Changes
Ռումատան մի ոսկի տարվեց լեյտենանտին ու նրա հետ խոսեց նոր սուսերակալների և թրերը սրելու նոր եղանակների մասին։ Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է․ դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին։ Հարյուրերկուամյա զառամյալը հայտարարել է, որ մնացյալ կյանքը մտադիր է նվիրաբերել բարիք գործելուն և հիմա, երևի, երկար չի ապրի։
Հրաժեշտ տալով լեյտենանտին, Ռումատան դուրս եկավ պալատից ու քայլերն ուղղեց դեպի նավահանգիստ։ Նա քայլում էր՝ շրջանցելով ջրափոսերն ու ցատկելով կանաչ ջրով լցված խանդակների վրայով, անփութորեն հրմշտելով անբան ավարաներին, աչքով անելով աղջիկներին, որոնց վրա, ըստ երևույթին, նրա արտաքինն իրոք անդիմադրելի տպավորություն էր գործում, ողջյուններ էր փոխանակում տիկնանց հետ, որոնց տանում էին պատգարակներով, մտերմորեն բարևում էր ծանոթ ազնվականներին և դիտովորյալ դիտավորյալ չէր նկատում գորշ գրոհայիններին։
Նա մի փոքր թեքվեց, որ մտնի Հայրենասիրական դպրոց։ Այդ դպրոցը երկու տարի առաջ ստեղծվել էր դոն Ռեբայի միջոցներով՝ մանր կալվածատերերի և վաճառականների տհաս զավակներից զինվորական ու վարչական կադրեր պատրաստելու համար։ Դա մի քարաշեն ժամանակակից կառույց էր առանց սյուների և հարթաքանդակների, հաստ պատերով, նեղլիկ հրակնատատիպ պատուհաններով և գլխավոր մուտքի երկու կողմում կանգնած կիսակլոր աշտարակներով։ Անհրաժեշտության դեպքում այս տանը կարելի էր դիմանալ որոշ ժամանակ։
Ռումատան նեղ աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ և խթանները զնգացնելով քարերի վրա, դասարանների մոտով գնաց դեպի դպրոցի տնորենի տնօրենի առանձնասենյակը։ Դասարաններից լսվում էր ձայների բզզոց, աղմուկ, գոռգոռոց։ «Ո՞վ է թագավորը։ Նորին պայծառափայլությունը։ Ովքե՞ր են մինիստրները։ Հավատարիմները, ոչ մի բանում չկասկածողները․․․», «Եվ աստված, մեր արարիչը, ասաց․ «Կնոզովեմ»։ «Կնզովեմ»։ Ու «նզովեց», «․․․Իսկ եթե եղջերափողը երկու անգամ հնչի, ցրվել երկու֊երեք շղթա կազմած, ընդսմին ցած իջեցնելով նիզակները․․․», «Իսկ երբ խոշտանգվողը կորցնում է գիտակցությունը, կտտանքը դադարեցնել․․․»։
Դպրոց, մտածեց Ռումատան։ Իմաստության աղբյուր։ Կուլտուրայի հենարան․․․
Շատ հետաքրքիր կլիներ, եթե այդ Վագային մեր ձեռքը գցեինք ու տանեինք Երկիր, մտածում էր Ռումատան։ Տեխնիկապես դա բարդ չէ։ Դա հենց հիմա էլ կարելի էր անել։ Ի՞նչ կաներ նա Երկրում։ Ռումատան փորձեց պատկերացնել, թե ինչ կաներ Վագան Երկրում։ Հայելապատ, լուսավոր, ծովի կամ փշատերև ծառերի բուրմունքով հագեցած զով սենյակն են գցել մի վիթխարի բրդոտ սարդ։ Սարդը սեղմվում է փայլուն հատակին, ջղաձգորեն շուրջը նայում չար աչքերով և, ի՞նչ, կողքանց գնում է դեպի սենյակի ամենամութ այնկյունն անկյունն ու կծկվում՝ սպառնալից ցցելով թունավոր ծնոտները։ Վագան, անշուշտ, ամենից առաջ կսկսեր փնտրել նեղացածներին։ Եվ, անշուշտ, ամենահիմար նեղացածը նրան կթվար չափից դուրս մաքուր ու իր համար ոչ պիտանի։ Եվ, կհիվանդանար ծերուկը։ Երևի նույնիսկ կմեռներ։ Ասենք, ով գիտի, թե նա ի՜նչ կանի։ Հենց բանն էլ այն է, որ այս հրեշների հոգեբանությունը մի մութ աշխարհ է մեզ համար։ Սուրբ Միկա՜։ Դրանց հոգեբանությունը հասկանալը շատ ավելի բարդ է, քան ոչ մարդկային քաղաքակրթությունների հոգեբանությունը։ Նրանց բոլոր գործողությունները կարելի է բացատրել, սակայն անհնարին է այդ գործողությունների կանխատեսումը։ Հա, գուցե մեռներ ձանձրույթից։ Իսկ միգուցե կտնտղեր շուրջը, կհարմարվեր։ Կհասկանար ինչն ինչոց է և անտառապահ կաշխատեր մի որևէ արգելանոցում։ Չէ՞ որ անհնարին բան է, որ նա չունենա որևէ փոքրիկ, մի անվնաս ձգտում, ցանկություն, որն այստեղ միայն խանգարում է նրան, իսկ այնտեղ կարող է դառնալ նրա կյանքի իմաստը։ Կարծեմ, նա սիրում է կատուներին։ Ասում են, որ նրա որջում մի ամբողջ հոտ կատու կա, և նրանց խնամելու համար հատուկ մարդ ունի։ Եվ նա նույնիսկ վճարում է այդ մարդուն, թեև ժլատ է և կարող էր բավարարվել նրան ահաբեկելով։ Բայց ի՞նչ պիտի նա աներ Երկրում իր ճիվաղային իշխանատենչությամբ։ Այ դա՛ է անհասկանալի։
Ռումատան կանգ առավ պանդոկի առաջ և արդեն ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ տեսավ, որ քսակը կորցրել է։ Շփոթված կանգնել էր դռան շեմին (ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այդպիսի բաների հետ, չնայած սա առաջին դեպքը չէր) ու երկար տնտղում էր բոլոր գրպանները։ Նա ընդամենը երեք քսակ ուներ, ամեն մեկի մեջ՝ տասը ոսկի։ Մի քսակը տվեց դպրոցի տնօրենին՝ հայր Կինին, երկրորդը՝ Վագային։ Երրորդ քսակն անհետացել էր։ Նրա գրպանները դատարկ էին, տաբատի ձախ կողմից խնամքով կտրված էին բոլոր ոսկե ճարմանդները, իսկ գոտուց էլ անհետացել էր դաշույնը։
Հանկարծ նա զգաց, որ բոլոր մկանները ցավում են, ինչպես լինում է ծանր աշխատանքից հետո։ Դե, դե, կամաց, ասաց նա ինքն իրեն։ Ոչ մի սարսափելի բան չի եղել։ Ամեն ինչ անցավ։ Պարզապես բռնկվեցիր, ու հիմա ամեն ինչ անցավ։ Չէ՞ որ ես, այնուամենայնիվ, մարդ եմ, և ամեն մարդկային բան ինձ հատուկ է․․․ Ուղղակի նյարդերս չեն դիմանում։ Նյարդերս ու այս վերջին օրերի լարվածությունը․․․ Ու ամենակարևորը՝ սողեսող մոտեցող այս ստվերի կանխազգացումը։ Հասկանալի չէ, թե որտեղից է սողում այս ստվերը, բայց սողում է ու սողում անխուսափելիորեն․․․
