Changes
/* Գլուխ երկրորդ․ Մոխրագույն Ջոկատի երթը */
Ակնհայտ էր, որ պատասխանն Էովինին դուր չեկավ։
— Այդ դեպքում, տեր, դու մոլորվել ես, որովհետև Հորրոու Հարոուդեյլ հովտից հարավ կամ արևելք տանող ճանապարհ չկա,— ասաց նա։ — Ստիպված ես վերդառնալ այն ճանապարհով, որով եկել ես։
— Ո՛չ, տիրուհի,— պատասխանեց Արագորնը,— ես չեմ մոլորվել։ Քանզի ես քայլել եմ այս հողի վրայով, երբ դու դեռ չէիր ծնվել, որպեսզի այն զարդարես։ Կա՛ ուղի այս հովտից դուրս տանող, և ես ընտրել եմ այդ ուղին։ Վաղը ես գնալու եմ Մեռածների Արահետով։
Երբ լույսը բացվեց, բայց արևը դեռ դուրս չէր եկել արևելյան բարձր լեռնագագաթների հետևից, Արագորնը պատրաստվեց ճանապարհի։ Ջոկատը պատրաստ սպասում էր, և նա արդեն ուզում էր ցատկել թամբին, երբ Էովինը եկավ նրանց հրաժեշտ տալու։ Նա հագնվել էր հեծյալ ռազմիկի պես ու գոտևորվել թրով։ Ձեռքին գավաթ էր կրում, որը մոտեցրեց շրթունքներին ու մի կում արեց՝ բարի ճանապարհ ցանկանալով հյուրերին, ապա գավաթը փոխանցեց Արագորնին։ Վերջինս դատարկեց այն և ասաց․
— Մնաս բարո՛վ, Ռոհանի տիրուհի, խմում եմ այս գավաթը ձեր տան փառքի համար, քեզ համար և քո ժողովրդի բարորության համար։ Փոխանցիր այս բառերը եղբորդ․ ''Ստվերց Ստվերից այն կողմ մենք կարող ենք կրկին հանդիպել''։
Մոտ կանգնած Գիմլիին ու Լեգոլասին թվաց, թե Էովինն անձայն արտասվում է, ընդ որում այնպես խիստ ու հպարտ, որ դրանից ավելի տխուր էր թվում։ Եվ նա ասաց․
Նրանք անցան Թարլանգի անցումով և մտան Լամեդոն․ ուրվականների զորքը կրնկակող գալիս էր ջոկատի հետևից, և նրանց մասին սարսափելի լուրը սավառնում էր առջևում։ Եվ մինչև նրանք կհասնեին Քալեմբել՝ Սիրիլի վրա, սկսվեց մայրամուտը, և հեռու արևմուտքում արյան պես կարմիր արևը թաքնվեց Փինաթ Գելինի հետևում։ Նրանք քաղաքը և Սիրիլի ծանծաղուտները լքված գտան, քանի որ բոլորը գնացել էին պատերազմ, իսկ ովքեր որ մնացել էին, Մեռյալների Արքայի գալու լուրը լսելով թաքնվել էին սարերում։ Բայց առավոտյան լույսը չբացվեց․ Մոխրագույն Ջոկատը կորավ Մորդորյան փոթորկի խավարում ու ծածկվեց մահկանացուների աչքից, իսկ մեռյալները կրնկակոխ շտապում էին նրանց հետևից։
====Գլուխ երրորդ․ Ռոհանի ռազմահավաքը====
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]