Changes
Վաղ գարնան ցուրտ առավոտ էր․ վերջացնելով նախաճաշը, մենք նստել էինք բոցկլտացող բուխարու մոտ։ Թանձր մառախուղը կախված էր կիսալուսավորված շենքերի շարքերի միջև և միայն դիմացի պատուհաններն էին իրենց աղոտ, անորոշ կեղտաբծերով նշմարվում մուգ դեղնավուն մշուշում։ Մեր լույսը վառվում էր, նրա ցոլքերը խաղում էին սեղանի տակավին չհավաքված ճերմակ սփռոցի և ամանեղենի վրա։ Ամբողջ առավոտ Շերլոկ Հոլմսը լուռ, սևեռուն կարդում էր թերթերի հայտարարությունները, մինչև, վերջապես, երևի հրաժարվելով փնտրելուց և ընկնելով վատ տրամադրության մեջ, սկսեց խրատել ինձ գրական զբաղմունքիս առթիվ։
Նամակն ուղարկված էր երեկ երեկոյան Մոնթեգյու֊փլեյսից։Մոնթեգյու-փլեյսից։
«Թանկագին միստր Հոլմս։
Ես շատ եմ ցանկանում Ձեզ հետ խորհրդակցել ինձ առաջարկված տնային դաստիարակչուհու տեղի առթիվ։ Եթե թույլ տաք, ես Ձեզ մոտ կգամ վաղը տասն անց կեսին։
Դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Համեստ, բայց կոկիկ էր հագնված, դեմքը խելամիտ էր, աշխույժ, ամբողջովին պեպենոտ՝ դաշտակտցարի հավկիթի պես, իսկ շարժուձևի մեջ զգացվող եռանդը վկայում էր, որ կյանքում նա ինքն է իր համար ճանապարհ հարթում։
Հասկացա, որ այցելուի խոսքն ու շարժուձևը Հոլմսի վրա հաճելի տպավորություն թողեցին։ Հոլմսը ոտքից գլուխ զննեց նրան, հետո փակեց աչքերն ու միացնելով մատների ծայրերը, պատրաստվեց լսելու։
Սովորականի պես ինձ էլ հրավիրեցին գրասենյակ։ Երբ ներս մտա, այս անգամ միսս Ստոպերը մենակ չէր։ Կողքին նստել էր շատ գեր մի մարդ, ժպտուն դեմքով և մեծ կզակով, որը ծանր ծալքերով իջնում էր կրծքին։ Նա ակնոցի միջից ուշադիր զննում էր խնդրառուներին։ Նոր էի ներս մտել, երբ նա վեր թռավ տեղից և շրջվեց միսս Ստոպերի կողմը։
Նա, հավանաբար, խանդավառված էր և բավականությունից շփում էր ձեռքերը։ Հաճելի էր նրան նայելը, այնպես բարեհոգի էր թվում։
Դուք, իհարկե, պատկերացնում եք միստր Հոլմս, որ այսպիսի առաջարկությունն ինձ պարզապես անհավանական թվաց, չէ որ ես մնացել էի առանց միջոցների։ Սակայն այդ ջենտլմենն իմ դեմքին անվստահություն կարդալով, դրամապանակից փող հանեց։
«Ես դեռ երբեք չեմ հանդիպել ավելի հմայիչ և ուշադիր մարդու» ― — մտածեցի ես։ Չէ որ ես արդեն ունեի ինչ֊որ ինչ-որ պարտքեր, կանխավճարը շատ տեղին էր, բայց, այնուամենայնիվ, ինչ֊որ ինչ-որ տարօրինակ բան կար այդ գործում և նախքան համաձայնություն տալը փորձեցի այդ մարդու մասին ավելի շատ բան իմանալ։
Քրքջալով, նա ետ ընկավ աթոռի թիկնակին, և աչքերը նորից վերածվեցին ճեղքերի։
Ինձ մի քիչ զարմացրեց երեխայի մանկական զվարճանքը, բայց հայրը ծիծաղում էր, և ես մտածեցի, որ նա կատակում է։
Ես հազիվ հավատացի ականջներիս։ Դուք տեսնում եք, միստր Հոլմս, ես խիտ, շագանակագույն մազեր ունեմ, կարմրավուն փայլով։ Իմ մազերը գեղեցիկ են համարում։ Ինչու հանկարծ զոհաբերեմ դրանք։
Նա դժգոհ նայեց ինձ, և ես նկատեցի, որ նրա դեմքը մռայլվեց։
Գործակալության կառավարիչը այս ամբողջ ընթացքում լուռ նստած աչքի էր անց կացնում իր թղթերը, բայց այժմ նա ինձ նայեց այնպիսի զայրույթով, որ ես հասկացա․ իմ պատճառով նա կորցրեց բավականաչափ միջնորդավարձ։
Նա զանգը հնչեցրեց, և տղան ինձ ուղեկցեց ետ՝ ընդունարան։
Տուն վերադառնալով (իմ պահարանը դատարկ էր, իսկ սեղանին միայն նոր հաշիվներ էին) ես ինձ հարցրի, արդյո՞ք անշրջահայաց չգտնվեցի։ Ինչ անենք, որ այդ մարդիկ ինչ֊որ ինչ-որ տարօրինակություններ ունեն և ցանկանում են, որպեսզի կատարվեն իրենց անսպասելի քմայքները։ Չէ որ նրանք պատրաստ են դրա համար վճարել։ Արդյոք Անգլիայում շա՞տ կան այնպիսի տնային դաստիարակչուհիներ, որոնք տարին ստանում են հարյուր ֆունտ։ Բացի այդ, ի՞նչ շահ իմ մազերից։ Ոմանց նույնիսկ սազում են կարճ մազերը, կարող է ինձ էլ սազեն։ Հաջորդ օրը ես մտածեցի, որ սխալ եմ գործել, իսկ մի քանի օր անց դադարեցի կասկածելուց։ Իմ մեջ խեղդելով հպարտության զգացումը, արդեն պատրաստվում էի նորից գնալ գործակալություն, իմանալու, ազատ չէ, արդյոք, այդ տեղը, երբ հանկարծ նույն ջենտլմենից նամակ եմ ստանում։ Ահա, միստր Հոլմս, ես կկարդամ այն։
