|աղբյուր = [http://haso63.wordpress.com/2012/12/06/ձրի-մի-բան Ձրի մի բան]
}}
[[Category: Արձակ]]
:Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի
:Նա կարծես մեկի ձայնը լսեց։ Կամ՝ երևի թվաց։ Աշխատելով հիշել՝ ինչպես դա եղավ՝ Ջո Կոլլինզը միայն գիտեր, որ ինքն անկողնում պառկած էր ու այնքան հոգնած էր, որ չէր կարող ոտքերը վերմակի տակից սահեցնել թրջված հողաթափերի մեջ։ Ինքն առանց շեղվելու նայում էր կեղտոտ դեղին առաստաղի վրա սողացող ճաքերի սարդոստայնին՝ հետևում էր, թե ինչպես է ճեղքից դանդաղ, թախծոտ, կաթիլ առ կաթիլ թափանցում ջուրը։
:Ըստ երևույթին հենց այդ ժամանակ էլ դա տեղի ունեցավ։ Կոլլինիզին թվաց, թե մի մետաղական բան փայլփլում է իր մահճակալի կողքին։ Նա բարձրացավ, նստեց։ Գետնին՝ այնտեղ ուր առաջ ոչ մի մեքենա չկար, ինչ֊որ ինչ—որ մեքենա էր հայտնվել։
:Ու երբ Կոինզը զարմացած աչքերը չռեց դրա վրա, ինչ֊որ ինչ—որ հեռու մի տեղ անծանոթ մի ձայն ասաց. ասաց․ «Ահա, սա էլ, ու վերջ»։
:Բայց հնարավոր է՝ իրեն թվացել է։ Բայց մեքենան անկասկած իր առջև էր՝ գետնին։ Կոլլինզը ծնկեց, որ ուսումնասիրի։ Մեքենան խորանարդի էր նման, մի երեք ֆուտ երկարությամբ, լայնությամբ ու բարձրությամբ։ Ու ցածրաձայն մի բզզոց էր արձակում։ Դրա գորշ, հատիկավոր մակերեսը չորս կողմից միանգամայն նույնն էր։ Միայն մի անկյունում տեղավորված էր մի մեծ, կարմիր կոճակ, իսկ մեջտեղում՝ բրոնզագույն մի տախտակ։ Տախտակին փորագրված էր.«A էր․«A կարգի Ուտիլիզատոր։ Սերիան՝ AA֊1256432»։ AA—1256432»։ Դրանից ներքև գրված էր. էր․ «Այս մեքենայից կարելի էր օգտվել միայն A կարգ ունենալու դեպքում։
:Այսքանը։
:Ոչ մի ժամատախտակ, բռնակ կամ անջատիչ։ Մի խոսքով՝ ոչ մի հարմարանք, որ, Կոլլինզի կարծիքով, պիտի ունենա ամեն մի մեքենա։ Ընդամենը մի բրոնզագույն տախտակ, կարմիր կոճակ ու բզզոց։
:֊Դու —Դու որտեղի՞ց հայտնվեցիր,֊ — հարցրեց Կոլլինզը։
:A կարգի Ուտիլիզատորը շարունակում էր բզզալ։ Կոլլինզը, ճիշտը որ ասենք, չէր էլ սպասում պատասխանի։ Անկողնու եզրին նստած՝ նա մտամոլոր ուսումնասիրում էր Ուտիլիզատորը։ Հիմա հարցը հանգում էր հետևյալին. հետևյալին․ սրան ի՞նչ անենք։
:Կոլլինզն զգուշությամբ հպվեց կարմիր կոճակին՝ շատ էլ լավ իրեն հաշիվ տալով, որ ինքը «երկնքից ընկած» մեքենաների հետ վարվելու ոչ մի փորձ չունի։ Ի՞նչ կլինի, եթե այս կոճակը սեղմես։ Հատակը կտապալվի՞։ Թե՞ փոքր կանաչ մարդուկները տանիքից սնյակը կլցվեն։ Բայց ի՞նչ կլինի, որ։ Նա շա՜տ թեթևակի սեղմեց կոճակը։
:Ոչինչ տեղի չունեցավ։
:Դե, ի՞նչ, մի բան արեք,֊ — ասաց Կոլլինզը՝ իրեն մի քիչ ճնշված զգալով։ Ուտիլիզատորը շարուակում էր նույնքան լուռ բզզալ։
:Դե, լավ։ Համենայնդեպս, այս մեքենան կարելի է գրավ դնել։ Ազնիվ Չառլին դրա դիմաց մենակ մետաղի համար դոլլարից պակաս չի տա։ Կոլլինզը փորձեց բարձրացնել Ուտիլիզատորը։ Դա գետնից չկտրվեց։ Կոլլինզը նորից փորձեց, լարվեց մինչև միզելը, ու հաջողվեց մեկ֊մեկուկես մեկ—մեկուկես դույմ բարձրացնել մեքենայի մեկ անկյունը։ Նա բաց թողեց մեքենան և ծանր շնչելով՝ նստեց մահճակալին։
:֊Լավ —Լավ կլիներ՝ ինձ օգնության ուղարկեիր երկու պնդակազմ երիտասարդի,֊ — ասաց Կոլլինզը Ուտիլիզատորին։ Բզզոցը հենց նույն պահին զգալիորեն բարձրացավ, ու մեքենան նույնիսկ սկսեց ճոճվել։
:Կոլլինզն սպասում էր, բայց ոչինչ տեղի չէր ունենում։ Հանկարծ ասես մի բան դրդեց, ու նա ձեռքը մեկնեց ու մատով սեղմեց կարմիր կոճակը։
