում, և նրանցից շատերը, որ առաջ բոլորից բարձր էին երգում հնագույն երգերը, այժմ ամենից բարձր էին գոռում, թե թզուկները դիտավորյալ են վիշապին իրենց վրա ուղարկել։
― Հիմա վիճաբանելու ժամանակը չէ, քաղաքագլուխ, ժամանակը չէ իշխանությունը փոխելով զբաղվել։ Հարկավոր է գործ անել։ Առայժմ դեռ ձեզ եմ ծառայում, չնայած կգա ժամանակը, և ես, գուցե, իսկապես էլ կտեղափոխվեմ Հյուսիս նրանց հետ, ովքեր կուզենան հետևել ինձ։
Նա գնաց հեռևելու հետևելու ճամբարի կառուցմանը և հիվանդներին ու վիրավորներին օգնություն ցույց տալու։ Իսկ քաղաքագլուխը մնաց գետնին նստած և, հոնքերը կիտած, նայում էր նրա ետևից։ Նա խելքը գլխին մարդ էր, դրա համար էլ այլևս ոչինչ չխոսեց, միայն բարձրաձայն հրամայեց կրակ ու ուտելիք բերել։
Ուր որ գնում էր Բերդը, ամեն տեղ լսում էր արագորեն, ինչպես կրակն անտառում, տարածվող խոսակցությունը անչափելի հարստության մասին, որը հիմա ոչ ոքի չէր պահպանում։ Խոսում էին այն մասին, որ հավանաբար կլինի հատուցել իրենց բոլոր կորուստները և դեռ ավելին, հարստանալ ու ազատ պերճանքի առարկաներ գնել Հարավում։ Այդ երազանքներն օգնում էին նրանց դիմանալ աղետալի վիճակին, օգնում էին կարճել ցուրտ, վշտալի գիշերը։ Ապաստան կառուցել հաջողվեց ոչ բոլորի համար (քաղաքագլուխն, իհարկե, ուներ), մթերքը չէր հերիքում (նույնիսկ քաղաքագլխի պաշարներն էին վերջացել)։ Շատերն այդ գիշեր մրսեցին կամ վշտից հիվանդացան և շուտով մահացան։ Հաջորդ ամիսներին էլ շատերը հիվանդացան ու տառապեցին սովից։
Չէ՞ որ նա էլ երբեք չէր մոռանում Տրորի հարստության մասին առասպելները։ Ահա թե ինչու Բերդի սուրհանդակները հանդիպեցին թագավորին, երբ նա բազմաթիվ նիզակակիրների ու նետաձիգների հետ շարժվում էր իրենց կողմը։ Նրանց գլխավերևում ամպի նման թռչում էին ագռավները, մտածելով, որ արդեն մոտ է պատերազմը, որպիսին այս կողմերում չի եղել ահա արդեն շատ֊շատ տարիներ։
Լսելով Բերդի խնդրանքը իրենց օգնելու մասին՝ արքան խղճաց լճաբնակներին, և քանի որ էլֆերը լավ ու բարյացակամ ժողովուրդ էին, փոխեց իր երթուղին, չնայած սկզբում գնում էր ուղիղ դեպի Սարը, և գետով շտապեց ներքև՝ Երկար Լիճ։ Քանի որ էլֆերը բավարար թվով նավակներ ու լաստեր չունեին իրենց տրամադրության տակ,զորքն ստիպված եղավ ոտքով գնալ, բայց պարենի մեծ պաշարն արքան ուղարկել էր ջարային ուղիով։ Էլֆերը արագոտն ժողովուրդ են, և չնայած նրանք ետ էին վարժվել անհուսալի ճահճային հողերից, որ ընկած էին անտառի ու լճի միջև, անցումն արագ կատարեցին։ Արդեն վիշապի մահվանից հինգ օր հետո նրանք մոտեցան լճի ափերին և տեսան քաղաքի ավերակները։ Ինչպես և պետք էր սպասել, նրանց դիմավորեցին ցնծությամբ, բնակիչներն ու քաղաքագլուխը համաձայնեցին ցանկացած գործարք կնքել էլֆերի արքայի հետ՝ օգնության փոխարեն։
Շուտով գործողությունների պլանը պատրաստ էր։ Կանանց ու երեխաների, ծերերի ու հիվանդների հետ լճի վրա մնացին քաղաքագլուխը և որոշ արհեստավոր մարդիկ ու հմուտ վարպետ էլֆեր։ Նրանք մանցին մնացին ծառերը տապալելու և անտառից գետով ուղարկած գերանները բռնելու։ Հետո սկսեցին ափի երկարությամբ խրճիթներ կառուցել, որպեսզի ձմռանը մարդկանց տեղավորեն։ Քաղաքագլխի կարգադրությամբ և նրա հսկողությամբ սկսեցին նոր քաղաքի պլան կազմել, որը պետք է ավելի գեղեցիկ ու մեծ լիներ նախկինից, բայց ոչ թե լճի հին հատվածում, այլ ավել հյուսիս։
Լճի բնակիչներն այլևս չէին սարսափում այն տեղից, որտեղ ընկած էր մեռած վիշապը։ Նրան այլևս վերադարձ չկար դեպի իր ոսկե մահիճը, նա անշարժացել էր լճի հատակում, ինչպես քարե սարսափելի քանդակ։ Եվ հարյուրավոր տարիներ անց հսկայական ոսկերոները խաղաղ եղանակին սպիտակին էին տալիս ծանծաղ ջրերում, հին քաղաքի ավերակների մեջ։ Հազարից մեկն էր համարձակվում նավակով լողալ այդ անիծյալ տեղով, իսկ վիշապի նշանավոր զրահից թափված թանկարժեք քարերը հանելու համար ոչ ոք սիրտ չէր անում սուզվել։
Եվ այսպես, քաղաքի կործանման տասնմեկերորդ օրը զորքի գլխամասը անցավ լճի ծայրին գտնվող քարե դարպասով և ոտք դրեց ամայի հողին։

==ԱՄՊԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ==
Հենց որ նա լռեց, կեռնեխը բարձր ճիչ արձակեց ու իսկույն թռավ գնաց։
― Մենք նրան չենք հասկանում,― ասաց Բալինը,― բայց նա, համոզված եմ, հասկանում է մեզ։ Ուշադրությամբ հտեևի՛րհետևի՛ր, հիմա ինչ֊որ բան կլինի։
Մի քիչ անց թևերի բախյուն լսվեց, կեռնեխը վերադարձավ, այն էլ ոչ մենակ, այլ մի ծեր, շատ զառամյալ արջնագռավի հետ։ Համարյա կույր, քաչալ գլխով, վիթխարի արջնագռավը հազիվ էր շարժվում։ Վայրէջք կատարելով հարթակի վրա՝ նա դանդաղ, դժվարությամբ ցատկոտելով մոտեցավ Տորինին։
― Ով Տորին, որդի Տրեյնի, և Բալին, որդի Ֆանդիի,― կռկռաց նա, և այս անգամ Բիլբոն ամեն ինչ հասկացավ, որովետև արջնագռավը խոսում էր ոչ թե թռչնային, այլ մարդկային լեզվով։― Ես Ռոսկն Ռոակն եմ, Կռավանի որդին։ Կռավանը մահացել է, դու մի ժամանակ նրան ճանաչում էիր։ Հարյուր հիսուներեք տարի է ացնել այն օրվանից, ինչ ես դուրս եմ եկել ձվից, բայց հիշում եմ այն բոլորը, ինչ պատմում էր հայրս։ Այժմ ես Սարի շրջակայքում ապրող մեծ արջագռավների առաջնորդն են։ Մենք քիչ ենք, բայց դրա փոխարեն հիշում ենք Սարատակի նախկին թագավորին։ Իմ հպատակների մեծ մասը հիմա բացակայում է, որովհետև Հարավից մեծ նորություններ են հասել մեզ․ դրանց մի մասը քեզ ուրախություն կպատճառի, իսկ մյուս մասը կվշտացնի։ Նայիր, թռչունները բոլոր կողմերից հավաքվում են Սարի ու Դեյլի մոտ, քանի որ լուր է տարածվել Սմոգի մահվան մասին…
― Մեռե՞լ է, մեռե՞լ է,― իրար ընդհատելով գոռացին թզուկները։― Ուրմեն Ուրեմն մենք իզուր էինք վախենում, գանձերը հիմա մերն են։― Նրանք բոլոր տեղերից վեր թռան և ուրախությունից ցատկոտեցին։
― Այո, նա մեռած է,― պատասխանեց Ռոակը։― Կեռնեխը, թող որ երբեք չթափվեն նրա փետուրները, տեսել է, թե ինչպես է կործանվել Սմոգը, իսկ նրան կարելի է հավատալ։ Սմոգը ընկել է Էսգարոտի բնակիչների դեմ մղած կռվում, երեք գիշեր սրանից առաջ, լուսնի դուրս գալու հետ։
Նրան չպատասխանեցին։ Ոմանք իսկույն ետ դարձան, մյուսները մի որոշ ժամանակ էլ տնտղեցին ամրությունները, ապա հետևեցին առաջիններին։ Այդ նույն օրը նրանք ճամբարը տեղափոխեցին և ծածկեցին Սարի երկու ելուստների միջև։ Ժայռերի մեջ երգեր և ուրախ ձայներ լսվեցին, որ վաղուց չէր եղել։ Էլֆերը հնչեցրին տավիղները, լսվեցին զարմանահրաշ մեղեդիներ։ Եվ երաժշտության ձայների հետ սառը օդն ասես թե ջերմացավ, ու թզուկներին հասավ դաշտային ծաղիների մեղ բուրմունքը, կարծես ոչ թե խոր աշուն էր, այլ գարուն։
Բիլբոն անձկորեն ցանկանում էր փախչել խստաշունչ բերդից, իջնել ցած, միանալ խարույկների շուրջը ծայր առած ուրախ խրախճանքին։ Ջահել թզուկների սրտերը նույնպես թունդ ելան․ լավ կլիներ ամեն ինչ այլ կերպ ընթանար, քրթմնջացին նրանք, լավ կլիներ ընկերակցել այդ քեֆչիներին։ Բայց Տորինը հոնքերը կիտեց ու զայրալի հայացք գցեց նրանց վրա։ Այդ ժամանակ թզուկները բերեցին տավիղներն ու գանձարանում գտած մյուս երաժշտական գործիքները և նվագեցին ու երգեցին, ցանկանալով Տորինի սիրտը շահել։ Բայց նրանց երգը նման չէր էլֆերի երգերին, այլ ավելի շատ նմանվում էր այն առաջինին, որ թզուկները մի ժամանակ երգել էին հոբիտի բնում։
<poem>
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։
Եվ վարպետները հմուտ ու բարի

Ոսկուց, արծաթից ու անգին քարից
Ձուլեցին թասեր, գավաթներ սիրուն,
Եվ շողշողացին սուտակ, մարգարիտ։
Նրանց արվեստը գաղտնիք ունի հին՝

Այնպես անել, որ թագին ու գահին
Սուտակը շողա աստղերի փայլով,
Եվ այդ փայլն իր մեջ հավիտյան պահի։
Շուրջը ամենուր ազատ է հիմա,

Առատություն է բոլորիս համար,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքային պետք են լավ բարեկամներ։
Թող կոչն այս հնչի ամեն ականջում․