Այս անխուսափելիությունը զգացվում էր ամեն ինչում։ Եվ այն բանում, որ դեռ վերջերս զորանոցներում վախից կծկված գրոհայիններն այժմ լկտիաբար, կացինը ձեռքներին, ազատ ման են գալիս հենց փողոցների մեջտեղում, որտեղով նախկինում իրավունք ունեին քայլել միմիայն ազնիվ դոները։ Զգացվում էր և այն բանում, որ քաղաքից անհետացել էին թափառական երգիչները, հեքիթասացներըհեքիաթասացները, պարողներն ու լարախաղացները։ Եվ այն բանում, որ քաղաքացիներն այլևս չէին երգում քաղաքական բովանդակությամբ քառյակներ, շատ էին լրջացել ու միանգամայն որոշակի գիտեին, թե ինչ է անհրաժեշտ հայրենիքի բարօրության համար։ Եվ այն բանում, որ հանկարծակի ու անհասկանալի կերպով փակվեց նավահանգիստը։ Եվ այն բանում, որ «զայրացած ժողովուրդը» ավերեց ու հրդեհեց հազվագյուտ գրքեր վաճառող բոլոր խանութները՝ ամբողջ թագավորության մեջ այն միակ տեղերը, որտեղ կարելի էր գնել կամ ժամանակավորապես վերցնել Կայսրության բոլոր լեզուներով գրված գրքերը, այդ թվում և Անդրնեղուցի բնիկների այժմ արդեն մեռած, հին լեզուներով գրած մագաղաթները։ Եվ այն բանում, որ քաղաքի զարդը՝ աստղադիտարանի շողշողուն գմբեթը, այսօր սև, փտած ատամի պես մխրճվել էր երկնքի կապույտում, զոհ դառնալով «պատահական հրդեհին»։ Եվ այն բանում, որ վերջին երկու տարվա ընթացքում ալկոհոլի օգտագործումն աճել էր չորս անգամ, և դա Արկանարում, որը հնուց ի վեր հայտնի էր իր անզուսպ հարբեցողությամբ։ Եվ այն բանում, որ ի ծնե տանջված, բազմաչարչար գյուղացիները վերջնականապես գետնի տակն էին մտել Բարեհուսներում, Դրախտավայրերում և Օդային Համբյուրենրում, չհամարձակվելով դուրս գալ իրենց գետնափոր հյուղակներից նույնիսկ անհետաձգելի դաշտային աշխատանքների համար։ Եվ, վերջապես, այն բանում, որ պառավ գիշակեր Վագա Անիվը, հարուստ ավարի հոտն առնելով, տեղափոխվել էր քաղաք․․․
Պալատի խորքերում ինչ֊որ տեղ, պերճաշուք հարկաբաժիններում, որտեղ հոդակապով տառապող և քսան տարի արևի լույս չտեսած թագավորը, իր իսկ նախապապի տղան, վախենալով սեփական ստվերից, ապուշավարի հռհռալով իրար հետևից ստորագրում էր ազնիվ ու անկաշառ մարդկանց տանջալի մահվան դատապարտող հրամաններ, այնտեղ այսօր հասունանում է մի հրեշավոր թարախագունդ, որը շատ շուտով պիտի պայթեր։
Ռումատան ոտքն անզգուշաբար դրեց ջարդված սեխի վրա և գլուխը բարձրացրեց։ Նա գտնվում էր Գերշնորհակալության փողոցում, պատկառելի վաճառականների, դրամափոխների և ոսկերիչների թագավորությունում։ Փողոցի երկու կողմերում կանգնած էին հինավուրց առանձնատներ՝ խանութներով և պահեստներով, մայթերն այստեղ լայն էին, իսկ փողոցը սալարկված էր գրանիտե սալերով։ Սովորաբար այստեղ կարելի էր տեսնել ազնվականներին և մեկ էլ ամենահարուստներին, բայց հիմա Ռումատայինընդառաջ էր գալիս գրգռված ռամիկների հոծ խումբը։ Նրանք զգուշորեն էին անցնում Ռումատայի կողքով, քծնանքով նայելով նրան, իսկ շատերն էլ համենայն դեպս խոնարհ գլուխ էին տալիս։ Վերին հարկերի պատուհաններում երևացող հաստ դեմքերն արտահայտում էին գրգռված հետաքրքրություն։ Առջևում ինչ֊որ տեղ տիրաբար գոռգոռում էին․ «Դե՛հ, շուտ անցիր․․․ Ցրվե՛լ․․․ Շո՛ւտ, արագ․․․»։ Ամբոխի մեջ մարդիկ իրար ասում էին․
