Changes
Իհարկե, այդ երեկո նրանք հուզվելու առիթ ունեին։ Արդեն ժամը տասն էր, ոչ Գաբրիելը և ոչ էլ նրա կինը դեռ չէին եկել, և հետո սարսափելի վախենում էին, որ Ֆրեդի Մալինսը կարող է հարբած տուն գալ։ Եթե Մերի Ջեյնի աշակերտներից որևէ մեկը նրան տեսներ հարբած՝ մորաքույրերը կվշտանային։ Իսկ երբ նա խմում էր, դժվար էր նրան կարգի բերել։ Ֆրեդի Մալինսը միշտ ուշանում էր, բայց թե ինչո՞ւ էր Գաբրիելը ուշանում՝ նրանց համար գաղտնիք էր։ Ահա թե ինչու էին նրանք ամեն րոպե երևում աստիճանների վրա և հարցնում Լիլիին․ «Եկա՞ն Գաբրիելը կամ Ֆրեդհն»։
— Օ՜հ, միստր Քոնրոյ,— ասաց Լիլին, բացելով դուռը Գաբրիելի առաջ։ Միսս Քեյթը և միսս Ջուլիան մտածում էին, որ դուք այլևս չեք գա։ Բարի երեկո, միսիս Քոնրոյ։
— Զարմանալի չէ,— ասաց Գաբրիելը,— որ նրանք այդպես են մտածում, բայց մոռանում են, որ հագնվելու համար կնոջս առնվազն երեք ժամ է պետք։
Մինչ Գաբրիելը խսիրի վրա կմաքրեր կոշիկները, Լիլին նրա կնոջն ուղեկցեց դեպի աստիճանները և կանչեց․
— Մի՛սս Քեյթ, ահա՛ և միսիս Քոնրոյը։
Քեյթը և Ջուլիան ներքև շտապեցին։ Երկուսն էլ համբուրեցին Գաբրիելի կնոջը, հետո ասացին, որ խեղճ Գրետան երևի փայտացել է ցրտից։ Որտե՞ղ է Գաբրիելը։
— Ես այստե՛ղ եմ, մորաքույր, այստե՜ղ, մի՛ անհանգստանա,— ձայն տվեց Գաբրիելը խավար միջանցքից։
Նա մինչ թափ կտար վրայի ձյունը, կանայք ծիծաղելով վեր բարձրացան և մտան իրենց հանդերձասենյակը։ Ձյան բարակ շղարշը թիկնոցի պես ծածկել էր Գաբրիելի վերարկուն։ Կրկնակոշիկների քթին նստած ձյունը բրդյա կարկատան էր հիշեցնում։ Երբ արձակեց վերարկուն, ցրտահար մազախավի ծալքերից և վզնոցից փչեց բուրումնավետ ցուրտը։
— Նորից ձյո՞ւն է գալիս,— հարցրեց Լիլին։
Նա առաջ անցավ Գաբրիելից և օգնեց նրան վերարկուն հանելու։ Գաբրիելը ժպտաց, երբ լսեց, թե Լիլին ինչպես վանկ առ վանկ արտասանեց իր ազգանունը և նայեց նրան։ Լիլին նիհար, դեռ չկազմավորված աղջիկ էր՝ գունատ մաշկով ու ծղոտագույն մազերով։ Ներքնահարկում, գաղի գազի լույսի տակ, նա շատ գունատ էր երևում։ Գաբրիելը Լիլիին ճանաչում էր դեռ այն օրերից, երբ նա մի աղջնակ էր ու սիրում էր նստել ցածի աստիճանների վրա, օրորել փալասներից սարքած իր տիկնիկը։ — Այո,– — ասաց Գաբրիելը,― — ձյուն է գալիս և երևի ամբողջ գիշեր կգա։ Գաբրիելը նայեց առաստաղին, որ ցնցվում էր ոտքերի դոփյունից և քստքստոցից, հետո մի պահ ականջ դրեց տվալի հնչյուններին և նայեց աղջկան, որ խնամքով ծալած վերարկուն էր տեղավորում պատուհանում։
— Լսի՜ր, Լիլի,— դիմեց Գաբրիելը մտերմիկ տոնով,— դու դեռ դպրո՞ց ես գնում։
— Ի՞նչ եք ասում, սըր,— պատասխանեց Լիլին, արդեն մի տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը․
— Օ՛,— ուրախ բացականչեց Գաբրիելը, ես կարծում եմ, որ շուտով մենք ներկա կլինենք քո հարսանիքին։
Աղջիկը ետ շրջվեց, ու նայելով Գաբրիելին, դառնությամբ պատասխանեց․
