Changes
==Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ==
<poem>
— Ծառայե՞լ ես։— Հրամայել եմ։— Անցիր։— Ծառայե՞լ ես:— Ծառայել եմ։— Անցիր։Մոտենում է երրորդը ու հարցնում.— Իսկ դո՞ւ։— Ինչպես տեսնում ես։— Դե, անցիր։«Եթե դուռ լիներ՝ կասեին սպասիր»,—մտածեց երրորդը։Կիսվեց ապա երրորդը.— Անցնե՞լ,— հարցրեց կեսը։— Միասին,— արձագանքեց մյուսը։Անցան։
</poem>
==«Իսկ Բ֊ի իմաստը․․․»==
<poem>
Իսկ Բ֊ի իմաստըչհասկացածմենքԱ֊ով գնացինքհանգիստու մեր մարմիններըլվացինքբոլոր ցնցուղներիառաջիսկ երբ եսքեզ ամենավերջինտառով օծեցիինձ մոռացար։
</poem>
==«Եկավ հաղթանակը․․․»==
<poem>
Եկավ հաղթանակը
ով է ասում թե նա
իր զինվորի շինելով էր
նա կանացի էր լրիվ
ու նստեց նա թեք
ես էլի երեք կամ մի քանի երեք
օր սպասեցի
իսկ դու չեկար
եկավ
ձմեռը
գարուն
աշուն
ամառ
և ամեն մեկը իր գլխարկը չափեց իմ գլխին
ոչ անկարգությամբ։
Եվ սովորական իր ձգողությամբ
ինձ մոտ եկավ
անջատումը
նրանց։
Եվ
հետո
ես քեզ սպասեցի
երեք հարյուր տարի
ագռավի նման
ու սևացա։
Ինչքան մարգարեներ
քեզնից առաջ
ինչքան առաքյալներ
քեզնից հետո
և ամբողջ քո հոտը
մի պղտոր ջրի առաջ
սպասեցին։
</poem>
==«Եկավ հաղթանակը...»==
<poem>
Եկավ հաղթանակը
զինվորի հին շինելով
ծակծկված,
ցեխոտ
իսկ դու դեռ չկայիր
ես էլի երեք — կամ մի քանի երեք
օր
սպասեցի
եկավ
ձմեռը
գարունը
ամառը
աշունը
ամեն մեկը իր գլխարկը
չափեց իմ գլխին
ես էլի երեք կամ չորս
օր
սպասեցի
իսկ դու դեռ չկայիր
ես հետո
հաղթանակին գտա
իր հին շինելից կախված
հետո
ձմռանը դրեցի ցրտի տեղ
ու նոր միայն
տաք հագնվեցի
իսկ ամռանը
իրոք նրա համար
ձմռանը մերժեցի
ու գցի ամեն մի տաք բան
հետո
աշուն
հետո․․․
իսկ քեզ սպասեցի
երեք հարյուր տարի
ագռավի նման
ու սևացա․․․
Ինչքան մարգարեներ քեզնից
առաջ
ինչքան
առաքյալներ
քեզնից հետո
և ամբողջ քո հոտը
մի կեղտոտ ջրի ափին
սպասեցին
</poem>
==«Ամբողջ մի գյուղ կար»==
<poem>
Ամբողջ մի գյուղ կարկարէլիայնպեսու այդ գյուղումեղավ յուղու հալածված մարդիկբանտերից ետ դարձանկանգնեցին հերթայդ գյուղումայնքան էրայդ հերթըճնշվելոր քիչ մնացմեկըդուրս իրենիցճրագը իր յուղովլցներայդպես է եկելմի մարդամբողջ հերթի մեջու նրաճրագըփչել ենթոզովիսկ երբքայլքը կար այլ բոցիկամաց֊կամացճրագի վրաայնժամ կար երեկոյանայն նինջը բարիոր [. . . .] է մեկ [. . . .]ու գնում իր տեղիցու բոցըկարժենաէլ [. . . .] [ճամփա]համրել ճամփաներըու գնացելամեն տեղ հաշվելովճամփաները [այն]տեղյակորտեղմի փոքրնիրհականհանգչեցդե այսպեսէլ ինչ կաասելուհիմա կարող ենքամեն ինչչպատմելգնա և կարդամրոտ ու մեռնողպոչերը քաշվածայն շներինորոնքելնում ենառավոտյանճպռոտ աչքերովու ասումլույսդ բարիբարի թագավոր
</poem>
==Ասք անվան մասին==
<poem>
Քսաներորդ դարումկամ դարերում առհասարականունները լինում ենհատուկ և հասարակ.հատուկ են կոչվում այն անունները,որոնք դառնում ենհրվանդան, քաղաք, փողոց, արձան,զբոսայգի, նավ, թխվածք և այլն,օրինակ. Բերինգ, Վաշինգտոն, Պյոտր 1֊ին,Սասունցի Դավիթ, Նապոլեոն, Ժոզեֆինա և այլն։Հասարակ են կոչվում այն անունները,որոնք դառնում ենհող,օրինակ. մեր հարևան ղարսեցի մաուզերիստարտաշը, որը մինչև մեռնելն էլ ասում էր.«скоро будет война», մեքենավար կարոն,որն ահագին պատիվ ուներ, տոմսավաճառհայրենասեր հայկը, 1946 թվի հայրենադարձներիցշատերը, հրաշալի յոթնյակը,բոլոր թափառող գնչուները և այլն։Բացառություն. քանի որ բոլոր հրվանդանները,քաղաքները, արձանները, փողոցները, թխվածքները և այլն֊ըառաջանում են հողից,ուստի՝ բոլոր հատուկ անունները դառնում են հասարակև ընդհակառակը, ու պտտվում,օրինակ. ԵՐԿՐԱԳՈՒՆԴ։
</poem>
==«Ու նա ուզեց երգել․․․»==
<poem>
Ու նա ուզեց երգելու սկսեց երգել.նա երբեք չէր երգել,երգեց.երգեց իր ինչ֊որ ժամանակ տեսածթուխ կնոջ հրապույրը,երգեց այն ժամանակները,որ հին էին,երգեց նրանց կորցնելու երգը.նա կերգեր այսպես անընդհատ,բայց այդ երգը հիմա այնքանհեռացվել է, մոռացվել,որ ամեն երգ երգելուցնորից նույնն է երգվում,երգվում է երկար ու տարտամ,ինչպես անցած դարերը բոլոր.իսկ հիմա այդ երգըհին մի երգ է մնացել։
</poem>
==«Գիտենք, գոնե․․․»==
<poem>
Գիտենք, գոնե,որ մեր մխիթարությունըխաղի մեջ է.տանենք, թե տարվենք։Եվ ամեն մեկսմի անուն շալակած,երերալովհազիվ քայլում ենք,բայց խլացնում,կոկորդ ենք պատռում,թե՝ բեռներս թեթև է։Լավ է շալակելմի մեծ երկրագունդ,քան թե ծնվելոչ թե հասարակ,այլ հատուկ անուն.գալով ինձ՝Ադամ եմ։
</poem>
==«Եւ վերջինը․․․»==
<poem>
Եվ վերջինըմի քիչ կամաց, կամաց կանցնեմ,որովհետևշատ թե քիչ հոգնել եմ.հոգնել են հոդերս,նվաղել,և չեն ուզում տանելինձ գինետուն.զսպված,բայց հայհոյելովինքս իմ կարողության դեմ՝մի կերպ կհասնեմ,կխմեմ մինչև աչքերիս կորուստը,հետո դուրս կգամ,ապա հետ կտամոչ թե գինետանխմածս գինին,դե, էլ ինչ ասեմ՝մի բանհենց սրա նման։
</poem>
==«Իսկ դու․․․»==
<poem>
Իսկ դուոր մեղադրում էիրու ինքդ գնումնույն ճանապարհովԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Էհ շ շ շ շ շ շ շ շ շ շկամացհանկարծ կարթնանաոչ մեզ նման մարդ
</poem>
==Ծաղկավաճառը==
<poem>
Ծերուկ ու փոքրիկ,Վտիտ ու բարի,Բարի, միշտ բարիԾաղիկների պեսԻմ ծաղկավաճառ։Ծաղիկների պեսԳլխահակ ու հեզՈւ թարթիչներիդՄի քիչ այն ցողից,Որ համբուրում էԱչքերը մարդկանց,Աղի, բայց միայնՍիրտ թոթվող աղի,Որ դառնում է օր,Դառնում է տարիՈւ կլորանում։Ապա դառնում հուշԵրկրագնդի պես,Որ տիեզերքիԱյն պարզ հեքիաթը,Լուռ առեղծվածըԻր ձգողությամբՄիայն փարատի։Բարիդ իմ, բարիԻմ ծաղկավաճառ,Արդյոք հիշո՞ւմ եսՕրն այն առաջին,Երբ դու քաղեցիրԺպիտն այս հողիՈւ փոխանցելովՔո աչքերի մեջ՝Կանգնեցիր դու մերկՓողոցի ծայրինՈւ նվիրեցիրԴա բոլոր նրանց,Ովքեր ծնվել էինԺպտալու համարԾաղիկների պես։Դու բարի, բարիԻմ ծաղկավաճառ...
</poem>
==Կինո է, կանցնի==
<poem>
Փոքրիկ էի այնժամ,փոքրիկ էի, այո,փոքրիկ էի այնքան,որ սիրահարիտնից դուրս եկածև կամ էլ հարբածմի քանի մարդկանցզվարճանքն էի ես.կտտացնում էիննրանք իմ գլխինև կամ էլ գրկածհասցնում էին ինձինչ֊որ հեռավոր,անծանոթ փողոցև ինչ֊որ անկապբառեր հորանջում.փոքրիկ էի այնժամ,լավ չէի հասկանում։Երբ լացակումած,արցունքն աչերիսես դուրս էի գալիսմթին կինոյից,ապա հևիհևու շնչակտուրպատմում մայրիկիս«ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ»,ասում էր. որդիս,կինո է, կինո։Բայց մեղք հայացքովտեսնում էի նրաարցունքներն անափու չէի հավատում,թե կինո է դա։Մի օր էլ մեռավ.թաղեցին նրան,իմ լավ մայրիկին։Կանգնել էի նրափակ աչքերի մոտու կրկնում էի.կինո է, որդիս։Այժմ էլ մեն֊մենակ,առանց մայրիկիս,առանց ոչ մեկի,ես քարշ եմ գալիսայս փողոցներումև լացող մարդկանցդողացող դնչովասում եմ. ոչինչ,ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ...
</poem>
==«Ճիչ․․․»==
<poem>
Ճիչաղմուկչանչինձ վրա.այայայդեռ կտեսնվենք.դուէլէլ.ինչչչնչինինչքանդեէ է է...
</poem>
==«Եթե աշխարհի բոլոր ծառերը․․․»==
<poem>
Եթե աշխարհի բոլոր ծառերըմիանային իրար՝ինչպիսի մեծ մի ծառ կլիներ։Եթե աշխարհի բոլոր կացիններըմիանային իրար՝ինչպիսի մեծ մի կացին կլիներ։Եթե աշխարհի այդ մեծ կացնովխփեին աշխարհի այդ մեծ ծառին,ու ծառը կտրվեր,ընկներ ջրի մեջ՝ինչպիսի մեծ մի չլմփոց կլիներ։
</poem>
==«Մի փոքր․․․»==
<poem>
''Ժասմենին''Մի փոքրմի փոքր էլ սպասեքձեր սիրտը անչափարագ է խփումձեր սիրտընորմալից դուրս էձեր սիրտըինձ դուր է գալիսմի փոքր էլ սպասեքև այդպեսհիվանդիճակատինդիզվեցբժշկի խոսակցությանթաց ու խոնավշնչառությունըու կաթիլ֊կաթիլքրտինք դարձածսառը գլորվեցնրա երեսից։
</poem>
==«Նա օղի է խմել․․․»==
<poem>
Նա օղի է խմելու գրելհետո հոգնել գրելուցհորանջել.նորից օղի է խմելու հոգնելհետո հոգնել խմելուց.նա երբեք լաց չի եղելորովհետևչի զսպել արցունքները.նա նկարել է հետոհետո նկարելուց հոգնելնա նկարվել էինչպես նկարվել են մարդիկ.նա անգամ նկարվել է մերկորովհետև դա շատ հետաքրքիր է.նա խելագարվել է հոգնելուցու հոգնել խելագարներից.հետո հոգնել էոր միայն մարդ է ինքը.նանանադե այսքանը ձեզ պատիժհույսապավենինչինչինչ...
