Changes
/* IV */
==IV==
: Սուխումի արվարձանում գտնվող նավթի վերամշակման գործարանում, որտեղ ամեն ինչ անթերի է թվում՝ ճաշարանը, բանվորների հանրակացարանները, ակումբը (ինչ վերաբերվում է գործարանին, ես նրանից ոչինչ չեմ հասկանում եւ հիանում եմ՝ վստահելով այլոց գովասանքներին), մենք մոտենում ենք «պատի թերթին», որն ըստ սովորության փակցված է ակումբի սրահներից մեկում։ Ժամանակի սղությունը մեզ թույլ չի տալիս կարդալ բոլոր հոդվածները, սակայն «Կարմիր օգնություն» բաժնում, որն հիմնականում նվիրված է արտերկրի լուրերին, չգտնելով Իսպանիայի մասին ոչ մի ակնարկ, շատ ենք զարմանում, քանզի այնտեղից արդեն մի քանի օր շարունակ տագնապալի լուրեր են գալիս։ Մենք չենք թաքցնում մեր փոքր֊ինչ ափսոսալից զարմենքըզարմանքը, որին հետեւում է թեթեւակի շփոթմունք։ Մեզ շնորհակալություն են հայտնում դիտողության համար․ անպայման հաշվի կառնեն։
: Նույն երեկոյան փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվում։ Ըստ սովորության, շատ են բաժակաճառերը։ Եվ երբ արդեն խմել ենք հրավիրյալներից յուրաքանչյուրի կենացը, Ժեֆ Լաստը վեր է կենում եւ ռուսերեն առաջարկում խմել իսպանական Կարմիր ճակատի հաղթանակի կենացը։ Հետեւում են ջերմ, սակայն ինչպես մեզ է թվում, փոքր֊ինչ անվստահ ծափահարություններ, եւ անմիջապես, ասես ի պատասխան, առաջարկվում է Ստալինի կենացը։ Իմ հերթին ես բարձրացնում եմ բաժակը Գերմանիյայի, Հարավսլավիայի, Հունգարիայի քաղբանտարկյալների կենացը… Ծափահարում են, այս անգամ անկեղծ ոգեւորությամբ․ բաժակները զարկում են միմյանց եւ խմում։ Հետո նորից, մի փոքր անց Ստալինի կենացը․ քանզի արդեն գիտեն՝ ինչ դիրք պիտի գրավեն Գերմանիայում եւ այլուր ֆաշիզմի զոհերի հարցում։ Ինչ վերաբերվում է Իսպանիայում տեղի ունեցող խռովություններին ու պայքարին, ապա հանրային եւ անհատական կարծիքը սպասում է «Պրավդայի» հրահանգներին, որը դեռ չի արտահայտվել այդ հարցի վերաբերյալ։ Նրանք չէին համարձակվում վտանգի ենթարկվել, դեռեւս չիմանալով, թե ինչ է պետք մտածել։ Միայն մի քանի օր անց (մենք ժամանել էինք Սեւաստոպոլ) Կարմիր հրապարակից համակրանքի մի վիթխարի ալիք հորդեց թերթերի մեջ, եւ ամենուր սկսեցին կազմակերպվել ստորագրությունների հավաքներ ի պաշտպանություն կառավարության կողմնակիցների։
: Այդ գործարանի գրասենյակում մեզ ցնցեց մի մեծ խորհրդանշական ցուցապաստառ․ կենտրոնում պատկերված էր Ստալինը՝ խոսելիս, իսկ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած կառավարության անդամները ծափահարում էին։
: Ստալինի պատկերը հանդիպում է ամենուր, նրա անունը բոլորի շուրթերին է, նրա գովքն է հնչում ամեն մի խոսակցության մեջ։ Մասնավորապես Վրաստանում ես չմտա որեւէ բնակելի տուն, թեկուզ լիներ ամենաետին ու կեղտոտ սենյակը, որտեղ պատին չլիներ Ստալինի դիմանկարը, անկասկած, այն տեղում, ուր նախկինում սրբապատկերն էր։ Պատահականություն է, սեր, թե սարսափ, չգիտեմ, բայց նա ներկա է միշտ եւ ամենուր։
: Թիֆլիսից Բաթում տանող ճանապարհն անցնում է Գորիով՝ այն փոքրիկ քաղաքով, որտեղ ծնվել է Ստալինը։ Ես մտածեցի, որ մեր կողմից քաղաքավարություն կլիներ նրան որեւէ ուղերձ հղել՝ ի պատասխան ԽՍՀՄ֊ում մեր ընդունելության, ուր ամեն տեղ մեզ ողջունում, պատվում ու փայփայում էին։ Ես երբեք ավելի լավ առիթ չէի ունենա։ Կանգնեցնում եմ մեքենան փոստի առջեւ եւ հանձնում հեռագրի տեքստը։ Այնտեղ մոտավորապես ասվում է․ «Մեր հիանալի ճամփորդության ընթացքում անցնելով Գորիով, ես ողջ սրտով անհրաժեշտություն զգացի Ձեզ հղել…»։ Բայց այստեղ թարգմանիչը կանգ է առնում․ ես այդպես չեմ կարող խոսել, «Ձեզը» բավական չէ, երբ այդ «Ձեզը» Ստալինն է։ Դա պատշաճ չէ, պետք է մի բան ավելացնել։ Եվ քանի որ որոշակի զարմանք եմ ցուցաբերում, նրանք խորհրդակցում են եւ ինձ առաջարկում․ «Դուք՝ աշխատավորների առաջնորդդ» կամ «ժողովուրդների տիրակալդ», կամ էլ… չգիտեմ թե ինչ<ref>Կմտածեք, թե հորինում եմ, այդպես չէ՞։ Ավաղ՝ ոչ։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ տվյալ դեպքում մենք գործ ունեինք մի հիմար ու ձախողակ ստորադաս պաշտոնյայի հետ։ Ո՛չ, մեզ հետ էին եւ վիճաբանությանը մասնակցում էին բազմաթիվ անձինք, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում եւ, համենայնդեպս, կատարելապես տեղյակ էին «սովորություններին»։</ref>։ Ես համարում եմ, որ դա անհեթեթություն է, առարկում եմ, մտածելով, որ Ստալինը վեր է կանգնած նման քծնանքներից։ Իզում Իզուր փորձում եմ բանավիճել։ Ոչինչ չես անի։ Իմ հեռագիրը կընդունվի միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ այդ լրացմանը։ Եվ քանի որ տեքստը պիտի թարգմանվեր, որը ես չէի կարող ստուգել, ի վերջո, հանձնվում եմ, սակայն հրաժարվելով ամեն տեսակի պատասխանատվությունից ու տխրությամբ մտածելով, որ այդ ամենը նպաստում է Ստալինի ու ժողովրդի միջեւ մի սարսափելի, անանցանելի անջրպետի հաստատմանը։ Եվ քանի որ արդեն հանդիպել էի նման ուղղումների ու լրացումների տարբեր ճառերի թարգմանություններում<ref>X֊ն ինձ բացատրում է, որ ընդունված է «ճակատագիր» բառից հետո (որը ես գործածել էի) նշել մի մակդիր, երբ խոսքը ԽՍՀՄ֊ի ճակատագրի մասին է։ Ես, ի վերջո, առաջարկեցի «փառավոր» բառը, որը, ինչպես ինձ ասաց X֊ը…, գործածվում էր բոլոր քվեարկություններին կից։ Դրան հակառակ նա ինձ խնդրեց ջնջել «մեծ» բառը, որը ես դրել էի «միապետից» առաջ։ Միապետը չի կարող «մեծ» լինել։</ref>, որ ես արտասանել էի ԽՍՀՄ֊ում, անմիջապես հայտարարեցի, որ իմ այստեղ գտնվելու ընթացքում ռուսերենով հրատարակված տեքստերիցս եւ ոչ մեկը չեմ ընդունում որպես իմը<ref>Եթե ինձ չստիպեին հայտարարել, որ Ֆրանսիայի երիտասարդությունն ինձ ոչ սիրում է եւ ոչ էլ հասկանում։ Եվ որ ես պարտավորվում էի այսուհետ գրել միայն ժողովրդի համար։</ref> եւ որ հենց այդպես էլ կասեմ․ ահա՛ թե ինչ։