Քարանձավները ձեզ տուն են կանչում,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքան ձեզ բացսիրտ, խնդուն է կանչում։
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։</poem>
Իսկապես էլ երգը Տորինին դուր եկավ, նա փափկեց, զվարթացավ և սկսեց մոտավորապես հաշվել, թե որքան ժամանակ հետո Դեյնը կհասնի Մենավոր Լեռան մոտ, եթե եղբորից լուրն ստանալուն պես Երկաթե Բլուրներից դուրս գա։ Բիլբոն տխրեց՝ երգը և դրան հաջորդող խոսակցությունը լսելով․ դրանք արդեն չափազանց ռազմատենչ թվացին նրան։
― Ես Բերդն եմ, իմ նետից ընկավ վիշապը։ Ես ազատագրել եմ քո հարստությունը։ Մի՞թե դա քեզ չի վերաբերում… Բացի դրանից ես Գիրիոնի անմիջական ժառանգն եմ, Դեյլից։ Քո գանձարանում բավական թանկարժեք զարդեղեն կգտնվի, որ մի ժամանակ Սմոգը գողացել է այդ քաղաքից։ Մի՞թե չարժե այս մասին խորհել։ Այնուհետև, վերջին կռվում Սմոգն ավերեց Էսգարոտի բնակիչների տները, իսկ ես առայժմ ծառայում եմ նրանց քաղաքագլխին։ Նրա անունից ես հարցնում եմ քեզ․ մի՞թե դու չես կարեկցում ուրիշի վշտին և տառապանքներին։ Քո դժվար րոպեին նրանք քեզ օգնեցին, իսկ դու ի պատասխան նրանց կործանում բերեցիր, թեպետև ոչ դիտավորյալ։
Ինչ արած։ Ասված էր արդարամիտ և ազնիվ, չնայած հպարտ ու մռայլ տոնով։ Բիլբոն մտածեց, որ Տորինը կնդունի կընդունի ասվածի օրինականությունը։ (Այն մասին, որ ինքը մեն֊մենակ էր հայտնաբերել վիշապի խոցելի տեղը, ոչ ոք ոչ մի անգամ չհիշեց։ Ասենք նա չէր էլ սպասում)։ Բայց Բիլբոն նկատի չէր առել ոսկու իշխանությունը և թզուկների բնավորությունը։ Տորինը երկար ժամեր էր անցկացրել գանձարանում, և ագահությունը հիմնավորապես տիրել էր նրան։ Գլխավորապես նա փնտրում էր Արկենստոնը, բայց այդ ընթացքում նաև ուրիշ հրաշալի իրեր էր նկատում, որոնց հետ կապված էին հիշողություններ իր ժողովրդի վաստակի ու տառապանքների մասին։
― Ամենագլխավոր և խարդախ հարցը պահել ես վերջում, ― պատասխանեց Տորինը։― Ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել իմ ժողովրդի հարստության նկատմամբ, քանի որ Սմոգը, դրանք գողանալով, իմ ժողորդին զրկեց օթևանից, իսկ ոմանց էլ կյանքից։ Գանձերը վիշապին չէին պատկանում, և հիմա դրանց օգնությամբ նրա չարագործությունները քավել հնարավոր չէ։ Ապրանքի գինը և լճի բնակիչներից ստացած օգնություը օգնությունը մենք ազնվորեն կհատուցենք։ Սակայն ոչինչ, լսո՞ւմ եք, ոչինչ չենք տա, եթե մեզ ուժով սպառնան։ Քանի մեր դռների մոտ զինված զորք է կանգնած, մենք ձեզ դիտում ենք որպես մեր թշնամիներ ու կողոպտիչներ։ Ես էլ իմ հերթին կհարցնեմ ձեզ․ իսկ գանձերի ո՞ր մասը կտայիք մեր տոհմին, եթե մեզ մեռած գտնեիք…
― Հարցը հիմնավոր է,― պատասխանեց Բերդը,― բայց դուք չեք կործանվել, իսկ մենք էլ կողոպտիչներ չենք։ Եվ, ախր, բացի իրավունքներից, գոյություն ունի նաև պարզապես խղճահարություն, որ հարուստը կարող է տածել կարիքավորների նկատմամբ, եթե նրանք իրեն բարեկամաբար են վերաբերվել դժբախտության պահին։ Ընդ որում իմ մյուս հարցերն անպատասխան մնացին։
«Ամբողջ Սարի ներսը ներծծված է վիշապի գարշահոտությամբ,― մռթմռթում էր նա քթի տակ,― սիրտս խառնում է այդ հոտից։ Իսկ այդ չորահացն էլ արդեն կոկորդիցս կուլ չի գնում»։

==ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՂԸ==
Ժամը տասներկուսին նա արթնացրեց Բոմբուրին, հետո կուչ եկավ անկյունում ու, չլսելով գիրուկի շնորհակալությունները (նա գիտակցում էր, որ այնքան էլ արժանի չէ դրանց), պինդ քնեց, գլխից դուրս վանելով բոլոր հոգսերը։ Եվ, որպես գաղտնիք ասենք, նա երազում խոզապուխտով ձվածեղ տեսավ։

==ԱՄՊՐՈՊԸ ՃԱՅԹԵՑ==
― Հավանաբար Դեյնը մոտենում է,― ասաց Տորինն իր զինակիցներին։― Լսել են նրա մոտենալու մասին։ Ես այդպես էլ կարծում էի, որ սրանցք սրանց տրամադրությունն արագ կփոխվի։ Թող գան փոքր խմբով, առանց զենքի, և ես կլսեմ նրանց…― ձայն տվեց բանբերին։
Կեսօրին մոտ նորից ծածանվեցին Անտառի և Լճի դրոշները։ Եկան քսան մարդ։ Նեղ արահետի ծայրին նրանք ցածր դրեցին թրերն ու նիզակները և մոտեցան դարպասին։ Թզուկները զարմանքով տեսան Բերդին և էլֆերի արքային, որոնց առջևից գալի էր մի ծերունի, թիկնոցով ու կգնուղով, ձեռքին երկաթով օղակված փայտե մի զարդատուփ։
― Այդպես էլ կանեմ,― մռայլ ասաց Տորինը։― Ես քեզ հետ բոլոր հարաբերություններին վերջ կտամ։ Տե՜ս հա՜, էլ իմ ձեռքը չընկնես։― Նա շրջվեց և գոռաց պատի վրայով,― Ինձ դավաճանել են… Հաշվարկը ճիշտ է եղել․ ես չեմ կարող ետ չգնել Արկենստոնը, մեր տոհմի գանձը։ Դրա համար ես տալիս եմ հարստությանս տասնչորսերորդ մասը՝ արծաթով ու ոսկով։ Դրա վրա կգնա դավաճանի բաժինը, թող նա չքվի այդ պարգևի հետ, իսկ դուք էնտեղ բաժանեք, ինչպես կուզեք։ Նրան մի քիչ կհասնի, կասկած չունեմ։ Վերցրեք նրան, եթե ուզում եք, որ կենդանի մնա։ Ես առանց ափսոսանքի եմ բաժանվում նրանից։
― Իջիր քո բարեկամենրի բարեկամների մոտ,― մռթմռթաց նա՝ դիմելով Բիլբոյին,― թե չէ ինքս ցած կգցեմ։
― Իսկ արծաթն ու ոսկի՞ն,― հարցրեց Բիլբոն։
― Հենց այդ է որ կա,― սպառնալից հաստատեց Տորինը․ և այնքան մեծ էր հարստության իշխանությունը նրա հոգու վրա, որ նա արդեն մտմտում էր, թե ինչպես Դեյնի օգնությամբ հափշտակի Արկենստոնը և խոստացած փրկագինը չվճարի։
Բիլբոն պարանով իջավ պատից, և այդքան չարչարանքների դիմաց, որպես պարգեւպարգև, նրան մնաց միայն Տորինի նվիրած օղազրահը։ Թզուկներից շատերը ամոթից չէին կարողանում նայել նրա աչքերին և անկեղծորեն ափսոսում էին, որ Բիլբոն խայտառակ կերպով վտարվեց։
― Ցտեսությո՜ւն,― գոռաց Բիլբոն։― Գուցե դեռ կհանդիպենք որպես բարեկամներ։
Նրանք վերադարձան իրենց ճամբարը, իսկ Տորինն անհապաղ Ռոակի սուրհանդակին ուղարկեց Դեյնի մոտ, կարգադրեց պատմել, ինչ֊որ այստեղ տեղի էր ունեցել, և շտապեցնել նրան։
Անցավ ցերեկը, անցավ գիշերը։ Առավոտյան քամին փոխվեց, ամպամած էր ու մռայլ։ Լուսաբացին մարդկանց ու էլֆերի ճամբարում իրարանցում սկսվեց․ դետքերը հայտնեցին, որ լեռան արևելյան թևից զորք է երևացել։ Դա Դեյնն էր։ Նա ամբողջ գիշեր առանց դադարի քայլել էր, դրա համար էլ ավելի շուտ հասել, քան սպասում էին։ Նրա յուրաքանչյուր ռազմիկ մինչև ծնկները հասնող պողպատե երկար օղազրահ էր հագած, իսկ ոտքերին նուրբ ու ճկուն մետաղալարերից հյուսված զանգապաններ էին, որի գաղտնիքը Դեյնի հպատակների սեփականությունն էր։ Թզուկներն առհասարակ արտասովոր ուժեղ ու դիմացկուն էին իրենց հասակի համեմատ, իսկ Դեյնի ռամիկներն ռազմիկներն աչքի էին ընկնում առանձնահատուկ ուժով։ Նրանք ձեռքներում բռնել էին երկծայր ծանր մարտական բրիչներ, բացի դրանից ամեն մեկի կողքին կախված էր կարճ ու լայն թուրը, իսկ թիկունքին՝ կլոր վահանը։ Նրանց մորուքները սանրված էին երկճյուղ, հյուսված ու մտցրած գոտու տակ։ Սաղավարտները երկաթից էին, ոտնամանները՝ նույնպես երկաթից, իսկ դեմքերը՝ դաժան։
Փողերը փչեցին՝ մարդկանց ու էլֆերին զենքի կոչելով։ Թզուկների բանակը մոտենում էր շշմեցնող արագությամբ․ նրանք կանգ առան գետի ու լեռան արևելյան թևի միջև, որից հետո մի քանի ռազմիկ անցան գետը, ճամբարին չհասած զենքերը ցած դրին ու ձեռքները վեր բարձրացրին՝ ի նշան խաղաղասիրական մտադրության։ Բերդն ինքը դուրս եկավ նրանց դիմավորելու, նրա հետ էլ՝ Բիլբոն։
― Կանգ առե՛ք,― հանկարծ գոռաց Հենդալֆը։ Նա կանգնեց գրոհող թզուկների և մարդկանց ու էլֆերի շարքերի միջև և ձեռքերը վեր բարձրացրեց։― Կանգնեք,― կրկնեց նա որոտալից ու ահեղ ձայնով, և նրա գավազանը փայլատակեց կայծակի նման։― Արհավիրք է սպասվում… Ավա՜ղ, ավելի շուտ, քան ես կարծում էի։ գոբլիններն են մոտենում… Նրանց հետ է Բոլգը, որի հորը՝ Ազոգին, դու սպանեցիր Մորայայի հանքերում, ով Դեյն։ Տեսեք։ Գոբլինների բանակի գլխավերևով չղջիկներ են սուրում։ Գոբլիններն արշավում են վարգերին հեծած։
Խուճապը տիրեց զարմացած ռազմիկներին։ Մութը գնալով թանձրանում էր։ Թզուկները սրասափով սարսափով նայում էին երկնքին։ Էլֆերի կրծքից տնքոց դուրս թռավ։
― Այստե՜ղ,― գոռաց Հենդալֆը։― Մենք դեռ կհասցնենք խորհուրդ անել։ Դեյնը՝ Նեյնի որդին, թող գա մեզ մոտ։
Դա սարսափելի ճակատամարտ էր։ Բիլբոյի արկածներից ամենավտանգավորը, որով հետագայում ամենից շատ էր նա հպարտանում և որը հաճույքով էր հիշում, չնայած նրա դերն այդ ժամանակ բավականին աննշան էր։ Ճիշտն ասած, նա հենց սկզբից դրեց մատանին ու աչքից կորավ, թեպետ դրանով վտանգից լիովին չփրկվեց։ Կախարդական մատանին գոլբինների հարձակման դեպքում լրիվ չափով չի փրկում և ետ չի վանում թռչող նետերն ու նիզակները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, օգնում է ոտքերի արանքից դուրս սողալ, և ձեր գլուխը թիրախ չի դառնում որևէ ճարպիկ, մոլեռանդ գոբլինի համար, որը ցանկանում է իր թրով հատկապես դա թռցնել։ Այն թռցնել կարող են միայն պատահաբար։
Առաջինը գրոհի նետվեցին էլֆերը։ Նրանց ոգևորում էր դաժան, սառն ատելությունը գոբլինների նկատմամբ։ Նրանց չարությունն այնքան ուժեղ էր, որ թրերն ու նիզակները մթության մեջ առկայծում էին սառը փայլով։ Երբ թշնամու զորքը կուտկակվեց կուտակվեց հովտում, էլֆերը նրանց վրա նետերի տարափ տեղացին։ Նետերի ետևից հազարավոր նիզակներ թռան։ Գոբլինները խլացուցիչ ոռնոց արձակեցին։ Ժայռերը սևացան գոբլինների արյունից։
Հազիվ էին գոբլինները ուշքի եկել էլֆերի գրոհից, երբ հովտում մռնչյուն տարածվեց։ «Մորայա» և «Դեյն» գոչելով մյուս կողմից դուրս թռան Երկաթե Բլուրների թզուկները՝ թափահարելով մարտական բրիչները, իսկ նրանց ետևից առաջ նետվեցին Լճաշեն քաղաքի ռազմիկները՝ երկար թրերով։
Խուճապը պատեց գոբլիններին։ Նրանք շրջվեցին նոր թշնամուն ընդառաջ, և այդ ժամանակ էլֆերը տասնապատիկ ավելի մեծ քանակով նորից գրոհի անցան։ Շատ գոբլիններ արդեն փախուստ էին տալիս գետի երկայնքով, որպեսզի ծուղկից խույս տան, վարգերն արդեն սկսեցին հարձակվել իրենց հեծյալների վրա, հոշոտելով դիակներն ու վիրավորներին։ Արդեն, թվում էր, հաղթանակը մոտ է, երբ հանկարծ վերևից նոր կանչեր լսվեցին։ Իսկապես էլ գոբլինները բարձրացել էին Սարը հակառակ կողմից և այժմ կատաղի հոսանքով լանջերով ձգվում էին ներքև․ ուշադրություն չդարձնելով յուրայիններից նրանց , ովքեր ոռնոցով պոկվում ու գլորվում էին անդունդը։ Գոբլիններն ուզում էին լեռան թևերը գրոհել վերևից, դարպասի կողմից։ Սարից արահետներ էին գնում դեպի լեռան ճյուղավորումները․ մարդիկ, էլֆերն ու Դեյնի թզուկները չէին հերիքում, նրանք չէին կարող բոլոր արահետները փակել։ Հաղթանակի հույսը նվազեց։ Սև լավայի միայն առաջին գրոհը հաջողվեց կասեցնել։
Վաղուց կեսօրն անցել էր։ Գոբլինները նորից կուտակվեցին հովտում։ Արդեն սրընթաց այստեղ էին գալիս գիշատիչ վարգերը, իսկ նրանց հետ էլ՝ Բոլգի գվարդիան՝ դրանք հսկայական չափերի գոբլիններ էին՝ պողպատե կեռ թրերով։ Ամպրոպի երկինքը գնալով մթնում էր։ Առաջվա նման մեծ֊մեծ չղջիկները պտտվում էին մարդկանց ու էլֆերի գլխավերևում և վամպիրի պես կպչում վիրավորներին։ Բերդը ողջ ուժերով պաշտպանում էր արևելյան թևը, բայց աստիճանաբար ստիպված էր նահանջել։ Իսկ էլֆերին, արքայի հետ միասին, քշել էին ընդհուպ մինչև Ագռավի Բարձունքի պահակակետը։
«Այժմ արդեն քիչ է մնացել,― մտածում էր Բիլբոն։― Հենց որ գոբլինները դարպասը գրավեն, բոլորս կկոտորվենք կամ գերի կընկնենք։ Երբ մտածում ես, թե զուր տեղը ինչքան տառապանքներ կրեցինք, իսկապես լացդ գալիս է։ Իմ կարծիքով, ավելի լավ էր ծերուկ Սմոգը շարունակեր պառկած մնալ իր այդ անիծյալ գանձերի վրա, միևնույն է, դրանք հիմա այս զզվելի արարածներին են բաժին դառնալու։ Խե՜ղճ գիրուկ Բոմբուրը, խեղճ Բալին, Ֆիլի ու Կիլի, և Բերդն էլ, և Լճաշենի բնակիչները, և ուրախ էլֆերը՝ բոլորը կկործանվեն… Վա՜յ ինձ… Շատ երգեր եմ լսել ճակատամարտերի մասին, և այնպես էր ստացվում, իբրև թե պարտությունն էլ կարող է փառք բերել։ Իսկ իրականում, այս բոլորը շատ անախորժ է, եթե չասենք ցավալի։ Ինչպես կուզենայի մի ինչ֊որ հեռու տեղ հայտնվել»։
Հանկարծ քամին ամեպրը ամպերը ցրեց, մայրամուտի կարմիր շերտը կտրատեց արևամուտքը։ Բիլբոն շրջվեց լույսի կողմը, նրա կրծքից բարձր մի կանչ դուրս թռավ, սիրտն սկսեց արագ զարկել․ պայծառ շերտի ֆոնի վրա նա թռչող մուգ ստվերներ տեսավ։
― Արծիվնե՜րը… Արծիվնե՜րը…― բղավեց նա։― Արծիվները գալիս են…
― Արծիվնե՜րը,― մեկ անգամ էլ բղավեց Բիլբոն, բայց այստեղ վերևից նետված քարը զարկվեց նրա սաղավարտին, Բիլբոն տապալվեց գետնին և այլևս ոչինչ չտեսավ ու չլսեց։

==ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ==
― Այդ ես եմ, Բիլբո Բեգինսը, Տորինի ուղեկցիըուղեկիցը,― գոռաց նա՝ մատանին հանելով։
― Լավ է, որ քեզ գտա,― ասաց մարդը դեպի նա քայլելով։― Արդեն վաղուց եմ փնտրում։ Քեզ սպանվածների թվում կհաշվեին, եթե հրաշագործը չլիներ․ նա հավատացնում էր, թե վերջին անգամ քո ձայնը հենց այստեղ է լսել։ Դու ծա՞նր ես վիրավորված։
Մարդը վստահ ու արագ էր քայլում։ Կարճ ժամանակ անց նա արդեն Բիլբոյին դրեց գետնին, վրանի առջև։ Դռան շեմքին կանգնած էր Հենդալֆը՝ ձեռքը վիրակապած։ Դե որ հրաշագործն էլ վիրավորված լինի, էլ ինչ ասես մյուսներին մասին․ զորքի մեջ համարյա մեկը չկար, որ տուժած չլիներ։
Բիլբոյին տեսենոլվ՝ տեսնելով՝ ծերուկը շատ ուրախացավ։
― Բեգինս,― բացականաչեց նա։― Այ քեզ անակնկա՜լ… Այնուամենայնիվ ողջ ես… Այ թե ուրախ եմ, հա՜… Ես արդեն վախենում էի, որ նույնիսկ քեզ է դավաճանել բախտը։ Սարսափելի պատմություն ստացվեց։ Քիչ էր մնում ամեն ինչ խորտակվեր։ Բայց վերջի մասին քեզ հետո կպատմեմ։ Հիմա գնանք…― Հանկարծ նա լրջացավ։― Քեզ սպասում են,― ավելացրեց նա և հոբիտին առաջորդեց վրան։― Տորին…― ասաց նա ներս մտնելով։― Ես նրան բերել եմ։
― Գնաս բարով, Սարատակի թագավոր,― ասաց նա,― ոսկու սարերը մեզ համար քո տեղը չեն բռնի ու մեր կորուստը չեն փոխհատուցի։ Բայց ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ վտանգների ժամանակ քեզ հետ եմ եղել։ Ամեն Բեգինսի չէ, որ պատիվ է վիճակվել այդպիսի արկածների մասնակից լինել։
― Դա ճիշտ չէ…― առարկեց Տորինը։― Քո մեջ լավն ավելի շատ է, քան դու կարծում ես, իզուր չէ, որ ծնվել ես բարեհաճ մի երկրում։ Խիզախությունն ու իամստությունը իմաստությունը համաչափորեն են զուգակցվում քո մեջ։ Եթե այս աշխարհ եկած արարածը ավելի շատ գնահատեր համեղ սնունդը, սեղանը, երգն ու ուրախությունը, և ավելի քիչ՝ ոսկին, ապա աշխարհն ավելի ուրախ կլիներ։ Բայց ինչպիսին էլ որ լինի այս աշխարհը, տխուր թե ուրախ, ես հեռանում եմ այստեղից։ Մնաս բարով…
Եվ Բիլբոն քաշվեց մի կողմ, մենակ նստեց անկյունում, փաթաթվեց վերմակի մեջ և, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, լաց եղավ։ Նա այնպես լաց եղավ, որ աչքերը կարմրեցին ու ձայնը խզվեց։ Բարի սիրտ ուներ նա՝ Բիլբո Բեգինսը։ Ահագին ժամանակ անցավ, մինչև նա սիրտ արեց ամենահասարակ մի կատակ անելու։ «Ինչ հաջողություն,― ասաց նա ինքն իրեն,― որ ես ուշքի եկա հենց այն ժամանակ, երբ ուշքի եկա։ Լավ կլիներ, իհարկե, Տորինը կենդանի մնար, բայց ես ուրախ եմ, որ մենք բաժանվեցինք որպես բարեկամներ։ Դմբո ես դու, Բիլբո Բեգինս, ինչ շիլաշփոթ եփեցիր այդ քարով, և բոլորն իզուր․ քեզ այդպես էլ չհաջողվեց խաղաղություն ու անդորր գնել, միևնույն է, ճակատամարտը տեղի ունեցավ։ Բայց դու արդեն դրանում մեղավոր չես»։
Բայց նույնիսկ արծիվների հետ իրենք, միևնույն է, ավելի քիչ էին, քան գոբլինները։ Եվ այստեղ, երբ արդեն հուսահատությունը պատել էր Սարի պաշտպաններին, հայտնվեց ինքը՝ Բեորնը։ Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից հայտնվեց։ Նա եկավ մենակ, արջի տեսքով, այնքան կատաղած, որ սովորականից ավելի մեծ էր թվում։ Նրա մռնչոցը թմբուկների ու թնդանոթների դղրդյունից ավելի բարձր էր, նա գայլերին ու գոբլիններին շպրտեց աջ ու ձախ, ոնց որ փետուր լինեին։ Բեորնը նրանց վրա հարձակվեց թիկունքից և ճեղքեց անցավ հենց առաջապահ զորքերի միջով։ Թզուկները դեռ կռվում էին կլոր ցածրիկ բլուրի վրա։ Այստեղ Բեորնը կանգ առավ, վերցրեց թշնամու նիզակներից խոցված Տորինին և դուրս բերեց մարտի դաշտից։
Հետո վերադարձավ և կրկնապատկված կատաղությամբ հարձակվեց թշնամու վրա․ ոչ ոք չէր կարողանում նրան դիմադրել, ոչ մի զենք նրան չէր խոցում։ Նա ջնջեց Բոլգի գվարդիան, տապալեց Բոլգին և ոտքերով տրորտեց։ տրորեց։ Սարսափը պատեց գոբլիններին, և նրանք ցաքուցրիվ սկսեցին փախչել։ Մարդիկ, էլֆերն ու թզուկները, Բեորնի օգնությունից ոգևորված, թևավորվեցին ու հետապնդեցին գոբլիններին։ Թույլ չտալով, որ նրանք ծլկեն, ոմանց լցնում էին Արագահոս գետը, մյուսներին՝ Անտառային գետի մերձակա ճահիճները։ Ճահիճներում էլ կործանվեց գոբլինների գորքի մեծ մասը, իսկ նրանք, որ կարողացել էին հասնել մինչև անտառի էլֆերի թագավորությունը, հենց այնտեղ էլ սպանվեցին կամ քշվեցին Սև Անտառ, որտեղ և կորան թավուտներում։ Հետագայում երգում էին, որ այդ օրը կործանվել է Հյուսիսի ողջ գոբլինների երեք քառորդը, և որ լեռները երկար տարիներ խաղաղություն են վայելել։
