Changes
/* Գլուխ 1 */
Պատասխան չկա։
Պատասխան չկա։
Ծեր լեդին ակնոցն իջեցրեց մինչև քթի ծայրը, ապակիների վերևից նայեց իր շուրջը, հետո բարձրացրեց ու նայեց ապակիների տակից։ Լեդին հազվադեպ էր նայում ակնոցով, երբ հարկավոր էր որոնել մի այնպիսի մանրուք, ինչպիսին տղան էր, քանի որ դա նրա տոնական ակնոցն էր, նրա հպարտությունը։ Լեդին դա կրում էր ավելի շուտ պատկառանք ներշնչելու համար։ Գործ անելիս նրան ակնոց պետք չէր։ Նույն հաջողությամբ նա կարող էր նայել թեկուզ վառարանի խողովակների միջով։ Լեդին շփոթված մի պահ շուրջը նայեց և ասաց ոչ այնքան բարձրաձայն, բայց այնպես, որ գոնե կահ֊կարասիները կարողանան լսել․
Խոսքը չավարտած, նա կռացավ և ծանր շնչելով, որովհետև օդը չէր բավականացնում, խոզանակը շարժեց մահճակալի տակ։ Այնտեղ, բացի կատվից, ուրիշ բան չկար։