Changes
/* ՍՐՏԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ */
Որքան նրանք լողում էին առաջ, այնքան լուսավոր ու տաք էր դառնում։ Շուտով գետը շրջադարձ կատարեց՝ շրջանցելով ձախից զառիթափ բարձրացող ելուստը, որի ստորոտում եռում ու փրփրում էր ջուրը, ափերը դարձան ողորկ, ծառերն աչքից կորան, և Բիլբոյի առջև այսպիսի պատկեր բացվեց․ գետը այստեղ բաժանվում էր հարյուրավոր ոլոր֊մոոր ոլոր֊մոլոր առուների․ ջուրը կանգնած էր կղզյակներով ծածկված ճահիճներում ու գետախորշերում։ Բայց դաշշտավայրի մեջտեղով սովորականի պես համառորեն հոսում էր ուժեղ, արագընթաց գետը։ Իսկ հեռվում, սև գագաթը պատառոտված ամեպերի մեջ, վեր էր խոյանում Սարը։ Այստեղից չէին երևում նրա հարևաններըն հարևաններն ու բլրաշատ մատույցները։ Սարը կանգանծ էր մեկուսի և ճահիճների վրայով նայում էր անտառին։ Ահա նա՝ Մենավոր Լեռը։ Երկար ճանապարհ անցավ Բիլբոն, բազմաթիվ վտանգավոր արկածների հանդիպեց Սարը տեսնելու համար։ Իսկ այժմ Սարն այնպե՜ս դուր չեկավ Բիլբոյին։ Լաստավարների խոսակցություններից Բիլբոն իմացավ, որ արևելքից Սև Անտառ տանող ցամաքային ճանապարհները փակվել են, որ այն ժամանակից ի վեր, ինչ թզուկներն ապրում են լեռներում, երկրաշարժերը փոփոխել են ամբողջ երկիրը, ճահիճներն ու ճմուտները տարածվել, շատացել են։ Արահետներն անհետանում էին, ձիավորներն ու հետիոտները՝ նույնպես, եթե փորձում էին ճանապարհ փնտրել ճահճուտների մեջ։ Սև Անտառի միջոց անցնող արահետը, որով Բեորնի խորհրդով գնում էին թզուկները, արևելյան ծայրում դարձել էր վայրի։ Առայժմ միայն գետն էր միակ հուսալի ճանապարհը Սև Անտառի հյուսիսային եզրից մինչև Սարի հովանու տակ ընկած դաշտավայրը։
Այնպես որ, ինչպես ինքներդ էլ տեսնում եք, Բիլբոն շատ հաջող ընկավ միակ կարգին ճանապարհը։ Եթե նա իմանար, որ իրենց փախուստի մասին լուրը հասել էր Հենդալֆի ականջը, որն այդ միջոցին շատ հեռու էր գտնվում, և նա, իրենց ճակատագրի համար անհանգստացած, վերջացնում է մյուս գործերը և պատրաստվում է որոնելու Տորին Տորինին և Ընկ․, բավականաչափ կմխիթարվեր։ Սակայն Բիլբոն, տակառի վրա դողալով, անտեղյակ էր այդ բոլորին։ Նա գիտեր միայն, որ գետը ոչ մի կերպ չի վերջանում, որ ինքը սովից մեռնում է, սարսափելի հարբուխ է ընկել, և որ իրեն դուր չի գալիս Սարի չարագուշակտեսքըչարագուշակ տեսքը, որը որքան մոտենում, այնքան բացահայտորեն ավելի անբարյացկամ ու սպառնալից էր նայում իրեն։ Շուտով, սակայն, գետը թեքվեց Հարավ, Սարը մնաց մի կողմ, օրվա վերջում ափերը ժայռոտ դարձան, և գետը, իր բոլոր դեսուդեն փախչող վտակներն ի մի հավաքելով, վերածվեց հզոր, սրընթաց և խոր հոսանքի։ Արևն արդեն մայր էր մտել, երբ, ևս մի կտրուկ շրջադարձ անելով, գետը թափվեց Երկար Լիճը։ Երկար Լիճ․․․ Բիլբոն կարծում էր, որ միայն ծովում է այդքան ջուր լինում։ Լիճը այնքան լայն էր, որ հանդիպակաց ափերը հեռո՛ւ֊հեռավոր էին թվում, և