Հաղթանակն ապահովվել էր դեռևս երեկոյան, բայց երբ Բիլբոն ճամբար վերադարձավ, հետապնդումը շարունակվում էր, և հովտում մնացել էին գլխավորապես ծանր վիրավորները։
Էլֆերի զորքը բռնեց ետդարձի ճանապարհը։ Այն, որքան էլ ցավալի է, խսիտ խիստ փոքրացել էր, բայց ողջ մնացածները, միևնույն է, ուրախանում էին․ վիշապը մեռած էր, գոբլինները՝ ջախջախված, էլֆերը երգում էին գարնան մասին, որ գալիս էր ձմռանը փոխարինելու։
Հենդալֆն ու Բիլբոն գնում էին էլֆերի քրաքյին արքայի ետևից, իսկ նրանց կողքով քայլում էր Բեորնը մարդու կերպարանքով և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու բարձր երգում։ Այդպես նրանք գնացին, մինչև հասան Սև Անտառի սահմաններին։ Այստեղ ստիպված էին դադար առնել, քանի որ հրաշագործն ու Բիլբոն չուզեցին անտառ մտնել, որքան էլ էլֆերի արքան համոզում էր հյուրընկալվել իր պալատում։ Հենդալֆն ու Բիլբոն որոշել էին անտառը շրջանցել հյուսիսից, անցնելով ամայի տեղանքով, որ ընկած էր անտառի և Գորշ լեռների միջև։ Ճանապարհն, իհարկե, երկար էր ու ձանձրալի, բայց հիմա, առանց գոբլինների, այստեղ ավելի անվտանգ էր թվում, քան Սև Անտառի թավուտի մութ կածաններում։ Մանավանդ որ նրանց հետ էր նաև Բեորնը։
― Մնաս բարով, էլֆերի արքա,― ասաց Հենդալֆը։― Ու թող զվարթ լինի ձեր կանաչ անտառը, աշխարհը դեռ բավականաչափ երիտասարդ է… Ուրախություն եմ ցանկանում ձեր ողջ ժողովրդին…
― Ես ընդունում եմ քո ընծան, ով Բիլբո Առատաձեռն,― հանդիսավոր ասաց արքան։― Քեզ դասում եմ էլֆերի բարեկամների շարքը և օրհնում եմ․ թող որ չկարճանա քո ստվերը, այլապես գողությունը չափազանց հեշտ գործ կդառնա։ Գնաս բարով…
Էլֆերը շրջվեցին դեպի անտառ, իսկ Բիլբոն բռնեց վերադարձի երկար ճանապարհը։ Այդ ճանապարհին էլ նրան քիչ դժվարություններ ու զանազան արկածներ չպատահեցին։ Այնուամենայնիվ վայրի տեղանքը վայրի էլ մնում էր։ Այն օրերին բացի գոբլիններից այնտեղ ուրիշ շատ այլ պիղծ արարածներ էին քարշ գալիս։ Բայց այս անգամ Բիլբոն ոչ մի անգամ լուրջ վտանգի չենթարկվեց։ Կամաց֊կամաց, ձմռան կեսերին, նրանք հասան Բեորնի տունը և հյուր մնացին։ Ծննդյան տոները շատ ուրախ անցան, ամեն տեղից Բեորնի հրավերով բազմաթիվ հյուրեր հավաքվեցին։ Մառախլապատ Լեռների գոբլինները նրանց այլևս չէին անհանգստացնում․ պարտությունց պարտությունից հետո նրանք սսկվել էին ու թաքնվել խոր որջերում։ Վարգերը հեռացել էին անտառներից, և մարդիկ այժմ աներկյուղ ճանապարհորդում էին։ Բեորնը այդ կողմերում առաջնորդ դարձավ և կառավարեց Վայրի Երկիրը։ Ասում են, որ նրա ժառանգները սերնդե սերունդ տիրապետում էին արջ դառնալու ունակությանը։ Սրնաց Սրանց մեջ վատերն էլ էին հանդիպում, չար մարդիկ, բայց մեծամասնությունը հոգով Բեորնի էր նմանվում, թեև նրանք ավելի ցածրահասակ էին ու ոչ այնքան ուժեղ։ Նրանց օրոք վերջին գոբլիններին վռնդեցին Մառախլապատ Լեռներից, և Վայրի Երկրին հարևանում էր խաղաղությունն ու ահնգստությունը։հանգստությունը։
Արդեն բացվել էր հիասքանչ և տաք գարունը, փայլում էր վառ արևը, երբ Բիլբոն և Հենդալֆը հրաժեշտ տվեցին Բեորնին։ Ինչքան էլ Բիլբոն կարոտել էր հարազատ տանը, բայց էլի Բեորնի տնից ափսոսանքով էր հեռանում, որովհետև Բեորնի այգու ծաղիկները գարնանը չէին զիջում թեժ ամռան հրաշալի ծաղիկներին։
Նրանք ճանապարհ ընկան և շուտով հասան այն լեռնանցքին, որտեղ մի ժամանակ ընկել էին գոբլինների ճանկը։ Այս անգամ նրանք լեռնանցքը բարձրացան առավոտյան և, ետ նայելով, տեսա վաղորդայնի վաղորդյան թույլ արևով լուսավորված երկիրը։ ԱյտեղԱյնտեղ, հեռու հորիզոնում հազիվ երևում էր Մենավոր լեռը։ Նրա ամենաբարձր գագաթին փայլփլում էր չհալված ձյունը։
― Ահա և ձյուն՝ կրակից հետո,― ասաց Բիլբոն։― Նույնիսկ վիշապների վերջը եկավ։― Եվ նա մեջքով շրջվեց դեպի Սարը, ասես թե վերջակետ դնելով իր ճանապարհորդությանը։ Ամեն օրվա հետ տուկովյանը նրա միջից դուրս էր գալիս, իսկ բեգինսյանը գերիշխում էր։― Հիմա ես մի բան եմ ցանկանում․ որքան կարելի է շուտ ընկղմվել իմ բազկաթոռի մեջ։
Մայիսի մեկն էր, երբ ճանապարհորդները հասան Ռիվենդել դաշտավայրի եզրին, որտեղ գտնվում էր Վերջին (իսկ այս կողմից՝ առաջին) Ընտանեկան Հանգրվանը։ Դարձյալ երեկո էր, պոնիները հոգնել էին, հատկապես նա, որ բեռն էր տանում։ Երկու հեծյալն էլ հանգստի կարիք ունեին։ Զառիվայր կածանով իջնելիս Բիլբոն ծառերի միջից լսեց էլֆերի երգը, կարծես թե նրանք այդպես էլ իրենց մեկնելու օրից մինչև հիմա չէին ընդհատել։ Հազիվ էին հեծյալները իջել ստորին բացատը, էլֆերը երգեցին նախկին երգին շատ նման մի երգ․
<poem>
Էլ վիշապ չկա,

