# Կետը այն է, որում չկան մասեր։
# Գիծը երկարությունն է առանց լայնությաան։
3․ # Գծի եզրերը կետեր են։4․ # Ուղիղ գիծը դա այն գիծն է, որն ուղիղ անցնում է այդ կետերով։5․ # Հարթոոթյուն է երկարություն և լայնություն ունեցող պատկերը։6․ # Հարթության եզրերը գծերն են։7․ # Հարթ մակերեսը այդ գծերի միջև համաչափ բաշխված է։8․ # Հարթության անկյունը գծերի փոխադարձ հակվածությունն է, երբ հարթությունում երկու գիծ հանդիպում են միմյանց և չեն գտնվում միևնույն ուղիղ գծի վրա:9․ # Երբ անկյուն պարունակող գծերը ուղղահայաց են, այդ անկյունը կոչվում է ուղղանկյուն:10․ # Երբ մի ուղիղ գծերը հատում են իրար, և առաջացնում է հարակից անկյուններ, որոնք հավասար են միմյանց, այդ հավասար անկյուններից յուրաքանչյուրը կոչվում է ուղիղ անկյուն, իսկ առաջին ուղիղ գիծը կոչվում է ուղղահայաց այն գծին, որին հատում է:11․ # Բութ անկյունն ավելի մեծ է, քան ուղիղ անկյունը։12․ # Սուր անկյունն ավելի փոքր է, քան ուղիղ անկյունը։13․ # Սահմանը դա ինչ-որ բանի եզրերն են։14․ # Պատկերը պարունակում է որոշակի սահմաններ։15․ # Շրջանագիծը հարթության մի պատկեր է, որը պարփակված է մի գծով (որը կոչվում է շրջագիծ), այնպես, որ բոլոր ուղիղ գծերը, որոնք ուղղվում են դեպի շրջագիծը, ելնելով այդ պատկերի ներսում գտնվող մի կետից, հավասար են միմյանց:16․ # Այդ կետը կենտրոնն է։17․ # Շրջանի տրամագիծը ցանկացած ուղիղ գիծ է, որը անցնում է կենտրոնով և ավարտվում է երկու ուղղություններով շրջագծի սահմաններում: Այդպիսի ցանկացած գիծ նաև կիսում է շրջանը երկու հավասար մասերի:18․ # Կիսաշրջանը այն պատկերն է, որը պարփակված է տրամագծով և շրջագծով, որն այդ տրամագիծն առանձնացնում է: Եվ կիսաշրջանի կենտրոնը նույն կետն է, ինչ շրջանի կենտրոնը:19․ # Ուղղագծային պատկերները (ֆիգուրները) այն պատկերներն են, որոնք պարփակված են ուղիղ գծերով. եռակողմ պատկերները պարփակված են երեք ուղիղ գծերով, քառակողմերը՝ չորս, և բազմակողմերը՝ ավելի քան չորս:20․ # Եռակողմ պատկերներից՝ հավասարակողմ եռանկյունը այն է, որն ունի երեք հավասար կողմ, հավասարասրուն եռանկյունը՝ այն, որն ունի միայն երկու հավասար կողմ, իսկ անհավասարասրուն եռանկյունը՝ այն, որն ունի երեք անհավասար կողմ:21․ # Եռակողմ պատկերների շարքում՝ ուղղանկյուն եռանկյունը այն է, որն ունի ուղիղ անկյուն, բութանկյուն եռանկյունը՝ այն, որն ունի բութ անկյուն, իսկ սուրանկյուն եռանկյունը՝ այն, որն ունի երեք սուր անկյուն:22․ # Քառակողմ պատկերների շարքում՝ քառակուսին այն պատկերն է, որը ուղիղանկյուն է և հավասարակողմ, ուղղանկյունը՝ այն, որը ուղիղանկյուն է, բայց ոչ հավասարակողմ, հնգանկյունը՝ այն, որը հավասարակողմ է, բայց ոչ ուղիղանկյուն, իսկ շեղանկյունը՝ այն, որի հակադիր կողմերն ու անկյունները հավասար են միմյանց, բայց այն ոչ ուղիղանկյուն է և ոչ էլ հավասարակողմ: Եվ թող քառակողմ պատկերները, որոնք այս դասերին չեն պատկանում, կոչվեն թրապեզիաներ:23․ # Զուգահեռ գծերը ուղիղ գծեր են, որոնք գտնվում են նույն հարթության մեջ և, անվերջ շարունակվելով երկու ուղղությամբ, չեն հատվում միմյանց ոչ մի ուղղությամբ:
== '''Աքսիոմաներ''' ==