այնքան երկար, որ նրա հյուսիսային ծայրը առհաստարակ չէր երևում։ Միայն քարտեզից Բիլբոն հիշում էր, որ հեռվում, որտեղ առկայծում են Մեծ Արջի աստղերը, Դեյլից դեպի լիճ է իջնում Արագահոս գետը և Անտառայինի հետ միասին լցնում երբեմնի լեռնային հովիտը։ Լճի հարավային ծայրին ջուրը ջրվեժի նման գահավիժում էր ցած, և երկու գետն էլ շտապում էին առաջ, արդեն միասին, դեպի անհայտ երկրներ։ Իրիկնային լռության մեջ ջրվեժի շառաչը որոտի հեռավոր ճայթյունի պես էր հնչում։
Անտառային գետաբերանի մոտ այն տարօրինակ քաղաքն էր կանգնած, որի մասին հիշատակել էին էլֆերը էլֆերի թագավորական մառանում։ անտառում։ Այդ քաղաքը կառուցել էին ոչ թե ցամաքում (թեպետ ափին ինչ֊որ շինություններ երևում էին), այլ ուղղակի լճի վրա։ Այստեղ թափվող գետի ուժգին հոսանքից քաղաքը պաշտպանվում էր ժայռոտ հրվանդանով։ Փայտե լայն կամուրջն ափից տանում էր դեպի բարձր ամուր հենասյուները, որոնց վրա փռվել էր փայտե քաղաքը։ Աշխույժ, գործարար այդ քաղաքը դեռևս հաջողակ էր առևտրի ասպարեզում, ապրանքները Հարավից այստեղ էին բերում գետով, մինչև ջրվեժները, իսկ այնտեղից քաղաք էին ուղարկվում ցամաքով։ Բայց վաղեմի փառավոր ժամանակներում, երբ Հյուսիսում ծաղկում էր Դեյլը, Լճաշեն քաղաքն ավելի հարուստ էր, ավելի հզոր, քան հիմա, նավակների մի ամբողջ նավատորմիղ ուներ՝ ոսկի և զինված ռազմիկներ բարձելու համար։ Այն ժամանակներում պատերազմներ էին լինում և գործեր էին արարվում, որոնց մասին հուշը միայն առասպելներում է մնացել։ Նախկին մեծ քաղաքի ավերակները երևում էին ջրի մեջ, ափի մոտ, երբ լիճը երաշտներից ծանծաղում էր։
Շատ բան էր արդեն մոռացվել, չնայած մարդիկ հին երգեր էին երգում Սարի տերերի՝ թզուկների մասին, Դյուրին ցեղի թագավորներ Տրորի և Տրեյնի մասին, վիշապի հայտնվելու և Դեյլի տիրակալների կործանման մասին։ Երգում էին նաև այն մասին, որ մի գեղեցիկ օր Տրորն ու Տրեյնը կվերադառնան, և այն ժամանակ ոսկին Սարի դարպասներից գետի պես կհոսի, ամբողջ երկիրը կթնդա նոր երգերով և ուրախ ծիծաղով։ Բայց առասպելը՝ առասպել, իսկ գործը՝ գործ, և առօրյա կյանքն ընթանում էր իր սովորական հունով։
Լճի վրա լաստանավը տեսնելուն պես հենասյուներից մակույնկներ անջատվեցին, լաստավարներին ձայն տվեցին, սրանք ճոպանները նետեցին, նավակների թիերն աշխուժորեն գործի անցան, լաստանավը դուրս քաշեցին սրընթաց հոսանքից և տարան բարձր հրվանդանի ետևը՝ գետախորշը։ Այնտեղ կապեցին կամրջին։ Շուտով պետք է Հարավից մարդիկ ժամանեին և տակառների մի մասը տանեին իրենց հետ, իսկ մյուս մասը՝ լցնեին մթերքով, որպեսզի դրանք նորից գետով ուղարկեին վերև՝ անտառային էլֆերի պալատը։ Առայժմ տակառները մնացին ջրի վրա ճոճվելու, իսկ լաստավարներն ու մակույկավարները գնացին Լճաշեն քաղաքում քեֆ անելու։
Այ թե կզարմանային նրանք, տեսնելով, թե ինչ էր կատարվում ափին իրենց գնալուց հետո, երբ մութն ընկավ։ Ամենից առաջ Բիլբոն կտրեց պարանները, մի տակառ գլորեց ցամաք և բաց արեց։ Տնքոցներ լսվեցին, և այնտեղից ամենախղճալի տեսքով մի թզուկ դուրս եկավ։ Գզուզ մորուքի մեջ թաց ծղոտ էր մնացել, ամբողջ մարմինն այտուցվել ու ցավում էր, և նա այնքան ծեծկված ծեծված էր ու ջարդված, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Նա մի քանի քայլ արեց եպի դեպի ափ և իսկույն էլ տնքոցով փլվեց ավազների վրա։ Նա սոված շան տեսք ուներ, որին կապել են բնում ու մի շաբաթ մոռացել։ Դա Տորինն էր, և նրան ճանաչել կարող էիք միայն ոսկե շղթայից ու մի ժամանակ երկնագույն, իսկ հիմա կեղտոտ ու պատառոտված, խունացած, արծաթե ծոպով կնգուղից։ Բավական ուշ նա սկսեց քիչումիչ քաղաքավարի խոսել հոբիտի հետ։
― Դե ինչ, դուք ո՞ղջ եք, թե ոչ,― հարցրեց վերջապես Բիլբոն բավականին ջղայնացած։ Նա, երկևում է, մոռացել էր, որ ախր ինքը հասցրել է մեկ անգամ կուշտ ուտել, ամբողջ ժամանակ ազատ շարժել է ձեռքերն ու ոտքերը ու քեֆն ուզածի պես շնչել։― Ազատության մեջ չե՞ք, ինչ է։ Եթե ուզում եք ուտել և մտադիր եք շարունակել ձեր հիմար ձեռնարկությունը (այո՛, այո՛, ձեր, և ոչ թե իմ), ապա ձեռքերով ինքներդ ձեզ թփթփացրեք, ոտքներդ լավ շփեց շփեք և աշխատեք օգնել ինձ՝ մնացածներին հանելու, քանի դեռ ժամանակ ունենք․․․
Տորինն, իհարկե, ենթարկվելով բանականությանը, տնքոցով վեր կացավ և, աստված օգնել համարի, իբրև թե օգնեց Բիլբոյին։ Նրանց համար հեշտ չէր մթության մեջ, սառը ջրում տնտնալով գտնել, թե որ տակառներում են նստած թզուկները։ Տկտկացնելուն և կանչերին արձագանքեցին միայն վեցը։ Նրանց տակառների բերանները բացեցին և օգնեցին ափ դուրս գալ, ու նրանք տեղնուտեղը տնքտնքալով ու ախուվախով փռվեցին ավազներին։ Այն աստիճան էին նրանք թրջված, կծկված ու ջարդված, որ չէին կարող ինչպես հարկն է զգալ իրենց փրկվածությունը և երախտագիտության զգացում ապրել փրկարարի նկատմամբ։
Դվալինն ու Բալինը բոլորից շատ էին տուժել, և նրանցից օգնություն սպասելն անօգուտ էր։ Բիֆուրն ու Բոֆուրը ավելի չոր էին ու ավելի քիչ վնասված, բայց չնայած դրան պառկեցին ավազին և չէին ուզում վեր կենալ․ Ֆիլին ու Կիլին, նրանցից երիտասարդ և փոքրիկ տակառներում մեծ քանակությամբ ծղոտի մեջ խնամքով փաթեթավորված լինելով, բավական բարետես դուրս եկան․ նրանք ընդամենը մի քանի կապտուկներով էին սահմանափակվել, իսկ ոտքերի ու ձեռքերի ուռածությունը շուտով իջավ։
― Եթե դուք խաղաղությամբ եք եկել, զենքերը ցած դրեց,― պահանջեց կապիտանը։
― Մեզ մետ մոտ զենք չկա,― պատասխանեց Տորինը, և դա համարյա թե ճիշտ էր։ Թզուկների դանակները վերցրել էին անտառային էլֆերը, Օրկրիստը՝ նույնպես։ Ճիշտ է, Բիլբոյի մոտ մնում էր դաշույնը, բայց, ինչպես միշտ, թաքցրած էր հագուստի տակ, և Բիլբոն լռեց։― Ինչներիս է պետք զենքը, երբ վերադարձել ենք մեր թագավորությունը, ինչպես կանխագուշակված է հնում։ Ասենք, մենք չէինք էլ կարող կռվել այս բազում ամբոխի դեմ։ ՈՒղեկցեք Ուղեկցեք մեզ ձեր քաղաքագլխի մոտ։