</poem>
==«Այս ժողովից հետո»==
<poem>
Այս ժողովից հետոորտեղ մեղադրում էինքկթոթվենք դեմքներս զայրույթիցկժպտանքանատամ բերաններովորովհետևոչ թեէլ հոշոտել չենք կարողայլ մեր մտքերըթափեցին մեր ատամներըև դուրս կգանք ժողովիցկգնանք բոլորս մի տունկնայենք իրարկամաչենքոր ժամանակըսեղմել էինք մեր ատամների տակիսկ թե թափված են նրանքլոկ սուլոց կհանենքկգնանքկհավաքվենք մերկմի ցնցուղի տակլավ կլողանանքու մաքրվածկնստենք նորից ժողովի
</poem>
==Զավեշտ==
<poem>
''Դավիթ Հովհաննեսին''Խոսում էինք աղջիկներից.սկսվեց կյանքից,կինո,թատրոն,վերջն հանգում էր նկարներին,երբ Աղվանը մեջ մտավ, թե՝մեր գյուղում մի չաղ կնիկ կար,մեծ հետույքով, լիքը կրծքով,մի երկուսի քաշին կլիներ,շատ լավն էր, հե.բայց շան տղի գելերըոնց էին կերել,որ թողել էին ոսկորները։
</poem>
==Մի պատմություն, որը կապ չունիղարսեցի Արտաշի մաուզերի հետ==
<poem>
Իր մոտ կանչեց ինձ երկու օրվա ծանոթ մի երիտասարդ.հանեց սնդուկից,հին,հորից մնացած սնդուկիցմի մատիտ,գծեց մի ծառու ասաց.հասկանո՞ւմ ես.հասկանում եմ, լռում էի ես։Ելավ, գնաց բացեց պահարանը,որտեղ իր բոլոր ծանոթ մարդկանց, կանանցնվերներն էին կախված,ասաց՝ տար քեզ հետ,բայց ինձ հասկանո՞ւմ ես.հասկանում եմ, գնում էի ես։Ճարահատված ելավիր կնոջ դիակը բացեց(վեց տարեկան քնած մի աղջիկ)ու փսփսաց.հասկանո՞ւմ ես...Մի երրորդ, երրորդ մարդտմբացնում էր գլուխը,իսկ ես այս խոսակցությունն էի պատմումլրիվ արցունքների մեջ կորած պառավին։
</poem>
==Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է==
<poem>
''Էլի, էլի, լա՞մա սաբաքթանի։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ''
30 տարի հաց եմ կերել
այսինքն իմ մարմինը
30 տարի մարդ փրկեցի
այսինքն ինձ
ինձ փրկելն էլ քիչ բան չէր
եթե ոչ դիմացից
այլ կողքից նայենք
այ այդպես կողքից
կողքից մի աչքիս
հազիվ կիսու֊կեսն է երևում
որով ապրել եմ
30 տարի
նայելով
իմ թափված֊թուլացած թևերին
</poem>
==Եվայի արգելված խնձորը==
<poem>
Երեխայի նմանքառասուն տարեկան կինըորին կպչում եսգեղեցկության համարկանգնել է մրգերի առաջմատը բերանինու թուքն է կուլ տալիսորովհետև մոռացել էոր մրգերը հոտում են նաևիսկ իր գեղեցկությունըփչանում էմրգերիներկար նայելուցիսկ կինըիր գեղեցկության հաշվինշարունակում է նայել մրգերինմինչև որ վաճառողըվռնդում է նրանչնկատելովոր կնոջ գեղեցկությունից էոր մինչև օրսչեն հոտել իր մրգերը
</poem>
==«Կյանքը ծխախոտ է․․․»==
<poem>
''Ուրիշ ինչի՞ նմանեցնեմ
երկնային արքայությունը:
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ''
Կյանքը ծխախոտ է
մարդը թունդ ծխող
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը
իսկ ծխախոտի դեմ պայքարող
միակ ու հիանալի բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ
որովհետև
կյանքը ծխախոտ է
մարդը թունդ ծխող
իսկ այս աշխարհում
ամենաքաղցր բանը
թույնն է
երբ այն տրվում է
մանր դոզաներով։
</poem>
==«Տղան ընդամենը ութ տարեկան էր․․․»==
<poem>
Տղան ընդամենը ութ տարեկան էր,տղան ընդամենը մի բլուզ ուներ ու մի շալվարև երկու խոշոր, վախվորած աչքեր,իսկ այդ աչքերով(որոնք սիրել էր իր ուսուցչուհին)ուսուցչուհուն էր միայն տեսել,որը պինդ կին էր,առողջ թոքերով ու լիքը կրծքով։Այդ ութ տարեկանը,որն հաց էր կերել քսաներկու տարի,վիճաբանության ժամանակ սիրոասաց, որ ինքը սիրել է միայնիր ուսուցչուհունև միայն նրան։Ու ելավ գնաց,դժվար չէր՝ գտավ.փաթաթվեց նրան։Ու էլ ոչ մի խոսք։— Այդպես էլ գիտեի,— մեղավորի պես քրթմնջաց կինը,—որ դու պիտի գայիր։Ու տղան, որը եղել էր ութը տարեկանև ընդամենն ունեցել մի բլուզ, մի շալվարև երկու խոշոր, վախվորած աչքեր,ներս մտավ դանդաղ ավերակը այդ...
</poem>
==«Գեղեցիկ օր էր այդ․․․»==
<poem>
Գեղեցիկ օր էր այդքեզ համար,ինձ համար՝ հավատ.բայց գեղեցիկ օրըիր գեղեցիկ կազմովչփրկեց այս կողմումոչ ինձ, ոչ էչ քեզ։
</poem>
==«Ջուր․․․»==
<poem>
Ջուր,որ այնքան կոպիտ ես ու պարզ.ինչպես ոչ ես,ոչ էլ նախադռանըդատապարտված Ադամ։Դու դիբոլոր դիերից էլ առաջ։Ջուր,դու եղել ես դրախտ,նրա պես թանկ ու էժան,ամեն ինչ,առանց որիչէինք գրի.բայց քո մասինհենց նոր հիշեցի։Ջուր,դու այնքան ես իջել,որ ամեն մի մոր փորից ելած,որ կոչվում է բանաստեղծ,անարգում է քեզև ասում,թե՝ ջուր է։Բայց, Ջուր,իմ եղբայր,ես ուզում եմքո շիրմին կանգնեցնելբոլոր ստինքները դարերի,աղոթել ու ասել.իմ եղբայր Ջուրն է,որ հանգչիաստ հավետ։
</poem>
==Ես==
<poem>
Ես էլեկա ու տեսա1966 թվական,գարուն,մայիս։
</poem>
==Մեծը և փոքրը==
<poem>
Մի խոսիր,լսիր,—ասում է մեծըփոքրին.ա, ա, ա,ոռնում է նա.ա, ա, ա,արձագանքում է փոքրիկը նրան.ի, ի, ի,այս ի՞նչ է,չհասկացա,շփոթ,— ասում է մեծը.բազմակետ...Լսում է մեծըփոքրին.ա, ա, ա,զռում է փոքրը,թաթիկներն աչքերին տանելով.ա, ա, ա,ձայնակցում է մեծը զարմացած.ա,ի,և ձայնավորներ,և բաղաձայններ՝շարված կողք֊կողքի.որն է փոքրը՝էլ չի հասկացվում.ա, ա, ա,ի, ի, ի,է, է, է,իսկ ֆ֊ն բաղաձայն էու վերջն այս երգի,օֆ, օֆ, օֆ։
</poem>
==«Կինը․․․»==
<poem>
Կինը,այդ խոնջը,ոչնչացել էր։Ու նստել էր նա՝մարդը,մենակ,կանգնել էր մենակ,չէր տխրել գոնե, որ թեթևանար.ո՞ւմ հետ, էլ ո՞ւմ։Մենակ էր մարդը,ոչ տխուր,ոչ ուրախ.հենց այնպեսինչպես մարդը։Կինը չկար։Վերացել էր աշխարհից կինը,վերացել էր աշխարհի կեսը.հիմակիսագունդ երկրի վրաքայլում էր մարդըու հիշում,որ կին եղել է մի ժամանակ,եղել է,ինչպես աչքերն իր զույգ,ինչպես արյունն իր շրջանառու...Եղել է գիշեր,առանց որիգիշերը հեչ էր։Եղել է...ասում, ինչքան գիտենքԲայց ոչինչ,բոլորը մի կողմ,իսկ կինը չկար։Ու մարդըհենել էր ձեռքին այտը,ոչ թե ձեռքը այտինև արցունքների տեղկին էր արտասվում...Խմում էր նրանհիշողությամբու զգում, որ կինըգինի է դարձել,որ կինը՝ օղի,որ կինն՝ ամեն ինչ,բայց ոչ կին.իսկ կինը չկար։Ու մելանխոլիկ նա խմեց գինին,նա խմեց օղին,ամեն ինչը,ու կինը չկար։Բայց չէ՞ որ մեկ անգամտեսել էր նրան՝կնոջը.այնքան չէր ուզումոչ ոք բարկանա.չնայած, այս մոխիրը՝ երկրագունդը...Էլ չի վերադառնա,տարել են կնոջը։Մարդը վեր կացավ,վառեց մի բան,նայեց.ամեն ինչ տեղն էր,և ինքը, և բոլորը.իսկ կինը չկար...
</poem>
==«Թե ինչպես հազար խելոք․․․»խելոք․ հանեցին գժի՝ ծովը գցած քարը»==
<poem>
''(Լեգենդար լեգենդ)''Մի գիժ քարը գցեց ծովըհազար խելոք հավաքվեցինչկարողացան հանելհազար խելոք քարը գցին ծովըգիժը սուզվեց ու դուրս բերեց այնբայց հազար խելոքներըգլուխներն օրորեցինթե մեր քարը չի դադա քո գցած քարն էմերն ուրիշ էրգիժը ծիծաղեց ու նորից սուզվեցև այս անգամ հանեցիր գցած քարըխելոքներն ուրախ ճիչ արձակեցինայ դա է որ կագիժն հանձնեց քարըև այդ օրվանից տխրեց...Բայց դրանից հետոերբ մեկ֊մեկ հիշում էրխելոքների քարըծիծաղում էր անվերջու մենակորովհետևդա պատմելու բան չէ։
</poem>
==Քուչակը―միջնադարյա՜ն, մե՜ծ․․․մե՜ծ,― ասում էր դոկտորը և, ձեռքերն իրար «բարև» խփելով՝ բարձրացնում էր գլխից վեր==
<poem>
Բայց ինչո՞ւ,ընկեր Մանուսաջյան,դուք, որ քիմիան լավ գիտեք,կենդանիներն աչքեր ունեն.չէ՞ որ մենք կարդացինքիտալացի տառապող մարդու գրքում,որ աչքերը հայտարարն են հոգու.գուցե մեր շատ գիտելիքները նրանց մասինև քիմիայի մասինմեզ չթողեցին խրվել,իսկ նրանք փրկվեցինաչքերի տեսքով։Եվ հետո մենք մորթեցինքնրանց և քիմիանև օրվա մեջ 25 ժամմեր մորթող ձեռքերիցմեր մորթող աչքերին անցանք։Այսօր,հենց այսօր,ընկեր Մանուսաջյան,իմ հարևանը,իմ վախկոտ հարևանը,որ զզվել էր իր թութակից՝հանեց վանդակից,մորթեց ու կերավ.ու երևի ես այլևս թութակ չտեսնեմ,իսկ դա շատ տխուր բան է,դա մի քիչ մեռնել է նշանակում,ընկեր Մանուսաջյան։Հետո ծնվեցիմ այդ թութակակեր հարևանի(որն ասում էր. ի՞նչ կա որ, թռչուն է, միս է)որդին՝առանց աչքերի,աչքերի տեղը հարթու մեզ ասաց,որ ինքը այն թութակն է,որին թաղել էր իր հայրը.նա խելագար չէ,ասում էր հայրսու իր իմանալու ծանրությունիցդեղնում էր գլուխը,քանի որ ես էլ, ինքն էլ գիտեինք,որ նա խելագար չէ։Այ, ընկեր Մանուսաջյան,երկու օրը մեկես նման բաներ եմ հիշումև հիշում եմ քիմիայի մասին,և քանի որ հիշում եմ քիմիան՝հիշում եմ ձեզ,ոչ թե ձեր նկարը.ով սիրում է,նրան չեն նկարում, չե՛ն կարող,ընկեր Մանուսաջյան։Այ, Մենդելեևին, տեսա՞ր,ոնց վերցրեցինու նկարեցինպարբերական սիստեմի աջ անկյունում.Մենդելեևը շատ խելացի էրքիմիան սիրելու համար.ես այս բոլորը հիշում եմ,ավելի լավերն էլ եմ հիշումև այս բոլորը գումարում եմ,թութակն էլ եմ գումարում,իսկ երբ բաժանում եմ՝մնում է հայտարարը հոգու,կատակերգությունիտալացի տառապող մարդու,որը տգեղ էրև դրա համար էլստորագրում էրDante Aliguèri.
</poem>
==«Իմ արցունքների համար․․․»==
<poem>
Իմ արցունքների համարդու պատասխանատու եսչէ որ հարյուր անգամ կրկնեցիրոր անպայմանկտանեսինչ֊որ տեղ կթաղես իմ արցունքներըբայց չէ որես քեզհարյուր անգամ կրկնեցիոր իմ արցունքներըոչ մի տեղչեն թաղվի
</poem>
==Ժամանակը==
<poem>
''Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ կպաշտպանվեմ։
ԱՊՈԼՈՆ''
Բա որ ինձ տեսնեիք
այն ժամանակ
որ ես խնդում էի։
</poem>
==«Այ դու զորանաս, Սանչո․․․»ՍանչոԱյ դու զորանաս,Վարժապետաց Սանչո»==
<poem>
Ա ա ա ա ա ա ա ա ա ա ա ա.այսպես սկսվեց իմ ծանոթությանը.կրկնվեց մի քանի անգամ,իսկ այն սառը օտարականըմի քանի անգամկրկնեց Ա֊նու ասաց,որ հաստատ Ա֊ն ձայնավոր է.բացի դրանիցկամ դրանից չէ՞ր,որ Ամերիկան հայտնաբերեցին,իսկ Ալյասկան էլ գնաց Ամերիկայի մոտ.էլ Ադամի մասին չեմ խոսում։Այսպես հիմնավորում էր սառը օտարականը,մեկ էլ դիմացի պատուհանիցպատերազմ սկսվեցու այդ առաջին տառի տերըգնաց֊մեռավ պատերազմում՝չմոռանալով,որ առաջին ձայնավորը Ա֊ն է,Ա֊ն Ամերիկա է,Ա֊ն Ալյասկա է,Ա֊ն Ադամ է,Ա֊ն Ա է.Ա ա ա ա ա ա ա ա ա ա։
</poem>
==«Շներ․․․»==
<poem>
Շներ,թափառական, տանից վռնդված շներև այլ կենդանիներ.մենք ձեր քայլող հուշերն ենքպտտվող մագաղաթի վրա...
</poem>
==Գիտնականներիս կոնֆերանսը==
<poem>
Երեք մետաղյա ձողկլոր սեղանու գարեջուր.ցուրտ է.կում֊կում ենք խմումբան չենք հասկանումայդպեսմի անգամ
</poem>
==Այդպես է==
<poem>
''«Ես կմեռնե՜մ, շո՜ւտ ջերմաչափ բերեք»։
ՍԿՈՏ ՖԻՑՋԵՐԱԼԴ''
Փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը՝ մեծ ավտո,
իսկ միջին տարիքավորները՝
մեր արած,
մեր վատ, բայց առաջին անգամ արածն են կրկնում,
և այդ բոլորը
որպես փայտ,
խաչփայտ՝
ես տնկեցի լայն տափաստանի մի թմբի վրա,
որի տակ մեռել չկար,
և անձրևը
լվանում էր այդ փայտը.
լավ պատմություն չէ.
բայց ինձ տհաճ չեն ձեր պատմածները,
ես կարող եմ լսել մինչև վերջ
և շարունակել ձեր պատմությունը,
եթե դուք հոգնել եք։
Ավտո են քշում բոլորը,
փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը՝ մեծ ավտո...
