Changes
/* XIV. Խելագար կալանավորը և մոլեգին կալանավորը */
=== XIV. Խելագար կալանավորը և մոլեգին կալանավորը ===
Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից մոտ մեկ տարի հետո բանտերի գլխավոր տեսուչը վերաքննություն էր կատարում։
Դանտեսը իր օտարերկրյա խցում թխկթխկոց ու ճռնչյուն էր լսում, որոնք վերևում հնչում էին շատ ուժեզ, բայց ներքևում որսալի էին միայն կալանավորի ականջի հանար, որը գիշերվա խավարի մեջ սովոր էր որսալ իր ոստայնը հյուսող սարդի ձայնն անգամ․ լսում էր նաև, թե ինչպես միալար ընկնում է ջրի կաթիլը, որին մի ամբողջ ժամ էր հարկավոր, որպեսզի գոյանար ստորերկրյա խոշոր առաստաղի վրա։
Նա հասկացավ, որ կենդանի մնացածների մեջ ինչ֊որ բան է կատարվում։ Նա այնքան երկար էր ապրել գերեզմանի մեջ, որ իրավունք ուներ իրեն մեռյալ համարելու։
Տեսուչը մեկ առ մեկ այցելում էր սենյակները, խուցերը, կազեմատները։ Մի քանի կալանավորներ արժանացան նրա հարցուփորձին․ սրանք պատկանում էին այնպիսիների թվին, որոնք իրենց համեստությամբ կամ բթամտությամբ շահել էին բանտի իշխանության բարյացակամությունը։ Տեսուչը նրանց հարցուփորձ արեց, թե արդյոք լա՞վ են կերակրվում և որևէ խնդրանք չունե՞ն։ Բոլորը միաբերան պատասխանեցին, թե կերակրվում են գարշելի կերպով և թե ազատություն են խնդրում։ Այնժամ տեսուչը հարցրեց, թե ասելու էլ բան չունե՞ն։ Նրանք գլուխները տարուբերեցին։ Ի՞նչ կարող են խնդրել կալանավորները, բացի ազատությունից։
Տեսուչը ժպտալով դարձավ պարետին ու ասաց․
֊ Չեմ հասկանում, թե ու՞մն են պետք այս անօգուտ ստուգումները։ Ով տեսել է մեկ բանտ՝ տեսել է հարյուրը, ով լսել է մեկ կալանավորի՝ լսել է հազարին։ Ամեն տեղ նույնն է։ Նրանց վատ են կերակրում, և նրանք անմեղ են։ Ուրիշ կալանավորներ չունե՞ք։
֊ Կան նաև վտանգավորներ կամ խելագարներ, որոնց պահում ենք ստորերկրյա խցերում։
֊ Ի՛նչ արած,֊ ասաց տեսուչը շատ հոգնած մարդու տեսքով,֊ մեր պարտականությունը կատարենք մինչև վերջ, իջնենք ստորերկրյա խցերը։
----
<references/>