― Նա խնջույքի է,― առարկեց կապիտանը։
― Առավել ևս, ուղեկցեք,― պայթեց Ֆիլին, որին այս ձևականությունները ձանձրացրին։― Մենք հոգնած ենք, երկար ճանապարհից հետո ուտել ենք ուզում, հիվանդներ ունենք։ Արագացրեք, թե չէ տեսեք, որ ձեր քաղաքագլուխը ինչպես պետք է չշշպռի ձեզ։
― Լավ, հետևեցեք ինձ,― վերջնականապես համաձայնեց կապիտանը և վեց զինվորի ուղեկցությամբ նրանց անցկացրեց կամուրջը, դարպասը և դուրս բերեց գլխավոր հրախարակ։ հրապարակ։ Ասենք, հրապարակ ասվածը նույնպս ջուր էր, և դրա շուրջը, բարձր ցցագերանների վրա, օղակաձև շարված էին ավելի մեծ տներ։ Հետո նրանք անցան մինչև փայտե առափը, որից դեպի ջուրն էր իջնում բազմաթիվ աստիճաններով սանդուղքը։ Մի ամենամեծ տան մեջ (դա քաղաքապետարանն էր) փայլում էին կրակները և ձայների գվվոց էր լսվում։ Նրանք ներս մտան և լույսից կուրացած կանգ առան՝ նայելով երկար սեղաններին ու դրանց շուրջը նստած մարդկանց։
― Ես Տորինն եմ, Տրեյնի որդին, Տրորի թոռը, Սարատակի թագավորը․․․ Ես վերադարձել եմ,― բացականչեց Տորինը հենց շեմից, որպեսզի կանխի կապիտանին։
Բոլորը տեղներից վեր թռան։ Քաղաքագլուխը նույնպես ելավ բազկաթոռից։ Բայց ոչ ոք այնքան զարմացած չէր, որքան էլֆ֊լաստավարները, որ նստած էին դահլիճի հեռավոր անկյունում։ Նրանք խռնվեցին սեղանի շուրջը և գոռացին․
― Դրանք մեր թագավորի գերիներն են, նրանք փախել են բանտից։ Այդ շրջմոլիկները չցանկացան բացատրել, թե իրենց իրենք ովքեր են և ինչու են չափչփում անտառն ու վախեցնում մեր էլֆերին։
― Դա ճի՞շտ է,― հարցրեց քաղաքագլուխը։ Անկեղծ ասած, նա այնքան էլ չէր հավատում Սարատակի թագավորի վերադարձին (եթե, իհարկե, այդպիսին առհասարակ գոյություն ուներ)։
― Ճիշտն այն է, որ մեզ անօրինաբար բռնեցին ու էլֆերի թագավորի հրամանով զնդանում փակեցին առանց որևէ առիթի։ Մենք ճանապարհորդություն էինք կատարում դեպի մեր երկիրը,― պատասխանեց Տորինը։― Բայց ոչ մի կողպեք և ոչ մի փականք չեն կարող արգելք հանդիսանալ թագավորի վերադարձին, որ հնուց է գուշակված։ Որքան ինձ հայտնի է, ձեր քաղաքը անտառային էլֆերի թագավորության մեջ չի մտնում։ Ես խոսում եմ Լճաշենի քաղաքագլխի հետ և ոչ թե էլֆ թագավորի լաստավարների հետ։
Քաղաքագլուխը տարակուսեց և հարցական նայեց խնջույքավորներին։ Էլֆերի թագավորն այս կողմերում հզոր տիրակալ էր համարվում։ Քաղաքագլուխը չէր ուզում նրա հետ գժտվել, բացի դրանից մեծ նշանակություն չէր տալիս հին երգերին։ Նրան հետաքրքրում էին առևտուրը, մաքսը, բեռները, ոսկին, սրանց օգուտը լավ էր հասկանում, որի շնորհիվ էլ գրավում էր իր այժմյան պաշտոնը։ Բայց մյուսներն այլ կարծիքի էին, և հարցը շատ արագ լուծվեց անկախ քաղաքագլխից։ Նորությունը տարածվեց հրդեհի արագությամբ։ Քաղաքապետարանում և դրսում ողջույնի բացականչություններ էին հնչում, ափից վազող ոտքերի թփթոց էր լսվում։ Ինչ֊որ մեկը մի հին երգ սկսեց, որտեղ պատմվում էր Սարատակի թագավորի վերադարձի մասին (այն, որ վերադարձել էր ոչ թե Տրորն ինքը, այլ թոռը, նրանց չէր հուզում), ինչ֊որ մեկը ձայնարկեց, և երգը թևածեց լճի վրա․
