Changes

Երգարան (1956)

Ավելացվել է 59 294 բայտ, 14:32, 10 Փետրվարի 2018
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ռ. Պատկանյանի'''</FONT>
 
 
==ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ==
 
===ՀԱՅԱՍՏԱՆ===
<poem>
 
Գեղատեսիլ լեռների մեջ երջանիկ
Բոյ ես քաշում ազատ, անուշ Հայաստան,
Վերածնված, ծաղկած այգի, անուշիկ,
Դեմքիդ ժըպիտ զըվարթ, անուշ Հայաստան։
 
Որդիներրդ անվախ, կըռվում անվեհեր,
Հայրենական պատերազմում անձնվեր,
Քանի տասնյակ գեներալներ, հերոսներ
Բարձրացրին փառքըդ, անուշ Հայաստան։
 
Օրըստօրե ստեղծում ես կյանք ու սեր,
Ակադեմիադ արևի պես լույսն է մեր,
Երաժիշտներ, բանաստեղծներ, բանվորներ,
Գիտնական շատ ունես, անուշ Հայաստան։
 
Պանդուխտ զավակներըդ դեպի քեզ կանչե,
Լավըդ տեսնի քո թըշնամին, ամաչե,
Պատմությունըդ ողջ աշխարհ կըճանաչե,
Երևանն է սիրտդ, անուշ Հայաստան։
 
Ցավ ունեիր դու մահացու, անփարատ,
Վերքըդ բուժեց Մեծ Լենինը գըթառատ,
Սովետական հոգով շընչեցիր ազատ
Ու կապրես հավիտյան, անուշ Հայաստան։
 
Դեմքըդ կարմիր, օրըդ կարմիր, դու կարմիր,
Ունես նոր վերելքի փայլուն ծրագիր,
Ինձ համար աշխարհում միակ հատընտիր,
Մի հատիկ, աննման ես, անուշ Հայաստան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԿՈԼԽՈԶԻ ՉՈԲԱՆ===
<poem>
 
Նոր լուսաբացին, արևից առաջ,
Հոտըդ փըռվել է սարն ի՛ վեր կանաչ,
Արոտիդ չորս դին բացվել է կակաչ,
Քեզ պես դուրեկան, կոլխոզի չոբան
Արևնամուտին տուն արի, յար ջան,
Կոլխոզի չոբան, արևիդ ղուրբան։
 
Ես ալ-մայիսին չեմ մտել պարտեզ,
Չեմ քաղել ծաղիկ, վարդեր հրակեզ,
Իմ անուշ հովիվ, կըսպասեմ ես քեզ,
Իմ ծաղիկ գարնան, կոլխոզի չոբան.
Արևնամուտին տուն արի, յար ջան,
Կոլխոզի չոբան, արևիդ ղուրբան։
 
Իմ սերն է անքուն հոգուդ ընկերը,
Հըսկում ես հոտիդ ողջ գիշերները,
Հավասն էլ երգեց հերոսիդ սերը,
Քաջ և պատվական, կոլխոզի չոբան.
Արևնամուտին տուն արի, յար ջան,
Կոլխոզի չոբան, արևիդ ղուրբան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ՅԱՅԼԱՎՈՐ ՅԱՐՍ===
<poem>
 
Սարի ճամփով ալ ու ալվան,
Յայլավորը շարվե-շարան
Շտապում է պար բռնելու
Ծաղկած լանջին բարձր լեռան։
 
::Պար գալող, քո պարիդ մեռնեմ,
::Քո սիրած զով սարիդ մեռնեմ,
::Կաթնաղբյուրի ճերմակ ջրով,
::Հովացած ջիգյարիդ մեռնեմ։
 
Հագել են ալ գարնան տարազ,
Բարձրանում են վեր նազե-նազ,
Իրիկնադեմ երգ ասելով
Տուն կդառնան խիստ վազե-վազ։
 
::Շտապով ընթացող յարս,
::Երեսին քրտնքի ցող յարս,
::Գիշերվա լուսնին չի մնա
::Արևով գնացող յարս։
 
Յայլավորը թեթև կուգա,
Իմ յարը հևի-հև կուգա,
Ջավախեթի սեգ սարերեն
Կաթը ձեռքին ներքև կուգա։
 
::Տուն արի, թառլանիդ ղուրբան,
::Հավասին՝ ջեյրանիդ ղուրբան,
::Յարի համար սերն է քաշել,
::Սարի կթվոր ջանիդ ղուրբան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԶԵՓՅՈՒՌ ԲԱՐԵՎ ՏԱՐ===
<poem>
 
Անուշ հովիկ եկար գարնան,
Ծաղկեցրիր այգի, բուրաստան,
Գնա դեպի իմ մայր Հայաստան.
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Գարնան արև տար իմ յարին։
 
Ման է գալիս բուրաստանում,
Վարդի բուրով հանգստանում,
Սովետական Հայաստանում.
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Կարմիր արև տար իմ յարին։
 
Անուշ հովիկ դարդս լացող,
Շնգշնգալով սիրտս բացող,
Հավասուն իսպառ մոռացող.
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Զեփյուռ բարև տար իմ յարին,
::Կյանք ու արև տար իմ յարին։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ՀԱՅ ԱՂՋԻԿ ԿՈԼԽՈԶՆԻԿ===
<poem>
 
Ամեն օր խեղճ մոլոր, առանց քեզ իմ յար,
Միշտ տրտում անխնդում խղճա ինձ իմ յար,
Դու գարնան բուրաստան, մի պարտեզ իմ յար.
::Մշտական ալ-ալվան, դուրեկան արի,
::Հայ աղջիկ կոլխոզնիկ, պատվական արի։
 
Դու սիրուն մեծանուն, հանճարն ես երգիս,
Հոգեշար, ոսկելար քնաքն ես ձեռքիս,
Լոխմանն ես, դարմանն ես ու ճարն ես վերքիս.
::Գեղեցիկ, մի հատիկ աննման արի,
::Հայ աղջիկ կոլխոզնիկ, պատվական արի։
 
Երբ կգաս բարև տաս ինձ սիրուն նայես,
Խիղճ անես չսպանես սիրասուն նայես,
Վերքով լի երգով լի Հավասուն նայես.
::Խղճի սով, խելքի ծով, դուրեկան արի,
::Հայ աղջիկ կոլխոզնիկ պատվական արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===Ի՞ՆՉ ԱՍԵՄ===
<poem>
 
Պարտեզում իրիկնապահին
Ընկերներով ման կուգային,
Բացվել էր դեմքը երկնային։
 
::Արև ասեմ, թե
::Լուսին ասեմ, թե
::Ի՞նչ, ի՞նչ ասեմ
::Գեղեցիկ յարիս։
 
Երգում էր սըրտի սերիցը,
Սազն էլ չի գըցում ձեռիցը,
Թափում է շրթունքներիցը։
 
::Նաբաթ ասեմ, թե
::Շաքար ասեմ, թե
::Ի՞նչ, ի՞նչ ասեմ
::Անուշիկ յարիս։
 
Հավասուս դարդերը ծով է,
Դարձյալ նստել է, յար կգովե,
Հետս էլ չի խոսի, խըռով է։
 
::Համըր ասեմ, թե
::Բըլբուլ ասեմ, թե
::Ի՞նչ, ի՞նչ ասեմ
::Սիրունիկ յարիս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԸՆԾԱ ԽՆՁՈՐ===
<poem>
 
Գարնան պղտոր գետի նման,
Խիստ եղած էր սիրտս այսօր,
Կսպասեի դեղ ու դարման,
Սիրուց ստացած վերքերիս խոր.
::Յարի ղրկած ընծա խնձոր,
::Մահլամ դրի վերքերիս խոր։
 