«Պղնձագույն հաճարենիներ», Վինչեստերից ոչ հեռու։
Ահա թե ինչ նամակ ստացա, միստր Հոլմս, և հաստատ որոշեցի ընդունել առաջարկը։ Միայն թե նախքան վերջնական քայլին դիմելը կցանկանայի լսել ձեր կարծիքը։
— Հնարավոր է, հնարավոր է։ Առայժմ դա ամենահավանական ենթադրություն է։ Այնուամենայնիվ, այդ տեղը երիտասարդ լեդիի համար չէ։
Թռուցիկ շնորհակալություն հայտնելով Հոլմսին և հրաժեշտ տալով, նա գնաց։
Ինչպես միշտ, ընկերոջս կանխագուշակությունը կատարվեց։ Մեկ շաբաթ անցավ, որի ընթացքում ես բազմիցս մտովի վերադառնում էի մեր այցելուին, մտածելով, թե մարդկային հարաբերությունները ինչի կհասցնեն այդ միայնակ կնոջ կյանքը։ Բարձր վարձատրություն, տարօրինակ պայմաններ, թեթև պարտականություններ, այս ամենի մեջ ինչ֊որ ինչ-որ անբնական բան կար, չնայած ես բաձարձակապես ի վիճակի չէի որոշելու, քմահաճույք էր դա, թե ինչ֊որ ինչ-որ ծրագիր, բարեգործ էր այդ մարդը, թե՝ ստոր։ Ինչ վերաբերում է Հոլմսին, ապա նա երկար նստում էր՝ կնճռոտելով ճակատը և ցրված նայելով հեռուն, իսկ երբ սկսեցի հարց ու փորձ անել, որպես պատասխան միայն ձեռքը թափ տվեց։
— Երբ ձեռքի տակ կավ չկա, ինչի՞ց աղյուս պատրաստես։ Իակ Իսկ հետո քթի տակ մռթմռթաց, որ եթե քույր ունենար, խորհուրդ չէր տա ընդունել նման առաջարկը։
Հեռագիրը, որ մենք ստացանք, եկել էր ուշ գիշերին, երբ ես արդեն պատրաստվում էի քնելու, իսկ Հոլմսը ձեռնամուխ էր եղել փորձերին, որոնց համար հաճախ էր գիշերներն արթուն անցկացնում։ Երբ գնում էի ննջարան, նա խոնարհվել էր սրվակների և փորձանոթների վրա, առավոտյան, իջնելով նախաճաշի, ես նրան գտա նույն վիճակում։ Նա բացեց դեղին ծրարը և հայացքը սահեցնելով նամակի վրա, տվեց ինձ։
― — Նայեք գնացքների չվացուցակը, ― — ասաց նա և շրջվեց իր փորձանոթների կողմը։
Հեռագրի տեքստը համառոտ էր և ստիպող․
«Խնդրում եմ վաղը կեսօրին լինեք Վինչեստերի «Սև կարապ» հյուրանոցում։ Եկեք։ Չգիտեմ, ինչ անել։ Հանտեր»։
― — Ինձ հետ կմեկնե՞ք, ― — հարցրեց Հոլմսը՝ մի պահ կտրվելով իր փորձանոթներից։
― — Հաճույքով։
― — Այդ դեպքում, նայեք գնացքների չվացուցակը։
― — Ինն անց կեսին գնացք կա, ― — ասացի ես՝ ուսումնասիրելով տեղեկատուն։ ― — Վինչեստեր է հասնում տասնմեկնանց կեսին։
― — Հիանալի է։ Այդ դեպքում, թերևս ես կհետաձգեմ ացետոնի անալիզը․ վաղն առավոտյսն մեզ շատ ուժ է պետք։
Հաջորդ առավոտ ժամը տասնմեկին մենք արդեն ճանապարհ էինք ընկել դեպի Անգլիայի հին մայրաքաղաքը։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Հոլմսը աչքը չէր կտրում թերթից, բայց Հեմփշիրի սահմանն անցնելուց հետո դեն նետեց թերթը և սկսեց պատուհանից դուրս նայել։ Գարնանային գեղեցիկ օր էր, երկինքը զարդարվել էր կուտակված փոքրիկ ամպերով, որոնք լողում էին արևմուտքից արևելք։ Արևը Վառ լուսավորում էր, և երկնքում բերկրանք էր ու կայտառություն։ Ողջ ճանապարհի ընթացքում, մինչև Օլդերշոտի բլուրները, ծառերի գարնանային սաղարթի միջից երևում էին ֆերմաների կարմիր և մոխրագույն տանիքները։
― — Ինչ հրաշալի է դրանց նայելը, ― — բացականչեցի ես այն մարդու խանդավառությամբ, որը դուրս էր պրծել Բեյքր֊ սթրիթի մառախուղից։
Հոլմսը մռայլ տարուբերեց գլուխը։
