Changes

/* I։ Գրուշենկայի մոտ */
— Փոփոխությո՜ւն, փոփոխությո՜ւն,— իսկույն վրա բերեց Գրուշենկան։— Մի գաղտնիք կա նրանց մեջ, գաղտնիք կա, գաղտնի՜ք։ Միտյան ինքը ինձ ասաց, որ գաղտնիք կա, և գիտե՞ս, այնպիսի՜ գաղտնիք, որ Միտյան չի էլ կարողանում հանգստանալ։ Առաջ նա զվարթ էր, չէ՞, այսինքն հիմա էլ է զվարթ, բայց, հասկանո՞ւմ ես, երբ որ սկսում է այսպես գլուխը շարժել, մեկ էլ գնում-գալիս է սենյակում, ահա այս աջ մատով էլ քունքի մազերն է սկսում խառնել, դե ես գիտե՜մ՝ մի բան է անհանգստացնում նրա սիրտը... հաստատ գիտեմ։ Թե չէ՝ նա զվարթ էր առաջ. բայց այսօ՜ր էլ զվարթ էր։
— Բայց ասացիր՝ չզայնացած չղայնացած էր, չէ՞։
— Դե ջղայնացած էլ էր, բայց զվարթ էր։ Միշտ էլ ջղայնանում է, բայց մի վայրկյան, հետո մեկ էլ զվարթ է լինում, հետո նորից ջղայնանում է հանկարծ։ Եվ գիտե՞ս, Ալյոշա, անընդհատ զարմանում եմ նրա վրա. ի՜նչ ահավոր փորձանք է կախվել գլխին, բայց նա մեկ-մեկ այնպիսի՜ դատարկ բաների համար սկսում է քրքջալ, կարծես ի՛նքը երեխա լինի։
17
edits