Changes

Գիտակցափոխություն

12 bytes removed, 22:32, 3 Օգոստոսի 2013
/* Գլուխ 2 */
_ Ձյուն ու քամի առանց համի,_ արձագանքեց Մարվինը, տալով պարտադիր պատասխանը։
_ Du koomen ta de la klipje?<ref>Սարի՞ց եկար (այստեղ և հետագայում իսպաներեն, իսպանա֊աֆրիկաներեն արտահյատությունները հաճախ ոչ այնքան կապակցված բառերի խումբ են։ Ուստի թարգմանությունւ թարգմանությունը կարող Է համարվել մոտավոր)։</ref>,_ հարցրեց Բիլլին։ (Խառը իսպանա֊աֆրիկաներեն բարբառով խոսելն այդ տարվա նորույթ կատակ֊սրամտությունն էր)։
_ Ja, Mijnheer<ref>Այո, պարոն։</ref>,_ մի քիչ դժկամությամբ պատասխանեց Մարվինը։ Նա այդ պահին պարզապես սիրտ չուներ սուր պատասխան գտնելու։
Բիլլին որսաց դժգոհության երանգը։ Նա հարցականորեն հոնքը բարձրացրեց, փակեց ձեռքի Ջեյմս Ջոյսի <ref>Շեքչին Շեքլին կատակով ակնարկում Է, որ այդ Հեռու դարաշրջանում կոմիքսների ձևով կմատուցվեն մինլև իսկ Ջոյսի գերբարդ սաեղծագործությունները։</ref> թեմաներով կոմիքսը արագ շարժումով սիգար դրեց բերանը, ծայրը կծեց, անուշաբույր կանաչ մի քուլա արտաշնչեց և հարցրեց.
_ Քիթդ կախել ես, ի՞նչ։_ հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։
Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր Է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազգեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերւ բառերը լրիվ փոխարինված էին շարժումներով)։
Կիսակատակ֊կիսալուրջ Մարվինը շարժումներով արտահայտեց սիրտ—որը—կոտրված է, ձի—որը—թափառում է, արև—որը —չի արև֊որը֊չի փայլի, լուսին—որը—չի կարող—ծագել։լուսին֊որը֊չի կարող֊ծագել։
Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասուն չորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.
Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.
_ Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? <ref>Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։</ref> Հարցը, որ դու...
_ Պարզ խոսիր,_ ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։