:Կոշտ բանվորական կոմբինիզոնով երկու հաղթանդամ տղամարդ տեղնուտեղը հայտնվեցին նրա դիմաց։ Նրանք մի գնահատող հայացք նետեցին ուտիլիզատորի կողմը։ Մեկն ասաց.ասաց․
:֊Փառք —Փառք աստծո, սա ամենամեծ մոդելը չէ։ Էն մեծերը ոչ մի կերպ բարձրացնել չէր լինում։:Երկրորդը պատասխանեց.պատասխանեց․
:֊Համենայնդեպս—Համենայնդեպս, ավելի հեշտ կլինի, քան քարհանքում մարմար փորելը, ի՞նչ կարծիքի ես։:Նրանք աչքները չռեցին Կոլլինզի վրա, ով աչքերը չռել էր իրենց վրա։ Ի վերջո առաջինն ասաց.ասաց․
:֊Լավ—Լավ, եղբայր, հո չե՞նք կարող ամբողջ օրն էստեղ թրև գալ։ Ո՞ւր տանենք Ուտիլիզատորը։
:֊Դո՞ւք —Դո՞ւք ով եք,֊ — վերջապես խռպոտ ձայնով ասաց Կոլլինզը։
:֊Բեռնակիրներ։ —Բեռնակիրներ։ Թե՞ Վանզագիի քույրերին ենք նման։
:֊Բայց —Բայց որտեղի՞ց հայտնվեցիք,֊ — հարցրեց Կոլլինզը։
:֊Մենք —Մենք բեռնափոխադրման«Պաուխա մինայլ» ֆիրմայից ենք,֊ — ասաց նրանցից մեկը,֊ — եկանք, որովհետև դու բեռնակիր պահանջեցիր։ Դե, ասա՝ ուր տանենք։
:֊Հեռացեք—Հեռացեք,֊ — ասաց Կոլլինզը,֊ — հետո ձեզ կկանչեմ։:Բեռնակիրները ուսները վեր քաշեցին ու անհայտացան։ Կոլլինզը մի երկու րոպե նայում էր այն տեղին, ուր քիչ առաջ կանգնած էին նրանք, հետո հայացքը փոխադրեց A կարգի Ուտիլիզատորին, որ հիմա նորից խաղաղ դզզում էր։
:Ուտիլիզատո՞ր։ Ավելի լավ անուն էլ կարող էր հորինել այդ մեքենայի համար, օրինակ՝ Ցանկություններ կատարող։
:Չէի ասի, թե Կոլլինզը շատ ցնցված էր։ Երբ մի գերբնական բան է լինում, միայն բութ մարդիկ, մտավոր սահմանափակներն ի վիճակի չեն դա ընդունելու։ Կոլլինզն անկասկած նրանց թվում չէր։ Նա հրաշալի պատրաստված էր հրաշքն ընդունելու։ Գրեթե ամբողջ կյանքում երազել է, հուսացել, աղերսել բախտին, որ իր հետ մի ինչ֊որ ինչ—որ արտասովոր բան կատարվի։ Դպրոցական տարիներին երազում էր, թե ինչպես մի օր կարթնանա ու կհայտնաբերի, որ դաս սովորելու ձանձրալի անհրաժեշտությունը վերացել է, որովհետև ամեն ինչ ինքն իրեն սովորվում է։ Բանակում երազում էր, որ կհայտնվեն ինչ֊ինչ ինչ—ինչ փերիներ կամ ջիներ, կփոխեն իր կարգադիրը ու, շաքով քայլելու փոխարեն կհերթապահի զորամասում։
:Զորացրվելով Կոլլինզը երկար գլուխ էր պահում աշխատանքից, քանի որ իրեն հոգեբանորեն դրան պատրաստ չէր զգում։ Նա լողում էր հոսանքին հանձնված ու նորից երազում, որ հեքիաթային հարստության տեր մի մարդ կցանկանա փոխել իր վերջին ցանկութունը և ողջ ունեցվածքը կթողնի իրեն։ Անկեղծ ասած, նա, իհարկե, չէր սպասում, որ այդպիսի մի հրաշք կարող է իսկապես կատարվել։ Բայց երբ դա, այնուամենայնիվ կատարվեց, արդեն դրան պատրաստ էր։
:֊Կուզեի —Կուզեի մանրադրամներով համարները չգրանցած հազար դոլլար ունենալ,֊ — վախվորած արտաբրեց Կոլլինզը։ Հենց բզզոցը ուժեղացավ, նա սեղմեց կոճակը։ Կեղտոտ հինգ ու տասդոլլարանոց թղթադրամների մի մեծ կույտ հայտնվեց նրա առաջ։ Դրանք նոր, ճռճռան թղթադրամներ չէին, բայց, անկասկած, փող էին։
:Կոլլինզը օդ նետեց սի բուռ թուղ ու նայում էր, թե ինչպես են դրանք, գեղեցիկ պտտվելով, դանդաղ իջնում գետնին։ Հետո նորից պառկեց մահճակալին և սկսեց ծրագրեր կազմել։ Նախ՝ պետք էր մեքենան Նյու֊Յորքից Նյու—Յորքից դուրս հանել՝ ուրևէ, նահանգի հյուսիսային մասը՝ մի խուլ տեղ, ուր հետաքրքրասեր հարևանները քթները չեն խոթի։ Այսպիսի հանգամանքներում, ինչպիսին իրենն են, եկամտահարկը կարող է շատ նուրբ խնդիր լինել։ Իսկ հետո, երբ ամեն ինչ տեղն ընկնի, հնարավոր կլինի տեղափոխվել կենտրոնական նահանգներ կամ….
