Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

1 byte removed, 09:21, 13 Հուլիսի 2013
/* Նախաբան */
==Նախաբան==
:   Դեռ երեք տարի առաջ ես իմ սերն ու հիացմունքն էի հայտարարում ԽՍՀՄ֊ի նկատմամբ։ Այնտեղ մի աննախադեպ փորձ էր ձեռնարկվել, որ մեր սիրտը լցնում էր հույսով, եւ որտեղից հսկայական առաջընթաց էինք սպասում, թռիչք, որը կարող էր իր ետեւից տանել ողջ մարդկությունը։ «Միայն այդ նորարարությանը ականատես լինելու համար արժի ապրել եւ սեփական կյանքը տալ նրան օգնելու համար»,— մտածում էի ես։ Մեր սրտերում եւ մտքերում մենք անվարան ԽՍՀՄ֊ի փառապանծ ապագայի հետ էինք կապում մինչեւ իսկ մշակույթի ապագան․ մենք դա բազմիցս կրկնել ենք։ Եվ կկամենայինք նորից այդ ասել։ Արդեն իսկ այնտեղ գնալուց առաջ մենք անհանգստացած էինք մի իքանի քանի նոր ընդունված որոշումներով, որոնք կարծես վկայում էին դիրքորոշման փոփոխության մասին։ Այդ ժամանակ ես գրում էի․ «Հենց ԽՍՀՄ֊ի դեմ հարձակումների անհեթեթությունն ու անազնվությունն է մեզ ստիպում ավլի ավելի համառ լինել նրան պաշտպանելիս։ Նրանք՝ այդ վայրահաչները, կսկեն գովաբանել այն, հենց որ մենք դադարենք այդ անել․ քանզի նրանք կգովաբանեն նրա զիջումներն ու հաշտվաողականությունըհաշտվողականությունը, որը կստիպի ոմանց ասել․ «Դե, տեսնո՞ւմ եք», բայց դրանով իսկ նա կհեռանա այն նպատակից, որին հետապնդում էր սկզբում։ Թո՛ղ որ մեր հայացքը այդ նպատակին սեւեռված մնալով, երբեք ստիպված չլինի երես թեքել ԽՍՀՄ֊ից» (ՆՌՖ, 1935} հոկտեմբեր)։
:   Սակայն մինչեւ ավելի մոտիկից երկրին ծանոթանալը, համառ իմ վստահության մեջ եւ գերադասելով կասկածել սեփական դատողությանս, Մոսկվա իմ ժամանելուց չորս օր հետո ես դեռ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության ժամանակ հայտարարեցի իմ ճառում․ «Մշակույթի ճակատագիրը մեր մտքերում կապված է հենց ԽՍՀՄ֊ի ճակատագրի հետ․ մենք այն կպաշտպանենք»։
:   Ես միշտ ասել եմ, որ ինքն իրեն հավատարիմ մնալու ցանկության մեջ կա անկեղծ չլինելու վտանգ, եւ կարծում եմ, որ եթե անպայման պետք է անկեղծ լինել, ապա դա հնարավոր է այն ժամանակ, երբ շատերի հավատամքը համընկնում է մեր սեփականի հետ։
:   Եթե ես սխալվել եմ սկզբում, ապա ավելի լավ է ընդունեմ իմ սխալը որքան կարելի է շուտ, քանզի ես տվյալ դեպքում պատասխանատու եմ նրանց համար, ովքեր գալիս են այդ սխալի հետեւից։ Այստեղ խոսք անգամ չի կարող լինել ինքնասիրության մասին, որից, իմիջայլոցիմիջիայլոց, ես քիչ ունեմ։ Կան բաներ, որոնք ավելի կարեւոր են ինձ համար, քան ես ինքս, ավելի կարեւոր, քան ԽՍՀՄ֊ը, դա մարդկությունն է, նրա ճակատագիրը, նրա մշակույթը։
:   Սակայն արդյո՞ք ես իսկապես սխալվել էի սկզբում։ Ովքեր հետեւել են ԽՍՀՄ֊ի առաջընթացին մի տարուց փոքր֊ինչ ավելի, կարող են ասել՝ ե՞ս եմ փոխվել արդյոք, թե ԽՍՀՄ֊ն այլեւս ԽՍՀՄ֊ը չէ։ Եվ ասելով ԽՍՀՄ՝ ես հասկանում եմ նրա առաջնորդին։ Իսկ նրանք, ովքեր ավելի իրավասու են, քան ես, կասեն՝ ակնհայտ է, թե ոչ, նրա դիրքորոշման փոփոխությունը, եւ թե արդյոք այն, ինչ մեզ շեղում է թվում, նախկին որոշ կարգադրությունների ճակատագրական արդյունքը չէ։