— Հիմիկվա տղամարդիկ միայն բլբլացնել գիտեն, և միակ բանը, ինչին ընդունակ են, ամեն գնով մեզնից ազատվելն է։
Գաբրիելը կոշիկները փայլեցրեց, շտկվեց, ուղղեց ժիլետը, որ պիրկ սեղմել էր նրա գիրուկ մարմինը։ Հետո գրպանից հանեց մի ոսկեդրամ։
— Ահա՛, Լիլի,— ասաց նա, մետաղադրամը տալով աղջկան։ Հիմա նոր տարի է, այնպես չէ՞, ուրեմն… սա քեզ…
Նա արագ մոտեցավ դռանը։
— Ո՛չ, սըր,— բացականչեց աղջիկը, հետևելով նրան։– նրան։— Ազնի՛վ խոսք, սը՛ր, ես չեմ կարող վերցնել։
— Կաղանդի օր է, կաղանդի օր,— ասաց Գաբրիելը, համարյա վազելով դեպի աստիճանները և ձեռքի շարժումով հրաժարվեց ետ վերցնել դրամը։
Աղջիկը տեսնելով, որ Գաբրիելն արդեն աստիճանների վրա է, ասաց․
— Դե լավ, սը՛ր, շնորհակալություն։
Հենց այդ պահին մորաքույրերը և իր կինը դուրս եկան կանանց հանդերձասենյակից։ Մորաքույրերը փոքրամարմին, համեստ հագնված պառավներ էին։ Մորաքույր Ջուլիան կես դյույմ բարձր էր մորաքույր Քեյթից։ Նրա ականջների ետև հավաքված մազափունջը գորշագույն էր թվում, և այդ նույն գորշությունը նշմարվում էր նրա ուռած և բծերով ծածկված դեմքին։ Թեև նա պնդակազմ էր, իրանը պահում էր ուղիղ, բայց նրա մեղմ հայացքը և կիսաբաց շուրթերը նրան տալիս էին մի կնոջ կերպարանք, որը չգիտեր, թե ինքը որտեղ է գտնվում և ինչ պետք է անի։ Մորաքույր Քեյթը ավելի աշխույժ էր։ Նրա դեմքը առողջ էր թվում և, ինչպես հնացած խնձորի կեղևը, ծածկված էր փոսիկներով ու ծալքերով, իսկ մազերը, որ Ջուլիայի հնաոճ սանրվածքն ունեին, դեռ շագանակագույն էին։ Նրանք ջերմորեն համբուրեցին Գաբրիելին՝ իրենց սիրելի ազգականին, իրենց հանգուցյալ քրոջ՝ Էլենի որդուն, որի հայրը նավահանգստի և դոկերի կառավարչության գործակալ Ռ․ Ջ․ Քոնրոյն էր։
— Գրետան հայտնեց, որ դուք որոշել եք այսօր Մոնքսթաուն չվերադառնալ և կառք չեք պատվիրել,— ասաց մորաքույր Քեյթը։
— Այո,— ասաց Գաբրիելը և նայեց կնոջը,— անցյալ անգամվա դեպքը մեզ խրատ եղավ։ Հիշո՞ւմ եք մորաքույր Քեյթ, թե ինչպես էր Գրետան այն ժամանակ մրսել։ Կառքի ապակիները զրնգում էին ճանապարհին, իսկ երբ մենք անցանք Մերիոնը, փչեց արևելյան քամին։ Ծիծաղելի էր, Գրետան մի լավ մրսեց։
Մորաքույր Քեյթը հոնքերը կիտեց և գլխով համաձայնության նշան արեց Գաբրիելի ամեն մի խոսքին։
— Ինչ վերաբերում է Գրետայիև, իհարկե նա ոտքով էլ կգնա, թեկուզ ձյունը մինչև ծնկները հասնի,— ասաց Գաբրիելը։
Միսիս Քոնրոյը ծիծաղեց։
— Մի լսիր նրան,— մորաքույր,— ասաց նա։— Գաբրիելը միշտ էլ մի բան հնարում է։ Թոմին ստիպում էր երեկոյան կարդալիս կեպի դնել, կամ էլ մարմնամարզություն անել, իսկ Եվային՝ ձավարապուր ուտել… խեղճ աղջիկը չէր սիրում ձավարապուրը։ Իսկ գիտե՞ք, թե Գաբրիելը ինչ է ուզում, որ ես հագնեմ։ Դժվա՛ր թե կռահեք։
