Changes
/* Ծառայություն, որ խոսքը մատուցում է աշխատանքին */
2. Խոսքի մատուցած երկրորդ ծառայությունը աշխատանքի բաժանումը ազատ ժամանակով փոխհատուցելն է: Ազատ ժամանակը աշխատանքի նման դառնում է քաղաքակրթության ավելի ու ավելի լուրջ խնդիրը:
Խոսքի, ինչպես և սպորտի, տուրիզմի, սիրողական զբաղմունքի միջոցով հնարավոր է նոր ձևով վերականգնել բնության, կյանքի, տարերային ուժի հետ կապը և գուցե առավել խորությամբ վերագտնել ժամանակի առավել կանոնավորված, ինքնաբուխ, անկաշկանդ ռիթմը, քան ժամանակակից կյանքի ուժասպառող տեմպն է:
Սակայն ժամանակակից աշխարհը այն աշխարհն է, որտեղ ազատ ժամանակն իր բազմապատկվե լու հետ մեկտեղ արժեզրկվում է նույն տեխնիկայի ներխուժման պատճառով, որը նաև հեղափոխել էր արտադրությունը, փոխադրական միջոցները և մարդկային բոլոր հարաբերությունները: Սեր Մեր ազատ ժամանակի իմաստն անգամ, - ժամանակ, որ դժվարությամբ ձեռք է բերվել աշխատանքային օրվա կրճատման շնորհիվ. մեծ մասամբ կախված կլինի մարդկային խոսքի արժեքից, քաղաքականության ու գրականության մեջ, թատրոնում ու զրույցներում այդ խոսքի նկատմամբ ցուցաբերած հարգանքից: Քանզի մարդու ինչի՞ն է պետք իր ապրուստն աշխատանքով վաստակել, եթե ազատ ժամանակ կորցնելու է հոգին: Ահա ինչու չպետք է թույլ տալ, որ սոցիալիստական հասարակության կառուցումը խեղաթյուրի խոսքը քարոզչական շաղակրատանքով և գաղափարախոսական դատարկաբանությամբ և վերջապես, ահա ինչու պետք է, որ սոցիալիստական հասարակությունը ստանձնի ազատ խոսքի բոլոր ռիսկերը, եթե չի ուզում ոգեպես կոտրել այն մարդուն, որին ձևավորում է նյութապես:
3. Բացի այդ, խոսքն օժտված է հիմնադիր ֆունկցիայով` մարդուն բնորոշ բոլոր պրագմատիկ գործունեությունների առումով: Այն իր մեջ կրում է «տեսական» ֆունկցիան ամբողջությամբ: Չկա մի տեխնիկա, որ չլինի կիրառական գիտելիք, և չկա կիրառական մի գիտելիք, որ կախված չլինի ի սկզբանե ան կիրառությունից հրաժարված գիտելիքներից: Praxis-ը չի կարող լիովին արտահայտել մարդուն: Theoria-ն նույնպես իր գոյության իրավունքն ունի: Այդ հիմնադիր theoria-ն մաթեմատիկայից գնում է էթիկայի, տեսական ֆիզիկայից` պատմության, գիտությունից` գոյաբանության: Բոլոր արմատական խնդիրները առաջադրվում են մի դիրքորոշման մեջ, որում տեղ չունի ուտիլիտար խնդիրը և կենսական հրատապությունը: Ահա ինչու չկա մի քաղաքակրթություն, որն ի զորու լինի գոյատևելու չունենալով անշահախնդիր մտահայեցման, անմիջական կամ ակնհայտ կիրառություն չակնկալող որոնումների համար ազատ գոտի: Վերը մենք դաստիարակություն կոչեցինք հարմարվողության և ապահարմարվողության գործը մարդու ձևավորման մեջ: Հենց համալսարանը պիտի դառնա դրա զարկերակը: Ահա ինչու արդարացի է նրանից պահանջել միաժամանակ հնարավորինս արագ արձագանքել ժամանակակից հասարակության պահանջներին և շարունակել Universitas-ի հնադարյան ավանդույթը, որն առավել, քան երբևէ երևան կգա որպես ժամանակակից աշխատանքի ստրկացնող դրսևորումների վրա իշխելու առանձնահատուկ միջոց, պայմանով, որ մատչելի լինի բոլոր աշխատավորների համար:
</TR>
</TABLE>
== Ծանոթագրություններ ==