Changes
/* II */
===II===
: Թիֆլիսը, որից սկզբում շատ մեծ հիասթափություն էի ապրել, օրեցօր ավելի էր գրավում մեզ։ Այնտեղ մենք մնացինք երկու շաբաթ, իսկ հետո մեկնեցինք Կախեթ՝ զբոսանքի։ Այն հիասքանչ եւ անչափ հետաքրքիր վայր է բոլոր առումներով, բայց այնքան հարուստ տպավորություններով, որ Շիֆրենն ու Գիյուն, որոնք վարժված չէին ճանապարհորդության հոգնություններին, վերադարձին հայտարարեցին, որ արդեն բավական բան են տեսել ու զգացել եւ որ ուզում են վերադառնալ Ֆրանսիա։ Մենք ափսոսանքով բաժանվեցինք նրանցից, քանի որ նրանց ընկերակցությունը հրաշալի էր, բայց հետո հրճվեցինք, որ ստիպված չեէան չեղան տանել աճող շոգի պատճառած առավել մեծ հոգնածությունները։
: Սակայն մեր ճանապարհորդության այդ երկրորդ մասը շատ առումներով ամենաուսանելին էր։ Մեզ ավելի քիչ պարտավորված էինք զգում, ավելի ազատ էինք պատրանքներից եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտանք ժողովրդի հետ, ու միայն Թիֆլիսից հետո մեր աչքերն իսկապես բացվեցին։
: Արդեն քսան տարի է, ասում էին ոմանք, իսկ ոմանք էլ թե՝ հիսուն, որ այդքան բարձր ջերմաստիճան չէր եղել։ Բայց դա մեզ բոլորովին չէր ճնշում, եւ ոչ մի կերպ չէինք կարող կանխատեսել այն հիվանդությունը, որ երեք շաբաթ անց մեզնից պիտի խլեր Դաբիին։ Ես կամենում եմ վիճարկել, եւ մեծ վրդովմունքով, նրա հիվանդության վերաբերյալ մի շարք հորինվածքներ։ Քիչ անբարյացակամներն ասում էին, թե դա սխալ ախտորոշում էր։ Հնարավոր է, որ ԽՍՀՄ֊ում դա «քութեշ» են կոչում, եւ այդ անվան տակ հանդես են գալիս մի շարք ստրեպտոկոկային համանման վարակներ։ Դաբին չունեցավ այն սրտխառնոցները, որոնք, ըստ իս, բնորոշ են իսկական քութեշի սկզբնական շրջանին։ Փարիզ վերադառնալուց միառժամանակ անց ես մի բժշկական հանդեսում առիթ ունեցա տեսնելու հիվանդությունների վիճակագրական մի աղյուսակ եւ ապշեցի ԽՍՀՄ֊ում «քութեշի» հսկայական չափերից՝ ինչպես այլ երկրների, այնպես էլ ԽՍՀՄ֊ի այլ հիվանդությունների համեմատ։ Դա ինձ ենթադրել տվեց, որ ըստ երեւույթին ԽՍՀՄ֊ում այդ տերմինն ավելի լայն ու ընդգրկուն է, քան մեզ մոտ։ Բայց դրա հետ միասին (ինչը չի վերաբերում սխալ ախտորոշմանը, որը պատահում է եւ Փարիզում։ Ես դրա ցավալի օրինակների հետ բախվել էի Շառլ,Լուի Ֆիլիպի եւ Ժակ Ռիվիերի դեպքերում, որոնց սկզբում նշանակել էին հասարակ գրիպի բուժում եւ միայն շատ ուշ հայտնաբերել որովանային տիֆ) ես պնդում եմ, որ Դաբին շրջապատված էր ամենաանխոնջ եւ մշտական խնամքով Սեւաստոպոլի երեք լավագույն բժիշկների եւ ընկեր Բոլայի կողմից, որն այստեղ եւս ցուցաբերեց իձ անձնվիրությունը։
: Այդ հարցերը կարող են տրվել եւ բավական է, որ տրվեն, եւ ես իրավունք չեմ ունենա լռության մատնել դրանք»։
