Changes

Պղնձագույն հաճարենիներ

5580 bytes removed, 12:35, 19 Հուլիսի 2013
[[Category: Արձակ]]
:    ― Մարդ, որը սիրում է արվեստը հանուն արվեստի, ― ասաց Հոլմսը մի կողմ նետելով «Դեյլի տելեգրաֆի» հայտարարությունների էջը, ― հաճախ ամենամեծ հաճույքը նրա նվազ նշանակալի և պակաս ակնառու դրսևորումներից է ստանում։ Ուրախալի է նշել, որ դուք, Ուոտսոն, լավ եք յուրացրել այդ ճշմարտությունը, և մեր համեստ սխրագործությունների մասին պատմելիս, որոնք, ձեր բարությունից ելնելով, որոշել եք անմահացնել, և ստիպված եմ նշել, որ երբեմն փորձում եք գեղեցկացնել, ուշադրություն եք դարձնում ոչ այնքան մեծ աղմուկ հանած գործերին և ցնցող դատավարություններին, որոնց ես պատիվ եմ ունեցել մասնակցել, որքան այն դեպքերին, որոնք ինքնին աննշան են, բայց դրա փոխարեն մեծ հնարավորություն են ստեղծում մտածողության դեդուկտիվ մեթոդի և տրամաբանական սինթեզի համար, որը հատկապես հետաքրքրում է ինձ։:    ― Այնուամենայնիվ, ― ժպտացի ես, ― չեմ համարձակվում պնդել, որ իմ նոթերում ընդհանրապես բացակայում է ձգտումը դեպի սենսացիան։:    ― Գուցե և սխալվում եք, ― շարունակեց նա, ունելիով վերցնելով ածուխը և վառելով բալենու փայտից պատրաստված երկար ծխամորճը, որն այն օրերին, երբ տրամադրված էր ավելի շատ վիճելու, քան խորհելու, փոխարինում էր կավե ծխամորճին, ― գուցե և սխալվում եք, ջանալով գեղեցկացնել և կենդանություն հաղորդել ձեր նոթերին՝ պատճառի և հետևանքի չոր վերլուծությամբ սահմանափակվելու փոխարեն, միակ բանը, որ կարող է հետաքրքրություն առաջացնել այս կամ այն գործում։:    ― Ինձ թվում է, իմ նոթերում ես ձեզ արժանին եմ մատուցում, ― առարկեցի ես փոքր֊ինչ սառնությամբ, քանի որ ինձ ջղայնացրեց ընկերոջս մեծամտությունը, որն, ինչպես բազմիցս համոզվել եմ, նրա յուրօրինակ բնավորության խիստ ակնառու հատկանիշն էր։:    ― Ոչ, սա եսասիրություն չէ և ոչ էլ սնափառություն, ― ասաց նա, ըստ սովորության ավելի շուտ պատասխանելով իմ մտքերին, քան խոսքերին։ ― Եթե ես խնդրում եմ արժանին մատուցել իմ արվեստին, ապա դա ոչ մի կապ չունի անձամբ ինձ հետ, դա ինձնից հեռու է։ Հանցագործություն միշտ կա։ Տրամաբանություն՝ հազվադեպ։ Հատկապես տրամաբանության և ոչ թե հանցագործության վրա դուք պետք է կենտրոնանաք։ Իսկ ձեզ մոտ լուրջ դասախոսության դասընթացը վերածվել է հետաքրքրաշարժ պատմվածքների ժողովածուի։:    Վաղ գարնան ցուրտ առավոտ էր․ վերջացնելով նախաճաշը, մենք նստել էինք բոցկլտացող բուխարու մոտ։ Թանձր մառախուղը կախված էր կիսալուսավորված շենքերի շարքերի միջև և միայն դիմացի պատուհաններն էին իրենց աղոտ, անորոշ կեղտաբծերով նշմարվում մուգ դեղնավուն մշուշում։ Մեր լույսը վառվում էր, նրա ցոլքերը խաղում էին սեղանի տակավին չհավաքված ճերմակ սփռոցի և ամանեղենի վրա։ Ամբողջ առավոտ Շերլոկ Հոլմսը լուռ, սևեռուն կարդում էր թերթերի հայտարարությունները, մինչև, վերջապես, երևի հրաժարվելով փնտրելուց և ընկնելով վատ տրամադրության մեջ, սկսեց խրատել ինձ գրական զբաղմունքիս առթիվ։:    ― Միաժամանակ, ― դադարից հետո շարունակեց նա, ծուխ արձակելով իր երկար ծխամորճից և մտածկոտ նայելով կրակին, ― դժվար թե ձեզ կարելի է մեղադրել սենսացիայի ձգտելու մեջ, քանի որ այն դեպքերի մեծ մասը, որոնց նկատմամբ դուք այդքան սիրալիր հետաքրքրություն եք ցուցաբերել, իրենցից բոլորովին հանցագործություն չեն ներկայացնում։ Բոհեմայի թագավորի հետ կապված աննշան պատահարը, երբ ես փորձեցի նրան օգնություն ցույց տալ, Մերի Սազերլենդի տարօրինակ դեպքը, ճեղքված շրթունքով մարդու պատմությունը և մեծահարուստ ամուրու պատահարը՝ այս բոլորը չեն կարող դատական քննության առարկա դառնալ։ Միայն վախենում եմ, որ փախչելով սենսացիայից, դուք դարձել եք փծունության գերի։:    ― Հնարավոր է, վերջ ի վերջո, հենց այդպես էլ եղել է, ― պատասխանեցի ես, ― բայց այն մեթոդները, որոնց մասին պատմում եմ, յուրօրինակ են և զուրկ չեն թարմությունից։:    ― Թանկագինս, հասարակությունն ի՞նչ գործ ունի անալիզի և դեդուկցիայի նրբերանգների հետ, եթե այդ մեծ, բայց զննողականությունից զուրկ հասարակությունը հազիվ թե ընդունակ լինի ատամներից ճանաչել ջուլհակին կամ ձախ ձեռքի բութ մատից՝ գրաշարին։ Եվ, այնուամենայնիվ, դուք էլ փծուն եք, ձեզ չեմ մեղադրում, քանի որ մեծ գործերի օրերը հաշված են։ Մարդը, կամ ծայրահեղ դեպքում հանցագործը, կորցրել է ձեռներեցությունն ու յուրօրինակությունը։ Իսկ ինչ վերաբերում է իմ համեստ գործունեությանը, ես վերածվում եմ կորած մատիտներ որոնող հետախուզության գործակալի կամ ազնվաբարո աղջնակների պանսիոնի դաստիարակի։ Վերջապես ես հասկացա, ինչի եմ պիտանի։ Իսկ առավոտյան ստացած նամակը նշանակում է, որ ժամանակն է նոր գործունեությամբ զբաղվելու։ Կարդացեք։ ― Եվ նա ինձ մեկնեց ճմռթված մի գրություն։:    Նամակն ուղարկված էր երեկ երեկոյան Մոնթեգյու֊փլեյսից։:    «Թանկագին միստր Հոլմս։:    Ես շատ եմ ցանկանում Ձեզ հետ խորհրդակցել ինձ առաջարկված տնային դաստիարակչուհու տեղի առթիվ։ Եթե թույլ տաք, ես Ձեզ մոտ կգամ վաղը տասն անց կեսին։:      Հարգանքներով՝ Վայոլետ Հանտեր»։:    ― Դուք ճանաչու՞մ եք այդ երիտասարդ լեդիին, ― հարցրի ես։:    ―Ոչ։:    ― Հիմա տասն անց կես է։:    ―Ահա, չեմ կասկածում, նա է զանգողը։:    ― Այս գործը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան դուք պատկերացնում եք։ Հիշեք երկնագույն նռնաքարի դեպքը, որը դուք սկզբում պարզապես թյուրիմացություն համարեցիք, բայց հետո լուրջ հետաքննություն պահանջվեց։ Այդպես կարող է պատահել նաև այս անգամ։:    ― Դե ինչ, հուսանք։ Մեր կասկածները շատ շուտով կփարատվեն, որովհետև ահա և այն անձնավորությունը, ում մասին խոսում ենք։:    Դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Համեստ, բայց կոկիկ էր հագնված, դեմքը խելամիտ էր, աշխույժ, ամբողջովին պեպենոտ՝ դաշտակտցարի հավկիթի պես, իսկ շարժուձևի մեջ զգացվող եռանդը վկայում էր, որ կյանքում նա ինքն է իր համար ճանապարհ հարթում։:    ― Սստծու սիրուն, ներեցեք անհանգստացնելու համար, ― ասաց նա, երբ ընկերս գնաց նրան ընդառաջ։ ― Բայց ինձ հետ այնպիսի տարօրինակ բան պատահեց, որ որոշեցի ձեզնից խորհուրդ հարցնել։ Ոչ ծնողներ ունեմ, ոչ բարեկամներ, որոնց կարողանայի դիմել։:    ― Խնդրում եմ նստեք, միսս Հանտեր։ Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ ձեզ օգնել։:    Հասկացա, որ այցելուի խոսքն ու շարժուձևը Հոլմսի վրա հաճելի տպավորություն թողեցին։ Հոլմսը ոտքից գլուխ զննեց նրան, հետո փակեց աչքերն ու միացնելով մատների ծայրերը, պատրաստվեց լսելու։:    ― Հինգ տարի ես տնային դաստիարակչուհի էի գնդապետ Սպենս Մանրոույի տանը, բայց երկու ամիս առաջ գնդապետը նշանակում ստացավ Կանադայում և զավակներին իր հետ Գալիֆաքս տարավ։ Ես մնացի առանց աշխատանքի։ Հայտարարություններ տվեցի, ինքս գնացի հայտարարությունների հասցեներով, բայց ապարդյուն։ Վերջապես, այն մի քիչ գումարը, որն ինձ հաջողվել էր կուտակել, սկսեց սպառվել, և ես պարզապես չգիտեի ինչ անել։:    Վեստ֊Էնդում է գտնվում վարձակալական «Վեսթեուեյ» գործակալությունը, դա բոլորն էլ գիտեն, և ես սովորություն դարձրի այնտեղ գնալ շաբաթը մեկ անգամ՝ հարմար գործ փնտրելու։ Վեսթեուեյը գործակալության տիրոջ ազգանունն է, իրականում բոլոր գործերը կատարում է ոմն միսս Ստոպեր։ Նա նստում է իր գրասենյակում, աշխատանք փնտրող կանայք սպասում են ընդունարանում, որոնց հերթով կանչում են գրասենյակ, և միսս Ստոպերը նայելով իր հաստ մատյանը, նրանց առաջարկում է այս կամ այն թափուր պաշտոնը։:    Սովորականի պես ինձ էլ հրավիրեցին գրասենյակ։ Երբ ներս մտա, այս անգամ միսս Ստոպերը մենակ չէր։ Կողքին նստել էր շատ գեր մի մարդ, ժպտուն դեմքով և մեծ կզակով, որը ծանր ծալքերով իջնում էր կրծքին։ Նա ակնոցի միջից ուշադիր զննում էր խնդրառուներին։ Նոր էի ներս մտել, երբ նա վեր թռավ տեղից և շրջվեց միսս Ստոպերի կողմը։:    ― Համապատասխանում է, ― բացականչեց նա։ ― Ավելի լավը չի էլ լինի։ Հիասքանչ է, հիասքանչ։:    Նա, հավանաբար, խանդավառված էր և բավականությունից շփում էր ձեռքերը։ Հաճելի էր նրան նայելը, այնպես բարեհոգի էր թվում։:    ― Դուք աշխատանքի տե՞ղ եք փնտրում, միսս, ― հարցրեց նա։:    ― Այո, սըր։:    ― Դաստիարակչուհու՞:    ― Այո, սըր։:    ― Իսկ որքա՞ն եք ցանկանում ստանալ։:    ―Գնդապետ Սպենս Մանրոուն, որի մոտ ծառայել եմ, ինձ ամսական վճարում էր չորս ֆունտ։:    ― Ա՜յ քեզ բան։ Ամենաիսկական շահաործում է, ― բղավեց նա, զայրացած թափահարելով գիրուկ բռունցքները։ ― Մի՞թե կարելի է այդքան չնչին գումար առաջարկել այսպիսի արտաքինով և այսպիսի արժանիքներով օժտված լեդիին։:    ― Իմ արժանիքները, սըր, կարող են պակաս գրավիչ լինել, քան ենթադրում եք, ― ասացի ես։ ― Մի քիչ ֆրանսերեն, մի քիչ գերմաներեն, նկարչություն, երաժշտություն․․․երաժշտություն… :    ― Ա՜յ քեզ բան, ― նորից բացականչեց նա։ ― Ուրեմն, խոսելու կարիք չկա։ Կարճ, մի երկու խոսքով, թե բանն ինչ է։ Դուք տիրապետու՞մ եք իսկական լեդիի շարժուձևին։ Եթե ոչ, ապա մեզ չեք համապատասխանում, որովհետև խոսքը մի երեխայի դաստիարակության մասին է, որը կարող է մի գեղեցիկ օր նկատելի դեր խաղալ Անգլիայի պատմության մեջ։ Եթե այո, ապա մի՞թե ջենտլմենն իրավունք ունի ձեզ առաջարկել եռանիշ թվից պակաս գումար։ Ինձ մոտ, տիրուհի, դուք սկզբում կստանաք տարեկան հարյուր ֆունտ։:    Դուք, իհարկե, պատկերացնում եք միստր Հոլմս, որ այսպիսի առաջարկությունն ինձ պարզապես անհավանական թվաց, չէ որ ես մնացել էի առանց միջոցների։ Սակայն այդ ջենտլմենն իմ դեմքին անվստահություն կարդալով, դրամապանակից փող հանեց։:    ― Սովորություն ունեմ նաև երիտասարդ լեդիներին սկզբից վճարել վարձի կեսը, ― ասաց նա հաճելիորեն ժպտալով, որից նրա աչքերը դեմքի ճերմակ ծալքերի մեջ վերածվեցին փոքրիկ ճեղքերի, ― որպեսզի նրանք կարողանան ճանապարհորդության ընթացքում վճարել մանր ծախսերի համար և ձեռք բերել անհրաժեշտ հանդերձը։:    «Ես դեռ երբեք չեմ հանդիպել ավելի հմայիչ և ուշադիր մարդու» ― մտածեցի ես։ Չէ որ ես արդեն ունեի ինչ֊որ պարտքեր, կանխավճարը շատ տեղին էր, բայց, այնուամենայնիվ, ինչ֊որ տարօրինակ բան կար այդ գործում և նախքան համաձայնություն տալը փորձեցի այդ մարդու մասին ավելի շատ բան իմանալ։:    ― Իսկ դուք որտե՞ղ եք ապրում, սըր, ― հարցրի ես։:    ― Հեմփշիրում։ Հրաշալի գյուղական վայր է։ «Պղնձագույն հաճարենիները» Վինչեստերից հինգ մղոն հեռավորության վրա է։ Հիանալի վայր է, իմ թանկագին փոքրիկ լեդի, և տունն էլ հիասքանչ է՝ հին, քաղաքամերձ տուն։:    ― Իսկ որո՞նք են իմ պարտականությունները, սըր։ Կցանկանայի իմանալ, թե ինչ պետք է անեմ։:    ― Մի երեխա, սքանչելի փոքրիկ չարաճճի, հենց նոր է լրացել նրա վեց տարին։ Եթե դուք տեսնեք, ինչպես է հողաթափերով խփում ուտիճներին։ Թըխկ, թըխկ, թըխկ։ Չես հասցնում աչքդ թարթել, և երեքն էլ արդեն չկան։:    Քրքջալով, նա ետ ընկավ աթոռի թիկնակին, և աչքերը նորից վերածվեցին ճեղքերի։:    Ինձ մի քիչ զարմացրեց երեխայի մանկական զվարճանքը, բայց հայրը ծիծաղում էր, և ես մտածեցի, որ նա կատակում է։:    ― Ուրեմն, իմ պարտականությունն է հետևել երեխայի՞ն, ― հարցրի ես։:    ― Ոչ, ոչ, ոչ միայն հետևել, ոչ միայն, իմ թանկագին փոքրիկ լեդի, ― բացականչեց նա, ― ձեզ հարկ կլինի նույնպես, ես վստահ եմ, որ դուք չեք բողոքի, կատարել կնոջս ինչ֊ինչ հանձնարարությունները․ պայմանով, իհարկե, եթե այդ հանձնարարությունները չեն նվաստացնի ձեր արժանապատվությունը։ Քիչ է, այնպես չէ՞։:    ― Ուրախ կլինեմ ձեզ օգտակար լինել։:    ― Շատ լավ։ Օրինակ, խոսք կլինի հագուստի մասին։ Մենք, գիտեք, տարօրինակ մարդիկ ենք, բայց մեր սիրտը բարի է։ Եթե մենք խնդրենք մեր տված շրջազգեստը հագնել, դուք չե՞ք առարկի մեր փոքր քմահաճույքի համար, հը՞։:    ― Ոչ, ― պատասխանեցի ծայրահեղ զարմանքով։:    ― Կամ որ նստեք այնտեղ, ուր մենք ցանկանա՞նք։ Չէ որ դա ձեզ վիրավորական չի թվա։:    ― Դե ոչ․․․ոչ… :    ― Կամ որ կտրեք ձեր մազերը մինչև մեզ մոտ գալը։:    Ես հազիվ հավատացի ականջներիս։ Դուք տեսնում եք, միստր Հոլմս, ես խիտ, շագանակագույն մազեր ունեմ, կարմրավուն փայլով։ Իմ մազերը գեղեցիկ են համարում։ Ինչու հանկարծ զոհաբերեմ դրանք։:    ― Ոչ, դա անհնարին է, ― պատասխանեցի ես։:    Նա դժգոհ նայեց ինձ, և ես նկատեցի, որ նրա դեմքը մռայլվեց։:    ― Բայց դա պարտադիր պայման է, ― ասաց նա։ ― Կնոջս փոքր քմահաճաույքը, իսկ կնոջ քմայքը, ինչպես մեզ հայտնի է, տիրուհի, պետք է ներողամտաբար կատարել։ Ուրեմն, դուք համաձայն չե՞ք ձեր մազերը կտրել։:    ― Ոչ սըր, չեմ կարող, ― հաստատ պատասխանեցի ես։:    ― Դե ինչ․․․ ինչ… Ուրեմն հարցը որոշված է։ Ափսոս, մնացած բոլոր հարցերում հարմար էիք։ Միսս Ստոպեր, այդ դեպքում ես ստիպված կլինեմ ծանոթանալու ուրիշ երիտասարդ լեդիների հետ։:    Գործակալության կառավարիչը այս ամբողջ ընթացքում լուռ նստած աչքի էր անց կացնում իր թղթերը, բայց այժմ նա ինձ նայեց այնպիսի զայրույթով, որ ես հասկացա․ իմ պատճառով նա կորցրեց բավականաչափ միջնորդավարձ։:    ― Դուք ցանկանում եք մնա՞լ մեր ցուցակներում, ― հարցրեց նա։:    ― Եթե կարելի է, միսս Ստոպեր։:    ― Դա ինձ անօգուտ է թվում, քանի որ հրաժարվեցիք շատ հետաքրքիր առաջարկից, ― կտրուկ նկատեց նա։ ― Մենք կաշվից դուրս չենք գալու, որ ձեզ հսմար նման տեղ ընտրենք։ Հաջողություն, միսս Հանտեր։:    Նա զանգը հնչեցրեց, և տղան ինձ ուղեկցեց ետ՝ ընդունարան։:    Տուն վերադառնալով (իմ պահարանը դատարկ էր, իսկ սեղանին միայն նոր հաշիվներ էին) ես ինձ հարցրի, արդյո՞ք անշրջահայաց չգտնվեցի։ Ինչ անենք, որ այդ մարդիկ ինչ֊որ տարօրինակություններ ունեն և ցանկանում