Մատաղ քեզ քաղող ձեռքերին,
Քեզ ինձ է ղրկել իմ փերին,
Նման ես սիրուն այտերին,
Ալվան-ալվան կարմիր կլոր.
::Ճարի ղրկած ընծա խնձոր,
::Մայլամ գրի վերքերիս խոր։
 
Էդ քո ծառը դալար մնա,
Սիրո ցավին նա ճար մնա,
Ամենքի յարն էլ յար մնա,
Հավասն էլ սիրով բախտավոր։
::Յարի ղրկած ընծա խնձոր.
::Մահլամ դրի վերքերիս խոր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԽՌՈՎ ՄԻ ՄՆԱ===
<poem>
 
Աշխարհում մի հատիկ, իմ հոգուս հատոր,
Յար սիրես մուրազդ խռով մի մնա,
Զուգվիր ու զարդարվիր, արա բախտավոր,
Հագիր նուրբ տարազդ խռով մի մնա.
::Արի յար ջան էլ չեմ դիմանա։
 
Իզուր ես նեղացել, ով սիրուն սոխակ,
Երգող թռչունների թագուհի միակ,
Ես լսել եմ ուզում ամեն ժամանակ,
Անուշ երգ ու սազդ խռով մի մնա.
::Արի յար ջան էլ չեմ դիմանա։
 
Երանի այն օրվան երբ բարև տվիր,
Լույսի կարոտ հոգուս դուն արև տվիր,
Կարծես անուշ վարդի ալ տերև տվիր,
Նորից տուր փարվազդ խռով մի մնա.
::Արի յար ջան էլ չեմ դիմանա։
 
Հավաս ունես արդյոք սերդ երգողին,
Ինչպես գարնան հավքերն արևի շողին,
Ձեռդ տուր մոտեցիր սիրուդ աշուղին,
Վերջացրու էդ նազդ խռով մի մնա.
::Արի յար ջան էլ չեմ դիմանա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ՀՈՒՇԱՐՁԱՆ===
<poem>
 
Մեր սիգապանծ Զանգեզուրի
Սարերի հարս՝ վարդ Գորիսում,
Կըռվում զոհված հերոսների
Հուշարձանն է հըպարտ կանգնում։
::Նրանց արդար հոգիներից
::Բխում է սառ զուլալ աղբյուր,
::Ամեն անգամ ջուր խմելիս՝
::Շըրթունքներով կտանք համբույր։
 
Հայրենիքիս սիրուն զոհված
Հերոսները միշտ անմահ են,
Կյանք բերին մեր սերունդներին,
Որ կռիվ ու լաց չտեսնեն։
::Նրանց արդար հոգիներից...
 
Աշուղ Աշոտ, չի՛ մոռանում
Հայրենիքս իր հերոսներին,
Հերոսներով ենք զորանում
Ու հասնում վեհ բարձունքներին։
::Նրանց արդար հոգիներից...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԲՐԻԳԱԴԻՐ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Բացվել ես պայծառ բամբակի արտում
Տեսքով մի հատիկ բրիգադիր աղջիկ,
Աշխատանքի վառ սեր կա քո սրտում,
Ալ վարդի փնջիկ բրիգադիր աղջիկ։
::Ծաղիկ ես, ծաղիկ ալ վարդի փնջիկ,
::Բուրմունքդ անուշիկ բրիգադիր աղջիկ։
 
Բամբակն սպիտակ, դու կարմիր սիրուն,
Կարծես հունվարին ալ վարդ դալարուն,
Մի կողմը ձմեռ է մյուսը գարուն,
Կենդանի ծաղիկ բրիգադիր աղջիկ։
::Ծաղիկ ես, ծաղիկ...
 
Երեսունհինգ ամյա մեր հայրենիքը,
Հոգիդ բերկրանքով լցվել է լիքը,
Քո մատաղ սրտի սիրո գաղտնիքը,
Կյանքն է երջանիկ բրիգադիր աղջիկ։
::Ծաղիկ ես, ծաղիկ...
 
Հերոսն ես այսօր մեծ աշխատանքի,
Առաջ ընթացող նոր ուրախ կյանքի,
Հավասու երգով միշտ գովասանքի
Արժան գեղեցիկ բրիգադիր աղջիկ։
::Ծաղիկ ես, ծաղիկ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ===
<poem>
 
Քո թևերի տակ մեր ողջ երկիրը,
Թող միշտ անվթար, ապահով լինի,
Ճախրիր աշխարհում, քո օթևանը,
Թող ամեն հովիտ ծաղկի ծով լինի։
::Ով խաղաղություն, դու վառ գարուն ես,
::Մեր հոգու, սրտի, կամքի լեզուն ես։
 
Մեր ազատ երկրում դրել ես բունդ,
Թափահարում ես թևերդ սպիտակ,
Մենք աղավնի ենք դրել անունդ,
Եվ արծվի սիրտ ենք դրել կրծքիդ տակ։
::Ով խաղաղություն...
 
Դու զով սարերի զվարթ զեփյուռն ես.
Լույս ու ծաղիկ ես, պայծառ գալիք ես,
Անուշ մայրիկ ես, քնքույշ քույրիկ ես,
Իմ սազը լարած միշտ երգում եմ քեզ։
::Ով խաղաղություն...
 
Գուսան Աշոտը հավատով հստակ,
Անունն է դնում քո մեծ կոչի տակ,
Դու միշտ կհաղթես մահին դժնդակ,
Մեծ Կրեմլից ծագող անմար արեգակ։
::Ով խաղաղություն...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԾՆՈՒՆԴ===
<poem>
 
::Նորից, յար ջան, հիշեցի ես սև ունքերըդ,
::Ո՞նց մոռանամ, քանի որ կա տանջող սերըդ,
::Բաժակիս մեջ միշտ տեսնում եմ վառ պատկերըդ.
Հեյրանըդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված,
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ։
 
::Խղճիս մոտիկ, շատ բարի է ազնիվ մարդը,
::Հողիդ մատաղ, Զանգեզուրն է ծննդավայրը,
::Մեկ-մեկ երգե, գոնե լսեմ անուշ ձայնըդ.
Հեյրանըդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված,
Ջահել եմ ես ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարգերից ես առել սնունդ։
 
::Ինձ ասում են. «Աշուղ Աշոտ, յարըդ ո՞ւր է».
::Ասում եմ՝ հրես, սրտիս միջին նա մի հուր է,
::Թերթևունքը ուժեղ ծակող մի սուր թուր է.
Հեյրանըդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված,
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՄՈՐ ՍԵՐԸ===
<poem>
 
Լույսի նըման, հույսի նըման կենսատու,
Կյանքի նըման թանկագին է մոր սերը,
Որդու համար միշտ էլ պայծառ լուսատու,
Հավերժական սրտագին է մոր սերը։ (2)
::Ջան, անուշ մայրիկ, ջան, քնքուշ մայրիկ,
::Քո լեզվին մատաղ, քո լեզուն մեղմիկ։ (2)
 
Մայրը կուզի, կյանքը թողնի իր որդուն,
Աչքի լույսը թողնի իր որդուն, (2)
Ջերմ համբույրը, սիրտը թողնի իր որդուն,
Մահը վանող պինդ վահան է մոր սերը։ (2)
::Ջան, անուշ մայրիկ, ջան, քնքուշ մայրիկ,
::Քո լեզվին մատաղ, քո լեզուն մեղմիկ։ (2)
 
Գուսան Աշոտ, միշտ սիրվեցիր դու մորից,
Սիրտըդ լըցվեց սիրո երգով այն օրից, (2)
Անցավ, գընաց, էլ չի դառնա նա նորից,
Ուրեմն միշտ երգիր, հարգիր մոր սերը,
Անուշ ձայնով երգիր, հարգիր մոր սերը։
::Ջան, անուշ մայրիկ, ջան, քնքուշ մայրիկ,
::Քո լեզվին մատաղ, քո լեզուն մեղմիկ։ (2)
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԶԵՓՅՈՒՌ===
<poem>
 