― Չարը հենց դրանց մեջ է, ամենից շուտ պետք է վախենալ հենց դրանցից․․․ Որ նայես՝ դրանք սուսիկ֊փուսիկ են երևում, բարի, հարգարժան վաճառական են, բայց ներսում թույն է․․․
Էլի ինչ֊որ մեկին ծեծել են, մտածեց Ռումատան։ Նա ուզեց թեքվել և չանցնել այն տեղով, որտեղից գալիս էր ամբոխը, և որտեղ գոռում էին՝ «ցրվել»։ Բայց չթեքվեց։ Միայն ձեռքով ուղղեց խռնված մազերը, որ երևա գլխին դրած ոսկե ապարոշի քարը։ Քարը ոչ թե քար էր, այլ հեռահաղորդիչի օբյեկտիվ, և ապարոշն էլ ոչ թե ապարոշ էր, այլ ռադիոհաղորդիչ։ Երկրի վրա գտնվող պատմաբանները տեսնում և լսում էին այն ամենը, ինչ տեսնում ու լսում էին մոլորակի ինը մայրցամաքներում գտնվող երկու հարյուր հիսուն հետախույզները։ Այդ իսկ պատճառով հետախույզները պարտավոր էին տեսնել և լսել։
Կզակը վեր տնկելով և կողքերից կախված սրերը ցցելով, որ ինչքան հնարավոր է շատ մարդու դիպչի, Ռումատան ուղիղ գնաց դեպի փողոցի մեջտեղում խռնված մարդիկ, և նրանք իսկույն մի կողմ նետվեցին, ճանապարհ բացելով նրա համար։ Ներկված մռութներով չորս թիկնեղ֊բեռնակիրներ թիկնեղ բեռնակիրներ հայտնվեցին փողոցում՝ մի արծաթափայլ պատգարակով։ Վարագույրի հետևից երևաց գեղեցիկ ու սառը մի դեմք՝ ներկված թարթիչներով։ Ռումատան իսկույն հանեց գլխարկն ու խոնարհվեց։ Դա դոնա Օկանան էր՝ մեր արծիվ դոն Ռեբայի այժմյան սիրուհին։ Տեսնելով հոյակապ ասպետին, նա բազմանշանակ ու քնքուշ ժպտաց։ Կարելի էր առանց մտածելու տալ մի երկու տասնյակ ազնվազարմ դոների անուններ, որոնք այդպիսի ժպիտի արժանանալուն պես գլխապատառ կնետվեին իրենց տիկնանց ու սիրուհիների մոտ, որ հայտնեն ուրախ լուրը․ «Հիմա թող բոլորը վախենան, ում ուզեմ հիմա կառնեմ ու կծախեմ․․․»։ Նման ժպիտները հազվադեպ բան են և հաճախ էլ անասելիորեն թանկ․․․ Ռումատան կանգնեց, հայացքով ուղեկցելով պատգարակը։ Պետք է վճռել, մտածեց նա։ Վերջապես պետք է վճռել․․․ Ու ամբողջ մարմնով սարսռաց, մտածելով, թե դա որքան թանկ կնստի իր վրա։ Բայց դա պե՛տք է։ Պետք է․․․ Որոշված է, մտածեց նա, միևնույն է, ուրիշ ելք չկա։ Այսօր երեկոյան։ Նա հասավ զինավաճառի խանութին, որտեղ արդեն մտել էր դաշույններ նայելու և բանաստեղծություններ լսելու համար, ու նորից կանգ առավ։ Ա՜յ քեզ բան․․․ Ուրեմն քո հերթն էր եկել, բարի հայր Գաուկ․․․
Ամբոխն արդեն ցրվել էր։ Խանութի դուռը պոկված էր տեղից, պատուհանները ջարդված էին։ Շեմին կանգնել էր մի աժդահա գրոհային և ոտքը դրել դռան կողափայտին։ Մի ուրիշ գրոհային՝ ավելի փոքրամարմին, պպզել էր պատի տակ։ Փողոցում քամին գլորում էր ճմրթված թղթերը։