― — Գիտեք, Ուոտսոն, ― — ասաց նա, ― — այնպիսի մտածողության, ինչպիսին իմն է, դժբախտությունը կայանում է նրանում, որ ես շրջապատն ընկալում եմ սուբյեկտիվորեն։ Ահա, դուք նայում եք ճանապարհի երկայնքով շարված տներին և հիանում դրանց գեղեցկությամբ։ Իսկ ես, երբ նայում եմ դրանց, մտածում եմ միայն այն մասին, թե ինչ մեկուսի են և ինչ հեշտությամբ կարելի է այդտեղ հանցագործություն կատարել։
― — Օ՜, աստված իմ, ― — բացականչեցի ես։ ― — Ու՞մ մտքով կանցնի այս սրտամոտ, հաճելի հին տնակները հանցագործության հետ կապել։
― — Դրանք ինձ սարսափ են ներշնչում։ Ես հավատացած եմ, Ուոտսոն, և այդ հավատը սկիզբ է առնում փորձից, որ Լոնդոնի ամենանողկալի խորշերում չի կատարվում այնքան ահավոր հանցանք, որքան այս հիասքանչ և ուրախ գյուղական վայրերում։
― — Պարզապես սարսափելի է ձեզ լսելը։
― — Եվ դրա պատճառը միանգամայն ակնբախ է։ Այն, ինչ ի վիճակի չէ անելու օրենքը, քաղաքում անում է հասարակական կարծիքը։ Ամենախեղճ խորշերում երեխայի ճիչը, որին ծեծում են, կամ կռիվը, որը սարքել է հարբեցողը, տեղն ու տեղը առաջացնում է հարևանների զայրույթը կամ մասնակցությունը․ և արդարադատությունը մոտ է, այնպես որ բողոքի միացյալ խոսքը շարժման մեջ է դնում մեխանիզմը։ Ուրեմն, հանցագործությունից մինչև դատական նստաշրջանը մեկ քայլ է։ Իսկ հիմա նայեք այս մեկուսացած տներին, դրանցից ամեն մեկը հարևանից հեռու է մեկ մղոնով, դրանք մեծ մասամբ բնակեցված են տգետ խեղճերով, որոնք քիչ են հասկանում օրենսդրությունից։ Պատկերացրեք, ինչ հրեշավոր, դաժան մտքեր և անբարոյականություն է ծաղկում այստեղ տարեցտարի։ Մեր օգնությանը դիմած օրիորդը եթե տեղավորվեր Վինչեստերում, ես չէի վախենա նրա համար։ Քաղաքից հինգ մղոն հեռավորության վրա՝ ահա որտեղ է վտանգը։ Համենայն դեպս, հայտնի է, որ վտանգն անձամբ իրեն չի սպառնում։
— Հասկանալի է։ Եթե նա կարող է ժամանել Վինչեստեր և մեզ դիմավորել, նշանակում է, ի վիճակի է ընդհանրապես մեկնելու։
― — Միանգամայն ճիշտ եք։ Նրա ազատությունը սահմանափակված չէ։
― — Այդ դեպքում, ինչու՞մն է բանը։ Դուք ինչ֊որ ինչ-որ պատճառաբանություն գտա՞ք։
― — Ես մտածել եմ յոթ տարբեր վարկածներ և դրանցից յուրաքանչյուրը հենվում է մեզ հայտնի փաստերի վրա։ Թե դրանցից որն է ճիշտը, ցույց կտան նոր փաստերը, որոնք, չեմ կասկածում, սպասում են մեզ։ Ահա և եկեղեցու գմբեթը, շուտով մենք կիմանանք, ինչ է ցանկանում մեզ հայտնել միսս Հանտերը։
Պարզվեց, որ «Սև կարապը» քաղաքում հարգված հյուրանոց է և գտնվում է Հայ֊սթրիթի Հայ-սթրիթի վրա, կայարանին շատ մոտ․ այնտեղ էլ գտանք երիտասարդ կնոջը։ Նա նստած էր հյուրասենյակում, սեղանին մեզ էր սպասում նախաճաշը։
― — Շատ ուրախ եմ, որ եկաք, ― — լուրջ ասաց նա։ ― — Շատ շնորհակալ եմ։ Ես, իրոք, չգիտեմ ինչ անել։ Ինձ խիստ անհրաժեշտ է ձեր խորհուրդը։
― — Պատմեք, ինչ է պատահել։
― — Հիմա կպատմեմ, ես պետք է շտապեմ, որովհետև միստր Ռուքասլին խոստացել եմ վերադառնալ ժամը երեքին։ Նա թույլատրեց ինձ այս առավոտ մեկնել քաղաք, չնայած, իհարկե, նրան հայտնի չէ, թե ինչու։
― — Պատմեք հերթականությամբ, ― — Հոլմսը մեկնեց իր երկար ոտքերը բուխարու կողմը և պատրաստվեց լսելու։
― — Նախ և առաջ, պետք է ասեմ, որ ընդհանրապես միստր և միսիս Ռուքասլներն ինձ դիմավորեցին բավականաչափ սիրալիր։ Հանուն արդարության արժե այդ մասին նշել։ Բայց նրանց ես չեմ կարողանում հասկանալ և դա ինձ հանգիստ չի տալիս։
― — Հատկապես ի՞նչը։
― — Նրանց վարքը։ Պատմեմ ամեն ինչ հերթականությամբ։ Երբ ես ժամանեցի, միստր Ռուքասլը ինձ դիմավորեց կայարանում և իր կառքով տարավ «Պղնձե հաճարենիներ»։ Տեղն ինչպես ասել էր, հիանալի է, բայց բոլորովին աչքի չի ընկնում իր գեղեցկությամբ․ քառակուսի մեծ տուն, կրով սպիտակեցրած, բայց անձրևից ու խոնավությունից ամբողջովին կեղտոտված։ Տունը երեք կողմից շրջապատված է անտառով, իսկ ճակատի կողմում մարգագետինն է, որը ձգվում է դեպի Սաութհեմփտոն տանող ճանապարհը․ սա շքամուտքի թևից հեռու է մոտավորապես հարյուր յարդ։ Տնամերձը պատկանում է միստր Ռուքասլին, իսկ շրջակայքի անտառները լորդ Սաութերտոնի սեփականությունն են։
