Changes
Ճիշտը եւ սխալը
Ավելացվել է 17 024 բայտ, 17:31, 8 Նոյեմբերի 2013
Այսքանից հետո կարեւորն այն է, որ բարդույթ֊ը չկիրառենք բարդություն֊ի փոխարեն, ինչպես հետեւյալում․ «Հարցի լուծումը իր յուրովի բարդույթը (փոխ՛ բարդությունը) ուներ»։
§9․ Բռնագանձել — բռնագրավել
Իմաստով ինքչան էլ մոտ բառեր են, բայց եւ որոշակի է տարբերությունը։ Ընդհանուրն այն է, որ բռնի՝ հարկադիր ուժով է գործողությունը կատարվում, բայց բռնագանձել֊ը, ինչպես բառի երկրորդ բաղադրիչն է հուշում, դրամի՝ փողի հետ է կապվում, իսկ բռնագրավել կարող են գույքը, ունեցվածքը։ Երկու հասկացություններն էլ առավելապես գործածվում են իրավաբանության ոլորտում․ դատարանի որոշմամբ բռնագանձում են պարտքը եւ բռնագրավում են, ասենք, կահույքը։
Ուրեմն՝ ուղղենք սխալը․ «Տուժածի օգտին բռնագանձեցին (փոխ․՝ բռնագրավեցին) դաշնամուրը», «Իշխանության կարգադրությամբ այդ գործարարից բռնագրավեցին (փոխ․՝ բռնագանձեցին) հարյուր հազար դրամ»։
§10․ Գործառություն — գործառնություն
Գործառություն֊ը, որի նույնանիշը գործառույթ֊ն է, որեւէ մեկի կամ մի բանի կատարած դերն է, օտար բառով՝ ֆունկցիան, ինչը կարող է փոխվել հանգամանքների փոփոխության համաձայն։ Օրինակ՝ «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»։ Կամ այս նախադասության մեջ՝ «Հայերենում ա հոդակապը, որ ինքնին իմաստազուրկ է, որոշ բառազույգերում (հրձիգ — հրաձիգ, փոխնորդ — փոխանորդ, քարհատ — քարահատ) իմաստազատիչ գործառույթ // գործառություն (=ֆունկցիա) ունի»։
Գործառնություն֊ը տնտեսական֊ֆինանսական֊առեւտրային գործողություն (=օպերացիա) է նշանակում։ Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարք֊ով։ Այսպես՝ «Հայարդինբանկը նոր գործառնույթներ (=գործարքներ) է նախատեսում Ռուսաստանի մի քանի բանկերի հետ»։ Գործառնություն֊ը, ուրեմն, ֆինանսական գործարք֊գործողությունն է։
§11․ Դիտել — դիտարկել
Քննել — քննարկել
«Մենք դիտում ենք աստղերը» եւ «Մենք դիտարկում ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, քննելու — քններկելու… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ դիտել — դիտարկել֊ի համեմատ սրանց գործառույթները համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի քննել // քննարկել»։ Այս նախադասության մեջ եթե քննել֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել… Իսկ եթե քննարկել֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել եւ այլն։
Քննել֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, քննել կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ քննարկել֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե քննել֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին քննարկել֊ն է․ «Քննարկում են ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն քննել֊ը գործ չունի, միայն՝ քննարկել։
§12․ Երախտիք — երախտագիտություն
Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։ Ասենք՝ «Մ․ Սարյանը մեծ երախտիք ունի հայ կերպարվեստը աշխարհի հանրությանը ներկայացնելու գործում»։, «Տիգրան Պետրոսյանի երախտիքը շախմատային Հայաստանում անուրանալի է»։
Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։ Ասում ենք՝ «Ռաֆայել Իսրայելյանը մեր ճարտարապետության երախտավորներից է»։
Ահա, այդպիսի մարդկանց նկատմամբ էլ մենք երախտագիտության զգացում ունենք (կամ՝ համակվում ենք երախտագիտությամբ)։ Ուրեմն՝ երախտագիտություն֊ը այդ երախտիքը տեսնելու ու գնահատելու ընդունակ լինելն է։ Երախտիք ունեցող գիտնականի, արվեստագետի, ուսուցչի կամ շինարարի հանդեպ տոգորվում ենք երախտագիտության զգացումով։
Ավելացնենք, որ մեկի երախտիքը՝ վաստակը տեսնողն ու գնահատողը երախտագետ մարդ է, իսկ երախտիքը, լավությունը չտեսնողը կամ մոռացողը՝ երախտամոռ։
§13․ Զեկուցում — զեկույց
Զեկուցում֊ը ավելի հայտնի գործածություն ունի, զեկուցումներ ենք կարդում կամ լսում տարբեր թեմաներով՝ գիտական, մանկավարժական, մշակութային… Զեկուցում֊ին նույնանիշ է բանախոսություն֊ը՝ բանավոր խոսք, որ կարող է հնչել իբրեւ գրվածքի ընթերցում, կարող է եւ հնչել առանց այդպիսի գրվածքի։
Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։
§14․ Զերծ — զուրկ
Սրանք հոմանիշ բառեր են եւ «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն։ Սակայն հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։
Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» միաստով՝ «չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»։
Զուրկ֊ը գործածվում է «որեւէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» իմաստով՝ «բարիքներից, աշխատանքից, ունեցվածքից, խելքից, օգնությունից զուրկ»։
Հետեւյալ նախադասության մեջ իրենց տեղում են գործածվել երկուսն էլ․ «Երեխային զերծ պահեք (=հեռու պահեք) փողից, բայց եւ զուրկ մի թողեք (=մի զրկեք)»։ Կամ՝ «Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը իր գոյությունը ամեն փորձանքեն զերծ պահելու գաղտնիքը գտեր էր» (Գր․ Զոհրապ)։
Իրոք որ, եթե զուրկ ես ինքնուրույնությունից, մտավոր լայն հետաքրքրություններից, հոգեւոր֊բարոյական մեծ աշխարհի գեղեցկությունների զգացողությունից, ապա շատ դժվար է զերծ մնալ զանազան մոլություններից ու մոլորություններից, չար կրքերի գայթակղությունից, անբարո մարդկանց լարած որոգայթներից։
§15․ Ըստ որի — ըստ որում
Գրաբարից փոխանցված կապակցություններ են։ Ըստ որի նույնն է, եթե ասենք որի համաձայն, ինչի համաձայն։ Ինչպես որ գործածում ենք՝ ըստ կարգի = կարգի համաձայն, ըստ նրա = նրա կարծիքի համաձայն՝ նրա կարծիքով։ Իմ կարծիքով կամ իմ կարծիքի համաձայն ասելու փոխարեն այսօրվա հայերենին է անցել գրաբարյան սեղմ ձեւը՝ ըստ իս։
Ըստ որում կամ ընդ որում․ գործածվում են մեկնական֊բացատրական նշանակությամբ, երբ որեւէ բան ասվածից միաժամանակ առանձնացվում֊մասնավորեցվում է։ Նայած տեղի՝ դրանց հոմանիշները կլինեն՝ քանի որ, դրա հետ միաժամանակ, մանավանդ… Օրինակ՝ «Նա խնդրեց իշխանին հայտնել առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում», «Նա մի ամբողջ ժամ այդպես մնացել էր ուշագնաց, ընդ որում որեւէ մեկը չէր նկատել իրեն»։
Ընդ որում֊ը նշանակում է նաեւ ներառյալ, այդ թվում, դրանց թվում։
§16․ Թեթեւամիտ — թեթեւաբարո
Թեթեւամիտ֊ը անլուրջ, ոչ լրջախոհն է, ժողովուրդը կասեր՝ թեթեւսոլիկ։ Նա, ով առանց բավականաչափ կշռադատելու է գործում։
Թեթեւաբարո, թեթեւ վարքուբարք ունեցող, ավելի խիստ ասած՝ անպատշաճ, ոչ բարոյական կենցաղ վարող։ Մեկը կարող է լինել եւ թեթեւամիտ, եւ թեթեւաբարո… Մյուսը, թեթեւամիտ լինելով, կարող է շատ առաքինի լինել, այսինքն՝ ամենեւին թեթեւաբարո վարք չունենալ։ Իսկ թեթեւաբարո կյանք վարողը, որպես կանոն, միաժամանակ թեթեւամիտ է լինում։ Բերենք ծանոթ մի նախադասություն․ «Չնայած պարկեշտ, բայց թեթեւամիտ (ոչ թե՝ թեթեւաբարո) կին էր տիկին Բախտամյանը»։
§17․ Ժառանգել — ժառանգություն ստանալ
Ոմանք կարծում են, թե ժառանգել միայն ժառանգություն ստանալ է նշանակում։ Մինչդեռ այն հակառակ իմաստն էլ ունի՝ ժառանգություն թողնել, կտակել, ավանդել։ Օրինակ՝ «Նա մեծ հարստություն ժառանգեց (= կտակեց, ժառանգություն թողեց) իր որդիներին», «Հագուցյալը դուստրերին միայն գումար էր ժառանգել»։
Դժվարություն կարող է առաջանալ նշված հոմանիշների ընտրության հարցում։ Եթե խոսքը ունեցվածքի կամ փողի մասին է, երկուսն էլ՝ եւ՝ ժառանգել֊ը, եւ՝ ժառանգություն ստանալ֊ը կամ թողնել֊ը, ճիշտ են։ Այնինչ եթե խոսքը վերաբերում է հոգեկան֊բարոյական կողմերին կամ արտաքին հատկանիշներին, ապա ճիշտը միայն ժառանգել֊ի գործածությունն է․ «Նա հորից է ժառանգել (ոչ թե «ժառանգություն ստացել») իր կրակոտ խառնվածքը», «Աչքերի կապույտը աղջիկը մորից էր ժառանգել»։ Ուղղենք՝ «Իր ազնվությունն ու համարձակությունը նա ժառանգություն է ստացել (փոխ․ ժառանգել է) ծնողներից»։
§18․ Լուծել — լուծարել
Լուծում ենք խնդիրը, հարցը։ Նույնն է՝ վճռում — իրագործում ենք որեւէ կենսական հիմնախնդիր։ Լուծել֊ը գործածվում է նաեւ տարրալուծել, անհետանալ իմաստներով․ «Վարպետը գունաներկը լուծեց ջրի մեջ», «Առավոտյան մշուշը լուծվեց արեւի պայծառ ճառագայթներից»։
Լուծարել֊ը լուծարքի ենթարկելն է։ Այլ խոսքով՝ վերացնելու, փակելու, ավարտելու գործընթացը, օտար բառով՝ լիկվիդացնել։ Ասում ենք՝ «Հիմնարկը լուծարվել է (=դադարել է գործելուց), «Քննությունների լուծարման // լուծարքային (=պարտքերի մարման) շրջան է» եւ այլն։
Սխալ է՝ «Քննական պարտքերի լուծումը (փոխ․ լուծարումը) հետաձգվեց»։