Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4 բայտ, 09:21, 15 Ապրիլի 2021
/* Գլուխ երկրորդ. Անցյալի ստվերը */
Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Բեգ-Էնդի տեր, պարոն Բեգինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել. «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր. «Հե՜տո, մի օր...»։
Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակըհիսունամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։
Լուրեր էին պտտվում արտասահմանում արտերկրներում կատարվող ինչ-որ զարմանահրաշ բաների մասին. Գենդալֆն արդեն երկար տարիներ չէր երևացել և նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում՝ հեռանում էին Միջերկրից: Նրանց այլևս չէին հետաքրքրում Միջերկրի տագնապները։ Թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արևելքից արևմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթափայլ Նավահանգիստ, բայց թզուկներն էլ էին օգտնվում այդ ճանապարհից Կապույտ լեռների հանքերը գնալուց։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեև տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արևմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու և Մորդոր երկրի մասին։
Այդ բառը հայտնի էր միայն շատ հինավուրց ասույթներից և պարուրված էր չարագուշակ ստվերով։ Լուսավոր Խորհուրդը վերջերս էր Չարքանտառից քշել Չար ուժին, սակայն պարզվում է, որ նա չի հեռացել, այլ վերադարձել ու կրկին վերակառուցել է իր Սև Ամրոցը, և այնտեղից այժմ սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Հեռու հարավում ու արևելքում արդեն թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում են օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, առաջվա պես բթամիտ ու ծուռթաթ չեն, այլ խորամանկ և նոր ձևով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։
Վստահելի
1342
edits