― Ի՞նչ է եղել այտեղ, ― հարցրեց։
― Թաքնված ուսյալի հախից եկանք, ― գրգռված ասաց լակոտը։
Աժդահան, առանց դիրքը փոխելու, շարունակեց ծծել մատը։
― Զգա՛֊ստԶգա՛ստ, ― ձայնը չբարձրացնելով՝ հրամայեց Ռումատան։
Լակոտը հապշտապ վեր թռավ և գետնից վերցրեց կացինը։ Աժդահան մի քիչ մտածեց, բայց և այնպես ոտքն իջեցրեց ու բավական ուղիղ կանգնեց։
Ռումատան շրջվեց ու հեռացավ։ Բարի, թույլ Գաուկ։ Հրեշը սիրտ ունի։ Ու մենք գիտենք նրա սրտի տեղը։ Եվ դա է ամենասոսկալին, իմ լուռ, անզոր բարեկամ։ Մենք գիտենք, որտեղ է այս սիրտը, բայց չենք կարող կտոր֊կտոր անել այն, առանց թափելու ահաբեկված, մոլորված, կուրացած ու ոչ մի կասկած չունեցող հազարավոր մարդկանց արյունը։ Իսկ նրանք շատ֊շատ են, անհուսալիորեն շատ, հավիտենական անշնորհակալ աշխատանքից կուրացած, ստորացած, իրենց կոպեկից զատ ուրիշ բանի մասին մտածելու անկարող․․․ Առայժմ դեռ չի կարելի սովորեցնել նրանց, համախմբել, ուղղություն տալ, փրկել նրանց հենց իրենցից․․․ Շո՛ւտ, շա՛տ շուտ՝ մի քանի հարյուրամյակ շուտ Արկանարում գլուխ բարձրացրեց գորշ ճահիճը, ու հիմա նա չի հանդիպի հակահարվածի։ Եվ մնում է միայն մի բան՝ փրկել այն քչերին, որոնց դեռ հնարավոր է փրկել՝ Բուդախին, Տառային, Նանինին, ևս մի տասնյակ, դե գուցե երկու տասնյակ հոգու․․․
Բայց սոսկ այն միտքը, որ հազարավոր ուրիշ մարդիկ, թեկուզև պակաս տաղանդավոր, բայց նույնպես ազնիվ, իսկապես ազնիվ մարդիկ անխուսափելիորեն դատապարտված են, սարսափեցնում էր նրա սիրտը և համակում սեփական ստորության զգացումով։ Ժամանակ առ ժամանակ այդ զգացողությունն այնպես էր սրվում, որ գիտակցությունը շաղվում էր, և Ռումատան ասես արթմնի տեսնում էր կրակոցների մանուշակագաույն մանուշակագույն ցոլքերով պարուրված գորշ տականքների մեջքները և դոն Ռեբայի մշտապես ողորմելի, անգույն ու անասնական վախից ծռմռված դեմքը, ու դանդաղորեն դեպի իր ներսը փլվող Ուրախ Աշտարակը․․․ Այո, դա երազանք էր։ Դա իսկական գործ կլիներ, իսկական տեսանելի ներգործություն․․․ Բայց հետո․․․ Այո, Ինստիտուտում ճիշտ են։ Հետո կլինի անխուսափելին։ Արյունահեղ քաոս երկրում։ Վագայի գիշերային բանակը դուրս կգա իր որջից՝ տասը հազար մարդասպաններ, որոնց նզովել են բոլոր եկեղեցիները, տասը հազար ջարդարարներ, բռնաբարողներ, պղնձամորթ բարբարոսների հորդաները ցած կիջնեն լեռներից և կբնաջնջեն բոլորին՝ ծեր ու մանուկ․ սարսափից կուրացած գյուղացիների ու քաղաքացիների վիթխարի բազմությունները կփախչեն անտառներն ու լեռները, անապատները, և քո համախոհները՝ ուրախ ու խիզախ մարդիկ, իրար փոր կթափեն իշխանության համար մղվող դաժան պայքարում և քո անխուսափելի բռնի մահից հետո գնդացրիդ տիրանալու իրավունքի համար․․․Եվ քո անհեթեթ մահը, որ վրա կհասնի լավագույն ընկերոջդ տված գինու գավաթից, կամ էլ վարագույրի հետևից արձակված նետից․․․ Եվ քարացած դեմքը նրա, ու Երկիրը կուղարկի քեզ փոխարինելու, և նա այստեղ կտեսնի ամայի, արնաշաղախ, հրդեհներով բռնաված բռնված մի երկիր, որտեղ ամեն, ամեն ինչ հարկ կլինի սկսել նորից․․․
Երբ Ռումատան ոտքի հարվածով բացեց իր տան դուռը և մտավ հոյակապ ու հնատեսք նախասենյակը, նա ամպի պես սևակնած էր։ Մուգան՝ սպիտակահեր ու կորամեջք ծառան, որն ուներ սպասավոր աշխատելու քառասուն տարվա ստաժ, նրա տեսքից կծկվեց և, գլուխն ուսերի մեջ քաշած, նայում էր, թե կատաղած երիտասարդ պարոնը ինչպես է հագից հանում, շպրտում գլխարկը, թիկնոցն ու ձեռնոցները, նստարանին է գցում սրերը և բարձրանում է իր ննջարանը։ Հյուրասենյակում Ռումատային էր սպասում Ունոն։
― Երևի մի պոռնիկ։ Իսկ գուցե՝ դոնա։ Վարմունքով ոնց որ պոռնիկ լինի․ քնքուշ է, բայց հագնված է ազնվականի պես․․․ Սիրուն է․․․
― Կիրան է, ― թեթևացած ու գորովանքով մտածեց Ռումատան։ Ի՜նչ լավ է։ Ո՞նց է զգացել, փոքրիկս․․․ Նա կանգնեց, փակելով աչքերն ու մտքերն ի մի ժողովելով։
― Հը՜, քշե՞մ, ― գործնականորեն հարցրեց Ունոն։
Ռումատան կանգնեց նրա կողքը ու շոյեց մազերը։ Աղջիկը փայլուն ու չար աչքերով նայում էր մի կետի։ Ի՞նչ կարող էր ասել նա աղջկան։ Եվ գրկեց նրան ու տարավ պառկեցրեց բազմոցին, իսկ ինքը նստեց կողքն ու սկսեց պատմել բյուրեղապակյա տաճարների, մի քանի մղոն ձգվող ծաղկուն այգիների մասին, որտեղ չկան հոտած ճահիճներ, մոծակներ ու չար ոգիներ, կախարդական սփռոցի ու թռչող գորգի մասին, իր ընկերների՝ հպարտ, զվարթ ու բարի մարդկանց մասին։ Ծովերից ու լեռներից այն կողմ գտնվող դյութիչ մոլորակի մասին, որն ունի մի տարօրինակ անուն՝ Երկիր։ Կիրան լսում էր լուռ և ուշադիր, ու միայն ավելի ուժեղ էր սեղմվում նրան, երբ դրսից հասնում էր պայտած կոշիկների դոփյունը՝ դը՛մբ, դը՛մբ, դը՛մբ․․․
Կիրան մի հրաշալի հատկություն ուներ՝ ի սրտե և անշահախնդրորեն հավատում էր լավին։ Եթե այդպիսի հեքիաթ պատմեին ճորտ գյուղացուն, նա թերահավատորեն կփնչացներ, թևքով կսրբեր փսլինքն ու կգնար, առանց մի խոսք ասելու, հետո շուռ կգար ու խճահարությամբ խղճահարությամբ կնայեր բարի ու սթափ ազնվազարմ դոնին, իբր, ափսոս, շատ ափսոս, որ նա խելքը թռցրել է։ Եթե Ռումատան այս բաները պատմեր դոն Տամեոյին ու դոն Սերային՝ չէին լսի մինչև վերջ, մեկը կքներ, իսկ մյուսը զկռտալով կասեր․ «Դա գիտենք, շ․․․շատ ազ․․․զնիվ բան է, իսկ կնիկների՞ հարցը ոնց է էնտեղ․․․»։ Բայց դոն Ռեբան ուշադիր կլսեր մինչև վերջ, իսկ հետո աչքով կաներ իր գրոհայիններին, որ ջարդեն ազնվազարմ դոնի ոսկորներն ու պարզեն, թե ազնվազարմ դոնը ումի՞ց է լսել այդ վտանգավոր հեքիաթները և ո՞ւմ է հասցրել դրանք պատմել․․․
Երբ Կիրան, հանգստանալով, քնեց, Ռումատան համբուրեց աղջկա խաղաղ, քնած դեմքը, ծածկեց նրան իր ձմեռային մորթեկար թիկնոցով ու ոտնաթաթերի վրա դուրս եկավ սենյակից, զգույշ ծածկելով անդուր ճռացող դուռը։ Անցնելով մութ տան միջով, նա իջավ ծառաների սենյակը և, չնայելով իր առջև խոնարհված գլուխներին, ասաց․
Երեք տարի առաջ նա դուրս լողաց պալատական գրասենյակի բորբոսնած նկուղներից և ընդամենը մի խղճուկ, աննկատելի, քծնող չինովնիկ էր՝ դժգույն ու նույնիսկ մի տեսակ կապտավուն դեմքով։ Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու դաժան հանճարը։ Նա ոչնչություն է։ Եվ հայտնի չէ՝ որտեղից։ ― Նա մի հզոր ուղեղ չէ՝ թուլակամ տիրակալի մոտ, որպիսին նախկինում եղել են պատմության մեջ, նա մեծ ու զարհուրելի մարդ չէ՛, որն իր ողջ կյանքը նվիրում է տերության միավորման գաղափարների համար մղվող պայքարին։ Նա ո՛չ ոսկեպաշտ է, ո՛չ էլ պատահականորեն իշխանության գլուխ անցած մարդ, որը մտածում է միայն կանանց ու ոսկու մասին, որը աջուձախ սպանում է հանուն իշխանության և իշխում է, որ սպանի։ Նույնիսկ փսփսում են, որ նա իրականում ոչ էլ դոն Ռեբան է, որ դոն Ռեբան ուրիշ մարդ է, իսկ սա աստված գիտե, թե ով է՝ դե նմանակ, սատանա։
Նրա բոլոր մտահղացումները տապալվեցին։ Նա իրար դեմ հրահրեց թագավորության երկու ազդեցիկ տոհմերին, որ ջլատի նրանց ու հարձակվի բարոնության վրա։ Բայց այդ տոհմերը հաշտվեցին, գավաթների զրնգոցի ուղեկցությամբ հռչակեցին իրենց հավիտենական դաշնը ու թագավորից խլեցին բավականին մեծ հողակտոր, որը հնուց ի վեր պատկանում էր Արկանարցի Տոցեներին։ Նա պատերազմ հայտարարեց Իրուկանին, ինքը զինվորներին առաջնորդեց մինչև սահման, խեղդամահ արեց նրանց ճահիճներում ու անհետ կորցրեց անտառներում, ամեն ինչ թողեց բախտի քմահաճույքին ու հետ փախավ Արկանար։ Շնորհիվ դոն Գուգի ջանքերի, որի մասին նա, իհարկե, նույնիսկ չէր էլ կասկածում, նրան հաջողվեց Իրուկանի հերցոգի հետ հաշտություն կնքել՝ սահմանամերձ երկու քաղաքներ նրան զիջելու գնով։ Հետո թագավորը ստիպված եղավ հիմնովին դատարկել ամայացած գանձարանը, որ կարողանա ճնշել ամբողջ երկրով մեկ ծավալված գյուղացիական ապստամբությունները։ Մի ուրիշ մինիստր այսպիսի սխալների համար վաղուց գլխիվայր կախված կլիներ Ուրախ Աշտարակի գագաթից, բայց դոն Ռեբան մնաց իր տեղում։ Նա ցրեց կրթությամբ ու բարեկեցությամբ զբաղվող մինիստրությունները, ստեղծեց թագի պահպանության մինիստրություն, կառավարական պաշտոններից ազատեց տոհմիկ ազնվականներին և հատուկենտ գիտնականներին, վերջնականապես քայքայեց տնտեսությունը, գրեց «Հողագործի անասնական էության մասին» աշխատությունը և, վերջապես, մեկ տարի առաջ կազմակերպեց «պահնորդական գվարդիան»՝ «Գորշ վաշտերը»։ Հիտլերին հովանավորում էին մոնոպոլիաները, դոն Ռեբային ոչ ոք չէր հովանավորում, և ակնհայտ էր, որ վերջ ի վերջո գրոհայինները կուլ կտան նրան, ոնց որ ճանճի։ Բայց նա շարունակում էր քանդել ու ավերել, մի անհեթեթությունից հետո անել մյուսը, ասես ճգնում էր խաբել ինքն իրեն, ասես ուրիշ բան չգիտեր, բացի մի խելացնոր նպատակից՝ բնաջնջել կուլտուրան։ Վագա Անվի պես նա էլ անցյալ չուներ։ Երկու տարի առաջ ամեն մի ստահակ ազնվական արհամարհանքով էր խոսում «թագավորին մոլորեցրած ոչնչության ոչնչության» մասին, բայց հիմա որ ազնվականին էլ որ հարցնես՝ նա իրեն կանվանի թագի պահպանության մինիստրի ազգականը մայրական գծով։
Հիմա էլ Բուդախն է նրան պետք։ Նորից անհեթեթություն։ Նոից Նորից մի վայրենի հաշվեհարդար։ Բուդախը ուսյալ է։ Ուսյալներին ցից հանել։ Հանդիսավոր աղմուկ աղաղակով, որ բոլորը տեսնեն։ Բայց աղմկալի հանդիսավորություն չկա։ Ուրեմն, նրան հարկավոր է կենդանի Բուդախը։ Ինչո՞ւ։ Ռեբան այնքան հիմար չէ, որ հույս ունենա, թե Բուդախին կստիպի իր համար աշխատել։ Իսկ միգուցե հիմա՞ր է։ Իսկ գուցե դոն Ռեբան պարզապես հիմար ու հաջողակ բախտախնդրի մեկն է, ինքն էլ հաստատ չգիտի, թե ինչ է ուզում, և խորամանկորեն իրեն հիմարի տե՞ղ է դնում բոլորի մոտ։ Ծիծղելի Ծիծաղելի է, բայց ես երեք տարի հետևում եմ նրան ու մինչև հիմա չեմ հասկացել, թե նա ինչ է ներկայացնում իրենից։ Ասենք, եթե նա հետևեր ինձ, նույնպես ոչ մի բան չէր հասկանա։ Ամեն ինչ կարող է պատահել, ու հենց սա է զավեշտականը։ Բազիսի տեսությունը մասնակիացնում է հոգեբանական նպատակաուղղվածության հիմնական տեսակները միայն, իսկ իրականում այդ տեսակները այնքան շատ են, որքան որ մարդիկ, և ով ասես կարող է հայտնվել իշխանության գլուխ։ Օրինակ, ամբողջ կյանքում հարևաններին վիրավորող նվաստացնող մարդուկը։ Նա թքում է ուրիշի կաթսաների մեջ, մանրած ապակի է լցնում ուրիշի խոտի մեջ։ Նրան, իհարկե, կբռնեն, բայց նա կհասցնի ուզածի չափ թքոտել, կեղտոտել, ծաղրել մարդկանց․․․ Եվ նա բնավ չի մտածի, որ պատմության մեջ իր հետքն անգամ չի մնա, կամ որ հեռավոր սերունդները գլուխ կկոտրեն, որ նրա վարքը հարմարեցնեն պատմական հաջորդականությունների տեսությանը։
Հիմա ես տեսության հետ ոչ մի գործ չունեմ, մտածեց Ռումատան։ Ես միայն մի բան գիտեմ․ մարդը բանականության օբյեկտիվ կրողն է, այն ամենը, ինչ խանգարում է բանականության զարգացմանը՝ չարիք է, և այդ չարիքը հարկավոր է ամեն կերպ ոչնչացնել ամենակարճ ժամկետներում։ Ամե՞ն կերպ։ Արդո՞ք ամեն․․․ Ոչ, երևի, ոչ ամեն․․․ Թե՞ ամեն։ Փսլնքոտ, մտածեց նա իր մասին։ Պետք է վճռել։ Միևնույն է, վաղ թե ուշ պետք է վճռել։