Changes

Ամստերդամցի նավաստին

Ավելացվել է 649 բայտ, 14:11, 16 Հուլիսի 2013
:- Հետևե'ք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
:Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
Վստահելի
52
edits