:Սենյակում մի կասկածելի աղմուկ լսվեց։ Կոլլինզը վեր թռավ։ Պատի մեջ մի ճեղք էր գոյացել, ու ինչ֊որ ինչ—որ մեկը աղմուկով խցկվում էր դրա մեջ։
:֊Հե՛յ—Հե՛յ, ես քեզնից ոչինչ չեմ խնդրել,֊ — բղավեց մեքենայի վրա Կոլլինզը։ Պատի ճեղքը լայնանում էր։ Երևաց մեծամարմին, կարմերես մի տղամարդ, որ զայրացած աշխատում էր խցկվել սենյակ և կիսով չափ դուրս էր եկել պատից։
:Կոլլինզը հանկարծ գլխի ընկավ, որ բոլոր մեքենաները, որպես կանոն, ինչ֊որ ինչ—որ մեկին պատկանում են։ Երազանքների կատարող֊կատարողուհու կատարող—կատարողուհու ոչ մի տիրոջ դուր չի գա մեքենայի կորուստը։ Եվ նա ամեն ինչ կանի, որ վերադարձնի։ Նա կարող է կանգ չառնել անգամ…
:֊Պաշտպանիր —Պաշտպանիր ինձ,֊ — բղավեց Կոլլինզը Ուտիլիզատորին ու մատը դրեց կարմիր կոճակի վրա։ Հորանջելով, ակնհայտորեն քնատ հայտնվեց մի փոքրիկ ճաղատ մարդ՝ գունզգույն գիշերազգեստով։
:֊«Սանիսա —«Սանիսա Լիիկի» պատերի պահպանության ժամանակավոր ծառայություն,֊ — աչքերը տրորելով ասաց նա:֊ նա— Ես Լիիկն եմ։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
:֊Սրան —Սրան հեռացրեք այստեղից,֊ — թնկթնկաց Կոլլինզը։:Կարմերեսը թևերն անկանոն թափահարելով համարյա ամբողջովին դուրս էր եկել պատից։ Լիիկը գիշերազգեստի գրպանից հանեց փայլուն մետաղի մի կտոր։ Կարմերեսը բղավեց.բղավեց․
:֊Սպասի՛ր։ —Սպասի՛ր։ Դու չես հասկանում։ Էս պստիկը…
:Լիիկը նրան ուղղեց իր մետաղի կտորը։ Կարմերեսը թնկթնկաց ու կորավ։ Համարյա նույն պահին էլ անհետացավ նաև պատի ճեղքը։
:֊Դուք —Դուք նրան սպանեցի՞ք,֊ — հարցրեց Կոլլինզը։
:֊Իհարկե —Իհարկե ոչ,֊ — պատասխանեց Լիիկը՝ գրպանը դնելով մետաղի կտորը։ Ես ընդամենը նրան պտտեցրի իր առանցքի շուրջը։ Էլ նա էստեղ չի սղոսկի։
:֊Ուզում —Ուզում եք ասել՝ կփնտրի ուրի՞շ ճանապարհներ,֊ — հարցրեց Կոլլինզը։
:֊Չի —Չի բացառվում,֊ — ասաց Լիիկը։ – Նա կարող է փորձել միկրոտրանսֆորմացիան կամ նույնիսկ շնչավորումը։ – Լիիկը ուշադիր, փորձող հայացքով նայեց Կոլլինզին։ – Իսկ սա Ձե՞ր Ուտիլիզատորն է։
:֊Բա—Բա, իհարկե,֊ — ասաց Կոլլինզը` ծածկվելով քրտինքով։
:֊Իսկ —Իսկ Դուք A կարգո՞վ եք։
:֊Բա —Բա ո՞նց,֊ — ասաց Կոլլինզը,֊ — թե չէ ինչի՞ս էր պետք այս մեքենան։
:֊Մի՛ —Մի՛ վիրավորվեք,֊ — քնատ արտաբերեց Լիիկը։ – Ես ընկերաբար հարցրի։
:Նա դանդաղ տարուբերեք գլուխը.գլուխը․
:֊Ուր —Ուր ասես որ չեն քշել A կարգի գծով ձեր այս եղբորը։ Ինչո՞ւ վերադարձաք այստեղ։ Հա ճիշտ, ինչ֊որ ինչ—որ պատմական վեպ եք գրում։
:֊Կոլլինզը —Կոլլինզը միայն խորհրդավոր ժպտաց ի պատասխան։
:Լավ, ես շտապում եմ,֊ — ասաց Լիիկը՝ բերանով մեկ հորանջելով։֊ հորանջելով։— Օր ու գիշեր ոտքի վրա եմ։
:֊Քարմշակման —Քարմշակման տեղը շատ ավելի լավ էր։
:Եվ անհետացավ՝ հորանջը բերանին։ Անձրևը դեռ թափվում էր, առաստաղից կաթում էր։ Օդափոխման հորից լսվում էր ինչ֊որ ինչ—որ մեկի խաղաղ խռմփոցը։ Կոլլինզը նորից երես առ երես մնաց իր մեքենայի հետ, մեկ էլ հազար դոլլարը՝ մանր թղթադրամներով, որ ցրիվ էին եկել հատակով մեկ։ Նա թեթև խփեց Ուտիլիզատորին։ Էն A կարգինները լավ էլ աշխատացնում էին։ Հենց մի բան ես ուզում, հերիք է բարձրաձայն ասես ու կոճակը սեղմես։ Հասկանալի է, որ իսկական տերը կարոտում է սրան։ Լիիկն ասաց, որ հնարավոր է՝ կարմերեսը փորձի տիրանալ դրան ուրիշ ճանապարհով։ Բայց ո՞ր։
:Է՝ մեկ չէ՞։ Ցածրաձայն սուլելով՝ Կոլլինզն սկսեց փողերը հավաքել։ Քանի այս մեքենան ունի, ինքն իրեն լավ կնայի։
:Վերջին մի քանի օրը Կոլլինզի կենսակերպում կտրուկ փոփոխություն եղավ։ «Պոուխա մինայլ» գործակալության բեռնակիրների օգնությամբ նա Ուտիլիզատորը տարավ հյուսիս։ Անդրոնադյան լեռնազանգվածի անապատային մասում մի ոչ մեծ լեռ գնեց և, ապրանքն ստանալով, խորացավ մայրուղուց մի քանի մղոն հեռու իր կալվածքում։ Երկու բեռնակիրներ, քրտինքի մեջ կորած, քարշ էին տալիս Ուտիլիզատորը և մի հանգի հայհոյում էին, երբ ստիպված էին լինում ճեղքել մացառուտները։