Շրջակա բոլոր սարերի արքան,
Ոչ էլ գժտություն ու վեճ կծագի։
Ահա այսպիսի խոսքեր կային այդ երգում, միայն թե այն ավելի երկար էր ու խառնվում էր ճիչերին, տավիղների ու ջութակների հնչյուններին։ Իսկականից այդպիսի հուզմունքը քաղաքում չէր հիշում նույնիսկ ծերերից ամենածերը։ Անտառային էլֆերը նույնպես զարմացան տեղի ունեցածից և մի քիչ վախեցան։ Ախր նրանք չգիտեին, թե ինչպես է փախել Տորինը, և մտածեցին, որ իրենց թագավորը լուրջ սխալ է թույլ տվել։ Ինչ վերաբերում է քաղաքագլխին, ապա նա բարվոք համարեց ունկնդրել ժողովրդի ձայնին և, թեկուզ ժամանակավոր, ձևացնել, թե հավատում է Տորինին ու նրա բարբաջանքներին։ Նա Տորինին զիջեց իր մեջ մեծ բազկաթոռը և Ֆիլիին ու Կիլիին նստացրեց նրա կողքին, պատվավոր տեղում։ Նույնիսկ Բիլբոյին տեղ հատկացրին սեղանի գլխավերևում, և ընդհանուր խժդժության մեջ ոչ ոք չխնդրեց նրան բացատրել՝ իսկ ինքը որտեղից է հայտնվել (չէ՞ որ նրա մասին երգերում նույնիսկ ամենահեռավոր ակնարկն անգամ չկար)։
Շուտով համընդհանուր ցնծության մեջ քաղաք բերեցին նաև մնացած թզուկներին․ վնասվածքներն ու քերծվածքները վիրակապեցին, կերակրեցին, բնակարաններ տրամարդեցին և սիրաշահեցին ամենահրաշալի ու ամենասպառիչ կերպով։ Տորինին իր խմբով տեղավորեցին մի մեծ տան մեջ, մակույկներ ու թիավարներ տրամադրեցին, ամբողջ օրերով նրանց տան առաջ ժողովուրդ էր հավաքվում և երգեր երգում․ բավական էր թզուկներից որևէ մեկը քիթը դուրս հաներ, նրան ջերմորեն ողջունում էին։ Երգում էին գլխավորապես հին երգեր, բայց հանդիպում էին և բոլորովին նորերը, որտեղ համոզվածությամբ խոսվում էր վիշապի մոտալուտ կործանման և այն մասին, թե ուր որ է գետով դեպի Լճաշեն կլողան թանկարժեք նվերներով բեռնված նավերը։ Այդ նոր երգերի ոգեշնչոն ոգեշնչողն ինքը քաղաքագլուխն էր, բայց դա թզուկներին առանձնապես հաիցմունք հիացմունք չէր պատճառում։ Այդ ընթացքում նրանք ապրում էին լիության մեջ, լավ կերան, գիրացան և ուժ հավաքեցին։ Իսկապես, մեկ շաբաթ անց նրանք լրիվ կազդուրվել էին, հրաշալի կտորներից նոր հագուստներ հագել, յուրաքանչյուրն իր սիրած գույնի, մորուքները սանրված էին ու խնամված, թզուկները շատ գոռոզ էին պահում իրենց, իսկ Տորինն այնպիսի հպարտությամբ էր քայլում, ասես թե արդեն ետ էր նվաճել իր թագավորությունն ու Սմոգին կտոր֊կտոր արել։ Այ այստեղ էր, որ, ինչպես և կռահում էր Բիլբոն, թզուկների երախտագիտությունն ու հարգանքը փոքրիկ հոբիտի նկատմամբ սկսեց օրեցօր աճել։ Այլևս ոչ ոք չէր փնթփնթում, ոչ ոք չէր տրտնջում։ Նրանք խմում էին հոբիտի առողջության կենացը, թփթփացնում մեջքին և առհասարակ ամեն կերպ նրան շրջապատում էին հոգածությամբ։ Դա շատ տեղին էր, որովհետև Բիլբոյի տրամարդությունը շատ վատ էր։ Նա չէր կարողանում մոռանալ Սարի չարագույժ տեսքը, չէր դադարում մտածել վիշապի մասին և, բացի դրանից, խիստ մրսած էր։ Երեք օր շարունակ նա փռշտում ու հազում էր, իսկ երբ սկսեց դուրս գալ, միևնույն է, խնջույքներում նրա ճառերը սահմանափակվում էին «ինձ խիշտ հաշելի է» բառերով։