: Դա, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։
: Արդեն Թիֆլիսում Դաբին սկսել էր բավական անհասկանալիորեն կորցնել իր հետաքրքրությունը ճանապարհորդության նկատմամբ։ Ես բազմաթիվ զրույցներ ունեցա նրա հետ, բայց երբեք նա ցանկություն չհայտնեց ավելի երկար մնալ ԽՍՀՄ֊ում կամ վերադառնալ այնտեղ։ Ընդհակառակը, Կիեւ այցելելիս նա համառորեն հակառակվում էր ճանապարհորդությունը երկարաձգելու մեր ծրագրին։ Ուզում էր անմիջապես վերադառնալ Մոսկվա, իսկ այնտեղից՝ ինքնաթիռով ուղիղ Փարիզ։ Բազմիցս ասել էր, որ ցանկանում է հանգիստ աշխատել իսպանական մի գյուղում՝ Գրեկոյի մասին իր գործը վերջացնելու համար։ ԽՍՀՄ֊ում շատ բան դուր չէր գալիս նրան, եւ մենք ցավով էինք հնդունում ընդունում դա, բայց մեզնից յուրաքանչյուրի վերաբերմունքը տարբեր էր։ Դաբին այդ մասին հաճախ էր խոսում Ժիդի հետ, բայց քանի որ ինքը մարտական ոգի չուներ, խոսելիս հույսը դնում էր Ժիդի վրա։ Համարձակվում եմ ասել, որ Ժիդի գրած գիրքը հենց այն էր, ինչ Դաբին սպասում եւ պահանջում էր նրանից։
: Ժեֆ Լաստ»։</ref>։ Համարյա միայն այդ աշխատանքի մասին էր մտածում նա վերջին օրերին, այն վեպի, որի մասին ինձ շատ էր պատմել եւ որը նա մտադիր էր վերսկսել ու ամբողջությամբ վերափոխել․ հիմա, երբ ավելի լավ էր պատկերացնում, թե ինչպիսին կկամենար, որ լիներ, եւ կարծում եմ, որ նա համարյա ոչինչ չէր պահպանի այն հարյուր էջից, որ արդեն գրել էր իր մեկնելուց առաջ։
: — Կվերսկսեմ, հենց որ վերադառնամ,— անընդհատ ասում էր նա։
: — Դա հրեշավոր է, դու իրավունք չունես զոհաբերել ուրիշների կյանքը ինչ֊որ գաղափարի համար, նույնիսկ քոնն իրավունք չունես։ Կյանքն ամեն ինչից ավելի թանկ է։
: Նա ավելի երկար խոսեց՝ հանկարծակի դառնալով արտակարգ պերճախոս։ Ի դեպ, Ժեֆը՝ նույնպես, իսկ ես բավարարվում էի նրանց լսելով, հերթով համաձայնելով մեկի կամ մյուսի հետ՝ նայած թե ով էր խոսում, կամ, ավելի ճիշտ, առավել հիանում էի Ժեֆի կրքոտ խոսքով, իսկ ես համաձայնում էի Դաբիի ըմբոստ մտքի հետ։ Եվ մանավանդ մտածում էի, թե լավ էր, որ մարդկության մեջ կար եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, լավ էր, որ մեկը չափավորում էր մյուսին։
: Բայց եւ անմիջապես միջամտեցի, երբ ԺեճըԺեֆը, պատասխանելով Դաբիին, խոսք բացցե բացեց «վախկոտության» մասին, առակրելով, որ այդ բառը տեղին չէր եւ, որ եթե հաճախ մեծ քաջություն էր պետք կռվի գնալու համար, երբեմն էլ ոչ պակաս քաջություն է պետք նրանից հրաժարվելու համար։
