Changes
/* III */
===III===
: Իմ գրքին արված ամենաարժանի կշտամբանքներից մեկն այն է, որ իբր ես չափազանց մեթ մեծ կարեւորություն եմ տալիս մտավոր խնդիրներին, որոնց պետք է առժամանակ հետին գիծ մղել, քանի դեռ այլ, ավելի հրատապ հարցեր մնում են չլուծված։ Դրա պատճառն այն է, որ ես անհրաժեշտ էի համարել վերարտադրել այնտեղ ասված իմ մի քանի ճառերը<ref>«Ճառ Մաքսիմ Գորկու մասին», «Ճառ ուղղված Մոսկվայի ուսանողներին», որոնք դուրս են մնացել գրքի «Հավելվածից», «Զինվորագրված գրականությունում» տեղադրելու համար։</ref>, որոնց շուրջ վեճեր էին ծավալվել։ Այդքան փոքր մի գրքում այդ ճառերը չափազանց մեծ տեղ են զբաղեցնում եւ ուշադրություն գրավում։ Ավելին, նրանք վերաբերում են իմ ճանապարհորդության սկզբնական շրջանին՝ մի ժամանակ, երբ դեռ կարծում էի (այո, ես այդքան միամիտ էի), որ ԽՍՀՄ֊ում կարելի էր լրջությամբ խոսել մշակույթի մասին եւ անկեղծորեն վիճաբանել, մի ժամանակ, երբ դեռ չգիտեի, թե որքան ուշացած ու ցավոտ էր հասարակական հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող լռել, երբ իմ խոսքերի մեջ ուզում են տեսնել ընդամենը մի ոմն գրողի բողոքարկումները։ Երբ խոսում էի մտքի ազատության մասին, դրա տակ թաքնված էր բոլորովին այլ բան։ Գիտությունը եւս անվանարկվում է սիրալիրությունների մեջ։
: Մի անվանի գիտնականի հարկադրում են ժխտել իր քարոզած տեսությունը այն բանի համար, որ այն քիչ ուղղադավան է թվում։ Գիտությունների ակադեմիայի մի ոմն անդամ խոստովանում է իր «նախկին սխալները», որոնք «կարող էր օգտագործել ֆաշիզմը», ինչպես անձամբ հրապարակայնորեն հայտարարում է նա։ («Իզվեստիա», 1936 թ․, դեկտեմբերի 28)։ Նրան ստիպում են ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքների ճշմարտացիությունը սոսկ այն պատճառով, որ, համաձայն «Իզվեստիայի», նրա հետազոտությունների մեջ զգացվում է «հակահեղափոխական զառանցանքի» անախորժ ախտանիշների հոտը (տե՛ս հավելված, էջ 111)։
: Էյզենշտեյնի աշխատանքները դադարեցված են։ Նա պիտի ընդունի իր «վրիպումները», խոստովանի, որ սխալվել է, եւ այն նոր ֆիլմը, որի վրա նա աշխատում է արդեն երկու տարուց ի վեր եւ որի վրա արդեն ծախսվել է երկու միլիոն ռուբլի, չի համապատասխանում ուսմունքի պահանջներին, այնպես որ, նրանք իրավացի են եղել՝ այն արգելելով։
: Առավել մանրամասն կանդրադառնամ միայն կրթության խնդրին․ մյուս խնդիրներին մենք բավական շատ կհանդիպենք ընթացքում։
: Ճիշտ է, ճանապարհորդը ԽՍՀՄ֊ում հանդիպում է մեծ թվով մշակույթի եւ ուսման ծարավ երիտասարդների։ Ոչինչ ավելի հուզիչ չէ, քան նրանց խանդավառությունը։ Եվ մեր աչքին բոլոր կողմերից դեմ են տալիս նրանց տրամադրության տակ դրված միջոցները։ Մենք ի սրտե ծափահարում ենք կառավարության հրամանագրին, որով 1936 թ․ փետրվարին նախատեսվում էր անգրագիտության լիակատար վերացումը 1936֊1937թթ․ ընթացքում, քանզի 4 միլիոն աշխատավոր չգիտի ոչ կարդալ, որ գրել, իսկ 2 միլիոն մարդ գիտի շատ անբավարար չափով… Բայց… «Անգրագիտության վերացման» մասին խոսվում էր դեռ 1923 թվից։ Այդ, ինչպես ասում էին, «պատմական» ծրագրի իրականացումը միտի համընկներ Մեծ հոկտեմբերի 10֊րդ տարեդարձի օրվան (1927թ․)։ Ուստի 1924թ․ Լունաչարսկին արդեն կանխատեսում էր «աղետը»․ նրանք կարողացան ստեղծել 50 հազարից պակաս տարրական դպրոց, մինչդեռ նախկին վարչակարգում կար 62 հազար դպրոց՝ նախատեսված ավելի քիչ թվով բնակիչների համար։ Քանզի, ի վերջո, քանի որ մեզնից անդադար խնդրում են ԽՍՀՄ֊ի ներկա դրությունը համեմատել հեղափոխությանը նախորդող իրադրության հետ, մենք ստիպված ենք ընդունել, որ բազմաթիվ բնագավառներում տառապող դասակարգի վիճակը հեռու է բարելավված լինելուց։ Բայց վերադառնանք դպրոցական խնդրին։
