Changes
/* Գանձը */
==Գանձը==
մրցոյթի նախորդ գիշերը, միեկոն երազ էր տեսնում, որ ընտանիքը կրկին միասին լինի։ նրանք զբոսնում էին բալի ծառերի տակ, որոնք ծաղկած էին, ինչպէս վարդագոյն ամպեր։ միեկոն պոեմ էր գրել այդ ծաղիկների մասին իր վրձնով։ եւ բառապատկերները կեանքով լի էին։
Իսկ յետոյ քամի եղաւ, եւ ճիւղերը շարժուեցին՝ քսուելով իրար։ Առաւօտեան սօսափիւնի ձայնը փոխուեց աւելի ձայնով։ Տատն աւլում էր հիւրասենեակը։
Միեկօն փորձում էր վերադարձնել երազը։ Բայց այն արդէն գնացել էր։ Ցրտից դողդղալով նա արագ հագաւ շորերը։ Նա արդէն կերել էր նախաճաշը, երբ Եօշին եկաւ։ Նրա դէմքը ցրտից եւ յուզմունքից կարմրել էր։ Նա ինչ֊որ բան էր թաքցնում մէջքի հետեւում։
֊Գուշակիր թէ ինչ է,֊ասաց նա՝ մի ոտքից միւսը ցատկելով՝ փորձելով գաղտնիքը բերնից չթռցնել։
Միեկօն չկարողացաւ ծիծաղը զսպել։
֊Ես չեմ կարող գուշակել։
֊Ուրեմն փակի՛ր աչքերդ,֊հրամայեց Եօշին,֊մինչեւ ես բացեմ այն։
Միեկօն փակեց աչքերը։ Թղթի ճռճռոց էր լսուում։ Չէր կարողանում այլեւս համբերել։ Եօշին բացեց ձեռքով պատրաստուած բրնձէ թուղթը։
֊Ո՜հ,֊շունչը պահեց Միեկօն։ Նա վստահ էր, որ սա ամենալաւ թուղթն է նկարելու համար ողջ Ճապոնիայում։ Այն ամբողջովին ճերմակ էր։ Քիչ էր մնում, որ նախանձէր։
֊Որտեղի՞ց դա, Եօշի։
֊Մօրաքոյր Հիսակօն է տուել։ Նա այն պատուիրել է Տոկիոյից։
֊Ես ուրախ եմ քեզ համար,֊շունչը տեղն էր բերում Միեկօն։
Եօշիի աչքերը փայլեցին, երբ նա ասաց, որ դա իր համար չէ։ Նա ծիծաղեց, երբ Միեկօյի զարմացած բացեց բերանը։
֊Այն քեզ համար է։
Միեկօն կանգնեց քարացած՝ ամաչելով իր նախանձի համար։
Եօշին ժպտաց․
֊Դու իսկական տաղանդ ես, Միեկօ։ Իսկ իմ բառապատկերները գունատ են եւ թերի։
֊Բայց,֊հակաճառում էր Միեկօն,֊դու չես կարող․․․
֊Ոչ մի բայց,֊կտրեց նրա խօսքը Եօշին։ Ես ցանկանում եմ, որ այս թուղթը քոնը լինի։ Մօրաքոյր Հիսակոն նոյնպէս համաձայն է։ Երդուում եմ։
Երբ Միեկօն չհաւատաց, նա ձեռքերն իրար խփեց․
֊Երդուում եմ։
Վերջապէս, Երբ Միեկոն տեղի տուեց՝ նրանք խաչեցին մատները, երդումը հաստատելու համար։
Դպրոցում, սեղաններն օրիորդ Սուզուկիի դասարանում գեղեցիկ դրուած էին, այնպէս որ աշակերտները հանգիստ նստեն ցածր սեղանների մօտ։ Տասներկու մասնակիցները լուռ նստած էին։
Նրանք աչքերը հառել էին գրատախտակին, որտեղ օրիորդ Սուզուկին պէտք է գրէր բառը։
Միեկոյի ձեռքերը դողում էին, երբ նա թանաքը, թանաքամանը, ջրի ամանը եւ վրձինը դնում էր սեղանին։ Նա թաթախում էր վրձինը թանաքի մէջ, յետոյ նա դադարեց դա անել եւ սեղանին դրեց սպիտակ նուրբ թուղթը։
Օրիորդ Սուզուկին գրեց բառը՝
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Միեկոն փորձում էր կենտրոնանալ եւ նա դադարեց շուրջը մարդկանց տեսնել։ Իր ներսի հեքիաթային ախարհում՝ որտեղ գծերը եւ պատկերները կեանք էին առնում, նա տեսնում էր միայն թուղթն ու վրձինը։ Իր մտքի աչքերով նա նկարում էր իւրաքանչիւր գիծը։ Ընկերութիւնը Եօշին էր։
Իր ողջ սէրը նա դնում էր բառապատկերի մէջ։ Եւ իւրաքանչիւր գիծ լի էր կեանքով եւ էներգիայով։
Միեկօն շատ արագ էր նկարում, նրան իր ձեռքն էր կառավարում։ Եւ նրա վրձինն իրօք պարում էր թղթի վրայ՝ նրան պէտք էր ուղղակի բռնել վրձինը։
Երազների մէջ ճախրելով, Միեկօն թուղթը դրեց օրիորդ Սուզուկիի սեղանին, հագաւ իր տաք վերադրկուն եւ դուրս եկաւ սենեակից։
Նա կանգնել էր բակում, իսկ ցուրտ օդը հարուած էր իր այտերին։ Երջանիկ էր։ Հինգերորդ գանձը կրկին իրն էր։ Կասկած չկար։
Եօշին դուրս վազեց եւ բռնեց իր ձեռքը։
֊Ի՞նչ է պատահել, տարօրինակ տեսք ունես։
Փայլող աչքերով Միեկօն ասաց․
֊Վրձինը պարում էր։ Այն իրօք պարում էր։
֊Դու կը յաղթես,֊բացականչեց Եօշին։
֊Եթէ ես յաղթեմ,֊հանգիստ ասաց Միեկօն,֊դա քո շնորհիւ կը լինի։ Երբ ես մտածում էի ընկերութեան մասին՝ դու եկար մտքից։ Դա այն էր, ինչ ես նկարեցի։
Եօշին ձեռքը դրեց մեծ քարի վրայ։
֊Եթէ դու յաղթես, եւ քո բառապատկերը փակցուի այս քարին,֊ասաց նա տխուր,֊բոլորը քեզ կը յիշեն։ Յատկապէս ես,֊նա բռնեց Միեկոյի ձեռքը։֊Ես քեզ շատ կը կարօտեմ։
Միեկօն արտասուեց, երբ մտածեց ընկերոջը լքելու մասին։
֊Երբ ես այստեղ եկայ, ես միայն ցանկանում էի տուն վերադառնալ։ Իսկ այժմ դժուար է քեզ լքել։
֊Բայց դու կարող ես նամակ գրել,֊ասաց Եօշին պայծառացած,֊Եւ մի գուցէ, դու այստեղ գաս ամառային արձակուրդներին։
֊Այո,֊լացեց Միեկօն,֊եւ մենք կրկին կը գնան լիճ, եւ մեր թաքուն տեղը․․․
֊Եւ կրկին կը սպասենք Թենգուին։
Նրանք կրկին պայթեցին ծիծաղից։ Եւ ձեռք ձեռքի տուած քայլեցին դէպի տուն՝ նուրբ ձեան վրայ թողնելով իրենց ոտնահետքերը։