:֊Դրեք —Դրեք էստեղ ու ռադ եղեք,֊ — ասաց Կոլլինզը։ Վերջին օրերին նրա ինքնավստահությունն արտակարգ աճել էր։ Բեռնակիրները հոգոց հանեցին ու ցնդեցին։ Կոլլինզը շուրջը նայեց։ Շուրջը, որքան որ աչքը կտրում էր, կեչու ու բարդու խիտ անտառ էր։ Օդը խոնավ էր ու բուրումնավետ։ Ծառերի կատարներին ուրախ ճռվողում էին թռչունները։ Տեղ֊տեղ Տեղ—տեղ ճյուղերի արանքում երևում էր փոքրիկ սկյուռը։ Բնությունը։ Կոլլինզը միշտ սիրել է բնությունը։ Ահա ձեզ լողավազանով, թենիսի կորտով, գուցե նաև փոքրիկ օդանավակայանով մի ընդարձակ, տպավորիչ տուն կառուցելու հիանալի տեղ։
:֊Ես —Ես տուն եմ ուզում,֊ — կոշտ ասաց Կոլլինզն ու սեղմեց կարմիր կոճակը։ Հայտնվեց կոկիկ, գորշ կոստյումով մի մարդ՝ աչքերին պենսնե։
:֊Իհարկե—Իհարկե, պարոն, – ասաց նա՝ աչքերը ծռելով դեպի ծառերը,֊ — բայց դուք այնուամենայնիվ մի քիչ պիտի մանրամասն զարգացնեք Ձեր միտքը։ Ուզո՞ւմ եք դասական ոճի որևէ բան՝ բունգալոյի, ռանչոյի, կալվածքի տան, մերձքաղաքային առանձնատան, բերդի, պալատի նման։ Թե՞ մի պարզունակ բան՝ քողտիկի թե ասեղի կարգի։ A կարգով դուք կարող եք ձեզ համար կառուցել նաև գերժամանակակից մի բան, օրինակ՝ կիսաճակատով տուն, կամ երկարությամբ ձգված կառույց, կամ մանրակերտ քարանձավի ոճով պալատ։
:֊Ինչ —Ինչ ասացի՞ք,֊ — նորից հարցրեց Կոլլինզը,֊ — ես չգիտեմ։ Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտայիք։
:֊Քաղաքամերձ —Քաղաքամերձ մի ոչ մեծ առանձնատուն,֊ — առանց մտածելու պատասխանեց գործակալը։ – Բոլորը սովորաբար սկսում են դրանից։
:֊Մի՞թե։—Մի՞թե։
:֊Օ—Օ, այո։ Հետո փոխադրվում են ավելի տաք կլիմայով տեղեր և իրենց համար պալատներ են կառուցում։:Կոլլինզն էլի բան էր ուզում հարցնել, բայց միտքը փոխեց։ Ամեն ինչ յուղի պես էր գնում։ Այս մարդիկ համարում էին, որ ինքը A կարգի է ու Ուտիլիզատորի իսկական տերը։ Ի՞նչ իմաստ ուներ նրանց հիասթափեցնելը։
:֊Հոգ —Հոգ տարեք, որ ամեն ինչ կարգին լինի,֊ — ասաց։
:֊Իհարկե—Իհարկե, պարոն,֊ — պատասխանեց մյուսը,֊ — դա իմ պարտականութունն է։:Օրվա մնացած մասը Կոլլինզն անցկացրեց թախտին պառկած ու սառույցով ըմպելիք վայելելով, մինչ «Մաքսին օլֆ» շինարարական հիմնարկը նյութականացնում էր շինանյութերը և կերտում տունը։:Մի երկար, գետնին կպած քսանսենյականոց կառույց դուրս եկավ, որ Կոլլինզին, իր կյանքի նոր փոփոխություների լույսի տակ, ծայրահեղ համեստ թվաց։ Տունը կառուցված էր լավագույն նյութերով Դեգմայի «Միգա» հայտնի ֆիրմայի նախագծերով, ներքին հարդարումը կատարված էր Թոուիջի կողմից, հետը՝ լողավազան, անգլիական զբոսայգի՝ Վիերիենի էսքիզով մշակված։:Մինչև երեկո ամեն ինչ արված էր, և շինարարների փոքրիկ բրիգադը հավաքեց գործիքներն ու չքացավ։
:Կոլլինզն իր խոհարարին կարգադրեց թեթև ընթրիք պատրաստել։ Հետո սիգարը ձեռքին նստեց ընդարձակ զով հյուրասրահում և սկսեց մտքում քննել վերջին ժամանակների իրադարձությունները։ Նրա դիմաց՝ հատակին, մեղեդային բզզոցով Ուտիլիզատորն էր։
:Ամենից առաջ Կոլլինզը վճռականորեն մերժեց կատարվածի ամեն տեսակ գերբնական բացատրություն։ Տարբեր ոգիներ ու չարքեր էստեղ ոչ մի կապ չունեին։ Իր տունը կառուցում էին ամենասովորական մարդ արարածները, ովքեր ծիծաղում էին, երդվում էին, հահոյում էին, ինչպես բոլոր մարդիկ։ Ուտիլիզատորն ուղղակի խորամանկ գիտական հայտնագործություն էր, որի մեխանիզմն իրեն ծանոթ չէ և ոչ էլ ինքը ձգտում է ծանոթանալ։
:Կարո՞ղ էր արդյոք Ուտիլիզատորն ընկնել իր ձեռքը ուրիշ մոլորակից։ Դժվար թե։ Հազիվ թե այնտեղ հանուն իրեն անգլերեն սովորեին։
:Ուտիլիզատորը, ինչպես երևում է, իրեն է հասել ապագայից։ Բայց ինչպե՞ս։
:Կոլլինզը հետ ընկավ թիկնաթոռին ու սիգարի ծուխը բաց թողեց։ Ինքն իրեն ասաց՝ ինչ ասես, որ չի լինում։ Ի՞նչ է, չէ՞ր կարող Ուտիլիզատորն ուղղակի ընկնել անցյալ։ Կարողանում է, չէ՞, ոչնչից ամեն տեսակ բան սարքել։ Չէ՞ որ դա ավելի դժվար է։
