Changes
/* VIII */
==VIII==
: Երեք տարվա ընթացքում ես չափից շատ էի գլուխս լցրել մարքսիստական գրվածքներով, որպեսզի ԽՍՀՄ֊ում ինձ օտար զգայի։ Մյուս կողմից չափազանց շատ էի կարդացել ճանապարհորդական նոթեր, խանդավառ նկարագրություններ, այլաբանություններ։ Իմ մեծագույն սխալը գովեստներին շատ մեթ մեծ հավատ ընծայելն էր։ Եվ այն պատճառով, որ այն ամենը, ինչ կարող էր ինձ նախազգուշացնել, ասվել էր այնպիսի զայրալից տոնով… Ես ավելի շատ հավատում եմ սիրուն, քան ատելությանը։ Այո, ես վստահում եւ հավատում էի։ Եվ այն, ինչ ինձ տհաճություն էր պատճառում, ոչ այնքան անկատարությունն էր, որքան այն, որ ինձ անմիջապես շրջապատեցին այնպիսի արտոնություններով, որոնցից կկամենայի խուսափել, եւ որոնց վաղուց ի վեր վերացած էի կարծում։ Ինձ, իհարկե, բնական էր թվում հյուրին հնարավորին չափ լավ ընդունելու եւ ամենուր լավագույնը ցույց տալու նրանց ցանկությունը։ Բայց ինձ զարմացնողը լավագույնի եւ հասարակ զանգվածների միջեւ եղած հսկայական հեռավորությունն էր, ծայրահեղ արտոնությունների առկայությունը միջակ կամ վատ սովորականի կողքին։: Դա գուցե իմ մտքի եւ բողոքական կրթության արդյունքն է․ ես զգուշանում եմ շահոթաբեր շահութաբեր գաղափարներից եւ «հարմարավետ» կարծիքներից․ ուզում եմ ասել գաղափարներ, որոնց հետեւողը հույս ունի օգուտ քաղել։ Եվ ես, գրողը տանի, շատ լավ եմ հասկանում, թե առանց կաշառքի դիմելու, ինչ շահ կարող է ունենալ խորհրդային կառավարությունը բարեհաճ վերաբերմունք ցույց տալու արվեստագետներին եւ գրականագետներին, բոլոր նրանց, ովքեր կարող են իր գովքը երգել, բայց նաեւ լավ եմ տեսնում, թե ինչ շահ կարող է ունենալ գրողը՝ ծափահարելով կառավարությանը եւ սահմանադրությանը, որոնք այնքան բարենպաստ են իր նկատմամբ։ Սակայն անմիջապես վախենում եմ գայթակղվելուց, վախենում եմ այն հսկայական շահույթներից, որ ինձ առաջարկում են այնտեղ։ Ես չեմ գնում ԽՍՀՄ արտոնություններ ձեռք բերելու հույսով, իսկ դրանք, որ ինձ սպասում էին այնտեղ, ակնհայտ էին։
: Իսկ ինչո՞ւ չասեմ այդ մասին։
: Մոսկովյան թերթերից տեղեկացել էի, որ մի քանի ամսում իմ գրքերից ավելի քան 400 հազար օրինակ էր վաճառվել։ Եվ դեռ չեմ հաշվում հեղինակային իրավունքների տոկոսը։ Իսկ բարձր վարձատրվող հոդվածնե՜րը։ Ստալինին ու ԽՍՀՄ֊ին նվիրված մի գովասանություն, եւ ես մի ողջ կարողություն կվաստակեի…
: Այդ փաստարկները չէին կարող ինձ ետ պահել գովաբանելուց, բայց եւ չեն խանգարի, որ քննադատեմ։ Սակայն խոստովանում եմ, այն արտակարգ շահավետ դիրքը, որ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, ով գրիչ ունի, միայն թե այն ուղղի ճիշտ կողմը, քիչ նշանակություն չի ունեցել ինձ զգուշացնելու համար։ ԽՍՀՄ֊ի բոլոր բանվորներից, արհեստավորներից եւ շատ ուրիշներից ամենաշատը հովանավորվում էին գրողները։ Իմ ճանապարհորդական ընկերներից երկուսը (որոնցից յուրաքանչյուրի թարգմանված մեկական գիրք այդ ժամանակ տպագրվում էր) վազում էին հնությունների խանութները, հազվագյուտ իրերի կրպակները, վերավաճառողների մոտ, չիմանալով ինչպես ծախսել այն մի քանի հազար ռուբլու ավանսը, որ ստացել էին եւ չէին կարող երկրից դուրս բերել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ մոտ հսկայական պահեստ էի կուտակել, քանզի ամեն ինչ այնտեղ ինձ նվիրում էին։ Այո՛, ամեն ինչ, սկսած այս ճանապարհորդությունից մինչեւ ծխախոտի տուփերը։ Եվ ամեն անգամ, երբ հանում էի դրամապանակս ռեստորանի կամ հյուրանոցի հաշիվը վճարելու համար, դրոշմանիշեր կամ թերթ գնելիս, մեր ուղեկցողն անդիմադրելի ժպիտով եւ տիրական շարժումով կանգնեցնում էր ինձ․ «Կատակո՞ւմ եք, ինչ է, դուք մեր հյուրն եք եւ ձեզ հետ միասին ձեր հինգ ընկերները»։
