Changes

Կոնտրիձե

Ավելացվել է 198 բայտ, 22:56, 27 Հունիսի 2013
:    Իբրեւ «կոնտրա» Թբիլիսիում բնակվելու իրավունք չուներ։ «Գործուղեցին» Խաշուր։ Ամեն կիրակի գալիս էր, հանդիպում էր ընկերներին եւ ուրախանում։ Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին ընտանիք կազմել, սեփական ապագայի մասին մտածել։ Ի պատասխան՝ Լեւանը դառնորեն ժպտում էր՝ ո՞ւմ համար։
:    1951թվականին նորից սկսեցին բռնոտել։ Երբ իմացավ «լագերի» գործընկերներից մի քանիսին տարել են, մտերիմներին հավաքեց, սուփրա գցեց եւ հարցին, թե ինչ է նշում, պատասխանեց՝ ոչինչ, պարզապես ձեզ հրաժեշտ եմ տալիս…
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տղաները՝ թե գուցե քեզ այլեւս ձեռք չեն տանլիս։ Տխուր ժպտաց ու ասաց․ «Սիքարուլիձեին աքսորել են, Մշվիդոբաձեին աքսորել են, Սաղվարելիձեին <ref>Սիխարուլիձե, Մշվիդոբաձե, Սաղվարելիձե ազգանունների հիմքում ընկած են ուրախ, խաղաղ, սիրել բառերը։</ref> աքսորել են, ինձ, որ Կոնտրիձե եմ, կթողնե՞ն։ Միայն թե, ի տարբերություն նրանց, ապրանքատար վագոնով չեմ գնում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ վրացական պատշաճ աղ ու հացով բեռնված՝ հաջորդ օրը Մոսկվայով մեկնեց Մագադան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մագադանում «նարյադից» դուրս չընդունեցին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տո հայվա՛ն, քո կամքով է, հա՞, ուր ուզենաս, գնաս, ուր չուզենաս, չգնաս,— գոռաց չեկիստներից ավագը եւ կարգադրեց պաշտոնակցին,— էս կոնտրին քշի Ծղալտուբո։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Գործուղվեց» մետալուրգների առողջարանի շինարարություն՝ աշխատելու, որտեղ մասնագիտությունների գծով բանվորական ձրի ձեռք էր պետք բանվորագյուղացիական անպարտելի միությանը։
 
{{reflist}}