Զեփյուռը փչեց իմ Հայաստանի
Սիրո ջահելիս խանձված երեսին,
Փչեց բույր հոտը հանդ-անդաստանից,
Բերեց, հասցրեց իմ վառ մեջլիսին։
::Իմ Հայաստանի վառ սիրուններից
::Մեկին սիրել եմ, վառվել հուր սերից։
 
Հայրենիքը մեկ, ծննդավայրը ջոկ,
Հայաստանն էլ իմ ծննդավայրն է,
Ամեն մեկը մի մայր ունի ջոկ-ջոկ,
Երևանն էլ իմ հալալ մայրն է։
::Իմ Հայաստանի վառ սիրուններից
::Մեկին սիրել եմ, վառվել հուր սերից։
 
Ինձ կաթ է տվել յուր կաթնաղբյուրից,
Պահել, փայփայել, մեծացրել է ինձ,
Ես ո՞նց մոռանամ ամագ տրվողիս,
Քյամանչան ձեռքիս երգիչ եմ դարձել։
::Իմ Հայաստանի վառ սիրողներից
::Մեկին սիրել եմ, վառվել հուր սերից։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՈՉ ՄԻ ԾԱՂԻԿ ՔՈ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ===
<poem>
 
Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ,
Մուշկ ու ամբար էդ երկար ծամերիդ.
::Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
::Ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծընի։
 
Բերանըդ աղբյուր, ատամըդ զարդ է,
Այտերդ մարմար, կարծես թե վարդ է,
Քեզ առնողն բախտավոր մարդ է,
::Ոչ մի ծաղիկ, քո բուրմունքը չունի,
::Ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծընի։
 
Քո մորը մատաղ, որ նա քեզ ծընեց,
Աշխարհիս միայն մի փերի հանձնեց,
Աշուղ Աշոտին նա երգիչ դարձրեց.
::Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
::Ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծընի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան Աշոտ'''</FONT>
 
===ԽՌՈՎ ԳՆԱՑ===
<poem>
 
Աչքս դեմի սարին մնաց,
Յարս ինչո՞ւ խռով գնաց,
Երանի թե ետ գա նորից,
Ծաղիկ փնջած խռով գնաց։
 
::Ինչո՞ւ համար խռովել է,
::Գուցե ճամփին մոլորվել է,
::Կամ թե ուրիշին սիրել է,
::Մենակ թողեց, խռով գնաց։
 
Զմրուխտ հավքեր շորորալեն,
Գալիս եք դուք էն մեծ սարեն,
Խաբար բերեք անգին յարեն,
Ինչո՞ւ այդպես խռով գնաց։
 
::Ճամփա ընկիր գուսան Աշոտ,
::Գնա հասիր քո յարի մոտ,
::Գուցե սիրտն է ընկել կարոտ,
::Չէ՞ որ մոլոր խռով գնաց։
 
Ինչո՞ւ համար խռովել է,
Գուցե ճամփին մոլորվել է,
Կամ թե ուրիշին սիրել է,
Մենակ թողեց խռով գնաց։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԷՆ ՍԱՐԵՐԸ===
<poem>
 
Էն սարերը ձյուն են հագել,
Մի հարցրեք հալիցս,
Հագել են ու ճամփեն փակել։
Խաբար չունեմ յարիցս։
::Մի հայացքով սիրտս առավ,
::Առավ ու իր հետը տարավ,
::Կսպասեմ ես այս ճամբեքին,
::Գիտեմ, ետ կգա կրկին։
 
Կռունկի պես անցավ գնաց,
Գարուն կգա, ետ կգա.
Քնքույշ ձայնը սրտիս մնաց,
Գարնան ցողի հետ կգա։
::Մի հայացքով սիրտս առավ...
 
Գուսան Աշոտ, ինչ անենք որ
Յարդ քեզ մի համբույր տա,
Համբույրի հետ անմահական
Ծաղիկների բուրմունք տա։
::Մի հայացքով սիրտս առավ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ===
<poem>
 
Բըլբուլների երգն եմ լսում,
Էն քո ձայնն է Սայաթ-Նովա,
Գյոզալների խալն եմ տեսնում,
Յարիդ խալն է, Սայաթ-Նովա,
Երբ նստում եմ մեջլիսներում,
Գինի խմում անմահական,
Ձեռքիս թասը ավանդական,
Քո հին թասն է Սայաթ-Նովա։
 
::Երգի ակունքներ բաց անող
::Քեզ նման հանճար չտեսա,
::Յարի հազար նազը տանող,
::Քեզ պես սիրահար չտեսա,
::Մեջնունն ինչ է, դու ես վառվե,
::Քեզ պես սիրող սիրտ չտեսա.
::Արևելքի երգի արքա,
::Դու մեր փառքն ես Սայաթ-Նովա։
 
Յարից էրված դու էլ սիրո
Երգիչ դառար աշուղ Աշոտ
Մեծ աշուղի խաղ ու տազի
Շունչն առար աշուղ Աշոտ,
Սրտիդ պահիր մեծ վարպետին,
Անունն անմար աշուղ Աշոտ,
Հայոց երգի ծովը մտած,
Մայր Արազն է Սայաթ-Նովան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԱՉՔ ԵՄ ԳՑԵԼ===
<poem>
 
Աչք եմ գցել, յար քո ճամբին,
Հավքերի հետ թռիր, եկ,
Կարոտել եմ քո համբույրին,
Հովերի հետ թռիր եկ։
 
Իմ աչքերին, իմ շուրթերին,
Ուրիշ ոչ ոք չի տիրի,
Մեկին սիրող վարդ նազելին,
Ուրիշ մարդու չի սիրի։
 
Կարասումն է կարմիր գինին,
Վերադարձիր կխմես,
Մատաղ լինեմ ես քո ջանին,
Անուշ սերս կտամ քեզ։
 
Նոր երգերից մեր հարսանքին,
Գուսան Աշոտ կերգես,
Գարուն եկավ, տուն եկ անգին,
Դու անուշ սեր իմ սրտիս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===Ո՞ՒՐ Է===
<poem>
 
Ով դու աշուղ չես իմանում,
Էն քո սիրած յարը ո՞ւր է,
Չէ որ քեզ հետ խնդում էր միշտ,
Հիմա էլ խնդալու օր է,
Հովի նման քնքուշ ու նուրբ,
Նրա համբույրը տալը ո՞ւր է,
Սիրուց խփված վիրավոր ես,
Քո առաջվա հալը ո՞ւր է։
 
::Մեկ տխուր ես, մեկ ծիծաղում,
::Ամպի տակի արևի պես,
::Ամեն հովից դողդողում ես,
::Ցրտահարված տերևի պես,
::Հույս ես տալիս կարոտ թողնում,
::Հեռվից եկած բարևի պես,
::Կորցրել ես ու չգիտես,
::Քո սիրուն մարալը ո՞ւր է։
 
Գուսան Աշոտ սիրտդ յարի,
Միշտ կանչում է օր ու գիշեր,
Նրա ման եկած տեղերը,
Կանաչում են օր ու գիշեր,
Կանաչներից աղբյուր բխում,
Կարկաչում է օր ու գիշեր
Ինքը հեռվում, սերը քեզ հետ,
Ա՜խ նա գնաց գալը ո՞ւր է։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՈՉ ՄԻ ԽՈՐՇԱԿ ԲՈՒՐԱՍՏԱՆՍ ՉԻ ՄՏՆԻ===
<poem>
 