: Ճիշտ է, ես ԽՍՀՄ֊ում ճանապարհորդելու ողջ ընթացքում ոչնչից դժգոհելու առիթ չեմ ունեցել, եւ այն բոլոր խորամանկ բացատրություններից, որ հնարվեցին իմ քննադատությունների ուժը կոտրելու համար, ամենաանհեթեթն այն էր, որը փորձում էր դրանք ներկայացնել որպես իմ անձնական դժգոհության արտահայտություն։ Ես դեռ երբեք այդչափ շքեղ պայմաններում չէի ճանապարհորդել։ Հատուկ վագոնով կամ լավագույն մեքենաներով, լավագույն հյուրանոցների լավագույն սենյակները, ամենաառատ եւ ընտիր կերակուրները։ Իսկ ինչպիսի՜ ընդունելություն։ Ինչպիսի՜ հոգածություններ, ի՜նչ հաճոյկատարություն, ամենուր ինձ ողջունում էին, քծնում, փայփայում, տոնակատարություններ էին կազմակերպում։ Ոչինչ նրանց չափազանց լավ ու ընտիր չէր թվում, որպեսզի ինձ նվիրեին։ Իմ կողմից անքաղաքավարություն կլիներ մերժել այդ շնորհերը․ ես չէի կարող այդ անել, եւ նրանք ինձ թողել են հրաշալի հիշողություններ, մեծ երախտագիտության զգացում։ Բայց հենց այդ շնորհներն էլ ինձ անդադար հիշեցնում էին բոլոր այն արտոնություններն ու տարբերությունները մի երկրում, որտեղ ես կարծում էի, թե հավասարություն կգտնեմ։
: Ի՞նչ եք կամենում, որ մտածեմ, երբ միայն մեծ դժվարություններից հետո ինձ հաջողվեց փախչել պաշտոնականությնուններից պաշտոնականություններից ու հսկողություններից, եւ իմ պատվին կազմակերպված ճաշկերույթը, որից ոչ մի կերպ չէի կարող խուսափել, վայելել օրական ընդամենը 4֊5 ռուբլու աշխատավարձ ստացող բանվորի հետ։ Դա համարյա ամենօրյա ճաշկերույթ էր, ուր միայն նախուտեստներն այնքան շատ էին, որ իսկական ճաշը սկսելուց առաջ արդեն երեք անգամ կշտանում էինք․ վեց ճաշատեսակից բաղկացած մի խնջույք, որը տեւում էր երկու ժամից ավելի, ուժասպառ էր անում մեզ մինչեւ ավարտը։ Ինչպիսի՜ ծախս, երբեք հաշիվը տեսած չլինելով, չեմ կարող ճշգրիտ ասել նրա արժեքը։ Բայց իմ ընկերներից մեկը, որը լավ ծանոթ էր գներին, գտնում էր, որ յուրաքանչյուր ճաշկերույթ կազմում էր 300 ռուբլի յուրաքանչյուրի համար, լիկյորների եւ գինիների հետ միասին։ Մենք ընկերներով վեց հոգի էինք, ուղեկցոճի ուղեկցորի հետ՝ յոթ, եւ նաճախ հաճախ լինում էին ճիշտ նույնքան հրավորողներհրավիրողներ, որքան հրավիրյալներ, երբեն երբեմն նույնիսկ ավելին<ref>Այս էջը արտագրում եմ իմ ճանապարհորդական գրքույկից, ուր ես ամեն օր գրառումներ էի անում․ «Ժամը 8֊ի համար պատվիրած ճաշը սկսվում է 8 անց կեսին։ 9 անց քառորդ դեռ չի ավարտվել նախուտեսների մատուցումը։ (Մենք՝ Հերբարը, Դաբին, Կոլցովն ու ես, գնացել էինք այգի զբոսնելու եւ շատ քաղցած էինք)։ Ես շատ փոքրիկ բլիթներ խժռեցի։ Քանի որ ինձ սպասում էին հանգստյան տանը, փորձում եմ վերջացնել ճաշը, բայց 9 անց կեսին մոտ բերում են ճաշի գդալներ, բանջարեղենով ու հավի կտորներով ճաշ եւ հայտարարում, որ պիտի բերեն խեցգետնի պոչեր՝ սնկով պատրաստված, հետո ձուկ, տարբեր տապականեր ու բանջարեղեն… Դուրս եմ գալիս, որպեսզի դասավորեմ ճամպրուկս, հետո մի քանի տող պատրաստեմ Պրավդայի համար՝ օրվա իրադարձությունների մասին։ Ժամանակին ետ եմ գալիս, որպեսզի վերջացնեմ դեռ սառեցրած քաղցրավենիքի մեծ կտորը։ Ես ոչ միայն զզվում եմ այդ խնջույքներից, այլեւ մերջում մերժում եմ դրանք։ (Պետք է այս հարցում բարատրվեմ բացատրվեմ Կոլցովի հետ)։ Դրանք ոչ միայն անհեթեթ են, այլեւ անբարոյական եւ հակահասարակական»։</ref>։
