Changes
Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.
― Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? <ref>Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։</ref> Հարցը, որ դու...դու…
― Պարզ խոսիր,― ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։
― Ներողություն,― անցնելով անգլերենի, ասաց Մարվինը,― ուղղակի... ուղղակի… ա՛խ Բիլլի, այնպե՜ս եմ ուզում ճանապարհորդել։
Բիլլին գլխով արեց։ Նա տեղյակ էր ընկերոջ նվիրական ցանկության մասին։
Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։
― Mira <ref>Նկատի ունեցիր։</ref> Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և... և… մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները... հոմինոիդները… ինձ թվում է պարզապէս կմեռնեմ, եթե չտեսնեմ։
― Անշուշտ,― ասաց նրա ընկերը,― ես էլ կուզեի տեսնել։
― Ոչ, դու չես հասկանում,― ասաց Մարվինը։― Ոչ թե ուղղակի տեսնել, այլ... այլ… այլ ավելի վատ... վատ… ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Սթենհոուփում, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa <ref>Գեղեցիկ, լավ հագնված։</ref> աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և... և... և… և… ինչ֊որ բան պակասում է։
Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։
― Շատ լավ էլ հնարավոր է,― ասաց Մարվինը,― եթե գիտակցափոխության դիմես։
― Մա՛րվին։ Հուսով եմ կատակո՛ւմ ես։― Բիլլին այնքան էր ցնցված, որ ակամայից ձայնը բարձրացրեց։― Դու չես կարող...կարող…
― Կարող եմ,― ասաց Մարվինը։ Եվ, Christo Malherido֊ն <ref>Քրիստոսի վերքերը</ref> վկա կանեմ։
քայլի մասին։
― Բայց դու չես կարող,― ասաց Բիլլին։― Գիտակցափոխությունը... Գիտակցափոխությունը… ախր, դա կեղտոտ բան է։
― Կեղտոտը նա է, ով կեղտոտ բան է մտածում, Cabron <ref>Մարդ, որին կինը դավաճանում է, անճարակ, բառացի՝ այծ</ref>
― Չէ, լուրջ։ Ուզում ես գլխիդ մեջ մի ավազ փորփրող ծեր մարսեցի՞ մտնի։ Շարժի ոտքերդ ու ձեռքերդ, նայի քո աչքերով, շոշափի քեզ
և գուցե նույնիսկ...նույնիսկ…
Մարվինն ընդհատեց, չթողնելով, որ Բիլլին մի իսկապես վատ բան ասի.
Նույն օրը, ցերեկը, ձեղնահարկի իր սենյակում մենակ մնալով, Մարվինը բացեց հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանը Մարվինի ծնողները գնել էին, երբ իրենց տղան ինը տարեկան էր և այդ օրվանից նրանք անբաժան ընկներներ էին։ Այժմ Մարվինը հասկանալիության աստիճանը դրեց «պարզի» վրա, սքենը՝ «արագի», ստեղների վրա սեղմեց իր հարցերը և, մինչ կարմիր ու կանաչ լուսյերը վառվում էին, խոր նստեց բազկաթոռի մեջ։
― Ողջույն,― հնչեղ ու զվարթ ձայնով ասաց բարձրախոսը։― Այսօր... Այսօր… եկեք խոսենք գիտակցափոխության մասին։
Հետևեց պատմական մասը, որը Մարվինին այնքան էլ չհետաքրքրեց։ Նա նորից կենտրոնացավ, երբ լսեց հտևյալը.