</poem>
==Մի քանի մարդ հերոս էին դարձել==
<poem>
Հիմա կտրված ոտքերին եմ նայում.պատմեցին այն մարդու մասին,որ իրենց տերն էր եղել.պատմեցին մի ահագին բան։Հետո շահնշահի նմաներկու անգամ ծափ տվեցինու արթնացավ մի արիացի գլուխ,որն այդ ոտքերի մասինայնքան էր մտածել,որ դարձել էր մի անոտ մարդ։Ես արդեն մտածում էի,թե ինչո՞ւ հորիզոնը մինչև հիմադեռ հորիզոն է մնացել,իսկ ոտքերը դեռ պատմում էինպատերազմի,հերոսներիև հորձանուտում պտտվողշքանշանների մասին։
</poem>
==«Կապիկները շատակեր են․․․»են,Մարդիկ՝ շատախոս»==
<poem>
Զինվորական էր նա,և զինվորական էր աշխարհը.գեղեցիկ էր նա ու զինվորական,գեղեցիկ էր աշխարհը զորքի պես:Գեղեցիկ էր նա,բայց դանա ավելի քիչ գիտեր,քան հրամայելը:Պատերազմ չկար,իսկ զինվորները էլի զինվորներ էին:Մի օր էլ նրանքև նրանց հետ գեղեցիկ զինվորականըփոխեցին զինվորականկոշիկ ու զգեստու իջան քաղաք:Տեսան նրան,գեղեցիկ, հրամայող զինվորականին.առանց նրա խոսքը հարցնելուտարան ու նկարահանեցին:Նկարահանեցինորպես մի թշվառ,սենտիմենտալ սիրահար.հետո հարբեցող կնամոլնկարահանեցինու ստիպեցին, որ առանց խմելուհարբի:Նկարահանեցին որպես գող,որ բարձրանում է ինչ֊որ շենքիվեցերորդ հարկ.հարյուր անգամ նրանգող դարձրեցին,մագլցելուց ձեռքերն արյունլվահարյուր անգամ նկարահանեցին:Այս բոլորից հետոնա էլ ոչինչ չէր հասկանում,իսկ նկարահանողները ուրախացան՝գտնելով,որ նա ճիշտ է ու նման,որ էլ ոչինչ չի հասկանում,ու նրան այդպեսչհասկացողնկարահանեցին:Հետո նրան արջ նկարահանեցին,և քանի որ արջ էր դարձել,այն էլ էգ արջ՝ձագեր ունեցավ:Եվ այսպես՝ ամեն ինչ տոթ էր,օդը՝ քիչ.կորցրեց նա լույսն ու մութը,տարիները նրա համարհետզհետե թանձրացողմշուշներ դարձան,որոնց հետևից աղոտնշմարվում էինիր ընկեր զինվորները:Մի օր էլ նրանարբանյակ նկարահանեցին,ու թռավ֊գնացգեղեցիկ,հրամայողզինվորականը...
</poem>
==Հեքիաթ==
<poem>
Տնօրինված են աչքերդ,ձեռքերդև մատներիդ նկատմամբիմ հարգանքները.երկար են մատներդ,ճիկ֊ճակ,և դրանք մազերիս մեջ խրվելիսմի ճաղատ գլուխ է ուղեղիս մեջ տպվումու դառնում հետո մի ողորկ երես,իսկ դուքիչ է մնումմեր ծիածանային սահմանը անցնես,ստիպես,որ բացի քեզ տեսնելուցձիու պես երեք անգամ «այո» անեմքո տգեղ նկարների դիմաց.և քո այդ նկարները,որտեղ մարդիկ հոտած նարինջներ են ուտումկամ դրանք ծախումկիլոգրամը տասը հազարով.ես ծնվել եմ,իմ տեղը լավ գիտես,դա այնպես է համապատասխանում քեզ,որ քիչ է մնում նորից համոզեսու հետս «տուն֊տուն» խաղաս...Ես հետ դարձա,մի քանի ձկնորսներթողել էին ձկնորսությունը,դրել մոլբերտներըու ձուկ էին նկարում։Լավ էլ նկարում էին.մի աչքանի, երկու աչքանի, հազար աչքանի ձկներ։Եվ հետո ելնում էինիրենց նկարած ձկներից հոտ քաշում.չէ, ձկի հոտը չկար,միայն թարմ ներկի հոտն էր մնացել,ջնջում էին ու նորից նկարում,իսկ նրանք չորս տարեկանից էին նկարել,և մինչ այդ զբաղվել ձկնորսությամբ,մի օր էլ՝ նկարելով ծերացել։Ելան,ձկի հոտն առել էին,հավաքեցին մոլբերտներըու ընկան ճամփա։
</poem>
==«Ենթադրենք սա երկրագունդն է․․․»==
<poem>
Ենթադրենք սա երկրագունդն էու գծում է ուսուցիչըմի շրջանգրատախտակինիսկ աշակերտըորը տեսնում էոր դա երկրագունդը չիոր դա զրո էընդամենը կլոր մի զրոորն օղակի պեսընկել է վիզն ու սեղմում է կոկորդըու սեղմում է այնպեսոր նա ճչում է...Ձայնդլռիրորոտում է ուսուցիչըզրոն ինչ բան էզրոն հեչ բան էչնայած նման էիմ գծած շրջանինոր ենթադրեցինքթե երկրագունդն է։
</poem>
==Էքսպրոմտ==
<poem>
Քո ոտնահետքերըբերեցինինձ, խղճուկիս,մի տխուր արբեցում,որ,ինչպես տեսնում ես,դարձավ բանաստեղծություն.ոտնահետքերդ...(Բազմակետերն էլիզուր եմ դրել,որ դու շունչ առնես)։
</poem>
==Ուղղաթիռը մեր ձեռքի տակ==
<poem>
Տանիքների վրա հրապարակներ չկանև ոչ էլ բակ,որ երեխաները խաղան.իսկ եթե փորձեն՝վայր կընկնեն,իսկ նրանց ճիչըսոսկալի է.դա նման է մարդու ծնունդին։Վերևում,տանիքում,մի քանի սպորտսմեններճարել են իրենց արհեստը՝գիտակցելով,որ վայր ընկնելը նրանց ձեռնտու է.որ մի քիչ փոխվի լրագրերի ճակատըու օրվա թեման թարմանա։Այդ տանիքներումթրջված թաղիքի կտորներ կանլուսնոտներին արթնացնելու համար,բայց մի օր չորացել էին այդ թաղիքներըև լուսնոտները արյուն էին թքել,այն արյունը,որ կարող էր երեխա դառնալ,եթե հոսերնրանց երակների միջով...
</poem>
==Գնացքը==
<poem>
Ժամում հազար կիլոմետր արագությամբդուրս եկավ ռելսերիցև շարունակեց ճանապարհըկաղամբի ու շաղգամի մարգերով։Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,նստեց իմ դիմացու կես լիտր օղի խմեց...Չե՞ք հավատում.գնացքը դրեք ռելսերի վրա,վագոնի պատուհանը համարեք չկոտրված,իսկ ճա՞նճը...Թռավ֊գնաց։
</poem>
==«Ուղտի պես որոճալով․․․»==
<poem>
''Բայց նրանք երբեք շուռ չեկան, որ տեսնեին իսկական քարավանը։
ՊԼԱՏՈՆ''
Ուղտի պես որոճալով
իմ սապատի մեջ պահված
մնացած օրերը
այն ուղտի նման
որն համաչափ
օրեր շարունակ
քայլել է անապատով
իր ստվերի հետ լոկ
ես կանցնեմ համրաքայլ
բարկ արևի տակ
անապատն այս համայն
որովհետև մարդիկ
օազիսների միրաժից խաբված
հարայ֊հրոցով վրա կտան ինձ
որ էլի քայլեմ։
</poem>
==Ծերունին ուզում էր պատմել==
<poem>
Հոսեց գետն ու տարավափսոսանք,մի հառաչ,մի ժպիտմարդուց։Տարավ ու խառնեց ծովին։Պահեց ծովն իր խորքումափսոսանք,մի հառաչ,մի ժպիտմարդուց։Հետո ծովն հոգնած հանձնեց այս երկրագնդին։Պտտվեց երկիրը՝տանելով իր հետափսոսանք,մի հառաչ,մի ժպիտմարդուց։... Ու մնաց այս անհունի մեջափսոսանք,մի հառաչ,մի ժպիտմարդուց։
</poem>
==«Բա Բա Ադամը, որ․․․»որ ազգանուն չուներ, ի՞նչ ուներ, Եւա==
<poem>
Մարդը մեղք է,Որ բառով է խոսում միշտ։Օրինակ՝ ես.Սլավիկ՝ բոլ չի,Չիլոյանն էլ հետևից։Մի տեսնես, թե՝Աստվա՜ծ,Ովքե՞ր են դրանք։
</poem>
==Ապրեցին կողք կողքի==
<poem>
Ֆիլպինների անդունդումխարսխվեցիմ հոր հոգին.տասնմեկ հազար մետրցավըդարսված շրթունքներին՝ապրում էր հայրս,չտեսած իմ մորը...
</poem>
==Երկար կենսագրություն==
<poem>
Բացում եմ օրացույցը.ծնվեց֊մեռավՄեծ ճանապարհորդ.քամին լիզեց֊տարավմի սպիտակ թերթիկ։
</poem>
==«Ես դու նա․․․»==
<poem>
Եսդունաայս երեքը միայնև այս երեքի մեջ էուսմունքը նրաուսմունք եմ ասումհավատ հասկացիրբայց չգիտեմ ինչու եսչորրորդն եմ փնտրելև գիտեմոր մարդ է ինձ պեսավելին քան նաինձնից առավելիսկ դու հենց իմն եսչորրորդը չկաչորրորդն ընկած էիմ֊քո մեջ եղածտարածության մեջոր պարզ է փղի պեսհավատարիմ քան շունթե ավելին կուզեսայսպեսիմ համբերատար այն հագուստներիոր միշտ պատրաստ եմես դեն նետելու
</poem>
==Կիրակի օրը==
<poem>
Ես այնքան կուզեիմարդկության այս լրջության քողըհանել հագից,լվանալ երկար.հետո,որպես մի սպիտակ խալաթմանկապարտեզի փոքրիկ աղջկա՝հագցնել նրան.ու թող որթռվռար իմ շուրջըայս մարդկությունը՝մանկապարտեզի փոքրիկ աղջկասպիտակ խալաթով...
</poem>
==Դափնեկիրն ու արևը==
<poem>
Մենք անցանքարևը դարձրած մեզ լուսապսակ.մենք անցանք ոտքով,դոփելո՛վ,որ մեր հետքը մնա՛,որ մեր հևքը մնա՛.մենք անցանք արցունքներով կարոտի,բայց մեր արցունքներըճառագայթներ դարձանև որպես հասուն արևներկախվեցին երկնքից.մենք անցանքարևը դարձրած մեզ լուսապսակ...
</poem>
==Ամեն ինչ տեղն է==
<poem>
Սիրելը մեծ բան չէ.ուղղակիպետք է խորհրդակցել.իսկ խորհրդակցությունըմի օր կավարտվի,երբ լռությունը կխփի ուսիդու կասի՝գնանք։
</poem>
==Պետք է հասկանալ, որ Նապոլեոնը մեռած է==
<poem>
Հիմա հասկացվում է,թե ինչու մարդիկմոտենալիսհավաքում են իրենց հասուն ոտնաքայլերըև արքայավայել լցնումիրենց ողորմության պարկը։
</poem>
==«Ես այդ չեմ․․․»==
<poem>
Ես այդ չեմև ինչու եմ այստեղես քանի տարի ման եկաինձձեզ համարու քանի անգամհեքիաթներ կերաձեզ համարես այդ չեմես ձեզ հետերբեք չհավատաք թե լինեմես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրաայսպեսօտարորենկախվել
</poem>
==«Իմ փոքրիկ մանկության մեջ․․․»==
<poem>
Իմ փոքրիկ մանկության մեջես կարողացա գոնե թաղելիմ երազներըու հետո քայլել քեզ հետ անվերջիսկ դու կարծում եսոր ես կատակ եմ անումուղղակի եկել եմ քեզ հետդրա համար թող իմ այս կատակըկտակ դառնաև փոքր֊ինչ հնչի այնտեղորտեղ ես մոլորված էի
</poem>
==Մարդը չի մեռնում, սպանվում է==
<poem>
Զոր օրինակ chef֊ը,որն ասում էր.ոչ, ես չեմ մեռնի։Կմեռնես, ասում էի, chef!Եթե ինձ թողնեն՝ չեմ մեռնի, հավատա։Ամոթ է, chef!Չեմ մեռնի, որովհետև դիմացն առնելիք չունեմ։Քանի՞ տարեկան ես, chef!Վաթսուն։Քայլիր, chef, դու քիչ ես քայլել,արագ քայլիր, chef, և երեխայի պես լորձունքդ խմիր,վազիր, chef, դու երբեք չես վազել,առաջ չես ընկել, դրա համար ես վաթսուն.chef — էլի արագ ու կջահելանաս,chef — էլի արագ ու կանմահանաս,chef — էլի, ու կտեսնես պտույտը երկրագնդի,chef — էլի, էլի, ու երկինքը կբացվի,chef — մնաս բարով, միևնույն է, քեզբժշկությանն անհայտ մանրէները կուտեին։
</poem>
==Կոմիտասին==
<poem>
Մենք չիմացանք,թե ինչ երգեցիրօտար Փարիզի հոգեբուժարանում...Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,հանապազօր հաց,տնքոցը հիվանդի՝ հորովել, հո՜, հո՜...Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,էլ չենք հեծկլտաթալանված մեր ապերջանկությամբ.մի բահ էլ նրա ուսին կդնենք,որ նա՛ էլ երգիհորովել, հո՜, հո՜...
