Changes

Հիվանդասենյակ համար 6

116 bytes removed, 12:45, 4 Նոյեմբերի 2013
/* II */
==II==
    Մի տասներկու֊տասնհինգ տարի սրանից առաջ քաղաքում, ամենագլխավոր փողոցի վրա գտնվող իր սեփական տան մեջ ապրում էր չինովնիկ Գրոմովը՝ մի սոլիդ և ունևոր մարդ։ Նա ուներ երկու որդի՝ Սերգեյ և Ւվան։ Իվան։ Արդեն չորրորդ կուրսի ուսանող Սերգեյը հիվանդացավ սրընթաց թոքախտով ու մեռավ, և այդ մահն ասես սկիզբ ծառայեց մի ամբողջ շարք դժբախտությունների, որ հանկարծ թափվեցին Գրոմովների ընտանիքի գլխին։ Սերգեյի թաղումից մի շաբաթ անց՝ ծերուկ հայրը կեղծիքի և զեղծարարության համար դատի տրվեց և շուտով բանտի հիվանդանոցում մեռավ տիֆից։ Տունը և ամբողջ շարժական ունեցվածքը աճուրդով վաճառվեց, և Ւվան Իվան Դմիտրիչն ու իր մայրը մնացին առանց ապրուստի որևէ միջոցի։
    Առաջ, հոր կենդանության ժամանակ, Իվան Դմիտրիչը ապրում էր Պետերբուրգում, որտեղ նա ուսանում էր համալսարանում, ամսեկան ամսական ստանում էր վաթսուն֊յոթանասուն ռուբլի և ոչ մի հասկացողություն չուներ կարիքի մասին. իսկ այժմ ստիպված եղավ կտրուկ կերպով փոխել իր կյանքը։ Նա ստիպված էր առավոտից մինչև գիշեր գրոշանոց դասեր տալ, զբաղվել արտադրությամբ և, այնուամենայնիվ, քաղցած մնալ, որովհետև ամբողջ վաստակն ուղարկում էր մորը՝ ապրուստ հայթայթելու։ Ւվան Իվան Դմիտրիչն այդպիսի կյանքի չդիմացավ. նա հոգեպես ընկճվեց, նիհարեց և, համալսարանը թողնելով, մեկնեց տուն։ Այդտեղ, այդ փոքրիկ քաղաքում, ազդեցիկ մարդկանց աջակցությամբ նա ուսուցչի տեղ ստացավ գավառական ուսումնարանում, բայց ընկերների հետ չհարմարվեց, աշակերտներին դուր չեկավ և շուտով թողեց պաշտոնը։ Մեռավ մայրը։ Նա մոտ կես տարի առանց պաշտոնի շրջեց, սնվելով միայն հացով ու ջրով, ապա դատական պրիստավի պաշտոն ստացավ։ Այդ պաշտոնը նա վարեց այնքան ժամանակ, մինչև որ հիվանդության պատճառով հեռացվեց։
    Նա երբեք առողջ մարդու տպավորություն չէր թողնում, նույնիսկ երիտասարդ ժամանակ, ուսանողական տարիներին։ Միշտ գունատ էր, նիհար, շուտ մրսող. քիչ էր ուտում, վատ քնում։ Մի բաժակ գինուց նրա գլուխը պտտվում էր, և նա ջղաձգություն էր ունենում։ Միշտ ձգտում էր մարդկանց հետ լինել, բայց դյուրագրգիռ բնավորության և կասկածամտության հետևանքով ոչ ոքի հետ չէր մտերմանում և բարեկամներ չուներ։ Քաղաքացիների մասին միշտ արհամարհանքով էր խոսում, ասելով, որ նրանց կոպիտ տգիտությունը և քնած անասնական կյանքն կյանքը ստոր և նողկալի են թվում իրեն։ Խոսում էր տենորով, բարձր, կրակոտ և ոչ այլ կերպ, բայց եթե վրդովված ու հուզված կամ հիացած ու զարմացած և միշտ անկեղծ։ Ինչի մասին էլ որ խոսեիր նրա հետ, նա բոլորը կհանգեցներ մի բանի՝ քաղաքում մարդ խեղդվում է, և կյանքը ձանձրալի է, հասարակությունը բարձր շահագրգռություններ չունի, վարում է անփայլ, անիմաստ կյանք՝ այդ կյանքը բազմազան դարձնելով բռնությամբ, կոպիտ անբարոյականությամբ ու կեղծավորությամբ. սրիկաները կուշտ են ու լավ հագնված, իսկ ազնիվ մարդիկ փշրանքներով են սնվում. հարկավոր են դպրոցներ, ազնիվ ուղղություն ունեցող թերթ, թատրոն, հրապարակային դասախոսություններ, ինտելիգենտ ուժերի համախմբվածություն, հարկավոր է, որ հասարակությունն ինքնագիտակցության գա, ճանաչի իրեն ու սոսկա։ Մարդկանց մասին արած իր դատողություններում նա գործադրում էր թանձր գույներ՝ միայն սևը և սպիտակը, չընդունելով ո՛չ մի նրբերանգ. նա մարդկությունը բաժանում էր ազնիվների և սրիկաների. իսկ միջինը՝ չկար։ Կանանց և սիրո մասին միշտ խոսում էր կրքոտությամբ, հրճվանքով, բայց ոչ մի անգամ սիրահարված չէր եղել։
    Չնայած դատողությունների խստությանը և նյարդայնությանը, քաղաքում նրան սիրում էին և նրա բացակայությամբ փաղաքշանքով Վանյա էին անվանում։ Նրա բնատուր քաղաքավարությունը, հաճոյակատարությունը, վայելչականությունը, բարոյական մաքրությունը և մաշված սերթուկը, հիվանդոտ տեսքը և ընտանեկան դժբախտությունները զարթեցնում էին լավ, ջերմ ու տխրանուշ զգացմունք. մանավանդ որ նա լավ կրթված ու կարդացած մարդ էր, քաղաքացիների կարծիքով գիտեր ամեն ինչ և քաղաքում մի տեսակ շրջիկ տեղեկատու բառարան էր։
    Նա խիստ շատ էր կարդում։ Առաջ անվերջ նստում էր ակումբում, նյարդայնորեն քաշքշում փոքրիկ մորուքը և թերթում էր ամսագրերն ու լրագրերը, և նրա դեմքից երևում էր, որ ոչ թե կարդամ կարդում է, այլ կլանում՝ հազիվ կարդացածը մարսելով։ Պետք է կարծել, որ ընթերցանաթյունը ընթերցանությունը նրա հիվանդագին սովորություններից մեկն էր, որովհետև նա միանման ագահությամբ էր հարձակվում այն ամենի վրա, ինչ ձեռքն ընկնում էր, նույնիսկ անցյալ տարվա թերթերի և օրացույցների։ Տանը, իր սենյակում, նա միշտ պառկած էր կարդում։
==III==