Ոչ մի խորշակ բուրաստանս չի մտնի,
Ոչ մի քամի վարդիս թուփը չի պոկի,
Ոչ մի ծաղիկ չի թառամի, չի թոշնի,
::Քանի որ այն կյանքի հովտումն է բացված,
::Իմ հայրենի բարդիներով պարսպված։
 
Միտքս ծով է, երբեք լճակ չի դառնա,
Հազար աղբյուր, հազար ակունք ունի նա,
Մահ չեմ տեսնի թեկուզ մի երգս մնա
::Իմ հայրենի աղբյուրների ափերին,
::Իմ աշխարհի աղջիկների շուրթերին։
 
Կյանքի հովտում թե մի ծաղիկ ցանես դու,
Երգի ծովին թե մի աղբյուր տանես դու,
Աշուղ Աշոտ, անունդ անմահ կանես դու.
::Ժողովրդի սիրո համար վառիր քեզ,
::Խալխի նոքար աշուղ Սայաթ-Նովի պես։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԼՈՒՍՆԻ ՆՄԱՆ===
<poem>
 
Յար էս գիշեր ձեր տան մոտով ես անցա
Շողքդ տեսա մեր տան ճամբեն մոռացա,
Սերդ այրեց, քեզ սպասելով խենթացա,
::Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
::Որ իմ սրտի սիրո հուրը չմարի։
 
Վարդին նայում քո պատկերն եմ ես տեսնում,
Աստղին նայում քո աչքերն եմ ես տեսնում,
Ծովին նայում քո ծով սերն եմ ես տեսնում,
::Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
::Որ իմ սրտի սիրո հուրը չմարի։
 
Սեգ սարերը քո ոտքին են սպասում,
Աղբյուրները քո շրթին են սպասում,
Ծաղիկները քո ձեռքին են սպասում,
::Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
::Որ իմ սրտի սիրո հուրը չմարի։
 
Յար ջան արի սրտիս սերը քեզ կտամ,
Մեր սարերի ծաղիկները քեզ կտամ,
Քո Աշոտի լավ երգերը քեզ կտամ.
::Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
::Որ իմ սրտի սիրո հուրը չմարի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՂԻ ՄԻՋԻՆ===
<poem>
 
Սովետական բաղի միջին
Բուսել ես դու չինարի պես,
Ալ ու կարմիր բոլորերես,
Ոսկե ֆինջան աչեր ունես,
Աղեղնակերպ ունքեր ունես,
Ման ես գալիս կաքավի պես,
Մերդ ի՞նչպես է ծնել քեզ,
Մարալ ու ջեյրան քեզի պես։
 
::Բաց արա էշխիդ խազինեն,
::Անգին գոհար քարեր հանի,
::Զառ ու ատլաս շորեր հանի,
::Զմրուխտ, ալմազ քարեր հանի,
::Ոսկի, արծաթ ծալեր հանի,
::Սև սաթի պես խալեր հանի,
::Հագիր, կապիր ու զարդարվիր
::Չըկա աննման քեզի պես։
 
Աշուղ Շահեն, գեղեցկատես,
Գովական սիրունըդ տեսար,
Միշտ ծաղկած գարունքդ տեսար,
Ձմեռ չեկած՝ ձյունը տեսար,
Ամառ ու աշունը տեսար,
Գույներով նախշունը տեսար,
Արևից գեղեցիկ չըկա,
Արևն էլ չեղավ քեզի պես։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Շահենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Եղանակ՝ '''Մ. Սարգսյանի'''</FONT>
 
===ՍԱՍՆԱ ԾՈՒՌ===
<poem>
 
Առավոտյան արշալույսին,
Յա՛ր, քեզի տեսա երազով,
Երգում էի էշխիդ երգը
Քաղցր ձայնով, ոսկե սազով,
Ման կուգայիր, իմ պատվական,
Անմահ դրախտում փարվազով,
Ինձ որ տեսար, աննման յար,
Դեպի ինձ եկար վազով։
::Ասի՝ արի՛,
::Կարոտս տուր,
::Ծարավ եմ՝ ջուր,
::Տո Սասնա ծուռ,
::Իմ անջիգյար յար։
 
Ասի՝ նազելիս, սիրելիս,
Ալ ես հագել ու զարդարվե.
Ասավ՝ ազիզ ջան, իմ հոգիս,
Քեզանով եմ մխիթարվել.
Ասի՝ իմ թառլան Էլինար,
Ո՞ր ես գնում դու հազրվել,
Աշուղ Շահեն, քեզ եմ գալիս
Ես Բինգյոլից՝ մայր Արազով։
::Ասի՝ արի՛,
::Կարոտս տուր,
::Ծարավ եմ՝ ջուր,
::Տո Սասնա ծուռ,
::Իմ անջիգյար յար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ԳՅՈԶԱԼՍ ԽՌՈՎ Է===
<poem>
 
Գյոզալս խռով է, ինձ հետ չի խոսում,
Գոնե չի երևա՝ պատկերը տեսնեմ,
Բըլբուլ լեզվից անուշ ձայնը չեմ լսում,
Գոնե չի երևա՝ պատկերը տեսնեմ։
::Դուրս արի մեյդան,
::Սարերի սեյրան,
::Ջավախքի գյոզալ ջան,
::Ես քեզի հեյրան։
 
Շատ երանի նրան, սիրած յար չունի,
Անխիղճ յար կա, երբեք ինթիզար չունի,
Լուսնակի պես քիչ-քիչ երևալ չունի,
Լրիվ չի երևա՝ պատկերը տեսնեմ։
::Դուրս արի մեյդան,
::Սարերի սեյրան,
::Ջավախքի գյոզալ ջան,
::Ես քեզի հեյրան։
 
Շատ մի ատի, դիտե՞ս, վերջում սիրել կա,
Ասի՝ շատ մի՛ սիրի, վերջում ատել կա,
Աշուղ Շահենի հետ քեզ պատահել կա,
Գյոզալ ջան, դուրս արի՝ պատկերդ տեսնեմ։
::Դուրս արի մեյդան,
::Սարերի սեյրան,
::Ջավախքի գյոզալ ջան,
::Ես քեզի հեյրան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ԱԼՄԱՍՏԸ ՇՈՂՈՒՄ Է===
<poem>
 
Ալմաստը շողում է գըլխիդ շալի վըրա,
Թուխ մազերդ փըռվել են երեսիդ խաչի վըրա,
Երկու սիրուն աղավնի քո կըրծքի յալի վըրա,
Թառել են դըրախտ ծոցըդ, բաղ կըրծքիդ շալի վըրա։
 
::Աշխարհը եկել է, կուզե քեզ
::Սեյր անի, սեյր անի.
::Յար ջան, սարի եղնիկ ես,
::Ինչպես հըպարտ ջեյրանի։
 
Իմ յարը նավակով լողում է գյոլի մեջ,
Մեկ անթառամ ծաղիկ է բուսել սիրուն չոլի մեջ,
Քո նըմանը չեմ տեսել, աշխարհի գոլի մեջ,
Տահենի սըրտի գյոզալ, իմ սըրտի խալի վըրա։
 
::Աշխարհը եկել է, կուզե քեզ
::Սեյր անի, սեյր անի,
::Յար ջան, սարի եղնիկ ես։
::Ինչպես հըպարտ ջեյրանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ՔԵԶ ԲԱՆ ՉԱՍԻ ՆԱԶԵԼԻ ՋԱՆ===
<poem>
 
Քեզ բան չասի նազելի ջան,
Դու ինչու այդքան տխուր ես,
Ես ծարավ եմ, պապակ սրտիս
Դու մի զուլալ զով աղբյուր ես.
Քո սերն է իմ սիրտը այրել,
Երկնային կրակ ու հուր ես,
Սրտիս խորը ներսը մտար,
Դու սիրո ալմաստ ու թուր ես։
::Լուսնակ պատկերիդ, կամար ունքերիդ,
::Վարդ երեսիդ, ջուխտակ խալին կարոտ եմ,
::Գիշեր-ցերեկ իմ գյոզալին կարոտ եմ,
::Թառլան յարին, իմ ջեյրանին կարոտ եմ,
::Կարոտ եմ, կարոտ եմ, կարոտ եմ։
 