Մահ ու ահ չկա,
Թշնամու համար
Թագ ու գահ չկա։
Զենքը ժանգոտում,
Ընկնում են գահեր,
Գանձը գին չունի,
Իզուր է պահել։
Տես, տերևներն են
Անուշ սվսվում,
Ջուրը կարկաչում,
Ու երգ է լսվում՝
Տրա֊րա֊րա֊րա,
Տղաներ, առաջ։
Պայծառ շողում են

Աստղերը սուտակ,
Օդը մաքուր է
Լուսնի լույսի տակ,
Խարույկն է փայլում
Ոսկու պես հալչող․
Ինչո՞ւ թափառել,
Տղաներ, ինչո՞ւ…
Հոգնած եք, խուրտխուր,
Ո՞ւր եք վռազում,
Մինչև հեռուներն են
Ձեզ կանչում իզուր,
Խելք հավաքեցեք,
Էլ ինչո՞ւ գնալ,
Չէ որ էլֆերն էլ
Խնդրում են մնաք։
Մնացեք, տղերք,
Հոգնած եք, ախըր,
Տրա֊րա,
Տրա֊րա֊րա,Հա֊հա։<br/poem>Հա֊հա։
Հետո էլֆերը դուրս եկան ծառերի ետևից, ողջունեցին և Բիլբոյին ու հրաշագործին կամուրջն անցկացնելով տարան Էլրոնդի տունը։ Այստեղ ճամփորդներին գրկաբաց ընդունեցին և խնդրեցին պատմել իրենց արկածների մասին։ Պատմում էր Հենդալֆը, քանի որ քունը գլխին Բիլբոն լռում էր։ Արկածների մեծ մասին Բիլբոն անձամբ մասնակցել էր, և հենց ինքն էլ ճանապարհին շատ բան էր պատմել հրաշագործին։ Բայց ժամանակ առ ժամանակ որևէ բան լսելիս Բիլբոն բացում էր աչքերը և ականջ դնում։
Արթնացավ սպիտակաթույր անկողնում, լուսինը պատուհանից ուղիղ ներս էր նայում։ Ներքևից, առվի մոտերքից լսվում էին էլֆերի զրնգուն ձայները․
<poem>
Հե՜յ, եկեք երգենք, խմբովին երգենք,

Թող քամին սուրա, բարձրանա երկինք,
Թող մուգ երկնքում աստղերը շողան,
Թող ստվերները լուսնի տակ դողան։
Պարեցեք անհոգ, պարեցեք արագ,

Ոտքեր, թռչկոտեք խոտերի վրա,
Թող առուները զնգալով հոսեն,
Մայիսյան տոն է, խրախճանք ու սեր։
Քնել է հոգնած ճամփորդը, տեսեք,