Իմ տերը համակ սիրալիրություն է․ ինձ դիմավորեց կայարանում և նույն երեկոյան էլ ծանոթացրեց իր կնոջ և որդու հետ։ Մեր ենթադրությունը, միստր Հոլմս, սխալ դուրս եկավ։ Միսիս Ռուքասլը խելագար չէ։ Լռակյաց, գունատ կին է, իր ամուսնուց բավական երիտասարդ, արտաքինից երեսուն տարեկանից ոչ անց, այն դեպքում, երբ ամուսնուն կտաս քառասունհինգ։ Խոսակցությունից հասկացա, որ նրանք յոթ տարի է, ինչ ամուսնացած են։ Միստր Ռուքասլը ամուսնացած է եղել և առաջին կնոջից աղջիկ ունի՝ այն, որը Ֆիլադելֆիայում է։ Միստր Ռուքասլը իբրև գաղտնիք ինձ հայտնեց, որ դուստրը հեռացել է, որովհետև ինչ֊որ ինչ-որ անհասկանալի հակակրանք է զգացել խորթ մոր հանդեպ։ Քանի որ դուստրը մոտավորապես քսան տարեկան է, ապա ես միանգամայն պարզ պատկերացրի, թե ինչ անհարմար է զգացել իր հոր երիտասարդ կնոջ մոտ։
Միսիս Ռուքասլը էությամբ նույնքան անհրապույր թվաց, որքան արտաքինից։ Նա ինձ վրա ոչ մի տպավորություն չգործեց։ Անմիջապես աչքի էր զարնում նրա կրքոտ նվիրվածությունն ամուսնուն և որդուն։ Նրա բաց֊մոխրագույն բաց-մոխրագույն աչքերը մշտապես սահում են մեկից մյուսին և նկատելով նրանց աննշան ցանկությունը, հնարավորության սահմաններում կատարում է դրանք։ Միստր Ռուքասլը, իրեն հատուկ կոպիտ բարեսրտությամբ, վատ չի վարվում կնոջ հետ և ընդհանուր առմամբ նրանք երջանիկ զույգի տպավորություն են թողնում։ Բայց կինն ինչ֊որ ինչ-որ գաղտնիք ունի։ Նա հաճախ է ընկղմվում խոր մտածմունքի մեջ, և նրա դեմքը դառնում է թախծոտ։ Ես բազմիցս նրան տեսել եմ արտասվախառն աչքերով։ Երբեմն ինձ թվում է, թե դրա պատճառը երեխան է, քանի որ ինձ երբեք չի հաջողվել տեսնել այդպիսի փչացած և չար փոքրիկ։ Իր տարիքի հետ համեմատ փոքրամարմին է, բայց փոխարենը անհամաչափ և մեծ գլուխ ունի։ Նա մեկ ենթարկվում է վայրի կատաղի նոպայի, մեկ ընկնում է խոժոռ մռայլության մեջ։ Ցանկացած թույլ էակի ցավ պատճառել՝ ահա նրա միակ զվարճությունը, և արտասովոր տաղանդ է ցուցաբերում մկներ, թռչուններ և միջատներ որսալու գործում։ Բայց նրա մասին չարժե ընդարձակվել, միստր Հոլմս, նա ոչ մի կապ չունի մեր պատմության հետ։
― — Ինձ պետք են բոլոր մանրամասները, ― — ասաց Հոլմսը, ― — անկախ ձեր կարծիքից, դրանք կապ ունեն գործի հետ, թե ոչ։
― — Կաշխատեմ ոչ մի բան բաց չթողնել։ Այդ տանն ինձ անմիջապես դուր չեկավ ծառայողների տեսքն ու վարքագիծը։ Նրանք ընդամենը երկուսն են՝ մարդ ու կին։ Թոլերը (այսպես է ծառայի անունը) կոպիտ, անտաշ մարդ է, մոխրագույն բեղով և մոխրագույն այտամորուսով, նրանից միշտ սպիրտի հոտ է փչում։ Ես երկու անգամ նրան տեսել եմ խիստ հարբած վիճակում, բայց միստր Ռուքասլը, իմ կարծիքով, դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Թոլերի կինը բարձրահասակ, զայրացկոտ դեմքով ուժեղ կին է․ նա էլ միսիս Ռուքասլի նման լռակյաց է, բայց պակաս սիրալիր։ Զարմանալի տհաճ զույգ։ Ի բարեբախտություն, ժամանակի մեծ մասը ես անց եմ կացնում մանկական և իմ սենյակներում, դրանք գտնվում են կողք֊կողքի։կողք-կողքի։
«Պղնձագույն հաճարենիներ» ժամանելուս առաջին երկու օրն ամեն ինչ հանգիստ անցավ։ Երրորդ օրը նախաճաշից անմիջապես հետո միսիս Ռուքասլը ինչ֊որ բան շշնջաց ամուսնուն։
― — Մենք շատ շնորհակալ ենք, մեր քմահաճույքներին ներողամտաբար վերաբերվելու համար, միսս Հանտեր, ― — իմ կողմը շրջվելով ասաց նա։ ― — Կտրեցիք անգամ ձեր մազերը։ Ճիշտն ասած, դա մազաչափ անգամ չի փչացրել ձեր արտաքինը։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչպես է ձեզ սազում երկնագույնը։ Ձեր սենյակում մահճակալի վրա շրջազգեստ կգտնեք, և մենք շատ շնորհակալ կլինենք, եթե համաձայնեք այն հագնել։
Հագուստը, որը գտնվում էր իմ սենյակում, կապույտի յուրահատուկ երանգ ուներ, կարված էր բրդյա լավ կտորից, բայց անմիջապես նկատելի էր, որ օգտագործված է։
Հագիս նստում էր անթերի, կարծես հատուկ ինձ համար էր կարված։ Երբ ներս մտա, միստր և միսիս Ռուքասլներն իրենց հիացմունքն արտահայտեցին, բայց այն ինձ մի փոքր արհեստական թվաց։ Մենք գտնվում էինք շենքի ողջ ճակատով ձգված հյուրասենյակում, որի երեք մեծ պատուհանները հասնում էին մինչև հատակը։ Մեջտեղի պատուհանի մոտ մի աթոռ էր դրված։ Ինձ նստեցրին այդ աթոռին, իսկ միստր Ռուքասլը սկսեց սենյակում անց ու դարձ անել և ծիծաղաշարժ պատմություններ պատմել։ Դուք չեք կարող պատկերցնել, թե ինչ զավեշտով էր պատմում․ ես ուժասպառ քրքջում էի։ Միսիս Ռուքասլին հումորի զգացումը հավանաբար խորթ էր, նա նստել էր ձեռքերը ծնկներին դրած, տխուր և մտահոգ, այդպես էլ ոչ մի անգամ չժպտալով։ Մոտավորապես մեկ ժամ անց միստր Ռուքասլը հանկարծ հայտարարեց, որ ժամանակն է ձեռնամուխ լինելու ամենօրյա պարտականություններին, և ես կարող եմ փոխել հագուստս ու գնալ մանկական սենյակ՝ փոքրիկ Էդուարդի մոտ։
Երկու օր անց նմանատիպ հանգամանքներում այս ողջ պատկերը կրկնվեց։ Դարձյալ պետք է փոխեի հագուստս, նստեի պատուհանի մոտ և քրքջքայի տիրոջս զվարճալի պատմությունների վրա։ Նա անզուգական պատմող էր։ Հետո նա ինձ տվեց դեղին կազմով ինչ֊որ ինչ-որ վեպ և աթոռս այնպես տեղադրեց, որ ստվերս չընկնի էջին, և խնդրեց բարձրաձայն կարդալ։ Սկսելով ինչ֊որ ինչ-որ գլխի մեջտեղից, ես մի տասը րոպե կարդացի, իսկ հետո նա հանկարծ ընդհատեց, թույլ չտալով վերջացնել նախադասությունը, և կարգադրեց գնալ և հագուստս փոխել։
Դուք, իհարկե հասկանում եք, միստր Հոլմս, ինձ ինչպես զարմացրեց այդ ներկայացումը։ Ես նկատեցի, որ նրանք ինձ համառորեն նստեցնում են այնպես, որ թիկունքով լինեմ դեպի պատուհանը, այդ պատճառով որոշեցի ինչ էլ լինի իմանալ, թե ինչ է կատարվում փողոցում։ Սկզբում դա ինձ անհնարին թվաց, բայց հետո գլխումս հիանալի միտք ծագեց․ ես ձեռքի հայելու մի կտոր ունեի և այն պահեցի թաշկինակիս մեջ։ Հաջորդ անգամ, զվարճության պահին թաշկինակը մոտեցրի աչքերիս և մի քիչ հարմարեցնելով, կարողացա տեսնել այն ամենը, ինչ կար իմ ետևում։ Խոստովանեմ, որ հիասթափված էի։ Այնտեղ ոչինչ չկար։
Ծայրահեղ դեպքում այդպես էր առաջին հայացքից։ Բայց ուշադիր նայելուց հետո, Սաութհեմփտոնյան փողոցի վրա նկատեցի միջահասակ, մոխրագույն կոստյումով, մորուքավոր մի մարդու։ Նա նայում էր մեր կողմը։ Այդ փողոցը շատ աշխույժ ու մարդաշատ է։ Բայց: այդ մարդը կանգնած էր ցանկապատին հենված և ուշադիր նայում էր տանը։ Ես իջեցրի թաշկինակս և տեսա, որ միսիս Ռուքասլը փորձող հայացքով նայում է ինձ։ Նա ինձ ոչինչ չասաց, բայց ես հավատացած եմ, հասկացավ, որ մոտս հայելի կա, և որ տեսա, ով է կանգնած տան առաջ։ Նույն պահին նա տեղից վեր կացավ։
Ես վարվեցի նրանց ասածի պես, և հենց այդ պահին միսիս Ռուքասլը իջեցրեց վարագույրը։ Դա կատարվեց մեկ շաբաթ առաջ և մինչև այժմ ոչ նստել եմ պատուհանի մոտ, ոչ հագել կապույտ հագուստը և ոչ էլ տեսել փողոցի այն մարդուն…
Նայեցի և մթության մեջ երկու վառվող աչքեր ու ինչ֊որ կենդանու աղոտ պատկեր տեսա։ Ես ցնցվեցի։
Նա ինձ իզուր չզգուշացրեց։ Երրորդ գիշերը, մոտավորապես ժամը երկուսին, ես պատահաբար ննջասենյակի պատուհանից դուրս նայեցի։ Գեղեցիկ, լուսնյակ գիշեր էր, և տան առջևի մարգագետինը անբողջովին փայլում էր արծաթյա գույնով։ Հափշտակված բնապատկերի խաղաղ գեղեցկությամբ՝ ես կանգնել էի, երբ հանկարծ նկատեցի, որ հաճարենու ստվերում ինչ֊որ ինչ-որ մեկը շարժվում է։ Հանելուկային էակը դուրս եկավ մարգագետին, և ես տեսա հորթի չափ մեծ, դեղնաշագանակագույն դոգին՝ կախ ընկած կրծքով, սև դնչով և հզոր ազդոսկրերով։ Նա դանդաղ կտրեց մարգագետինը և մթության մեջ կորավ հակառակ կողմում։ Այս անխոս սարսափազդու պահակի տեսքից սիրտս կանգնեց, այնպես, որ երբեք չէր պատահի թեկուզ ավազակների հանդիպելիս։
Ահա մի պատահար ևս, որի մասին այնպես կցանկանայի ձեզ պատմել։ Դուք գիտեք, որ մինչև Լոնդոնից մեկնելս կտրել էի մազերս և պահել ճամպրուկում։ Մի անգամ գիշերը, տղային պառկեցնելով քնելու, ես սկսեցի դասավորել իրերս։ Սենյակում դրված էր մի հին պահարան, որի վերևի երկու դարակները բաց էին և դատարկ, իսկ ներքևինը փակ էր։ Ես իմ սպիտակեղենը դասավորեցի վերևի դարակներում, բայց տեղ չարեց, և ես, բնականաբար, դժգոհ էի, որ ներքևի դարակը փակ էր։ Որոշեցի, որ դա փակել են թյուրիմացաբար, այդ պատճառով էլ վերցնելով բանալիները, փորձեցի բացել ներքևի դարակը։ Առաջին իսկ բանալին համընկավ, դարակը բացվեց։ Այնտեղ դրված էր միայն մի իր։ Եվ ինչ եք կարծում, հատկապես ի՞նչ։ Իմ հյուսքերը։
Ես վերցրի այն և ինչպես հարկն է զննեցի։ Մազերի նույն երանգը և նույն հաստությունը, ինչ֊որ ինչ որ իմն է։ Բայց հետո գլխի ընկա, որ դրանք իմ մազերը չեն։ Դրանք ինչպե՞ս կարող էին հայտնվել պահարանի փակ դարակում։ Դողացող ձեռքերով ճամպրուկիս միջից շպրտեցի մնացած իրերս և տեսա իմ հյուսքը։ Իրար կողքի դրեցի երկու հյուսքերը․ հավատացնում եմ ձեզ, դրանք հար և նման էին։ Մի՞թե դա զարմանալի չէ։ Ես շվարել էի։
Օտար հյուսքը նորից դրեցի դարակը և այդ մասին ոչինչ չասացի Ռուքասլներին․ գիտեմ, վատ վարվեցի՝ բացելով փակված դարակը։
Այդ դեպքն արթնացրեց իմ հետաքրքրասիրությունը։ Երեխայի հետ զբոսանքի գնալով, ես գնացի այնտեղ, որտեղից լավ են երևում տան այդ մասի պատուհանները։ Չորս պատուհան կար, բոլորն էլ բացվում էին մի կողմի, երեքը պարզապես կեղտոտ էին, իսկ չորրորդը նաև ծածկափեղկեր ուներ։ Այնտեղ, ըստ երևույթին, ոչ ոք չէր ապրում։ Մինչ շրջում էի այգում, ինձ մոտեցավ զվարթ ու կենսուրախ միստր Ռուքասլը։
Ես հավատացրի նրան, որ բնավ չեմ վիրավորվել։
Խոսում էր կատակով, բայց նրա հայացքում ես կասկած կարդացի, ջղայնություն, բայց ոչ կատակ։
Ահա թե ինչ, միստր Հոլմս, հենց հասկացա, որ նա ինձնից ինչ֊որ ինչ-որ բան է թաքցնում, ես այրվեցի այդ սենյակները թափանցելու ցանկությունից։ Դա պարզապես հետաքրքրասիրություն չէր, չնայած այդ զգացումն էլ կար։ Դա պարտքի զգացում էր և համոզվածություն, որ եթե ես այնտեղ թափանցեմ, բարի գործ կկատարեմ։ Ասում են, կանայք ինչ֊որ ինչ-որ հատուկ զգացողություն ունեն։ Գուցե հենց այդ զգացողությունն էր զորավիգ լինում համոզվածությանս։ Ամեն դեպքում ես համառորեն հնարավորություն էի փնտրում թափանցելու փակ դռան ետևը։
Այդ հնարավորությունը ներկայացավ միայն գիշերը։ Պետք է ձեզ ասեմ, որ միստր Ռուքասլից բացի դատարկ սենյակն էին մտնում Թոլերն և նրա կինը, իսկ մի անգամ նույնիսկ տեսա, թե ինչպես Թոլերը սենյակից դուրս հանեց մի մեծ, սև տոպրակ։ Վերջերս նա շատ էր խմում և երեկ երեկոյան խիստ հարբած էր։ Բարձրանալով վերև նկատեցի, որ բանալին կախված է փականից։ Միստր և միսիս Ռուքասլները գտնվում էին ներքևում, երեխան նրանց հետ էր, այդ պատճառով որոշեցի օգտվել ինձ ներկայացած հնարավորությունից։ Կամաց պտտելով բանալին, բացեցի դուռն ու սահեցի ներս։
Իմ առջև մի փոքր միջանցք էր՝ մերկ պատերով և հատակին էլ գորգ չկար։ Միջանցքը թեքվում էր ձախ։ Շրջադարձից հետո հաջորդաբար երեք դուռ կար, առաջին և երրորդը բաց էին և տանում էին դատարկ, մռայլ և փոշեպատ սենյակները։ Առաջին սենյակը երկու պատուհան ուներ, իսկ երկրորդը՝ մեկ, այնքան կեղտոտ, որ հազիվ էր թափանցում երեկոյան լույսը։ Մեջտեղի դուռը փակ էր և արտաքինից ամրացված էր երկաթե մահճակալի վերադրակով․ դրա մի ծայրը մտցրած էր պատին ամրացրած օղակի մեջ, իսկ մյուս ծայրը կապված էր հաստ պարանով։ Դուռը բանալի չուներ։ Այս բարիկադավորված դուռը միանգամայն համապատասխանում էր ծածկափեղկերով պատուհանին, բայց դռան ճեղքերից թափանցող լույսից իմացա, որ ներսում լրիվ մութ չէ։ Հավանաբար, լույսն այնտեղ էր թափանցում ձեղնահարկ տանող դռնակից։ Ես կանգնել էի միջանցքում՝ նայելով սարսափելի դռանը, մտածելով, թե ինչ կարող է թաքնված լինել դռան ետևում, երբ հանկարծ ներսից քայլերի ձայն լսեցի և տեսա, թե ինչպես աղոտ լույսի նեղ շերտի վրա, որը թափանցում է դռան տակից, այս ու այն կողմ էր շարժվում ինչ֊որ ինչ-որ ստվեր, մեկ մոտենալով դռանը, մեկ հեռանալով։ Խելահեղ սարսափը պատեց ինձ, միստր Հոլմս։ Լարված նյարդերս չդիմացան, ես շրջվեցի և փախա այնպես, ասես ետևիցս ինչ֊որ ինչ-որ սարսափելի ձեռք էր հասնում։ Սուրացի միջանցքով, վազեցի հարթակ և հայտնվեցի ուղիղ միստր Ռուքասլի գրկում։
Դուք չեք կարող պատկերացնել, թե նա ինչպիսի փաղաքշանքով և հանգստացնող տոնով էր այդ ասում։
Բայց ձայնը չափից ավելի էր բարի։ Նա կրկին խաղում էր։ Ես զգաստացա։
Նա շարունակեց ժպտալ ամենասիրալիր ժպիտով։
Այնքան վախեցած էի, որ չեմ հիշում, թե ինչպես եմ վարվել այդ պահին։ Հավանաբար, նետվել եմ իմ սենյակը։ Սթափվեցի անկողնում, ամբողջ մարմնով դողում էի։ Եվ այդ պահին մտածեցի ձեր մասին, միստր Հոլմս։ Ես այլևս չէի կարող այդտեղ մնալ, ես պետք է խորհրդակցեի ձեզ հետ։ Այդ տունը, այդ մարդը, նրա կինը, նրա ծառաները, անգամ երեխան՝ բոլորն ինձ սարսափ էին ներշնչում։ Եթե կարողանայի ձեզ այստեղ հրավիրել, ամեն ինչ կարգին կլիներ։ Իհարկե, ես կարող էի այդտեղից փախչել, բայց հետաքրքրությունն ինձ տանջում էր վախից ոչ պակաս։ Եվ ես որոշեցի ձեզ հեռագիր ուղարկել։ Հագա վերարկուս և գլխարկս, գնացի փոստ, որ մեզնից մեկ մղոն է հեռու և հետո, մի քիչ թեթևանալով՝ ետ վերադարձա։ Տանը մոտենալիս մտածում էի, թե արդյո՞ք նրանք բաց չեն թողել շանը, բայց անմիջապես հիշեցի, որ Թոլերը խմել էր գիտակցությունը կորցնելու չափ, իսկ առանց նրա ոչ ոք չէր կարող շղթաներից ազատել այդ կատաղած կենդանուն։ Ես բարեհաջող ներս սողոսկեցի և մինչև կեսգիշեր չքնեցի, ուրախանալով, որ ձեզ կտեսնեմ։ Այսօր առավոտյան առանց դժվարության թույլատվություն ստացա Վինչեստթեր մեկնելու։ Ճիշտ է, պետք է վերադառնամ ժամը երեքին, քանի որ միստր և միսիս Ռուքասլները ինչ֊որ ինչ-որ մեկին հյուր են գնում, և այդ պատճառով ես ամբողջ գիշեր պետք է երեխայի հետ լինեմ։ Այժմ ձեզ հայտնի են իմ բորոր վարկածները, միստր Հոլմս, և ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք բացատրեք ինձ, թե ինչ է նշանակում այս ամենը, և ամենից առաջ սովորեցնեք, ինչպես պահեմ ինձ։
Հոլմսն ու ես շունչներս պահած լսում էինք այդ զարմանալի պատմությունը։ Ընկերս վեր կացավ տեղից և ձեռքերը մտցնելով գրպանները՝ սկսեց սենյակում անցուդարձ անել։ Նրա դեմքն արտակարգ լուրջ էր։
Մեր խոստման տերը եղանք և մոտ ժամը յոթին, մեր երկանիվ կառքը թողնելով ճանապարհամերձ պանդոկում, հայտնվեցինք «Պղնձագույն հաճարենիներում»։ Եթե անգամ միսս Հանտերը ժպիտը դեմքին մեզ չսպասեր տան շեմին, մենք ամեն դեպքում կճանաչեինք տունը, տեսնելով մուգ գույնի տերևներով ծառերը, որոնք մայրամուտի ճառագայթների ներքո փայլում էին մաքուր պղնձի փայլով։
Ներքևում, ինչ֊որ տեղից լսվում էր խուլ հարվածի ձայն։
Մենք բարձրացանք աստիճաններով, բացեցինք դուռը, անցանք միջանցքով և հայտնվեցինք միսս Հանտերի նկարագրած դռան մոտ։ Հոլմսը կտրեց պարանը և հանեց վերադրակը։ Հետո ցանկացավ բացել դուռը, բայց ոչ մի բանալի չհամընկավ փականին։ Ներսից ոչ մի ձայն չէր լսվում, և Հոլմսը խոժոռվեց։
Հին, մաշված դուռը հենց նույն պահին խորտակվեց մեր համատեղ ջանքերից և մենք սենյակ ներխուժեցինք։ Սենյակը դատարկ էր։ Այնտեղ ոչինչ չկար բացի կոշտ անկողնուց, սեղանից և սպիտակեղենով լի կողովից։ Ձեղնահարկ տանող դռնակը բաց էր, գերին փախել էր։
Հազիվ էր նա արտասանել այդ խոսքերը, երբ շեմին հայտնվեց շատ գեր, խոշոր մի տղամարդ՝ ձեռքին հաստ մահակ։ Միսս Հանտերը ճչաց և սեղմվեց պատին, բայց Շերլոկ Հոլմսը վճռական տեսքով կանգնեց նրանց միջև։
Հաստլիկը զննեց սենյակն և հայացքը հառեց դռնակին։
Հազիվ էինք իջել, երբ շան հաչոց լսվեց, հետո՝ սարսափելի վայնասուն, որն ուղեկցվում էր սոսկալի մռնչոցով։ Հարևան դռնից սայթաքելով դուրս թռավ մի տարեց տղամարդ՝ կարմիր դեմքով և դողացող ձեռքերով։
Մենք Հոլմսի ետևից թեքվեցինք տան անկյունը։ Ահռելի գազանը իր սև մռութով պատառոտում էր Ռուքասլի կոկորդը, իսկ նա գետնին ընկած ջղաձգվում էր ու գոռում։ Մոտ վազելով կրակեցի շան վրա․ նա ընկավ, բայց ճերմակ ժանիքներն այդպես էլ մնացին Ռուքասլի ճարպոտ կզակի ծալքերում։ Մեծ դժվարությամբ շանը պոկեցինք նրանից, և դեռ կենդանի, բայց անգթորեն խեղված Ռուքասլին տարանք տուն։ Նրան դրեցինք հյուրասենյակի բազմոցին, իսկ սթափված Թոլերին ուղարկեցինք կնոջը կանչելու։ Ես փորձում էի ուժերիս ներածին չափով և հնարավորության սահմաններում թեթևացնել վիրավորի վիճակը։ Մենք կանգնել էինք նրա շուրջը, երբ դուռը բացվեց և սենյակ մտավ բարձրահասակ, նիհար մի կին։
Ալիսը երջանկություն չուներ այն օրվանից, երբ հայրը ամուսնացավ երկրորդ անգամ։ Նրա վրա ուշադրություն չէին դարձնում, նրան բանի տեղ չէին դնում։ Բայց բոլորովին վատ եղավ, երբ իր ընկերուհու մոտ ծանոթացավ երիտասարդ միստր Ֆաուլերի հետ։ Որքան ինձ հայտնի է, միսս Ալիսը, ըստ ժառանգության, սեփական գումար ուներ, բայց նա այնքան փխրուն ու համբերատար էր, որ ոչ մի ծպտուն չէր հանում այդ մասին, և պարզապես բոլորը տվեց միստր Ռուքասլի ձեռքը։ Իսկ սա գիտեր, որ փողի համար անհանգստանալու կարիք չունի։ Սակայն ամուսնության հեռանկարը, երբ փեսան կարող է պահանջել այն բոլորը, ինչ պատկանում է իրեն ըստ օրենքի, նրան ստիպեց մտածել և որոշել, որ գործելու ժամանակն է։ Հայրը ցանկանում էր, որ դուստրը գրավոր հայտարարի, թե ինքն իրավունք ունի տնօրինելու փողերը, անկախ այն բանից, դուստրը կամուսնանա, թե ոչ։ Միսս Ալիսը հրաժարվեց այդ անելուց, բայց Ռուքասլը ձեռք չքաշեց դրանից, մինչև որ դուստրը հիվանդացավ ուղեղի բորբոքումով, և վեց շաբաթ կենաց ու մահու պայքարի մեջ էր։ Հետո նա կազդուրվեց, բայց նման էր ստվերի, իսկ նրա գեղեցիկ մազերը հարկ եղավ կտրել։ Ճիշտ է, այն երիտասարդին դա չվրդովեցրեց, նա առաջվա նման հավատարիմ մնաց Ալիսին, ինչպես վայել է օրինավոր մարդուն։
Ահա այսպես բացվեց սարսափելի տան գաղտնիքը, որի շքամուտքը զարդարում էին պղնձագույն հաճարենիները։ Միստր Ռուքասլը ողջ մնաց, բայց լրիվ հաշմանդամ դարձավ, և նրա գոյությունը հիմա լիովին կախված է իր հավատարիմ կնոջ վերաբերմունքից։ Նրանք առաջվա պես ապրում են իրենց ծառաների հետ, որոնց, հավանաբար, այնքան շատ բան է հայտնի միստր Ռուքասլի անցյալից, որ նա ուժ չունի նրանցից բաժանվելու։ Միստր Ֆաուլերը և միսս Ռուքասլը ամուսնացան Սաուտ֊հեմփթոնում՝ Սաուտ-հեմփթոնում՝ փախուստի հենց հաջորդ օրը, և հիմա միստր Ֆաուլերը պետական աստիճանավոր է Սուրբ Մավրիկիոսի կղզում։ Ինչ վերաբերում է միսս Վայոլետ Հանտերին, ապա ընկերս՝ Շերլոկ Հոլմսը, անկախ իր ծայրահեղ դժգոհությունից, այլևս հետաքրքրություն չցուցաբերեց նրա նկատմամբ, քանի որ Հանտերը դադարեց իրեն հետաքրքրող խնդրի կենտրոնը լինելուց և հիմա աշխատում է Ուոլսոլի մասնավոր դպրոցում, որպես տնօրեն, և չեմ կասկածում՝ ամենայն հաջողությամբ։