Քո Շահենն եմ աշուղ ասիր,
Արի խորունկ դարդիս հասիր,
Աշխարհը քեզ մնալու չէ,
Չքնաղ փերի լավ իմացիր,
Նազելի ջան ինչու համար,
Սիրո վարագույրդ բացիր,
Երկնային ամպով մի ծածկիր,
Քո լուսնակ պատկերիդ կարոտ եմ։
::Լուսնակ պատկերիդ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ԳՅՈԶԱԼ ՄԻՆՉ ԵՐԲ ԽՌՈՎ ՄՆԱՍ===
<poem>
 
Գյոզալ մինչ երբ խռով մնաս,
Քեզ թամամ աշխարհն իմացավ,
Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
Երկինք, գետինք քարն իմացավ։
Բըլբուլը միշտ վարդից կարոտ,
Նրան այրող խարն իմացավ,
Հազար ծաղկունքով զարդարված,
Գարնան սուսումբարն իմացավ։
::Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ,
::Ես քո բերող նանիդ մատաղ,
::Ազատիր քո սիրո բանտից նազելի ինձ.
::Էշխիդ կրակ, դիվանիդ մատաղ։
 
Խոսիր ինձ հետ կամ բարև տուր,
Քաղցր լեզվեդ լսեմ բարով,
Ինչու անխոս անց ես կենում,
Այս եդեմային աշխարհով,
Աշխարհը քեզ մնալու չէ,
Գնացող մարդկանց խաբարով,
Այդ բանը խորունկ հասկացող,
Գիտուն սիրահարն իմացավ։
::Խոսիր ինձ հետ...
 
Աշուղ Շահենին բանդել ես,
Ու թողել ես ճամփի կեսին,
Կարոտ եմ լուսնյակ պատկերիդ,
Տասնըհնգած վառ երեսիդ,
Ման եմ եկել արար աշխարհ,
Ու եկել եմ յար, քո տեսիդ,
Գարուն բացվել է դուրս արի,
Երկնային կամարն իմացավ։
::Խոսիր ինձ հետ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ԹՈՒԽ ՄԱԶԵՐՈՒԴ===
<poem>
 
Թուխ մազերուդ դարման է դրել մեր կոլխոզի կալը,
Շողշողում է վառ պատկերդ, լուսնյակ երեսիդ խալը,
Քամին բերե ու կտանե դեմքիդ հայկական վալը.
::Միայն մեկ անգամ եմ տեսել խաս ալով,
::Իմ աննման գյոզալի հետ խոսալով,
::Ինչպես մարմանդ հով,
::::Թուխ աչքերդ ծով,
::::Մաղ ես անում, իմ ջեյրան,
::::Դու քամահարով։
 
Արեգակը նախանձում է Էդ քու երեսիդ շողին,
Կալի մղեղը դրել է ականջիդ ալմաստ օղին,
Հազար էրնեկ, բյուր հազար էրնեկ քեզ բերող ծնողին.
::Միայն մեկ անգամ եմ տեսել խաս ալով,
::Իմ աննման գյոզալի հետ խոսալով.
::::Ինչպես մարմանդ հով,
::::Թուխ աչքերդ ծով,
::::Մաղ ես անում, իմ ջեյրան,
::::Դու քամահարով։
 
Արշալույսին լուսաստղ ելած առավոտյան զով հովին,
Աշուղները սազ են առած, էշխ ու շախով քեզ կըգովեն,
Շահեն տեսավ մեկ գյոզալին, աչք ու ունքերը ծովին.
::Միայն մեկ անգամ եմ՝ տեսել խաս ալով,
::Իմ աննման գյոզալի հետ խոսալով.
::::Ինչպես մարմանդ հով,
::::Թուխ աչքերդ ծով,
::::Մաղ ես անում, իմ ջեյրան,
::::Դու քամահարով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
===ՍԻԲԻՐՅԱՆ ԳՅՈԶԱԼ===
<poem>
 
Գնալով Սիբիր վառ գարուն տեսա,
Ենիսեյի ափին մեկ սիրուն տեսա,
Չնաշխարհիկ գյոզալ մեկ փերուն տեսա,
Դու ինչքան չքնաղ ես սիբիրյան գյոզալ։
::Երեսդ չքնաղ է,
::Աչքերդ արեգակ,
::Բոյդ սալբու չինար, մարալ,
::Սիբիրյան զյոզալ։
 
Ենիսեյից անցա մինչև Անգարա,
Աշխարհի սիրունը չեղավ քեզ բարա,
Մազերդ ոսկեթել, ունքդ կամար ա,
Դու ինչքան չքնաղ ես, սիբիրյան գյոզալ։
::Երեսդ չքնաղ է...
 
Դու սիրով պահեցիր պայծառ Լենինին,
Սրտով պաշտպանեցիր դու Սվերդլովին
Դու սիրով պահեցիր Սպանդարյանին,
Գյոզալից, գյոզալ ես (մարալ) սիբիրյան գյոզալ։
::Երեսդ չքնաղ է...
 
Հայաստանից եկա իմ ոսկե սազով,
Իմ ոսկե սաղով վառ Ալագյազով,
Աշուղ Շահեն երգեց քեզի հավեսով,
Դու ինչքան չքնաղ ես սիբիրյան գյոզալ։
::Երեսդ չքնաղ է...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շահեն'''</FONT>
 
<Բացակայում է երկու էջ>
 
===ԱՆՄԱՀ ԹՈՒՄԱՆՅԱՆ===
<poem>
 
Մի պահ վեր քնից ով մեծ Լոռեցի,
Տես հայրենիքրս, անմահ Թումանյան,
Ազգերը բոլոր եղբայր դրացի,
Ապրում են խաղաղ, անմահ Թումանյան։
::Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
::Երգի մեծ վարպետ անմահ Թումանյան։
 
Կուզեմ Դսեղից Ձորագես իջնես,
Ընկուզենու տակ ինքդ քեֆ սարքես,
Մեզ հետ խնդագին մեր կյանքը երգես,
Քո մեծ քնարով անմահ Թումանյան։
::Շատ դարեր կապրես...
 
Լոռվա սարերը հուշարձան են քեզ,
Անթիվ ոսկետող գանձեր թողիր մեզ,
Շատ շահել երգիչներ պարտական են քեզ,
Երգերի աղբյուր անմահ Թումանյան։
::Շատ դարեր կապրես...
 
Զաքարյան երգիր դու այն մեծ մարդուն
Որը երգ ու տաղ տվեց մեր երկրին,
Ափսոս չտեսավ կյանքը մեր խնդուն
Իմ հայրենիքում, անմահ Թումանյան։
::Շատ դարեր կապրես...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Զաքարյան'''</FONT>
 
===ԱՄԵՆ ՄԻ ԳԻՇԵՐ===
<poem>
 
Ամեն մի գիշեր ունի լուսաբաց,
Յար զոր ու գիշեր սիրովդ եմ տարված,
Իմ ջահել սիրտը միշտ յար է կանչում
Քո գալիք ճամբին աչքս միշտ հառած։
::Մոտեցիր յար ջան ճամփիդ եմ նայում,
::Սիրտս փափագել է կարոտդ եմ քաշում։
 
Ամեն մի երգիչ իր սիրունն ունի,
Մեր Լոռում չքնաղ քեզ պես չի ծնվի,
Իմ հայոց երկրի թուխամազ աղջիկ,
Իմ ջահել սիրտը ուրիշ յար չունի։
::Մոտեցիր յար ջան...
 
