Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմռան երեկոն |հեղինակ = [[Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին]] |թարգմանիչ = Ռուբէն Թա...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ձմռան երեկոն
|հեղինակ = [[Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին]]
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
|աղբյուր = [[]]
}}
[[Category: Չափածո]]
[[Category: Քնարերգություն]]
<poem>
Հողմն երկինք մեգով պատում է,
Ձյան մրրիկ է ոլորում․
Մեկ, ասես, գազան ոռնում է,
Մեկ, մանուկ, ասես, լացում,
Մեկ, խարխուլ կըտրի երեսն է
Ծղոտները խշշացնում,
Մեկ մոլոր ճամփորդ, ասես, մեր
Պատուհանն է նա թակում։
Մեր խախուտ հին հյուղակիկը
Եւ տխուր է, եւ մըթին,
Դու ինչո՞ւ ես պառավիկ իմ,
Սըսկըվել պատի տակին։
Թե՞, ընկեր իմ, դու հոգնել ես
Մըրրիկի խիստ ոռնոցից,
Թե՞ այդպես ապշած ննջել ես
Իլիկիդ խուլ բզզոցից։
Եկ խըմենք ընկերուհիս իմ
Պատանի խեղճ օրերիս,
Եկ խըմենք․ բա ո՞ւր է թասդ․
Խնդություն տա սրտերիս։
Երգն երգիր, թե ոնց էր հավքը
Էն ափին ծովի ապրում․
Երգն երգիր, թե ոնց աղջնակը
Ջուր էր մինչ արփի կըրում։
Հողմն երկինք մեգով պատում է,
Ձյան մրրիկ է ոլորում․
Մեկ, ասես, գազան ոռնում է,
Մեկ, մանուկ, ասես, լացում։
Եկ խըմենք ընկերուհիս իմ
Պատանի խեղճ օրերիս,
Եկ խըմենք․ բա ո՞ւր է թասդ․
Խնդություն տա սրտերիս։
</poem>
|վերնագիր = Ձմռան երեկոն
|հեղինակ = [[Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին]]
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
|աղբյուր = [[]]
}}
[[Category: Չափածո]]
[[Category: Քնարերգություն]]
<poem>
Հողմն երկինք մեգով պատում է,
Ձյան մրրիկ է ոլորում․
Մեկ, ասես, գազան ոռնում է,
Մեկ, մանուկ, ասես, լացում,
Մեկ, խարխուլ կըտրի երեսն է
Ծղոտները խշշացնում,
Մեկ մոլոր ճամփորդ, ասես, մեր
Պատուհանն է նա թակում։
Մեր խախուտ հին հյուղակիկը
Եւ տխուր է, եւ մըթին,
Դու ինչո՞ւ ես պառավիկ իմ,
Սըսկըվել պատի տակին։
Թե՞, ընկեր իմ, դու հոգնել ես
Մըրրիկի խիստ ոռնոցից,
Թե՞ այդպես ապշած ննջել ես
Իլիկիդ խուլ բզզոցից։
Եկ խըմենք ընկերուհիս իմ
Պատանի խեղճ օրերիս,
Եկ խըմենք․ բա ո՞ւր է թասդ․
Խնդություն տա սրտերիս։
Երգն երգիր, թե ոնց էր հավքը
Էն ափին ծովի ապրում․
Երգն երգիր, թե ոնց աղջնակը
Ջուր էր մինչ արփի կըրում։
Հողմն երկինք մեգով պատում է,
Ձյան մրրիկ է ոլորում․
Մեկ, ասես, գազան ոռնում է,
Մեկ, մանուկ, ասես, լացում։
Եկ խըմենք ընկերուհիս իմ
Պատանի խեղճ օրերիս,
Եկ խըմենք․ բա ո՞ւր է թասդ․
Խնդություն տա սրտերիս։
</poem>