: Լունաչարսկին վկայում է (1924թ․), որ գյուղական ուսուցիչների աշխատավարձը շատ հաճախ վճարվում է վեց ամիս ուշացումով կամ երբեմն բոլորովին չի վճարվում։ Աշխատավարձը երբեմն ամսական տասը ռուբլուց ցածր է։ Ճիշտ է, այն ժամանակ ռուբլու արդեքն արժեքն ավելի բարձր էր։ Բայց Կրուպսկայան՝ Լենինի այրին, մեզ ասում է․ «Հացի գինը բարձրացել է, եւ ամսական 10֊12 ռուբլի աշխատավարձ ստացող ուսուցիչը կարող է գնել ավելի քիչ հաց, քան նախկինում գնում էր չորս ռուբլով (նրա աշխատավարձի չափը մինչեւ 1923թ․ նոյեմբերը)»։
: 1927թվին անգրագիտության վերացման ծրագրի ժամկետի ավարտին այն դեռ գոյություն ուներ, եւ 1928թ․ սեպտեմբերի 2֊ին «Պրավդան» վկայում է նրա «կայունացման» մասին։
: Բայց գոնե այդ ժամանակներից ի վեր մի փոքր առաջընթաց եղե՞լ է։ 1936թ․ «Իզվեստիայի» նոյեմբերի մի համարում կարդում ենք․ «Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մի շարք դպրոցներից լուրեր ենք ստանում աշակերտների ապշեցուցիչ անգրագիտության մասին»։
: Եթե այդ ժամանակ հռչակավոր անգրագիտության վերացման գործընթացը, որով այդքան հիանում էին, հապաղում է իրականանալ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ խեղճ ուսուցիչները՝ այդ մեկուսացած աշխատավորները, շատ հաճախ իրենց փոքրիկ աշխատավարձն իսկ չեն ստանում եւ ապրելու համար ստիպված են լինում զբաղվել բոլորովին այլ, դպրոցից շատ հեռու հոգսերով։ Մարտի 1֊ի «Իզվեստիան» բյուրոկրատական դանդաղկոտությանը (կամ դրամի հափշտակումներին) է վերագրում աշխատավարձերի չվճարումները, որոնց արդյունքում պետության պարտքը ուսուցիչներին հասնում է ավելի քան 0,5 միլիոն ռուբլու միայն Կույբիշեւի շրջանում։ Խարկովի շրջանում այդ պարտքը հասնում է 724 հազար ռուբլու եւ այլն։ Այնպես որ, ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես են դեռ ապրում ուսուցիչները, եւ արդյոք անգրագիտության վերացումից առաջ հարկ չի՞ լինի վերացնել պրոֆեսորների անգրագիտությունը<ref>«Պրավդա Վոստոկան» (1936, դեկտեմբերի 20) ցավով նշում է, որ ստիպված են ընդունել, որ անգրագիտության վերացման ծրագիրը չտվեց սպասվող արդյունքները։ Ամբողջովին կամ մասամբ անգրագետ 7.000.000 մարդկանց միայն 30-40% է համաձայնել հաճախել դասերի, «որի արդյունքում «վերացման» արժեքը հասնում է անձը 800 ռուբլու, նախատեսված 25 ռուբլու փոխարեն»։ Մի քաղաքում (Կոկանդում), որտեղ պարծենում էին, թե մինչեւ 1936թ․ վերջը ամբողջովին կիրականացնեն այդ ծրագիրը, անգրագետների թիվը մայիսին հասնում էր 8023֊ի, 9567֊ի՝ օգոստոսին։ 11014֊ի՝ սեպտեմբերի 15֊ին, եւ 11645֊ի՝ հոկտեմբերի 1֊ին։ (Հուսանք, որ քաղաքի բնակչությունը համամասնորեն աճում է գյուղական բնակչության ներգաղթի հաշվին, այլապես պիտի եզրակացնեինք, որ կարդալ իմացողներն էլ են ետ վարժվում)։ Տաշքենդի նման մեծ քաղաքում հաշվվում է 60 հազար անգրագետ։ Բայց 757 գրանցվածներից միայն 60֊ն են հաճախում դասերի։ Հենց նրանցով էլ հիացնում են ճանապարհորդներին»</ref>։
:***
: Կկամենայի, որ այս հարցում սխալ պատկերացում չձեւավորվի։ Ես ցավով եմ ներկայացնում այս սարսափելի թվերը։ Այդքան ցավալի իրադրության համար ավելի շուտ պետք է ողբալ․ բայց ես վրդովվում եմ, երբ ձեր կուրությունը կամ անբարեխղճությունը փորձում է մեզ այդ խղճուկ արդյունքները ներկայացնել որպես հիացմունքի արժանի բաներ։