Այս լուսնակ պիշեր մեր այգին արի,
Սիրով, կարոտով իմ կրծքին, փարվի,
Վառ շուրթերից, իմ մարալ աղջիկ,
Համբույրով սրտիս վառ հուրը մարի։
::Մոտեցիր յար ջան...
 
Զաքարյանը միշտ քեզ հետ է խոսում,
Զօր գիշեր անքուն սիրո խաղ կանչում,
Գուգարքի չքնաղ փերի աննման,
Միշտ քո սիրով է ապրում ու երգում։
::Մոտեցիր յար ջան...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Զաքարյան'''</FONT>
 
===ՀԱՅՐԻԿ===
<poem>
 
Բարի ձեռքդ գլուխներիս,
Հովանի է միշտ մեզ, հայրիկ,
Աճեցնում, մեծացնում,
Տաք արև է տալիս, հայրիկ։
::Արի հայրիկ, բարով հայրիկ,
::Կյանքդ լինի դարով հայրիկ։
 
Ուրախ սեղան միշտ բաց արած,
Որդիներիդ շուրջդ առած,
Բարի խոսքդ խրատ դառած,
Սրտիս դուր է գալիս, հայրիկ։
::Արի հայրիկ...
 
Զավակներդ քաջ են կռվել,
Չար թշնամուն են ջախջախել,
Պատիվդ բարձր ես պահել,
Մեր սիրելի անգին հայրիկ։
::Արի հայրիկ...
 
Իգիթ որդիդ քեզ լսեցի,
Ամեն խոսքդ կատարեցի,
Հոգով, սրտով աղաչեցի,
Սխալներս ներես հայրիկ։
::Արի հայրիկ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Իգիթ'''</FONT>
 
===ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ՆԱԶՈՎ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Երգս լսիր, քեզ եմ ձոնել,
Հազար ու մեկ նազով աղջիկ,
Սիրուդ հնոցումն եմ այրվել,
Հազար ու մեկ նազով աղջիկ,
Խինդը դեմքիդ սազով աղջիկ։
::Ծամերդ գուրգուրեմ,
::Նա զերդ փայփայեմ,
::Վարդից քնքուշ աղջիկ,
::Այտերդ համբուրեմ։
 
Դու ինձ համար նազելի վարդ,
Աշխարհումը թանկագին զարդ,
Այսուհետև էլ չունեմ դարդ,
Հազար ու մեկ նազով աղջիկ,
Խինդը դեմքիդ սազով աղջիկ։
::Ծամերդ գուրգուրեմ...
 
Ինչու տխուր-տրտում մնանք,
Իզուր տեղը կրենք տանջանք,
Սիրենք իրար, ստեղծենք նոր կյանք,
Հազար ու մեկ նազով աղջիկ,
Խինդը դեմքիդ սազով աղջիկ.
::Ծամերդ գուրգուրեմ...
 
Սոխակի պես երգում եմ քեզ,
Քո սերդ միշտ գովում եմ ես,
Իգիթը կյանքը կը տա քեզ,
Հազար ու մի նազով աղջիկ,
Խինդը դեմքիդ սազով աղջիկ։
::Ծամերդ գուրգուրեմ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Իգիթ'''</FONT>
 
===ՀԱՄԻԴ ՄԱՏԱՂ===
<poem>
 
Այս գիշեր խնդալով եկար,
Թուխ աչքերիդ լինեմ մատաղ,
Հուսերդ շաղ տալով եկար,
Լույս երեսիդ լինեմ մատաղ։
::Համիդ մատաղ, ծամիդ մատաղ,
::Կարմիր վարդ էս, հոտիդ մատաղ։
 
Ասա քո նազ անելն ի՞նչ է,
Սիրտս ու հոգիս հանելն ի՞նչ է,
Ինձանից խռովելն ի՞նչ է,
Խռով սերիդ լինեմ մատաղ,
::Համիդ մատաղ...
 
Իգիթն եմ ես ինձ մի տանջի,
Իզուր տեղը մի չարչարի,
Սեր տուր, սիրով ինձ մոտ արի,
Բարակ բոյիդ լինեմ մատաղ։
::Համիդ մատաղ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Իգիթ'''</FONT>
 
===ԱՆՆՄԱՆ ԵՂՆԻԿ===
<poem>
 
Քո վառ տեսքով է զարդարված Լոռին,
Զարդերով զուգված, եղնիկ սարերի,
Սիրո կրակով մտար իմ հոգին,
Մեր զով հանդերի աննման փերի։
 
::Գերել ես հոգիս նազելի աղջիկ,
::Լոռվա սեգ սարերի աննման եղնիկ։
 
Զուլալ աղբյուրից ես ջուր եմ խմում,
Որ ասես՝ սրտիդ խորքից է բխում,
Քո քնքուշ ձայնը հոգիս է լցվում,
Անուշ մուրազն ես իմ ջահել սրտում։
 
::Գերել ես հոգիս նազելի աղջիկ,
::Լոռվա սեգ, սարերի աննման եղնիկ։
 
Գուսան Սարգիսը իր երկրի ծոցում
Իր սերն է գտել Լոռվա սարերում,
Քո փափագ սրտին գարուն է բերում,
Բուրմունքի նման մեր շեն աշխարհին։
 
::Գերել ես հոգիս նազելի աղջիկ,
::Լոռվա սեգ սարերի աննման եղնիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Զաքարյան'''</FONT>
 
===ԳՈՎՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ===
<poem>
 
Դու քո բուրմունքով
Անմար ծաղկեփունջ ես, Հայրենիք,
Հար ու հավերժ աղբյուրներիդ
Ջուրն աննման, Հայրենիք,
Անթառամ է քո փընջի մեջ
Ամեն ծաղիկ հավիտյան,
Հազար սընունդ ես տալիս
Մի աղբյուրից, Հայրենիք։
 
Գովքըդ երգով մի ծով,
Էլի սիրտրս չի կըշտանում,
Ամեն օր, ամեն տարի
Մեր նոր կյանքն է հեշտանում,
Ամեն բույսդ բուժող դեղ է,
Հիվանդն էլ չի վըշտանում,
Ազգով հազար, սիրով վարար,
Վառ օջախ ես, Հայրենիք։
 
Աշուղների տաղ ու երգի
Համար ծով ես, Հայրենիք,
Կյանքից բեզար, պապակ սըրտին
Անուշ հով ես, Հայրենիք,
Կյանք են քաշում ծերերը,
Սեր առնում ջահելները,
Ամեն սըրտի աշխույժ տրվող,
Եռանդ տվող, Հայրենիք։
 
Աշխարհում մի դըրախտ կա,
Էն էլ դու ես իսկականը,
Արար աշխարհի մեջ
Դու ես միշտ գովականը,
Ծովյանն եմ Սևքարեցի,
Նըստեցի գովքըդ արեցի.
Հարազատ մոր սիրո նըման,
Սիրո ծով ես, Հայրենիք։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Ծովյան'''</FONT>
 
===ՈՒՐ ԵՍ ԽՌՈՎԻ ՆՄԱՆ===
<poem>
 
Աչերդ գովեմ սիրուն, կապույտ են ծովի նման,
Շվաքդ սառն է թվում, աշունքվա հովի նման,
Կրծքիդ մեջտեղն ես արել մարմարե նովի նման,
Ծարավ եմ, ջուր եմ ուզում, ուր ես խռովի նման,
Քո ձեռքով ջուր եմ ուզում, իզուր ես խռովի նման։
 
Գցել ես ինձ վշտահար, անճարիս ճարը դու ես,
Ինձ արել ես շանթահար, ցավիս հնարը դու ես,
Այ իմ անգին սիրահար, սրտիս նուրբ յարը դու ես,
Հաստատ մի լուր եմ ուզում, ուր ես խռովի նման,
Կյանքիս աղբյուր եմ ուզում, իզուր ես խռովի նման։
 