են, որպեսզի կատարվեն իրենց անսպասելի քմայքները։ Չէ որ նրանք պատրաստ են դրա համար վճարել։ Արդյոք Անգլիայում շա՞տ կան այնպիսի տնային դաստիարակչուհիներ, որոնք տարին ստանում են հարյուր ֆունտ։ Բացի այդ, ի՞նչ շահ իմ մազերից։ Ոմանց նույնիսկ սազում են կարճ մազերը, կարող է ինձ էլ սազեն։ Հաջորդ օրը ես մտածեցի, որ սխալ եմ գործել, իսկ մի քանի օր անց դադարեցի կասկածելուց։ Իմ մեջ խեղդելով հպարտության զգացումը, արդեն պատրաստվում էի նորից գնալ գործակալություն, իմանալու, ազատ չէ, արդյոք, այդ տեղը, երբ հանկարծ նույն ջենտլմենից նամակ եմ ստանում։ Ահա, միստր Հոլմս, ես կկարդամ այն։:    «Պղնձագույն հաճարենիներ», Վինչեստերից ոչ հեռու։:    Թանկագին միսս Հանտեր․:    Միսս Ստոպերը սիրալիր համաձայնեց տալ ձեր հասցեն և ես գրում եմ տնից, ցանկանալով տեղեկանալ, չե՞ք փոխել արդյոք ձեր որոշումը։ Կինս շատ է ցանկանում, որ գաք մեզ մոտ․ ես նկարագրեցի ձեզ, և նա շատ հավանեց։ Մենք պատրաստ ենք ձեզ ամիսը վճարել տասը ֆունտ, այսինքն, տարին՝ հարյուր քսան, որպես փոխհատուցում այն անհարմարությունների, որոնք կարող են պատճառել մեր պահանջները։ Դե դրանք այնքան էլ խիստ չեն։ Իմ կինը շատ է սիրում երկնագույնը և կցանկանար, որ առավոտները այդ գույնի հագնեիք։ Դուք բոլորովին կարիք չեք զգա նման բաների վրա փող ծախսելու, քանի որ մեզ մոտ են իմ թանկագին դստեր՝ Ալիսի (հիմա գտնվում է Ֆիլադելֆիայում) հագուստները։ Կարծում եմ, դրանք հենց ձեր վրայով են։ Կարծում եմ, որ սենյակում որոշակի տեղ գրավելու խնդրանքը կամ որևէ այլ հանձնարարություն կատարելը չափազանց ծանր չեք համարի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մազերին, ապա դրանք իսկապես ափսոս են, նույնիսկ մեր կարճ զրույցի ժամանակ ես հասցրեցի նկատել, թե ինչ լավն են դրանք, այնուամենայնիվ, ստիպված եմ պնդել այդ պայմանը։ Հուսով եմ, ձեր աշխատավարձի ավելացումը փոխհատուցում կլինի այդ զոհողությանը։ Երեխայի նկատմամբ ձեր պարտականությունները բոլորովին բարդ չեն։ Խնդրում եմ, եկեք, ես ձեզ կդիմավորեմ Վինչեստերում։:    Հայտնեք, որ գնացքով եք ժամանելու։:    Անկեղծորեն՝ Ձեր:    Ջեֆրո Ռուքասլ»։:    Ահա թե ինչ նամակ ստացա, միստր Հոլմս, և հաստատ որոշեցի ընդունել առաջարկը։ Միայն թե նախքան վերջնական քայլին դիմելը կցանկանայի լսել ձեր կարծիքը։:    ― Դե ինչ, միսս Հանտեր, քանի որ վճռել եք, ուրեմն, էլ հարց չկա, ― ժպտաց Հոլմսը։:    ― Իսկ դուք խորհուրդ չե՞ք տալիս։:    ― Խոստովանում եմ, այն տեղերից չէ, ուր կցանկանայի քրոջս ուղարկել։:    ― Այնուամենայնիվ, ինչ է թաքնված դրա ետևում, միստր Հոլմս։:    ― Չգիտեմ։ Կարող է դուք ինչ֊որ նկատառումնե՞ր ունեք։:    ― Կարծում եմ, միստր Ռուքասլը փափկասիրտ մարդ է։ Իսկ նրա կինը, հավանաբար, մի քիչ խելագար է։ Եվ ամուսինը ջանում է դա գաղտնի պահել, վախենալով, որ հանկարծ կնոջը գժանոց չտանեն, և ներողամտորեն քաջալերում է նրա քմահաճույքները, որպեսզի կինը չընկնի նոպայի մեջ։:    Հնարավոր է, հնարավոր է։ Առայժմ դա ամենահավանական ենթադրություն է։ Այնուամենայնիվ, այդ տեղը երիտասարդ լեդիի համար չէ։:    ― Բայց վարձատրությումը, միստր Հոլմս, վարձատրությունը։:    ― Այո, իհարկե, վարձատրությունը լավ է, նույնիսկ շատ լավ։ Դա էլ հենց անհանգստացնում է ինձ։ Ինչու՞ են նրանք հարյուր քսան ֆունտ տալիս, երբ հեշտությամբ կարող են մարդ գտնել քառասունով։ Ուրեմն, ինչ֊որ ծանրակշիռ պատճառ կա։:    ― Ահա ես էլ մտածեցի, որ եթե ձեզ պատմեմ գործի հանգամանքները, դուք թույլ կտաք անհրաժեշտության դեպքում դիմել ձեր օգնությանը։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ, գիտենալով, որ պաշտպան ունեմ։:    ― Ինձ կարող եք լիովին վստահել։ Հավատացնում եմ, ձեր փոքր խնդիրը խոստանում է վերջին ամիսների ամենահետաքրքիր դեպքը լինել։ Մանրամասներն իրենց մեջ որոշակիորեն ինչ֊որ յուրօրինակություններ են պարունակում։ Եթե ինչ֊որ բան կասկածեք, կամ վտանգ առաջանա․․․առաջանա… :    ― Վտա՞նգ։ Ի՞նչ վտանգ․․․վտանգ… :    ― Եթե վտանգը կարելի լիներ կանխագուշակել, դրանից չէին սարսափի, ― ամենալուրջ տեսքով բացատրեց Հոլմսը։ ― Ամեն դեպքում, օրվա ցանկացած ժամին՝ գիշեր, թե ցերեկ, հեռագիր ուղարկեք, ես օգնության կգամ։:    ― Այդ դեպքում, ամեն ինչ կարգին է։ ― Դեմքի մտահոգությունը չքացավ, նա արագորեն վեր կացավ։ ― Հենց հիմա կգրեմ միստր Ռուքասլին, երեկոյան կկտրեմ խեղճ մազերս և վաղը կմեկնեմ Վինչեստեր։:    Թռուցիկ շնորհակալություն հայտնելով Հոլմսին և հրաժեշտ տալով, նա գնաց։:    ― Ամեն դեպքում, ― ասացի ես, սանդուղքի վրա լսելով նրա արագ քայլերը, ― ինքն իրեն պաշտպանել կարողացող մարդու տպավորություն է թողնում։:    ― Նա ստիպված կլինի այդ անելու, ― մռայլ նկատեց Հոլմսը։ ― Չեմ կասկածում, մի քանի օր հետո նրանից լուր կստանանք․․․կստանանք… :    Ինչպես միշտ, ընկերոջս կանխագուշակությունը կատարվեց։ Մեկ շաբաթ անցավ, որի ընթացքում ես բազմիցս մտովի վերադառնում էի մեր այցելուին, մտածելով, թե մարդկային հարաբերությունները ինչի կհասցնեն այդ միայնակ կնոջ կյանքը։ Բարձր վարձատրություն, տարօրինակ պայմաններ, թեթև պարտականություններ, այս ամենի մեջ ինչ֊որ անբնական բան կար, չնայած ես բաձարձակապես ի վիճակի չէի որոշելու, քմահաճույք էր դա, թե ինչ֊որ ծրագիր, բարեգործ էր այդ մարդը, թե՝ ստոր։ Ինչ վերաբերում է Հոլմսին, ապա նա երկար նստում էր՝ կնճռոտելով ճակատը և ցրված նայելով հեռուն, իսկ երբ սկսեցի հարց ու փորձ անել, որպես պատասխան միայն ձեռքը թափ տվեց։:    ― Ոչինչ չգիտեմ, ― Գրգռված բացականչեց նա։
:― Երբ ձեռքի տակ կավ չկա, ինչի՞ց աղյուս պատրաստես։
:     Իակ հետո քթի տակ մռթմռթաց, որ եթե քույր ունենար, խորհուրդ չէր տա ընդունել նման առաջարկը։:     Հեռագիրը, որ մենք ստացանք, եկել էր ուշ գիշերին, երբ ես արդեն պատրաստվում էի քնելու, իսկ Հոլմսը ձեռնամուխ էր եղել փորձերին, որոնց համար հաճախ էր գիշերներն արթուն անցկացնում։ Երբ գնում էի ննջարան, նա խոնարհվել էր սրվակների և փորձանոթների վրա, առավոտյան, իջնելով նախաճաշի, ես նրան գտա նույն վիճակում։ Նա բացեց դեղին ծրարը և հայացքը սահեցնելով նամակի վրա, տվեց ինձ։:     ― Նայեք գնացքների չվացուցակը, ― ասաց նա և շրջվեց իր փորձանոթների կողմը։:     Հեռագրի տեքստը համառոտ էր և ստիպող․:     «Խնդրում եմ վաղը կեսօրին լինեք Վինչեստերի «Սև կարապ» հյուրանոցում։ Եկեք։ Չգիտեմ, ինչ անել։ Հանտեր»։:     ― Ինձ հետ կմեկնե՞ք, ― հարցրեց Հոլմսը՝ մի պահ կտրվելով իր փորձանոթներից։:     ― Հաճույքով։:     ― Այդ դեպքում, նայեք գնացքների չվացուցակը։:     ― Ինն անց կեսին գնացք կա, ― ասացի ես՝ ուսումնասիրելով տեղեկատուն։ ― Վինչեստեր է հասնում տասնմեկնանց կեսին։:     ― Հիանալի է։ Այդ դեպքում, թերևս ես կհետաձգեմ ացետոնի անալիզը․ վաղն առավոտյսն մեզ շատ ուժ է պետք։:     Հաջորդ առավոտ ժամը տասնմեկին մենք արդեն ճանապարհ էինք ընկել դեպի Անգլիայի հին մայրաքաղաքը։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Հոլմսը աչքը չէր կտրում թերթից, բայց Հեմփշիրի սահմանն անցնելուց հետո դեն նետեց թերթը և սկսեց պատուհանից դուրս նայել։ Գարնանային գեղեցիկ օր էր, երկինքը զարդարվել էր կուտակված փոքրիկ ամպերով, որոնք լողում էին արևմուտքից արևելք։ Արևը Վառ լուսավորում էր, և երկնքում բերկրանք էր ու կայտառություն։ Ողջ ճանապարհի ընթացքում, մինչև Օլդերշոտի բլուրները, ծառերի գարնանային սաղարթի միջից երևում էին ֆերմաների կարմիր և մոխրագույն տանիքները։:     ― Ինչ հրաշալի է դրանց նայելը, ― բացականչեցի ես այն մարդու խանդավառությամբ, որը դուրս էր պրծել Բեյքր֊ սթրիթի մառախուղից։:     Հոլմսը մռայլ տարուբերեց գլուխը։:     ― Գիտեք, Ուոտսոն, ― ասաց նա, ― այնպիսի մտածողության, ինչպիսին իմն է, դժբախտությունը կայանում է նրանում, որ ես շրջապատն ընկալում եմ սուբյեկտիվորեն։ Ահա, դուք նայում եք ճանապարհի երկայնքով շարված տներին և հիանում դրանց գեղեցկությամբ։ Իսկ ես, երբ նայում եմ դրանց, մտածում եմ միայն այն մասին, թե ինչ մեկուսի են և ինչ հեշտությամբ կարելի է այդտեղ հանցագործություն կատարել։:     ― Օ՜, աստված իմ, ― բացականչեցի ես։ ― Ու՞մ մտքով կանցնի այս սրտամոտ, հաճելի հին տնակները հանցագործության հետ կապել։:     ― Դրանք ինձ սարսափ են ներշնչում։ Ես հավատացած եմ, Ուոտսոն, և այդ հավատը սկիզբ է առնում փորձից, որ Լոնդոնի ամենանողկալի խորշերում չի կատարվում այնքան ահավոր հանցանք, որքան այս հիասքանչ և ուրախ գյուղական վայրերում։:     ― Պարզապես սարսափելի է ձեզ լսելը։:     ― Եվ դրա պատճառը միանգամայն ակնբախ է։ Այն, ինչ ի վիճակի չէ անելու օրենքը, քաղաքում անում է հասարակական կարծիքը։ Ամենախեղճ խորշերում երեխայի ճիչը, որին ծեծում են, կամ կռիվը, որը սարքել է հարբեցողը, տեղն ու տեղը առաջացնում է հարևանների զայրույթը կամ մասնակցությունը․ և արդարադատությունը մոտ է, այնպես որ բողոքի միացյալ խոսքը շարժման մեջ է դնում մեխանիզմը։ Ուրեմն, հանցագործությունից մինչև դատական նստաշրջանը մեկ քայլ է։ Իսկ հիմա նայեք այս մեկուսացած տներին, դրանցից ամեն մեկը հարևանից հեռու է մեկ մղոնով, դրանք մեծ մասամբ բնակեցված են տգետ խեղճերով, որոնք քիչ են հասկանում օրենսդրությունից։ Պատկերացրեք, ինչ հրեշավոր, դաժան մտքեր և անբարոյականություն է ծաղկում այստեղ տարեցտարի։ Մեր օգնությանը դիմած օրիորդը եթե տեղավորվեր Վինչեստերում, ես չէի վախենա նրա համար։ Քաղաքից հինգ մղոն հեռավորության վրա՝ ահա որտեղ է վտանգը։ Համենայն դեպս, հայտնի է, որ վտանգն անձամբ իրեն չի սպառնում։:     Հասկանալի է։ Եթե նա կարող է ժամանել Վինչեստեր և մեզ դիմավորել, նշանակում է, ի վիճակի է ընդհանրապես մեկնելու։:     ― Միանգամայն ճիշտ եք։ Նրա ազատությունը սահմանափակված չէ։:     ― Այդ դեպքում, ինչու՞մն է բանը։ Դուք ինչ֊որ պատճառաբանություն գտա՞ք։:     ― Ես մտածել եմ յոթ տարբեր վարկածներ և դրանցից յուրաքանչյուրը հենվում է մեզ հայտնի փաստերի վրա։ Թե դրանցից որն է ճիշտը, ցույց կտան նոր փաստերը, որոնք, չեմ կասկածում, սպասում են մեզ։ Ահա և եկեղեցու գմբեթը, շուտով մենք կիմանանք, ինչ է ցանկանում մեզ հայտնել միսս Հանտերը։:     Պարզվեց, որ «Սև կարապը» քաղաքում հարգված հյուրանոց է և գտնվում է Հայ֊սթրիթի վրա, կայարանին շատ մոտ․ այնտեղ էլ գտանք երիտասարդ կնոջը։ Նա նստած էր հյուրասենյակում, սեղանին մեզ էր սպասում նախաճաշը։:     ― Շատ ուրախ եմ, որ եկաք, ― լուրջ ասաց նա։ ― Շատ շնորհակալ եմ։ Ես, իրոք, չգիտեմ ինչ անել։ Ինձ խիստ անհրաժեշտ է ձեր խորհուրդը։:     ― Պատմեք, ինչ է պատահել։:     ― Հիմա կպատմեմ, ես պետք է շտապեմ, որովհետև միստր Ռուքասլին խոստացել եմ վերադառնալ ժամը երեքին։ Նա թույլատրեց ինձ այս առավոտ մեկնել քաղաք, չնայած, իհարկե, նրան հայտնի չէ, թե ինչու։:     ― Պատմեք հերթականությամբ, ― Հոլմսը մեկնեց իր երկար ոտքերը բուխարու կողմը և պատրաստվեց լսելու։:     ― Նախ և առաջ, պետք է ասեմ, որ ընդհանրապես միստր և միսիս Ռուքասլներն ինձ դիմավորեցին բավականաչափ սիրալիր։ Հանուն արդարության արժե այդ մասին նշել։ Բայց նրանց ես չեմ կարողանում հասկանալ և դա ինձ հանգիստ չի տալիս։:     ― Հատկապես ի՞նչը։:     ― Նրանց վարքը։ Պատմեմ ամեն ինչ հերթականությամբ։ Երբ ես ժամանեցի, միստր Ռուքասլը ինձ դիմավորեց կայարանում և իր կառքով տարավ «Պղնձե հաճարենիներ»։ Տեղն ինչպես ասել էր, հիանալի է, բայց բոլորովին աչքի չի ընկնում իր գեղեցկությամբ․ քառակուսի մեծ տուն, կրով սպիտակեցրած, բայց անձրևից ու խոնավությունից ամբողջովին կեղտոտված։ Տունը երեք կողմից շրջապատված է անտառով, իսկ ճակատի կողմում մարգագետինն է, որը ձգվում է դեպի Սաութհեմփտոն տանող ճանապարհը․ սա շքամուտքի թևից հեռու է մոտավորապես հարյուր յարդ։ Տնամերձը պատկանում է միստր Ռուքասլին, իսկ շրջակայքի անտառները լորդ Սաութերտոնի սեփականությունն են։:     Իմ տերը համակ սիրալիրություն է․ ինձ դիմավորեց կայարանում և նույն երեկոյան էլ ծանոթացրեց իր կնոջ և որդու հետ։ Մեր ենթադրությունը, միստր Հոլմս, սխալ դուրս եկավ։ Միսիս Ռուքասլը խելագար չէ։ Լռակյաց, գունատ կին է, իր ամուսնուց բավական երիտասարդ, արտաքինից երեսուն տարեկանից ոչ անց, այն դեպքում, երբ ամուսնուն կտաս քառասունհինգ։ Խոսակցությունից հասկացա, որ նրանք յոթ տարի է, ինչ ամուսնացած են։ Միստր Ռուքասլը ամուսնացած է եղել և առաջին կնոջից աղջիկ ունի՝ այն, որը Ֆիլադելֆիայում է։ Միստր Ռուքասլը իբրև գաղտնիք ինձ հայտնեց, որ դուստրը հեռացել է, որովհետև ինչ֊որ անհասկանալի հակակրանք է զգացել խորթ մոր հանդեպ։ Քանի որ դուստրը մոտավորապես քսան տարեկան է, ապա ես միանգամայն պարզ պատկերացրի, թե ինչ անհարմար է զգացել իր հոր երիտասարդ կնոջ մոտ։:     Միսիս Ռուքասլը էությամբ նույնքան անհրապույր թվաց, որքան արտաքինից։ Նա ինձ վրա ոչ մի տպավորություն չգործեց։ Անմիջապես աչքի էր զարնում նրա կրքոտ նվիրվածությունն ամուսնուն և որդուն։ Նրա բաց֊մոխրագույն աչքերը մշտապես սահում են մեկից մյուսին և նկատելով նրանց աննշան ցանկությունը, հնարավորության սահմաններում կատարում է դրանք։ Միստր Ռուքասլը, իրեն հատուկ կոպիտ բարեսրտությամբ, վատ չի վարվում կնոջ հետ և ընդհանուր առմամբ նրանք երջանիկ զույգի տպավորություն են թողնում։ Բայց կինն ինչ֊որ գաղտնիք ունի։ Նա հաճախ է ընկղմվում խոր մտածմունքի մեջ, և նրա դեմքը դառնում է թախծոտ։ Ես բազմիցս նրան տեսել եմ արտասվախառն աչքերով։ Երբեմն ինձ թվում է, թե դրա պատճառը երեխան է, քանի որ ինձ երբեք չի հաջողվել տեսնել այդպիսի փչացած և չար փոքրիկ։ Իր տարիքի հետ համեմատ փոքրամարմին է, բայց փոխարենը անհամաչափ և մեծ գլուխ ունի։ Նա մեկ ենթարկվում է վայրի կատաղի նոպայի, մեկ ընկնում է խոժոռ մռայլության