:Պիտի որ այդ ապագան շատ գեղեցիկ լինի, ինքնիրեն մտածում էր Կոլլինզը։ Ցանկությունները կատարող մեքենաներ։ Քաղաքակրթության ի՜նչ ձեռքբերում։ Միակ բանը, որ պահանջվում է, քեզ համար մի բան ցանկանալն է։ Շատ պարզ է։ Խնդրեմ։ Ժամանակի հետ նաև կարմիր կոճակը կպարզեցնեն։ Դրանից հետո ամեն ինչ կկատարվի առանց մկանային անգամ ամենաաննշան էներգիայի։
:Իհարկե, ինքը շատ զգույշ պիտի լինի։ Չէ՞ որ դեռ գոյություն ունեն մեքենայի օրինական տերն ու A կարգի մյուս ներկայացուցիչները։ Նրանք աշխատելու են իրենից խլել մեքենան։ Հնարավոր է՝ սա տոհմական մասունք է…
:Աչքի պոչով նա ինչ֊ինչ ինչ—ինչ շարժում բռնեց։ Ուտիլիզատորը դողում էր, ինչպես չոր տերևը քամուց։ Լրիվ մռայլվելով՝ կոլլինզը մոտեցավ դրան։ Գոլորշու թեթև ծուխը ծրարում էր թրթռացող Ուտիլիզատորը։ Ոնց որ թե շատ էր տաքացել։ Չլինի՞՝ չափից շատ է ծանրաբեռնել։ Մի գուցե մի դույլ սառը ջուր….ջուր…․:Այստեղ պարզ երևաց, որ Ուտիլիզատորն զգալիորեն փոքրացել է իր չափսերով։ Հիմա նրա երեք չափերից ամեն մեկը երկու ֆուտը չէր գերազանցում, իսկ նա հենց աչքի առաջ շարունակում էր փոքրանալ։
:Տե՜րը… Կամ, գուցե A կարգի մյուսնե՞րը… Ըստ երևույթին հենց դա էլ միկրոտրանսֆորմացիան է, որ Լիիկն ասում էր։ Եթե անմիջապես մի բան չձեռնարկի, տրամաբանեց Կոլլինզը, իր «երազանքների կատարիչը» լրիվ անտեսանելի կդառնա։
:֊«Լիինկ» —«Լիինկ» պահակային ծառայություն,֊ — բացականչեց Կոլլինզը։ Նա սեղմեց կոճակն ու ձեռքը հետ քաշեց։ Մեքենան խիստ տաքացել էր։:Լիիկը գոլֆերով, մարզաշապիկով ու մականը ձեռքին հայտնվեց անկյունում։
:֊Հո —Հո ամեն անգամ, հենց ես…
:֊Մի —Մի բան արա,֊ — բղավեց Կոլլինզը՝ մատնացույց անելով Ուտիլիզատորը, որ մնացել էր մի ֆուտ բարձրությամբ ու կարմրելու չափ տաքացել։
:֊Ոչինչ —Ոչինչ չեմ կարող անել,֊ — ասաց Լիիկը,֊ — ես միայն ժամանակավոր պատեր դնելու պատենտ ունեմ։ Դուք պիտի միկրոկոնտրոլ դիմեք, – նա մականով թափահարեց Կոլլինզին,֊ — այդպես է։
:֊Միկրոկոնտրոլ—Միկրոկոնտրոլ,֊բղավեց —բղավեց Կոլլինզն ու ձգվեց դեպի կոճակը։ Նույն վայրկյանին ձեռքը հետ քաշեց. քաշեց․ Հիմա Ուտիլիզատորի խորանարդը չորս դույմից ավել չէր։ Դա մուգ կարմիր էր դարձել և լուսարձակում էր։
:Կոճակը, որ փոքրացել դարձել է քորոցի գլխիկի չափ, համարյա աննկատելի է։ Կլլինզը շրջվեց, վերցրեց բարձը, նետվեց մեքենայի վրա ու սեղմեց կոճակը։ Հայտնվեց մի աղջիկ՝ եղջյուրավոր ակնոցով, ծոցատետրն ու մատիտը ձեռքին։
:֊Ո՞ւմ —Ո՞ւմ եք ուզում հրավիրել,֊ — անվրդով հարցրեց նա։
:֊Արագացրեք—Արագացրեք, օգնեք ինձ,֊ — ոռնաց Կոլլինզը՝ սարսափով նայելով՝ ինչպես է իր անգին Ուտիլիզատորն ավելի ու ավելի փոքրանում։
:֊Պարոն —Պարոն Վերգոնը տեղում չէ,գնացել է ճաշելու,֊ — ասաց աղջիկը՝ մտամոլոր կրծելով մատիտը։֊ մատիտը։— Նա իրեն հասանելիությունից դուրս է հայտարարել։ Ես չեմ կարող նրան կանչել։
:֊Իսկ —Իսկ ո՞ւմ կարող եք կանչել։:Աղջիկը բացեց ծոցատետրը։
:֊Պարոն —Պարոն Վիսը հիմա Անցյալի Անկատարում է, իսկ պարոն Իգլիսը պաշտպանական կառույց է կանգնեցնում պոլեոլեթական Եվրոպայում։ Եթե շատ եք շտապում, գուցե ավելի լավ է՝ դիմեք Տրանզիտ֊Կոնտրոլին։ Տրանզիտ—Կոնտրոլին։ Դա մի փոքրիկ ֆիրմա է, բայց նրանք…
:֊Տրանզիտ֊Կոնտրոլ։ —Տրանզիտ—Կոնտրոլ։ Լա՛վ։ Չքվիր։:Կոլլինզն իր ողջ ուշադրությունը բևեռեց Ուտիլիզատորին և սեղմեց դրան ծխացող բարձով։ Ոչինչ տեղի չունեցավ։ Ուտիլիզատորը հիմա հազիվ մի քիչ մեծ լիներ խորանարդ դյումից, և Կոլլինզը հասկացավ, որ բարձով չի հասնի համարյա անտեսանելի դարձած կոճակին։
:Արդեն ուզում էր մոռանալ Ուտիլիզատորը։ Երևի արդեն ժամանակն է։ Կարող ես տուն ու տեղը ծախել։ Ահագին փող դուրս կգա։
:Բայց՝ ոչ։ նա դեռ չի հասցրել իր համար իսկապես նշանակալից մի բան խնդրել և այդ հնարավորությունից առանց պայքարի հրաժարվողը չի։:Աշխատելով աչքերը չկկոցել՝ կարծրացած ցուցամատով նա սեղմեց սպիտակելու չափ շիկացած կոճակը։