Միթե քո նպատակդ էն է, որ դաղ ես տալիս,
Քո սիրո չաղ կրակը, սաղ ջանիս շաղ ես տալիս,
Մեկին սուգ ու արտասուք, մյուսին ծիծաղ ես տալիս,
Միթե քեզ հետ չեմ սազում, ուր ես խռովի նման,
Ինձ թողել ուր ես գնում, իզուր ես խռովի նման։
 
Ծովյան գանգատ մի անիր, շատ սիրունը նազ կունենա,
Սիրահարին տանջելու նազ ու փարվազ կունենա,
Յարին տանջամահ անող ոսկեթել մազ կունենա,
Էլի յար քեզ եմ ուզում, ուր ես խռովի նման,
Նոր սիրահար չեմ ուզում, իզուր ես խռովի նման։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Ծովյան'''</FONT>
 
===ԱՐԻ, ՄԵԿ ՏԵՍՆԵՄ===
<poem>
 
Իմ մայր Հայաստանի մայր հողից ծնված,
Աննման գեղեցիկ, արի, մեկ տեսնեմ,
Հայրենիքիս զով հովերով փայփայված,
Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ,
::Արի, մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
::Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ։
 
Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,
Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,
Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,
Աշխարհիս անուշիկ, արի, մեկ տեսնեմ,
::Արի, մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
::Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ։
 
Աշխուժ, հոգուս առջև սիրուններ պես-պես։
Հանդես, եկան վառ դեմքերով հրակեզ,
Հոգուս ասաղը կրկին դարձավ դեպի քեզ,
Լուսաշող հայ աղջիկ, արի, մեկ տեսնեմ.
::Արի, մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
::Համբույրս,անուշ յար, համբույրիդ խաոնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">'''Աշխուժ'''</FONT>
 
===ԿՈԼԽՈԶԱԿԱՆ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
Կոլխոզի հողերը տրակտորը վարում է, (2)
Շարքացանով, տես, ի՛նչ տեսակ մաքուր ցանում է. (2)
Ընկերնե՛ր, կոլխոզն ինչի՞ նման է,—
Մաքուր ապրող, լավ աշխատող, վարդի նըման է։ (2)
 
Կոլխոզի արտերը արդեն հնձում են,
Լոդըր մարդիկ պատերի տակ նստած նընջում են.
Ընկերնե՛ր, կոլխոզն ինչի՞ նման է,—
Մաքուր ապրող, լավ աշխատող, վարդի նըման է։
 
Առատ է եղել բերքը այս տարի,
Պահեստները լցրել ենք ցորեն ու գարի.
Ընկերնե՛ր, կոլխոզն ինչի՞ նման է,—
Մաքուր ապրող, լավ աշխատող, վարդի նըման է։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Գրիգոր'''</FONT>
 
===ՂԱՐԱԲԱՂ===
<poem>
 
Լեռների մեջ գըլուխդ բարձր պահած,
Կանգուն ես դու, եմ հայրենի Ղարաբաղ,
Գետերդ պարզ, ջրերդ ջինջ, զրնգուն,
Ծաղկահանդես հովիտների Ղարաբաղ։
 
Գյուղերդ շեն, լուսավոր ու մարդաշատ,
Այգիներդ բարձրաստվեր, մրգառատ,
Խտղողի վազ, ծիրան, ընկույզ ու փշատ,
Առատ ունես դու, այգիներ, Ղարաբաղ։
 
Ծաղիկներդ քո կրծքին միշտ անթառամ,
Աղբյուրներդ աշուղներ էն քաղցրաձայն,
Անտառներդ՝ հարստությամբ անսահման,
Նոր հանքերդ շատ գովելի, Ղարաբաղ։
 
Երիտասարդ հերոսներդ բազմաթիվ,
Գեներալներ, օդաչուներ, սեգ արծիվ,
Հերոսների հայրենիքն ես դու լրիվ,
Սովետական հզոր դարի Ղարաբաղ։
 
Բագրատն եմ, եկա քեզի տեսնելու,
Հպարտ տեսքդ ու համբավըդ գովելու,
Քո սրտի մեջ աշխատելու, ապրելու,
Հայրենիք ես աշուղների, Ղարաբաղ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Բագրատ'''</FONT>
 
===ՀԱՅԱՍՏԱՆԸ===
<poem>
 
Սովետական արևի տակ
Կանաչեցավ Հայաստանը,
Վառ ու կարմիր լույսերի տակ
Զարդարվեցավ Հայաստանը։
 
::Բռնակալ լըծից ազատվեց,
::Կաշկանդված էր, լեզուն բացվեց,
::Դարավոր քընիցը զարթնեց,
::Սթափվեցավ Հայաստանը։
 
Բուրժուի, կուլակի ձեռքով
Հոշոտված էր տարիներով,
Քաջ բանվորների շնորհքով
Ազատվեցավ Հայաստանը։
 
::Երջանկություն է իսկապես,
::Ո՞վ էր տեսել կյանքըն էսպես,
::Տեխնիկապես, կուլտուրապես
::Պայծառացավ Հայաստանը։
 
Հիդրոկայաններով պատած,
Շողշողուն լույսով զարդարված,
Ողջ գեղերը համատարած,
Կոլխոզ դարձավ Հայաստանը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Եսայան'''</FONT>
 
===ԿՈԼԽՈԶԻ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Մեկ աղջիկ եմ շատ սիրուն
Անձրև կուզեմ արտերուն,
Յարըս կոլխոզ-տըղեն է,
Մեռնիմ նրա աչքերուն։
 
Պիտի ապրիմ էնոր հետ,
Որ չը ընկնիմ գործից ետ,
Ես իմ յարեն չեմ անցնիր
Թեկուզ զարկեն սըրտիս նետ։
 
Կոլխոզ-տըղի աչքերը,
Էս իմ կամար ունքերը
Իրար էնպես են սազում,
Ինչ-խոր հասած արտերը։
 
Տեսնինք, Շերամ, ի՞նչ կըսե,
Չեղնի՝ էն էլ բամբասե,
«Ով ում կուզե, թող ուզե,
Աշխարհի բանն էսպես է»։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Շերամ'''</FONT>
 
===ԻՆԺԵՆԵՐ ԲԱԼԱ===
<poem>
 
Պարտիայի կոչով դու գյուղ գնացիր,
Քեզ բարի ճամփա, իմ ազիզ բալա.
::::::::::(կրկնել)
Ընկերներիդ հետ դիմում տվեցիր,
Դիմումիդ մեռնեմ, ինժեներ բալա։
 
::Նամակդ ստացա, բարևիդ մեռնեմ,
::Քո մորդ պարծանք, արևիդ մեռնեմ,
::::::::::(կրկնել)
::Ինժեներ բալա, ստացար ուսում
::Միշտ լավ կաշխատես մեր նոր էմտեսում։
::::::::::(կրկնել)
 
Իմացա, այնտեղ դու յար ես ճարել,
Նա ագրոնոմ է, իսկ դու ինժեներ,
Ուրախ է մայրդ, այդ լավ ես ընտրել,
Մեռնեմ երկուսիդ կամքին անվեհեր։
::::::::::(կրկնել)
::Նամակդ ստացա և այլն։
 
Երկուսիդ ուղին մեկ է, ընդհանուր,
Ձեր գործին կտամ իմ կյանքը նվեր,
Գուսան Ռազմիկն էլ կերգի ամենուր,
Միայն թե, որդիք, լինեք անձնվեր։
::Նամակդ ստացա և այլն...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և երգ՝ գուսան '''Ռազմիկի'''</FONT>
 