</poem>
==Ծննդյան թիվը և տեղը==
<poem>
Ես, որպես անմեղ մի երեխա,գիշերը կսահեմ իմ մոր վերմակի տակ,և շունչն ու ծոցը նրա տաքինձ կպատմեն օրորող հեքիաթներ,իսկ ես կտանեմ նրա զահլան՝տա՞նկն է մեծ, թե՞ ավտոմեքենան,կամ՝ կա՞ ամպի չափ սիրուն բան։ Ես, հենց այդ մանկական անմիտ աչքերով,կշոյեմ անձրևից թրջված,մի քիչ էլ ինձ նմանշշմած փիսիկին,ու չեմ լսի հորդորները մեծերի,թե՝ մազը փիսիկներիվնաս է օրգանիզմին։ Ես, որպես մի երեխա,մերկ ու ոտաբոբիկկանցնեմ փոշեծածկ ճանապարհներով,ու տաք փոշին կհամբուրի ոտքերս,ու սիրտս կթրթռա դեմքիս՝իմ անցածփոքրիկ ոտնատեղերի ջերմությամբ։ Ես հիշում եմմեր հարևանի փոքրիկ աղջկան,որին սիրում էինք այնքանու չէինք խաղում առանց նրա,բայց հիմա օրիորդ է նա.հասկանում ենքու փչացնում խաղը մանկական։ Ես, որպես մի տերև,որ կանաչ էի՝այժմ դեղնել եմու գիտեմ, կընկնեմ,բայց հողի մեջ էլկամ ինչ֊որ անցորդիանտարբեր ու կոշտ ներբանների տակես կճրթճրթամ,թե, թեկուզ տերև՝ էլի կամ։ Ես, որ մանուկ եմ,քանց մի ծերունի՝սիրում եմ մարդունու փեշից կախված,մատս բերանիսես կհեկեկամ,թե մեկը մի օրնրան անարգիկամ աչքերից նրաարտասուք քամի։ Ու ես,վերջապես,իմ մաքուր ու փափլիկ մանկան ձեռքերով,աններդաշնակ ու զիլ,ժպիտը մինչև ականջներս հասած՝կծափահարեմ մինչև վերջին նոտան սրտիս,ու չեմ էլ զգա,որ մեկը նորիցբամփում է գլխիս,թե՝ լուռ կաց, հիմա՛ր։
</poem>
==Հոբ Երանելի==
<poem>
Ձկի պես շարված ենքքո դիմաց,ոտքերիդ առաջ՝համր։Մի կարթ էր պետքմեզ որսալու համար,բայց դուայդ կարթի ծայրիցորդ կախեցիր...
</poem>
==Մերկ զինվորներ==
<poem>
Այն ի՛նչ հեքիաթ էր.աչքներս կապած մեր արցունքներով,իսկ կոկորդներս չնչին անձկությամբ փաթաթած՝քայլում էինքայսպես՝ուս֊ուսի,առանց կասկածի.և մենք լլկվել,սառել էինք հանուն մեկի.իսկ մեր ամեն մի արցունքի կաթիլի վրափորագրված էր.եղիցի լույս.ու այս բոլորից հիմաինձ մնաց մի սեղան,ուր վեր եմ ընկնում իմ կնոջ կողքին,իսկ նա չի էլ ուզում անգամ լսել,թե ում անունից այսպես խաղաղկանցնի գիշերը երկար, երկար...
</poem>
==Ընդդեմ լվին==
<poem>
''Քաղցած հավը երազի մեջ...''
Հավիկ,
դու լավ արեցիր,
շատ լավ արեցիր,
երբ իրիկունը՝ կտուցդ կախ
գնացիր հավաբուն
և անգամ աքլորին,
որին շատ բան էիր պարտական,
նույնիսկ քո կյանքը՝
հարևանների դեմ մղված կռիվներում,
քո տրտմությունը չպատմեցիր.
և այդ տրտմությունը
գիշերը դարձավ երազ
ու երազի մեջ էլ՝ կորեկ։
Հետո ի՞նչ, որ դու
կտուցդ թառին խփեցիր.
հավիկ,
բացբերան, հպարտ հավիկ,
դեռ լույսը չբացված
դու քո երազի կորեկը պատմեցիր,
իսկ հավաբնում
նա, ում ամենքից շատ էիր պարտական,
քո կորեկը փայտ համարեց,
իսկ քեզ էլ
մի քիչ ոչ հավիկ,
դրա համար էլ
քո կորեկը մնաց երազ,
դու էլ դարձար ոչ հավիկ,
և մնաց դատարկ քո տեղը թառին...
</poem>
==Հոգեհանգիստ==
<poem>
Ճերմակ ձյունին փաթիլ֊փաթիլհոգեհանգիստ,խաբված սրտին մոլեգնությամբհոգեհանգիստ,սալհատակի պաղ շիրիմին,հոգիներին անվերադարձ,մետամորֆոզ հոգիներինհանգիստ, հանգիստ:Նեկտար բերողկյանքի չարքաշ մեղուներին,շեկ մազերին՝ սպիտակով,պարզ աչքերին, սրունքներինմնաս բարով:Արնաթաթախ մոր արգանդինհոգեհանգիստ,հոգեհանգիստ, գալիք սերունդ,քո շիրիմին,մարդու նման վառ կապիկինհոգեհանգիստ,և ամպամած ու ամպ դարձածիմ չոր հոգունհով երկնքումհանգիստ, հանգիստ:
</poem>
==Սանչո, զավակս, սոխ չուտես==
<poem>
Այստեղից սկսեմթե այնտեղից,միևնույն է՝դուք չեք հավատասուրբ Դոն Կիխոտիջրաղաց հսկաներին,որը վկայությունն է Սուրբ գրքի(որի ամեն մի տառը զուտ ճշմարտություն է)։Դուք ձեր սովոր ուղեղներովկփնտրեք նրանձեր ուղեղի գալարներում.իսկ եսավելին, քան Սանչո Պանսան,ուս֊ուսի կտայիհիդալգոյին՝ կտակն հանձնելիս,նորից կգոռայի,ոչ, հանգիստ կասեի.երկիրը ի ձեզ,իսկ ինձ՝ Դոն Կիխոտ...
</poem>
==Բոլորին==
<poem>
Մենք չենք ասում,թե՝ ինչքան գիտենք.այլ՝ ինչքան կփակվենքմեր նեղ բնումու այնտեղ հող կուտենք,ձե՛զլույսի հատիկներ՝մեր թաթիկներովդուրս տալով...
</poem>
==«Բանաստեղծները․․․»==
<poem>
Բանաստեղծներըմուկ ենորոնքմարդկանց կորցրած ոսկինիրենց բույնն են քաշումև հետոմեկիկ֊մեկիկ հանումշարում ենիրենց բնի առաջու ժիր ճստվստոցովանմեղ հիանումիսկ մարդիկոսկին գտնելուուրախությունիցխելքները թռցրածանմեղ մկներին ենհաճախ տրորումդրա համարմկները վաղուցէլ չեն հիանումեւ իրենց բներիմթության մեջ ենգտած ոսկիներըխորունկ թաքցնում
</poem>
==«Մեկ Մեկ ստեղծագործող կա և․․․»և նեյ ստեղծագործություն․ մնացածը հաստատումն է դրա==
<poem>
Միայն աչքերդ բավական չեն,քո թևերն էլ եմ ուզում.հենց այդպես՝առանց թռչելու կարողությանև հենց երկուսը՝այնպես ինչպես կան.և քո մատներն եմ ուզումճիշտ այդպես,հենց տասը.և ճիշտ է, որ դուհենց այդպես ես սիրվում։
</poem>
==Դատարկ==
<poem>
Դատարկ եմինչպես դատարկ երկրագունդըոր թմբուկի տեղմի լավ կդմբացնեիդատարկինչպես օղինոր դատարկում եմիմ դատարկ ուղեղումդատարկինչպես լքված քո անկողինըուր ես եմ քնումդատարկ
</poem>
==«Այս Այս աշխարհում մինչեւ․․․»մինչեւ մեռնելն է դժվար==
<poem>
''Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
Ու ահագին ոսկի գտնեի,
Թեկուզ հետո նորից մի փոս փորեի,
Այդ ահագին ոսկին թաղեի:
ՕՊԵՐԵՏՏԱՅԻՑ''
Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
(և իմ կարծիքով բոլորն են այդպես),
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
բայց խոսել չէի կարող
ու պետք էլ չէր ինձ,
բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
խոսեցնելու համար,
որ մտածմունքս փոխվեց խոսելու.
և հետո խոսում, խոսում,
խոսում էի ու չէի պրծնում:
Միայն մի ելք կար.
այդպես խոսելով անցա այն աշխարհ,
որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
Եվ այսքանից հետո
դեռ հարցնում եք,
թե՝ այն աշխարհից ո՞վ է ետ եկել:
</poem>
==«Փողոցի Փողոցի շները միշտ․․․»միշտ փողոցներում չեն մահանում==
<poem>
Այնպես խաղաղ էր դրսում,այնքան ցուրտ,որ ոռնում էր մի շուն.մոտեցա նրան ու հարցրեցի.շուն,ի՞նչ կա աշխարհում.ոչինչ, ասաց նա,տաք տեղ եմ փնտրում:
</poem>
==«Քանի որ մենք դաշտի շուշան չենք․․․»==
<poem>
''Ինչո՞ւ հոգ կընես, թե ինչ պիտի ուտեմ կամ ինչ պիտի հագնիմ...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ''
Քանի որ մենք դաշտի շուշան չենք
ոչ էլ Սողոմոն իմաստուն թագավորը
որն այնպես շքեղ էր հագնվում
քանի որ իր ժամանակին
կամ իր ժամանակի մեջ
ներսը ինչքան էլ շքեղ
հագնված լինի
չի երևում
ուստի
բեր մեզ համար առնենք
ընտիր իտալական կոշիկներ
նուրբ անգլիական մահուդից
համազգեստ ու վերարկու
«ֆիլիպս» սափրվելու մեքենա
ճապոնական մագնիտոֆոն
և եթե հնարավոր է
ամերիկյան ֆորդ կամ կադիլլակ
ու մի գեղեցիկ վիլլա
ուր մենք կմտնենք ու դուրս կելնենք
մեր սեփական ուղղաթիռով
</poem>
==«Ծակված գլուխս․․․»==
<poem>
Ծակված գլուխս600 տեղիցև ծակված քեզ համարիմ սերծակված իմ սիրտըշատ անգամքեզ համարիմ սերեկաոր քեզմի քիչ համոզեմոր այսքան ծակված ուղեղովորը ցանց է դարձել երբեմն մարդկանց համարև այսքան ծակված սրտովոր քամիչ է դարձելամեն մարդու բնակարանումես եկա այս բոլորը ցուցադրեմ քեզորպեսզի իմանասթե ուղեղն ու սիրտըորքան թանկ արժենբայց դրանք որպես մի ցանցորպես մի քամիչ նվիրեցի քեզ։
</poem>
==«Ժամագործին․․․»==
<poem>
Ժամագործինվերջերսէլ ժամացույցներ չեն բերումնորոգելուդրա համարամեն առավոտնա կանոնավոր բացում է իր կրպակըհանում իր ձեռքիցիր իսկ ժամացույցըու նորոգումվերջում կանոնավորփակում իր կրպակըդատարկ աչքերըու գնումմի օր էլ նա կրկիննորոգեց իր իսկ ժամացույցըդրեց ցուցափեղկի ետևումու վրան էլ գրեց«այս ժամացույցը չի վաճառվում»։
</poem>
==Madonna Litta==
<poem>
Մոտեցողը կլոր շրջանակ էրթղթի վրա.մոտեցավ,խոսեցինք.ու անցավ։Կլոր շրջանակը ինձ ստիպեցմտածել,որ պարփակվածշատ նկարներերբեմն իջնում են, նայումու խոսում...Հանգստություննրա բոլոր հարազատներին,որոնք մարդիկ են։
</poem>
==«Համբերում էիր․․․»»==
<poem>
Համբերում էիրհամբերանքդ դարձավ մի ճանճթռավ գնացբայց նորից իր տըզ թևերովտոտիկներով կեղտոտ կեղտոտեկավ նստեցխղճիս վրաոր ծանրացավայս աշխարհի փոքրիկ թռչնիծանրությունիցու չգիտեմ համբերանքդորովհետևթռչունների դասին ճանճըչի պատկանում
</poem>
==Նախամարդ եմ ես==
<poem>
Իմ դեմքը երկարում է,ելնում իր բնից,հասնում է ծնկներիս.ու ես տեսնում եմ,որ գեղեցիկ եմու նման Ադամին։Ադամը — վտարանդի,ես էլ խնձորի տեղայս երգն եմ ծամում։
</poem>
==Ինչ կա, ինչ ես ուզում==
<poem>
Մարդիկ փտել ենհազարներով,միլիոններով,միլիարդներովու զրոներով.ես էլ մի զրոայն մեկի կողքին,որ հենց այս գիշերհավատացրեց,տարավ։Հավասար է այնտեղ ամեն ինչ,միայն զրո չի.այնտեղ ես մեկ եմու դու էլ՝ մեկ,իսկ ինչ մնում է բոլորիս՝մեկ.իսկ զրոնձերն է,որովհետևչգիտեք ինչ բան է մեկը.Մեկը — Բան,Բանը — Մեկ,Սկիզբն աշխարհի,որ աշխարհ արժի։
</poem>
==Ով է ասում, թե գնչուները․․․գնչուները հայրենիք չունեն==
<poem>
Գնչուհի, ասացի, դու շատ հարուստ ես,էլ քեզ զիզի֊բիզի բաներ պետք չեն,փոխիր այդ գույնզգույն շորերդ ուէժան զարդերդ։— Դիկտոնգտա՜նգ,— ասացիր, գնչուհի։Գնչուհի, ասացի, դու չնայած քառասուն տարեկան,բայց գեղեցկուհի ես.էլ քեզ թափառել պետք չէ,ոչ էլ նոր ամուսին.թող ուրիշներն հիմա թափառեն քեզ համար։— Շյո՜ւ,— հուզվեցիր դու։Գնչուհի, ես գնչու եմ թափառական։— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դու։Գնչուհի,հենց այդ քո ու֊ի համար,լոկ այդ մեկ ու֊ի համար,որն այնքան երկար ու լավ ձգեցիր,ուզո՞ւմ ես գնամ֊ճարեմոտնահետքերով բացված ճամփեքումքո ամուսնու ձիումաշված ու կորած պայտը,որն ինքն էր սարքել։— Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ,— ձգեցիր դարձյալու տարար ինձ՝քո ամուսնու ձիումաշված ու կորած պայտիկարոտը առար։Իսկ ես տարա ինձ հետքո լայն բացված ռունգներիխշշուն շնչառությունըև քո պինդ համբույրը,որն ինչպես քո ամուսնու ձիումաշված ու կորած պայտը՝խարանվել էր դեմքիս։
</poem>
==Ամենափոքր կաթիլը և ամբողջ կապույտ երկինքը==
<poem>
Իսկ լավ չի լինիոր ոչ թե կանոնավորայլ ամեն մի երաժշտություն իր տեղը դրվիկամ թե պոետըմի քիչ ափսոսաիզուր է գրելերբ չի լսելկռինչն ագռավիսպիտակ հոգուցայլ սև թևերիցայն ագռավներիոր մեռյալներինթաղել են իրենց սպիտակ հոգումու դարձելչվող շիրիմներ
</poem>
==Պատմության դաս==
<poem>
Մի մարդ կար,մի իսկական մարդ,մի չխոս մարդ.մի մարդ, որը երեխա չէր եղել,մի մարդ, որը 5000 տարեկան էր,մի մարդ, որն ապրել էր հին Եգիպտոսում։Եգիպտացիները թողեցին խաղաղ երկրագործությունը,անհանգիստ սկսեցին ապրել,բայց, չգիտես ինչու,երբ այս մարդն այնքան խաղաղ էր՝շփոթված եգիպտացիներըմեծ֊մեծ քարեր հավաքեցին անապատներից,բերեցին, որ այդ մարդուն իրենով վախեցնենու կառուցեցին սֆինքս։Այս մարդը,այս մի մարդըելավ ու հին Չինաստան գնաց.վախեցած չինացիներըսկսեցին արագորեն բազմանալ,իրենց բոլոր գործերը թողեցինու նրան քանդակեցին,որը դուրս եկավ մի մեծ, հսկա պարիսպ։Նստեց, նստեց այս մարդը,ջահելացավ,մերկացավու ելավ հին Հունաստան գնաց.հույները տեսան նրանու իրենց բոլոր արձանների շորերը հանեցին։Այդ մարդը այս հին երկրներից ելավու գնաց,ու մնացին պարապ այդ երկրների մարդիկ.այդ մարդուն ուզեցին հայելի դարձնել,բայց հայելի ունեցան,իսկ այդ մարդը մնաց.հիմա նստած է այդ մարդը,և ամեն մեկը նրանով է ճանաչվում։Հիմա նստած է այդ մարդը,և այս որբանոցի աղաղակներն է լսում։
</poem>
==Միայն բենզինով==
<poem>
Կարդում եմ.«Զգույշ, ներկված է»:Ճանապարհին հանդիպում եմ մի ծանոթի,բարևում ենք.խոսում է ինչ֊որ բանից,իսկ ես դեռ կարդում եմ.զգույշ, ներկված է:Հասնում եմ,իսկ նա սպասում է արդեն,քայլում ենք կողք֊կողքի,մաշվում է ժամանակը,իսկ ես դեռ կարդում եմ.զգույշ, ներկված է:Հասնում եմ տուն,ակամա վերցնում եմ մի լրագիր,ու նորից մեկըուղեղիս միջիցսողում է ականջիսու շշնջում է.ԶԳՈՒՅՇ, ՆԵՐԿՎԱԾ Է...