: Օ՛հ, Աստված վկա, ես այդ ճղճիմ եւ հաճախ ակամա փոխակերպությունների մեջ չեմ ուզում տեսնել ոչ մի նենգամտություն․ ավելի շուտ դա ցանկություն է օգնել մեկին, որն անտեղյակ է իրենց մոտ ընդունված սովորություններին, եւ որի համար, անկասկած, ամենալավ ելքը հնազանդվելն է, իր մտքի եւ խոսքի հարմարեցումը այդ սովորություններին։
: Ստալինը առաջին եւ երկրորդ հնգամյա պլանի հաստատման ժամանակ այնպիսի իմաստություն եւ խելացի ճարպկություն ցուցաբերեց հերթական փոփոխություններում, որ ինքն իրեն պարտավոր համարեց կատարել դրանք․ այստեղից հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր էր ավելի երկար հավատարիմ մնալ, արդյոք առաջին գծից այդ աստիճանական անջատումը, լենինիզմից շեղումն անհրաժեշտություն չէ՞ր, եւ արդյոք հետագա համառությունը ժողովրդից չէր պահանջում գերմարդկային ջանքեր։ Համենայնդեպս ամեն ինչ հարթ չէ։ Եվ եթե ոչ Ստալինը, ապա մարդը, մարդկային արարածն է հիասթափեցնում։ Այն, ինչ փորձում էին, ինչի ձգտում էին հասնել, եւ ինչն արդեն շատ մոտ էր թվում այդքան պայքարից, արյունահեղությունից ու արցունքներից հետո, մի՞թե այդ ամենը «վեր էր մարդկային ուժերից»։ Պե՞տք է արդյոք էլի սպասել, հաշտվել կամ հույս կապել ավելի հեռու ժամանակների հետ։ Հենց այս հարցն են իրենց տագնապով տալիս ԽՍՀՄ֊ում։ Իսկ որ այդ հարցն արդեն շոշափում է ձեզ, արդեն չափազանց է։ Այդքան ամիսների ու տարիների ջանքերից հետո նրանք իրավունք ունեին իրենց հարցնելու՝ կարո՞ղ էին, ի վերջո, փոքր֊ինչ բարձրացնել գլուխները․
: — Երբե՛ք ոչ մի ճակատ ավելի խոնարհված չի եղել։
: Որ տարաձայնություններ կան համար առաջին իդեալի հանդեպ, չի կարող կասկածի ենթարկվել։ Բայց պե՞տք է արդյոք դրա հետ միասին կասկածի ենթարկել մեր սկզբնական ցանկությունների մոտալուտ իրականացման հնարավորությունը։ Պետք է ձախորդվի՞ ամեն ինչ, թե կա անսպասելի դժվարությունների հաղթահարման բարեպատեհ ու անվիճելի միջոց։
: Մի՞թե «միստիկականից» «քաղաքականին» այդ անցումն անխուսափելիորեն աղճատում է բերում։ Քանզի այստեղ այլեւս տեսությունը գործ չունի․ մենք գործնական ոլորտում ենք, պետք է հաշվի առնել menschliches֊ը, allzumenschliches֊ը<ref>Մարդկային, համամարդկային (գերմ․)։</ref> եւ հաշվի նստել թշնամու հետ։
: Ստալինի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք գրեթե բոլորն էլ թելադրված են վերջին ժամանակներս Գերմանիայի ներկայացրած վտանգով եւ նրա ներշնչած վախով։
: Ընտանիքի, մասնավոր սեփականության ու ժառանգության աստիճանական վերկանգնումն ունի իր օրինական բացատրությունը․ շատ կարեւոր է, որ խորհրդային քաղաքացին ունենա այն զգացումը, որ ինքն ինչ֊որ անձնական ունեցվածք ունի պաշտպանելու։ Բայց հենց դրանով է, որ աստիճանաբար թուլանում, կորչում են առաջին մղումները, եւ հայացքը դադարում է առաջ ուղղվել։ Ինձ կասեն, որ դա անհրաժեշտ է, շտապ, քանզի կողքից հասցված մի հարված կվիժեցնի այդ ձեռնարկը։ Սակայն մի գործարքից մյուսին անցնելով՝ ձեռնարկն անվանարկվում է։