մեջ։ Ցանկացած թույլ էակի ցավ պատճառել՝ ահա նրա միակ զվարճությունը, և արտասովոր տաղանդ է ցուցաբերում մկներ, թռչուններ և միջատներ որսալու գործում։ Բայց նրա մասին չարժե ընդարձակվել, միստր Հոլմս, նա ոչ մի կապ չունի մեր պատմության հետ։:     ― Ինձ պետք են բոլոր մանրամասները, ― ասաց Հոլմսը, ― անկախ ձեր կարծիքից, դրանք կապ ունեն գործի հետ, թե ոչ։:     ― Կաշխատեմ ոչ մի բան բաց չթողնել։ Այդ տանն ինձ անմիջապես դուր չեկավ ծառայողների տեսքն ու վարքագիծը։ Նրանք ընդամենը երկուսն են՝ մարդ ու կին։ Թոլերը (այսպես է ծառայի անունը) կոպիտ, անտաշ մարդ է, մոխրագույն բեղով և մոխրագույն այտամորուսով, նրանից միշտ սպիրտի հոտ է փչում։ Ես երկու անգամ նրան տեսել եմ խիստ հարբած վիճակում, բայց միստր Ռուքասլը, իմ կարծիքով, դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Թոլերի կինը բարձրահասակ, զայրացկոտ դեմքով ուժեղ կին է․ նա էլ միսիս Ռուքասլի նման լռակյաց է, բայց պակաս սիրալիր։ Զարմանալի տհաճ զույգ։ Ի բարեբախտություն, ժամանակի մեծ մասը ես անց եմ կացնում մանկական և իմ սենյակներում, դրանք գտնվում են կողք֊կողքի։:     «Պղնձագույն հաճարենիներ» ժամանելուս առաջին երկու օրն ամեն ինչ հանգիստ անցավ։ Երրորդ օրը նախաճաշից անմիջապես հետո միսիս Ռուքասլը ինչ֊որ բան շշնջաց ամուսնուն։:     ― Մենք շատ շնորհակալ ենք, մեր քմահաճույքներին ներողամտաբար վերաբերվելու համար, միսս Հանտեր, ― իմ կողմը շրջվելով ասաց նա։ ― Կտրեցիք անգամ ձեր մազերը։ Ճիշտն ասած, դա մազաչափ անգամ չի փչացրել ձեր արտաքինը։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչպես է ձեզ սազում երկնագույնը։ Ձեր սենյակում մահճակալի վրա շրջազգեստ կգտնեք, և մենք շատ շնորհակալ կլինենք, եթե համաձայնեք այն հագնել։:     Հագուստը, որը գտնվում էր իմ սենյակում, կապույտի յուրահատուկ երանգ ուներ, կարված էր բրդյա լավ կտորից, բայց անմիջապես նկատելի էր, որ օգտագործված է։:     Հագիս նստում էր անթերի, կարծես հատուկ ինձ համար էր կարված։ Երբ ներս մտա, միստր և միսիս Ռուքասլներն իրենց հիացմունքն արտահայտեցին, բայց այն ինձ մի փոքր արհեստական թվաց։ Մենք գտնվում էինք շենքի ողջ ճակատով ձգված հյուրասենյակում, որի երեք մեծ պատուհանները հասնում էին մինչև հատակը։ Մեջտեղի պատուհանի մոտ մի աթոռ էր դրված։ Ինձ նստեցրին այդ աթոռին, իսկ միստր Ռուքասլը սկսեց սենյակում անց ու դարձ անել և ծիծաղաշարժ պատմություններ պատմել։ Դուք չեք կարող պատկերցնել, թե ինչ զավեշտով էր պատմում․ ես ուժասպառ քրքջում էի։ Միսիս Ռուքասլին հումորի զգացումը հավանաբար խորթ էր, նա նստել էր ձեռքերը ծնկներին դրած, տխուր և մտահոգ, այդպես էլ ոչ մի անգամ չժպտալով։ Մոտավորապես մեկ ժամ անց միստր Ռուքասլը հանկարծ հայտարարեց, որ ժամանակն է ձեռնամուխ լինելու ամենօրյա պարտականություններին, և ես կարող եմ փոխել հագուստս ու գնալ մանկական սենյակ՝ փոքրիկ Էդուարդի մոտ։:     Երկու օր անց նմանատիպ հանգամանքներում այս ողջ պատկերը կրկնվեց։ Դարձյալ պետք է փոխեի հագուստս, նստեի պատուհանի մոտ և քրքջքայի տիրոջս զվարճալի պատմությունների վրա։ Նա անզուգական պատմող էր։ Հետո նա ինձ տվեց դեղին կազմով ինչ֊որ վեպ և աթոռս այնպես տեղադրեց, որ ստվերս չընկնի էջին, և խնդրեց բարձրաձայն կարդալ։ Սկսելով ինչ֊որ գլխի մեջտեղից, ես մի տասը րոպե կարդացի, իսկ հետո նա հանկարծ ընդհատեց, թույլ չտալով վերջացնել նախադասությունը, և կարգադրեց գնալ և հագուստս փոխել։:     Դուք, իհարկե հասկանում եք, միստր Հոլմս, ինձ ինչպես զարմացրեց այդ ներկայացումը։ Ես նկատեցի, որ նրանք ինձ համառորեն նստեցնում են այնպես, որ թիկունքով լինեմ դեպի պատուհանը, այդ պատճառով որոշեցի ինչ էլ լինի իմանալ, թե ինչ է կատարվում փողոցում։ Սկզբում դա ինձ անհնարին թվաց, բայց հետո գլխումս հիանալի միտք ծագեց․ ես ձեռքի հայելու մի կտոր ունեի և այն պահեցի թաշկինակիս մեջ։ Հաջորդ անգամ, զվարճության պահին թաշկինակը մոտեցրի աչքերիս և մի քիչ հարմարեցնելով, կարողացա տեսնել այն ամենը, ինչ կար իմ ետևում։ Խոստովանեմ, որ հիասթափված էի։ Այնտեղ ոչինչ չկար։:     Ծայրահեղ դեպքում այդպես էր առաջին հայացքից։ Բայց ուշադիր նայելուց հետո, Սաութհեմփտոնյան փողոցի վրա նկատեցի միջահասակ, մոխրագույն կոստյումով, մորուքավոր մի մարդու։ Նա նայում էր մեր կողմը։ Այդ փողոցը շատ աշխույժ ու մարդաշատ է։ Բայց
:  այդ մարդը կանգնած էր ցանկապատին հենված և ուշադիր նայում էր տանը։ Ես իջեցրի թաշկինակս և տեսա, որ միսիս Ռուքասլը փորձող հայացքով նայում է ինձ։ Նա ինձ ոչինչ չասաց, բայց ես հավատացած եմ, հասկացավ, որ մոտս հայելի կա, և որ տեսա, ով է կանգնած տան առաջ։ Նույն պահին նա տեղից վեր կացավ։
:    ― Ջեֆրո, ― ասաց նա, ― փողոցում կանգնած է ինչ֊որ տղամարդ և բոլորովին անթույլատրելի ձևով նայում է միսս Հանտերին։:    ― Գուցե ձեր ծանո՞թն է, միսս Հանտեր, ― հարցրեց միստր Ռուքասլը։:    ― Ոչ։ Ես այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում։:    ― Տեսեք, ինչպիսի լկտիություն։ Խնդրում եմ, շրջվեք և ձեռքով արեք, որպեսզի գնա։:    ― Իսկ ավելի լավ չէ՞ պարզապես ուշադրություն չդարձնել։:    ― Ոչ, ոչ, այլապես ամբողջ ժամանակ այստեղ քարշ կգա։ Խնդրում եմ, շրջվեք և ձեռքով արեք։:    Ես վարվեցի նրանց ասածի պես, և հենց այդ պահին միսիս Ռուքասլը իջեցրեց վարագույրը։ Դա կատարվեց մեկ շաբաթ առաջ և մինչև այժմ ոչ նստել եմ պատուհանի մոտ, ոչ հագել կապույտ հագուստը և ոչ էլ տեսել փողոցի այն մարդուն․․․մարդուն… :    ― Խնդրում եմ շարունակեք, ― ասաց Հոլմսը։ ― Այս ամենը շատ հետաքրքիր է․․․է… :    ― Վախենամ, թե պատմությունս բավականին անկապ ստացվի։ Չգիտեմ, արդյո՞ք ընդհանուր շատ բան կա այս իրադարձությունների միջև, թե ոչ։ Ուրեմն, «Պղնձե հաճարենիներ» ժամանելուս հենց առաջին օրը միստր Ռուքասլը ինձ տարավ տան ետևի փոքրիկ կողաշենքը։ Երբ մոտեցանք, ես լսեցի շխթաների զրնգոց՝ ներսում ինչ֊որ հսկա կենդանի կար։:    ― Նայեցեք այստեղ, ― ասաց միստր Ռուքասլը՝ ցույց տալով տախտակների միջի ճեղքը։ ― Դե, մի՞թե գեղեցկուհի չէ։:    Նայեցի և մթության մեջ երկու վառվող աչքեր ու ինչ֊որ կենդանու աղոտ պատկեր տեսա։ Ես ցնցվեցի։:    ― Մի վախեցեք, ― ծիծաղեց իմ տերը, ― դա իմ Կարլո դոգն է։ Ես դա իմն եմ համարում, բայց իրականում, միայն ծերուկ Թոլերն է համարձակվում մոտենալ նրան, որպեսզի գիշերները արձակի շղթաները , և աստված թող օգնական լինի նրան, ում մարմնի մեջ կխրի իր ժանիքները։ Երբեք երեկոյան դուրս չգաք, քանի որ այդ դեպքում ձեզ վիճակված կլինի հրաժեշտ տալ կյանքին։:    Նա ինձ իզուր չզգուշացրեց։ Երրորդ գիշերը, մոտավորապես ժամը երկուսին, ես պատահաբար ննջասենյակի պատուհանից դուրս նայեցի։ Գեղեցիկ, լուսնյակ գիշեր էր, և տան առջևի մարգագետինը անբողջովին փայլում էր արծաթյա գույնով։ Հափշտակված բնապատկերի խաղաղ գեղեցկությամբ՝ ես կանգնել էի, երբ հանկարծ նկատեցի, որ հաճարենու ստվերում ինչ֊որ մեկը շարժվում է։ Հանելուկային էակը դուրս եկավ մարգագետին, և ես տեսա հորթի չափ մեծ, դեղնաշագանակագույն դոգին՝ կախ ընկած կրծքով, սև դնչով և հզոր ազդոսկրերով։ Նա դանդաղ կտրեց մարգագետինը և մթության մեջ կորավ հակառակ կողմում։ Այս անխոս սարսափազդու պահակի տեսքից սիրտս կանգնեց, այնպես, որ երբեք չէր պատահի թեկուզ ավազակների հանդիպելիս։:    Ահա մի պատահար ևս, որի մասին այնպես կցանկանայի ձեզ պատմել։ Դուք գիտեք, որ մինչև Լոնդոնից մեկնելս կտրել էի մազերս և պահել ճամպրուկում։ Մի անգամ գիշերը, տղային պառկեցնելով քնելու, ես սկսեցի դասավորել իրերս։ Սենյակում դրված էր մի հին պահարան, որի վերևի երկու դարակները բաց էին և դատարկ, իսկ ներքևինը փակ էր։ Ես իմ սպիտակեղենը դասավորեցի վերևի դարակներում, բայց տեղ չարեց, և ես, բնականաբար, դժգոհ էի, որ ներքևի դարակը փակ էր։ Որոշեցի, որ դա փակել են թյուրիմացաբար, այդ պատճառով էլ վերցնելով բանալիները, փորձեցի բացել ներքևի դարակը։ Առաջին իսկ բանալին համընկավ, դարակը բացվեց։ Այնտեղ դրված էր միայն մի իր։ Եվ ինչ եք կարծում, հատկապես ի՞նչ։ Իմ հյուսքերը։:    Ես վերցրի այն և ինչպես հարկն է զննեցի։ Մազերի նույն երանգը և նույն հաստությունը, ինչ֊որ իմն է։ Բայց հետո գլխի ընկա, որ դրանք իմ մազերը չեն։ Դրանք ինչպե՞ս կարող էին հայտնվել պահարանի փակ դարակում։ Դողացող ձեռքերով ճամպրուկիս միջից շպրտեցի մնացած իրերս և տեսա իմ հյուսքը։ Իրար կողքի դրեցի երկու հյուսքերը․ հավատացնում եմ ձեզ, դրանք հար և նման էին։ Մի՞թե դա զարմանալի չէ։ Ես շվարել էի։:    Օտար հյուսքը նորից դրեցի դարակը և այդ մասին ոչինչ չասացի Ռուքասլներին․ գիտեմ, վատ վարվեցի՝ բացելով փակված դարակը։:    Միստր Հոլմս, դուք հավանաբար նկատել եք, որ ես ուշադիր եմ, այդ պատճառով ինձ համար դժվար չէր ընտելանալ սենյակների և միջանցքների դասավորությանը։ Տան մի թևն, ըստ երևույթին, բնակելի չէր։ Դուռը, որ տանում էր այնտեղ, գտնվում էր Թոլերների սենյակի դիմաց, բայց փակ էր։ Մի անգամ, բարձրանալով աստիճաններով, տեսա, թե ինչպես այնտեղից դուրս եկավ միստր Ռուքասլը՝ բանալիները ձեռքին։ Նրա դեմքն այդ պահին շատ անսովոր էր․ այտերն այրվում էին, ճակատը ջղաձգությունից կնճռոտվել էր, իսկ քունքերի զարկերակները ցցվել էին։ Վրաս չնայելով և ոչ մի խոսք չասելով՝ նա փակեց դուռը և շտապեց ներքև։:    Այդ դեպքն արթնացրեց իմ հետաքրքրասիրությունը։ Երեխայի հետ զբոսանքի գնալով, ես գնացի այնտեղ, որտեղից լավ են երևում տան այդ մասի պատուհանները։ Չորս պատուհան կար, բոլորն էլ բացվում էին մի կողմի, երեքը պարզապես կեղտոտ էին, իսկ չորրորդը նաև ծածկափեղկեր ուներ։ Այնտեղ, ըստ երևույթին, ոչ ոք չէր ապրում։ Մինչ շրջում էի այգում, ինձ մոտեցավ զվարթ ու կենսուրախ միստր Ռուքասլը։:    ― Կոպտություն չհամարեք, իմ թանկագին փոքրիկ լեդի, ― դիմեց նա ինձ, ― որ ձեր մոտից անցա առանց բարևելու։ Ես շատ մտահոգված էի իմ գործերով։:    Ես հավատացրի նրան, որ բնավ չեմ վիրավորվել։:    ― Ի միջի այլոց, ― ասացի ես, ― ձեզ մոտ երևում է, վերևում ոչ ոք չի բնակվում, որովհետև պատուհաններից մեկը նույնիսկ ծածկափեղկեր ունի։:    ― Ես հափշտակված եմ լուսանկարչությամբ, ― պատասխանեց նա, և այնտեղ մթնացրել եմ։ Բայց դուք շատ դիտողական եք, իմ թանկագին փոքրիկ լեդի։ Ով կարող էր մտածել։:    Խոսում էր կատակով, բայց նրա հայացքում ես կասկած կարդացի, ջղայնություն, բայց ոչ կատակ։:    Ահա թե ինչ, միստր Հոլմս, հենց հասկացա, որ նա ինձնից ինչ֊որ բան է թաքցնում, ես այրվեցի այդ սենյակները թափանցելու ցանկությունից։ Դա պարզապես հետաքրքրասիրություն չէր, չնայած այդ զգացումն էլ կար։ Դա պարտքի զգացում էր և համոզվածություն, որ եթե ես այնտեղ թափանցեմ, բարի գործ կկատարեմ։ Ասում են, կանայք ինչ֊որ հատուկ զգացողություն ունեն։ Գուցե հենց այդ զգացողությունն էր զորավիգ լինում համոզվածությանս։ Ամեն դեպքում ես համառորեն հնարավորություն էի փնտրում թափանցելու փակ դռան ետևը։:    Այդ հնարավորությունը ներկայացավ միայն գիշերը։ Պետք է ձեզ ասեմ, որ միստր Ռուքասլից բացի դատարկ սենյակն էին մտնում Թոլերն և նրա կինը, իսկ մի անգամ նույնիսկ տեսա, թե ինչպես Թոլերը սենյակից դուրս հանեց մի մեծ, սև տոպրակ։ Վերջերս նա շատ էր խմում և երեկ երեկոյան խիստ հարբած էր։ Բարձրանալով վերև նկատեցի, որ բանալին կախված է փականից։ Միստր և միսիս Ռուքասլները գտնվում էին ներքևում, երեխան նրանց հետ էր, այդ պատճառով որոշեցի օգտվել ինձ ներկայացած հնարավորությունից։ Կամաց պտտելով բանալին, բացեցի դուռն ու սահեցի ներս։:    Իմ առջև մի փոքր միջանցք էր՝ մերկ պատերով և հատակին էլ գորգ չկար։ Միջանցքը թեքվում էր ձախ։ Շրջադարձից հետո հաջորդաբար երեք դուռ կար, առաջին և երրորդը բաց էին և տանում էին դատարկ, մռայլ և փոշեպատ սենյակները։ Առաջին սենյակը երկու պատուհան ուներ, իսկ երկրորդը՝ մեկ, այնքան կեղտոտ, որ հազիվ էր թափանցում երեկոյան լույսը։ Մեջտեղի դուռը փակ էր և արտաքինից ամրացված էր երկաթե մահճակալի վերադրակով․ դրա մի ծայրը մտցրած էր պատին ամրացրած օղակի մեջ, իսկ մյուս ծայրը կապված էր հաստ պարանով։ Դուռը բանալի չուներ։ Այս բարիկադավորված դուռը միանգամայն համապատասխանում էր ծածկափեղկերով պատուհանին, բայց դռան ճեղքերից թափանցող լույսից իմացա, որ ներսում լրիվ մութ չէ։ Հավանաբար, լույսն այնտեղ էր թափանցում ձեղնահարկ տանող դռնակից։ Ես կանգնել էի միջանցքում՝ նայելով սարսափելի դռանը, մտածելով, թե ինչ կարող է թաքնված լինել դռան ետևում, երբ հանկարծ ներսից քայլերի ձայն լսեցի և տեսա, թե ինչպես աղոտ լույսի նեղ շերտի վրա, որը թափանցում է դռան տակից, այս ու այն կողմ էր շարժվում ինչ֊որ ստվեր, մեկ մոտենալով դռանը, մեկ հեռանալով։ Խելահեղ սարսափը պատեց ինձ, միստր Հոլմս։ Լարված նյարդերս չդիմացան, ես շրջվեցի և փախա այնպես, ասես ետևիցս ինչ֊որ սարսափելի ձեռք էր հասնում։ Սուրացի միջանցքով, վազեցի հարթակ և հայտնվեցի ուղիղ միստր Ռուքասլի գրկում։:    ― Ուրեմն, ― ժպտալով ասաց նա, ― այդ դուք էիք։ Այդպես էլ մտածեցի, երբ տեսա, որ դուռը բաց է։:    ― Օ՜, ինչպես վախեցա, ― թոթովեցի ես։:    ― Իմ թանկագին փոքրիկ լեդի։ Ի՞նչը ձեզ այդպես վախեցրեց, իմ թանկագին փոքրիկ լեդի։:    Դուք չեք կարող պատկերացնել, թե նա ինչպիսի փաղաքշանքով և հանգստացնող տոնով էր այդ ասում։:    Բայց ձայնը չափից ավելի էր բարի։ Նա կրկին խաղում էր։ Ես զգաստացա։:    ― Հիմարաբար ընկա չբնակեցված մասը, ― բացատրեցի ես։ ― Բայց այնտեղ այնքան դատարկ էր ու խավար, որ ես վախեցա ու փախա։ Օ՜, ինչ սարսափելի է։:    ― Եվ ա՞յդ է բոլորը, ― հարցրեց նա՝ թափանցող հայացքով նայելով ինձ։:    ― Ուրիշ ի՞նչ պիտի լիներ, ― բացականչեցի ես։:    ― Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչու՞ եմ այդ դուռը փակել։:    ― Ի՞նչ իմանամ։:    ― Որպեսզի օտարներն իրենց քիթը չխոթեն այնտեղ։ Հասկանալի՞ է։:    Նա շարունակեց ժպտալ ամենասիրալիր ժպիտով։:    ― Հավատացնում եմ ձեզ, եթե իմանայի․․․իմանայի… :    ― Դե ինչ, հիմա գիտեք։ Եվ եթե դուք մեկ անգամ էլ անցնեք այդ շեմը․․․ շեմը… այդ խոսքերի ընթացքում նրա ժպիտը փոխվեց կատաղի ծամածռության, կարծես սատանա էր նայում ինձ իր վայրագ աչքերով, ― ձեզ կգցեմ շանս առաջ, կգզի։:    Այնքան վախեցած էի, որ չեմ հիշում, թե ինչպես եմ վարվել այդ պահին։ Հավանաբար, նետվել եմ իմ սենյակը։ Սթափվեցի անկողնում, ամբողջ մարմնով դողում էի։ Եվ այդ պահին մտածեցի ձեր մասին, միստր Հոլմս։ Ես այլևս չէի կարող այդտեղ մնալ, ես պետք է խորհրդակցեի ձեզ հետ։ Այդ տունը, այդ մարդը, նրա կինը, նրա ծառաները, անգամ երեխան՝ բոլորն ինձ սարսափ էին ներշնչում։ Եթե կարողանայի ձեզ այստեղ հրավիրել, ամեն ինչ կարգին կլիներ։ Իհարկե, ես կարող էի այդտեղից փախչել, բայց հետաքրքրությունն ինձ տանջում էր վախից ոչ պակաս։ Եվ ես որոշեցի ձեզ հեռագիր ուղարկել։ Հագա վերարկուս և գլխարկս, գնացի փոստ, որ մեզնից մեկ մղոն է հեռու և հետո, մի քիչ թեթևանալով՝ ետ վերադարձա։ Տանը մոտենալիս մտածում էի, թե արդյո՞ք նրանք բաց չեն թողել շանը, բայց անմիջապես հիշեցի, որ Թոլերը խմել էր գիտակցությունը կորցնելու չափ, իսկ առանց նրա ոչ ոք չէր կարող շղթաներից ազատել այդ կատաղած կենդանուն։ Ես բարեհաջող ներս սողոսկեցի և մինչև կեսգիշեր չքնեցի, ուրախանալով, որ ձեզ կտեսնեմ։ Այսօր առավոտյան առանց դժվարության թույլատվություն ստացա Վինչեստթեր մեկնելու։ Ճիշտ է, պետք է վերադառնամ ժամը երեքին, քանի որ միստր և միսիս Ռուքասլները ինչ֊որ մեկին հյուր են գնում, և այդ պատճառով ես ամբողջ գիշեր պետք է երեխայի հետ լինեմ։ Այժմ ձեզ հայտնի են իմ բորոր վարկածները, միստր Հոլմս, և ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք բացատրեք ինձ, թե ինչ է նշանակում այս ամենը, և ամենից առաջ սովորեցնեք, ինչպես պահեմ ինձ։:    Հոլմսն ու ես շունչներս պահած լսում էինք այդ զարմանալի պատմությունը։ Ընկերս վեր կացավ տեղից և ձեռքերը մտցնելով գրպանները՝ սկսեց սենյակում անցուդարձ անել։ Նրա դեմքն արտակարգ լուրջ էր։:    ― Թոլերը դեռ հարբա՞ծ է, ― հարցրեց նա։:    ― Այո, նրա կինն առավոտյան ասում էր միսիս Ռուքասլին, որ ինքը ոչինչ չի կարող անել ամուսնուն։:    ― Լավ։ Դուք ասում եք, որ Ռուքասլներն այսօր ամբողջ երեկո տանը չե՞ն լինելու։:    ― Այո։:    ― Տանն այնպիսի նկուղ կա՞, որ փակվի ամուր կողպեքով։:    ― Այո, գինու մառանը։:    ― Միսս Հանտեր, դուք ձեզ պահել եք շատ քաջ ու խելամիտ։ Կկարողանայի՞ք մի համարձակ քայլ ևս անել։ Ես նման խնդրանքով ձեզ չէի դիմի, եթե ձեզ արտակարգ կին չհամարեի։:    ― Կփորձեմ։ Իսկ ի՞նչ պետք է անեմ։:    ― Ես ու ընկերս «Պղնձագույն հաճարենիներ» կգանք ժամը յոթին։ Այդ ընթացքում Ռուքասլները կգնան, իսկ Թոլերը, հուսով եմ չի արթնանա։ Մնում է միսիս Թոլերը։ Եթե դուք կարողանաք նրան ինչ֊որ մի պատրվակով մառան ուղարկել և այնտեղ փակել, նկատելիորեն կթեթևացնեք մեր խնդիրը։:    ― Ես դա կանեմ։:    ― Հիանալի է։ Այդ դեպքում մեզ կհաջողվի մանրամասն հետաքննել այս պատմությունը, որը միայն մեկ բացատրություն ունի։ Ձեզ այստեղ են հրավիրել ինչ֊որ երիտասարդ անձնավորության դեր խաղալու համար, որին մեկուսացրել են վերևի սենյակում։ Այստեղ ոչ մի կասկած չկա։ Ես հավատացած եմ, որ դա միստր Ռուքասլի աղջիկն է՝ Ալիսը, որը, եթե չեմ սխալվում, մեկնել է Ամերիկա։ Ընտրությունն ընկել է ձեզ վրա, դուք նրան նման եք հասակով, մարմնի ձևով և մազերի գույնով։ Նրա հիվանդության ժամանակ երևի մազերը խուզել են, այդ պատճառով էլ հարկ եղավ զոհել նաև ձերը։ Դուք պատահաբար գտաք նրա հյուսքը։ Փողողի մարդը նրա ընկերն է կամ փեսացուն, դուք շատ նման եք Ալիսին, ձեր հագին էլ նրա հագուստն էր․ տեսնելով, որ դուք ծիծաղում եք և նույնիսկ ձեռքով եք անում, որ նա գնա, որոշում է, որ միսս Ռուքասլը երջանիկ է և ավելին՝ իր կարիքը չի զգում։ Շանը գիշերները արձակում են, որպեսզի խանգարեն Ալիսի հետ տեսակցեկու նրա փորձերը։ Այս բոլորն ակնհայտ է։ Ամենաէականն այս տանը երեխան է։:    ― Նա ի՞նչ կապ ունի այս ամբողջ պատմության հետ, ― բացականչեցի ես։:    ― Իմ թանկագին Ուոտսոն, դուք բժիշկ եք և պետք է իմանաք, որ երեխայի արարքները կարելի է հասկանալ, ուսումնասիրելով նրա ծնողների վարքը։ Եվ հակառակը։ Ես հաճախ եմ որոշել ծնողների բնավորությունը՝ ուսումնասիրելով նրանց երեխաների վարքը։ Այդ երեխան իր դաժանությամբ աննորմալ է՝ դրանից հաճույք է ստանում և դա ժառանգել է իր ժպտացող հորից կամ մորից և այդ բնավորությունը հավասարապես վտանգավոր է այն խեղճ աղջկա համար, որը գտնվում է նրանց իշխանության տակ։:    ― Դուք միանգամայն ճիշտ եք, միստր Հոլմս, ― բացականչեց մեր հաճախորդը։ ― Սկսում եմ հիշել հազար ու մի մանրուք․ որոնք վկայում են ձեր ճմարտությունը։ Օ՜, եկեք ժամանակ չկորցնենք և օգնենք այդ խեղճին։:    ― Պետք է շատ զգույշ լինել, քանի որ մենք գործ ունենք շատ խորամանկ մարդու հետ։ Մինչև երեկո չենք կարող ոչինչ ձեռնարկել։ Ժամը յոթին կլինենք ձեզ մոտ և կկարողանանք լուծել այդ գաղտնիքը։:    Մեր խոստման տերը եղանք և մոտ ժամը յոթին, մեր երկանիվ կառքը թողնելով ճանապարհամերձ պանդոկում, հայտնվեցինք «Պղնձագույն հաճարենիներում»։ Եթե անգամ միսս Հանտերը ժպիտը դեմքին մեզ չսպասեր տան շեմին, մենք ամեն դեպքում կճանաչեինք տունը, տեսնելով մուգ գույնի տերևներով ծառերը, որոնք մայրամուտի ճառագայթների ներքո փայլում էին մաքուր պղնձի փայլով։:    ― Հաջողվե՞ց, ― միայն հարցրեց Հոլմսը։:    Ներքևում, ինչ֊որ տեղից լսվում էր խուլ հարվածի ձայն։:    ― Միսիս Թոլերն է նկուղում, ― բացատրեց միսս Հանտերը։ ― Իսկ նրա ամուսինը խռմփացնում է խոհանոցի հատակին։ Ահա բանալիները, թվում է, այնպիսին են, ինչպիսին միստր Ռուքասլինը։:    ― Ապրեք, ― հիացած բացականչեց Հոլմսը։ ― Իսկ հիմա ուղեկցեք մեզ, մի քանի րոպեից հանցագործությունը կբացահայտվի։:    Մենք բարձրացանք աստիճաններով, բացեցինք դուռը, անցանք միջանցքով և հայտնվեցինք միսս Հանտերի նկարագրած դռան մոտ։ Հոլմսը կտրեց պարանը և հանեց վերադրակը։ Հետո ցանկացավ բացել դուռը, բայց ոչ մի բանալի չհամընկավ փականին։ Ներսից ոչ մի ձայն չէր լսվում, և Հոլմսը խոժոռվեց։:    ― Հուսով եմ, չենք ուշացել, ― ասաց նա։ ― Միսս Հանտեր, ինձ թվում է, ավելի լավ է առանց ձեզ ներս մտնենք։ Ապա, Ուոտսոն, ուսով հուպ տվեք դռանը, արդյոք ուժով չե՞նք կարող բացել։:    Հին, մաշված դուռը հենց նույն պահին խորտակվեց մեր համատեղ ջանքերից և մենք սենյակ ներխուժեցինք։ Սենյակը դատարկ էր։ Այնտեղ ոչինչ չկար բացի կոշտ անկողնուց, սեղանից և սպիտակեղենով լի կողովից։ Ձեղնահարկ տանող դռնակը բաց էր, գերին փախել էր։:    ― Այստեղ ինչ֊որ բան է կատարվել, ― ասաց Հոլմսը։ Այդ պճնամոլը երևի գուշակել է միսս Հանտերի մտադրությունը և տարել է իր զոհին։:    ― Բայց ինչպե՞ս։:    ― Դռնակից։ Հիմա կտեսնեք, թե դա ինչպես է արել։ ― Հոլմսը բարձրացավ սեղանին։ ― Ճիշտ է, ահա և պարանասանդուխքի մի մասը՝ կապված քիվին։:    ― Բայց դա հնարավոր չէ, ― առարկեց միսս Հանտերը։ ― Երբ Ռուքասլները մեկնեցին, ոչ մի սանդուխք չկար։:    ― Նա վերադարձել է և արել ինչ հարկն է։ Ձեզ ասում եմ, որ նա խելացի և վտանգավոր մարդ է։ Ես չեմ զարմանա, եթե հիմա աստիճանների վրա լսեմ նրա քայլերի ձայնը։ Ուոտսոն, ավելի լավ է պատրաստեք ձեր ատրճանակը։:    Հազիվ էր նա արտասանել այդ խոսքերը, երբ շեմին հայտնվեց շատ գեր, խոշոր մի տղամարդ՝ ձեռքին հաստ մահակ։ Միսս Հանտերը ճչաց և սեղմվեց պատին, բայց Շերլոկ Հոլմսը վճռական տեսքով կանգնեց նրանց միջև։:    ― Սրիկա, ― ասաց նա։ ― Ու՞ր եք տարել ձեր աղջկան։:    Հաստլիկը զննեց սենյակն և հայացքը հառեց դռնակին։:    ― Դա ես պետք է ձեզ հարցնեմ, ― գոռաց նա։ ― Գողեր։ Լրտեսներ, գողեր։ Ես բռնեցի ձեզ։ Դուք իմ իշխանության տակ եք։ Ես ձեզ ցույց կտամ։ ― Նա շրջվեց և աստիճաններով ներքև սուրաց։:    ― Նա գնաց շան ետևից, ― բացականչեց միսս Հանտերը։:    ― Ես ատրճանակ ունեմ, ― ասացի ես։:    ― Պետք է փակել շքամուտքի դուռը, ― կարգադրեց Հոլմսը, և մենք երեքով ներքև վազեցինք։:    Հազիվ էինք իջել, երբ շան հաչոց լսվեց, հետո՝ սարսափելի վայնասուն, որն ուղեկցվում էր սոսկալի մռնչոցով։ Հարևան դռնից սայթաքելով դուրս թռավ մի տարեց տղամարդ՝ կարմիր դեմքով և դողացող ձեռքերով։:    ― Աստված իմ, ― բղավեց նա։ Ինչ֊որ մեկը արձակել է շանը։ Նրան երկու օր է չեն կերակրել։ Արագ, թե չէ ուշ կլինի։:    Մենք Հոլմսի ետևից թեքվեցինք տան անկյունը։ Ահռելի գազանը իր սև մռութով պատառոտում էր Ռուքասլի կոկորդը, իսկ նա գետնին ընկած ջղաձգվում էր ու գոռում։ Մոտ վազելով կրակեցի շան վրա․ նա ընկավ, բայց ճերմակ ժանիքներն այդպես էլ մնացին Ռուքասլի ճարպոտ կզակի ծալքերում։ Մեծ դժվարությամբ շանը պոկեցինք նրանից, և դեռ կենդանի, բայց անգթորեն խեղված Ռուքասլին տարանք տուն։ Նրան դրեցինք հյուրասենյակի բազմոցին, իսկ սթափված Թոլերին ուղարկեցինք կնոջը կանչելու։ Ես փորձում էի ուժերիս ներածին չափով և հնարավորության սահմաններում թեթևացնել վիրավորի վիճակը։ Մենք կանգնել էինք նրա շուրջը, երբ դուռը բացվեց և սենյակ մտավ բարձրահասակ, նիհար մի կին։:    ― Միսիս Թոլեր, ― բացականչեց միսս Հանտերը։:    ― Այո միսս, այդ ես եմ։ Միստր Ռուքասլը բացեց մառանը, երբ վերադարձավ, հետո միայն բարձրացավ ձեզ մոտ։ Շատ ափսոս, միսս, որ դուք ինձ չպատմեցիք ձեր մտադրությունների մասին։ Ես ձեզ կհամոզեի, որ զուր եք չարչարվում։:    ― Այդպե՜ս, ― բացականչեց Հոլմսը, անթարթ նայելով նրան։ ― Ուրեմն, միսիս Թոլերին ավելի շատ բան է հայտնի այս գործի մասին, քան մեկ ուրիշին։:    ― Այո, սըր, և ես պատրաստ եմ պատմել իմացածս։:    ― Այդ դեպքում, նստեք, խնդրում եմ, իսկ մենք կլսենք մի քանի մանրամասներ, որոնք, խոստովանում եմ, դեռ ինքս չեմ պարզել։:    ― Կաշխատեմ դրանք պարզաբանել, ― ասաց միսիս Թոլերը։ ― Ես դա ավելի շուտ կանեի, եթե կարողանայի դուրս գալ նկուղից։ Քանի որ ոստիկանությունն է խառնվել, խնդրում եմ հիշել, որ ես ձեր կողմն եմ եղել և օգնել եմ միսս Ալիսին։:    Ալիսը երջանկություն չուներ այն օրվանից, երբ հայրը ամուսնացավ երկրորդ անգամ։ Նրա վրա ուշադրություն չէին դարձնում, նրան բանի տեղ չէին դնում։ Բայց բոլորովին վատ եղավ, երբ իր ընկերուհու մոտ ծանոթացավ երիտասարդ միստր Ֆաուլերի հետ։ Որքան ինձ հայտնի է, միսս Ալիսը, ըստ ժառանգության, սեփական գումար ուներ, բայց նա այնքան փխրուն ու համբերատար էր, որ ոչ մի ծպտուն չէր հանում այդ մասին, և պարզապես բոլորը տվեց միստր Ռուքասլի ձեռքը։ Իսկ սա գիտեր, որ փողի համար անհանգստանալու կարիք չունի։ Սակայն ամուսնության հեռանկարը, երբ փեսան կարող է պահանջել այն բոլորը, ինչ պատկանում է իրեն ըստ օրենքի, նրան ստիպեց մտածել և որոշել, որ գործելու ժամանակն է։ Հայրը ցանկանում էր, որ դուստրը գրավոր հայտարարի, թե ինքն իրավունք ունի տնօրինելու փողերը, անկախ այն բանից, դուստրը կամուսնանա, թե ոչ։ Միսս Ալիսը հրաժարվեց այդ անելուց, բայց Ռուքասլը ձեռք չքաշեց դրանից, մինչև որ դուստրը հիվանդացավ ուղեղի բորբոքումով, և վեց շաբաթ կենաց ու մահու պայքարի մեջ էր։ Հետո նա կազդուրվեց, բայց նման էր ստվերի, իսկ նրա գեղեցիկ մազերը հարկ եղավ կտրել։ Ճիշտ է, այն երիտասարդին դա չվրդովեցրեց, նա առաջվա նման հավատարիմ մնաց Ալիսին, ինչպես վայել է օրինավոր մարդուն։:    ― Ձեր պատմությունը բավականին պարզեց գործը, ― նկատեց Հոլմսը։ ― Մնացածը, հավանաբար, ի վիճակի եմ ինքս լրացնելու։ Ուրեմն, միստր Ռուքասլը ընդունեց բռնի մեկուսացման մեթոդը։:    ― Այո, սըր։:    ― Եվ միսս Հանտերին բերեց Լոնդոնից, որպեսզի ազատվի միստր Ֆաուլերի համառությունի՞ց։:    ― Հենց այդ է, որ կա։:    ― Բայց միստր Ֆաուլերը, հաստատակամ մարդ լինելով, ինչպես վայել է իսկական ծովայինին, պաշարեց տունը, և հանդիպելով ձեզ՝ զրնգուն դրամի և ուրիշ այլ միջոցներով կարողացավ համոզել, որ ձեր և իր շահերը ընդհանուր են։:    ― Միստր Ֆաուլերը կարողանում է համոզել, նա առատաձեռն մարդ է, ― անվրդով արձագանքեց միսիս Թոլերը։:    ― Նրան հաջողվեց այնպես անել, որ ձեր հարգելի ամուսինը խմիչքի պակասություն չզգա, և երբ ձեր տերը տնից գնա, սանդուխքը պատրաստ լինի։:    ― Ճիշտ է, սըր, ամեն ինչ այդպես է կատարվել։:    ― Անչափ երախտապարտ եմ ձեզ, միսիս Թոլեր, որ դուք մեզ պարզաբանեցիք, որոշ անհասկանալի բաներ, ― ասաց Հոլմսը։ ― Ահա և տեղի բժիշկը, նրա հետ էլ միսիս Ռուքասլը։ Կարծում եմ, ժամանակն է մեզ հետ Վինչեստեր տանելու միսս Հանտերին, Ուոտսոն, քանի որ մեր status֊ը հիմա բավականին կասկածելի է երևում։:    Ահա այսպես բացվեց սարսափելի տան գաղտնիքը, որի շքամուտքը զարդարում էին պղնձագույն հաճարենիները։ Միստր Ռուքասլը ողջ մնաց, բայց լրիվ հաշմանդամ դարձավ, և նրա գոյությունը հիմա լիովին կախված է իր հավատարիմ կնոջ վերաբերմունքից։ Նրանք առաջվա պես ապրում են իրենց ծառաների հետ, որոնց, հավանաբար, այնքան շատ բան է հայտնի միստր Ռուքասլի անցյալից, որ նա ուժ չունի նրանցից բաժանվելու։ Միստր Ֆաուլերը և միսս Ռուքասլը ամուսնացան Սաուտ֊հեմփթոնում՝ փախուստի հենց հաջորդ օրը, և հիմա միստր Ֆաուլերը պետական աստիճանավոր է Սուրբ Մավրիկիոսի կղզում։ Ինչ վերաբերում է միսս Վայոլետ Հանտերին, ապա ընկերս՝ Շերլոկ Հոլմսը, անկախ իր ծայրահեղ դժգոհությունից, այլևս հետաքրքրություն չցուցաբերեց նրա նկատմամբ, քանի որ Հանտերը դադարեց իրեն հետաքրքրող խնդրի կենտրոնը լինելուց և հիմա աշխատում է Ուոլսոլի մասնավոր դպրոցում, որպես տնօրեն, և չեմ կասկածում՝ ամենայն հաջողությամբ։