Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 2 բայտ, 08:59, 25 Օգոստոսի 2013
/* Գլուխ առաջին */
― Կամ էլ, գուցե մտածում ես, որ ազնվազարմ դոնը չի՞ իմանում, թե ով է Թիթեղյա փողոցի ալքիմիկոս Կիունը։
Կիունը լուր լուռ էր։ Ոնց որ այն չեմ ասում, ինչ պետք է, մտածեց Ռումատուն։ Նա կանգնեց ասպանդակների վրա ու գոռաց, ընդօրինակելով Թագավորական հրապարակի մունետիկին․
― Մեղադրվում է աստծո, թագի և անդորրի դեմ գործած ահավոր ու աններելի հանցանքների համար։
― Կը․․․ կանգնի՛ր։ Հե՜յ, ով ես․․․ Դու, ազնվազարմ․․․
Ռումատան կզակը վեր տնկելով, անցավ նրա կողքով, նույնիսկ չնակելով չնայելով վրան։
― ․․․ Իսկ եթե ռամիկի լեզուն ուրիշ կոշիկ է լիզում, ― բարձր խոսում էր նա, ― ապա այդ լեզուն պետք է արմատախիլ արվի, քանզի ասված է․ «Քո լեզուն իմ թշնամին է․․․»
Ու նորից պատասխան չստացավ։ Լարելով լսողությունը՝ նա մոծակների բզզոցի միջից լսեց թփերի խշխշոց։ Կիունը արագ֊արագ դաշտի միջով գնում էր դեպի արևմուտք, որտեղ քսան մղոն հեռավորությամբ անցնում էր իրուկանյան սահմանը։ Ահա և բոլորը, մտածեց Ռումատան։ Ահա և ամբողջ խոսակցությունը։ Միշտ նույն բանն է։ Ստուգում, երկիմաստ առակների զգույշ փոխանակում․․․ Շաբաթներով զզվում ես հազարումի տականքների հետ խոսելուց, իսկ երբ իսկական մարդու ես հանդիպում՝ խոսելու ժամանակ չի լինում։ Պետք է թաքցնել նրան, փրկել, ապահով տեղ ուղարկել, և նա գնում է, այդպես էլ չհասկանալով՝ բարեկամի՞ էր հանդիպել, թե քմահաճ վիժվածքի։ Եվ դու ինքդ էլ ոչ մի բան չես իմանում նրա մասին։ Ի՞նչ է ուզում նա, ի՞նչ կարող էր անել, ինչո՞ւ է ապրում։
Նա հիշեց իրիկնային Արկանարը։ Գլխավոր փողոցի քարակերտ տները, գինետան կողքի բարեհամբյուր լապտերիկը։ Կուշտ ու բարեհոգի խանութպանները գարեջուր են խմում մաքուր սեղանների մոտ նստած ու խոսում են, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որ հացի գներն ընկնում են, իսկ զրահների գները բարձրանում են, դավադրությունները ժամանակին են մերկացվում, կախարդներին ու կասկածելի ուսյալներին ցից են հանում, թագավորը, ինչպես միշտ, մեծ է ու պայծառ, իսկ դոն Ռեբան անսահման խելոք է և աչալուրջ։ «Ինչ ասես չեն հորինի․․․ Աշխարհը կլոր է․․․ Է՜, ինձ որ մնա՝ թող քառակուսի լինի, բայց դու մարդկանց մտքերը մի պղտորի․․․» «Ամեն վատ բան գրքերից է գալիս, եղբայրներ»։ Իբր «երջանկությունը փողի մեջ չէ, իբրև գյուղացին էլ մարդ է, հետո ավելի վիրավորական ոտանավորներ են թխում, իսկ հետո էլ՝ խռովություն․․․», «Դրանց բոլորին ցից պետք է հանել, եղբայրներ․․․ Ես գիտե՞ք ինչ կանեի, դրանց մեկ֊մեկ կհարցնեի՝ գրագե՞տ ես։ Ցի՛ց հանել։ Ոտանավո՞ր ես գրում։ Ցի՛ց հանել։ Աղյուսակ գիտե՞ս։ Ցի՛ց հանել, շատ բան գիտի․․․», «Բինա՛, թմբլիկ, էլի երեք գավաթ գարեջուր բեր ու տապակած ճագար․․․»։ Ւսկ Իսկ սալարկած խճուղու վրա պայտած կոշիկներով դխկդխկացնում են (դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ) գորշ շապիկներ հագած և աջ ուսերին ծանր կացիններ դրած հաղթանդամ կարմրամռութ ջահելները։ «Եղբայրներ, ահա նրանք, մեր պաշտպանները։ Մի՞թե սրանք թույլ կտան։ Ո՜նց չէ․․․ Իսկ իմը, իմը․․․ Աջ կողմում է։ Երեկ դեռ դնգսում էի նրան։ Հա, եղբայրներ, հիմա ձեզ համար խառը ժամանակներ չեն։ Գահի հաստատություն, բարեկեցություն, անխախտ խաղաղություն և արդարություն։ Ուռա՜, գորշ վաշտեր։ Ուռա՜, դոն Ռեբա։ Փա՜ռք մեր թագավորին։ է՜հ, տղերք, ի՞նչ հրաշալի կյանք է․․․»
Իսկ Արկանարի թագավորության մթին հարթավայրով, որը լուսավորվում էր հրդեհների հրացոլքով ու կրակի կայծերով, մոծակների խժռած ճանապարհներով ու արահետներով, արնաշաղախ ոտքերով, քրտնքի ու փոշու մեջ կորած, տանջված, ահաբեկված, հուսալքված, սակայն պողպատի պես ամուր իրենց միակ համոզմունքի մեջ, փախչում են նրանք, գնում են, շրջանցելով ուղեկալները, փախչում են օրենքից դուրս հայտարարված հարյուրավոր դժբախտներ, որովհետև նրանք կարող են և ուզում են բուժել ու սովորեցնել հիվանդություններից տառապող ու տգիտության մեջ խարխափող իրենց ժողովրդին, որովհետև նրանք էլ, աստվածների պես, կավից ու քարից արարում են երկրորդ բնությունը՝ զարդարելով գեղեցկությանն անտեղյակ ժողովրդի կյանքը, որովհետև նրանք թափանցում են բնության գաղտնիքների մեջ, կամենալով այդ գաղտնիքները ի սպաս դնել իրենց անփորձ, հազարումի անհեթեթությամբ ահաբեկված ժողովրդին։ Անպաշտպան, բարի, անգործնական, իրենց ժամանակից շատ առաջ քայլող մարդիկ․․․
Ինչևիցե, սա մի արտասովոր անտառ էր։ Այստեղ աճում էին ամուր, սպիտակ բներով վիթխարի ծառեր, որպիսիք կայսրությունում ուրիշ ոչ մի տեղ չէին աճում, ո՛չ Իրուկանի դքսությունում, ո՛չ էլ մանավանդ Սռան առևտրական հանրապետությունում, որը վաղուց իր բոլոր անտառները օգտագործել էր նավեր սարքելու համար։ Պատմում էին, որ Հյուսիսային Կարմիր լեռնաշղթայից այն կողմ, բարբարոսների երկրում, շատ կան այդպիսի անտառներ, բայց ինչ է, քի՞չ բաներ են պատմում բարբարոսների երկրի մասին․․․
Անտառով ձգվող ճանապարհը բացել էին երկու դար առաջ։ Այդ ճանապարհը տանում էր դեպի արծաթի հանքերը և ավատական իրավունքով պատկանում էր Պամպա բարոններին՝ մարշալ տոցի Տոցի համախոհներից մեկի ժառանգներին։ Պամպա բարոնների ավատական իրավունքը տարեկան տասներկու փութ մաքուր արծաթ էր նստում արկանարյան թագավորների վրա, այդ պատճառով էլ յուրաքանչյուր նոր հերթական թագավոր գահ բարձրանալուն պես զորք էր հավաքում ու կռվի գնում բարոնների դեմ, որոնք բնակվում էին Բաու ամրոցում։ Ամրոցի պարիսպները շատ ամուր էին, բարոնները՝ կտրիճ մարդիկ, յուրաքանչյուր արշավանքը նստում էր երեսուն փութ մաքուր արծաթ, և ջախջախված բանակի վերադարձից հետո արկանարյան թագավորները կրկին ու կրկին հաստատում էին Պամպա բարոնների ավատական իրավունքը մի քանի արտոնությունների հետ միաին, ինչպես, օրինակ, թագավորական սեղանի մոտ նստած քիթ քչփորելը, Արկանարից արևմուտք ընկած վայրերում որս անելը և թագաժառանգներին անունով կոչելը՝ առանց տիտղոսներն ու կոչումները թվելու։
Զկռտացող անտառը լի էր խորհրդավոր գաղտնիքներով։ Առավոտյան այս ճանապարհով ձգվում էին հանքանյութով բեռնված սայլերը, իսկ գիշերները ճանապարհը ամայի էր, որովհետև շատ քիչ կտրիճներ էին համարձակվում այդտեղով քայլել աստղերի լույսի տակ։ Ասում էին, որ գիշերները Հայր ծառին նստած կռնչում է Սիու թռչունը, որին ոչ ոք չի տեսել, որովհետև նա սովորական թռչուն չէ։ Ասում էին, որ խոշոր փրչոտ սարդերը ճյուղերից ցատկում են ձիերի պարանոցներին, մի ակնթարթում կրծում երակները ու խմում նրանց արյունը։ Ասում էին, որ անտառում թափառում է մի հինավուրց վիթխարի գազան՝ Պեխը, որը ծածկված է թեփուկներով, սերունդ է տալիս տասներկու տարին մեկ անգամ, ունի տասներկու պոչ, որոնք թունավոր քրտինք են արտադրում։ Իսկ ոմանք էլ տեսել էին, թե ինչպես օրը ցերեկով այս ճանապարհով անցնում էր, փնթփնթալով իր գանգատները, լրիվ մերկ, անմազ վարազը, որին անիծել էր սուրբ Միկան․ այս կատաղած վարազին երկաթը չէր խոցում, իսկ ոսկորը միանգամից խոցում էր։
Այստեղ կարելի էր հանդիպել նաև փախստական ստրուկին (նրա թիակների մեջտեղում երևում էր ձյութով դրոշմված խարանը), որը լռակյաց էր և անողորմ՝ արյունախում փրչոտ սարդի պես։ Եվ երեք տակ ծալված կախարդին, որը խորհրդավոր սունկեր էր հավաքում իր կախարդական դեղերի համար, որոնց օգնությամբ կարելի էր դառնալ անտեսանելի, վերածվել տարբեր կենդանիների, կամ էլ ձեռք բերել երկրորդ ստվվերը։ ստվերը։ Ճանապարհի երկայնքով քարշ էին գալիս ահարկու Վագա Անվի գիշերային ստահակները, և արծաթի հանքից փախած սպիտակ, թափանցիկ դեմքերով ու սև ափերով փախստականները։ Հեքիմները այստեղ էին հավաքվում գիշերով, իսկ բարոն Պամպայի լկտի որսորդները բացատում շամփուրների վրա էին անցկացնում գողացած ցուլերին և խորովում։
Անտառի թավուտում, ճանապարհից մեկ մղոն հեռավորության վրա, ծերությունից չորացած մի վիթխարի ծառի տակ հողի մեջ էր խրվել հսկայական գերաններից սարքված խրճիթը, որը շրջապատված էր սևացած ցանկապատով։ Խարխլված խրճիթն այստեղ կանգնած էր անհիշելի ժամանակներից, նրա դուռը միշտ փակ էր, իսկ փտած շեմի մոտ տնկված էին ամբողջական ծառաբներից քանդակված կուռքերը։
Կրունկներով տրորելով փշրված ապակու բեկորները, Ռումատան հասավ մյուս անկյուն ու վառեց էլեկտրական լապտերը։ Այնտեղ, հնոտիքի կույտի տակ սիլիկատե պահարանի մեջ դրված էր «Միդաս» փոքրիկ դաշտային սինթեզատորը։ Ռումատան մի կողմ նետեց հնոտիքը, սկավառակի վրա հավաքեց մի քանի թիվ ու բարձրացրեց պահարանի կափարիչը։ Նույնիսկ էլեկտրական սպիտակ լույսի տակ սինթեզատորը շատ արտառոց տեսք ուներ այդ աղբակույտի մեջ։ Ռումատան ձագարի մեջ մի քանի բահ թեփ լցրեց, և սինթեզատորը կամացուկ երգեց, ինքնաբերաբար միացնելով ինդիկատորային վահանը։ Ռումատան ժանգոտած դույլը կոշիկի քթով մոտեցրեց ելքի փողրակին։ Ու իսկույն լսվեց՝ զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, և ծռմռված դույլի թիթեղե հատակին թափվեցին Արկանարի թագավոր Պիցա Վեցերորդի ազնվական կիսադեմով ոսկե դրամները։
Ռումատան հայր Կաբանիին պառկեցրեց ճռճռան թաղտի թախտի վրա, ոտքերից հանեց կոշիկները, հետո նրան շրջեց աջ կողքի վրա ու ծածկեց վաղուց սատկած ինչ֊որ կենդանու մազաթափ մորթիով։ Հայր Կաբանին մի պահ արթնացավ, բայց ոչ շարժվել կարող էր, ոչ էլ որևէ բան հասկանալ։ Սահմանափակվեց նրանով, որ մի քանի տուն երգեց «Ես ոնց մի ալ ծաղիկ, քո ձեռքում փոքրիկ․․․» արգելված ռոմանսից, հետո խռխռոցը գցեց։
Ռումատան հավաքեց սեղանը, ավլեց հատակը ու մաքրեց միակ պատուհանի ապակին, որը սևացել էր կեղտից ու հայր Կաբանիի քիմիական փորձերից։ Ճաքճքած վառարանի հետևում նա գտավ սպիրտով լցված մի տակառ ու այն դատարկեց առնետի բնի մեջ։ Հետո ջուր ու վարսակ տվեց խամախարյան հովատակին, լվացվեց ու սկսեց սպասել, նայելով ձիթաճրագի մրոտ կրակին։ Արդեն վեց տարի նա ապրում էր այս տարօրինակ, երկակի կյանքով ու, թվում էր, թե վարժվել էր արդեն, բայց ժամանակ առ ժամանակ, ինչպես հիմա, հանկարծ սկսում էր մտածել, թե իրականում չկա և ոչ մի կազմակեպված գաժանություն ու ճնշող գորշություն, այլ տեղի է ունենում մի արտառոց թատերական ներկայացում, որի գլխավոր դերակատարն ինքն է՝ Ռումատան։ Որ հիմա, հատկապես իր հաջող խոսքից հետո, կթնդան ծափահարությունները, և Փորձարարական պատմության ինստիտուտի հասկացողները կգոռան․ «Ադեկվատնո՜, Անտոն։ Ադեկվատնո՜, Անտոն։ Կեցցե՛ս, Տոշկա՜։ Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ֊լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ֊շերտ մուր էր նստած։
Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը։ Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի։ Ռումատան, բերանը բաց, լսում էր այդ ձայնը։ Դռռոցը կտրվեց, աշտանակի վրա մոմի բոցը երերաց ու էլ ավելի պայծառ վառվեց։ Ռումատան վեր կացավ տեղից, և հենց այդ պահին էլ գիշերվա խավարից սենյակ մտավ դոն Կոնդորը՝ Սոան առևտրական հանրապետության Գերագույն դատավորն ու պետական մեծ կնիքների պահապանը, Տասներկու մեկենասների կոնֆերանսի փոխնախագահը և Գթասրտության Աջի կայսերական միաբանության ասպետը։
Ռումատան այնպես վեր թռավ տեղից, որ քիչ մնաց շուռ տար նստարանը։ Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիաշրջան կիսաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ։ Դոն Կոնդորը գլխից հանեց հասարակ փետուրով թավշե բերետը ու, հապշտապ, ասես մոծակներ էր քշում, թափահարեց Ռումատայի կողմը, իսկ հետո, բերետը նետելով սեղանին, երկու ձեռքով քանդեց թիկնոցի օձիքի ճարմանդները։ Թիկնոցը դեռ դանդաղ սահում էր նրա մեջքից, իսկ նա արդեն նստել էր նստարանին՝ ոտքերը լայն չռած, ձախ ձեռքը կողքին կանթնած, իսկ աջ ձեռքով բռնել էր հատակի փտած տախտակների մեջ խրված ոսկեզօծ թրի դաստակը։ Նա փոքրամարմին էր, վտիտ, դուրս պրծած խոշոր աչքերով և երկար, նեղ դեմքով։ Սև մազերը բոլորված էին Ռումատայի Ոսկե ապարոշի պես հաստ ապարոշով, որի վրա, քթարմատի տեղում, փայլփլում էր խոշոր կանաչ քարը։
― Դուք մենա՞կ եք, դոն Ռումատա, ― հարցրեց նա կտրուկ։
― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։
― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուր դուրս է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տալ տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ․ ― Մի խոքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։
Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։
Ռումատան լուռ էր։ Դոն Կոնդորը, մի տեսակ խեղճացած ու ասես միանգամից պառաված, քայլեց սեղանի մոտով՝ երախակալից բռնած քարշ տալով թուրը և տխուր տմբտմբացնելով քիթը։
― Ամեն ինչ հասկանում եմ, ― ասաց նա։ ― Չէ՞ որ այդ ամենը ես արդեն ապրել եմ։ Կար ժամանակ, որ անզորության ու սեփական ստորության զգացումն ինձ համար ամենասոսկալի զգացումն էր։ Ավելի թույլերը դրանից խելագարվում էին, նրանց հետ էին ուղարկում Երկիր և այնտեղ բուժում։ Աղավնյակս, տասնհինգ երկար տարիներ անցան, մինչև ես հասկացա, թե ինչն է ամենասոսկալին։ Սարսափելին, Անտոն, մարդկային կերպարանքը կորցնելն է։ Հոգին կեղտոտելը, դաժանանալը։ Մենք այստեղ աստվածներ ենք, Անտոն, և պետք է ավելի խելոք լինենք առասպելների աստվածներից, որոնց այստեղի մարդիկ մի կերպ արարում են ըստ իրենց պատկերի ու նմանության։ Եվ չէ՞ որ մենք քայլում ենք ճահճի եզրով։ Եթե քայլդ սխալ գցես՝ կընկնես ցեխի մեջ ու ամբողջ կյանքումդ էլ չես մաքրվի այդ կեղտից։ Գորան Իրուկանցին «Գալստյան պատմության» մեջ գրում էր․ «Երբ երկնքից իջաց իջած աստվածը եկավ Պիտանյան ճահիճների ժողովրդի մոտ, նրա ոտքերը ցեխոտ էին։
― Ու դրա համար էլ Գորանին ողջ֊ողջ այրեցին, ― մռայլ ասաց Ռումատան։
― Այո, այրեցին։ Իսկ դա մեր մասին է ասված։ Ես արդեն տասնհինգ տարի այստեղ եմ։ Ես, աղավնյակս, հիմա նույնիսկ երազում էլ չեմ տեսնում Երկիրը։ Մի անգամ, թղթերումս ինչ֊որ բան փնտրելիս, պատահաբար գտա մի կնոջ լուսանկար ու երկար ժամանակ չէի կարողանում գլխի ընկնել, թե նա ով է։ Երբեմն հանկարծ սարափահար գիտակցում եմ, որ վաղուց արդեն Ինստիտուտի աշխատակիցը չեմ, այլ այդ Ինստիտուտի թանգարանի ցուցանմուշը՝ առևտրական ֆեոդալական Աոան հանրապետության գերագույն դատավորը, և որ այդ թանգարանում կա մի սրահ, որտեղ ինձ կտեղավորեն։ Այա Ահա թե ինչն է ամենից սարսափելին՝ դերի մեջ մտնելը։Մեզնից յուրաքանչյուրի մեջ ազնվազարմ ստահակը մարտնչում է կոմունարի հետ։ Եվ շուրջն ամեն ինչ օգնում է ստահակին, իսկ կոմունարը մեն֊մենակ է, մինչև Երկիր ընկած հազար տարի ու հազար պարսեկ։ ― Դոն Կոնդորը լռեց, հայացքը գցելով ծնկներին։ ― Այսպես, Անտոն, ― ասաց նա ամրապնդվող ձայնով։ ― Մնանք կոմունարներ։