:Հայտնվեց մի նիհար ծերուկ՝ քրքրված շորերով։ Ձեռքին վառ նկարազարդած զատկի ձվի պես մի բան կար։ Գցեց գետնին։ Ձուն ջարդվեց, միջից աղմուկով նարնջագույն ծուխ դուրս եկավ, ու միկրոսկոպիկ Ուտիլիզատորը վայրկյանապես ներծծեց այդ ծուխը, ինչից հետո ծխի ծանր, խիտ քուլաները բարձրացան վեր՝ համարյա խեղդելով Կոլլինզին։ Իսկ Ուտիլիզատորն սկսեց ստանալ նախկին ձևը։ Շուտով հասավ նորմալ չափսերի և, թվում էր, բոլորովին էլ չի վնասվել։ Ծերուկը կտրուկ գլխով արեց։
:Մենք պապենական մեթոդներով ենք աշխատում, բայց խղճով,֊ — ասաց, նորից գլխով արեց ու
:֊չքվեց։—չքվեց։:Նորից Կոլլինզին թվաց, թե ինչ֊որ ինչ—որ հեռու մի տեղից լսվում է մեկի զայրացած գոռգոռոցը։
:Ցնցված, ուժազրկված նա ընկավ հատակին՝ մեքենայի դիմաց։ Վառած մատը մրմռում էր. էր․ «Բուժի՛ր ինձ»,֊ — մրթմրթաց չորացած շուրթերով ու առողջ ձեռքով սեղմեց կճակը։
:Ուտիլիզատորն ավելի բարձր դզզաց ու ընդհանրապես լռեց։ Մատի ցավն անցավ։ Կոլլինզը նայեց ու տեսավ, որ այրվածքից հետքն էլ չի մնացել. մնացել․ ոչ մի չնչին սպի։ Կոլլինզն իր համար մի կարգին բաժին կոնյակ լցրեց և առանց ժամանակ կորցնելու մտավ անկողին։ Այդ գիշեր երազ տեսավ, որ հսկայական A տառն ընկել է իր հետևից։ Բայց հենց արթնացավ, մոռացավ։
:Մի շաբաթ էլ անցավ, և Կոլլինզը համոզվեց, որ բավական անշրջահայաց է վարվել՝ իր տունը անտառում կառուցելով։ Պարապներից փրկվելու համար հարկ եղավ մի ամբողջ դասակ զինվոր պահանջել պաշտպանության համար։ Իսկ որսորդներն աշխատում էին ամեն գնով տեղ զբաղեցնել իր հրեշտակային այգում։ Ընդ որում Պետական եկամուտների բաժինը սկսեց աշխույժ հետաքրքրություն ցուցաբերել իր եկամուտների նկատմամ ։
:Ամենակարևորը՝ Կոլլինզը հայտնաբերեց, որ էնքան էլ չի սիրում բնությունը։ Թռչուններ, սկյուռներ՝ արտակարգ գեղեցիկ բաներ են, իհարկե, բայց դրանց հետ ինչքա՞ն կարող ես խոսել, որ… Ծառերն էլ, թեև շատ սիրուն են, ոչ մի կերպ հետները խմել չես կարող։
:Կոլլինզը վճռեց, որ հոգու խորքում մարդը քաղաքաբնակ է։ Դրա համար էլ « Պոուխա Մինայլ»֊ի Մինայլ»—ի բեռնակիրների, «Մաքսիմե Օլֆ» շինարարական գրասենյակի, ակնթարթային ուղևորությունների «Յակտոն» բյուրոյի և ըստ հարկի հանձնված դրամական խոշոր միջոցների օգնությամբ Կոլլինզը տեղափոխվեց Ամերիկա մայրցամաքի կենտրոնում մի փոքրիկ հանրապետություն։ Ու քանի որ եղանակն այստեղ ավելի տաք էր, իսկ եկամտահարկ ընդհանրապես գոյություն չուներ, նա իր համար մի մեծ, ճչացող շքեղ ապարանք կառուցեց, որ հագեցած էր բոլոր անհրաժետք պարագաներով՝ օդորակիչներով, ձիանոցով, շնանոցով, սիրամարգերով, ծառաներով, մեխանիկներով, պահակներով, երաժիշտներով, բալետային խմբով, մի խոսքով՝ այն ամենով, ինչ պիտի ունենա ամեն ապարանք։ Կոլլինզին երկու շաբաթ պետք եղավ, որ ծանոթանա իր նոր բնակարանին։
:Որոշ ժամանակ ամեն ինչ լավ էր գնում։:Մի օր՝ առավոտյան Կոլլինզը մոտեցավ պատուհանին` մտածելով` մի սպորտային մեքենա կամ ցեղական անասունի նախիր չխնդրի արդյոք։ Թեքվեց մոխրագույն մեքենային, ձեռքը պարզեց կարմիր կոճակին…
:Եվ Ուտիլիզատորը նրանից հետ ցատկեց։
:Առաջին պահին Կոլլինզին թվաց, թե պատրանքների մեջ է, նույնիսկ մտքովն անցավ նախաճաշից առաջ շամպայն խմելը թողնել։ Մի քայլ առաջ եկավ և ձգվեց դեպի կարմիր կոճակը։ Ուտիլիզատորը ճկուն դուրս սահեց ձեռքերի տակից և վարգով դուրս վազեց սենյակից։
:Կոլլինզն ամբողջ թափով նետվեց նրա հետևից՝ անիծելով սեփականատիրոջն ու ամբողջ A դասը։ Ըստ երևույթին դա հենց այն շնչավորումն էր, որի մասին Լիիկն ասում էր. էր․ Սեփականատիրոջը ինչ֊ինչ ինչ—ինչ ձևով հաջողվել էր մեքենային շարժունակություն տալ։ Լավ, դրա համար գլուխ ջարդել չարժե։ Մենակ պետք է արագ հասնել մեքենայի հետևից, սեղմել կոճակը և կանչել շնչավորման Վերահսկողութայն տղաներին։
:Ուտիլիզատորը սահում էր սրահով, Կոլլինզը՝ հետևից։ Կրտսեր դռնապանը, շփելով դռան՝ ձուլածո ոսկուց սարքած ծավալուն բռնակը, տեղում բերանը բաց քարացավ։
:֊Դրան —Դրան կանգնեցրե՛ք,֊ — բղավեց Կոլլինզը։:Կրտսեր դռնապանը վարժ առաջ քայլեց՝ փակելով Ուտիլիզատորի ճանապարհը։ Մեքենան, նրբագեղորեն մի կողմ թեքվելով, շրջանցեց դռնապանին ու նետվեց դեպի դուռը։
