Changes
Իլիական
,/* Թարգմանչի կողմից */
Ձեռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայերեն թարգմանությանը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու համբերատար տքնությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով:
«Իլիական»-ի վրա աշխատելիս հիմնականում օգտագործել եմ Արսեն Բագրատունու գրաբար թարգմանությունը բնագրից (երկրորդ տպագրություն, 1893 թ., Վենետիկ), որը, ինչպես հայտնի է, լավագույնն է հայերեն թարգմանությունների մեջ իր հարազատությամբ և բանաստեղծական արվեստով։ Բացի դրանից, ձեռքիս տակ ունեցել եմ նաև Գնեդիչի ռուսերեն բարձրորակ թարգմանությունը և Ղազիկյանի աշխարհաբար (արևմտհայ) թարգմանությունը ։ թարգմանությունը։ Այս եռակի աղբյուրների միջոցով ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու բնագիր «Իլիականը» իր բոլոր մանրամասնություններով ու նրբերանգներուվ և աշխատել եմ նույնը հարազատորեն արտացոլել թարգմանության մեջ:
Հեկզամետրը, որով տաղաչափված է բնագիրը, դժվարհաղթահարելի և նույնիսկ անհնարին գտնելով հայերենում, մանավանդ այդօրինակ ծավալուն երկի համար, ես նախընտրել եմ յամբական տասնվեցոտնյաչափը, որը ամենահարմարը կարելի է համարել էպիքական-դյուցազներգական բանաստեղծության համար: