Changes

Խնձորի այգին

Ավելացվել է 4698 բայտ, 06:51, 21 Դեկտեմբերի 2019
/* Խնձորի այգին */
==Խնձորի այգին==
 
Օրան ավանը հայտնի է հատկապես Մարտին ապոր խնձորի այգով: Խնամքով մշակված այգին խնձոր է
 
մատակարարում ամբողջ շրջանին:Մարտին ապերն ինքն է վաղ տարիքում տնկել այդ խնձորենիները: Նա քաջ գիտի
 
յուրաքանչյուր ծառի կենսագրությունը: Եվ անգամ քամու կոտրած ճյուղը Մարտին ապորը ծանր վիշտ է պատճառում:
Գիշերային քամին, որից տնքում են ծառերը, ահով է լցնում նրա սիրտը: Բայց ահա մահանում է այգեպանի կինը`
 
Սաբեթ նանը: Այգեպանը ծանր է տանում մենակությունը: Հիմա նրա կրծքին մշտապես չոքած են թախիծն ու վիշտը:
 
Նրան ապրեցնում է միայն խնձորի այգին: Մոր մահից հետո դստրերն ավելի հաճախ են այցելում իրենց հորը,
 
փորձում են սփոփել նրան: Այգեպանը իր այգում աշխատելու համար վարձում է կանանց, որոնք պահակ Սահակի
 
հետ հավաքում, տեսակավորում և վաճառում են խնձորը: Կանանց թվում է Նունուֆարը: Մեծ եղեռնի ժամանակ
 
կորցրել է ամուսնուն, երեխաներին, հարազատ օջախն ու ապաստանել է Օրան ավանում: Նա տոկուն հայուհի է,
որն ամենածանր կորուստներից անգամ չի ընկճվում: Նա բնությունից օժտված է գրավիչ արտաքինով: Արհավիրքներ
տեսած, անդառնալի կորուստներ կրած և հարազատներ չունեցող այս կինը հանկարծ հայտնվում է խնձորի այգում:
 
Սաբեթ նանի մահից հետո Մարտին ապոր կյանքի լույսն ասես մարել էր: Սակայն Նունուֆարի հայտնվելով այդ
 
լույսը նորից է վառվում: Եվ ահա 60 տարեկան Մարտին ապերն ամուսնանում է 30 տարեկան Նունուֆարի հետ, որը
 
փարատում է Մարտին ապոր մենակության հոգեմաշ զգացողությունը` դառնալով նրա համար սփոփանքի և
 
ներշնչման կենարար ակունք: Մինչ այդ, այգեպանին թվում էր, թե Սաբեթ նանի մահով տան բոլոր իրերը քարացել
 
են, բայց Նունուֆարը վերականգնում է օջախը: Մայրանալու շեմին կանգնած Նունուֆարը սպասում է մի լուսե
 
էակի, որը պիտի գա ու վերականգնի իր բոլոր կորուստներն ու կարոտները: Մայրացող կինը դառնում է ավելի
 
հավատացյալ: Նունուֆարի հոգեկան աշխարհը պարուրվում է քաղցր արբեցումով: Բայց Նունուֆարի գողտրիկ
 
սպասումներին փորձություն է սպասում: Մարտին ապոր դուստրերն ու փեսաները դավեր են նյութում նրա դեմ և
 
եկեղեցուց տուն գալու ճանապարհին դստրերը դաժանորեն ծեծում են Նունուֆարին և հասցնում մահվան:
 
Նոյեմի ամուսինը` Արտուշը, Օրանի ամենամեծ հարուստներից է: Շահամոլության անսանձ կիրքը սպանել է նրա մեջ
 
մարդուն: Նա ինքն է բացում կնոջ շահամոլ աչքերը` մշակելով խնձորի այգին ժառանգելու կամ կործանելու բոլոր
 
տարբերակները: Կորցնելով Նունուֆարին` Մարտին ապերը կորցնում է նաև աշխարհի հետ իր հոգու կապը: Նա
 
օտարանում է մարդկանցից և աշխարհից: Մի առավոտ խելագարված կացինը ձեռքին հարձակվում է բողբոջած
 
խնձորենիների վրա և սկսում է կոտորել: Նրան համարում են ցնորված: Մեկուսացնում են և բանտարկում: Բանտում
 
մեկ ամիս մնալուց հետո մարտին ապերը վախճանվում է: Նոյեմն ու Արտուշը տիրանում են խնձորի այգուն:
 
(Տպագրվել է կրճատումներով)