Changes

Հիվանդասենյակ համար 6

No change in size, 12:11, 4 Նոյեմբերի 2013
/* I */
    Համար 6 հիվանդասենյակի բոլոր բնակիչներից միայն նրան է թույլատրվում դուրս գալ ֆլիգելից և մինչև անգամ հիվանդանոցի բակից փողոց գնալ։ Այդպիսի արտոնություն նա վաղուց է վայելում, հավանորեն, որպես հիվանդանոցի հնաբնակ և որպես խաղաղաբարո, անվնաս մի խենթուկ, քաղաքի ծաղրածու, որին վաղուց արդեն սովորել են տեսնել փողոցներում՝ տղաներով և շներով շրջապատված։ Հագին թեթև խալաթ, գլխին մի ծիծաղելի թասակ, ոտքերին տուֆլիներ, երբեմն էլ ոտաբոբիկ և նույնիսկ անվարտիք,— նա շրջում է փողոցներում, կանգ առնելով դարբասների ու կրպակների առաջ, ու մի կոպեկ ողորմություն է խնդրում։ Մի տեղ նրան կվաս են տալիս, մի ուրիշ տեղ հաց, երրորդում՝ մի կոպեկ փող, այնպես որ նա հիվանդասենյակ է վերադառնում սովորաբար կշտացած և հարստացած։ Բոլորը, ինչ նա բերում է իր հետ, նրանից խլում է Նիկիտան։ Զինվորն այդ անում է կոպտաբար, չարասրտությամբ, դատարկելով նրա գրպանները և աստծու անունով երդվելով, որ ջհուդին այլևս երբեք փողոց չի թողնի և որ անկարգությունն իր համար ամենավատ բանն է աշխարհում։
    Մոիսեյկան սիրում է մարդկանց ծառայություն մատուցել։ Ընկերներին նա ջուր էր տալիս, ծածկում է նրանց, երբ նրանը նրանք քնած են լինում, խոստանում է յուրաքանչյուրին փողոցից մի կոպեկ փող բերել և մի նոր գդակ կարել. դարձյալ նա է, որ գդալով կերակրում է իր ձախակողմյան հարևան անդամալույծին։ Նա այդպես վարվում է ոչ թե կարեկցությունից դրդված և ոչ էլ որևէ մարդասիրական բնույթի նկատառումով, այլ նմանվելով և ակամա ենթարկվելով իր աջակողմյան հարևանին՝ Գրոմովին։
    Ւվան Իվան Դմիտրիչ Գրոմովը՝ նախկին դատական պրիստավ և նահանգական քարտուղար, որ երեսուներեքի մոտ մի տղամարդ է ազնվական դասից, տառապում է հալածավախությամբ։ Նա կամ պառկած է լինում անկողնի վրա գունդուկծիկ դարձած, կամ քայլում է մի անկյունից մյուսը՝ կարծես զբոսանք կատարելու համար, իսկ նստում է շատ հազվագյուտ դեպքերում։ Նա միշտ գրգռված է, հուզված ու լարված՝ մի ինչ֊որ աղոտ, անորոշ բանի սպասելու պատճառով։ Բավական է մի ամենափոքրիկ շրշյուն նախասենյակում կամ ճիչ բակում, որպեսզի նա բարձրացնի գլուխը և սկսի ականջ դնել. արդյո՞ք իր հետևից չեն գալիս։ Արդյո՞ք իրեն չեն փնտրում։ Եվ նրա դեմքն այն ժամանակ արտահայտում է ծայրահեղ անհանգստություն ու զզվանք։
    Ինձ դուր է գալիս նրա լայն, այտոսկրոտ, միշտ գունատ և խղճալի դեմքը, որը հայելու պես ցոլացնում է իր մեջ պայքարից ու երկարատև վախից տանջված նրա հոգին։ Նրա ծամածռությունները տարօրինակ են ու հիվանդագին, բայց նուրբ գծերը, որ քաշել է նրա դեմքին խոր, անկեղծ տառապանքը, խելացի են ու ինտելիգենտական, և նրա աչքերում կա մի ջերմ, առողջ փայլ։ Ինձ դուր է գալիս նա ինքը՝ քաղաքավարի, հաճոյակատար և արտասովոր նրբանկատ բոլորի հանդեպ, բացի Նիկիտայից։ Երբ որևէ մեկի ձեռքից մի կոճակ կամ գդալ է ընկնում, նա շտապով ցատկում է անկողնից ու վերցնում։ Ամեն առավոտ նա ողջունում է իր ընկերներին՝ բարի լույս ասելով, իսկ երբ պառկում է քնելու՝ նրանց բարի գիշեր է մաղթում։