: Այս գրելով, հանկարծ հիշում եմ Ժիոնոյին եւ նրա «Հնազանդության մերժումը»։ Դաբին շատ էր սիրում Ժիոնոյին եւ որոշ կողմերով նման էր նրան։ Երկուսն էլ մեծապես ունեին «ապուրի համի» զգացողությունը (միայն նրանք, ովքեր նույնպես ունեն այդ զգացոությունը, կհասկանան, թե դա ինչ է նշանակում<ref>Նրանք ստում են, նրանք բոլորը ստում են,— ասում էր մեզ X֊ը Թիֆլիսում խորհրդային ղեկավարների մասին․ նրան լսել կարող էինք միայն ես ու Հերբարը,— նրանք իրականության հետ կորցրել են ամեն կապ։ Նրանք բոլորը տեսաբաններ են՝ ամբողջովին կորած վերացարկումների մեջ,— նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Եվ վերջապես այն նախադասությունը, որին ես սկզբում ոչ մի ուշադրություն չէի դարձրել, որն ինձ ավելի ուշ հիշեցրեց Հերբարը, քանզի հրաշալի էր համարում այն եւ հաճախ էր մեջ բերում, «նրանք կորցրել են ապուրի համի զգացողությունը»։</ref>)։
: Մենք Վրաստանում հաճախ էինք խոսում Ժիոնոյի մասին, մտածելով, թե այդ վայրի ու բարեբեր երկիրը ճիշտ եւ ճիշտ ստեղվծած էր նրան դուր գալու համար․ մտածելով նաեւ, որ նա երբեմն֊երբեմն պետք է որ տառապած լիներ, այո՛, այն բոլոր տեղերում, ուր կորչում է «ապուրի համը»։
: Հարցն այն չէ, որ Դաբին կորցրել էր ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրությունը․ նա պարզապես ավելի քիչ էր օգտվում նրա ընձեռած հնարավորություններից, ավելի ու ավելի հաճախ էր քաշվում ինքն իր մեջ, ընթերցելով, գրելով կամ բանաստեղծական փորձեր<ref>«Առանձնության եւ լռության ինչպիսի ցանկություն եմ զգում իմ մեջ»,— գրում էր նա անձնական օրագրում, մահից մի քանի օր առաջ։</ref> անելով։ Նա կարդում էր «Մեռած հոգիների» թարգմանությունը, որ բերել էի ես, ու երբեմն ինձ ցույց էր տալիս մի հատված, որ գրավում էր իրեն։ Հատկապես Գոգոլի «Չորս նամակներից» մի քանի տող, որ տրված էր նրա պոեմի երկրորդ մասի սկզբում, եւ որը ես մեջ եմ բերել «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, ու նաեւ այն մյուսները, որ ստիպում են մեզ կասկածել, թե արդյոք, ինչպես շատ հաճախ ասում են, իսկապե՞ս ոչինչ կամ համարյա ոչինչ չէր արվել ժողովրդի համար ցերերի ցարերի օրոք․ համենայնդեպս ոչ այնպիսի բան, որով հնարավոր լիներ պարծենալ։
: «Մոտ հարյուր հիսուն տարի է անցել այն օրից, ինչ Պետրոս I կայսրը բաց արեց մեր աչքերը, մեզ հաղորդակցելով եվրոպական արվեստին, եւ մեզ ընձեռեց գործելու բոլոր միջոցները»։
: Այդ ժամանակից ի վեր կառավարությունը չի դադարել գործելուց․ այդ են վկայում կանոնադրությունների, հրամանագրերի, կարգադրությունների, ամբողջ հատորները, մի ողջ շարք շինություններ, հրատարակութչուններ, ամեն տեսակ դպրոցական, բարեգործական, մարդասիրական հաստատություններ, չհաշված նրանց, <i>որոնց նմանը չեք գտնի օտարերկրյա կառավարությունների հաստատությունների մեջ»։