===ՔԱՅԼՎԱԾՔԴ, ՆԱՅՎԱԾՔԴ===
<poem>
 
Ես քո խալի հեյրանն եմ, հեյրանը,
Դուն ես մեր էս սարի մարալ ջեյրանը,
Թույլ տուր, լինեմ ես քո սիրած հեյրանը,
Նազիդ մեռնեմ, ինձ գցել ես դադարգյուն,
Սերըդ երբեք ինձ չէ տալիս դադար քուն։
 
::::Քայլվածքըդ, նայվածքըդ,
::::Սիրտ է բացում հայացքըդ։
 
Սիրուդ համար շատ երգեր եմ հնարել,
Իմ քյամանչան սիրո ճամփիդ եմ լարել,
Դարդիս դարման, ես քեզ յար եմ համարել,
Հույսով էի, սիրո վերքիս ճար կըտաս.
Բաղ ու բաղչից հիվանդիդ մեկ ճար կըտաս։
 
::::Քայլվածքըդ, նայվածքըդ,
::::Սիրտ է բացում հայացքըդ։
 
Աշուղ Աշոտ, սերը հեշտ էիր կարծում,
Հիմա սրտիդ մեծ-մեծ դարդեր ես բարձում,
Խեղճացել ես վառող սերի մեծ հարցում.
Սերը երբեք մարդ չի սպանի, լավ իմաց,
Բայց կըդարձնի կրակի չոր խորոված։
 
::::Քայլվածքըդ, նայվածքըդ,
::::Սիրտ է բացում հայացքըդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՀԱՅԱՍՏԱՆ===
<poem>
 
Գեղատեսիլ լեռների մեջ երջանիկ,
Բոյ ես քաշում ազատ, անուշ Հայաստան,
Վերածնված, ծաղկած այգի, անուշիկ,
Դեմքիդ ժըպիտ զըվաըթ, անուշ Հայաստան։
 
Որդիներդ անվախ, կըռվում անվեհեր,
Հայրենական պատերազմում անձնվեր,
Քանի տասնյակ գեներալներ, հերոսներ
Բարձրացրին փառքըդ, անուշ Հայաստան։
 
Օրըստօրե ստեղծում ես կյանք ու սեր,
Ակադեմիադ արևի պես լույսն է մեր,
Երաժիշտներ, բանաստեղծներ, բանվորներ,
Գիտնական շատ ունես, անուշ Հայաստան։
 
Պանդուխտ զավակներիդ դեպի քեզ կանչի,
Լավըդ տեսնի քո թըշնամին, ամաչե,
Պատմությունըդ ողջ աշխարհ կըճանաչե,
Երևանն է սիրտդ, անուշ Հայաստան։
 
Ցավ ունեիր դու, մահացու, անփարատ,
Վերքըդ բուժեց Մեծ Լենինը գըթառատ,
Հայոց անմահ հոգով շնչեցիր ազատ
Ու կապրես հավիտյան, անուշ Հայաստան։
 
Դեմքըդ կարմիր, օրըդ կարմիր, դու կարմիր,
Ունես նոր վերելքի փայլուն ծրագիր,
Ինձ համար աշխարհում միակ հատընտիր,
Մի հատիկ, աննման ես, անուշ Հայաստան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԱՆՈԻՇ ԼԵԶՈՒԴ===
<poem>
 
Ով սիրուհի, ելած սրտի
Մխիթար է անուշ լեզուդ,
Դու նման ես կարմիր վարդի,
Վարդազար է անուշ ՜լեզուդ։
 
Ով որ լեզուդ լսեց, գընաց,
Լավ իմացիր, անքուն մնաց,
Կաթի սերն է մեղրով շինած
Կամ շաքար է անուշ լեզուդ։
 
Ով չգիտե խմել գինի,
Լեզուդ արբեցող կշինի,
Քեզ հետ գրազ գալ չլինի,
Շուտ կըգերե անուշ լեզուդ։
 
Հավասուն տար, մոտըդ պահե,
Քանիմ խոսքով սիրտը շահե,
Հիվանդին կյանք տուր, խնայե,
Դեղ ու ճար է անուշ լեզուդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
 
===ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ===
<poem>
 
Այս երեկո մեր խնջույքը
Բացվել է նոր գարնան նըման,
Մանուշակի անուշ հոտով
Լըցվել է նոր գարնան նըման,
Ջահել ու ծեր աշխուժացել,
Զուգվել են նոր գարնան նըման,
Ծաղիկները վարդաջըրով
Բացվել են նոր գարնան նըման։
 
::Դե, երգիր, աշուղ,
::Գովերգիր, աշուղ։
 
Եկեք, խըմենք այս երեկո,
Առատության դուռը բաց է,
Լույս է իջել մեր սեղանին,
Մեծ լիության դուռը բաց է,
Արտաշատի գինին խըմենք,
Ուրախության դուռը բաց է,
Լի ու առատ մեր սեղանը
Զարդարվել է գարնան նըման։
 
::Դե, երգիր, աշուղ,
::Գովերգիր, աշուղ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ԵՍ ՔԵԶ ՍԻՐԱՀԱՐ===
<poem>
 
Անուշ բուրմունքով կոկոն բերանդ,
Աղջի ջան, աղջի, ես քո հեյրանըդ,
Դու կարմիր վարդ ես, ես մի բլբուլ եմ,
Էդ սանամ դեմքիդ նոքար ու ղուլ եմ,
 
::Մայրդ բուրմունքով խաս վարդի ծառ,
::Իսկ դուն կոկոն վարդ, ես քեզ սիրահար։
 
Դու վառած ճրագ, ես՝ փարվանա,
Գըլխովդ ման գամ, էշխի դիվանա,
Դու սարի մարալ, իսկ ես մի որսորդ,
Դուն ես ինձ խփեի ես ի՞նչ եմ քեզ մոտ։
 
::Մայրդ բուրմունքով խաս վարդի ծառ,
::Իսկ դուն կոկոն վարդ, ես քեզ սիրահար։
 
Այս սիրո ծովում դու մի ոսկե ձուկ,
Ուռկան եմ գցում, չի ընկնում դիպուկ,
Հեյ, դու իմ հրեշտակ, ես ո՞ւմ հետ եմ, ո՞ւմ,
Հետդ խոսում եմ, բայց քեզ չեմ տեսնում։
 
::Մայրդ բուրմունքով խաս վարդի ծառ,
::Իսկ դուն կոկոն վարդ, ես քեզ սիրահար։
 
Աշուղ Աշոտիս դու մի ոսկե վազ,
Միշտ էրում ենք քեզ ես և քյամանչաս,
Երգերս սիրով քեզ եմ նվիրել,
Ուզում եմ երգել, քեզ ու քեզ սիրել։
 
::Մայրդ բուրմունքով խաս վարդի ծառ,
::Իսկ դուն կոկոն վարդ, ես քեզ սիրահար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Աշոտ'''</FONT>
 
===ՉՈԼԻ ՋԵՅՐԱՆ===
<poem>
 
Իմ կյանք ու սեր, սիրուն աղջիկ,
Սիրուն աղջիկ, ալվան ծաղիկ,
Ալվան ծաղիկ, սարի եղնիկ։
::Արի, սեյրան, չոլի ջեյրան,
::Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։
 
Ձայնդ քաղցր, լեզուդ անուշ,
Լեզուդ անուշ, բադամ ու նուշ,
Բադամ ու նուշ, դու մեղրանուշ,
::Արի, սեյրան, չոլի ջեչրան,
::Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։
 
Հավասն եմ, քեզ խնդիր կանեմ,
Խնդիր կանեմ, կյանք տուր, ապրեմ,
Կյանք տուր, ապրեմ, որ չմեռնեմ,
::Արի, սեյրան, չոլի ջեյրան,
::Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Գուսան '''Հավասի'''</FONT>
Վստահելի
1396
edits