Մարվինը սեղմեց «առաջ» ստեղը։
― ... … Ինչ վերաբերում է գիտակցության տեղափոխմանը, ապա մի րոպե պատկերացրեք, թե գնդակը շպրտում եք...եք…
― ... … Գիտակցականը ֆիզիկականի և ընդհակառակը։ Ի վերջո, դրանք մեկը մյուսի տարաձևերն են, այնպես, ինչպես մատերիան ու էներգիան։ Իհարկե, մենք դեռ պիտի հայտնաբերենք...հայտնաբերենք…
― ... … Բայց, իհարկե, դրա մասին մեր գիտելիքները պրագմատիկ բնույթ են կրում։ Մի կարճ պահ միայն հիշենք Վան Վուրհեսի Ագլյուտինատիվ ռեֆորմի կոնցեպիցան և Հարաբերական բացարձակների վերաբերյալ Լագոսի համալսարանի տեսությունը։ Իհարկե, այդ տեսություններն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ...պատասխաններ…
― ... … և ամբողջ աշխատանքը հնարավոր է դարձնել իմունաձև ռեակցիայի զարմանալի պակասի պատճառով։ Պրակտիկ գիտակցափոխությունը պահանջում է մեխանիկահիպնոտիկ մեթոդիկայի կիրառություն, այդ թվում՝ հարկադիր ռելաքսացիա, գնդասեղային ֆիքսացիա, և գիտակցապոզիտիվ սուբստանցի օգտագործում, օրինակ, Վիլիմիտ՝ որպես նեղ֊ճառագայթային ֆոկուսիչ և ուժեղացուցիչ։ Ետադարձ սնման ծրագրավորումը...ծրագրավորումը…
― ... … Մի անգամ սովորելուց հետո դուք կարող եք գիտակցափոխվել առանց մեխանիկական հարմարանքների, արտաքինն օգտագործեոլվ որպես ֆոկուս...ֆոկուս…
Մարվինն անջատեց հանգրագիտարանը և մտածեց տիեզերքի, մոլորակների ու դրանց տարաշխարհիկ բնակիչների մասին։ Նա մտածեց գիտակցափոխության մասին։ Մտածեց՝ վաղը կարող եմ Մարսի վրա լինել։ Վաղը մարսեցի կարող եմ լինել...լինել…
Մարվինը ոտքի թռավ։
==ԳԼՈՒԽ 3==
Նյու Յորքում Մարվինը գնաց ուղիղ Օթիսի, Բլանդըրսի և Քլենթի մարմնամիջնորդական գրասենյակ։ Նրան ընդունեց միստր Բլանդըրսը՝ բարձրահասակ, ամրակազմ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող վաթսուներեքամյա մի տղամարդ՝ ֆիրմայի լիիրավ գործընկերը։ Մարվինը բացատրեց իր գալստյան նպատակը։
― Իհարկե,― ասաց միստր Բլանդըրսը։― Դուք նկատի ունեք ուրբաթ օրվա մեր հայտարարությունը։ Մարսեցի ջենտլմենի անունը Զե Կրագգաշ է և նա խիստ դրական երաշխավորագրեր է ստացել Արևելյան Սքերնի համալսարանի ռեկտորներից։
― Ինչպիսի՞ արտաքին ունի,― հարցերց Մարվինը։
― Ինքներդ տեսեք,― ասաց Բլանդըրսը։ Նա Մարվինին տակառնամնան կրծքով, բարակ ոտքերով, մի քիչ ավելի հաստ ձեռքերով, փոքր գլխով և անսովոր երկար քթով մի արարածի լուսանկար ցույց տվեց։ Լուսանկարում Կրագգաշը մինչև ծնկները խրված էր ցեխի մեջ և ձեռքով ինչ֊որ մեկին ողջույն էր հղում։ Տակը մակագրություն էր տպված. «Հիշատակ Ցեխադրախտիվ՝ Մարսի կլոր տարին գործող առողջարանից, որտեղ խոնավության աստիճանը մոլորակում ամենաբարձրն է»:
― Սիրուն տղա է,― ասաց միստր Բլանդըրսը։ Մարվինը գլխով արեց, թեև ըստ իրեն Կրագգաշը չէր տարբերվում ցանկացած այլ մարսեցուց։
― Նրա տունը,― շարունակեց Բլանդըրսը,― Ուագոմսթամկում է, հարավային Նյու֊Մարսի Անհետացող անապատի եզրին։ Երևի գիտեք, որ դա ծայրաստիճան մասսայական տուրիստական գոտիներից է։ Ինչպես և դուք, Զե Կրագգաշը տենչում է ճանապարհորդել և կամենում է հարմար տեղական մարմին գտնել։ Ընտրությունը նա լրիվ թողել է մեզ, միայն պայման դնելով, որ փոխարինողը հոգեպես ու մարմնապես առողջ լինի։
― Գիտե՞ք,― ասաց Մարվինը,― չեմ ուզում պարծենալ, բայց ես միշտ էլ առողջ եմ համարվել։
― Ես դա միանգամից հասկացա,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Իհարկե, դա միայն զգացում է կամ գուցե ինտուիցիա, բայց երեսուն տարի մարդակցն մետ գործ ունենալուց հետո ես սովոր եմ վստահել իմ զգացումներին։ Հիմնվելով բացառապես զգացումների վրա, ես մերժել եմ այս փոխանակության վերաբերյալ վերջին երեք դիմումները։
Միստր Բլանդըրսը այնքան հպարտությամբ ասաց այդ բանը, որ Մարվինը հարկադրված զգաց հարցնել.