</poem>
==«Մահմեդ․․․»==
<poem>
''Այսօրվա ձուն նախընտրելի է վաղվա հավից։
ՄԱՀՄԵԴ''
Մահմեդ
այդքան մի մոտենա
սովոր չեն քեզ
Մահմեդ
առավ հավը շունչդ
Մահմեդ
կըտ
Մահմեդ
կըտ֊կըտ
Մահմեդ կըտ֊կըտ
կըտ֊կըտ կտուց
ու ճղղալով իր բնկալից
թռավ հավը
Մահմեդ նայիր
ածեց օդում
Մահմեդ
կերավ հավն իր իսկ ձուն
ու կրեճից ջուր խմելով
ամեն անգամ երկինք նայեց
փառաբանեց մեր Աստծուն։
</poem>
==«Իսկ ամենալավը այն է․․․»==
<poem>
''Դուք եք երկրի աղը...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ
Հոգին նման է աղի, որը պահպանում է մարմինը փտելուց։
ԲԵԹՀՈՎԵՆ''
Իսկ ամենալավը այն է
որ երկրի վրա աղը շատ է
իսկ որոշ երկրներում
օրինակ Հարավսլավիայում
ձրի է.
դա ամենալավն է
բայց առեղծվածն այն է
որ այդ աղի պատճառով է
որ վայրի կենդանիները
դարձան ընտանի
որ այդ նույն աղը
բաց երկնքի տակ
հովիվները տվեցին ոչխարներին
լիզելու համար
և հետո նրանց կիսատ լիզած աղը
եկան ու եղնիկները լիզեցին
ու կամաց֊կամաց դարձան ոչխար
չե՞ք հավատում.
նայեք ոչխարներին ու կտեսնեք
որ նրանց մայունի գոլորշին
առավոտվա սառն օդի ֆոնին
նկարում է
սլացիկ վզով
և պաղպաջուն ակունքներից լվացված դնչով
համբարձվող եղնիկներ։
</poem>
==Կոշիկներ==
<poem>
Սպիտակ կոճակներովդուք հաճախ փայլում եքև ցույց տալիս ձեզանգամ ամենախիտ շուկայում.բայց չէ՞ որճանաչել ենք ձեզ.ախ, հա, ձեզ պետք է տանեին֊կորցնեին.կոշիկներ,ձեր ամեն անխոհեմ մաշվելու համարգիտե՞ք քանի մարդու հետ եմ վիճել,գիտե՞ք քանի անգամ լացեց մի երեխա,երբ հին կոշիկներ հավաքողըձեզ կոպիտ լցրեց իր պարկը,տանելով ձեր ծռմռված ու տխուր դեմքերը,կոշիկներ.կոշիկներ, ձեզ համար ինչքան առասպելպետք է հյուսել,որ դուք հենց այնպես ստեղծվեցիքմիայն մարդկանց ոտքերի համար.կոշիկներ,դուք դեռ երկար քարշ կգաքայս աշխարհի մեջ,քանի որ դեռ չգիտեն կոշիկներ հագնել,իսկ մարդիկէլ չեն կարող քայլել ոտաբոբիկ։
</poem>
==«Փշրվեց Փշրվեց մի դուռ․․․»դուռ,Կտրվեց մի ոտք==
<poem>
Երկաթյա դուռ,հիվանդանոց.աշխույժ բժիշկ,դեղին հիվանդ,մի անհաջողվիրահատում.կարճ խռխռոց,սառը քրտինք,մի պիրկ լարում,մեռելատուն.երկաթյա դուռ,հիվանդանոց...
</poem>
==Հավատացել ենք==
<poem>
Թե մեկն հրաշքովայլ մոլորակիցմի օր իջներ ցածու հարցներ մեզ,թե՝ ինչ ենք արել,թե՝ ինչ ենք տվելկամ ինչ է ծնելերկրագունդը ծերիր հսկա փորից,կասենք՝ մենք մարդ ենք եղելինչ արած,այդպես ենք ծնվել։— Իսկ դո՞ւք։
</poem>
==Պարանը արգելվում է==
<poem>
''Շատ բառերի մեջ շատ ունայնության կա։
ԺՈՂՈՎՈՂ''
Քեզ տրված ձայնը
Բաբելոնյան աշտարակը կավարտեր
եթե շատ բառերի ունայնությունը
որպես խեղդվողի պարան
մինչև այստեղ չձգվեր
</poem>
==Գաղտնիք==
<poem>
Գիտե՞սինչու եմ սիրում քեզորովհետևմի քիչ փոքրիկ էայս երկրագունդը.գցում եմ ոտքսպտտվում է նաինձ չի թողնում երբեքոչ մի կետի վրա.ես սիրում եմ քեզորովհետևմի քիչ փոքրիկ էայս երկրագունդը։
</poem>
==Վալս==
<poem>
''Пора, пора, душевных мук
Не стоит мир, оставим заблужденье.
АЛЕКСАНДР ПУШКИН''
Օխ, հեռավոր աղջիկ
Ժասմեն
գնացքի պատուհանների պես
ես քեզ տեսա
ծովի փրփուրների պարի պես
կանաչ դաշտերի վրա կախված օդի
ու իմ աչքերի պես
քեզ նկարեցի
և այդ նկարդ
ես սպիտակ֊սպիտակ շորով
ծոցիցս հանեցի
ու այս աշխարհում քեզ հետ
բոլորի աչքի առաջ
ես էլ այդպես ապրեցի
բոլորի աչքը
երկրագունդ դարձրի
ու նրա վրա
քեզ թույլ գրկած
մունջ պտտվեցի..
</poem>
==Արգելք==
<poem>
Մենք համբուրվում էինքու այնքան պինդոր օրենքը նկատեց.մարդիկ հավաքվեցինորոնցչորս պատից դուրսհամբուրվել չէր տրված.ու մեր համբույրըդատարան տարան։
</poem>
==Չէ, ես չեմ կարող==
<poem>
''Մի՛ մեռիր, տեր իմ:
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱ''
Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից
արտաքսեք:
Երկրագնդից խոշոր
երկու արցունքներ
ծանր գլորվում են
իմ զույգ աչքերից:
Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից՝
ձեր մոլորակից,
ծեր մոլորվածից:
</poem>
==Հայաստան==
<poem>
''Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ''
Գիտես ինչ, Հայաստան,
քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր֊մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ, Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը,
թե ուզենանք էլ՝
չենք կարող ծրարել:
</poem>
==«Եթե թախծելիս․․․»==
<poem>
''Քեզ համար թախծելիս...
ԲԼԱՍ ԴԵ ՕԹԵՐՈ''
Եթե թախծելիս
այս օրն էլ անցնի
երեկվա նման
հարթ ու տաղտկալի
այնժամ քեզ համար
ես օր կդառնամ
որ տաղտկությունդ
թունդ լեղակի պես
քամես դու իմ մեջ
իսկ ես էլ արդեն
լուրթ գիշեր դարձած
անէության մեջ
քաշվեմ֊հեռանամ...
</poem>
==«Այգաբացը․․․»==
<poem>
Այգաբացը
Մի կտավ է լվացված,
Այգաբացին
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
Կեսօրին շեկ,
Երբ ամեն ինչ ջերմ է, տաք,
Կեսօրին
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
Երեկոն,
Երբ բոլորին սեր է տալիս,
Երեկոյան
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
Գիշերը
Երազներ կան նկարված
Քո դեմքին,
Հոգիս խոնավ է ու պաղ,
Եվ ես չունեմ ոչինչ։
''24.05.1967թ.''
</poem>
==«N զորամասում․․․»==
<poem>
''Զուգարանները կլինեն ոսկուց:
ԹՈՄԱՍ ՄՈՐ''
N զորամասում
երբ նոր զուգարանը շինեցին
Թոմաս Մորը չկար
այլ կար նրա «Ուտոպիան»
որի թղթերը զինվորները մեկ֊մեկ
բաժանեցին իրար մեջ
նոր զուգարանի բացման
արարողության առթիվ
և հատկապես որ
բնական պահանջն էր
ստիպում նրանց
</poem>
==«Ոչ Ոչ ոք չի տեսել թռչունների․․․»թռչունների՝ աշխարհից հեռու գերեզմանատները==
<poem>
Իսկ իմ մորաքրոջ տունըոր Ազատանում էև Լանջիկ անունով մի գյուղ կաորտեղից անցնում ենք հանգիստհետո հասնում Ազատաննրանք այդպես էլ ծեփված ենվայրի գազանների դեմքինինչու այդպես հեշտ վարվեցին մարդիկայդ գյուղերի հետչէ որ մի քանի քար էր էլիայդպես շինեցին Ազատան ու Լանջիկու շինեցին իմ մորաքրոջ տունըև այս բոլորի վրայիցթռչում է մազութի մեջ կորած իմ ծիծեռնակըորը սիրում էկրծքով ջրին բախվելովծվվալոր մազութը մաքրիև արդեն կուրծքը մաքրել է
</poem>
==Ծովը մեծ է, զարմացավ Չեխովը==
<poem>
Ես շատ չարչարվեցիբայց միայն մարդթվացիք դուք ինձ
</poem>
==Մեզ քիչ մնաց մտածելու==
<poem>
Երաժշտության ոսկե գանձերիցհաղորդումն ավարտվեցկտրվեց լարը ջութակիկամացկծկվիրչես տեսնում պատերազմ մեկնողմարդկանցիսկ ջութակը մնացառանց լարհիմա նվագում եննրափայտի վրաու գիտե՞ս ինչպեսդարձրելու հետևին դմբդմբացնում ենդրըմբ
</poem>
==Հայրս նրա հետ հավասար էր խոսում==
<poem>
Ռևազովդու այնպես լավ էիր հագնվումու բոլորից անհայտմի մարդ էիրայնպես թափանցիկ մեռարոր բոլոր տեքստիլագործներըհավաքվեցինու թաղեցինքեզ
</poem>
==«Տավարի Տավարի կտրատման սխեման և․․․»և մանրածախ գները==
<poem>
Կովը երբեմն խոսում էիր կաթնատվությանբարձրացմանն ընդդեմև խնդրումոր երբեքիր նկարըչկախեքմսավաճառներիպաշտամունք դարձածխանութներիվերին անկյուններում
</poem>
==Նիկոլայի հարյուրանոցը==
<poem>
Հիմասառնարանում դրվածմի ճշմարտություն ենդեռ մեզ մատուցումճարպոտ մատուցողներըիսկ իրենք կամենումայդ կեսկենդան մարմնիցտեսնելմեր քամված հյութըև ապա դա լցնել բաժակի մեջնորից սառնարանում պահելու համար։
</poem>
==«Ով է ասում․․․»==
<poem>
Ով է ասումթե մենք զզվել ենքզզվել են նրանքովքեր չեն զզվելզզվածը զզվածինմիշտ է զզվացրելու միշտ զզվանքովզզվել բաժանվելու զարմացել ենչզզվածներըոր զզվածներըսեր են ունեցելև զզվածներըզրկվածներըչեն զզվել երբեքչզզվածներիցու նրանց համարոչինչ չասող աչքերովնայել են պահել֊պահպանելհարկ եղած դեպքումծառայել ննջարան։
</poem>
==Սա կատակը չէ այն․․․այն, որ շատ անգամ ձեզ խոստացել եմ==
<poem>
Մենակ եմինչպես մոլորակ,ոչ,ավելին՝մի աստղ.ամեն մեկն իր անունը ունի,իսկ մարդիկ իմ անունըգուցե գրեն իմ շիրմաքարին.բայց չէ,շիրմաքար չեմ ես.իմ անունըայդ քայլող շիրիմներին էր պետք,որ իմանայինպարտքս ու պահանջս.ես ոչինչ չեմ,ոչ էլ շիրմաքար,ես մենակ եմ՝աստղվերևում,որտեղ շիրիմներըոչ ջրում,ոչ էլ բերանում,այլ հոգով սուրբկնքված՝պոկվում են [դեպի] մեկ այլը.դրա համար է, որաստղերը երկիր չեն թափվում,դառնում են անուն,մեր աչքից հեռու,հետքն անգամ որիչենք էլ նկատում։Աստղը աստղ է.հենց այնտեղմենք դառնում ենք մարդ,ոչ մահկանացու։Ես մենակ եմհենց իմ անվան պես,հենց իմ մահվան պես.ու սարսափած տեսնում եմ,որ մթություն է անունըիմ, քո, նրա։Ձայները —թե ուշադիր լսենք,այն չեն,ինչ թվացել ենմեր սովոր ժամին.երկյուղի պահըհաստատումն է դրա։Վերցրեցի անունս ձեռքս,նայեցի չորս կողմիցև կծկված,համր՝նկատեցի,որ այնտեղ ոչինչ չկար,այլ մի հավիտենական,անաչք մթություն,ուր թաքնված էի ես։Ես — մենակ,Դու — մենակ,Նա — մենակ...
</poem>
==Թե ինչու Ռոբերտինոն․․․է Ռոբերտինոն կամ մի բան գտած մարդը լռում==
<poem>
'''''(Բալլադ)'''''
''Ես էլ գիտեմ, Սանչո, զավակս, որ դա Առնոլդի սաղավարտը չէ, բայց...
ԴՈՆ ԿԻԽՈՏ''
Գրում է թերթը
«կորել է թերթի կլոր կնիքը
համարել անվավեր»
իսկ երեկ չէ առաջին օրը
իջել է Լոնդոնում մարդն ինքնաթիռից
ու կորել
համարել անվավեր
կորել է նաև մի կեղտոտ ու հին մայկա
ըստ հայկական ռադիոյի
այս աշխարհի ամենաազնիվ մարդը
Ռոբերտինո Լորետտին է
որը գտել է այդ մայկան
և այս էլ քանի տարի կանգնել գլխին ու
գոռում է «Чья майка»
իսկ մենք հասկանում ենք «Джамайка»
և այդ նույն Ռոբերտինո Լորետտիի մոտ են
ըստ նյութի պահպանման օրենքի
թերթի կորած կլոր կնիքը
որն համարել են անվավեր
և այն մարդը
որն երեկ չէ առաջին օրը իջել է Լոնդոնում
ու կորել
բայց քանի որ մայկային տեր կանգնող չկա
(նոր մայկա են ճարել և դրա համար են հասկանում Джамайка)
ամենաազնիվ Լորետտին
թողած դեռ մի կողմ
թերթի կորած կլոր կնիքը
և այն մարդուն որն երեկ չէ առաջին օրը
կորավ Լոնդոնում
գոռում է «Чья майка»
և վերջապես որպեսզի ձեռք քաշի Լորետտին
կեղտոտ ու հին մայկայից
3 միլիարդ 500 [միլիոն] մարդ (կամ 4 միլիարդ)
ելել գոռում են
«Чья майка»
Այսքանից հետո իհարկե ավելորդ կլիներ
հիշել թերթի կորած կլոր կնիքը
և անվավեր համարված այն մարդուն
որն երեկ չէ առաջին օրը
կորավ Լոնդոնում։
</poem>
==Մենք==
<poem>
Ինչ — թվականն էր,ինչ — դարը.եկել էրանակնկալ.պտտվել էր երկիրը,պտտել,պտտելու բերել այստեղ։Նա քամել էր նրանց՝այն մարդկանցմեռյալների վերջին հոգոցից,զուլալեցրել աչքերըինչպես ոչինչ չարտահայտող ապակին,ինչ որ անսովոր էր՝դարձրել շատ սովորական,տվել ամեն հարցի պատասխանու հանձնվելմեկ տասներորդովերկրագունդը՝ այս մարդկանց։Անցել էր հետո նաձեռքե֊ձեռքու որպես անհետաքրքիր մի էգվտարվելնրանց հետ.ու հող էին դարձրել երկրագունդը,իրենք դարձել հողայս մարդիկ։Ինչ — թվականն էր,երբ նորից իրար գտանու կորցրեցինայս մարդիկ.դրանքնրանք էին,որոնց փոխարեն մենք էինք ծնվել։
</poem>
==«Հիմա սիրուն․․․»==
<poem>
Հիմա սիրունայսպես մի փոքրկարելի է հանգստանալորովհետև կարծես թեմի փոքր հանգստությունըտալիս է ինձ թևհիմա իմ սիրունես քեզ համար կհանգստանամորովհետև իրոքիմ հանգստությունըքեզ համարբերում է վիշտհիմա իմ սիրունէլ ինչու համարես հանգստանամերբ որ աչքերիս մեջմատներս խրածսպասում եմ քոմիայն գալստինհիմա իմ սիրունինչպես կարող եմհանգստանալերբ որ տանում եմես քեզ հետինձ հետտանում հասցնումայն հորիզոնինոր երգերի մեջ էմիայն ամփոփվումև տանեմ քեզ հետև ինձ հետդժվարությունն այսմի քիչ էլ գիտես ինչծանր է ապրելսիրունքեզ համարես այսօր այնքանսիրուն երազներ տեսաոր էլ երբեք աստված իմաստված ինքը չի տեսնիիմ մեղքության մեջթե հարկ կա աստվածթող անիծվեմ եսոր այս տեսաև տեսա որ ներում ես դու
</poem>
==«Ինչպես պատմեմ ձեզ․․․»==
<poem>
''Քրիստոսն էր անցնում այդտեղով...
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ''
Ինչպես պատմեմ ձեզ
եղելությունը
որ եղավ իմ աչքի առաջ
ինչպես տանեմ ձեզ
այն վայրերը որտեղ կատարվեց եղելությունը
ինչպես համոզեմ ձեր բոլոր մարդկանց
երբ որ ձեր բոլոր մարդկանց աչքի առաջ
կատարվեց այս եղելությունը
եթե եղելություն չի
ուրեմն եկ արհամարհենք
այս երկրագունդը
իսկ եթե եղելություն է
բեր մի փոքր
գլորենք մեր ուսերից
այս ծանր գունդը
իսկ եթե դուք չեք հավատում այսքանից հետո
ուրեմն շատ կարճ խոսենք
մի փոքր մի փոքր
կարճ
շատ կարճ
ինչ ասեմ։
</poem>
==«Լրիվ թրջված մի կանաչ․․․»==
<poem>
''Ո՞ւր եք, սիրելիներս, ես ձեզ չեմ տեսնում, սպասեցեք ակնոցս դնեմ։
ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ''
Լրիվ թրջված մի կանաչ
Այսօր դրված էր իմ վերքին
Վերքը
Հանգիստ գրում էր իր մասին
Իսկ ես չէի էլ կասկածում
Որ արևի մուտքը
Երբեմն կվերացնի
Քաղցկեղի մասին մեր մտածողությունը
Ու կստիպի
Որ նկարվելուց առաջ
Ռենտգենի նման մտածենք
Ճառագայթների մասին
</poem>
==Եթե աշխարհի բոլոր մարդիկ համբերեին, համբերեին ու միասին խոսեին==
<poem>
Քո մինչև հիմաեղած անկողնուցչեղավ քո ձեռնափայտով ելնելը,իսկ ակնոցիդ ապակիներըերբեք ետ չդարձանհալման կետը,որ նա դառնար ապակե անոթ,որ տեսիլքի ցավից հալեցրել էրքո օրերը,դարձրել քո քթի մեջ փոքրապոլոն արձան,որ գնում֊գալիս էանկախ շնչառությունից.որի համար կովերըիրենց հորթերին կլիզեին՝ծորացնելով ու կաթկթեցնելովայն կնոջ ձեռքերին,որ ցավեցնում է պտուկները կովերի՝կթելիս։Կովերը դեռ շատ խելացի են.հարու չեն տալիս,նորից շուկայում վաճառվելը ձանձրացրել է նրանց,իսկ նրանց թողած լորձունքները,որ խեցիները օգտագործում ենավազը մարգարիտ դարձնելու համար՝մեկ մեկ մնում են այս աշխարհիամենաէժան բանի՝աղի վրա,այս փայտե աշխարհի,որից ֆինները նոր աշխարհ կկառուցեին,որից մի մարդ կկառուցեր վստահ կեցվածք,որ ձեռքերով֊ոտքերովէլի խոսի մի 80 տարի...
</poem>
==«Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ․․․»==
<poem>
''Դարն ուրիշ է, հավքերն՝ ուրիշ,
Հավքերն՝ ուրիշ, երգերն՝ ուրիշ...
ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ''
Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ,
էլ մենք արցունք չունենք հիմա,
էլ չենք դողում ծաղկի վրա,
չենք հասցնում էլ լաց լինել։
Հավատա ինձ,
տխուր էին երգերը ձեր.
երբ մենք, հոգնած առօրյայից,
ձեզնից փափուկ բարձ էինք ուզում,
նորից ձեր հին երգն էիք երգում,
նորից արցունք քամում մեզնից։
Այո, Հայնրիխ, շատ ենք փոխվել.
թե չտեսնենք՝ չենք հավատա,
էլ մենք արցունք չունենք հիմա,
չենք հասցնում էլ լաց լինել...
</poem>
==Ձիթհանքովի հասարակայնությունը․․․հասարակայնությունը պարտավորվել է ամեն մի հավից օրական ստանալ մեկ ձեւ==
<poem>
Լեղաճաք հավի սրտի նմանթպրտում է կտուրն անձրևիցու ածում է՝ճթ...Վերմակն հագած թլոր Շավանըհաշվում է՝ճթ սեղանին,ճթ նտալին,ճթ թախտին,ճթ ճատատիս։
</poem>
==Rondo==
<poem>
Դու լույսի մեջես մթանդու ինձ երբեք չես տեսնումգնում եմ ես գլխիկորգլխիգլխիգլխիկոր Ես լույսի մեջդու մթանես քեզ երբեք չեմ տեսնումգնում ես դու գլխիկորգլխիգլխիգլխիկոր Ես լույսի մեջդու լույսիբնավ իրար չենք տեսնումու գնում ենք գլխիկորգլխիգլխիգլխիկոր
</poem>
==«Դու լաց մի լինի․․․»==
<poem>
Դու լաց մի լինի.ճամփա եմ ելել,ես տեղ եմ գնումմի քանի օրով.դու լաց մի լինի,ես ետ կդառնամնույն ճանապարհով.ու երբ կծագիարև քեզ համար՝հավատա դու ինձ,այդ ես եմ, որ կամարևի տեսքով.իսկ երբ լուռ կընկնիխաղաղ երեկոն,ու դուրս կլողաերկրի այն կողմիցմահիկը լուսնի՝հավատա դու ինձ,այդ ես եմ, որ կամլուսնյակի տեսքով.դու լաց մի լինի,երբեք մի տխրի,ինչպես տեսնում ես՝քեզ մոտ եմ ես միշտ:
</poem>
==«Մեր հանդուգն երջանկությունների մեջ․․․»==
<poem>
Մեր հանդուգն երջանկությունների մեջև մեր երջանկությունբառը կրկնածեկել ենք ու բախել դուռըցուրտձմեռովմի մարդուհիշո՞ւմ եսվրվրում էիր դուև քո դեմքը կապտածէլ չէր խոսում այներջանկության իմաստությունիցև քո ձեռքերըոր քիչ էրմնացելես հողին հանձնեիփայտի պեսփայտին էին հարվածումդռանըու պառավըկիրթբարեկիրթմի քիչ ցնդածբացեց իր դուռըգոլորշի կուլ տալովիսկ մենքերբ տաք նստել էինքնրա մոտհազիվաննշմարելիհիշում էինքտեսնումայն քարըորը մեն մենակքարացել էր իր տեղումև առանցսարսափիգիշերիորովհետևբոլորը իրեն էլ չէին հաշվումմենակ թողել էրիրենից դուրսմի բանու այդ բանըես ու դու էինքայդ պառավի դողդոջունդնչի մոտ նստած։
</poem>
==«Շղթայազերծ․․․»==
<poem>
Շղթայազերծաչքերի մեջ կարողացամի քիչ կամաց֊կամացելնելմի քիչկարողացաիմ մորկենսագրությունըկարդալքո աչքերումԺասմենև դուանմեռաղջիկիմ անմեռությանգրոցմեջմտիրես գիտեմայսպես են հանգչումհոգիները միշտեսիմկենսագիրսհազիվկարողացաքո լայն փեշերիշոշափյունըջոկելու գնալ իմ շավղովբայց քանի որամեն մարդսկսածբանաստեղծիցայսպես էմիշտկռկռացելթեդեգնացեքմնացեքերազներես այնպեսհանգիստհանգիստ եմ հեռացելաստվածիմ տխուրիմ տխուր ճամփիցոր դարձիսպիտի միշտհանդիպեմ ինձքեզբայց հիմաերբմի քիչ էքեզ նմանԱստվածինձ խաբում եսկհարբեմնրահոտից
</poem>
==«Լույսի համար լաց եղա․․․»==
<poem>
Լույսի համար լաց եղաիմ մորաքրոջքնած մարմնի մոտու վախեցաոր նա կմահանաԼույսի համարԼույսի համարլաց եղաոր չէր բացվումիմ մորաքրոջպղնձի մեջդրված երեքձվերի նմանորոնք երբ ուզեսկդառնանկերակուր Աստծոիմ մորաքրոջկատվիաչքերի մեջ ես լաց եղաու այդպիսիլացհազիվ թե ճարվիիմ մորաքրոջհամր ու լուռհանդիմանանքըկատու էլ չարժերես նստեցիարևի տակառավոտյանու լույսը բարի էր։
</poem>
==«Քո աչքերով․․․»==
<poem>
Քո աչքերովփորփրեցիր իմ աչքերըոր աչքիս տակտեսնես մորթված մարդ չի պահվածքո աչքերովիմ աչքերը հանել երբեք չկարողացարքո մեղքի այն ծանրությունիցոր դրել էրայս աշխարհը քո ուսերինհետոորըդանդաղ հալվելներծծվել էրաչքերիդ մեջէլ ինչ ես դուայդ աչքերովփորփրում իզուրիմ աչքերը
</poem>
==Փախիր֊փրկվիր==
<poem>
Սա էլ թող լինի ամենավատըոր կորցրած մատըինձ ցավ պիտի տամիայնխնդրանք կակամաց պոկեցեքամեն մի մատսոր վերջին մատովես ցույց տամ մեկին
</poem>
==«Ութ տարեկան փոքրիկ աղջիկ․․․»==
<poem>
Ութ տարեկան փոքրիկ աղջիկինչպես սիրեմդնեմ ծնկիսու օրորեմ քեզ բառերովբայց օրորսինչ քուն բերիութ տարեկան դու մեծ աղջիկերբ ներկված թարթիչներիդտակ թաքնված հրապուրիչու խորամանկ մի հայացքովդարձա ես կովու բառաչս ձգվեց երկարայս մարդկությաննախրքաշում
</poem>
==«Շնչառութոյւնդ գրկել էր ինձ տաք․․․»==
<poem>
Շնչառությունդ գրկել էր ինձ տաքու գոլորշի էր հավաքում դեմքիսլցվում աչքերսայն ակոսներըոր տարիներն էին վարել իմ դեմքինդանդադ սահելովշնչառությունդջրում էին ակոսիմ կնճիռներըբերք ստանալու ակնկալությամբայսպես ողջ գիշերիսկ առավոտյանզարմանքից սառավ շնչառությունդաչքերիս վրակախվեցին երկար սառույցների պեսարտասուքներս
</poem>
==Պյոտր I ― Եկատերինա II==
<poem>
Միամիտ մեռեք թագավորներձեզ պետք է միամիտ թողնելոր մի քիչխաղալու թղթերով ձեր վրա սովորենքու ձեր գլխից բռնածշրըփխփենք սեղանինՄիամիտ կռվեք թագավորներձեր բոլոր տեսակի աչք ունքերի հետհայելիների առաջառանց դրանց դուք թագուհիներ չեք ունենամի ելեք ձեր տեղիցտակը մեծ փոս կընկնիայնժամ ձեր գայիսոնըմինչև գետնին հասնելըկդառնա հաշմանդամի հենակիսկ ձեր արյունըկդառնա մի հասարակ բարապանմեծ քաղաքների հյուրանոցներից մեկում
</poem>
==«Հեռախոս․․․»==
<poem>
Հեռախոս,և զանգ,ու զանգի ես հենց ինքդ սպասում.և խոստովանանքերկուստեք,թե՝ «գեղեցիկ ես»,որ մաշեք իրարու քիչ էլ մաշվիձեր հաշվով, գուցե,այս ժամանակը.թե ինչքան, գիտեք,մաշում եք իրարթեկուզ մի ծաղրովկամ հռհռոցով,կամ մի համբույրով,կամ էլ՝ ով գիտի...Ու վերջն էլ պատմումնման, հավասար մարդկանց,որ ես այսօր քնեցի շատ լավ.օրը կիրակի էր,իսկ կիրակին չի խաբում,և տեսա Նրան։Ես էլ ժպիտովընդունում եմ ձեր երկբայությունը՝առած թե չառածազնվության տեղ,լուռ խոնարհվում եմ,վերցնում հենց այդ ազնվությունը,մի քիչ ջուր խառնումու գրում այսպես։
</poem>
==«Կարմիր սվիտրի․․․»==
<poem>
Կարմիր սվիտրիկարմրությունը խունացել էև իմ պիջակի գույնը նույնպեսներկելու տրամադրություն էլ չկաերբ ոչ ոք չի ուզումոր մի քիչմոռացված պիջակսկամ այն սվիտրըորն հիշեցնում էարդեն հատակի գորգըփռեմ ձեր առաջու քայլեք նրա վրայովիսկ թե երբևէ կարողանամներկել իմ սվիտրըուրեմն բարեհաճեցեքզգույշ քայլել նրա վրայովորովհետևայս սվիտրի վրաես դրեցիձեր բոլոր տանջանքներըոր մենք միասինհագանք
</poem>
==«Մարմիններս դարձրած․․․»==
<poem>
Մարմիններս դարձրածհավերի համար կերկուտմենք չվախեցանքչէ կներեքհավերը հասկանում էինոր մենք ուրիշ կուտ ենքև ուտում էինհետո կրեճից ջուր խմումորովհետև մենք կանգնած էինքնրանց կոկորդինդա նրանց աչքերն էինցույց տալիսև վզերի ձիգ ու ցածանելը
</poem>
==Այդտեղ ինչ֊որ բան չգցես==
<poem>
Իսկ դուք մարդիկերբ ուզում եք անձրև չլինիբայց ես ինչքան բանաստեղծություն գրեմոր անձրևը կտրվիաղ դիր անձրևի տակասաց մայրսև խաչերկաթի վրաավելացրեց մայրսև պահիր մինչևանձրևը կտրվիասաց մայրս։
</poem>
==«Լուրջ, անգամ ոչ մի բառ․․․»==
<poem>
''Եկա, տեսա, հաղթեցի։
ԿԵՍԱՐ''
Լուրջ, անգամ ոչ մի բառ
չասացի
ոչ մեկին։
Եկա պատմեցի
իմ մոր ամուսնությունը,
իսկ ինձ
համարեցին
նրա որդին։
</poem>
==Այսպես թե այնպես==
<poem>
''Բումբերդ սև գուլպայով...
