— Տեսե՜ք, ձեր սերթուկն էլ արյունոտ է։
— Չէ... սերթուկը չէ։ Միայն մի քիչ այստեղ՝ թևքի վրա... Իսկ սա էլ այստեղ միայն, թաշկինակի տեղը։ Գրպանից է դուրս մզվել։ Հենց թաշկինակի վրա էի նստել Ֆենյայի մոտ, և արյունն էլ հենց քամվել է,— իսկույն բացատրեց Միտյանհ Միտյան մի տեսակ զարմանալի դյուրավստահությամբ։ Պյոտր Իլյիչը լսեց խոժոռվելով։
— Ի՞նչ է փչել ձեր խելքին. երևի կռվել եք մեկի հետ,— մրթմրթաց նա։
Միտյան սկսեց լվացվեչ։ լվացվել։ Պյոտր Իլյիչը բռնել էր կուժը և ջուր էր թափում։ Միտյան շտապում էր և լավ չօճառեց ձեռքերը։ (Նրա ձեռքերը դողում էին, ինչպես Պյոտր Իլյիչը հիշեց հետագայում)։ Պյոտր Իլյիչն անմիջապես պարտադրեց ավելի շատ օճառել և ավելի լավ շփել ձեռքերը։ Այդ րոպեին նա կարծես մի տեսակ գերիշխում էր Միտյայի վրա, և հետզհետե ավելի ու ավելի էր շեշտվում այդ։ Ի դեպ նշենք, որ այս երիտասարդը հանդուգն բնավորության տեր մարդ էր։
— Տեսեք, լավ չմաքրեցիք եղունգները։ Դե հիմա ձեր երեսը շփեցեք, այ այստեղ՝ քունքերը, ականջի մոտ... Այս շապիկով էլ գնալո՞ւ եք։ Իսկ ո՞ւր եք գնում, Տեսեք, աջ թեքի ծայրը ամբողջովին արյունոտ է։