:Կոլլինզը հասցրեց ցատկել անջատիչի մոտ, և դուռը շրխկոցով փակվեց։ Ուտիլիզատորը թափ առավ ու անցավ կողպած դռան միջով։ Դրսում հայտնվելով՝ սայթաքեց այգու խողովակի վրա, բայց արագ վերականգնեց հավասարակշռությունն ու սլացավ ցանկապատից դուրս՝ դեպի դաշտ։
:Կոլլինզը սուրաց նրա հետևից։ Եթե գոնե մի քիչ մոտենար… Ուտիլիզատորը հանկարծ վեր ցատկեց։ Մի քանի րոպե կախված մնաց օդում, հետո ընկավ գետնին։ Կոլլինզը մեկնվեց դեպի կոճակը։ Ուտիլիզատորը պտտվեց, վազեց ու մի անգամ էլ ցատկեց։ Նա մի քսան ֆուտ Կոլլինիզի գլխից վերև կախվեց։ Հետո ուղիղ թռավ մի քիչ էլ վեր, կատաղած պտտվեց հոլի պես ու նորից ընկավ։
:Կոլլինզը վախեցավ. վախեցավ․ բա որ հանկած Ուտիլիզատորը երրորդ անգամ թռչի, գնա ու էլ հետ չգա։ Հենց Ուտիլիզատորը վայրէջք կատարեց, Կոլլինզը պատրաստ կանգնել էր։ Նա սուտ հարձակում արեց և բռնելով սեղմեց կոճակը։ Ուտիլիզատորը չհասցրեց դուրս պրծնել։
:Շնչավորման վերահսկողություն,֊ — հաղթանակած բղավեց Կոլլինզը։
:Պայթյունի թույլ ձայն լսվեց, և Ուտիլիզատորը հնազանդորեն քարացավ։ Շնչավորությունից հետք էլ չմնաց։
:Կոլլինզը շփեց քրտնած ճակատը ու նստեց մեքենայի վրա։ Թշնամիներն ավելի ու ավելի մոտ են։ Հարկավոր է շուտ, քանի դեռ հնարավոր է, մի արտակարգ բան ցանկանալ։
:Նա արագ֊արագ՝ արագ—արագ՝ իրար հետևից խնդրեց հինգ միլիոն դոլլար, երեք գործող նավթահոր, կինոստուդիա,անթերի առողջություն, քսանհինգ պարուհի, անմահություն, սպորտային մեքենա ու ցեղական անասունների նախիր։
:Նրան թվաց, թե մեկը ծիծաղեց։ Կոլլինզը շուրջը նայեց։ Շունչ կենդանի չկար։
:Երբ նա նորից շրջվեց, Ուտիլիզատորն արդեն չկար։ Կոլլինզն աչքերը չորս էր արել։ Հաջորդ պահին ինքն էլ անհետացավ։
:Հենց աչքերը բացեց, տեսավ, որ կանգնած է մի սեղանի առջև, որի շուրջ նստած է իրեն արդեն ծանոթ կարմրադեմ տղամարդը։ Նա կարծես թե զայրացած չէր։ Տեսքն ավելի շուտ խաղաղ էր և նույնիսկ մելանխոլիկ։
:Մի պահ Կոլլինզը լուռ կանգնել էր։ Նա ցավում էր, որ ամեն ինչ վերջացած է։ Սեփականատերն ու A դասը ի վերջո բռնել են իրեն։ Բայց, այնուամենայնիվ, հրաշալի էր։
:֊Դե—Դե, վերջապես ասաց Կոլլինզը,֊ — հետ ստացա՞ք ձեր մեքենան, է՞լ ինչ եք ուզում ինձանից։
:֊Իմ —Իմ մեքենա՞ն,֊ — կրկնեց կարմերեսը՝ կասկածամտորեն նայելով Կոլլինզին։ – Դա իմ մեքենան չէ, պարոն։ Բոլորովին էլ իմը չէ։
:Կոլլինզը հիացած հայացքն ուղղեց նրա վրա։
:֊Պարոն—Պարոն, մի փորձեք ինձ հիմարեցնել։ Դուք՝ A դասը, ուզում եք Ձեր մենաշնորհը պահել, չէ՞։
:Կարմերեսը մի կողմ դրեց թուղթը, որն ուսումնասիրում էր։
:֊Պարոն —Պարոն Կոլլինզ, ֊ասաց —ասաց նա հաստատուն ձայնով,֊ — իմ անունը Ֆլայն է։ Ես քաղաքացիների պաշտպանության միության գործակալ եմ։ Դա միանգամայն բարեգործական, ամեն տեսակ կոմերցիոն խնդիրներից զերծ կազմակերպություն է, և միակ նպատակը, որ հետապնդում է, ձեզնմաններին պաշտպանելն է մոլորություններից, որ կարող են պատահել կյանքի ճանապարհներին։
:֊Ուզում —Ուզում եք ասել՝ չեք պատկանում A կարգին։
:֊Դուք —Դուք խոր մոլորության մեջ եք, պարոն,֊ — խաղաղ ու արժանապատվորեն ասաց Ֆլայնը։ – A դասը հասարակական֊սոցիալական հասարակական—սոցիալական կարգ չէ, ինչպես դուք, ըստ երևույթին, ենթադրում եք։ Դա ընդամենը վարկի տեսակ է։
:֊Ինչի —Ինչի տեսա՞կ,֊ — ապշահար հարցրեց Կոլլինզը։
:֊Վարկի —Վարկի տեսակ, ֊Ֆլայնը —Ֆլայնը նայեց ժամացույցին,֊ — քիչ ժամանակ ունենք, և ես կաշխատեմ կարճ խոսել։ Մենք ապրում ենք ապակենտրոնացման դարում, պարոն Կոլլինզ։ Մեր արդյունաբերությունը, առևտուրը և վարչական հիմնարկությունները խիստ ցրված են ժամանակի ու տարածության մեջ։ «Ուտիլիզատոր» բաժնետիրական կազմակերպությունը խիստ կարևոր կապող օղակ է։ Նա զբաղվում է քաղաքակրթության բարիքները տեղից տեղ փոխադրելով և այլ ծառայություններով։ Պա՞րզ է։
:Կոլլինզը գլխով արեց։