Միսիս Քոնրոյը քրքջաց և նայեց ամուսնուն, որ հիացական ու երջանիկ հայացքով նայում էր կնոջ դեմքին, հագուստին, մազերին։ Մորաքույրերը նույնպես սրտանց ծիծաղեցին, քանի որ Գաբրիելի հոգատարությունը ընտանիքում մշտական կատակների առիթ էր տալիս։
— Կրկնակոշիկներ՝ նրա վերջին հնարանքը,— ասաց միսիս Քոնրոյը։— Անձրևոտ օրերին ես պարտավոր եմ կրկնակոշիկներ հագնել։ Այսօր էլ, վատ եղանակին ամուսինս կստիպեր ինձ կրկնակոշիկներ հագնել, բայց ես հրաժարվեցի։ Նրան որ թողնես՝ ջրասուզակի զգեստ էլ կառնի ինձ համար։ Գաբրիելը նյարդայնացած ժպտաց եւ ինքնատիրապետման համար ուղղեց փողկապը, իսկ մորաքույր Քեյթին այնքան դուր եկավ կատակը, որ համարյա երկտակվեց ծիծաղից։ Հետո ժպիտը չքվեց մորաքույր Ջուլիայի դեմքից, և տխուր աչքերով նայեց բարեկամուհուն։ Մի փոքր լռությունից հետո նա հարցրեց․
— Գաբրիել, իսկ ի՞նչ Է է կրկնակոշիկը։
— Կրկնակոշի՞կ, Ջուլի՜ա,— բացականչեց քույրը,— աստվա՛ծ քեզ հետ, մի՞թե չգիտես՝ ի՞նչ է կրկնակոշիկը։ Դա հագնում են, կարծեմ, կոշիկի վրա․ այդպես չէ՞, Գրետա։
— Այո,— ասաց միսիս Քոնրոյը։ Դրանք գուտապերչե կոշիկներ են։ Մենք երկուսս էլ դրանից մի֊մի զույգ ունենք։ Գաբրիելն ասում է, որ մայրցամաքում բոլորն էլ կրկնակոշիկներ են հագնում։
— Եւ, մայրցամաքում,— շշնջաց Ջուլիան եւ դանդաղ գլխով արեց։
Գաբրիելը հոնքերը կիտեց և փոքր֊ինչ ջղայնացած ասաց․
— Զարմանալի ոչինչ չկա, բայց Գրետային դա զավեշտական է թվում, որովհետև այդ խոսքը հիշեցնում է տոնավաճառի երգիչներին։
— Լսիր, Գաբրիել,— ասաց մորաքույր Քեյթը առույգ տոնով,— ես հուսով եմ, որ դու մտածել ես սենյակի մասին։ Գրետան ասում է…
— Սենյակի հարցը կարգավորված է,— ասաց Գաբրիելը։— Ես համար եմ պատվիրել Գրեշեմի մոտ։
— Հոյակա՛պ Է,— ասաց մորաքույր Քեյթը,— ամենալավ բանը, որ կարող էիք ձեռնարկել։ Գրետա, իսկ երեխաների համար չե՞ս անհանգստանում։
— Մենք մի գիշեր ենք մնալու,— ասաց միսիս Քոնրոյը։— Նաև Քեսին նրանց կխնամի։
— Հոյակապ Է,— կրկնեց մորաքույր Քեյթը,— ինչ երջանկություն, որ դայակ ունեք և որին կարելի Է է վստահել։ Իսկ մեր Լիլիին վերջերս ինչ֊որ բան է անհանգստացնում։ Աղջիկն անճանաչելիորեն փոխվել է։
Գաբրիելը պատրաստվում էր հարցուփորձ անել մորաքրոջը Լիլիի մասին, բայց հանկարծ մորաքույրը լռեց և անհանգիստ հայացք նետեց քրոջ վրա, որ բազրիքին հենվելով, աստիճաններով ներքև էր իջնում։
— Դե՛ ասեք, խնդրեմ,— համարյա ջղայնացած բացականչեց նա,— ո՞ւր է գնում Ջուլիան։ Ջո՛ւլիա, ո՞ւր ես գնում։
Ջուլիան, որն արդեն բավական ցած էր իջե՛լ աստիճաններով, նորից վեր բարձրացավ և հեզորեն բացականչեց․
— Ֆրեդին եկավ։
Հենց այդ պահին ծափահարությունները և ռոյալի վերջին ակորդները նշեցին վալսի ավարտը։ Հյուրասենյակի դռները բացվեցին, և հայտնվեցին մի քանի զույգեր։ Մորաքույր Քեյթը Գաբրիելին շտապ մի կողմ տարավ և շշնջաց ականջին․
—Գաբրիե՛լ, սիրելի՛ս, ցա՛ծ իջիր և տես, թե ի՞նչ վիճակում է Ֆրեդին։ Մի՛ թող բարձրանա, երբ հարբած է։ Նա հավանաբար հարբած է, ես վստա՛հ եմ։
Գաբրիելը մոտեցավ աստիճաններին և ականջ դրեց։ Ներքնահարկից լսվում էր երկու հոգու խոսակցություն։ Գաբրիելը ճանաչեց Ֆրեդի Մալենսի ծիծաղը, աղմուկով շտապեց ներքև։
— Ինչ երջանկություն, որ Գաբրիելը այստեղ է,— ասաց մորաքույր Քեյթը միսիս Քոնրոյին։— Ես միշտ հանգիստ եմ, երբ նա այստեղ է… Ջո՛ւլիա, միսս Դեփին և միսս Փաուերին ուղեկցիր ճաշասենյակ և հյուրասիրիր զովացուցիչ ջրերով։ Շնորհակալությո՛ւն, միսս Դելի, ձեր հոյակապ վալսի համար, լա՜վ պարեցինք։
Բարձրահասակ, խորշոմած դեմքով և կոշտ, ճերմակած բեղով ու թուխ մաշկով մի մարդ իր զույգի հետ դուրս եկավ հյուրասենյակից եւ ասաց․
— Իսկ մեզ նույնպե՞ս կհյուրասիրեն, միսս Մորքան։
— Ջո՛ւլիա,— ասաց մորաքույր Քեյթը և դիմեց բոլորին։— Միստր Բրաունը և միսս Ֆերլոնգը նույնպե՛ս որևէ բան կճաշակեն։ Ուղեկցիր նրանց ճաշասենյակ միսս Դեփի և միսս Փաուերի հետ։
— Ես կծառայեմ զույգերին,— ասաց միստր Բրաունը և այնպես պինդ սեղմեց շուրթերը, որ նրա բեղը ցնցվեց եւ դեմքը ժպտաց իր բոլոր կնճիռներով։— Գիտե՞ք միսս Մորքան, թե ինչու են նրանք ինձ այդքան սիրում…
Տեսնելով, որ մորաքույր Քեյթը հեռացել է, նա լռեց եւ ճաշասենյակ ուղեկցեց երեք զույգերին։ Սենյակի միջնամասում երկու քառակուսի սեղաններ իրար էին միացրել և մորաքույր, Ջուլիան ու պահակի կինը հարթում ուղղում էին լայն սփռոցը։ Բուֆետի վրա դասավորված էին ափսեներ, բաժակներ, դանակներ, պատառաքաղներ ու գդալներ։ Փոքրիկ դաշնամուրհ կափարիչը փակ էր, վրան դասավորված էին քաղցրավենիքներ և խորտիկներ։ Սենյակի անկյունում դրված փոքրիկ բուֆետի մոտ երկու երիտասարդ կանգնած գարեջուր էին խմում։
Միստր Բրաունը տիկիններին ուղեկցեց ճաշասենյակ եւ կատակով հարցրեց․ «Արդյոք չէի՞ք կամենա մի֊մի բաժակ տաք, թունդ ու քաղցր կանացի փունջ խմել»։ Եվ քանի որ նրանք պատասխանեցին, որ ոգելից խմիչքներ երբեք չեն խմում, միստր Բրաունը նրանց համար բացեց երեք շիշ լիմոնադ։ Հետո նա խնդրեց երիտասարդներից մեկին՝ տեղ տալ իրեն, ապա վերցրեց շիշը եւ լիքը լցրեց մի բաժակ վիս՛կի։ վիսկի։ Երբ միստր Բրաունը համտեսեց վիսկին, երիտասարդները նրան նայեցին խորին հարգանքով․
— Աստվա՜ծ օգնական,— ասաց նա և ժպտաց,— բժշկի դեղատոմսն է սա։
Նրա խորշոմած դեմքը պայծառացավ ժպիտից, եւ երեք տիկինները զնգուն ծիծաղով պատասխանեցին նրա կատակին ու ջղաձգորեն ցնցեցին իրենց ուսերը։ Նրանցից ամենահամարձակն ասաց․
— Օ՚, միստր Բրաուն, ես համոզված եմ, որ բժիշկը նման ոչ մի խորհուրդ ձեզ չի տվել։
Միստր Բրաունը ևս մի կում արեց և դեմքը ծամածռելով ասաց․
— Գիտե՞ք ինչ, ես նման եմ հայտնի միսիս Քասիղիեն, որը կարծեմ, ասում էր․ «Դե՛, Մերի Գրայմս, եթե ես հրաժարվում եմ խմել, ապա խնդրում եմ, ստիպիր ինձ որովհետև ես շատ եմ ցանկանում»։