Changes
Ռեզո Գաբրիաձեին
Թե երբվանի՞ց էր Ինֆանտեւն աշխատանքի անցել այդ գիտահետազոտական ինստիտուտում, ոչ ոք չգիտեր, թեկուզ այն պատճառով, որ այդ կարգի տեղեկություններ տրամադրելը հենց նրա մենաշնորհն էր։ Թվում էր, թե նա միշտ այստեղ է աշխատել։ Մի տեսակ տարօրինակ էր, սակայն նրան ընհանրապես ոչ ոք չէր նկատում ու չէր հիշում բոլոր այս երկարուձիգ տարիներին։ Ասում էին, թե նա գիտի՛ իր գործը։