:֊Վարկը—Վարկը, հասկանալի է, տրամադրվում է ավտոմատ կերպով։ Բայց վաղ թե ուշ ամբողջը պիտի մարվի։:Սա արդեն ինչ֊որ ինչ—որ տհաճ էր հնչում։ Մարե՞լ։ Ըստ երևույթին, այնքան էլ բարձր քաղաքակրթությամբ հասարակություն չէ, ինչպիսին իրեն թվացել է սկզբում։ Չէ՞ որ ոչ ոք վճարման մասին խոսք անգամ չի ասել։ Ինչո՞ւ են, ուրեմն, հիմա այդ մասին խոսում։
:֊Ինչո՞ւ —Ինչո՞ւ ոչ ոք ինձ չխանգարեց,֊ — շփոթված հարցրեց նա։ – Պիտի որ իմանային, որ ես վարկունակ չեմ։
:Ֆլայնը գլուխը տարուբերեց։
:֊Վարկունակությունը —Վարկունակությունը կամավոր բան է։ Դա օրենքով չի կարգավորված։ Քաղաքակիրթ աշխարհում ամեն անձի ինքնուրույն որոշելու իրավունք է տրված։ Շատ եմ ցավում, պարոն։
:Նա նայեց ժամացույցին և Կոլլինզին մեկնեց թուղթը, որ ուսումնասիրում էր։
:֊Խնդրեմ՝ —Խնդրեմ՝ նայեք այս հաշիվը և ասեք՝ արդյոք ամեն ինչ ճիշտ է։
:Կոլլինզը վերցրեց թուղթն ու կարդաց.կարդաց․
:֊Մեկ —Մեկ պալատ՝ կից կառույցներով 450000000վրկ.450000000վրկ․
:֊«Պոուխա —«Պոուխա մինայլ», ինչպես նաև «Մակսիմո օլֆ» ֆիրմաների բեռնակիրների ծառայություններ 111000վրկ.111000վրկ․
:֊Հարյուր —Հարյուր քսաներկու պարուհի 122000000 վրկ.վրկ․
:֊Անթերի —Անթերի առողջություն 888234031վրկ.888234031վրկ․
:Կոլլինզն արագ աչքերով չափեց հաշիվը։ Ընդհանուր հաշիվը մի քիչ էր գերազանցում տասնութ բիլիոն վարկը։
:֊Կներե՛ք—Կներե՛ք,֊ — բացականչեց Կոլլինզը,֊ — դուք հո չեք կարող ինձնից այդքան պահանջել։ Ուտիլիզատորն իմ սենյակ է ընկել չգիտես որտեղից, սխալմամբ։
:֊Ես —Ես հենց դրա վրա էլ մտադիր եմ հրավիրելու նրանց ուշադրությունը,֊ — ասաց Ֆլայնը,֊ — ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ խելամիտ եղան։ Համենայնդեպս՝ փորձենք։ Մեկ է՝ սրանից վատ չի լինի։
:Կոլլինիզի աչքերի առաջ մթնեց։ Ֆլայնի դեմքն սկսեց աղոտանալ։
:֊Ժամանակն —Ժամանակն սպառվեց,֊ — ասաց Ֆլայնը,֊ — մաղթում եմ հաջողություն։
:Կոլլինզը փակեց աչքերը։
:Երբ նորից բացեց, առջևում փռված տեսավ տխուր հարթավայրը՝ շրջապատված ժայռապատ լեռնազանգվածով։ Սառցե քամին, սրընթաց թռչելով, մտրակում էր լորենին, երկինքը գորշ մետաղագույն էր։ Կողքին մի ցնցոտիավոր մարդ էր կանգնած։
:֊Ա՛ռ—Ա՛ռ,֊ — ասաց մարդը՝ Քոլլինզին մեկնելով քլունգը։
:֊Սա՞ —Սա՞ ինչ է։
:֊Քլունգ—Քլունգ,֊ — համեբերատար բացատրեց մարդը։ – Իսկ ա՜յ այնտեղ քարհանքն է, ուր ես ու դու, մյուսների հետ միասին մարմար ենք արդյունահանելու։
:֊Մարմա՞ր։—Մարմա՞ր։
:֊Դե՝ —Դե՝ հա։ Միշտ էլ մի հիմար կգտնվի, ով մարմարյա պալատի կարիք կունենա,֊ — ծուռ քմծիծաղով պատասխանեց մարդը։ – Անունս Յանգ է։ Որոշ ժամանակ միասին ենք աշխատելու։
:Կոլլինզը բութ հայացքով նայում էր նրան։
:֊Իսկ —Իսկ ինչքա՞ն ժամանակ ենք աշխատելու։
:֊Ինքդ —Ինքդ հաշվիր,֊ — էստեղի գնացուցակով ամսական հինգ֊տասը հինգ—տասը վարկ է, կփոխանցեն քո հաշվին, մինչև փակես պարտքդ։
:Քլունգը Կոլլինզի ձեռքից ընկավ։
:Նման բան չեն անի։ «Ուտիլիզատոր» բաժնետիրական ընկերությունը պիտի հասկանա իր սխալը։ Չէ՞ որ իրենց սխալն է, որ մեքենան հայտնվել է անցյալում։ Չէ՞ որ նրանք դա գիտեն։
:֊Ողջը՝ —Ողջը՝ ծայրից ծայր սխալմունք է,֊ — ասաց Կոլլինզը։
:֊Ոչ —Ոչ էլ սխալմունք է,֊ — առարկեց Յանգը,֊ — սրանք աշխատուժի մեծ պահանջարկ ունեն, որտեղից ասես՝ չեն հավաքում։ Դե, գնացինք։ Առաջին հազար տարին է դժվար։ Հետո սովորում ես։
:Քոլլինզը շարժվեց Յանգի հետևից, հետո կանգ առավ.առավ․
:֊Առաջին —Առաջին հազար տարի՞ն։ Ես էդքան չեմ ապրի։
:֊Կապրես—Կապրես,֊ — հավատացրեց Յանգը,֊ — չէ՞ որ անմահություն ես ստացել։ Մոռացե՞լ ես։
:Իսկ ի՞նչ գին են հաշվել անմահության համար հենց էն պահին, երբ մեքենան խլեցին իրենից։ Թե՞ հետո են խլել։
:Հանկարծ Կոլլինզը մի բան հիշեց։ Տարօրինակ է, Ֆլայնի ներկայացրած հաշվի մեջ անմահությունը կարծես թե բոլորովին էլ չկար։
:֊Իսկ —Իսկ ինչքա՞ն են հաշվել վրաս անմահության համար,֊ — հարցրեց։
:Յանգը նայեց նրան ու ծիծաղեց։
:֊Քեզ —Քեզ միամիտի տեղ մի՛ դիր, եղբայր։ Արդեն պիտի հասկացած լինեիր,֊ — հրեց Կոլլինզին դեպի քարհանքը։
:֊Պարզ —Պարզ չէ՞՝ դա ձրի մի բան է։ [[Category: Արձակ]]