ՎԱՐՈՒԺԱՆ''
Թըփ, թըփ, թըփ, թըփ
մոտենում են քո ոտքերը
վըշ, վըշ, վըշ, վըշ
քսվում են բումբերդ իրար
այս բոլորը
դառնում են իմ դռան մոտ
մի աղմուկ
ու ծնվում ես դու
թըփ, թըփ, թըփ, թըփ
հեռանում են քո ոտքերը
վըշ, վըշ, վըշ, վըշ
քսվում են բումբերդ իրար
այս բոլորը
դառնում են լռություն
ու ծնվում ես դու...
</poem>
==«Երբ բողոքող մարդիկ․․․»==
<poem>
Երբ բողոքող մարդիկկշատանանև կանայքկբավարարեննրանց ժպիտներըուրեմն այն ժամանակպետք էկենսագրությունը գրելայն մարդկանցորոնք ջղայնանում էինիսկ կանայք նրանցհանգստացնում
</poem>
==«Աջ֊ձախ․․․»==
<poem>
Աջ֊ձախ,ձախ֊աջ,գնացինք.— Ո՞ւր,— հարցնում էր կինս։Աջ֊ձախ,ձախ֊աջ.— Ո՞ւր գնանք,— հարցնում էիկնոջս՝ ես։ Աջ֊ձախ.— Գնանք,— լսվում էր փողոցից,երբ գեներալին տարան...
</poem>
==«Ես նորից քեզ եմ պատմում․․․»==
<poem>
Ես նորից քեզ եմ պատմումՈչ թե որ դու մի բանկարող ես հոգալՉէ եղբայր քո մարդ իմանալըՇատ չափազանցրիրԴրա համար նույնիսկՄեղավոր մեռելներինդատեցիրԻսկ մի քանիսին էլՀերոս կոչեցիրՏո լսիրԴատեցիրԿոչեցիրՆրանց մեռնելուց հետոՆրանք որ [մեռան]քեզ համարԱխր դու ով եսԵվ ինչ կարող ես անելՇատ շատԻնձ էլ կդատեսԿամ էլ հերոս կկոչես
</poem>
==«Վերջին րոպեին․․․»==
<poem>
Վերջին րոպեինհանգիստ կորոճանք մեր ցանկացածցանկացածըև սիրուն կավարտենքմի երգոր պատերազմ է դարձելսառել է օդըմեր շնչափողումդրա համար ենք թույլ տալիսոր գաննախագահներըու մեզ մի լավ դաս տանիսկ դրանից ոչինչ չի փոխվումբացի նախագահներից
</poem>
==«Երբ հոգնած ես ընկա ճանապարհ․․․»==
<poem>
Երբ հոգնած ես ընկա ճանապարհՉորս կողմը մութ էր ու խաղաղԵս կորցրել էի ճամփանՄան գալով ման գալով երկար ու այնքանԳնում էր ավտոբուսն հևալովՁուլվելով խավարին ճամփեքիՈւղևորներն հոգնած դեմքերովՀորանջում խոսում էին ալարկոտՄի սիրուն աղջիկ իմ դիմացԳնում էր մի տգեղ կնոջ հետԵս կորցրել էի ճամփանՄան գալով ման գալով երկար ու այնքանՈւ ճամփի կեսինԻջավ սիրունը կնոջ հետՀազաց ավտոբուսը խռպոտԸնկավ ճանապարհ նվվալովՀալվեց աղջիկը խավարումԿարծես կար և չկարԳնում էի գնում էի ես հոգնածՄոլորված բայց ինչ֊որ հույսովՀիշելով անծանոթ աղջկանԵլավ կրկին նա ավտոբուսՊտտվել էր կարծես երկիրը մի պտույտՏեսնելով նա ինձ՝ չգտա՞ք, ասացՈւ խղճահարվեց իմ պատասխանից...
</poem>
==Քերթված արևի==
<poem>
'''''Պոեմ'''''
Անձրևը
ձողերի նման
անթիվ ու անվերջ
խրվում էր հողի մեջ։
Ուժգնությունը նրա
միապաղաղ
հարուցում էր կասկած։
Սկսվել էր այն
կեսգիշերից, ապա
ձգվել, երկարել, երկարել
ու չէր կտրվում մինչև լույս։
Եթե գիշերներին պարզկա,
օրերին արևոտ կամ թե
մտածում ես առանց երազի՝
երազում ես այսօր
առանց խորհելու։
Եվ օրն այդ բոլոր մարդիկ,
շները նույնիսկ
կամ ինչ֊որ էակ
պոետ են արդեն։
Դադարում է մի պահ, կարծես,
ստամոքսը կծկվելուց ընդմիշտ,
սկսում են բոլորն էլ երգել,
երգում են խաղաղ ու հանգիստ։
Երգը այդ օփիումի նման
տարածվում է համակ մարմնով,
լափում աչքերը, ապա
սկսվում է մի
հիստերիկ մանիա։
— ԼՌՈՒԹՅՈՒՆ.
երկրագունդն է ննջում։
Բայց բացվում է հանկարծ
լուսամուտներից մեկը երկրի.
ինն էր առավոտյան
կամ գուցե այդքան.
թող այդպես լինի։
Մի քանի րոպե
պատուհանից բաց
երիտասարդը շոյեց
անձրևն աչքերով,
արևը ման եկավ
երկնքում անթափանց,
Ապա դուրս եկավ,
թողնելով դուռը բաց.
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ։
Չվերցրեց նա թիկնոց,
կարող էր, չնայած, ճարել,
թրջեց երկինքը նրան
ինչպես բաղնիքի ցնցուղ՝
թվաց նրան տհաճ
սառնությունն անձրևի։
Այլ կերպ էր սիրել նա
անձրևին սառը.
գուցե գեղեցիկ,
գուցե լավ,
բայց ոչ նրան...
Մոռացած անձրևն արդեն՝
երիտասարդն ընկել էր
հետևից մի մտքի.
ԲԱՅՑ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ ՆԱ։
Գալիս էին հենց այնպես
պատկերներ շարվե֊շարան,
գալիս էին, անցնում
առջևից աչաց,
ինչպես մեգն է սողում
վրայից ծովի։
Սթափեցրեց նրան
խոշոր մի ջրափոս,
հիշեց նա իր միսիան.—
ԱՐԵՎԸ ՉԿԱՐ...
Այլոց համար չէր
փնտրում նա նրան,
գողացել էին, գիտես,
արևն էին գողացել,
ինչ-որ մարդիկ գողացել
շպրտել էին նրան
անհունի այս անսահման
անկյուն մի ինչ֊որ
և փռել դեմքին մի թաց շոր...
Ոչ մի քեն չուներ նա
գողերի հանդեպ,
զի ուներ նա հույս.
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Բավ ճանապարհ էր անցել
երիտասարդը ոտքով,
դարձել էր հարազատ արդեն
ճանապարհը նրան.
ԻՐԵՆՆ ԷՐ ՃԱՄՓԱՆ։
Նա զարմացավ, թե ինչքան
նման են իրար
ինքն ու ճամփան։
Երևի նույնն են աշխարհում ամեն ինչ,
բոլորն էլ մի բան են, գուցե։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Իր անունն հիշեց երիտասարդը,
մի քանի անգամ կրկնեց մտքում,
ձեռքը վերցրեց, շոշափեց չորս կողմից,
և կծկված, ապշահար նկատեց, որ ձեռքում
ոչինչ, ոչ մի բան
չէր եղել, չկար,
Այլ հավիտենական մի
մթություն, որի
մեջ էր թաքնված
եղել մինչև հիմա։
Տասը անց էր ժամը,
դուրս էր եկել նա
քաղաքից արդեն.
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԱՆՁՐԵՎԸ
ՈՒ ՉԷՐ ԿՏՐՎՈՒՄ։
Մի ասֆալտապատ ու լայն ճանապարհ
տանում էր ինչ֊որ
հեռու֊հեռու վայր
կամ ինչ֊որ քաղաք,
որ չգիտեր նա։
Անծանոթ մի կին անձրևանոց գլխին
կանգնել էր եզրին մեծ ճանապարհի.
պետք է նա գնար
հեռու֊հեռու երկիրն այն,
որ չգիտեր, չէր տեսել երիտասարդը...
