Changes

Հիվանդասենյակ համար 6

6875 bytes removed, 23:30, 10 Նոյեմբերի 2013
/* XIX */
==VII==
    Բարեկամին ճանապարհ դնելուց հետո Անդրեյ Եֆիմիչը նստում է սեղանի մոտ և նորից սկսում է կարդալ։ Ոչ մի ձայն չի խանգարում երեկոյի և ապա գիշերվա խաղաղությունը, և ժամանակը կարծես թե կանգ է առնում ու գրքին խոնարհված բժշկի հետ միասին անշարժանում. , և թվում է, ոչինչ գոյություն չունի, բացի այդ գրքից ու կանաչ լուսամփոփով լամպից։ Բժշկի կոպիտ, գեղջկական դեմքը կամաց֊կամաց լուսավորվում է խանդաղատանքի ու հրճվանքի ժպիտով, որ պատճառում է նրան մարդկային խելքի շարժմունքը։ Օ՜, ինչո՞ւ մարդն անմահ չէ, մտածում է նա։ Ինչի՞ համար են ուղեղի կենտրոններն ու ծալքերը, ինչի՞ համար են տեսողությունը, լեզուն, ինքնազգացումը, հանճարը, եթե այդ բոլորին վիճակված է հոդն անցնելու և, վերջիվերջո, երկրագնդի կեղևի հետ մեկտեղ սառչելու և ապա միլիոնավոր տարիներ երկրագնդի հետ միասին անիմաստ ու աննպատակ պտտվելու արեգակի շուրջը։ Սառչելու և ապա պտտվելու համար բոլորովին էլ կարիք չկա չգոյությունից դուրս բերել մարդուն՝ նրա վեհ, համարյա աստվածային խելքով ու հետո, ասես ծաղրելով, հող դարձնել նրան։
    Նյութերի փոխանակությո՜ւն։ Բայց ի՜նչ վախկոտություն է անմահության այդ սուռոգատով իրեն մխիթարելը։ Բնության մեջ տեղի ունեցող անգիտակից պրոցեսները ցածր են մինչև իսկ մարդկային հիմարությունից, որովհետև հիմարության մեջ, այնուամենայնիվ, կա գիտակցություն և կամք, իսկ պրոցեսների մեջ բացարձակապես ոչինչ չկա։ Միայն երկչոտը, որի մեջ մահվան երկյուղ ավելի շատ կա, քան արժանապատվություն, կարող է մխիթարել իրեն նրանով, որ իր մարմինը ժամանակով ապրելու է խստի, քարի, դոդոշի մեջ... Իր անմահությունը նյութերի փոխանակության մեջ տեսնելը նույնքան տարօրինակ է, որքան պատյանին փայլուն ապագա գուշակելն այն բանից հետո, երբ թանկագին ջութակը ջարդվել է և անպետքացել։
    Երբ ժամացույցը խփում է, Անդրեյ եֆիմիչը ետ է ընկնում բազկաթոռի թիկունքին ու փակում աչքերը, որպեսզի մի քիչ մտածի։ Եվ պատահականորեն, գրքում կարդացած լավ մտքերի ազդեցության տակ, նա մի հայացք է նետում դեպի իր անցյալը և ներկան։ Անցյալը զզվելի է, ավելի լավ է այն չհիշել։ Իսկ ներկան նույնն է, ինչ և անցյալը։ Նա գիտե, որ այն պահին, երբ իր մտքերը սառած երկրագնդի հետ միասին պտտվում են արեգակի շուրջը, իր բժշկական բնակարանի կողքին, մեծ տան մեջ մարդիկ տառապում են հիվանդություններից ու կեղտոտության մեջ. միգուցե մեկնումեկն անքուն է և կռվում է միջատների դեմ, մեկնումեկը վարակվում է կարմիր քամիով կամ տնքում է խիստ ամուր կապած վիրակապից. գուցե հիվանդները հիվանդապահուհիների հետ թուղթ են խաղում և օղի խմում։ Հաշվետու տարում խաբել են տասներկու հազար մարդու, ամբողջ հիվանդանոցային գործը, ինչպես և քսան տարի առաջ, կառուցված է գողության, բանսարկությունների, բամբասանքների, խնամության, կոպիտ շառլատանության վրա, և հիվանդանոցն առաջվա նման անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նա գիտե, որ համար 6 հիվանդասենյակում ճաղերի հետևում Նիկիտան ծեծում է հիվանդներին, և որ Մոիսեյկան ամեն օր շրջում է քաղաքում ու ողորմություն հավաքում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս կողմից էլ նրան հիանալի հայտնի է, որ վերջին քսանհինգ տարվա ընթացքում բժշկական գիտությունը հեքիաթային փոփոխություն է կրել։ Երբ նա համալսարանում սովորում էր, նրան թվում էր, թե բժշկագիտությունը շուտով ընկնելու է այն վիճակի մեջ, ինչ և ալքիմիան ու մետաֆիզիկան, իսկ հիմա, երբ նա գիշերները կարդում է, բժշկագիտությունը նրան հուզում է և նրա մեջ առաջացնում զարմանք ու մինչև իսկ հրճվանք։ Իրոք որ, ի՜նչ անսպասելի փայլ, ի՜նչ հեղափոխություն։ Անտիսեպտիկայի շնորհիվ այնպիսի վիրահատություններ են անում, որոնք մեծ Պիրոգովն անհնարին էր համարում մինչև անգամ in spe<ref>Ապագայում (լատ.)</ref>։ Սովորական զեմստվոյական բժիշկները սիրտ են անում կատարելու ծնկի հողի հոդի ռեզեկցիա, հարյուր որովայնահերձությունը տալիս է մի մահվան դեպք, իսկ քարագոյացման հիվանդությունն այնպիսի դատարկ բան է համարվում, որ դրա մասին մինչև իսկ չեն գրում։ Արմատապես բժշկվում է սիֆիլիսը։ Հապա ժառանգականության թեորիա՞ն, հիպնոտի՞զմը, Պաստյորի և Կոխի գյուտե՞րը, առողջաբանությունն ու վիճակագրությո՞ւնը, հապա մեր ռուսական զեմստվային բժշկագիտությո՞ւնը։ Իսկ հոգեբուժությունը,— հիվանդությունների իր այժմյան դասակարգությամբ, նրանց որոշման ու բուժման մեթոդներով,— առաջներում եղածի հետ համեմատած՝ այդ մի ամբողջ էլբրուս է։ Հիմա խելագարների գլխին սառը ջուր չեն լցնում և նրանց տենդաշապիկ չեն հագցնում. նրանց մարդավայել են պահում և մինչև իսկ, ինչպես լրագրերում են գրում, նրանց համար ներկայացումներ ու պարահանդեսներ են կազմակերպում։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ներկայիս հայացքների և ճաշակի առկայությամբ այնպիսի մի գարշելի բան, ինչպիսին համար 6 հիվանդասենյակն է, հնարավոր է թերևս միայն երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա, մի փոքրիկ քաղաքում, որտեղ քաղաքագլուխը և բոլոր ձայնավորները կիսագրագետ քաղքենիներ են, որոնք հանձին բժշկի տեսնում են մի քուրմի, որին պետք է հավատալ առանց որևէ քննադատության, թեկուզ նա հալած անագ լցնի բերանդ. իսկ մի ուրիշ տեղ հասարակությունը և լրագրերը այդ փոքրիկ Բաստիլիայի փոշին արդեն վաղուց քամուն տված կլինեին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Սակայն ի՞նչ օգուտ,— հարց է տալիս Անդրեյ Եֆիմիչն ինքն իրեն՝ աչքերը բանալով։— Դրանից ի՞նչ օգուտ։ Ե՛վ վարակի կանխում կա, և՛ Կոխ, և՛ Պաստյոր, բայց բանի էությունը բնավ չի փոխվել։ Հիվանդացումներն ու մահացությունը նույնն են մնացել։ Խելագարների համար պարահանդեսներ և ներկայացումներ են կազմակերպում, սակայն, այդուհանդերձ, նրանց ազատ չեն արձակում։ Նշանակում է, բոլորը դատարկ բան է և ունայնություն. և ոչ մի զանազանություն Վիեննայի լավագույն կլինիկայի և իմ հիվանդանոցի միջև, իսկապես ասած, չկա»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց թախիծը և նախանձի նման ինչ֊որ զգացում խանգարում են նրան անտարբեր լինելու։ Դե, երևի, հոգնածությունից է։ Ծանրացած գլուխն իջնում է գրքի վրա, նա ձեռքերին է դնում երեսը, որպեսզի փափուկ լինի, և մտածում է.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ես վնասակար գործի եմ ծառայում և ռոճիկ ստանում եմ այն մարդկանցից, ում խաբում եմ. ես ազնիվ մարդ չեմ։ Բայց չէ որ ինքնին վերցրած ես ոչնչություն եմ, ես անհրաժեշտ սոցիալական չարիքի մի մասնիկն եմ միայն. բոլոր գավառական չինովնիկները վնասակար են և անտեղի ռոճիկ են ստանում... Նշանակում է՝ իմ անազնվության համար մեղավոր եմ ոչ թե ես, այլ ժամանակը... Եթե ես մի երկու հարյուր տարի ուշ ծնվեի, ուրիշ մարդ կլինեի»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ խփում է ժամը երեքը, նա հանգցնում է լամպն ու գնում է ննջարան։ Նրա քունը չի տանում։:<references/>
==VIII==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սրանից մի երկու տարի առաջ զեմստվոյի առատաձեռնությունը բռնեց և նա որոշում կայացրեց մինչև զեմստվային հիվանդանոց բաց անելը քաղաքային հիվանդանոցի բուժական անձնակազմն ուժեղացնելու համար տարեկան երեք հարյուր ռուբլի նպաստ տալ, և Անդրեյ Եֆիմիչին օգնելու համար քաղաք հրավիրեց գավառական բժիշկ Եվգենի Ֆյոդորիչ Խոբոտովին։ Դա դեռևս շատ երիտասարդ մի մարդ է, երեսուն տարեկան էլ չկա. լայն այտոսկրերով ու փոքրիկ աչքերով, բարձրահասակ, թուխ մարդ է. հավանորեն նրա նախնիները այլազգի են եղել։ Քաղաք եկավ նա առանց գրպանում մի գրոշ ունենալու, հետը բերելով մի փոքրիկ ճամպրուկ և մի երիտասարդ տգեղ կին, որին նա անվանում էր իր խոհարարուհին։ Այդ կինը ծծկեր երեխա ունի։ Եվգենի Ֆյոդորիչը դնում է հովհարավոր գլխարկ, հագնում է սապոգներ, իսկ ձմռանը՝ կիսամուշտակ։ Նա մտերմացել է բուժակ Սերգեյ Սերգեյիչի և գանձապետի հետ, իսկ մնացած չինովնիկներին, չգիտես ինչու, անվանում է արիստոկրատներ և նրանցից հեռու է մնում։ Նրա ամբողջ բնակարանում միայն մեկ գիրք կա՝ «Վիեննայի կլինիկայի 1881 թվականի նորագույն դեղատոմսերը»։ Հիվանդի մոտ գնալիս նա իր հետ միշտ վերցնում է և այդ գրքույկը։ Երեկոները նա ակումբում բիլիարդ է խաղում, իսկ թղթախաղ չի սիրում։ Խոսելիս մեծ սիրահար է գործածելու այնպիսի բառեր, ինչպես՝ կանիտել, քացախով մանտիֆոլիա, բավական է բանը մթագնես և այլն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հիվանդանոցում նա լինում է շաբաթը երկու անգամ, այցելում է հիվանդասենյակներում պառկած հիվանդներին և կատարում է երթևեկ հիվանդների ընդունելություն։ Վարակումը կանխող միջոցների լիակատար բացակայությունը և արնածծիչ բանկաները նրան զայրացնում են, բայց Անդրեյ Եֆիմիչին վիրավորելուց վախենալով՝ նա նոր կարգեր չի մտցնում։ Իր պաշտոնակից Անդրեյ Եֆիմիչին նա հին խարդախ է համարում, կասկածում է, որ նա մեծ միջոցներ ունի և գաղտնի նախանձում է նրան։ Նա սիրով կգրավեր Անդրեյ Եֆիմիչի տեղը։
==IX==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գարնան մի երեկո, մարտի վերջերին, երբ գետնի երեսին այլևս ձյուն չկար, և հիվանդանոցի այգում սարյակներ էին երգում, բժիշկը դուրս եկավ իր բարեկամ փոստապետին մինչև դարպասը ճանապարհ դնելու։ Հենց այղ պահին բակ էր մտնում ավարից վերադարձող ջհուդ Մոիսեյկան։ Նրա գլխին գդակ չկար, բոբիկ ոտքերին հագել էր սաղր կրկնակոշիկներ և ձեռքին բռնած ուներ մի փոքրիկ քսակ՝ ողորմություն ստացած դրամով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մի կոպեկ տա՜ս,— դիմեց նա բժշկին, ցրտից դողալով ու ժպտալով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը, որ երբեք չէր կարողանում մերժել, նրան ողորմություն տվեց մի տասը կոպեկանոց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Այս ի՜նչ վատ բան է,— մտածեց նա, նայելով Մոիսեյկայի մերկ ոտքերին ու կարմրած, վտիտ կոճերին։— Չէ՞ որ եղանակը խոնավ է»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ դրդված մի զգացումից, որը նման էր և՛ կարեկցության, և զզվանքի, նա հրեայի հետևից ֆլիգել Ֆլիգել գնաց՝ մեկ նրա ճաղատին նայելով, մեկ ոտքերի կոճերին։ Երբ բժիշկը ներս մտավ, Նիկիտան վեր թռավ հնոտիների կույտի վրայից ու ձիգ կանգնեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բարև՛, Նիկիտա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մեղմությամբ,—արդյոք — արդյոք չէ՞ր կարելի այս հրեային կոշիկ տալ, ապա թե ոչ կմրսի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Լսում եմ, ձերդ գերազանցություն։ Ես կզեկուցեմ վերակացուին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բարի եղիր։ Դու խնդրիր նրան իմ անունից։ Ասա՛, որ ես եմ խնդրել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նախասենյակից հիվանդասենյակ տանող դուռը բաց էր։ Իվան Դմիտրիչը արմունկին հենված՝ պառկած էր անկողնում և անհանգստացած ականջ էր դնում օտար ձայնին. նա հանկարծ ճանաչեց բժշկին։ Զայրույթից նա ամբողջ մարմնով ցնցվեց, վեր թռավ տեղից, երեսը կարմրած, չարացած աչքերը ճակատը թռած՝ վազեց հիվանդասենյակի մեջտեղը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բժի՜շկն է եկել,— գոչեց նա ու քրքչաց։— քրքջաց։— Վերջապե՜ս։ Պարոնա՛յք, շնորհավորում եմ, բժիշկը մեզ արժանացնում է իր այցելությանը։ Անիծվա՜ծ զեռուն,— ճղճղաց նա և այնպիսի մոլեգնությամբ, որ երբեք չէին տեսել հիվանդասենյակում, ոտքը հատակին խփեց։— Սպանե՛լ այդ զեռունին։ Ո՛չ, սպանելը քիչ է։ Գցե՛լ արտաքնոցը, խեղդե՛լ այնտեղ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը, լսելով այդ, նախասենյակից հիվանդասենյակի ներսը նայեց և հարցրեց մեղմորեն.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչի՞ համար։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչի՞ համար,— բղավեց Իվան Դմիտրիչը, սպառնալից տեսքով նրան մոտենալով և ջղաձգաբար փաթաթվելով խալաթի մեջ։— Ինչի՞ համար։ Գո՜ղ,— արտասանեց նա զզվանքով ու շրթունքներին այնպիսի ձև տալով, ասես ցանկանում էր թքել։— Շառլատա՛ն։ Դահի՛ճ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հանգստացե՛ք,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ մեղավորի ժպիտով։— Հավատացնում եմ ձեզ, ես երբեք և ոչինչ չեմ գողացել, իսկ մնացածը դուք, հավանորեն, խիստ չափազանցնում եք։ Ես տեսնում եմ, որ դուք բարկացած եք ինձ վրա։ Հանգստացե՛ք, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք, և ասեք սառնասրտությամբ՝ ինչի՞ համար եք բարկացած։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ դուք ինչո՞ւ եք ինձ այստեղ պահում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Նրա համար, որ դուք հիվանդ եք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հա՛, հիվանդ եմ։ Բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր խելագարներ ազատ շրջում են, որովհետև ձեր տգիտությունն անընդունակ է նրանց առողջներից զանազանելու։ Իսկ ինչո՞ւ ե՛ս և այս դժբախտները պետք է նստենք այստեղ բոլորի տեղը, որպես քավության նոխազներ։ Դուք, բուժակը, վերակացուն և հիվանդանոցի բոլոր սրիկաները բարոյական տեսակետից անչափելիորեն ցածր եք մեր յուրաքանչյուրից. իսկ ինչու ենք մենք այստեղ նստած, իսկ դուք՝ ո՛չ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բարոյական հանգամանքները և տրամաբանությունն այստեղ դեր չունեն։ Բոլորը կախված է դիպվածից։ Ում նստեցրել են, նա էլ նստած է, իսկ ում չեն նստեցրել, նա զբոսնում է, ահա բոլորը։ Որ ես բժիշկ եմ, իսկ դուք հոգեկան հիվանդ՝ դրա մեջ ո՛չ բարոյական բան չկա, ոչ էլ տրամաբանություն, այլ կա միայն դատարկ պատահականություն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այդ դատարկաբանությունը ես չեմ հասկանում...— խուլ ձայնով ասաց Եվան Դմիտրիչը և նստեց իր մահճակալին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոիսեյկան, որին Նիկիտան քաշվել էր բժշկի ներկայությամբ խուզարկել, իր անկողնի վրա դասավորել էր հացի պատառներ, թղթի կտորներ ու ոսկորներ և տակավին ցրտից դողալով՝ արագ ու երգեցիկ եղանակով ինչ֊որ բան ասաց հրեերեն։ Երևի նա երևակայեց, թե կրպակ է բացել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինձ ազատ արձակեցեք,— ասաց Իվան Դմիտրիչը, և նրա ձայնը դողաց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Չեմ կարող։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Որովհետև այդ իմ իշխանությունից դուրս է։ Ինքներդ դատեցեք՝ ձեզ բաց թողնելուց ի՞նչ օգուտ։ Ասենք գնացիք։ Քաղաքացիները կամ ոստիկանությունը ձեզ կբռնեն և ետ կբերեն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, այո՛, այդ ճիշտ է...— ասաց Իվան Դմիտրիչը և ճակատը շփեց։— Սարսափելի դրություն է։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ի՞նչ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչի ձայնը և նրա երիտասարդ, խելոք դեմքը՝ ծամածռություններով հանդերձ, դուր եկան Անդրեյ Եֆիմիչին։ Նա ուզեց փաղաքշել և հանգստացնել այդ երիտասարդին։ Անդրեյ Եֆիմիչը նստեց նրա կողքին, անկողնի վրա, մտածեց ու ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք հարցնում եք, թե ի՞նչ անել։ Գտնվելով այսպիսի վիճակում՝ ձեզ համար ամենալավագույնն է փախչել այստեղից։ Բայց, ցավոք սրտի, այդ անօգուտ է։ Ձեզ կբռնեն։ Երբ հասարակությունը պաշտպանում է իրեն ոճրագործներից, հոգեկան հիվանդներից և ընդհանրապես անհարմար մարդկանցից, նա անհաղթելի է։ Ձեզ մի բան է մնում՝ հանգստանալ, մտածելով, որ ձեր այստեղ մնալն անհրաժեշտ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այդ ոչ ոքի պետք չէ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Քանի որ գոյություն ունեն բանտեր և գժանոցներ, դե, ուրեմն, մեկնումեկը պետք է նստի այնտեղ։ Եթե ոչ դուք, ապա ես, ոչ ես, ապա մի որևէ երրորդը։ Սպասեցեք, մինչև հեռավոր ապագայում բանտերի ու գժանոցների գոյության վերջը կգա, այլևս ոչ պատուհանները ճաղեր կունենան և ոչ էլ զսպաշապիկներ կլինեն։ Իհարկե, վաղ թե ուշ կգա այդպիսի ժամանակ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը ծաղրաբար ժպտաց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք կատակում եք,— ասաց նա՝ աչքերը կկոցելով։— Այնպիսի պարոնները, ինչպիսին դուք եք և ձեր օգնական Նիկիտան, ապագայի հետ ոչ մի գործ չունեն, բայց հավատացած կարող եք լինել, մեծարգո պարոն, կգան լավագո՜ւյն ժամանակներ։ Ոչինչ, որ գռեհիկ եմ արտահայտվում, ծիծաղեցե՛ք, բայց կշողա նոր կյանքի արշալույսը, ճշմարտությունը կհաղթի, և մեր փողոցում տո՜ն կլինի։ Ես այդ ժամանակին չեմ արժանանա, կսատկեմ, բայց որևէ մեկի ծոռները հո կարժանանա՜ն։ Ողջունո՜ւմ եմ նրանց ամբողջ սրտով և ուրախանո՜ւմ, ուրախանո՜ւմ նրանց փոխարեն։ Հառա՜ջ։ Թո՛ղ աստված օգնի ձեզ, բարեկամնե՜րս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչի աչքերը փայլեցին, նա ոտքի ելավ և, ձեռքերը տարածելով դեպի պատուհանը, հուզված ձայնով շարունակեց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այս ճաղերի հետևից օրհնո՜ւմ եմ ձեզ։ Կեցցե՜ ճշմարտությունը։ Հրճվո՜ւմ եմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հրճվելու առանձին պատճառ ես չեմ գտնում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը, որին Իվան Դմիտրիչի շարժումը դերասանական թվաց և միևնույն ժամանակ շատ դուր եկավ։— Բանտեր և գժանոցներ չեն լինի, և ճշմարտությունը, ինչպես դուք բարեհաճեցիք արտահայտվել, կհաղթի, բայց չէ՞ որ իրերի էությունը չի փոխվի, բնության օրենքները դարձյալ նույնը կմնան։ Մարդիկ կհիվանդանան, կծերանան ու կմեռնեն ճիշտ այնպես, ինչպես և հիմա։ Ինչպիսի հիասքանչ արշալույս էլ որ լուսավորի ձեր կյանքը, այսուամենայնիվ, վերջիվերջո ձեզ դագաղ կդնեն ու փոսը կնետեն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հապա անմահությո՞ւնը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— է՜, դուք էլ ինչ եք ասում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք չեք հավատում, դե՛, իսկ ես հավատում եմ։ Դոստոևսկու թե Վոլտերի մոտ ինչ֊որ մեկն ասում է, որ եթե աստված չլիներ, մարդիկ նրան կստեղծեին։ Իսկ ես խորապես համոզված եմ, որ եթե անմահություն չկա, մարդու վեհ խելքը վաղ թե ուշ այն կհնարի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Լավ է ասված,— ասաց Անդրեյ եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով։— Այդ լավ է, որ դուք հավատում եք։ Այդ հավատն ունենալով, մինչև անգամ ողջ֊ողջ որմաթաղ արված վիճակում կարելի է իրեն երջանիկ զգալ։ Շնորհ արեք ասելու՝ դուք որևէ տեղ կրթություն ստացե՞լ եք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, սովորել եմ համալսարանում, բայց չեմ ավարտել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք մտածող և լրջմիտ մարդ եք։ Ամեն մի պարագայում դուք կարող եք ձեր հոգին խաղաղեցնել ձեր իսկ ունակությամբ։ Կյանքի ըմբռնման ձգտող ազատ և խոր մտածողությունը ու կատարյալ արհամարհանքը դեպի աշխարհի հիմար ունայնությունը,— ահա այն երկու բարիքները, որոնցից բարձրը մարդս երբեք չի տեսել։ Դուք ևս կարող եք տիրանալ դրանց, թեկուզև երեքտակ ճաղերի հետևում ապրելիս լինեք։ Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ, սակայն բոլոր երկրավոր թագավորներից երջանիկ էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ձեր Դիոգենեսը դդումի մեկն էր,— մռայլ ասաց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ եք ինձ պատմում Դիոգենեսից և ինչ֊որ ըմբռնումից,— հանկարծ բարկացավ նա և տեղից թռավ։— Ես սիրո՜ւմ եմ կրքոտությա՜մբ։ Ես ունեմ մտամոլություն, թե ինձ հալածում են, և մի մշտական տանջող վախ, բայց լինում են րոպեներ, երբ ինձ համակում է կյանքի ծարավը, և այն ժամանակ ես վախենում եմ, թե կխելագարվեմ։ Սոսկալի՜ ապրել եմ ուզում, սոսկալի՜։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա հուզված քայլեց հիվանդասենյակում և, ձայնը ցածրացնելով, ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Երբ ես երազում եմ, ինձ ուրվականներ են այցելում։ Ինչ֊որ մարդիկ են գալիս ինձ մոտ, ես լսում եմ ձայներ, երաժշտություն, և ինձ թվում է, թե ես զբոսնում եմ ինչ֊որ անտառներում. ծովի ափին, և այնպես բուռն կերպով ցանկանամ ցանկանում եմ իրարանցում, հոգսեր... Ասե՛ք ինձ, դե՛, այնտեղ ի՞նչ նորություն կա,— հարցրեց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ կա այնտեղ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք քաղաքի՞ մասին եք ցանկանում իմանալ, թե՞ ընդհանրապես։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դե՛, նախ ինձ պատմեցեք քաղաքի մասին, իսկ հետո՝ ընդհանրապես։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ի՞նչ ասեմ։ Քաղաքում տաղտկալի ձանձրույթ է տիրում... Չկա մեկը, որի հետ մի խոսք փոխանակես, չկա մեկը, որին լսես։ Նոր մարդիկ չկան։ Սակայն մոտ ժամանակներս եկավ երիտասարդ բժիշկ Խոբոտովը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Նա մի օրով է եկել։ Հը՛, անտա՞շ մարդ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, կուլտուրական մարդ չէ։ Տարօրինակ է, գիտեք... Ամեն ինչից դատելով, մեր մայրաքաղաքներում մտավոր լճացում չկա, կա շարժում. նշանակում է, այնտեղ իսկական մարդիկ էլ պետք է լինեն, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ այնտեղից այնպիսի մարդիկ են ուղարկում մեզ մոտ, որ երեսներին էլ նայելու չէ։ Դժբա՜խտ քաղաք է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, դժբախտ քաղաք է,— հառաչեց Իվան Դմիտրիչը և ծիծաղեց։— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս է։ Լրագրերում և ժուռնալներում ի՞նչ են գրում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հիվանդասենյակում արդեն մութն էր։ Բժիշկը ոտքի կանգնեց և կանգնած սկսեց պատմել, թե ի՛նչ են գրում արտասահմանում ու Ռուսաստանում և ներկայումս մտքի ինչ ուղղություն է նկատվում։ Իվան Դմիտրիչն ուշադիր լսում և հարցեր էր տալիս, բայց հանկարծ, կարծես ինչ֊որ սոսկալի բան հիշելով, գլուխը բռնեց և պառկեց անկողնի վրա՝ թիկունքը բժշկին դարձրած։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ձեզ ի՞նչ պատահեց,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք այլևս ինձանից ոչ մի բառ չեք լսի,— կոպտաբար խոսեց Իվան Դմիտրիչը։— Թողե՛ք ինձ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ինչո՞ւ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ասում եմ ձեզ՝ թողե՞ք։ Ինձնից ի՞նչ եք ուզում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչր թոթվեց ուսերրուսերը, հառաչեց ու դուրս գնաց։ Նախասենյակից անցնելիս նա ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Արդյոք չէ՞ր կարելի այստեղ մաքրել, Նիկիտա... Սոսկալի՜ ծանր հոտ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Լսում եմ, ձերդ գերազանցություն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ի՜նչ հաճելի երիտասարդ է,— մտածում էր Անդրեյ Եֆիմիչը՝ տուն գնալով։— Այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ ես ապրում եմ այստեղ, կարծեմ, սա առաջին մարդն է, որի հետ կարելի է զրուցել։ Նա կարողանում է դատել և հետաքրքրվում է հենց նրանով, ինչով պետք է»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարդալու ժամանակ և ապա երբ պառկեց քնելու, նա միշտ մտածում էր Իվան Դմիտրիչի մասին, իսկ հաջորդ առավոտյան, արթնանալով, հիշեց, որ երեկ ծանոթացել է մի խելացի ու հետաքրքրական մարդու հետ և վճռեց առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ անգամ էլ գնալ նրա մոտ։
==X==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը պառկած էր նույնպիսի դիրքով, ինչպես երեկ՝ ձեռքերով գլուխը բռնած և ոտքերը ծալած։ Նրա դեմքը չէր երևում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բարև՛, բարեկամս,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Դուք քնած չե՞ք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Նախ՝ ես ձեր բարեկամը չեմ,— խոսեց Իվան Դմիտրիչր՝ բերանը բարձին դրած,— իսկ երկրորդ՝ դուք իզուր եք ջանք թափում. ինձանից ո՛չ մի բառ չեք կարող կորզել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տարօրինակ է...— քրթմնջաց Անդրեյ Եֆիմիչը՝ շփոթված։— Երեկ մենք այնպես խաղաղ էինք զրուցում, բայց դուք, չգիտես ինչու, հանկարծ վիրավորվեցիք և մեկից ընդհատեցիք խոսակցությունը... Երևի ես որևէ կերպ անհարմար արտահայտվեցի կամ, գուցե, ձեր համոզմունքներին չներդաշնակող մի՞տք հայտնեցի...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հա՛, ես էլ հենց հավատացի՜ ձեզ, էլի՛,— ասաց Իվան Դմիտրիչը՝ կիսաբարձրանալով և ծաղրական ու անհանգիստ նայելով բժշկին, նրա աչքերը կարմրած էին։— Լրտեսելու և կտտանքների ենթարկելու կարող եք գնալ մի ուրիշ տեղ, իսկ այստեղ դուք գործ չունեք։ Ես դեռ երեկ հասկացա, թե դուք ինչու էիք եկել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տարօրինա՜կ երևակայություն է,— ժպտաց բժիշկը։ — Ուրեմն դուք ենթադրում եք, թե ես լրտե՞ս եմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո , ենթադրում եմ... Լրտես կամ մի բժիշկ, որի մոտ ինձ պառկեցրել են փորձարկության համար,— այդ միևնույն է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ա՜խ, դուք ինչ... ներեցեք... խենթն եք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բժիշկը նստեց նրա անկողնի մոտ գտնվող տաբուրետին և հանդիմանաբար օրորեց գլուխը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ենթադրենք թե դուք ճշմարիտ եք,— ասաց նա։ — Ենթադրենք թե ես դավաճանաբար բռնում եմ ձեզ ձեր ասածով, որպեսզի մատնեմ ոստիկանությանը։ Ձեզ ձերբակալում են ու հետո դատում։ Բայց մի՞թե դատարանում և բանտում դուք ձեզ ավելի վատ եք զգալու, քան այստեղ։ Իսկ եթե աքսորեն ուրիշ տեղ՝ բնակվելու և մինչև անգամ ուղարկեն տաժանակիր աշխատանքի, մի՞թե այդ ավելի վատ կլինի, քան այս ֆլիգելում նստելը։ Ենթադրում եմ, որ ավելի վատ չէ... էլ ինչո՞ւ վախենալ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ըստ երևույթին, այս բառերն ազդեցին Իվան Դմիտրիչի վրա։ Նա հանգիստ նստեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան ժամը չորսն անց էր,— դա այն ժամանակն էր, երբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար շրջում էր իր սենյակներում, և Դարյուշկան հարցնում էր նրան, թե գարեջուր խմելու ժամանակը չէ՞ արդյոք։ Դուրսը խաղաղ, պարզ եղանակ էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ես ճաշից հետո դուրս եկա զբոսնելու և ահա անցա ձեզ մոտ, ինչպես տեսնում եք,— ասաց բժիշկը։— Կատարյալ գարուն է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա ո՞ր ամիսն է։ Մա՞րտը,— հարցրեց Իվան Դմիտրիչը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, մարտի վերջն է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուրսը ցե՞խ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ, շատ ցեխ չէ։ Պարտեզում արդեն շավիղներ կան։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հիմա լավ կլիներ կառքով որևէ տեղ քաղաքից դուրս գնալ,— ասաց Իվան Դմիտրիչը, տրորելով իր կարմրած աչքերը, ասես քնից նոր արթնանալով.— հետո վերադառնալ տուն՝ տաք, բարեհարմար առանձնասենյակը և... և մի կարգին բժշկի մոտ բուժել գլխացավը... Վաղուց է ես մարդավարի չեմ ապրել։ Իսկ այստեղ խիստ վա՜տ է։ Անհանդուրժելի՜ վատ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկվա հուզմունքից հետո նա հոգնած էր ու թուլացած և դժկամությամբ էր խոսում։ Նրա մատները դողում էին, և դեմքից երևում էր, որ գլուխը սաստիկ ցավում է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տաք, բարեհարմար առանձնասենյակի և այս հիվանդասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ հենց իր մեջ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այսինքն ինչպե՞ս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Սովորական մարդը՝ լավը կամ վատը սպասում է իրենից դուրս, այսինքն՝ կառքից և առանձնասենյակից, իսկ խորհողը՝ ինքն իրենից։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Գնացե՛ք այդ փիլիսոփայությունը քարոզեցեք Հունաստանում, որտեղ տաք է և նարնջի հոտ է բուրում, իսկ այստեղ՝ այդ մեր կլիմային հարմար չէ։ Ես այն ո՞ւմ հետ էի խոսում Դիոգենեսի մասին։ Ձեզ հե՞տ էր, ինչ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, երեկ ինձ հետ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դիոգենեսն առանձնակի և տաք շենքի կարիք չուներ, այնտեղ առանց դրան էլ շոգ է։ Պառկիր տակառի մեջ և նարինջ ու ձիթապտուղ կեր։ Իսկ եթե նրան վիճակվեր Ռուսաստանում ապրել, նա ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին կխնդրեր սենյակ թողնել իրեն։ Հավանորեն ցրտից կուչ կգար։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ։ Ցուրտը, ինչպես և ամեն մի ցավ, կարելի է չզգալ։ Մարկոս Ավրելիոսն ասել է. «Ցավը— ցավի կենդանի պատկերացումն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարիր գանգատվել, և ցավը կանհետանա»։ Այս ճշմարիտ է։ Իմաստունը կամ պարզապես խորհող, լրջմիտ մարդն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ արհամարհում է տառապանքը. նա միշտ գոհ է և ոչ մի բանի վրա չի զարմանում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ուրեմն ես ապուշ եմ, որովհետև ես տանջվում եմ, դժգոհ եմ և զարմանում եմ մարդու ստորության վրա։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք իզուր եք այդպես խոսում։ Եթե դուք հաճախակի խոր մտածեք, ապա կհասկանաք, թե որքան չնչին է այն բոլոր արտաքինը, որ մեզ հուզում է։ Հարկավոր է ձգտել կյանքի ըմբռնման, իսկ ճշմարիտ երանությունը դրա մեջ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ըմբռնում...— դեմքը կնճռոտեց Իվան Դմիտրիչը։— Արտաքին, ներքին... Ներեցե՛ք, ես այդ չեմ հասկանում։ Ես միայն գիտեմ,— ասաց նա՝ ոտքի կանգնելով ու բարկացած նայելով բժշկին,— ես գիտեմ, որ աստված ինձ ստեղծել է տաք արյունից ու նյարդերից, այո՛։ Իսկ օրգանական հյուսվածքը, եթե այն կենսունակ է, պետք է արձագանքի ամեն մի գրգիռի։ Եվ ես արձագանքո՜ւմ եմ։ Ցավին ես պատասխանում եմ ճիչով ու արցունքներով, ստորությանը՝ զայրույթով, գարշելիությանը՝ զզվանքով։ Ըստ իս՝ հենց այս է, որ կյանք է կոչվում։ Որքան ցածր է օրգանիզմը, այնքան քիչ զգայուն է և այնքան թույլ է արձագանքում գրգիռին, և որքան բարձր է օրգանիզմը, այնքան զգայունակ է նա ու ավելի եռանդագին է անդրադառնում իրականությանը։ Այս ինչպե՞ս կարելի է չիմանալ։ Բժիշկ է և այսպիսի դատարկ բաներ չգիտե՜։ Տանջանքն արհամարհելու, միշտ գոհ լինելու և ոչնչի վրա չզարմանալու համար հարկավոր է հասնել ահա այսպիսի դրության,— և Իվան Դմիտրիչը ցույց տվեց հաստ, ճարպակալած գեղջուկին,—կամ թե տանջանքներով իրեն այն աստիճան կոփել, որպեսզի կորչի տանջանքի ամեն մի զգացողություն, այսինքն, ուրիշ խոսքով ասած՝ մարդ դադարի ապրել։ Ներեցե՛ք, ես իմաստուն չեմ ու ոչ էլ փիլիսոփա,— շարունակեց Իվան Դմիտրիչը բորբոքված,— և դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ես ի վիճակի չեմ դատողություն անելու։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ընդհակառակը, դուք սքանչելի եք դատում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ստոյիկները, որոնց դուք այդպես ծաղրաբար նմանեցնում եք, խիստ հետաքրքրական մարդիկ էին, բայց նրանց ուսմունքն։ ուսմունքն անշարժացավ տակավին երկու հազար տարի սրանից առաջ և մազաչափ անգամ առաջ չի չարժվել ու չի շարժվի, որովհետև գործնական ու կենսունակ չէ։ Այն հաջողություն է ունեցել միայն փոքրամասնության շրջանում, որն իր կյանքն անց է կացնում ամեն տեսակ ուսմունքներ սերտելով ու նրանց համի քաղցրությունը վայելելով, իսկ մեծամասնությունն այն չէր հասկանում։ Դեպի հարստությունը, դեպի կյանքի հարմարություններն՝ անտարբերություն, դեպի տանջանքն ու մահը՝ արհամարհանք քարոզող ուսմունքը բոլորովին անհասկանալի է հսկայական մեծամասնությանը, որովհետև այդ մեծամասնությունը երբեք ճաշակած չի եղել ոչ հարստությունը, ոչ էլ կյանքի հարմարությունները. իսկ տառապանքներն արհամարհելը նրա համար կնշանակեր արհամարհել բուն իսկ կյանքը, քանի որ մարդու ամբողջ էությունը կազմում են՝ քաղցի, ցրտի, վիրավորանքների, կորուստների և մահվան հանդեպ համլետյան ահի զգայությունները։ Այդ զգայությունները ողջ կյանքն են։ Այդ կյանքը կարող է բեռ թվալ, նրան կարելի է ատել, բայց ոչ արհամարհել։ Այո՛, այսպես է. կրկնում եմ՝ ստոյիկների ուսմունքը երբեք չի կարող ապագա ունենալ, իսկ կյանքի սկզբից մինչև այսօր առաջադիմում են, ինչպես տեսնում եք, պայքարը, զգայուն վերաբերմունքը դեպի ցավը, գրգռին պատասխանելու ընդունակությունը...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը հանկարծ կորցրեց մտքերի թելը, կանգ առավ և սրտնեղած շփեց ճակատը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ուզում էի ինչ֊որ կարևոր բան ասել, բայց շփոթվեցի,— ասաց նա։— Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Այսպես, ուրեմն, ես այս եմ ասում. ստոյիկներից մեկն իրեն ստրկության վաճառեց, որպեսզի փրկագնի իր մերձավորին։ Ա՛յ, տեսնում եք, ստոյիկն էլ է անդրադարձել գրգիռին, որովհետև մի այնպիսի մեծահոգի ակտի համար, ինչպիսին է իրեն ոչնչացնելը հանուն իր մերձավորի, հարկավոր է վրդովված, կարեկցող հոգի։ Ես այստեղ, այս բանտում մոռացել եմ բոլորը, ինչ սովորել էի, ապա թե ոչ էլի որևէ բան կհիշեի։ Իսկ Քրիստոսին եթե վերցնե՞նք։ Քրիստոսն իրականությանը պատասխանամ էր նրանով, որ լալիս էր, ժպտում, տխրում, զայրանում, մինչև անգամ թախծում. նա ժպիտը դեմքին չէր ընդառաջ գնում տառապանքներին և չէր արհամարհում մահը, այլ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, որպեսզի դառնության բաժակը հեռանա իրենից։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը ծիծաղեց և նստեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դիցուք թե մարդու հանգիստն ու գոհունակությունն իրենից դուրս չէ, այլ իր իսկ մեջ,— ասաց նա։— Դիցուք թե հարկավոր է արհամարհել տառապանքներն ու ոչնչի վրա չզարմանալ։ Բայց դուք ինչի՞ հիման վրա եք քարոզում այդ։ Դուք իմաստո՞ւն եք։ Փիլիսոփա՞ եք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ, ես փիլիսոփա չեմ, բայց դա պետք է քարոզեն ամենքը, որովհետև այդ խելացի բան է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ, ես ուզում եմ իմանալ՝ դուք ինչո՞ւ եք ձեզ ձեռնհաս համարում ըմբռնման, տառապանքների արհամարհման և այլ գործում։ Մի՞թե դուք երբևէ տանջվել եք։ Դուք տառապանքների մասին գաղափար ունե՞ք։ Սպասեք, երեխա ժամանակ ձեզ գանակոծե՞լ են։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Զեր Ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անդամ անգամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, ֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում... Այո՛,— նորից բարկացավ Իվան Դմիտրիչը։— Տանջանքն արհամարհում եք, բայց երևի ձեր մատը որ դռան տակ գցեն, կոկորդո՜վ մեկ կբղավեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այդ օրիգինալ դատողություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով ու ձեռքերը շփելով։— Ինձ հաճելի զարմանք է պատճառում ձեր ընդհանրացման հակումը, իսկ իմ բնութագիրը, որ դուք հենց նոր բարեհաճեցիք տալ, ուղղակի փայլուն է։ Խոստովանում եմ, որ ձեզ հետ զրուցելն ինձ հսկայական բավականություն է պատճառում։ Դե՛, ես ձեզ լսեցի, հիմա դուք էլ բարեհաճեցեք ինձ լսել...
==XI==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ խոսակցությունը շարունակվեց ևս մոտ մի ժամ և, ըստ երևույթին, խոր տպավորություն գործեց Անդրեյ Եֆիմիչի վրա։ Նա սկսեց ամեն օր ֆլիգել գնալ։ Նա այնտեղ գնում էր առավոտները և ճաշից հետո, և հաճախ իրիկնամութն ընկնելիս դեռ զրուցելիս էր լինում Իվան Դմիտրիչի հետ։ Սկզբնական շրջանում Իվան Դմիտրիչը խրտնում էր նրանից, կասկածում, թե նա չար դիտավորություն ունի և բացահայտորեն իր անբարյացակամությունն էր արտահայտում. հետո ընտելացավ նրան և իր խիստ վերաբերմունքը փոխեց ներողամիտ֊հեգնականի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով հիվանդանոցում լուր տարածվեց, թե բժիշկ Անդրեյ Եֆիմիչն սկսել է հաճախել համար 6 հիվանդասենյակը։ Ոչ ոք՝ ո՛չ բուժակը, ո՛չ Նիկիտան, ո՛չ հիվանդապահուհիները չէին կարողանում հասկանալ, թե նա ինչու է գնում այնտեղ, ինչու է ամբողջ ժամերով նստում, ինչ է խոսում և ինչու դեղատոմսեր չի գրում։ Նրա վարմունքը տարօրինակ էր թվում։ Միխայիլ Ավերյանիչը հաճախ նրան տանը չէր գտնում, մի բան, որ առաջ երբեք չէր պատահում։ Դարյուշկան էլ շատ էր մտահոգված, որովհետև բժիշկը գարեջուրը որոշված ժամանակին չէր խմում և երբեմն էլ մինչև իսկ ճաշին էր ուշանում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ, այդ արդեն հունիսի վերջերին էր, բժիշկ Խոբոտովը ինչ֊որ գործով Անդրեյ Եֆիմիչի մոտ եկավ և, նրան տանը չգտնելով, գնաց բակում նրան որոնելու։ Այնտեղ նրան ասացին, որ ծեր բժիշկը հոգեհիվանդների մոտ է գնացել։ Ֆլիգել մտնելով և կանգ առնելով նախասենյակում, Խոբոտովն այսպիսի խոսակցություն լսեց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մենք երբեք համաձայնության չենք գա, և ինձ ձեր հավատին դարձնել՝ ձեզ չի հաջողվի,— գրգռված ասում էր Իվան Դմիտրիչը։— Իրականությանր Իրականությանը դուք կատարելապես անծանոթ եք ու երբեք չեք տանջվել, այլ միայն տզրուկի պես սնվել եք ուրիշների տանջանքներով, իսկ ես անընդհատ տանջվել եմ՝ իմ ծննդյան օրից մինչև այսօր։ Այդ պատճառով անկեղծորեն ասում եմ, որ ես ինձ բոլոր կողմերով ձեզանից բարձր և ձեռնհաս եմ համարում։ Դուք չեք, որ պետք է ինձ սովորեցնեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես բնավ հավակնություն չունեմ ձեզ իմ հավատին դարձնելու,— ասաց Անդրեյ Եֆիմիչը կամացուկ և ցավելով, որ իրեն չեն ցանկանում հասկանալ։— Եվ բանն այդ չէ, բարեկա՛մս։ Բանն այն չէ, որ դուք տանջվել եք, իսկ ես՝ ոչ։ Տանջանքն ու խնդությունն անցողիկ են. թողնենք դրանք, աստված իրենց հետ։ Բանն այն է, որ ես և դուք մտածում ենք. մենք միմյանց մեջ տեսնում ենք այնպիսի մարդու, որն ընդունակ է խորհել և դատել, և այդ մեզ համերաշխ է դարձնում, որքան էլ տարբեր լինեն մեր հայացքները։ Երանի դուք գիտենայիք, բարեկա՛մս, թե ինձ որքա՜ն է ձանձրացրել ընդհանուր խելագարությունը, ապիկարությունը, բթամտությունը, և ամեն անգամ ինչպիսի հաճույքով եմ ես զրուցում ձեզ հետ։ Դուք խելոք մարդ եք և դուք ինձ հրճվանք եք պատճառում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խոբոտովը մի վերշոկաչափ բացեց դուռը և նայեց հիվանդասենյակի ներսը. Իվան Դմիտրիչը թասակը գլխին և Անդրեյ Եֆիմիչը կողք֊կողքի նստած էին անկողնի վրա։ Խելագարը ծամածռություններ էր անում, ցնցվում, ջղաձգաբար փաթաթվում խալաթի մեջ, իսկ բժիշկը գլուխը կախ, անշարժ նստած էր, և նրա դեմքը կարմիր էր, դեմքի արտահայտությունն անօգնական, տխուր։ Խոբոտովն ուսերը թոթվեց, քմծիծաղ տվեց և հայացք փոխանակեց Նիկիտայի հետ։ Նիկիտան նույնպես ուսերը թոթվեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս օրը Խոբոտովը ֆլիգել եկավ բուժակի հետ։ Երկուսն էլ կանգնեցին նախասենյակում և ծածկաբար լսում էին ներսի խոսակցությունը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մեր պապը կարծեմ բոլորովին ցնորվել է,— ասաց Խոբոտովը՝ ֆլիգելից դուրս գալով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տե՛ր, ողորմյա մեզ մեղավորներիս,— հառաչեց բարեվայելուչ Սերգեյ Սերգեյիչը՝ ուշի֊ուշռվ ուշի֊ուշով շրջանցելով ջրափոսերը, որպեսզի չկեղտոտի իր հիանալի փայլեցրած սապոգները։— Պետք է խոստովանեմ, հարգելի Եվգենի Ֆյոդորիչ, ես այդ վաղո՜ւց էի սպասում։
==XII==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո Անգրեյ Անդրեյ Եֆիմիչն սկսեց ինչ֊որ խորհրդավորություն նկատել իր շուրջը։ Գեղջուկ ծառաները, հիվանդապահուհիները և հիվանդները նրան հանդիպելիս հարցական նայում էին և ապա քչփչում իրար հետ։ Փոքրիկ Մաշան՝ վերակացուի աղջիկը, որին նա սիրում էր հանդիպել հիվանդանոցի պարտեզում, հիմա, երբ ինքը ժպտալով մոտենում էր նրան, որպեսզի նրա գլուխը շոյի, չգիտես ինչու, փախչում էր։ Փոստի պետ Միխայիլ Ավերյանիչը նրան լսելիս այլևս չէր ասում. «Միանգամայն ճիշտ է», այլ անհասկանալի շփոթմունքով քրթմնջում էր. «Այո՛, այո՛, այո՛»... և նայում էր նրան մտածկոտ ու տխուր։ Չգիտես թե ինչու, նա սկսեց խորհուրդ տալ իր բարեկամին թողնելու օղին ու գարեջուրը, բայց որպես քաղաքավարի մարդ, խոսում էր ոչ թե ուղղակիորեն, այլ ակնարկներով, պատմելով մերթ մի գումարտակի հրամանատարի մասին,— որ սքանչելի մարդ էր,— մերթ գնդի քահանայի մասին՝ մի գովական անձնավորության, որոնք խմում էին ու հիվանդացան, բայց, խմելը թողնելով, առողջացան կատարելապես։ Մի երկու֊երեք անգամ Անգրեյ Եֆիմիչի մոտ եկավ նրա պաշտոնակից Խոբոտովը. նա նույնպես խորհուրդ էր տալիս թողնել ոգելից խմիչքները և առանց որևէ նկատելի առիթի՝ հանձնարարում էր բրոմի կալիում ընդունել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Օգոստոսին Անդրեյ Եֆիմիչը քաղաքագլխից մի նամակ ստացավ, որով նա խնդրում էր մի շատ կարևոր գործով շնորհ բերել իր մոտ։ Նշանակված ժամին քաղաքային վարչություն գալով՝ Անդրեյ Եֆիմիչն այնտեղ գտավ զինվորական ատյանի պետին, գավառական դպրոցի հաստիքային տեսչին, քաղաքային վարչության մի անդամի, Խոբոտովին և էլի ինչ֊որ լիքը, շիկահեր պարոնի, որին ներկայացրին որպես բժիշկ։ Այդ բժիշկը, որ ուներ լեհական դժվար արտասանելի ազգանուն, ապրում էր քաղաքից երեսուն վերստ հեռավորության վրա գտնվող ձիաբուծարանում և այժմ կառք նստած քաղաքով անցնելիս՝ կանգ էր առել այդտեղ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այստեղ ձեր հիմնարկին վերաբերող մի հայտարարություն կա,— դիմեց Անդրեյ Եֆիմիչին քաղաքային վարչության անդամն այն բանից հետո, երբ բոլորը բարևեցին իրար և նստեցին սեղանի շուրջ։— Ա՛յ, Եվգենի Ֆյոդորիչն ասում է, որ գլխավոր շենքում դեղատան տեղը նեղվածք է և որ դեղատունը պետք է տեղափոխել ֆլիգելներից մեկը։ Այդ, իհարկե, ոչինչ, տեղափոխել կարելի է, բայց գլխավոր պատճառն այն է, որ ֆլիգելը նորոգում կպահանջի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, առանց նորոգման յոլա չի գնա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Եթե օրինակ, անկյունի ֆլիգելը հարմարեցնենք դեղատան համար, ապա, ես կարծում եմ, հարկավոր կլինի minimum մի հինգ հարյուր ոուբլի։ ռուբլի։ Անարդյունավետ ծախս է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փոքր֊ինչ լռեցին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տասը տարի առաջ ես արդեն պատիվ եմ ունեցել զեկուցելու,— շարունակեց Անդրեյ Եֆիմիչը ցածր ձայնով,— որ այս հիվանդանոցն իր ներկա ձևով քաղաքի համար իր միջոցներին չհամապատասխանող պերճանք է։ Հիվանդանոցը կառուցվել է քառասնական թվականներին, բայց չէ՞ որ այն ժամանակ քաղաքի ունեցած միջոցներն այլ էին։ Քաղաքը չափազանց շատ փող է ծախսում ոչ֊պետքական կառուցումների և ավելորդ պաշտոնների վրա։ Ես կարծում եմ, այդ փողերով ուրիշ կարգերում կարելի էր երկու օրինակելի հիվանդանոց պահել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դե, ուրեմն, եկեք այդ ուրիշ կարգերը մտցնենք,— իսկույն ասաց քաղաքային վարչության անդամը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես արդեն պատիվ ունեցել եմ զեկուցելու, հանձնեցեք զեմստվոյի տնօրինությանը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, փողը հանձնեցեք զեմստվոյին, իսկ նա կգողանա,— ծիծաղեց շիկահեր բժիշկը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչպես այդ ընդունված է,— համաձայնեց քաղաքային վարչության անդամը և նույնպես ծիծաղեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը տարտամ ու աղոտ հայացքով նայեց շիկահեր բժշկին, ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Արդարամիտ պետք է լինել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նորից լռեցին։ Թեյ մատուցեցին։ Զինվորական ատյանի պետը, որ, չգիտես թե ինչու, շատ էր շփոթված, սեղանի վրայով ձեռքը դիպցրեց Անդրեյ Եֆիմիչի ձեռքին և ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք մեզ բոլորովին մոռացել եք, բժի՛շկ։ Ասենք, դուք վանական եք. թուղթ չեք խաղում, կանանց չեք սիրում։ Մեզպեսների հետ լինելը ձեզ ձանձրացնում է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոլորը խոսեցին այն մասին, թե կարգին մարդու համար որքան ձանձրալի է այդ քաղաքում ապրելը։ Ոչ թատրոն կա, ոչ երաժշտություն, իսկ վերջին պարերեկույթին ակումբում կար մոտ քսան դամա և միայն երկու կավալեր։ Երիտասարդները չեն պարում, այլ ամբողջ ժամանակ խռնվում են բուֆետի մոտ կամ թուղթ են խաղում։ Դանդաղ ու ցածրաձայն, ոչ ոքի չնայելով՝ Անդրեյ Եֆիմիչն սկսեց խոսել այն մասին, թե որքան ցավալի է, որքան շատ ցավալի, որ քաղաքացիները, իրենց կենսական էներգիան, իրենց սիրտն ու ուղեղը ծախսում են թղթախաղի ու բամբասանքի վրա, բայց չեն կարողանում ու չեն ցանկանամ ժամանակն անցկացնել հետաքրքրական զրույցով ու ընթերցանությամբ, չեն ցանկանում վայելել այն հաճույքը, որ խելքն է տալիս։ Միայն խելքն է հետաքրքրական և ուշագրավ, իսկ բոլոր մնացածը մանր և նվաստ բան է։ Խոբոտովն ուշադիր լսում էր իր պաշտոնակցին ու հանկարծ հարցրեց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Անդրեյ Եֆի՛միչ, այսօր ամսի քանի՞սն է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պատասխան ստանալով՝ նա և շիկահեր բժիշկը, իրենց հմուտ չլինելն զգացող հարցաքննողների տոնով սկսեցին հարցնել Անդրեյ Եֆիմիչին, թե այսօր ինչ օր է, տարին քանի օր ունի և ճիշտ է, որ համար 6 հիվանդասենյակում մի զարմանահրաշ մարգարե է ապրում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի պատասխան վերջին հարցի՝ Անդրեյ Եֆիմիչը կարմրեց և ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, նա հիվանդ, բայց հետաքրքրական երիտասարդ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այլևս նրան ոչ մի հարց չտվին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նա նախասենյակում իր վերարկուն էր հագնում, զինվորական ատյանի պետը ձեռքը դրեց նրա ուսին ու հոգոց հանելով ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մեր՝ ծերերիս, հանգստի գնալու ժամանակն է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քաղաքային վարչությունից դուրս գալուց հետո Անգրեյ Եֆիմիչը հասկացավ, որ այդ մի հանձնաժողով էր, որը նշանակված էր իր մտավոր կարողություններն ստուգելու համար։ Նա վերհիշեց իրեն տրված հարցերը, կարմրեց և, չգիտես ինչու, այժմ առաջին անգամ իր կյանքում դառնորեն ափսոսաց բժշկագիտությունը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Աստվա՜ծ իմ,— մտածեց նա՝ վերհիշելով, թե հենց հիմա բժիշկներն ինչպես քննեցին իր առողջության վիճակը,— նրանք ախր այնքան վաղուց չէ, որ հոգեբուժության դասախոսություններ են լսել և քննություն տվել,— որտեղի՞ց է այդ կատարյալ տգիտությունը։ Նրանք հոգեբուժության մասին գաղափա՜ր չունեն»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ իր կյանքում առաջին անգամ նա իրեն զգաց վիրավորված ու բարկացած։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ նույն օրը երեկոյան նրա մոտ եղավ Միխայիլ Ավերյանիչը։ Առանց բարև ասելու՝ փոստի պետը մոտեցավ, բռնեց նրա զույգ ձեռքերը և հուզված ձայնով ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թանկագի՜նս, բարեկա՜մս, ապացուցեք ինձ, որ հավատում եք իմ անկեղծ բարեհաճ վերաբերմունքին և ինձ ձեր բարեկամն եք համարում... Բարեկա՜մս,— և Անդրեյ Եֆիմիչին խանգարելով խոսել՝ հուզված շարունակեց։— Ես ձեզ սիրում եմ ձեր կրթվածության և ձեր հոգու ազնվության համար։ Լսեցե՛ք ինձ, թանկագի՜նս։ Գիտության կանոնները պարտավորեցնում են բժիշկներին թաքցնելու ձեզանից ճշմարտությունը, բայց ես զինվորականի սովորությամբ ճշմարտությունը մարդու երեսին եմ ասում, դուք տկա՜ր եք։ Ներեցեք ինձ, թանկագի՛նս, բայց այդ ճշմարիտ է, այդ վաղուց են նկատել ձեր բոլոր շրջապատողները։ Հենց նոր բժիշկ Եվգենի Ֆյոգորիչն Ֆյոդորիչն ինձ ասաց, որ ձեր առողջության համար ձեզ անհրաժեշտ է հանգստանալ և զվարճանալ։ Միանգամա՜յն ճիշտ է։ Հիանալի՜ է։ Մոտ օրերս ես արձակուրդ եմ վերցնելու և մեկնելու եմ մի քիչ այլ օդ շնչելու։ Ապացուցեցե՛ք, ուրեմն, որ դուք իմ բարեկամն եք,— միասի՜ն մեկնենք։ Գնա՛նք, մեր ջահելությունը վերհիշենք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես ինձ կատարելապես առողջ եմ զգում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Իսկ մեկնել չեմ կարող։ Թույլ տվեք ինձ որևէ այլ կերպ ապացացել ապացուցել ձեզ իմ բարեկամությունը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեկնել ինչ֊որ տեղ, չգիտես թե ինչու, առանց գրքերի, առանց Դարյուշկայի, առանց գարեջրի, կտրուկ կերպով խախտել կյանքի այն կարգը, որ հաստատվել է քսան տարվա ընթացքում,— այդպիսի միտքն առաջին րոպեին նրան վայրենի ու ֆանտաստիկ թվաց։ Բայց նա վերհիշեց քաղաքային վարչությունում եղած խոսակցությունը և այն ծանր տրամադրությունը, որ ունեցավ այնտեղից տուն վերադառնալիս, ու կարճ ժամանակով քաղաքից մեկնելու միտքը,— այն քաղաքից, որտեղ հիմար մարդիկ իրեն խելագար են համարում,— ժպտաց նրան։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ դուք իսկապես ո՞ւր եք մտադիր գնալ,— հարցրեց նա։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մոսկվա, Պետերրուրգ, Վարշավա... Վարշավայում ես անց եմ կացրել իմ կյանքի հինգ երջանկագույն տարիները։ Ի՜նչ զմայլելի քաղաք է։ Գնանք, թանկագի՜նս։
==XIII==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի շաբաթ անց նրան առաջարկեցին հանգստանալ, այսինքն՝ հրաժարական տալ, որին նա անտարբեր վերաբերվեց, իսկ էլի մի շաբաթ անց՝ նա և Միխայիլ Ավերյանիչն արդեն նստած էին փոստային տարանտաս և գնում էին մերձավոր երկաթուղային կայարանը։ Զով, պարղ պարզ օրեր էին՝ կապույտ երկնքով ու վճիտ հեռաստանով։ Մինչև երկաթուղու կայարանը երկու հարյուր վերստ էր, որ նրանք կառքով անցան երկու օրում և ճանապարհին երկու անգամ գիշերեցին։ Երբ փոստակայաններում թեյը լավ չլվացած բաժակներով էին մատացում կամ ձիեր լծելը երկար էր տևում, Միխայիլ Ավերյանիչը կաս֊կարմրում, ցնցվում էր ամբողջ մարմնով ու բղավում. «Լռե՛լ, դատողություններ չանե՛լ»։ Իսկ տարանտասում նստած ժամանակ, առանց մի րոպե դադար առնելու, նա պատմում էր Կովկասամ Կովկասում և Լեհական թագավորության մեջ կատարած իր ճանապարհորդությունների մասին։ Ինչքա՜ն արկածներ են եղել, ինչպիսի՜ հանդիպումներ։ Նա խոսում էր բարձրաձայն և միաժամանակ հայացքին զարմանքի այնպիսի արտահայտություն էր տալիս, որ կարելի էր կարծել, թե ստում է։ Ի հավելումն դրա՝ պատմելիս նա շնչում էր Անդրեյ Եֆիմիչի երեսին և քրքջում ուղղակի նրա ականջին։ Այդ բանը նեղում էր բժշկին և խանգարում նրան խորհելու և կենտրոնանալու։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խնայողության նկատառումով գնում էին երկաթուղու երրորդ կարգով, չծխողների վագոնով։ Հասարակությունը կիսով չափ մաքուր էր։ Միխայիլ Ավերյանիչը շուտով բոլորի հետ ծանոթացավ և, նստարանից նստարան անցնելով, բարձրաձայն ասում էր, որ այս գարշելի ճանապարհներով չպետք է ճանապարհորդել։ Չո՜րս կողմդ խարդախություն է։ Ի՜նչ եմ ասել ձիով գնալուն. մի օրում հարյուր վերստ ճանապարհ կկտրես ու հետո քեզ առողջ և թարմ կզգաս։ Իսկ անբերրիությունը մեզ մոտ նրանից է, որ Պինայի հովտի ճահիճները ցամաքեցրել են։ Առհասարակ սոսկալի անկարգություն է։ Նա տաքանում էր, բա րձրաձայն խոսում և ուրիշներին խոսելու հերթ չէր տալիս։ Այդ անվերջ շաղակրատությունը, որ ընդմիջվում էր բարձրաձայն քրքիջով ու արտահայտիչ ժեստերով, հոգնեցրեց Անգրեյ Եֆիմիչին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Մեր երկուսից ո՞րն է խելագարը,— մտածում էր նա վրդովված,— արդյո՞ք ես, որ աշխատում եմ ուղևորներին ոչնչով չանհանգստացնել, թե այս եսամոլը, որ կարծում է, թե ինքն այստեղ բոլորից խելոք ու հետաքրքիր մարդն է, և այդ պատճառով ոչ ոքի հանգիստ չի տալիս»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոսկվայում Միխայիլ Ավերյանիչը հագավ զինվորական սերթուկ առանց ուսադիրների և կարմիր կողաշերտով անդրավարտիք։ Փողոց դուրս գալիս նա զինվորական գլխարկ էր դնում և շինել հագնում, ու զինվորները նրան պատվի էին առնում։ Այժմ Անդրեյ Եֆիմիչին թվում էր, թե դա մի այնպիսի մարդ է, որն այն բոլոր աղայականից, որ ունեցել է ժամանակով, մսխել է ամենը, ինչ լավ է եղել, և իրեն պահել է միայն վատը։ Միխայիլ Ավերյանիչը սիրում էր, որ իրեն ծառայաթյուն ծառայություն մատուցեն մինչև անգամ այն ժամանակ, երբ դա բոլորովին հարկավոր չէր։ Լուցկին դրված էր լինում նրա առաջ՝ սեղանի վրա, և նա տեսնում էր, բայց կանչում էր ծառային, որպեսզի լուցկին նա մատուցի իրեն. սպասուհու ներկայությամբ նա չէր քաշվում սպիտակեղենով շրջել. բոլոր լակեյներին անխտիր, մինչև անգամ ծերերին, դու էր ասում և բարկանալիս դդում ու հիմար էր անվանում։ Դա, ինչպես թվում էր Անդրեյ Եֆիմիչին, աղայավարի էր, բայց զզվելի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին ամենից առաջ տարավ Իվերսկայա՝ աստվածամորն աղոթելու։ Նա աղոթում էր ջերմորեն, ծունր դնելով ու արցունք թափելով, և երբ վերջացրեց, խոր հոգոց հանեց ու ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թեպետև չես հավատում, բայց երբ աղոթում ես, քեզ մի տեսակ ավելի հանգստացած ես զգում։ Համբուրեցեք սրբապատկերը, հոգի՛ս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը շփոթվեց ու համբուրեց սրբապատկերը, իսկ Միխայիլ Ավերյանիչը շրթունքները երկարացրեց և գլուխը օրորելով՝ շշնջյունով աղոթեց, և նրա աչքերում նորից արցունքներ երևացին։ Ապա գնացին Կրեմլ և այնտեղ դիտեցին ու մինչև անգամ մատներով շոշափեցին Թնդանոթ֊արքան ու Զանգ֊արքան, հիացան Զամոսկվորեչյեի տեսարանով, եղան Փրկչի տաճարում և Ռումյանցևյան թանգարանում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճաշեցին Տեստովի ճաշարանում։ Միխայիլ Ավերյանիչը այտամորուքները հարդարելով, երկար զննեց ճաշացուցակը և գուրմանի տոնով, որ սովորել է ճաշարաններում իրեն զգալ ինչպես իրենց տանը, ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տեսնենք, այսօր մեզ ինչով եք կերակրելու, հրեշտա՛կս։
==XIV==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բժիշկը շրջում էր, դիտում, ուտում, խմում, բայց նա ուներ մի զգացում,— դժգոհություն Միխայիլ Ավերյանիչից։ Նա ուզում էր հանգստանալ իր բարեկամից, հեռանալ նրանից, թաքնվել, իսկ բարեկամն իր պարտքն էր համարում՝ ոչ մի քայլ իրենից հեռու չթողնել և կարելույն չափ շատ զվարճություն պատճառել նրան։ Երբ նայելու բան չէր լինում, Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին զվարճացնում էր զրույցով։ Երկու օր համբերեց Անդրեյ Եֆիմիչը, բայց երրորդ օրը հայտարարեց իր բարեկամին, որ ինքը հիվանդ է և ցանկանում է ամբողջ օրը տանը մնալ։ Բարեկամը ասաց, որ այդ դեպքում ինքն էլ է մնում։ Իրոք որ, հարկավոր է հանգստանալ, ապա թե ոչ այսպիսով մարդու ոտքերը հալից կընկնեն։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց բազմոցի վրա, երեսը դարձրեց նրա թիկունքի կողմը և ատամները սեղմելով՝ լսում էր իր բարեկամին, որը եռանդագին համոզում էր նրան, որ Ֆրանսիան վաղ թե ուշ անպայման կջախջախի Գերմանիային, որ Մոսկվայում խիստ շատ սրիկաներ կան և որ ձիու արտաքին տեսքով չի կարելի դատել նրա արժանիքների մասին, Բժշկի ականջներն սկսեցին դժժալ ու սիրտը՝ թրթռալ, բայց քաղաքավարությունից դրդված, նա սիրտ չէր անում խնդրել բարեկամին, որ նա դուրս գնա կամ լռի։ Բարեբախտաբար համարում նստելը Միխայիլ Ավերյանիչին ձանձրացրեց, և ճաշից հետո նա գնաց զբոսնելու։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենակ մնալով՝ Անդրեյ Եֆիմիչն անձնատուր եղավ հանգստի զգացումին։ Ի՜նչ հաճելի է անշարժ պառկել բազմոցի վրա ու գիտակցել, որ դու մենակ ես սենյակում։ Իսկական երջանկությունն առանց մենակության անհնար է։ Աստծո աչքից ընկած հրեշտակը նրան դավաճանեց հավանորեն այն պատճառով, որ ցանկացել էր միայնություն, որից հրեշտակները զուրկ են։ Անդրեյ Եֆիմիչը ուզում էր մտածել այն մասին, ինչ վերջին օրերս տեսել ու լսել էր, բայց Միխայիլ Ավերյանիչը նրա մտքից չէր հեռանում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Բայց չէ՞ որ նա բարեկամությունից, մեծահոգությունից դրդված՝ արձակուրդ վերցրեց և ինձ հետ եկավ,— մտածեց բժիշկը դժգոհելով։— Չկա՛ ավելի վատ բան, քան այդ բարեկամական խնամակալությունը։ Չէ՞ որ ահա կարծես և՛ բարի է, և՛ մեծահոգի, և՛ զվարճասեր, բայց ձանձրացնում է։ Անտանելի է ձանձրացնում։ Ճիշտ այսպես էլ ահա լինում են մարդիկ, որոնք միշտ միայն խելոք ու լավ խոսքեր են ասում, բայց զգում ես, որ նրանք բթամիտ մարդիկ են»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրան հաջորդող օրերին Անդրեյ Եֆիմիչը հիվանդ էր ձևանում ու համարից դուրս չէր գալիս։ Նա պառկում էր երեսը դեպի բազմոցի թիկունքը դարձրած և տանջվում էր, երբ իր բարեկամը զրույցով զվարճացնում էր նրան, կամ հանգստանում, երբ բացակայում էր բարեկամը։ Նա դժգոհում էր իրենից այն բանի համար, որ եկավ, և՛ բարեկամից, որ օրեցօր ավելի շաղակրատ էր դառնում և ավելի ազատ էր պահում իրեն։ Անդրեյ Եֆիմիչին ոչ մի կերպ չէր հաջողվում իր մտքերին տալ լուրջ ու վսեմ ընթացք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Այդ իմ մեջ թափանցում է իրականությունը, որի մասին խոսամ էր Իվան Դմիտրիչը,— մտածում էր նա՝ բարկանալով իր մանրակրկիտության վրա։— Սակայն, դատարկ բան է... Տուն կգնամ, և ամեն ինչ հին կարգով կնթանակընթանա...»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետերբուրգում ևս նույնն էր. նա ամբողջ օրերով համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցի վրա և վեր էր կենում միայն նրա համար, որպեսզի գարեջուր խմի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միխայիլ Ավերյանիչն անդադար շտապեցնում էր Վարշավա մեկնել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թանկագի՛նս, ես ինչո՛ւ գնամ այնտեղ,— ասում էր Անդրեյ Եֆիմիչն աղերսող ձայնով։— Մենա՜կ գնացեք, իսկ ինձ թույլ տվեք տուն մեկնել։ Խնդրո ՜ւմ Խնդրո՜ւմ եմ ձեզ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ մի դեպքում,— բողոքում էր Միխայիլ Ավերյանիչը։— Այդ զմայլելի քաղաք է։ Ես իմ կյանքի հինգ երջանկագույն տարիներն այնտեղ եմ անցկացրել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը կամքի ուժ չուներ իր ասածը պնդելու, և նա, իրեն զսպելով, Վարշավա գնաց։ Այստեղ նա համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցին և չարանում իր վրա, իր բարեկամի վրա և լակեյների վրա, որոնք համառորեն հրաժարվում էին ռուսերեն հասկանալ, իսկ Միխայիլ Ավերյանիչը՝ ըստ սովորականի առողջ, կայտառ և ուրախ՝ առավոտից մինչև երեկո զբոսնում էր քաղաքում և փնտրում իր հին ծանոթներին։ Մի քանի անգամ նա տանը չգիշերեց։ Մի գիշերից հետո էլ, որ հայտնի չէ, թե որտեղ էր անցկացրել, նա վաղ առավոտյան տուն վերադարձավ խիստ գրգռված վիճակում, կարմրած ու չսանրված։ Նա երկար ժամանակ մի անկյունից մյուսն էր քայլում՝ ինքն իրեն ինչ֊որ բան քրթմնջալով, հետո կանգ առավ, ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Պատիվն ամենի՜ց առաջ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի փոքր էլ երթևեկելուց հետո նա բռնեց գլուխը և տրագիկ ձայնով ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այո՛, պատիվն ամենի՜ց առաջ։ Թո՛ղ անիծյալ լինի այն րոպեն, երբ առաջին անգամ իմ գլխում այս Բաբելոնը գալու միտքը ծագեց։ Թանկագի՛նս,— դիմեց նա բժշկին,— արհամարհեցեք ինձ, ես ահագին գումար տանուլ տվեցի։ Ինձ հինգ հարյուր ռուբլի փող տվեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը համրեց հինգ հարյուր ռուբլի ու լուռ տվեց իր բարեկամին։ Սա՝ ամոթից ու բարկությունից դեռևս կաս֊կարմիր դեմքով, անկապ բառերով ինչ֊որ ավելորդ բան երդվեց, գլխարկը ծածկեց ու դուրս գնաց։ Մի երկու ժամից հետո վերադառնալով՝ նա ընկավ բազկաթոռին, բարձրաձայն հառաչեց ու ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Պատիվս փրկվա՜ծ է։ Մեկնե՛նք, բարեկամս։ Ես չեմ ցանկանում ոչ մի րոպե մնալ այս անիծյալ քաղաքում։ Սրիկանե՜ր։ Ավստրիական լրտեսներ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ բարեկամները իրենց քաղաքը վերադարձան, արդեն նոյեմբեր ամիսն էր, և փողոցներում խոր ձյուն էր նստել։ Անդրեյ Եֆիմիչի տեղը գրավել էր բժիշկ Խոբոտովը. նա դեռ ապրում էր իր հին բնակարանում, սպասելով, որ Անդրեյ Եֆիմիչը վերադառնա և ազատի հիվանդանոցում գրաված իր բնակարանը։ Տգեղ կինը, որին նա իր խոհարարուհին էր անվանում, արդեն ապրում էր ֆլիգելներից մեկում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քաղաքում հիվանդանոցային նոր բամբասանքներ էին շրջում։ Ասում էին, թե տգեղ կինը կռվել է վերակացուի հետ, և սա, իբր, ծնկների վրա սողացել է նրա առաջ՝ ներում խնդրելով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ նդրեյ Եֆիմիչն իր ժամանման առաջին իսկ օրը հարկադրված եղավ իր համար բնակարան փնտրել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բարեկամս,— ասաց նրան փոստի պետը երկչոտ տոնով,— ներեցեք անհամեստ հարցս, դուք ի՞նչ միջոցներ ունեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ եֆիմիչը լռությամբ հաշվեց իր փողերը և ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ութսունվեց ռուբլի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես այդ չեմ հարցնում,— շփոթված ասաց Միխայիլ Ավերյանիչը՝ բժշկին չհասկանալով։— Ես հարցնում եմ, թե դուք ընդհանրապես ինչ միջոցներ ունեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես էլ դե ասում եմ ձեզ, ութսունվեց ռուբլի... ես ուրիշ ոչինչ չունեմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միխայիլ Ավերյանիչը բժշկին ազնիվ և առաքինի մարդ էր համարում, բայց և այնպես կարծում էր, որ նա առնվազն մի քսան հազարանոց կապիտալ ունի։ Իսկ այժմ, երբ իմացավ, որ Անդրեյ Եֆիմիչն աղքատ է, որ նա ապրուստի միջոց չունի, չգիտես ինչու, հանկարծ լաց եղավ ու գրկեց իր բարեկամին։
==XV==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչն ապրում էր քաղքենուհի Բելովայի երեք պատուհան ունեցող տնակում։ Այդ տնակում կար միայն երեք սենյակ՝ չհաշված խոհանոցը։ Դրանցից երկուսը, որոնց պատուհանները բացվում էին փողոցի վրա, զբաղեցրել էր բժիշկը, իսկ երրորդում և խոհանոցում ապրում էին Դարյուշկան և քաղքենուհին՝ իր երեք երեխաներով։ Երբեմն տանտիրուհու մոտ գիշերելու էր գալիս նրա սիրեկանը՝ մի հարբած գեղջուկ, որ գիշերները մոլեգնում և սարսափ էր ազդում երեխաների ու Դարյուշկայի վրա։ Երբ նա գալիս էր և, խոհանոցում նստելով՝ սկսում էր օղի պահանջել, բոլորն էլ խիստ նեղվածք էին զգում, և բժիշկը, խղճալով, իր մոտ էր տանում լացող երեխաներին, քնեցնում էր իր բնակարանի հատակին, և այդ մեծ բավականություն էր պատճառում նրան։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջվա պես նա վեր էր կենում ժամը ութին և թեյից հետո նստում էր իր հին գրքերն ու ժուռնալները կարդալու։ Նորերի համար նա արդեն փող չուներ։ Արդյոք նրանի՞ց էր, որ գրքերը հին էին, թե, միգուցե, շրջապատի փոփոխությունից՝ ընթերցանությունն այլևս խորությամբ չէր հափշտակում նրան ու հոգնեցնում էր։ Ժամանակը պարապ չանցկացնելու համար նա կազմում էր իր գրքերի մանրամասն ցուցակը և նրանց կողերին պիտակներ էր փակցնում, և այդ մեխանիկական, մանրակրկիտ աշխատանքը նրան ավելի հետաքրքրական էր թվում, քան ընթերցանությունը։ Միապաղաղ, մանրակրկիտ աշխատանքը մի ինչ֊որ անհասկանալի ձևով օրորում էր նրա մտքերը, նա ոչնչի մասին չէր մտածում, ու ժամանակն արագ էր անցնում։ Մինչև անգամ խոհանոցում նստելը և Դարյուշկայի հետ կարտոֆիլ կճպելը կամ նարինջ մաքրելը նրան հետաքրքրական էր թվում։ Շաբաթ և կիրակի օրերը նա եկեղեցի էր գնում։ Պատի մոտ կանգնելով ու աչքերը կիսախուփ անելով՝ նա լսում էր երգեցողությունը և մտածում էր իր հոր մասին, մոր մասին, համալսարանի, կրոնների մասին. նրան անդորրություն էր պատում, տխրություն ու հետո, եկեղեցուց հեռանալիս՝ նա ափսոսում էր, որ ժամերգությունն այդքան շուտ վերջացավ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա երկու անգամ գնաց հիվանդանոց՝ Իվան Դմիտրիչի մոտ, նրա հետ զրուցելու։ Բայց երկու անգամն էլ Իվան Դմիտրիչը արտասովոր գրգռված ու չարացած էր. նա խնդրում էր հանգիստ թողնել իրեն, որովհետև դատարկ շաղակրատությունը նրան արդեն վաղուց է ձանձրացրել, և ասում էր, որ իր բոլոր տառապանքների համար նա անիծված, ստոր մարդկանցից խնդրում է միայն մի պարգև՝ մեկուսի բանտարկություն։ Մի՞թե մինչև անգամ այդ բանը մերժում են իրեն։ Երկու անգամն էլ, երբ Անդրեյ Եֆիմիչը հրաժեշտ էր տալիս նրան և բարի գիշեր մաղթում, նա բարկանում էր և ասում.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Գրողի ծոցը։― Գրողի՛ ծողը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ Անդրեյ Եֆիմիչն այժմ չգիտեր՝ արդյո՞ք երրորդ անգամ գնա, թե ոչ։ Իսկ գնալ ուզում էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջներում հետճաշյա ժամերին Անդրեյ Եֆիմիչը շրջում էր սենյակում և մտածում, իսկ հիմա ճաշից մինչև երեկոյան թեյը նա պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի նրա թիկունքր թիկունքը դարձրած և անձնատուր էր լինում մանրախնդիր մտքերի, որոնց ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Նա իրեն վիրավորված էր զգում, որ իր ավելի քան քսանամյա ծառայության համար իրեն չտվին ոչ կենսաթոշակ, ոչ միանվագ նպաստ։ Ճիշտ է, նա ազնվորեն չի ծառայել, բայց չէ՞ որ կենսաթոշակ ստանում են բոլոր ծառայողներն անխտիր՝ ազնիվ են նրանք, թե ոչ։ Ժամանակակից արդարությունն էլ հենց այն է, որ աստիճաններով, շքանշաններով և կենսաթոշակով պարգևատրվում են ոչ թե բարոյական հատկություններն ու ընդունակությունները, այլ առհասարակ ծառայությունը՝ ինչպես էլ նա լինի։ Ինչո՞ւ ուրեմն միայն Անդրեյ Եֆիմիչը պետք է բացառություն կազմի։ Նա բոլորովին փող չուներ։ Ամաչում էր անցնել կրպակի մոտով և նայել կրպակի տիրուհուն։ Գարեջրի համար արդեն պարտ պարտք են երեսուներկու ռուբլի։ Քաղքենուհի Բելովային նույնպես պարտ պարտք են։ Դարյուշկան կամաց֊կամաց վաճառում է հին հագուստներն ու գրքերը և տանտիրուհուն խաբում, թե բժիշկը շուտով անչափ շատ փող է ստանալու։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա բարկանամ էր իր վրա, որ ճանապարհորդության ժամանակ ծախսեց իր հավաքած հազար ռուբլին։ Ինչպե՜ս պետք կգար հիմա այդ հազարը։ Նա վրդովվում է, որ մարդիկ իրեն հանգիստ չեն թողնում։ Խոբոտովն իր պարտքն էր համարում երբեմնապես այցելելու իր հիվանդ պաշտոնակցին։ Նրա ամեն ինչն ատելի էր Անդրեյ Եֆիմիչին. և՛ կուշտ մարդու դեմքը, և գռեհիկ, ներողամիտ տոնը, և՛ «պաշտոնակից» բառը, և՛ սապոգները. իսկ ամենից զզվելին այն էր, որ նա իր պարտականությունն էր համարում բժշկել Անդրեյ Եֆիմիչին և կարծում էր, թե իրոք բժշկում է։ Իր ամեն մի այցելության ժամանակ նա բերում էր մի սրվակ բրոմակալիում և խավարծիլի հաբեր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միխայիլ Ավերյանիչը ևս իր պարտքն էր համարում այցելել բարեկամին ու զվարճացնել նրան։ Ամեն անգամ Անդրեյ Եֆիմիչի մոտ նա մտնում էր արհեստական անկաշկանդությամբ, բռնազբոսիկ քրքջում էր ու սկսում հավատացնել, թե նա այսօր հիանալի տեսք անի և թե, փառք աստծո, բանը դեպի լավն է գնում, և դրանից կարելի էր եզրակացնել, որ իր բարեկամի դրությունը նա անհուսալի էր համարում։ Նա դեռևս Վարշավայի իր պարտքը չէր վճարել և ամոթի ծանր զգացումից ճնշվում էր, լարված էր, ուստիև ջանում էր ավելի բարձրաձայն ծիծաղել և ամեն ինչ ավելի ծիծաղելի պատմել։ Նրա անեկդոտներն ու պատմությունները հիմա անվերջ էին թվում ու տանջալի էին թե՛ Անդրեյ Եֆիմիչի, թե՛ հենց իր համար։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրա ներկայությամբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի պատը դարձրած և լսում էր ատամները սեղմած։ Նրա հոգու վրա շերտ առ շերտ մաղձ էր նստում, և բարեկամի ամեն մի այցելությունից հետո նա զգում էր, որ այդ մաղձն ավելի ու ավելի է բարձրանում և ասես հասնում է կոկորդին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մանրախնդիր զգացումները խեղդելու համար նա շտապում էր մտածել այն մասին, որ թե՛ ինքը, թե՛ Խոբոտովը, թե՛ Միխայիլ Ավերյանիչը վաղ թե ուշ պետք է ոչնչանան՝ բնության մեջ նույնիսկ հետք չթողնելով։ Եթե երևակայենք, որ մի միլիոն տարուց հետո երկրագնդի մոտով տիեզերքի տարածության մեջ մի որևէ ոգի կթռչի, ապա նա կտեսնի միայն հող ու մերկ ժայռեր։ Բոլորը,— և՛ կուլտուրան, և՛ բարոյական օրենքը,— կկործանվի և մինչև անգամ կռատուկ չի բուսի նրանց տեղը։ Ուրեմն, ի՞նչ է ամոթը խանութպանի հանդեպ, չնչին Խոբոտովը, Միխայիլ Ավերյանիչի ծանր բարեկամությունը։ Այդ բոլորն անմիտ ու դատարկ բան է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այսպիսի դատողություններն արդեն չէին օգնում։ Նա հազիվ էր պատկերացնում երկրագունդը մի միլիոն տարի հետո, որ մերկ ժայռի հետևից իսկույն երևում էր սապոգներ հագած Խոբոտովը կամ բռնի քրքջացող Միխայիլ Ավերյանիչը, և մինչև անգամ լսվում էր նրա ամաչկոտ շշնջյունը. «Իսկ Վարշավայի պարտքը, սիրելի՛ս, մոտ օրերս կվերադարձնեմ... Անպայմա՛ն»։
==XVI==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ Միխայիլ Ավերյանիչը եկավ ճաշից հետո, երբ Անգրեյ Անդրեյ Եֆիմիչը պառկած էր բազմոցի վրա։ Այնպես պատահեց, որ այդ իսկ ժամանակ հայտնվեց և Խոբոտովը իր բրոմակալիումով։ Անգրեյ Անդրեյ Եֆիմիչը ծանրորեն բարձրացավ տեղից, նստեց և երկու ձեռքով հենվեց բազմոցին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ այսօր, թանկագի՞նս,— սկսեց Միխայիլ Ավերյանիչը,— ձեր երեսի գույնը շատ ավելի լավ է, քան երեկ։ Կեցցե ք։ Աստվա՜ծ վկա, քաջ եք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ժամանակն է, ժամանակն է կազդուրվել, կոլե՞գա,— ասաց Խոբոտովը՝ հորանջելով։— Երևի հենց ձեզ էլ է ձանձրացրել այս կանիտելը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ կկազդուրվե՛նք,— ուրախ ասաց Միխայիլ Ավերյանիչը։— Դեռ մի հարյուր տարի էլ կապրենք։ Հապա՜։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հարյուր չէ՜, այդ մի քիչ շատ ասացիք, բայց մի քսան տարի կկարողանանք,— մխիթարում էր Խոբոտովը։— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կոլեգա, մի՛ վհատվեք... Բավական է բանը մթագնեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մենք դեռ ցո՜ւյց կտանք մեզ,— քրքջաց Միխայիլ Ավերյանիչը և ձեռքով թփթփացրեց իր բարեկամի ծունկը։— Մենք դեռ ցույց կտանք։ Եկող ամառ, աստված հաջողի, հուպ կտանք դեպի Կովկաս և այդ ամբողջ երկիրը ձիով կշրջենք,— հո՛փ֊ հո՛փ֊հո՛փ։ Իսկ երբ Կովկասից վերադառնանք, ով գիտի, գուցե դեռ հարսանիքում էլ քեֆ անենք։— Միխայիլ Ավերյանիչը խորամանկորեն աչքով արեց։— Կամուսնացնենք ձեզ, մեր սիրելի բարեկամին... կամուսնացնենք...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը հանկարծ զգաց, որ հեղձամաղձը բարձրանում է դեպի իր կոկորդը, նրա սիրտը սոսկալի բաբախեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այդ գռեհկությո՜ւն է,— ասաց նա՝ արագ տեղից վեր կենալով և ետ քաշվելով դեպի պատուհանը։— Մի՞թե դուք չեք հասկանում, որ գռեհիկ բաներ եք ասում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ուզում էր շարունակել մեղմ ու քաղաքավարի տոնով, բայց իր կամքին հակառակ՝ հանկարծ բռունցքները սեղմեց ու գլխից վեր բարձրացրեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թողե՛ք ինձ,— գոռաց նա զարհուրելի ձայնով՝ կաս֊կարմիր կտրած, ողջ մարմնով դողալով.— Դո՛ւրս։ Երկո՜ւսդ էլ դուրս, երկո՜ւսդ էլ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միխայիլ Ավերյանիչն ու Խոբոտովը ոտքի կանգնեցին և հայացքները սևեռեցին նրան, սկզբում տարակուսանքով, ապա սարսափած։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Երկո՜ւսդ էլ դուրս,— շարունակում էր բղավել Անդրեյ Եֆիմիչը։— Բո՛ւթ մարդիկ։ Հիմա՛ր մարդիկ։ Ինձ պետք չեն ո՛չ բարեկամություն, ո՛չ էլ քո դեղերը, բթամի՜տ մարդ։ Այդ գռեհկություն է։ Գարշելի վարմունք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խոբոտովն ու Միխայիլ Ավերյանիչը՝ շվաթված իրար երեսի նայելով, ետ֊ետ գնացին դեպի դուռը և նախասենյակ դուրս եկան։ Անդրեյ Եֆիմիչն արագ վերցրեց բրոմակալիումի սրվակը և շպրտեց նրանց հետևից. սրվակը զնգոցով դիպավ շեմքին ու ջարդվեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Կորե՛ք գրողի ծոցը,— բղավեց նա ողբաձայն՝ նախասենյակ դուրս վազելով։— Կորե՜ք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հյուրերի հեռանալուց Հետո Անդրեյ Եֆիմիչը դողալով, ասես ջերմի մեջ, պառկեց բազմոցի վրա և դեռ երկար կրկնում էր.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բթամի՜տ մարդիկ։ Հիմա՜ ր մարդիկ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նա հանգստացավ, ամենից առաջ նրա գլխում ծագեց այն միտքը, որ խեղճ Միխայիլ Ավերյանիչը հիմա հավանորեն սաստիկ ամաչում է և ծանր հոգեվիճակ է ապրում, և որ այդ բոլորը սոսկալի է։ Առաջներում երբեք ոչ մի այսպիսի բան չէր պատահել։ Էլ որտե՞ղ էր իր խելքն ու տակտը։ Որտե՞ղ էր իրերի ըմբռնումն ու փիլիսոփայական անտարբերությունը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամոթից և ինքն իր դեմ զայրանալուց բժիշկն ամբողջ գիշերը չկարողացավ քնել, իսկ առավոտյան, մոտ ժամը տասին, գնաց փոստի գրասենյակը և փոստի պետից ներողություն խնդրեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Չհիշենք այն, ինչ կատարվել է,— հոգոց հանելով ասաց զգացված Միխայիլ Ավերյանիչը՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։— Ով հինը հիշի՝ աչքը դուրս թռչի։ Լյուբավկի՛ն,— հանկարծ կանչեց նա այնպիսի բարձր ձայնով, որ բոլոր փոստատարներն ու հաճախորդները ցնցվեցին։— Աթոռ տուր։ Իսկ դու սպասի՛ր,— բղավեց նա մի հասարակ կնոջ, որը ճաղերի արանքով պատվիրած նամակ էր մեկնում իրեն։— Մի՞թե չես տեսնում, որ ես զբաղված եմ։ Հինը չհիշենք,— շարունակեց նա քնքշորեն՝ Անդրեյ Եֆիմիչին դառնալով։— Նստե՛ք, խոնարհաբար խնդրում եմ, թանկագինս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա մի րոպե լուռ շփեց իր ծնկները, ապա ասաց.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իմ մտքով էլ չէր անցնում վիրավորվել ձեզանից։ Հիվանդությունը մարդու եղբայր չէ, ես այդ հասկանում եմ։ Երեկ ձեր նոպան ինձ և բժշկին վախեցրեց, և մենք հետո երկար խոսեցինք ձեր մասին։ Թանկագի՜նս, դուք ինչո՞ւ չեք ցանկանում լրջորեն զբաղվել ձեր հիվանդությամբ։ Մի՞թե կարելի է այդպես։ Ներեցեք բարեկամական անկեղծությանս,— շշնջաց Միխայիլ Ավերյանիչը,— դուք ապրում եք ամենաանբարենպաստ պայմաններում. նեղվածք է, անմաքրություն, ձեզ խնամող չկա, բժշկվելու համար միջոցներ չունեք... Թանկագին բարեկամս, բժշկի հետ միասին հոգով֊սրտով աղաչում ենք ձեզ, լսեցեք մեր խորհուրդը, հիվանդանոց պառկեցեք։ Այնտեղ թե՛ սնունդն է առողջարար, թե՛ խնամք կա, թե՛ բժշկություն։ Եվգենի Ֆյոդորիչը թեպետև մովետոն է, մեր մեջ ասած, բայց գիտակ մարդ է, նրան լիովին կարելի է վստահել։ Նա ինձ խոսք է տվել, որ ձեզանով կզբաղվի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչն զգացվեց անկեղծ սրտացավությունից և այն արցունքներից, որոնք հանկարծ փայլեցին փոստի պետի այտերի վրա։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հարգելի՛ս, չհավատաք,— շշնջաց նա՝ ձեռքը սրտին դնելով։ Չհավատա՜ք դրանց։ Այդ խաբեությո՜ւն է։ Իմ հիվանդությունը միայն այն է, որ քսան տարվա ընթացքում ամբողջ քաղաքում ես միայն մի խելոք մարդ գտա, այն էլ խելագար է։ Ո՛չ մի հիվանդություն չկա, ես պարզապես ընկել եմ մի կախարդական շրջան, որից ելք չկա։ Ինձ համար միևնույն է, ես ամեն բանի պատրաստ եմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հիվանդանոց պառկեք, թանկագինս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինձ համար միևնույն է, թեկուզ փոսում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Խոսք տվեք, հոգիս, որ ամեն բանում կլսեք Եվգենի Ֆյոդորիչին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Համեցե՛ք, խոսք եմ տալիս։ Բայց, կրկնում եմ, հարգելիս, ես կախարդական շրջան եմ ընկել։ Հիմա ամեն ինչ մինչև անգամ իմ բարեկամների անկեղծ սրտացավությունը մի հակում ունի՝ նպաստել իմ կործանմանը։ Ես խորտակվում եմ և արիություն ունեմ գիտակցելու այդ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Հոգի՛ս, դուք կառողջանաք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այդ ինչո՞ւ եք ասում,— վրդովմունքով ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Հազվագյուտ մարդ կլինի, որ իր կյանքի վերջում չզգա այն, ինչ ես եմ զգում հիմա։ Երբ ձեզ ասեն, թե կարծես ձեր երիկամներն են վատ կամ սիրտն է մեծացած, և դուք սկսեք բուժվել, կամ թե ասենք՝ դուք խելագար եք կամ ոճրագործ, այսինքն, մի խոսքով, երբ մարդիկ հանկարծ ուշադրություն դարձնեն ձեզ վրա,— իմացե՛ք, որ դուք կախարդական շրջան եք ընկել, որից այլևս դուրս չեք գալու։ Կջանաք դուրս գալ և է՛լ ավելի կմոլորվեք։ Անձնատուր եղեք, որովհետև ձեզ այլևս ոչ մի մարդկային ճիգ չի փրկի։ Ինձ այսպես է թվում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ, ճաղերի մոտ հասարակություն էր հավաքվել։ Չխանգարելու համար Անդրեյ Եֆիմիչը ոտքի կանգնեց ու սկսեց հրաժեշտ տալ։ Միխայիլ Ավերյանիչը մի անգամ էլ ազնիվ խոսք առավ նրանից և ճանապարհ դրեց մինչև դրսի դուռը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ նույն օրը, երեկոյան դեմ, Անդրեյ Եֆիմիչի մոտ անսպասելիորևն եկավ կիսամուշտակ և սապոգներ հագած Խոբոտովը և ասաց այնպիսի տոնով, կարծես թե երեկ ոչինչ չէր պատահել.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ես ձեզ մոտ գործով եմ եկել, կոլե՛գա։ Եկել եմ հրավիրելու ձեզ. արդյոք չե՞ք ցանկանա ինձ հետ կոնսիլիումի գնալ, հը՞։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարծելով, թե Խոբոտովն ուզում է զբոսանքով զվարճացնել իրեն կամ իսկապես վաստակելու հնարավորություն ընձեռել, Անդրեյ Եֆիմիչը հագնվեց և նրա հետ միասին փողոց դուրս եկավ։ Սա ուրախ էր, որ իր երեկվա մեղքը քավելու և հաշտվելու առիթ է ներկայանում և իր հոգու խորքում շնորհակալ էր Խոբոտովից, որը մինչև անգամ ակնարկ չարեց երեկվա դեպքի մասին. ըստ երևույթին, խնայում էր։ Այդ անկուլտուրական մարդուց այդպիսի քաղաքավարություն դժվար էր սպասել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իսկ ձեր հիվանդը որտե՞ղ է,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինձ մոտ՝ հիվանդանոցում։ Վաղուց է, որ ես ցանկանում էի ցույց տալ ձեզ... Խիստ հետաքրքրական դեպք է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մտան հիվանդանոցի բակը և, գլխավոր շենքը շրջանցելով, ուղղվեցին դեպի այն ֆլիգելը, որտեղ խելագարներն էին տեղավորված։ Եվ այդ բոլորը, չգիտես ինչու, լռելյայն։ Երբ ֆլիգել մտան, Նիկիտան ըստ սովորականի՝ թռավ, ոտքի կանգնեց ու ձգվեց,
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այստեղ մեկի թոքերին բարդություն է պատահել,— ասաց Խոբոտովը կիսաձայն՝ Անդրեյ Եֆիմիչի հետ հիվանդասենյակ մտնելով։— Դուք այստեղ սպասեցեք, ես իսկույն կգամ։ Գնամ միայն ստետոսկոպը բերելու։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ու դուրս գնաց։
==XVII==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Արդեն երեկոյանում էր։ Իվան Դմիտրիչը, երեսը բարձի մեջ թաղած, պառկած էր իր անկողնի վրա. կաթվածահարը անշարժ նստած՝ կամացուկ լալիս էր և շրթունքները շարժում։ Հաստ գեղջուկը և նախկին տեսակավորողը քնած էին։ Լռություն էր տիրում։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը նստած էր Իվան Դմիտրիչի մահճակալի վրա և սպասում էր։ Բայց անցավ մոտ կես ժամ, և Խոբոտովի փոխարեն հիվանդասենյակ մտավ Նիկիտան՝ գրկին բռնած մի խալաթ, ինչ֊որ մեկի սպիտակեղենը և տուֆլիները։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Համեցե՛ք հագնվելու, ձերդ գերազանցություն,— կամացուկ ասաց նա։— Ահա ձեր անկողնիկը, համեցեք այստեղ,— ավելացրեց նա, մատնացույց անելով մի դատարկ, ըստ երևույթին, նոր բերած մահճակալ։— Ոչի՛նչ, աստուծով կառողջանաք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը բոլորը հասկացավ։ Նա, առանց մի խոսք ասելու, անցավ դեպի Նիկիտայի մատնանշած մահճակալը և նստեց. տեսնելով, որ Նիկիտան կանգնած սպասում է, նա հանվեց, մերկացավ և ամաչեց։ Հետո հագավ հիվանդանոցային զգեստը. վարտիքը շատ կարճ էր, շապիկը՝ երկար, իսկ խալաթից ապխտած ձկան հոտ էր գալիս։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Կառողջանաք աստուծով,— կրկնեց Նիկիտան։ Նա իր գիրկը հավաքեց Անդրեյ Եֆիմիչի հագուստը, դուրս գնաց և իր հետևից դուռը ծածկեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Միևնույն է...— մտածեց Անդրեյ Եֆիմիչը՝ ամաչկոտությամբ խալաթի մեջ փաթաթվելով և նկատելով, որ իր նոր կոստյումը հագած՝ նա նման է կալանավորի։— Միևնույն է... Միևնույն է, թե՛ ֆրակ, թե՛ մունդիր, թե՛ այս խալաթը»...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ժամացույցի բանն ինչպե՞ս կլինի։ Իսկ հուշատե՞տրը, որ կողքի գրպանում էր։ Իսկ գլանակնե՞րը։ Նիկիտան հագուստն ո՞ւր տարավ։ Հիմա թերևս մինչև մահ անդրավարտիք, ժիլետ և կոշիկներ հագնելու առիթ չի լինի։ Սկզբնական շրջանում այդ բոլորը մի տեսակ տարօրինակ և նույնիսկ անհասկանալի էր։ Անդրեյ Եֆիմիչն այժմ էլ համոզված էր, որ քաղքենուհի Բելովայի տան և համար 6 հիվանդասենյակի միջև ոչ մի տարբերություն չկա, որ այս աշխարհում բոլորը դատարկ բան է և ունայնություն ունայնությանց, մինչդեռ նրա ձեռքերը դողում էին, ոտքերը սառչում, և նա սոսկում էր այն մտքից, թե շուտով Իվան Դմիտրիչը վեր կկենա և կտեսնի, որ ինքը խալաթ է հագել։ Նա վեր կացավ, անցուդարձ արեց և նորից նստեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա նա նստեց կես ժամ, մեկ ժամ և թախծելու աստիճան ձանձրացավ. մի՞թե այստեղ կարելի է ապրել մեկ օր, մի շաբաթ և մինչև իսկ տարիներ, ինչպես այս մարդիկ են ապրում։ Դե՛, ահա ինքը նստած էր, երթևեկեց ու նորից նստեց. կարելի է գնալ և պատուհանից դուրս նայել ու դարձյալ անկյունից անկյուն երթևեկել։ Իսկ այնուհետև ի՞նչ։ Կուռքի պես այսպես նստե՞լ ամբողջ ժամանակ և մտածել։ Ո՛չ, այդ հազիվ թե հնարավոր լինի։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը պառկեց, բայց իսկույնևեթ վեր կացավ, թևով սրբեց ճակատի սառը քրտինքը և զգաց, որ իր ամբողջ երեսից սկսեց ապխտած ձկան հոտ գալ։ Նա նորից երթևեկեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այս մի ինչ֊որ թյուրիմացություն է...— ասաց նա, տարակուսանքով ձեռքերը տարածելով։— Պետք է բացատրվել, այստեղ թյուրիմացության կա...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ միջոցին Իվան Դմիտրիչն արթնացավ։ Նա նստեց ու այտերը հենեց բռունցքներին։ Թքեց։ Հետո ծուլորեն նայեց բժշկին և, ըստ երևույթին, աոաջին առաջին րոպեին ոչինչ չհասկացավ. բայց շուտով նրա քնկոտ դեմքը դարձավ չոր ու հեգնող։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ըհը՛ , ձե՜զ էլ այստեղ նստեցրին, հոգի՞ս,— ասաց նա, քնից նոր արթնացած, խոպոտած խռպոտած ձայնով, կկոցելով մի աչքը։ — Շատ ուրախ եմ։ Աոաջ Առաջ դուք էիք մարդկանց արյունը խմում, հիմա էլ ձեր արյունն են խմելու։ Հիանալի՜ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այս մի ինչ֊որ թյուրիմացություն է...— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվան Դմիտրիչի խոսքերից վախենալով։ Նա թոթվեց ուսերը և կրկնեց։— Ինչ֊որ թյուրիմացություն է...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը կրկին թքեց ու պառկեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Անիծվա՜ծ կյանք,— մռմռաց նա։— Եվ ինչն է ցավալի ու վիրավորական, որ այս կյանքը վերջանալու է ո՛չ թե տառապանքների համար տրվող պարգևով, ո՛չ թե ապոթեոզով՝ ինչպես օպերայում, այլ մահով. կգան գեղջուկ ծառաները և մեռածի ձեռք ու ոտից բռնած՝ նկուղ քարշ կտան։ Վվվը՜։ Դե՛, ոչինչ... դրա փոխարեն մյուս աշխարհում մեր տոնը կլինի... Ես այն աշխարհից կհայտնվեմ այստեղ իբրև ստվեր և կվախեցնեմ այս գարշելիներին։ Ես նրանց կծերացնեմ՝ սարսափահար անելով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերադարձավ Մոիսեյկան և, բժշկին տեսնելով, մեկնեց ձեռքը.
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մի կոպեկ տա՜ս,— ասաց նա։
==XVIII==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը քաշվեց դեպի պատուհանը և նայեց դաշտին։ Արդեն մթնում էր, և հորիզոնի վրա աջ կողմից ծագում էր պաղ, ծիրանագույն լուսինը։ Հիվանդանոցի ցանկապատից ոչ հեռու, ոչ ավելի, քան հարյուր սաժենի վրա, գտնվում էր քարաշեն պարսպով շրջապատված մի բարձր, սպիտակ տուն։ Այդ բանտն էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ահա այս է իրականությունը»,— մտածեց Անդրեյ Եֆիմիչը և սարսափեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սարսափելի էին և՛ լուսինը, և՛ բանտը, և՛ ցանկապատի կատարի մեխերը, և՛ հեռավոր բոցը ոսկոր այրելու գործարանում» Թիկունքից հառաչանք լսվեց։ Անդրեյ Եֆիմիչը նայեց ետ, տեսավ փայլուն աչքերով ու շքանշանները կրծքին մի մարդու, որը ժպտում էր և խորամանկորեն աչքով անում։ Այդ ևս սարսափելի թվաց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչն իրեն հավատացնում էր, որ լուսնի և բանտի մեջ առանձին ոչինչ չկա, որ հոգեպես առողջ մարդիկ ևս շքանշաններ են կրում և որ ժամանակի ընթացքամ բոլորը կփտի և հող կդառնա, բայց հուսահատությունը հանկարծ պատեց նրան, նա երկու ձեռքով բռնեց ճաղերը և ամբողջ ուժով ցնցեց։ Ամուր ճաղերը չխորտակվեցին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո, որպեսզի այնքան էլ սարսափ չզգա, նա գնաց դեպի Իվան Դմիտրիչի անկողինը և նստեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես հոգեպես ընկճվել եմ, թանկագի՛նս,— մրմնջաց նա դողալով և սառը քրտինքը սրբելով։— Հոգեպես ընկճվել եմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Որ ընկճվում եք, փիլիսոփայեցեք,— ծաղրանքով ասաց Իվան Դմիտրիչը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ... Այո՛, այո՛... Հրամանքդ մեկ անգամ ասում էիք, թե Ռուսաստանում փիլիսոփայություն չկա, բայց փիլիսոփայում են բոլորը, մինչև անգամ աննշան մարդիկ։ Բայց չէ՞ որ աննշան մարդկանց փիլիսոփայելուց ոչ ոք վնաս չի կրում,— ասաց Անդրեյ Եֆիմիչն այնպիսի տոնով, կարծես թե ուզում էր արտասվել. ու կարեկցություն զարթեցնել։— Իսկ ինչի՞ համար է, թանկագի՛նս, այդ չար ծաղրը։ Եվ այդ աննշան մարդիկ ինչպե՞ս չփիլիսոփայեն, եթե նրանք բավարարված չեն։ Խելոք, կրթված, հպարտ, ազատասեր մարդը, այդ աստծու նման մարդը ուրիշ ելք չունի, քան իբրև բժիշկ գնալ մի կեղտոտ, հիմար, փոքրիկ քաղաք և իր ամբողջ կյանքում՝ բանկաներ, տզրուկներ, մանանեխի ծեփելի՜ք։ Շառլատանաթյո՜ւն է, նեղմտությո՜ւն, գռեհկությո՜ւն։ Ո՛հ, աստվա՜ծ.իմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք հիմար բաներ եք դուրս տալիս։ Եթե բժիշկ լինելը զզվելի էր, գնայիք դառնայիք մինիստր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ մի տեղ, ո՛չ մի տեղ չի կարելի։ Մենք թույլ ենք, թանկագինս... Ես անտարբեր էի, աշխույժ ու առողջ էի դատում, սակայն բավական էր միայն, որ կյանքը ինձ կոպտաբար դիպչեր, որպեսզի ես հոգեպես ընկճվեի... Ուժասպառությո՜ւն։ Թույլ ենք մենք, անպետք ենք մենք... Դուք նույնպես, թանկագինս... Դուք խելացի եք, առաքինի, ձեր մոր կաթի հետ ծծել եք ազնիվ մղումներ, բայց հենց որ կյանք մտաք, հոգնեցիք ու հիվանդացաք... Թո՜ւյլ ենք, թո՜ւյլ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սարսափի և վիրավորանքի զգացումից բացի, երեկոն իջնելու հետ, Անդրեյ Եֆիմիչին ամբողջ ժամանակ տանջում էր ևս մի ինչ֊ որ բան, որից նա ազատվել չէր կարողանում։ Վերջապես նա գլխի ընկավ, որ սիրտն ուզում է գարեջուր և ծխախոտ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ես այստեղից դուրս կգամ, թանկագինս,— ասաց նա։ Կասեմ, որ այստեղ ճրագ բերեն... Այսպես չեմ կարող... Անկարո՜ղ եմ...
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անդրեյ Եֆիմիչը գնաց դեպի դուռը և բաց արեց, բայց Նիկիտան իսկույն ոտքի ելավ և նրա ճանապարհը կտրեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՞ւր եք գնում։ Չի՛ կարելի, չի՛ կարելի,— ասաց նա։ — Քնելու ժամանակ է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ես միայն մի րոպեով, բակում մի քիչ ուզում եմ ման գալ,— վախենալով ասաց Անդրեյ Եֆիմիչը։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Չի՛ կարելի, չի՛ կարելի, հրամայված չէ: Ինքներդ գիտեք։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նիկիտան դուռը շրխկոցով ծածկեց և մեջքը հենեց նրան։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց եթե ես այստեղից դուրս գամ, դրանից ո՞ւմ ինչ կպատահի,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը՝ ուսերը թոթվելով։— Չե՜մ հասկանում։ Նիկի՛տա, ես պետք է դուրս գնամ,— ասաց նա դողացող ձայնով։— Ինձ հարկավոր է։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Անկարգություն մի՛ արեք, լավ չէ,— ասաց Նիկիտան խրատական տոնով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Սատանան գիտե, թե այս ինչ է,— ճչաց հանկարծ Իվան Դմիտրիչը և վեր թռավ։— Նա ի՞նչ իրավունք ունի չթողնելու։ Ինչպե՞ս են նրանք համարձակվում մեզ այստեղ պահել։ Օրենքում, կարծեմ, պարզ ասված է, որ առանց դատարանի ոչ ոքի չի՜ կարելի ազատությունից զրկել։ Սա բռնությո՜ւն է։ Կամայականությո՜ւն։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Իհա՜րկե, կամայականություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվան Դմիտրիչի բղավոցից խրախուսված։— Ինձ հարկավոր է, ես պե՛տք է դուրս գնամ։ Նա իրավունք չունի՜։ Դո՜ւրս թող, քեզ ասում են։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Լսո՞ւմ ես, բթամիտ անասուն,— բղավեց Իվան Դմիտրիչը և բռունցքով բախեց դուռը։— Բա՛ց արա, ապա թե ոչ ես դուռը կջարդեմ։ Անխի՜ղճ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բա՛ց արա,— բղավեց Անդրեյ Եֆիմիչը՝ ամբողջ մարմնով դողալով։— Ես պահանջո՜ւմ եմ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դու դեռ խոսի՛ր,— պատասխանեց Նիկիտան դռան հետևից,— խոսի՛ր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Գոնե գնա՛ Եվգենի Ֆյոդորիչին այստեղ կանչիր։ Ասա՛, որ ես նրան խնդրում եմ շնորհ բերել... մի րոպեով։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Վաղը նա ինքը կգա։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Մեզ երբե՜ք բաց չեն թողնի,— այդ միջոցին շարունակում էր Իվան Դմիտրիչը։— Մեզ այստեղ կփտեցնե՜ն։ Ո՛հ, տեր աստված, մի՛թե իրոք այն աշխարհում դժոխք չկա, և այս սրիկաները ներվելո՞ւ են։ Ո՞ւր է արդարությունը։ Բա՛ց արա, սրիկա՛, ես խեղդվո՜ւմ եմ,— բղավեց նա խռպոտ ձայնով և սկսեց մարմնով դուռը հրել։— Ես գլուխս կջախջախե՜մ։ Մարդասպաննե՜ր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նիկիտան արագ բաց արեց դուռը, կոպտաբար, երկու ձեռքով ու ծնկով ետ մղեց Անդրեյ Եֆիմիչին, հետո բռունցքը բարձրացրեց և մի հարված հասցրեց նրա դեմքին։ Անդրեյ Եֆիմիչին թվաց, թե մի ահագին աղահամ ալիք ծածկեց իրեն գլխովին ու քարշ տվեց դեպի մահճակալը։ Եվ իրոք, նա բերանում աղի համ էր զգում, երևի ատամներից արյուն հոսեց։ Նա, կարծես դուրս լողալ ցանկանալով, թափահարեց ձեռքերը և բռնեց ինչ֊որ մեկի մահճակալից ու այդ ժամանակ զգաց, որ Նիկիտան երկու անգամ խփեց իր մեջքին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իվան Դմիտրիչը բարձր ճչաց։ Երևի նրան էլ ծեծեցին։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ապա ամեն ինչ խաղաղվեց։ Ճաղերի միջով գալիս էր լուսնի լույսը, և հատակին փռված էր մի ստվեր, որ նման էր ցանցի։ Սարսափելի էր։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց ու շունչը պահեց. նա սարսափով սպասում էր, թե իրեն մի անգամ էլ կխփեն։ Կարծես մեկը մանգաղը վերցրեց, խրեց նրա մարմնի մեջ և մի քանի անդամ անգամ պտտեց կրծքում ու աղիքներում։ Ցավից նա բարձը կծեց ու ատամները սեղմեց, և հանկարծ նրա գլխում քաոսի մեջ պայծառորեն փայլատակեց մի սարսափելի, անտանելի միտք, որ ճիշտ այդպիսի ցավ պետք է զգացած լինեին տարիներ շարունակ, օրը օրին, այս մարդիկ, որոնք այժմ, լուսնի րւյսի տակ սև ստվերներ են թվում։ Ինչպե՞ս էր պատահել, որ ավելի քան քսան տարվա ընթացքում նա այդ չիմացավ և չցանկացավ իմանալ։ Նա ցավ չէր զգացել, գաղափար չուներ դրա մասին, նշանակում է՝ մեղավոր չէ, բայց խիղճը, որ նույնքան կամակոր է և կոպիտ, ինչպես Նիկիտան, սարսռեցրեց նրա մարմինը՝ ծոծրակից մինչև կրունկները։ Նա վեր թռավ, ուզեց բղավել ամբողջ ուժով և արագ վազել, որպեսզի սպանի Նիկիտային, ապա Խոբոտովին, վերակացուին ու բուժակին, հետո իրեն, բայց կրծքից ոչ մի ծպտուն դուրս չեկավ ու ոտքերն իրեն չհնազանդվեցին. շնչահեղձ լինելով՝ նա քաշեց, պատռեց խալաթի ու շապկի կուրծքը և ուշաթափված գլորվեց մահճակալին։
==XIX==
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հաջորդ օրը առավոտյան նրա գլուխը ցավում էր, ականջները խշշում էին, և ամբողջ մարմնի մեջ տկարություն էր զգացվում։ Նա չէր ամաչում վերհիշելու իր երեկվա թուլությունը։ Երեկ նա փոքրոգի էր, վախենում էր մինչև անգամ լուսնից, անկեղծորեն արտահայտում էր այնպիսի զգացմունքներ և մտքեր, որ առաջ չէր էլ կարծում, թե իր մեջ կան։ Օրինակ՝ փիլիսոփայող աննշան մարդկանց բավարարված չլինելու վերաբերյալ մտքերը։ Բայց հիմա նրա համար այդ միևնույն էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա չէր ուտում, չէր խմում, անշարժ պառկած էր ու լռում էր։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ինձ համար միևնույն է,— մտածում էր նա, երբ իրեն հարցեր էին տալիս։— Չեմ պատասխանի... ինձ համար միևնույն է»։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճաշից հետո եկավ Միխայիլ Ավերյանիչը և բերեց մի քառորդ ֆունտ թեյ և մեկ ֆունտ մարմելադ։ Դարյուշկան նույնպես եկավ և մի ամբողջ ժամ կանգնեց մահճակալի մոտ՝ դեմքին բութ վշտի արտահայտություն։ Նրան այցելեց նաև բժիշկ Խոբոտովը։ Նա բերեց մի սրվակ բրոմակալիում և Նիկիտային հրամայեց հիվանդասենյակում որևէ խնկեղեն ծխել։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան դեմ Անդրեյ Եֆիմիչը մեռավ կաթվածից։ Սկզբում նա զգաց ցնցող սարսուռ ու սրտխառնոց։ Մի ինչ֊որ զզվելի բան, ինչպես թվաց նրան, թափանցելով ողջ մարմնի, նույնիսկ մատների մեջ, ձգվում էր ստամոքսից դեպի գլուխը և լցվեց աչքերն ու ականջները։ Աչքին ամեն ինչ կանաչ գույն ստացավ։ Անդրեյ Եֆիմիչը հասկացավ, որ իր վերջը եկել է և հիշեց, որ Իվան Դմիտրիչը, Միխայիլ Ավերյանիչը և միլիոնավոր մարդիկ հավատում են անմահությանը։ Իսկ եթե հանկարծ այն կա՞։ Բայց անմահություն նա չէր ոզում, և միայն մի ակնթարթ մտածեց այդ մասին։ Արտասովոր գեղեցիկ և նազելի եղջերուների մի հոտ, որոնց մասին նա երեկ կարդացել էր, վազելով անցավ նրա մոտով։ Հետո մի հասարակ կին նրան մեկնեց իր ձեռքի պատվիրած նամակը... Ինչ֊որ բան ասաց Միխայիլ Ավերյանիչը։ Ապա ամեն ինչ չքացավ, և Անդրեյ Եֆիմիչն անզգայացավ առհավետ։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եկան հիվանդանոցի գեղջուկ ծառաները, բռնեցին նրա ոտ ու ձեռքերից և մատուռ տարան։ Այնտեղ նա աչքերը բաց պառկած էր սեղանի վրա, և գիշերը լուսինը լուսավորում էր նրան։ Առավոտյան եկավ Սերգեյ Սերգեյիչը, ջերմեռանդությամբ աղոթեց խաչելության առաջ և իր նախկին պետի աչքերը փակեց։
&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի օր անց Անդրեյ Եֆիմիչին թաղեցին։ Թաղմանը ներկա էին միայն Միխայիլ Ավերյանիչը և Դարյոլշկան։
1892