Changes

Ոսկե ճյուղը

Ավելացվել է 74 բայտ, 06:43, 4 Ապրիլի 2020
Եթե ճիշտ է մոգական տրամաբանության մեր վերլուծությունը, ապա նրա երկու հիմնական սկզբունքները պարզապես գաղափարների կապը չարաշահելու երկու միջոց են։ Հոմեոպաթիկ մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ նմանության, շփածին մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ սահմանակցության։ Հոմեոպաթիկ մոգության սխալն այն է, որ իրերի նմանությունը ընկալվում է որպես նրանց նույնականություն։ Շփածին մոգությունը գործում է մեկ այլ սխալ․ նա ելնում է այն բանից, որ մեկ անգամ իրար հետ շփված իրերը մշտապես կապի մեջ են մնում։ Գործնականում մոգության երկու տեսակները հաճախ զուգորդվում են։ Ավելի ճիշտ, եթե հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունը կարող է կիրառվել ինքնին, ապա շփածին մոգությունը, որպես կանոն, կապված է հոմեոպաթիկ սկզբունքի կիրառման հետ։ Մոգության այս երկու տարատեսակները այսքան ընդհանուր ձևով հասկանալը փոքր֊ինչ դժվար է, բայց դրանք դյուրըմբռնելի կդառնան կոնկրետ օրինակներով լուսաբանվելու շնորհիվ։ Դրանց հիմքում ընկած է մտածողության բավականին պարզունակ դրսևորումը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ որ դրան կոնկրետ կերպով (իհարկե, ոչ վերացականորեն) ընտելացել է ոչ միայն վայրենու բիրտ միտքը, այլև ժամանակակից սնոտիապաշտ մարդկանց ոչ պակաս տգետ միտքը։ Մոգության երկու տեսակները՝ հոմեոպաթիկն ու շփածինը, կարելի է անվանել մեկ տերմինով՝ համակրական (սիմպատիկ) մոգություն, քանի որ երկու դեպքում էլ ենթադրվում է, որ գաղտնի համակրանքի շնորհիվ, առարկաները հեռավորությունից ազդում են միմյանց վրա, և ազդակը մեկից մյուսն է հաղորդվում աներևույթ եթերին նմանվող ինչ֊որ բանի միջոցով։ Այդ եթերը այնքան էլ չի տարբերվում այն եթերից, որի գոյությունը, հենց համանման նպակատով, կանխադրում է ժամանակակից գիտությունը, այսինքն, թե դատարկ թվացող տարածության մեջ իրերը ինչպես կարող են փոխներգործել։ Դրանց երկու տարատեսակը պատկերել հետևյալ կերպ․
ՆԿԱՐ 01[[Պատկեր:ոսկեճյուղը_01.png|left|Հատված որմնանկարից]]
Ձեռնամուխ լինենք համակրական մոգության երկու հիմնական տեսակների պատկերմանը օրինակներով։ Սկսենք հոմեոպաթիկ մոգությունից<ref>Մոգության տիպերի ու տեսակների դասակարգման խնդրի մասին ավելի մանրամասն տե՛ս՝ Токарев С.А. Сущность и происхождение магии. Исследования и материалы по вопросам первобытных религиозных верований. Труды Института Этнографии. М. 1959б т. 51б с. 17-29 и др.</ref>։