: Այդ ճանապարհորդության ընթացքում մենք ըստ էության ոչ թե կառավարության, այլ Խորհրդային գրողների հարուստ միության հյուրերն էինք։ Երբ մտածում եմ այն ծախսերի մասին, որ նրանք արել են մեզ համար, կասկածում եմ, որ իմ հեղինակային իրավունքների ոսկե հանքը, որ զիջում եմ նրանց, կկարողանա բավականացնել այն հատուցելու համար։ Ակնհայտորեն նրանք բոլորովին այլ արդյունքներ էին սպասպում այդ շռայլ շնորհերի դիմաց։ Եվ զայրույթի մի մասը, որ իմ դեմ արտահայտեց «Պրավդան», այդտեղից է գալիս․ ես շատ «շահութաբեր» չեղա։
:***
: Հավատացնում եմ ձեզ, որ իմ խորհրդային արկածների մեջ ինչ֊որ ողբերգական բան կա։ Խանդավառ, համոզված՝ ես եկել էի հիանալու մի նոր աշխարհով, իսկ ինձ, գայթակղեցնելու համար, հրամցնում էին այն բոլոր առանձնահատուկ շնորհերը, որ ինձ համար այնքան նողկալի էին հնում։
: — Ավա՜ղ…
:***
: Ես լավ գիտեմ, եւ ինձ հիշեցնում են, թե ռուսական բնավորության որոշ, երբեմն շատ սքանչելի գծեր, ինչպես անմիջականությունը, սրտակցությունը եւ անսահման մեծահոգությունը, որ անմիջապես գրավում էր իմ համակրանքը, ինչպես նաեւ ձեռքբերումներն անվանարկող ակնհայտ թերությունները պայմանավորված են ռուսների կիսով չափ արեւելյան խառնվածքով եւ դրա համար պետք չէ մեղադրել վարչակարգին․ նրանք համարյա հիշեցնում են ինձ ցարերի ժամանակների նույն թերություններն ու առավելությունները։ Ճիշտ նույն կերպ կարծում եմ, որ սխալ է մարդկային բնության հիմնավոր փոփոխություններ սպասել եւ հույս դնել միայն տարբեր հասարակական հանգամանքների վրա։ Հասկացեք ինձ, այդ փոփոխություններն արդեն իսկ բավական են, եթե թույլ են տրվում․ դա մեծ բան է։ Բայց նրանք երբեք հիմքեր չեն ստեղծի դրա համար։ Քանզի այստեղ մեխանիկական ոչինչ չկա եւ, առանց ներքին անհատական վերափոխման, կվերստեղթվի կվերստեղծվի բուրժուական հասարակությունը, կվերածնվի եւ կրկին կզորանա «հին մարդը»։
: Քանի դեռ մարդը ճնշված է, քանի սոցիալական անարդարությունը նրան ստիպողաբար կպահի լիակատար ընկճվածության մեջ, ոչ ոք իրավունք չունի շատ բան սպասել այն կոկոնից, որ նա ունի իր մեջ։ Ճիշտ ինչպես երբեմն հրաշքներ են սպասում երեխաներից, որոնք հետագայում դառնում են շատ սովորական մեծահասակներ։ Երբեմն պատրանք է ստեղծվում, թե ժողովուրդը կազմված է լավագույն մարդկանցից, եւ որ մարդկության մնացյալ մասը խաբուսիկ է։ Ես պարզապես կարծում եմ, որ նա ավելի քիչ փչացած է, բայց փողը նրան կփչացնի, ինչպես մյուսներին։
: Եվ նայեք՝ ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Այդ նոր կազմավորվող բուրժուազիան ունի մեր բուրժուազիայի բոլոր թերությունները։ Դեռ չհասցրած դուրս գալ թշվառությունից, արհամարհում է թշվառներին։ Ծարավ է այն ունեցվածքին, որից երկար ժամանակ զուրկ էր՝ նա գիտի ինչպես ձեռք բերել դա ու պահպանել։ «Արդյոք այս մարդի՞կ են արել հեղափոխությունը։ Ոչ, նրանք միայն օգտվում են դրանից», գրում էի ես իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում։ Նրանք կարող են բոլորն էլ մտնել կուսակցության շարքերը։ Նրանք կոմունիստական ոչինչ չունեն իրենց սրտում։