Changes
|աղբյուր =
}}
[[Category: Արձակ]][[Category: Երեւակայական]]
<br>Երկրային հետախուզական աստղաթիռը քարշ էր գալիս աստղային փոշու կուտակման մեջ։ Մռայլ, չուսումնասիրված տեղ էր։ Երկրացիները այստեղ եւ ամենուրեք փնտրում էին թթվածնային աշխարհներ՝ էլ շնչելու բան չկար։ Ուստի երբ աստղաթիռը մոտեցավ թթվածնային մոլորակին, Ստաբիլիզատոր ռոբոտը բղավեց անմարդկային ձայնով. «Երկիր», եւ մայոր Բել Ամոռը արթնացավ։ Տեղն ու տեղը իրենց միջեւ կայացավ զուտ տեխնիկական բնույթի խոսակցություն, համեմված հումորով՝ առավել հետաքրքրության համար, խոսակցություն, որը պարտավոր են վարել երեւակայական պատմվածքի բազմաչարչար հերոսները ընթերցողներին տեղեկացնելու կարքով. մոլորակները բնակեցնելու, տիեզերքում հետախուզություն անցկացնելու, իրենց աշխատանքի դժվարությունների մասին։ Ավարտելով սույն տախտկալի խոսակցությունը, նրանք քիչ ավելի ազատ շունչ քաշեցին եւ գործի անցան. Անհրաժեշտ էր լողան դնել։