Անտառում խաղաղ թող քնի մեզ հետ,
Քնի՝ գլուխը թավ խոտի վրա,
Թող օրոր ասի ուռենին նրան։
Մի՛ խշշա, Հացի, պապանձվիր, Բարդի,

Թող նրա քունը լինի անվրդով,
Կաղնի, լուռ մնա ու մի՛ շառաչի,
Թող հանգիստ քնի երազներում ջինջ։</poem>
― Մի խոսք, Ուրախ Ժողովուրդ…― ասաց Բիլբոն գլուխը պատուհանից դուրս հանելով։― Գիշերվա ո՞ր ժամն է։ Ճիշտ որ, ձեր օրորոցայինը հարբած գոբլինին էլ կարթնացնի… Ի միջի այլոց շնորհակալություն երգի համար։
Քանի որ աշխարհում ամեն ինչ վերջ ունի, նույնիսկ մեր պատմությունը, ապա եկավ օրը, երբ նրանք տեսան այն տեղանքը, որտեղ Բիլբոն ծնվել ու մեծացել էր, որտեղ յուրաքանչյուր բլուրն ու ծառը նրան ծանոթ էին, ինչպես իր հինգ մատը։ Թմբի վրայից նա հեռվում տեսավ հարազատ Բլուրն ու հանկարծ կանգ առավ։
<poem>
Ժայռերն ու գորշ բարձունքներն ի վեր

Ճամփան ոլորվում, ձգվում է երկար՝
Դեպի գետակը, որ ծով չի տեսել,
Գետնախուցերը, ուր արև չկա։
Ճամփան ձգվում է մերթ կանաչների,

Մերթ հավերժական փյուների ձյուների միջով,
Անցնում է ամռան ծաղկած դաշտերով,
Սարալանջերով՝ քարքարոտ ու չոր։
Գիշեր ու ցերեկ, ցերեկ ու գիշեր

Ճամփան ձգվում է հեռուն,
Հոգուդ խորքերից մտերմիկ մի ձայն
Կանչում է… ու տան կարոտն է եռում։
Կանգնում ես մի պահ, նայում ես շուրջդ,

Նայում ես, նայում ու մարգագետնում
Տեսնում ես ծանոթ բլուրներ, ծառեր,
Եվ քո հայրական տունն ես տեսնում դու։</poem>
Հենդալֆը աչքի ծայրով նայեց նրան․
Ճանապարհորդությունից տարիներ անց մի աշնանային երեկո Բիլբոն նստել էր առանձնասենյակում և հուշեր էր գրում։ Նա մտածում էր կոչել «Գնալն ու գալը։ Հոբիտի ճանապարհորդությունը»։ Հանկարծ դռան զանգը տվեցին, մտավ Հենդալֆը, նրա հետ էլ մի թզուկ, ոչ այլ ոք, քան Բալինը։
― Մտե՛ք։ Մտե՛ք,― գոչեց Բիլբոն։ Նրանք տեղավորվեցին օջախի մոտ դրված բազկաթոռին։ Բալինը նկատեց, որ միստր Բեգինսի անթև բաճկոնը անհամեմատ ավելի շքեղ էր, քան առաջ, իսկական ոսկե կոճակներով։ Իսկ Բիլբոն նկատեց, որ Բալինի մորուքը երկարել է ևս մի քանի մատնաչափ, և կապել է պերճ գոտի՝ թանկագին քարերով զարդարված։ Բնական է, նրանք հուշերի գիրկն ընկան։ Բիլբոն հարցրեց, թե ինչպես են ապրում Սարատակում և նրա շրջակայքում։ Պարզվեց, որ լավն են ապրում, ավելի լավ հնարավոր չէ։ Բերդը նորից կառուցել է Դեյլը, և այնտեղ մարդիկ են հավաքվել լճից, հարավից ու արևմուտքից, հովիտը մշակում են, և այն նորից բերքատու է դարձել։ Ամայացած տեղանքը գարնանաը գարնանը առատորեն ծածկվում է ծաղիկներով ու թռչուններով, աշնանը փառաբանվում է պտուղներով ու տոնական խնջույքներով։ Լճաշեն քաղաքը նույնպես վերակառուցել են, այժմ կրկին հարստացել է, և Արագահոս գետով վեր ու վար են անում բեռներով լի նավակները։ Էլֆերը, թզուկնեն ու մարդիկ ապրում են շատ համերաշխ։
Ծեր քաղաքագլխի վերջը վատ եղավ։ Բերդը նրան շատ ոսկի տվեց Լճաշեն քաղաքի բնակիչների համար, բայց քանի որ քաղաքագլուխը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք շատ արագ են վարակվում, ուստի բռնվեց վիշապի ցավով, վերցրեց ամբողջ ոսկին, փախավ Վայրի Երկիր և այնտեղ սովից մեռավ։
― Նոր քաղաքագլուխն իրեն շատ խելոք է պահում,― ավարտեց Բալինը,― և մեծ հեղինակություն ունի։ Բնական է, ներկայիս բարգավաճումը նրա ծառայությունն է համարվում։ Նոր երգերում արդեն երգում են այն մասին, թե ինչպես նրա օրոք, վերջապես, ոսկու գետեր հոսեցին։
― Ուրեմն , նշանակում է հնուց եկող կանխագուշակումները որոշ իմաստով իրականացել են,― նկատեց Բիլբոն։
― Իհարկե…― պատասխանեց Հենդալֆը։― Իսկ ինչու չպետք է իրականանային։ Հուսով եմ, հավատդ չես կորցրել մարգարեության նկատմամբ այն բանից, որ ինքդ ես նպաստել դրանց իրականացմանը։ Չլինի՞ լրջորեն մտածում ես, իբրև թե ամեն անգամ ջրից չոր ես դուրս եկել հենց այնպես, քո բախտավոր աստղի շնորհիվ։ Իսկապես, հո ամեն ինչ միայն քո փրկության համար չէր այդես հաջող դասավորվում։ Խոսք չկա, միստր Բեգինս, դուք հրաշալի անձնավորություն եք, և ես ձեզ շատ եմ սիրում,― այստեղ նա բարեհոգաբար ժպտաց փոքրիկ հոբիտին,― բայց մի՛ մոռացեք, խնդրում եմ, որ աշխարհը շատ մեծ է, իսկ դուք այնքան էլ խոշոր դեմք չեք…
― Է՛հ,― ավելի լավ…― ծիծաղեց Բիլբոն։― Փոխարենը ես հիանալի ծխախոտ ունեմ… ունեմ…― Եվ կախարդին մեկնեցիր մեկնեց իր ծխախոտատուփը։
Վստահելի
1396
edits