:   ԽՍՀՄ֊ը «կառուցվում է», անհրաժեշտ է դա անդադար կրկնել ինքն իրեն։ Այդտեղից էլ բխում է իմ բացառիկ շահագրգռվածությունը այդ սաղմնային վիճակում գտնվող հսկա երկիր կատարելիք իմ այցելության մեջ։ Թվում է՝ դա այն սաղմն է, որը պիտի ծնունդ տա ապագային։ Այն ունի իր լավ ու վատ կողմերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ գերազանց ու վատթար կողմերը։ Գերազանցը շատ հաճախ ձեռք է բերվել հսկայական ջանքերի գնով։ Ջանքերն էլ ոչ միշտ եւ ամենուրեք են հասել այն բանին, ինչին ձգտում էին։ Երբեմն կարող ես մտածել, թե դեռ չեն հասել։ Երբեմն վատթարը ուղեկցում եւ կրկնապատկում է դժբախտությունը, կարելի է ասել, որ այն նրա հետեւանքն է։ Եվ անցումը ամենալուսավորից ամենամռայլին կատարվում է շշմեցուցիշ արագությամբ։ Հաճախ պատահում է այնպես, որ զբոսաշրջիկը ըստ իր նախնական համոզվածության նկատում է միայն մեկը կամ մյուսը։ Շատ հաճախ պատահում է, որ ԽՍՀՄ֊ի բարեկամները հրաժարվում են տեսնել վատը կամ գոնե ընդունել այն, եւ ստացվում է այնպես, որ շատ հաճախ ճշմարտությունը ԽՍՀՄ֊ի մասին ասվում է ատելությամբ, իսկ սուտը՝ սիրով։
:   Սակայն իմ միտքն այնպիսին է, որ խստության մեծագույն մասը բաժին է ընկնում նրանց, ում կկամենայի ընդմիշտ գովաբանել։ Գովասանքով սահմանափակվել, կնշանակեր վատ արտահայտել սեփական սերը։ Ես ես, ըստ իս, ավելի մեծ ծառայություն եմ մատուցում ԽՍՀՄ֊ին եւ այն դատին, որը ներկայացնում է հանուն մեզ՝ խոսելով առանց կեղծիքի եւ խնայողության։ Եվ նկատի առնելով ԽՍՀՄ֊ի նկատմամբ իմ հիացմունքը եւ նրա արդեն իրականացրած հրաշքները, նաեւ այն, ինչ նա մեզ թույլ է տալիս հուսալ, ես պիտի դիմեմ քննադատությանը։
:   — Ո՞վ կարող է ասել, թե ինչ է եղել ԽՍՀՄ֊ը մեզ համար։ Ավլեին, քան ընտրության հայրենիք, օրինակ, ուղեցույց։ Այն, ինքի մասին մենք երազում էինք, ինչ հազիվ էինք համարձակվում հուսալ, բայց որին ձգտում էինք ողջ սրտով ու զորությամբ, իրականացվել էր այնտեղ։ Դա մի երկիր էր, ուր ուտոպիան գտնվում էր իրականություն դառնալու ճանապարհին։ Նրա հսկայական ձեռքբերումները մեզ ավելի պահանջկոտ էին դարձնում։ Թվում էր, թե ամենադժվարն արդեն արված էր, եւ մենք ուրախ սրտով ինչ֊որ դաշինքի մեջ էինք մտնումնրա մտնում նրա հետ հանուն բոլոր տառապող ժողովուրդների։ Որքան ժամանակ կկարողանայինք մնալ այդ դաշինքի մեջ անհաջողության դեպքում։ Սակայն անհաջողության միտքն անգամ անընդունելի էր։ Եթե որոշ լուռ խոսոտումներ չէին պահվել, ո՞ւմ էինք մեղադրելու դրա համար։ Պե՞տք էր դրա պատասխանատվությունը գցել առաջին հրամանների կամ խախտումների անտեսումների գործարքների վրա, որքան էլ որ պատճառաբանված լինեին դրանք։:   Այստեղ ես շարադրել եմ իմ անձնական մտորումներն այն ամենի մասին, ինչ որ ԽՍՀՄ֊ը ցուցադրում է հաճույքով եւ օրինավոր հպարտությամբ, բայց նաեւ այն մասին, ինչ ես տեսա դրա կողքին։ ԽՍՀՄ֊ի ձեռքբերումները մեծամասամբ հիանալի են․ ամբողջական երկրամասերում արդեն երեւում է երջանկության ժպտուն դեմքը։ Նրանք, ովքեր Կոնգույում Կոնգոյում ինձ խորհուրդ էին տալիս թողնել ղեկավարների մեքենաները եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտնել ժողովրդի հետ՝ ճշմարիտ տեղեկություններ ստանալու համար, արդյոք կհանդիմանե՞ն ինձ, որ այդ խորհրդին հետեւել եմ ԽՍՀՄ֊ում եւ թույլ չեմ տվել, որ ինձ շլացնեն… Ես չեմ թաքցնում ինքս ինձնից, որ թշնամի կողմերը (նրանք, որոնց սերը կարգուկանոնի նկատմամբ ձուլված է բռնակալության սիրո հետ) կարող են օգուտ քաղել իմ գրքից։ Դա ինձ կարող էր ստիպել չհրատարակել եւ նույնիսկ չգրել այն, եթե անհողդողդ եւ հաստատ չմնար իմ համոզմունքը, որ մի կողմից՝ ԽՍՀՄ֊ն, ի վերջո, կհաղթահարի իմ նհած նշած այդ լուրջ սխալները, եւ որ մյուս կողմից (եւ սա ավելի կարեւոր է), մի երկրի առանձին սխալները բավարար չեն վարկաբեկելու համար համաշխարհային, միջազգային նշանակություն ունեցող դատը։ Սուտը, լինի լռության թե մեկ այլ սուտ, կարող է նպատակահարմար թվալ եւ տեղին՝ համառումը ստի մեջ, սակայն դա չափազանց ձեռնտու է թշնամուն, իսկ ճշմարտությունը, որքան էլ ցավալի լինի, վիրավորում է միայն բուժելու համար։
==I==