Այդ ընթացքում անտառի էլֆերը բեռներով լողացին տուն և իրենց լուրերով ցնցեցին ողջ պալատը։ Ես այդպես էլ չգիտեմ, թե ինչ պատահեց պահակապետին ու ծառայապետին։ Թզուկներից ոչ ոք Լճաշենում գտնվելու ընթացքում, բնական է, մի խոսք անգամ բերանից բաց չթողեց բանալիների և տակառների մասին, և Բիլբոն էլ ոչ մի անգամ չդրեց մատանին։ Բայց էլֆերը որոշ բան կռահում էին, թեպետ միստր Բեգինսն առաջվա պես հանելուկ էր նրանց համար։ Ինչ էլ որ լիներ, թագավորն այժմ գիտեր, թե ինչու էին բարեհաճել այստեղ թզուկները, և ինքն իրեն ասաց․ «Այդպե՜ս, այդպե՜ս․․․ Տեսնենք․․․ Միևնույն է, առանց իմ գիտության Սև Անտառով նրանք ոչ մի գանձ չեն կարողանա անցկացնել։ Ավելի շուտ նրանց վերջը վատ կլինի, և տեղն է դրանց»։ Թագավորը բոլորովին չէր հավատում, թե թզուկները կուզենան կռվել և կկարողանան հաղթել այնպիսի փորձված վիշապի, ինչպիսին Սմոգն էր, և խիստ կասկածում էր, որ նրանք գողության փորձ կանեն։ Սա վկայում էր նրա խորաթափանցության մասին, որը պակասում էր Լճաշեն քաղաքի մարդկանց, չնայած, ինչպես վերջում կտեսնենք, թագաորն թագավորն այնքան էլ իրավացի չէր։ Իր լրտեսներին ուղարկելով լիճ և ավելի հեռու, Սարին այնքան մոտիկ, որքան թույլ էր տալիս վիշապի հանդեպ ունեցած վախը, էլֆերի թագավորն սկսեց սպասել։
Երկրորդ շաբաթվա վերջում Տորինը ճանապարհի պատրաստություն տեսավ։ Քանի դեռ բնակիչների ոգևորությունը չէր սառել, հարկավոր էր նրանց օգնությունն ապահովել։ Ձգձգելը վտանգավոր էր։ Նա դիմեց քաղաքագլխին ու նրա խորհրդականներին և հայտարարեց, թե ժամանակն է, որ շարունակեն իրենց ճանապարհը։
― Դե, հասկանալի է, ով Տորին, որդի Տրեյնի, թոռ Տրորի․․․ Դու պարզպաես պարտավոր ես ետ խլել քո գանձերը։ Ծերունիների կանխագուշակած ժամը հասել է։ Ինչով կարող ենք, նրանով էլ կօգնենք, բայց դե դուք էլ մեզ երախտահատույց կլինեք, երբ ետ կնվաճեք թագավորությունը։
Եվ ահա մի աշնանային ցուրտ օր, երբ փչում էր սառը քամին ու ծառերից թափվում էին տերևները, երեք մեծ նավակներ հեռացան Լճաշեն քաղաքից՝ տանելով թիավարներին, թզուկներին, միստր Բեգինսին և մթերքի ահագին պաշարներ։ Քաղաքագլուխն ու նրա խորհրդականները դուրս էին եկել քաղաքապետարանի աստիճանների վրա, որպեսզի նրանց բարի ճանապարհ մաղթեն։ Քաղաքի բնակիչները նրանց ետևից երգեր երգեցին, ջուրն իջան չներկված թիակները, նավակները շարժվեցին դեպի Հյուսի։ Հյուսիս։ Սկսվեց երկար ճանապարհորդության վերջին փուլը։
Եվ միակը, որ տխուր էր ու դժբախտ, դա Բիլբոն էր։
==ՇԵՄՔԻՆ==