Նա չի հասկանում։ Եվ ինչո՞ւ պիտի հասկանա։ Նրա բախտը բերել է, ու նա չգիտի, թե ինչ բան է գորշ տեռորը, ինչ բան է դոն Ռեբան։ Այն ամենը ինչին նա ականատես է եղել այս մոլորակում տասնհինգ տարի աշխատելու ընթացքում, այս կամ այն կերպ տեղավորվում է բազիսի տեսության շրջանակներում։ Ու երբ ես նրան ասում եմ ֆաշիզմի, գորշ գրոհայինների, քաղքենիության աշխուժացման մասին, նա դրանք ընկալում է որպես հուզական արտահայտություններ։ «Կատակ մի՛ արեք տերմինաբանության հետ, Անտոն։ Տերմինաբանական շփոթը հղի է վտանգավոր երևույթներով»։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ միջնադարյան գազանության մակարդակը՝ դա Արկանարի երջանիկ երեկն էր։ Նրա համար դոն Ռեբան հերցող Ռիշելիեի նման մի բան է, խելացի ու հեռատես մի քաղաքագետ, որը միապետությունը պաշտպանում է փախստական ճորտերից։ Ամբողջ մոլորակում միայն ես եմ տեսում այս երկրի վրա իջնող սոսկալի ստվերը, բայց հենց ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչի ստվերն է և ինչու․․․ Ու ոնց կարող եմ համոզել նրան, երբ այ հիմա (դա նրա աչքերից է երևում) ինձ էլ երկիր կուղարկի բուժվելու։
Դոն Կոնդորը դադարեց շաղափել նրան իր հայացքով ու մռթմռթաց․ «Լավ։ Շնորհակալություն»։ Հետո ասաց․
― Վերջապես պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ոչ դու, ոչ էլ ես, և մեզանից ոչ մեկը չի տեսնի իր աշխատանքի իրապես շոշափելի արդյունքները։ Մենք ֆիզիկոսներ չենք, մենք պատմաբաններ ենք։ Մեզ համար ժամանակի միավորը ոչ թե վայրկյանն է, այլ դարը, ու մեր գործերը նույնիսկ ոչ թր թե ցանքս են, այլ սոսկ միայն հողն ենք պատրաստում ցանքսի համար։ Թե չէ երբեմն Երկրից այստեղ են գալիս էնտուզիաստներ, գրողը տանի դրանց․․․ Հևասպառ լինող վազորդներ․․․
Ռումատան կծու քմծիծաղ տվեց ու հենց այնպես սկսեց ձգել երկարաճիտ կոշիկները։ Վազորդներ․․․ Այո, եղել են այդպիսիք։
― Օ՜, վերջապես, ― ասաց նա ցածրաձայն։
Չրխկացին սմբակները, վրնջաց խամատակյան հովատակը և լսվեց մի թունդ հայհոյանք իրուկանյան առոգանությամբ։ Դռան շեմին հայտնվեց դոն Գուգը, Իրուկանի հերցոգի ավագ անկողնապետը՝ կարմրաթուշիկ, կտրիճավարի վեր ցցած բեղերով, մինչև ականջները հասնող ժպիտով և շականակագույն կեղծամի խոպոպների տակից ուրախ նայող փոքրիկ աչքերով մի հաստլիկ մարդ։ Ու նորից Ռումատան մի շարժում արեց առաջ նետվելու և գրկելու նրան, որովհետև չէ որ դա Պաշկան էր, բայց դոն Գուգը հանկարծ ձգվեց, հաստամռութ դեմքին հայտնվեց մի քաղցրումեղցր արտահայտություն, և նա թեթևակի խոնարհվեց, գլխարկը սեղմեց կրծքին ու շրթունքներն ուռցրեց։ Ռումատան մի թռուցիկ հայացք գցեց Ալեկսանդր Վասիլևիչի կողմը։ Ալեկսանդր Վասիլևիչը անհետացել էր։ Նստարանին նստած էր Գերագույն դատավորը և Մեծ կնիքների պահապանը՝ ոտքերը չռած, ձախ ձեռքը կողքին կանթացկանթած, իսկ աջով ոսկեզօծ թրի երախակալը բռնած։
― Դուք շատ ուշացաք, դոն Գուգ, ― ասաց նա անդոր ձայնով։