</poem>
==Հիսուս Քրիստոս==
<poem>
'''''(Հատվածներ օրատորիայից)''''' * * *Այնտեղ, Արևմուտքում,Ուր ուղեղներն էին հալվումԶգացմունքի տվայտանքներին խաբված,Այստեղ մարդն էր դեռ ննջում՝Պաղ քրտինքից մեղսված։Ու այդպես էր...Մինչ դու ելար ու հառնեցիր՝Բարբառելով.«Ոչ թե գիշեր, այլ՝ լո՛ւյս, լո՛ւյս։Լույսերի մեջ պիտի պառկել,Ո՛չ թե երկնի մահիճներում,Այլ հենց այստեղ՝Այս ծանր ու մեծ գնդի վրա»։Այն ժամանակ տաշված ու խեղճ այս աշխարհիՈւղեղները փոքր, թե մեծՓսփսում էին անկյուններում պաղ մթության.... . . . . . . . . . . . . . . . . .Եվ որպեսզի փսփսոցը դառնա մեծ ձայն՝Դու կարդացիր խրախույսը քո ԱՌԱՋԻՆ.«Մութի հետ՝ լո՛ւյս,Լույսի մեջ՝ հո՛ւյս,Հույսի մեջ՝ վառ մի վայրկյան։Գիտցե՛ք, մարդի՛կ, մունջ թքել ենԿույս գիշերվա աչքի մեջ,Որ պառկած էր մեղմաբարԱղջամուղջի լույսի հետՄուգ երկնային վերմակում.Ու ցնորված հմայքիցԱյդ դյութական հեշտանքի՝Պիտ սթափվել, բայց զգույշ,Հանկարծ վայրկյանը չանցնի»։Եվ հասկացան տեարքն արի,Որ սեռային կամ սիրային այս աշխարհումՊարպվում էր սին բաժակ։Դժոխային մարմիններում ցնորվածԻնչի՞ էր պետք անգամ լույսը երկրային,Երբ դեռ չկար մուրազային,Երկնային այն տենչը վես,Որ խառնվում աղբ ու մրի,Բայց վերանում, խոյանում էր հոգեպես։Ու այդ հոգինԾպտված խոր՝ մի բուռ մարդկանց սրտերում...— Սիրել ձեզ պես էակներին՝Օ, քավ լիցի...Դա կտանի, մեզ կհասցնիԴանթեական անլռելի դժոխքին։Ու մինչ դեռ հին զանգն էր հնչումՈւղեղներում դիվահար,Դու կարդացիր խրախույսը քո ԵՐԿՐՈՐԴ.«Եղած գանգերի կեսըԵրկրինն է մսակեր,Մյուս կեսը՝ ժամանակն ու տարածությունն են լափել։Իսկ մենք երկնին ու երկրին այս իրականՇպրտում ենք երկրորդ «ես»,Որն հող չունի դրախտի լույս վարդի պես»։ * * *Հոգեթաթախ զմայլանքով արբեցածԴեռ նիրհում էին գաղափարները գորշ.Ըմբոշխնում էին սառ շուրթերովՄարգարեական դառնությունները համայն.Երբ պատռվեց երկինքն այս լուրթ,Կարկառվեց քո հանճարեղ ձեռքը ջղաձիգԵվ քո մատներից ամենՇիրիմների կույտի վրաԳրոհեցին լուսիններ,Համբուրվեցին համր ու խորունկՖոսֆորային սառնությամբ։Իսկ քո միտքը այդ ժամանակԲնության ողբն էր երգում,Ու բախվեցին քո միտքը լայն ու բնություն։Մինչ այդ եղած ուղեղները,Զիջումներով արբեցածԽորախորհուրդ բնության՝Բարբաջել էին,Թե՝ պայծառ են, իրենք կա՛ն։Այդտեղ ահաԿյանք տվեցին Գյոթեի մեծ Ֆաուստին,Որ մաղձ թափվի երկրի վրա իրական։Չէին հասկացել,Որ թշվառ էր կնքել Գյոթեն Ֆաուստին։Իսկ բնության հետ բախվելիսՔո մեջ այնժամ ծնվեց խորհուրդ,Ու կարդացիր խրախույսը քո ԵՐՐՈՐԴ.«Հարաբերյալ այս կյանքումՍերը Մարդ է, Մարդն՝ Աստված։Սուտ է, սակայն մահվան ծնունդՉկա երբեք կրքերի այս քաոսում։Եվ որպեսզի ճիշտ արարվենք՝Այդ քաոսի բոժոժանքը պիտի լուծենք։Մահը փաստ է, կյանքը՝ մահ,Մահկանացուն կյանք է տեսել ակնթարթ,Ոմանք պղծել, ապականել.Ահա օրենք, որն իր խամրած աչքերովՃշմարտության սրունքներն է շոյում։Իսկ մենք ունենք գեղեցկություն ներդաշնակ,Որին կգրկենք, կհամբուրենք սիրով լի,Ինչպես Գյոթեն Մեդիչիի Վեներային համբուրեց»։ * * *Ապաշնորհ հեքիաթներ էին թափառումՉնաշխարհիկ ու հազվագյուտԵրկրի վրա այս առկախ.Բաբելոնյան երկնաքերի նման ճիշտՏասնինն դարի աշտարակն էր խորտակվում,Քարի տեղ՝ ջուր, ջրի տեղ՝ քարՄիմյանց տալու պատճառով։Այս տեսնելով, Առաջնորդ մեր,Մի ընդհանուր լեզու դառարՀամայն մարդկանց բերաններում,Դարձար համայն լսողություն,Ու հասկացան մարդիկ միմյանցԵվ հեքիաթի նման այն հին,Ուր դարձել էին կախարդանքով բոլորը՝ քար,Հոգեդարձի ամենքն եկանՈւ շարվելով իրար կողքիՇարվեշարան բազուկներ պինդ՝Բռնեցին ծեր երկրագնդիԹեք առանցքից, դուրս քաշեցին,Բարձրացրին, հողի վրաԿանգնեցրին, ու հաստատվեցԱշտարակը մեր այս դարի։Քսան դարի աշտարակի վերին ծայրիցԴու կարդացիր մեզ խրախույսը քո ՉՈՐՐՈՐԴ.«Հիշե՛ք, անմե՛ղ ինձ նմաններ,Երեկոները անհարթ,Հազար շապիկ ունեցող այն մարդուկները,Ընկած անմիտ ու անհեթեթ՝Կրծքներս ի վար,Մեր երազներն էին քամում,Պարպում էին մեզ կրքի նման։Բայց հենց այս նոր գլխից դարիՊիտի տեսնեք, որ բոլորն էլԿկաղկանձեն էգ գայլի պես,Երբ կսովեն,Եվ ցավն անտեսԿհետևի մտքի պես»։. . . . . . . . . . . . . . . . . .Փոթորկալից ուրախությանԱններդաշնակ թափի մեջՀողմացրիվ թառանչանքովԱհաբեկված հայացքներ են կիզվում.Գերբնական իմաստալից զորությամբՀոշոտվում են հին անոթներն հողածին,Վերջին ճիչն է համրանումՏագնապահար անհայտության երախներում անկշտում,Մաշված դարերի խորքիցՎեհատեսիլ անմահությունն է ժպտում»։Այս խոսքերից, Առաջնորդ մեր,Կրկին ելավ գեղեցկությունն իր դագաղիցԵվ շարքը մեր՝Վերածնված հոգիներով,Նոր հարություն ստացավ։ * * *Ու մինչ երկրային փոշինԱրձանների էր ձուլվում,Հավերժանում կոստանդական8 զորությամբ՝Հոգին տառապանքն էր երգումՄահիճներում սրբացած.Եվ մարդն անզորՊինդ փարվում էր անհեթեթությանը թունոտ,Մութն իջնում էր, մրափում,Սնունդ տալով կասկածանքներին անփար,Իսկ սանդուղքով սադափե,Երազներում հոգնատանջ՝Մագլցում էին ու մեռնումԱշխարհի ողջ խելագարները լուսե։Այնտեղ ահա հավաքվել էինՀանճարները գլխահակՈւ երբեմնի փառաբանվածԱճյուններն էին լիզում.Արյան ծարավ հոգիներն էին,Տխրահռչակ պատրանքներով շղարշված՝Դժոխային կատվի նմանՄռլտում, [. . . .] բայց միզում։Պաղ քարերն էին լույս սփռումՈւ ծաղրում էին աստղերին,Թանձր մշուշն էր իջնում,Գրկում նրանց մեղմագին։Առավոտյան հոգու թախիծն էր փարվում,Միաձուլվում ու հալվումՋերմությանը տռփակեզ,Ցողն արտասուք էր քամումԱնհույս մտքից հոգնատանջ,Լուսինն այնժամ մելանխոլիկԱնլվա սիրտն էր բացում,Որ տեսել էր արհավիրք,Որ տեսել էր առևանգում անմեղի,Որ տեսել էր բարին խեղճ՝Ծունկի եկած դաժանության ոտքի տակ։Հին մի երգ էր մրափումԱպակեպատ աչքերի մեջ.Քամին ահեղ՝ զսպվածՄի մոլեռանդ քրիստոնյա էր դարձել,Որ համոզում, բայց մեռնում էր կրքի մեջ։Հեռվից հեռու հին մեղեդինՄերթ պոռթկում էր լավայի պես,Մերթ մերվում էր քամու հետ,Ինչպես զույգը տարասեռ։Այն ժամանակ, լուսնի կաթով ողողված,Առաջնորդ մեր, իջար ներքևԵվ կարդացիր խրախույսը քո ՎԵՑԵՐՈՐԴ.«Այստեղ էլ մենք պիտ չխոսենքՈչ հին լեզվով՝ որ թշնամունն է, գիտեք,Ոչ երկնային՝ պոետների լեզվով ազնիվ.Այստեղ արդեն բնական մեր լեզուն է պետքՀոգեկան վեհ ապրումների պոռթկումով,Որ կշանթի, որ կշամփրիՃշմարտության վերքերով»։ * * *Սառնապղտոր հողի վրաՄարդկային դեմքեր էին վառվում,Խաչաձևվում անհույս մտքով, անտեղի.Կյանքը միտք էր ծնում բիրտ,Իսկ միտքը բիրտ՝ ուժը ձեռքին,Խոնարհություն՝Երկուստեքված մարդու մեջ։Իրարամերժ երկրներում մարդկայինԱնմխիթար սրբություններ էին շրջում,Լուռ շշնջում... գնում... ննջում...Եվ բյուր մարդկանց հոգիները ճգնավորԱնդունդներ էին վիժում,Փրփրում էր մարդկային խիղճը անբիծ,Որ իր ձեռքովՓառքի մեջ էր մահ տեսել։Անձնական շահ,Հասարակարգ էիր հիմնելՀանուն քեզ,Որ կարող էր մեղանչելՀարստահարված ու խեղճացած մարդու դեմ։Այս ամենը գիտեին մարդիկ,Բայց լճի պեսՀասկացածն էր մնում տեղում,Եվ բացեցիր շլյուզները,Առաջնորդ մեր, կանգնած մտքի՝Երբ կարդացիր խրախույսը քո ՅՈԹԵՐՈՐԴ.«Հենց որ լույսի հետ մենք ձուլվենք,Մենք կթամբենք երգերը մեր,Կսլանանք, մութն այստեղից լափլփած,Կանցնենք հեռու երկրոց երկիր,Անգամ ուրիշ մոլորակներՈւ կտանենք և ցույց կտանքՀոգիներին մոռացված,Որ ստեղծված ու առեղծված այս աշխարհում[. . . . . . . . . . . . . . . . . .]Արդեն լույսն է լոկ իշխում»։ * * *Ու կարծում էին այնԿմախքային իրանները ճկուն,Որ կարող էին սրտեր մարել ու գերելՃվճվոցով անհոգ։Իսկ լսելու մի ձայն էր պետք աներկբա,Որ ինչպես օդ պիտի լցվերԱյս փչկած մեծ գնդի մեջ։Ու մինչև այդԴեռ խամրում էինՈւղեղները բանական.Մարդ֊կենդանի,Կենդանի֊մարդ.Այս էր միտքը աշխարհի,Դեռ այսպես էր պտույտ գալիսՄշտահոլով երկիրը մեր.Երբ մենք սովոր արդեն ձայնիդ,Առաջնորդ մեր, լսեցինք խորԽրախույսը քո ՈՒԹԵՐՈՐԴ.«Բայց դեռ սպասենք,Ի՞նչ է այս.Ինչո՞վ կարող ենք վստահել մեկմեկու,Երբ դեռ չունենքԵրանատենչ ձգտումներըԱրդարադատ ձեռքերի։Դրա համար որպես նեցուկՄիշտ անդարձ մեր ուղուցՊինդ կփարվենք ու կտանենք անմնացորդԳաղափարները մեր նոր»։Երբ տեղ հասան մտքերը քո՝Նայեց ետ մեկ երթը մեր,Տեսավ ճամփան իր եկած,Ուր նստել էր կիրքն անմիտ,Որին դարձել էինք գերի։Բայց հայացքը մեր վերստին,Մեծ լուսարձակի նման՝Իր հին ճամփից սփռվելովԵկավ ընկավ իր նոր ճամփան.. . . . . . . . . . . . . . . . . . Թնդաց երթը։[. . . . . . . . . . . . . . . . . .]Այնժամ, որպես մեծ Բեթհովեն՝Առանց խոսքի,Քո ձեռքերով, Առաջնորդ մեր,Դու կարդացիր խրախույսը քո ԻՆՆԵՐՈՐԴ.«Ինձ նմաններ,Եղեք եղբայր ու հավասար,Եվ որպեսզի այդ կատարվի՝Չթողնենք, որ այսուհետևՁեր պատկերը աղավաղվի»։ * * *Էլ ասելու բան չկար մեզ.... . . . . . . . . . . . . . . . . .Եվ երբ մութն իր ոտքը քաշեց,Տեղը դրեց լույսն իր ոտքը,Դու կանգնեցիր և նոր բացվողԱրշալույսի հենց մեջտեղիցԿարդացիր քո խրախույսը ՏԱՍՆԵՐՈՐԴ.«Մենք էլ գիտենքԵրգել ինչպես մարդն առօրյա.Ուրախ, անհոգ զվարճանալ,Արցունք թափել շիրմի վրա մեր հարազատ...Այդ մենք գիտեինք,Բայց թե գիտեի՞ն մարդուկներն այն,Ինչ չգիտեին,Ինչ հեռու էրԻրենց խղճուկ գաղափարից,Կաղապարներից ձուլածո.Գիտեին.Բայց թե գիտեի՞ն,Որ հմայող, շլացնող լույսերը վառՄարմնի համար ջերմանալու կրակ չէին լոկ,Եվ մենք իրենց կույր աշխարհիցՎաղուց արդեն հրաժարվելԵվ դյութական հնչյուններով,Մայրամուտի կրակաշուրթ արևներով՝Տանջահոգնած ու հոգնաբեկ մարդկությանըՀանգրվան ենք ապավինել»։ * * *. . . . . . . . . . . . . . . . . . * * *Առաքելությունը քո աստղականչԼույս էր սփռում անհուններից,Եվ ուղեղդ գերբնական, անխոնջականՀրաժարվեց աշխարհներից,Եվ ճեղքվեց ու հրկիզվեցԱպրումներով երանական։Վերացումով փոշիացած,Ոտքերը սուրբ ու անգլուխ՝[. . . . . . .] խուժեց վայրագաբարԱրգանդները կուսական։Որպես մասունք շաղ տվածԱնունը քո նետեց համայն շրթներին,Քանզի մինչ այդՑնորվում էինք, հառաչումՈւ անթառամ իմաստությանՆշխարքներն էինք մենք տենչում.Եկանք քեզ հետ,Էլ չէինք կարողՄնալ կանգնած սիրո առաջ տմարդի,Զի սիրտ ունեինք,Որ կարող էր տրոփելԼոկ հարազատ գրկի մեջ։Քո զորությամբ հագեցվածՄխրճվում ենքԵրեքթևյան ու թունավոր նետի պեսԱնբարյացկամ ու թշնամի սրտի մեջ,Ոմանց համարԱնբովանդակ է երգը մեր,Քանզի դեռ չեն ուշքի եկել,Քանզի մեր սիրտն ամեն վայրկյանԱնմահության կապանքներն է հոշոտում։Հողմագալար երկնքումԾվենները ամպերիՉեն դիմանումԴատաստանին աստղերի։Սրբված ենք պատյան քաշած սրի պես.Ահեղաշունչ ուժգնությամբԳալարվում ենքԼազուրներում,ԼազուրներումՄեր հաղթական երկունքի։Ու մերվել ենքՈւ հալվել ենքԱստվածային լույսի մեջ՝Դարեր ծեծված ու հոգնաբեկ,Անքակտելի հույզերով,Մենք քայլում ենք անսասան[. . . . . . .] ալիքների վրայովԴեպ երկինքը աստղաբույլ,Դեպ անհունը առեղծված,Դեպ քո հոգին անտեսիլ...
</poem>