― Իրո՞ք։
― Ազնիվ խոսք։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան հաճախ եմ ստիպված լինում անհարմար թեկնածուներ հայտանբերել ու մերժել։ Նևրասթենիկներ, որոնք փնտրում են րատառոց ու ապօրինի ապրումներ. ոճրագործներ, որոնք ցանկնաւոմ են խուսափել տեղական արդարադատությունից. հոգեպես անհավասարակշռվածներ, որոնք փորձում են փախչել սեփական ներհոգեկան ճնշումներից։ Եվ շատուշատ ուրիշներ, ես նրանց բոլորին խոտանում եմ։
― Հուսով եմ, որ չեմ համապատասխանում այդ տարատեսակներից ոչ մեկին,― ասաց Մարվինը, շփոթմունքից թույլ քմծիծաղելով։
― Համոզված կարող եմ ասել, որ ոչ,― պատասխանեց Բլանդըրսը։― Ես ձեզ կբնորոշեի որպես վերին աստիճանի նորմալ երիտասարդ, նույնսիկ չափից դուրս նորմալ, եթե դա հնարավոր է։ Ձեզ համակել է ճանապարհորդելու մարմանջը, ինչը շատ բնորոշ է ձեր տարիքին. այդ կիրքը մոտ է սիրահարվելուն, կամ հանուն բարձր գաղափարների պայքար մղելուն, կամ աշխարհից հիասթափվելուն և երիտասարդներին հատուկ այլ հոգեվիճակներին։ Բարեբախտաբար դուք կամ ձեր բնածին խելքի, կամ երջանիկ պատահականության շնորհիվ դիմել եք մեզ՝ գիտակցափոխությամբ զբաղվող ամենահին ու հարգարժան կազմակերպությանը, այլ ոչ թե մեր ոչ այնքան բծախնդիր մրցակիցներից ոմանց, կամ, ամավատթարը, չեք գնացել Անկախ շուկա։
Մարվինը շատ քիչ բան գիտեր Անկախ շուկայի մասին, սակայն նա լուռ մնաց, չկամենալով մատնել իր տիգիտությունը։
― Իսկ այժմ,― ասաց միսստր Բլանդըրսը,― մի քանի ձևականություններ, որից հետո հնարավոր կլինի բավարարել ձեր խնդրանքը:
― Ձևականությոննե՞ր,― հարցրեց Մարվինը:
― Այո, այո: Նախ. դուք պետք է քննության լրիվ ընթացք անցնեք, որը կապրզի ձեր ֆիզիկական, գիտակցական ու բարոյական վիճակը: Դա շատ անհրաժեշտ է, քանի որ մարմինները փոխանակվում են հավասար հիմունքների վրա: Դուք ձեզ շատ վատ կզգայիք, եթե պարզեիք, որ ընկել եք ավազախոցով կամ թունելի սինդրոմով <ref>Ախտանշանների համակցություն</ref> տառապող մարսեցու մարմին: Այնպես, ինչպես վատ կզգար նա, եթե պարզեր, որ դուք ռախիտ ունեք, կամ պարանոյա: Ըստ մեր կանոնադրության պայմաների, մենք պետք է ձգտենք փոխանակողների առողջության ու հոգեկանի մասին ունենալ հնարավորին չափ սպառիչ գիտելիքներ և մեկին տեղյակ պահել մյուսի ռեալ և կարծեցյալ վիճակների միջև հայտնաբերված նույնիսկ չնչին անհամապատասխանության մասին:
― Հասկանալի է,― ասաց Մարվինը,― իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո:
― Հետո դուք և մարսեցի ջենտլմենը կստորագրեք Փոխադարձ վնասվածքի պայմանագիրը, որտեղ գրված է, որ ցանկացած վնասվածքը, պատճառած հակառակ մարմնին, պատահամամբ թե դիտմամբ (այդ թվում տարերային աղետների հետևանքով առաջացած) նախ, պիտի փոխհատուցվի միջաստղային պայմանագրի սահմանած գումարի չափով և, երկրորդ, պիտի փոխադարձաբար հասցվի ձեր սեփական մարմնին համաձայն lex talionis <ref>Տալիոնի օրենք</ref>:
― Ինչպե՞ս: