Changes
Իմ հեզության ու բարի վարքի շնորհիվ կայսրը, արքունիքը, զորքն ու առհասարակ ժողովուրդն այն աստիճան հաշտվեցին ինձ հետ, որ ես սկսեցի հույս տածել, շուտով ազատություն ստանալու։ Ես ամեն կերպ աշխատում էի ամրացնել այդ բարենպաստ տրամադրությունը։ Բնիկներն աննկատելի կերպով դադարում էին ինձնից վախենալ։ Երբեմն ես պառկում էի գետնին ու թույլ տալիս, որ հինգ կամ վեց հոգի պարեն իմ ձեռքի վրա։ Վերջում մինչև անգամ երեխաները հանդգնեցին գալ և իմ մազերի մեջ տափկնոցի խաղալ։ Ես արդեն մեծ առաջադիմություն էի արել նրանց լեզվով թե՛ հասկանալու և թե՛ խոսելու։ Մի օր կայսրը մտածեց զվարճացնել ինձ ժողովրդական մի քանի խաղերով, որոնց մեջ նրանք գերազանցում էին իմ ծանոթ բոլոր ժողովուրդներին՝ թե՛ ճարպկությամբ և թե՛ շուքով։ Սակայն ոչ մի բան ինձ այնքան զվարճություն չպատճառեց, ինչքան լարախաղացները, որոնք խաղում էին մի բարակ սպիտակ թելի վրա, որ գետնից տասներկու մատնաչափ բարձր էր և երկու ոտնաչափ երկարություն ուներ։ Ես կուզենայի դրա վրա մի փոքր մանրամասն կանգ առնել, նախօրոք խնդրելով ընթերցողի ներողամտությունը։
Այդ մարզանքները կատարում էին միայն նրանք, որոնք խոշոր պաշտոնների կամ արքունական շնորհի թեկնածուներ են։ Այդ արվեստի մեջ նրանք վարժվում են մանկությունից և ընդհանրապես ո՛չ ազնիվ ծագում ունեն և ոչ էլ վայելուչ դաստիարակություն։ Երբ մի որևէ բարձր պաշտոն թափուր է մնում, կամ թե չէ մահվան ու շնորհազրկության դեպքում (որ շատ հաճախ է պատահում), այդ թեկնածուներից հինգ կամ վեց հոգի դիմում են կայսրին, որ նա թույլ տա նրանց նորին մեծությանն ու արքունիքը զվարճացնելու լարապարով, և ով առանց սայթաքելու ամենից բարձր է ցատկում, նա արժանանում է պաշտոնի։ Հաճախ ավագ մինիստրներն էլ հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը, կայսրին համոզելու համար, որ նրանք դեռևս չեն կորցրել իրենց ձիրքը։ Պետական գանձապահ՝ Ֆլիմնապը<ref>Ֆլիմնապ․ ― Ֆլիմնապի նկարագրով Սվիֆտը ծաղրում է իր բարեկամ, տորիների բոլինգբրոկյան մինիստրությանը հաջորդող Ռոբերտ Ուոլպոլին, դեպի որը, իբրև վիգերի մինիստրության պետին, մեծ թշնամանքով էր վերաբերվում։ Ֆլիմնապի «ձգված լարի վրա կատարած թռիչքները» պատկերացնում են Ուոլպոլի քաղաքական ճարպկությունը։</ref> հայտնի է մի թռիչքով, որ նա գործել է ձգված լարի վրա, առնվազն մի մատնաչափ ավելի բարձր, քան մի այլ լորդ ամբողջ կայսրության մեջ։ Ես տեսա նրա թավալգլոր թռիչքները, որ իրար վրա մի քանի անգամ կատարեց խրամատի գլխին ձգված մի լարի վրա, որ Անգլիայում կապոցների համար գործածվող սովորական թոկից հաստ չէր։ Իմ բարեկամ Րիլդրիզելը,<ref>Րիլդրիզելը․ ― Երևի պիտի լինի կամ կոմս Ստենհոպը, որը 1717 թվին պրեմիերի պաշտոնով հաջորդել էր Ուոլպոլին և հայտնի էր իր համբերատարությամբ դեպի տորիները, կամ իռլանդիայի Իռլանդիայի թագավորի տեղակալ լորդ Կարտերետը․ թեև սա բայրացակամ էր դեպի Սվիֆտը, այնուամենայնիվ ստիպված էր «Մահուդավաճառի նամակների» հեղինակին գտնելու համար 300 ֆունտ ստեռլինգ պարգև նշանակելու (այդ մասին տես գլ․ vii֊ի ակնարկը). կամ գուցե հանձին Րիլդրիզելի՝ Սվիֆտը պարզապես ցանկանում էր պատկերացնել անդրկուլիսյան ազդեցությունների ուժը՝ պալաատական կյանքի այդ անհրաժեշտ պարագան։</ref> որ գաղտնի գործերի ավագ քարտուղարն է, իմ կարծիքով, եթե այդ կողմնապահություն չէ, գանձապահից հետո երկրորդն է, մնացայլ մնացյալ բարձր պաշտոնյաները այդ արվեստի մեջ համարյա թե համահավասար արժեքի տեր են։
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից<ref>Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։</ref> մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Բացի այդ, գոյություն ունի և մի այլ մարզանք, որ բացառիկ դեպքերում ցույց են տալիս միայն կայսեր, կայսրուհուն և ավագ մինիստրին։ Կայսրը սեղանի վրա է դնում երեք հատ մետաքսե բարակ թել՝ վեցական մատնաչափ երկարությամբ։ Մեկը ծիրանի գույն ունի, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը երրորդը՝ ճերմակ։<ref>Ծիրանագույն, կանաչ և ճերմակ․ ― վարտքակապի, Բաղնիսի և սուրբ Անդրեասի շքանշանների գույներն են։ Ուոլպոլը պարգևատրված էր Վարտքակապի շքանշանով 1726 թվին, այնպես որ այս հատվածը Սվիֆտը մտցրել էր գրքի մեջ նրա լույս տեսնելուց մի փոքր առաջ։</ref> Այդ թելերից մրցանակ է ստանում նա, ում կայսրն ուզում է մեծարել իր շնորհի հատուկ նշանով։ Ծիսակատարությունը տեղի է ունենում նորին մեծության մեծ շքասենյակում, ուր թեկնածուները փորձում են իրենց հմտությունը, որ միանգամայն տարբեր է նախորդներից և նման չէ այն ամենին, ինչ ես տեսել եմ հին կամ նոր աշխարհի մի այլ երկրում։ Կայսրը հորիզոնական ուղղությամբ ձեռին մի գավազան է բռնում, և այդ միջոցին թեկնածուները մեկը կյուսի հետևից մոտենում են, թռչում նրա վրայից կամ նրա տակը ետ ու առաջ սողում, նայած թե գավազանը բարձր է պահած, թե ցածր։ Երբեմն կայսրը գավազանի մի ծայրիցն է բռնում, իսկ ավագ մինիստրը՝ մյուս։ Երբեմն էլ գավազանը բռնում է միայն մինիստրը։ Ով իր դերն ավելի ճարպիկ է կատարում և ամենից շատ աչքի ընկնում իր թռիչքներով ու սողալով, նա վարձատրվում է ծիրանագույն թելով․ կանաչ թելն ստանում է հաջորդը, իսկ ճերմակ թելը՝ երրորդը, ու նրանք այդ թելերը երկուտակ փաթաթում են իրենց մեջքին։ Կայսերական պալատում դուք շատ քիչ մարդ կտեսնեք, որ չկրի այդ գոտիներից որևէ մեկը։
Զինվորական և թագավորական ախոռների ձիերը, որ ամեն օր բերում էին ինձ մոտ, այլևս չէին խրտնում և առանց վախի մոտենում էին իմ ոտներին։ Ձիավորները թռչում էին իմ ձեռքի վրայով, երբ ես ձեռքս դնում էի գետնին, իսկ կայսերական որսորդներից մեկը, մի մեծ նժույգի վրա, թռավ իմ ոտի և կոշիկի վրայով․ դա իսկապես որ մի զարմանալի ոստյուն էր։ Մի օր ես բախտ ունեցա զվարճացնելու կայսրին մի շատ անսովոր կերպով։ Ես խնդրեցի նրան կարգադրելու, որ ինձ բերեն մի քանի ձող՝ երկու ոտնաչափ երկարությամբ, իսկ հաստությամբ՝ մի սովորայան սովորական գավազանի չափ։ Նորին մեծությունը հրամայեց իր անտառապետին՝ համապատասխան կարգադրություններ անելու։ Հետևյալ օրը առավոտյան, եկան յոթ անտառապահ, նույնքան սայլերով, ամեն մի սայլին ութ ձի լծած։ Ես վերցրի այդ ձողերից ինը հատ և ամուր խրեցի գետնի մեջ քառակուսաձև, որի ամեն մի կողմը երկու և կես ոտնաչափ էր։ Ես վերցրի ուրիշ չորս ձող և գետնից երկու ոտնաչափ բարձր՝ հորիզոնական ուղղությամբ կապեցի անկյունների ձողերին․ հետո ես իմ թաշկինակը կապեցի ինը ձողերի, որոնք ամուր կանգնած էին և ամեն կողմից քաշեցի այնքան, որ նա ձգվեց ինչպես թմբուկի կաշի․ իսկ չորս զուգահեռ ձողերը չորս կողմից՝ ինչպես ճաղեր, հինգ մատնաչափ բարձրանում էին թաշկինակից դեպի վեր։ Երբ իմ աշխատանքը վերջացրի, ես խնդրեցի կայսրին, որ բերել տա քսանչորս լավագույն ձիավորներից բաղկացած մի ջոկատ՝ մարզանքներ կատարելու համար այդ հարթության վրա։ Նորին մեծությունը հավանություն տվեց իմ առաջարկին, և ես վերցրի զինված ձիավորներին ու մեկ֊մեկ վեր բարձրացրի՝ մարզանքներ կատարելու համար։ Հենց որ նրանք իրենց կարգի բերին, բաժանվեցին երկու բանակի և ձևացրին իբրև թե բախվում են իրար․ միմյանց վրա բութ նետեր արձակեցին, մերկ թրեր քաշեցին, մերթ նահանջելով, մերթ հետապնդելով միմյանց, մերթ գրոհի ու փախուստի դիմելով․ մի խոսքով ցուցադրեցին մի այնպիսի զինվորական կարգապահություն, որից ավելի լավը ես երբեք չէի տեսել։ Հորիզոնական ձողերը թույլ չէին տալիս, որ ձիավորներն ու իրենց նժույգները հարթավայրից ընկնեն ցած։ Կայսրն այնքան հիացավ, որ նա ստիպեց ինձ կրկնելու այդ զվարճությունը մի քանի օր իրար հետևից, և մի անգամ էլ բարեհաճեց բարձրանալ վերև և հրամաններ արձակել․ և մեծ դժվարությունից հետո միայն կայսրուհին համոզեց թույլ տալ իրեն, որ ես պահեմ նրան իր գահավորակի մեջ երկու յարդ հեռավորության վրա, որտեղից նա կարողացավ դիտել ամբողջ տեսարանը։ Իմ բախտից այդ զվարճությունների ժամանակ ոչ մի աղետալի դեպք չպատահեց, միայն մի անգամ մի տաքարյուն ձի, որը պատկանում էր հրամանատարներից մեկին, սմբակով ծակեց թաշկինակն ու սայթաքելով ցած գլորեց հեծնողին ու ինքն էլ ընկավ․ բայց ես երկուսին էլ անմիջապես օգնության հասա ու մի ձեռով ծածկելով ծակը, մյուսով ամբողջ ջոկատն իջեցրի ցած՝ այնպես, ինչպես նրանց բարձրացրել էի։ Վայր ընկած ձիու ձախ ոտքը դուրս էր ընկել, իսկ հեծնողը չէր տուժել։ Ես կարկատեցի իմ թաշկինակն այնպես, ինչպես կարող էի, սակայն այլևս չէի կարող հույս ունենալ նրա ամրությանն, մանավանդ այդպիսի վտանգավոր ձեռնարկների համար։
Ազատություն ստանալուց երկու թե երեք օր առաջ, երբ ես զվարճացնում էի արքունիքը նման հնարագիտություններով, մի սուրհանդակ եկավ հաղորդելու նորին մեծությանը, որ նրա հպատակներից մի քանիսը, երբ անցնում էին այն տեղից, ուր ինձ առաջին անգամ նկատել են, տեսել են գետնի վրա ընկած մի խոշոր, շատ տարօրինակ տեսքի սև իր, որի շրջանաձև եզրերն այնքան տեղ են բռնում, որքան նորին մեծության ննջարանը և որի միջին մասը մարդու հասակի բարձրություն ունի․ դա կենդանի արարած չպիտի լինի, ինչպես նրանք առաջին անգամ ենթադրել են, որովհետև ընկած է խոտի վրա անշարժ, ու նրանք մի քանի անգամ պտտել են նրա շուրջը և միմյանց ուսի վրա բարձրանալով՝ նրանք հասել են մինչև նրա կատարը, որը եղել է հարթ ու ողորկ, և ոտքով խփելուց հետո էլ նրանք գտել են, որ մեջը դատարկ է․ ու նրանք նվաստաբար ենթադրում են, որ դա կարող է լինել միայն մի բան, որ պատկանում է Լեռ֊Մարդուն, և եթե նորին մեծությունը բարեհաճի, նրանք հանձն կառնեն բերելու ոչ ավելի, քան հինգ ձիու օգնությամբ։ Ես անմիջապես հասկացա, թե ինչի մասին էր խոսքը և շատ ուրախ էի այդ տեղեկուցյունն տեղեկությունն ստանալու համար։ Երևի նավաբեկումից հետո, ափ հասնելու ժամանակ, ես այնքան հուզված եմ եղել, որ նախքան քնելու տեղը հասնելը, գլխարկս, որ թելով ամրացրել էի գլխիս, երբ ես թիավարում էի ու խոր կոխել էի գլուխս, երբ լողում էի, ընկել է։ Թելը, հավանաբար, կտրվել է այն ժամանակ ինձ համար աննկատելի կերպով, իսկ ես կարծել եմ, թե գլխարկս կորցրել եմ ծովի վրա։ Ես խնդրեցի նորին մեծությունից հրամայելու, որ ըստ հնարավորության անմիջապես ինձ բերեն գլխարկս, միևնույն ժամանակ բացատրելով նրա գործածության եղանակն ու նրա հատկությունները։ Մյուս օրը կառապանները բերին գլխարկս, սակայն ոչ այնքան լավ դրության մեջ․ նրանք գլխարկի եզրերի վրա, ծայրից մեկ ու կես մատնաչափ դեպի ներս, երկու տեղ ծակել էին և այդ ծակերից երկու կարթ անցկացրել, թոկերով կապել ու լծել ձիերին, և այդպես, մոտ կես անգլիական մղոն քարշ տալով, բերել։ Սակայն շնորհիվ նրան, որ հողն այդ երկրում հարթ է ու կակուղ, գլխարկս ավելի քիչ էր վնասվել, քան ես սպասում էի։
Այդ դեպքից երկու օր հետո կայսրը հրամայեց, որ իր զորքի այն մասը, որ բանակ է դրել մայրաքաղաքի մեջ ու մայրաքաղաքից դուրս, պատրաստ լինի, որովհետև միտք էր հղացել շատ տարօրինակ կերպով ինքն իրեն զվարճացնելու։ Նա ցանկացավ, որ ես կանգնեմ Կոլոսի պես, ոտքներս մեկը մյուսից կարողացածիս չափ հեռու դրած։ Հետո նա հրամայեց, որ զորապետը (որ մի վաղեմի հմուտ առաջնորդ էր և իմ մեծագույն հովանավորը) դասավորի զորքը խիտ շարքերով, ամեն մի շարքի մեջ ունենալով քսանչորս հետևակ և տասնվեց ձիավոր ու թմբկահարությամբ, ծածանվող դրոշակներով և ցից նիզակներով անցկացնի իմ տակով։ Այդ զորամասը բաղկացած էր երեք հազար հետևակներից և հազար ձիավորներից։
2֊րդ, նա իրավունք չունի գալու մեր մայրաքաղաքը, առանց մեր հատուկ կարգադրության․ ընդսմին հարկավոր է նախազգուշացնել բնակիչներին երկու ժամ առաջ, որպեսզի տնից դուրս չգան։
3֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդն իր զբոսանքները պետք է սահմանափակի միայն մեր մեծ ճանապարհներով, և արգելել, որ չզբոսնի զբոսնի կամ պառկի մարգագետինների և դաշտերի վրա։
4֊րդ, հիշյալ ճանապարհներով զբոսնելու ժամանակ նա պետք է չափազանց ուշադիր լինի, որ մեր սիրեցյալ հպատակները, նրանց ձիերը կամ կառքերը ոտնատակ չլինեն և չպետք է վերցնի մեր հիշյալ հպատակներից որևէ մեկին իր ձեռքը, առանց նրանց համաձայնության։
6֊րդ, նա պիտի լինի մեր դաշնակիցը հանդեպ մեր թշնամու, որ գտնվում է Բլեֆուսկու կղզու վրա և ամեն ջանք պետք է գործ դնի ոչնչացնելու նրանց նավատորմը, որ պատրաստվում է հարձակում գործելու մեզ վրա։
7֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդը պարապ ժամանակ պետք է աջաքցի աջակցի մեր բանվորներին՝ բարձրացնելու զանազան ծանր քարեր մեր գլխավոր հրանոթանոցի և այլ պետական շինությունների կառուցման համար։
8֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդը երկու լուսնի ընթացքում պետք է ճշգրիտ կերպով չափի մեր տիրապետության սահմանները, մեկ֊մեկ հաշվելով իր արած քայլերը ծովի շուրջը։
Իմ ազատությունն ստանալուց հետո իմ առաջին խնդիրս այն էր, որ ինձ թույլ տան տեսնելու մայրաքաղաքը՝ Միլդենդոն։ Կայսրը հեշտությամբ տվեց իր հավանությունը, միայն մի հատուկ պայմանով, որ ես ոչ մի վնաս չպատճառեմ բնակիչներին կամ տներին։ Ժողովուրդը հայտարարություններից արդեն տեղյակ էր իմ քաղաք գալու մտադրության մասին։ Քաղաքը շրջապատված է երկու և կես ոտնաչափ բարձրության և առնվազն տասնմեկ մատնաչափ հաստության պարսպով, այնպես որ լծած կառքը հեշտությամբ կարող է պտույտ գործել նրա վրա․ անկյուններում, մեկը մյուսից տասը ոտնաչափ հեռավորության վրա, բարձրանում են խոշոր աշտարակներ։ Քայլելով արևմտյան դռների վրայից՝ ես զգուշությամբ ու կողքով անցա երկու գլխավոր փողոցների միջով, միայն ժիլետ հագած, որպեսզի բաճկոնիս փեշերով չվնասեմ տների կտուրներն ու երիզները։ Ես քայլում էի չորս կողմս նայելով, զգույշ՝ չկոխրտելու համար փողոցներում մնացած մի որևէ շրջմոլիկի, թեև խիստ հրաման կար, որ ոչ ոք տնից դուրս չգա։ Տների կտուրներն ու վերին պատուհանները լիքն էին հանդիսատեսներով և ինձ թվաց, որ իմ ամբողջ ճամփորդության ժամանակ դրանից ավելի մարդաշատ տեղ չէի տեսել։ Քաղաքը քառակուսու ուղիղ ձև ունի և նրա պարիսպների ամեն մի կողմի երկարությունը հինգ հարյուր ոտք է։ Երկու գլխավոր փողոցները, որոնք խաչաձև կտրում են միմյանց և քաղաքը բաժանում չորս թաղի՝ հինգ ոտնաչափ լայնություն ունեն։ Քաղաքը կարող է տեղավորել հինգ հարյուր հազար մարդ։ Տները չորա֊հինգ հարկանի են։ Խանութներն ու շուկաներն ապրանքներով լի։
Կայսեր պալատը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ուր երկու գլխավոր փողոցները խաչաձևում են միմյանց։ Նա շրջապատված է երկու ոտնաչափ լայնության պարիսպներով, որոնք շինությունից քսան ոտնաչափ հեռավորության վրա են։ Ես նորին կայսերական մեծությունից թույլտվություն ունեի քայլելու այդ պարիսպների վրայով, և պարիսպների ու պալատի միջի տարածությունն այնքան մեծ էր, որ ես հեշտությամբ կարողացա շինությունը չորս կողմից դիտել։ Դրսի բակը քառասուն քառկուսի ոտնաչափ տարածություն ունի և իր մեջ պարունակում է ուրիշ երկու բակ․ միջի բակում գտնվում է թագավորական պալատը, որ ես մեծ ցանկություն ունեի տեսնելու, բայց շատ դժվարացա, որովհետև մի բակը մյուս բակի հետ միացնող գլխավոր մուտքը միայն տասնութ մատնաչափ բարձրություն ունի և յոթ մատնաչափ լայնություն։ Միևնույն ժամանակ մյուս բակի շինությունները հազիվ հինգ ոտնաչափ բարձրություն ունեին և անկարելի էր քայլել նրանց վրայից, առանց զգալի վնաս պատճառելու շենքին, թեև պատերը տաշած և ամուր քարից էին ու չորս մատնաչափ լայնություն ունեին։ Մինչդեռ կայսրը մեծ ցանկություն ուներ, որ ես տեսնեմ նրա պալատի շքեղությունը, իսկ այդ մեր ընդհանուր ցանկությունը ես կարողացա կատարել միայն երեք օրից հետո, երբ ես իմ դանակով կտրատեցի մի քանի հաստ ծառ թագավորական պարտեզի մեջ, որ գտնվում էր մայրաքաղաքից մոտ հարյուր յարդ հեռավորության վրա։ Այդ ծառերից ես շինեցի երկու աթոռ, որոնցից ամեն մեկը երեք ոտնաչափ բարձրություն ուներ, և բավականաչափ ամուր՝ իմ ծանրությունը պահելու համար։ Ժողովրդին երկրորդ անգամ հայտարարելուց հետո, ես նորից անցա մայրաքաղաքի միջով դեպի պալատը՝ երկու աթոռը ձեռքիս։ Երբ ես հասա պալատի մյուս կողմը, բարձրացա աթոռներից մեկի վրա ու մյուսը վերցրի ձեռքս ու տանիքի գլխով զգուշությամբ դրի առաջին և երկրորդ պալատների մեջտեղը, որ միմյանցից ութ ոտնաչափ հեռավորության վրա էին։ Ապա դյուրությամբ քայլելով շինության գլխով մի աթռից աթոռից մյուսի վրա՝ փայտիս կեռով վերցրի առաջին աթոռը։ Այդ հնարքով ես մտա ներքին պալատը, և, գետնին պառկելով, մոտեցրի իմ երեսը միջին հարկի պատուհաններին, որոնք դիտմամբ բաց էին արել ու դիտեցի ամենից հոյակապ ապարանքը, որ ես կարող էի երևակայել։ Այդտեղ ես տեսա կայսրուհուն ու երիտասարդ իշխանազուններին իրենց օթևանների մեջ, շքախմբերով շրջապատված։ Օգոստափառ կայսրուհին<ref>Օգոստափառ կայսրուհին․ ― Աննա թագուհին է, որը «բարեհոգի, բայց շուտ խաբվող անձնավորություն էր» (Թեյլոր)։</ref> բարեհաճեց ողորմածաբար ժպտալ ու պատուհանից մեկնեց ինձ իր ձեռքը, որը ես համբուրեցի։
Սակայն ես կանգ չպիտի առնեմ հետագա նման նկարագրությունների վրա, թողնելով այդ մի խոշոր երկասիրության, որ գրեթե պատրաստել եմ տպագրության համար և որը պարունակում է այդ կայսրության ընդհանուր նկարագրությունը, սկսելով նրա հաստատության առաջին օրից և անցնելով նրա թագավորների երկար շարքին, պիտի տամ նրա պատերազմների ու քաղաքականության, օրենքների, գիտության ու կրոնի, ինչպես նաև նրա բուսականության ու կենդանիների բնորոշ սովորությունների ու բարքերի մասնավոր տեղեկագրությունը՝ այլ հետաքրքրական ու օգտակար նյութերով հանդերձ։ Ներկայումս իմ գլխավոր նպատակն է միայն պատմել այն դեպքերի ու անցուդարձի մասին, որոնք պատահել են այդ կայսրության մեջ իմ մոտ ինն ամիս այնտեղ եղած միջոցին։
Ես խնդրեցի քարտուղարին մատուցանել կայսրին իմ խորին մեծարանքը և հայտնել, որ թեև ինձ, իբրև օտարականի, վայել չէ միջամուխ լինել նրանց պարտիական գործերին, սակայն ես պատրաստ եմ իմ կյանքի գնով պաշտպանելու նրա անձն ու պետությունը ամեն մի հարձակման դեմ։